Ակումբը տեղծվել է1988 թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում։ Ոչ այնքան հաջող մրցաշրջաններից հետո, ակումբը արդիականություն ստացավ 1990-ականներին, երբ ակումբին միացավ նախկին մարզիչՓեթ Ռայլիը, խմբի նախագահի կարգավիճակով։ Ռայիլը խոշոր պայմանագրեր կնքեց Ալոնզո Մուրինգի (1995), և Թիմ Հարդվեյի (1996) հետ, որն անմիջապես ակումբին դուրս բերեց փլեյ-օֆֆ մրցաշար։ Մուրինգի և Հարդվեյի գլխավորությամբ Հիթը նվաճեց դիվիզիայի 4 տիտղոսներ, մինչև նրանց հեռանալը համապատասխանաբար 2001 և 2002 թվականներին։ Արդյունքում թիմը պայքարեց և վերակառուցվեց 2002-03 թթ․ մրցաշրջանի համար։
Դուեյն Ուեյդի ևNBA-ի նախկին, ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող բասկետբոլիստՇաքիլ Օ'Նիլի գլխավորությամբ 2006 թվականին, Մայամին հասավ NBA-ի եզրափակիչ, որտեղ նրանք վերջապես հաղթեցին իրենց առաջին առաջնությունը, գլխավոր մարզիչ Ռայլիի գլխավորությամբ։
Օ'Նիլի հեռանալուց 2 տարի հետո, 2000-ականներին թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Սա բերեց գլխավոր մարզիչ Ռայլիի հրաժարականին, որը վերադարձավ որպես թիմի նախագահ՝ փոխարինելովԷրիկ Սպոելստրային։
2010-ին, Դուվեյն Ուեյդը, ԼիԲրոն Ջեյմսը ևNBA-ի բոլոր ժամանակների աստղ Քրիս Բոշը ստեղծեցին «Մեծ Եռյակ»-ը։
«Մեծ Եռյակ»-ի և Սպոելտրայի գլխավորությամբ Հիթը հասավ NBA-ի եզրափակիչ բոլոր խաղերին, և երկու անգամ անընդմեջ նվաճեց 2012 և 2013 թթ․ չեմպիոնի տիտղոսը։ Եռյակը հեռացավ 2016-ին և թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Ի վերջո 2018 թվականին Ուեյդը վերադարձավ, չնայած պատկառելի տարիքին նա դեռ խաղում է թիմում։
Հիթը սահմանեց NBA-ի երրորդ ամենաերկար ռեկորդը, 27 խաղեր, 2012-2013 թթ․ մրցաշրջանի ընթացքում։ Մրցաշարի ընթացքում, թիմում Ջեյմսը նվաճեց NBA-ի MVP մրցանակը։ Հիմնադրումից ի վեր թիմը նվաճել է թվով 11 դիվիզիայի տիտղոս։
Ըստ «Ֆորբս» հանդեսի՝ ակումբի ընդհանուր արժեքը գնահատվում է $ 625 միլիոն։