Մայրաքաղաք,պետության կամ վարչական միավորի (մարզի,նահանգի,գավառի և այլն) այնքաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։
Միջին դարերից իրենց պետականությունն այս կամ այն կերպ պահպանած երկրներում պահպանվել են նաև իրենց միջնադարյան մայրաքաղաքները, որոնք ժամանակին եղել են թագավորանիստ կամ իշխանանիստ քաղաքներ (Լոնդոն,Փարիզ,Վիեննա և այլն)։ Նոր ժամանակներում գաղութատիրական իշխանությունից ազատված երկրներում հիմնականում մայրաքաղաք է հայտարարվել տվյալ նախկին գաղութի նախկին վարչական կենտրոնը, օրինակ՝Երևանը,Լիման,Ալժիրը։
Որոշ երկրներում այս կամ այն պատճառով ստեղծվել են արհեստական մայրաքաղաքներ, որոշներն ունեն երկու մայրաքաղաք, իսկ այս երեք պետությունները՝Վատիկանը,Սան Մարինոն ևՍինգապուրը, չունեն մայրաքաղաք ընդհանրապես, քանի որ իրենք ըստ էության քաղաք-պետություններ են։
Երկրներ ոչ սովորական մայրաքաղաքներով կամ մեկից ավելի մայրաքաղաքներով
Բոլիվիա — սահմանադրական մայրաքաղաքն էՍուկրեն, բայց բոլոր կառավարական մարմինները գտնվում ենԼա Պասում՝ Բոլիվիայիդե ֆակտո մայրաքաղաքում։
Գերմանիա — մայրաքաղաքըԲեռլինն է, որը կառավարության և խորհրդարանի նստավայրն է։ Բայց նախարարությունների մեծ մասը շարունակում է մնալԱրևմտյան Գերմանիայի նախկին մայրաքաղաքԲոննում։
Իսրայել —դե ֆակտո մայրաքաղաքն էԵրուսաղեմը, որն ապօրինաբար բռնագրավվել է Իսրայելի կողմից1949 թվականին։ Երուսաղեմը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից որպես Իսրայելի մայրաքաղաք, և օտարերկրյա դեսպանատները գտնվում ենՄԱԿ-ի կողմից ճանաչված մայրաքաղաքԹել Ավիվում։
Կոտ դ'Իվուար —1983 թվականից մայրաքաղաք է հռչակվածՅամուսուկրոն, բայց կառավարական բոլոր մարմինները դեռ գտնվում են նախկին մայրաքաղաքԱբիջանում, այնտեղ են գտնվում նաև բոլոր օտարեկրյա դեսպանատները։
Մալայզիա — սահմանադրական մայրաքաղաքն էԿուալա Լումպուրը, որտեղ նաև գտնվում է երկրի Խորհրդարանը։ Սակայն դաշնակցային վարչական մարմինները տեղափոխված ենՊուտրաջայա՝ Կուալա-Լումպուրից 30 կմ հարավ։
Մյանմա —2005-ին սկսվել է նոր մայրաքաղաքի՝Նայպյիդաուի կառուցումը, բայց բոլոր կառավարական մարմինները, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատները գտնվում են դե ֆակտո մայրաքաղաքՅանգոնում։
Նաուրու — մայրաքաղաք որպես այդպիսին չունի, լինելով փոքրիկ կղզյակ-պետություն 21 կմ² տարածքով։
Նիդեռլանդներ —Ամստերդամը երկրի սահմանադրական մայրաքաղաքն է, թեև Կառավարությունը, Խորհրդարանը և Գերագույն Դատարանը գտնվում ենՀաագայում։ Հաագան նաև երկրի թագավորանիստ քաղաքն է։
Շվեյցարիա —Բեռնը երկրի դե ֆակտո մայրաքաղաքն է, սակայն Շվեյցարիայի Գերագույն Դատարանը գտնվում էԼոզանում։
Շրի Լանկա — նոր մայրաքաղաքը՝Շրի Ջայավարդենեպուրա Կոտտեն, նախկին պաշտոնական մայրաքաղաքԿոլոմբոյի արվարձանն է։ Այնտեղ է գտնվում երկրի Խորհրդարանը, իսկ կառավարական բոլոր մարմինները մնացել են Կոլոմբոյում։
Չեխիա —Պրահան սահմանադրական միակ մայրաքաղաքն է, սակայն երկրի բոլոր գերագույն դատարանները գտնվում ենԲռնոյում։
Տանզանիա —1973 թվականին մայրաքաղաք է հռչակվածԴոդոման, բայց կառավարական բոլոր մարմինները դեռ գտնվում են դե ֆակտո մայրաքաղաքԴար-էս-Սալամում, ինչպես նաև՝ բոլոր օտարեկրյա դեսպանատները։
Ֆրանսիա — ըստ Սահմանադրության՝ Ֆրանսիայում պաշտոնական, սահմանադրական մայրաքաղաք չկա, սակայնՓարիզը դե ֆակտո մայրաքաղաքն է։ Այնտեղ են գտնվում բոլոր կառավարական մարմինները, թեև Խորհրդարանի համագումարները կայացվում ենՎերսալում։