Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Մահակամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահակամ
Մահկամը Սամարինդա քաղաքի մոտ
Բնութագիր
Երկարություն920 կմ
Ավազանի մակերես80 000 կմ²
Ջրի ծախս300 ± 0,001 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄակասարի նեղուց
Կոորդինատներ0°47′42″ հվ. լ. 117°27′47″ ավ. ե.HGЯOL
Տեղակայում
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասKalimantan Timur?[1]
Աշխարհագրական տեղադրությունԲորնեո

Մահակամ (ինդոն.՝Mahakam), գետԻնդոնեզիայի տարածքում գտնվողԿալիմանտան կղզում (ինդոն.՝Pulau Kalimantan)։ Հոսում է արևելյան Կալիմանտան գավառով (ինդոն.՝Provinsi Kalimantan Timur)։ Թափվում էՄակասարի նեղուցը՝ Սամարինդայի արևելյան քաղաքները (ինդոն.՝Samarinda)՝ ստեղծելով ճյուղավորված դելտա։ Պատմական անվանումներ՝Կուտայ (ինդոն.՝Kutai),Բանդժար (ինդոն.՝Banjar)։ Երկարությունը մոտ 920 կմ է, մակերեսը մատ 80 հազար կմ² է։ Գետի ջրավազանը առանձնանում է կենդանական բազմազանությամբ։ Որոշ կենսաբանական տեսակներէնդեմիկ են։

Ջրագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Երկարությունը՝ մոտ 920 կմ, լայնությունը՝ մինչև 50 մ (վարարման ժամանակ մինչև 2 կմ), խորությունը՝ մինչև 30 մ, մակերեսը՝ մոտ 80 հազար կմ²։

Ակունքը գտնվում էԿալիմանտան կղզու կենտրոնում՝ Չեմուր լեռան հարավային մասում (ինդոն.՝Gunung Cemeru), Մյուլլեր լեռնաշղթայի հյուսիսային մասում (ինդոն.՝Pegunungan Muller),Մալազիայի ևԻնդոնեզիայի պետական սահմանի շրջանում։

Մակասարի նեղուցը թափվելով՝ ստեղծվում է 1800 կմ² դելտա։ Դելտայում հաճախակի են հանդիպվում ճահիճները, հարյուր տասնյակ գետաբազուկների մեջ կարելի է առանձնացնել 3 հիմնական գետաբազուկնները՝ համապատասխանաբար ընթացիկը ՝ հյուսիսարևելյան, հարավարևելյան և հարավայինը։

Մահակամը մեծ ծավալներով միանում է Բելայան (ինդոն.՝ Belayan) ևԿեդանգ-Կեպալա (ինդոն.՝Kedang Kepala) գետերով ձախից թափվելով գետաբերանը։ Մահակամի ջրավազանում կան ավելի քան տարբեր չափերի 76 լճակներ․ մեծ լճակը, որն ունի գետային մշտական հոսք, միացած է նրան ճահիճներով ու վտակներով։ Առավելլ մեծ լճակները գտնվում են միջին հոսքում։ Անձրևային եղանակների ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է 6-7 մետր։

Բնություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բերեգա Մահակամը գտնվում է բարձր, միջին և ցածր աստիճանների վրա։ Մահակամի և նրա ափերի էկոհամակարգը տարբերվում է տարբեր կենդանիների և բույսերի տեսակներով։ Ներկայումս հայտնի է 147 ձկան տեսակ, ինչպես նաև իրավադիական դելֆինը (լատին․՝ Orcaella brevirostris)։ Գետի ափին հայտնի է ավելի քան 298 թռչնի տեսակ, որոնցից 70 տեսակը գտնվում են անհետացման եզրին, իսկ 5-ը էնդեմիկ են։

Տրանսպորտի և տնտեսավարության արժեք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մահակամը հանդիսանում է Հարավային Կալիմանտանի կարևոր ջրատրանսպորտային երթուղին, որը կապ է հաստատում հարավային Կալիմանտանի և հարակից շրջանների հետ։

Խոշոր քաղաքներ Սամարինդան, Տենգարոնգը (ինդոն.՝Tengarong),Մուարկամանը (ինդոն.՝ Muarakaman), Լոնգիրամը (ինդոն.՝ Longiram) գտնվում են Մահակմի ափերին՝

«Մահակամ» կամուրջը՝ Սամարինդա քաղաքում

Գետի խորությանը և լայնությանը ցածր հոսքը ապահովում է բեռնափոխադրման և ուղևորափոխոդրման անվտանգությունը։

Ձկնորսությունն այստեղ զարգացած է։ Տարեկան ցուցանիշը կազմում է 30 հազար տոննա։ Միջին և ցածր հոսքերում երևում են Մահակամի 5 ավտոճանապարհային կամուրջները՝ «Մահակամ» կամուրջը (ինդոն.՝Mahakam), «Մահակամ-2» կամոուրջը (ինդոն.՝Mahakam-2, 2011 թվականի նոյեմբերին փլվել է[2]) և «Մահուլու» (ինդոն.՝Mahulu) կամուրջը Սամարինդայում, «Կարտանեգարա» (ինդոն.՝ Kartanagara) կամուրջը և «Մարտադիպուրա» (ինդոն.՝ Martadipura) կամուրջը Կուտայկարտանեգարա շրջանում։ Եվս երկու կամուրջներ կառուցվել են 2010 թվականին՝ «Մահկոտա-2» (ինդոն.՝Mahkota II) կամուրջը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մահակամ գետի դելտայում և նրան շրջապատող տարածքում IV—V դարերում ապրել է ամենահին հայտնի պատմաբաններից մեկը, ով կրթվել էԻնդոնեզիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. Lenta.ru: В мире: При обрушении моста в Индонезии погибли 11 человек
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Մահակամ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
VIAF315526605 ·WorldCat VIAF315526605
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Մահակամ&oldid=9016385» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp