Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Մակերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Այս երեք երկրաչափական պատկերների ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 15.59 վանդակ։

Մակերես, մեծություն, որն արտահայտում էերկչափմակերևույթի կամ հարթության կոնտուրի չափը։ Մակերեսը կարելի է պատկերացնել որպես տրված հաստությամբ մատերիալի քանակություն, որն անհրաժեշտ է ծածկելուկոնտուրով շրջափակված մակերևույթը կամներկի քանակությունը, որ անհրաժեշտ է այդ մակերևույթը մի շերտով ծածկելու համար։

Մակերեսը միավորքառակուսիների այն քանակությունն է, որով ամբողջովին ծածկվում է տվյալ պատկերը։ Եթե, օրինակ, ասում են, որ պատկերի մակերեսը 16.3 սմ2 է, ապա դա նշանակում է, որ տվյալ պատկերն ամբողջովին ծածկելու համար անհրաժեշտ է 16.3 հատ 1×1 սմ չափսերով քառակուսիներ։ Պատկերի՝ միավոր քառակուսիների վերածումը կոչվում է՝ քառակուսացում։

Երկրաչափական պարզ պատկերները՝ եռանկյունիները, շրջանը և այլն, ունեն մակերեսը չափելու բանաձևեր։

Երկրաչափական պատկերների մակերեսի հաշվարկման ընդհանուր մեթոդն ապահովում է ինտեգրալային հաշվարկը։ Մակերեսի հիմնական գաղափարի ընդհանրացումը դարձավ բազմության չափանիշների տեսությունը, որը կիրառելի է երկրաչափական օբյեկտների ավելի լայն դասի համար։

Գործնականում մակերեսի մոտավոր հաշվարկման համար օգտագործում են հատուկ հաշվարկման սարք՝ պլանաչափ։

Մակերես հասկացողության սահմանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մակերեսը ֆունկցիա է, որն ունի հետևյալ հատկությունները.

  • Դրական, այսինքն մակերեսը միշտ դրական է;
  • Հավելում, այսինքն պատկերի մակերեսը հավասար է երկրաչափական տվյալ պատկերը կազմող այլ պատկերների մակերեսների գումարին՝ առանց ընդհանուր ներքին կետերի;
  • Անփոփոխություն, այսինքն համանման պատկերների մակերեսներն իրար հավասար են;
  • Նորմալացում, այսինքն միավոր քառակուսու մակերեսը հավասար է մեկի։


Չափի միավորներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Երկարության յուրաքանչյուր միավորին համապատասխանում է մակերեսի այն միավորը, որը տվյալ երկարության վրա կառուցված քառակուսու մակերեսն է։

Միավորների միջազգային համակարգում մակերեսի միավորն է քառակուսի մետրը, որն այդ համակարգի հիմնական միավորներից մեկն է։ Ընդ որում՝

2=100սմ2=1000000մմ2=10-6կմ2:

Քառակուսի մետրի գրառման ձևերն են՝քառ.մ. մ.(մակերես), ք.մ. մ.(մակերես), մ2։

Այլ միավորներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
1ար=100 քառակուսի մետր

Չնայած նրան, որարը դուրս է եկել գործածությունից,հեկտարը հողի մակերեսի չափման լայնորեն գործածվող միավոր է՝

1հեկտար(հա)=100ար=10 000 քառակուսի մետր=0.01 քառակուսի կիլոմետր (կմ2)

Հողի չափման մյուս տարածված միավորն էակրը՝

1ակր=4 840 քառակուսի յարդ=43 560 քառակուսի ոտնաչափ=4046.86 քառակուսի մետր։

Ակրը կազմում է հեկտարի մոտավորապես 40%-ը։

Երկրաչափական պատկերների մակերեսների բանաձևեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Մակերեսների բանաձևեր
ՊատկերըԲանաձևըՓոփոխականները
Կանոնավոր (հավասարակողմ) եռանկյուն143s2{\displaystyle {\frac {1}{4}}{\sqrt {3}}s^{2}\,\!}s{\displaystyle s}-ը եռանկյունու կողմի երկարությունն է։
Եռանկյունիs(sa)(sb)(sc){\displaystyle {\sqrt {s(s-a)(s-b)(s-c)}}\,\!}s{\displaystyle s}կիսապարագիծն է,a{\displaystyle a}-ն,b{\displaystyle b}-ն ևc{\displaystyle c}-ն կողմերի երկարություններն են։
12absin(C){\displaystyle {\tfrac {1}{2}}ab\sin(C)\,\!}a{\displaystyle a}-ն ևb{\displaystyle b}-ն երկու որևէ կողմերն են,C{\displaystyle C}-ն՝ նրանց կազմածանկյունը։
12bh{\displaystyle {\tfrac {1}{2}}bh\,\!}b{\displaystyle b}-ն ևh{\displaystyle h}-ը եռանկյունու հիմքն ու բարձրությունն են։
Շեղանկյունի12ab{\displaystyle {\tfrac {1}{2}}ab}a{\displaystyle a}-ն ևb{\displaystyle b}-ն անկյունագծերն են։
Զուգահեռագիծbh{\displaystyle bh\,\!}b{\displaystyle b}-ն հիմքի երկարությունն է,h{\displaystyle h}-ը՝ բարձրությունը։
Սեղան12(a+b)h{\displaystyle {\tfrac {1}{2}}(a+b)h\,\!}a{\displaystyle a}-ն ևb{\displaystyle b}-ն զուգահեռ կողմերն են (հիմքերը)h{\displaystyle h}-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը։
Շրջանπr2 կամ πd24{\displaystyle \pi r^{2}\ {\text{կամ}}\ {\frac {\pi d^{2}}{4}}\,\!}r{\displaystyle r}-ը շառավիղն է,d{\displaystyle d}-ն՝ տրամագիծը։
Շրջանի սեկտորθ2r2 կամ Lr2{\displaystyle {\frac {\theta }{2}}r^{2}\ {\text{կամ}}\ {\frac {L\cdot r}{2}}\,\!}r{\displaystyle r}θ{\displaystyle \theta }-ն շառավիղն ու անկյունըռադիաններով,L{\displaystyle L}-ը պարագիծն է։
Էլիպսπab{\displaystyle \pi ab\,\!}a{\displaystyle a}-ն ևb{\displaystyle b}-ն կիսաառանցքներն են։

Մակերեսների բանաձևեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]
S=πr2.{\displaystyle \mathrm {S} =\pi r^{2}.\,}S=πd24{\displaystyle \mathrm {S} ={\frac {\pi d^{2}}{4}}\,} որտեղ r-ը շրջանի շառավիղն է իսկ d-ն տրամագիծը

Քառակուսի

[խմբագրել |խմբագրել կոդը]

S=a2.{\displaystyle \mathrm {S} =a^{2}.\,}

Եռանկյուն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. S=12bh{\displaystyle \mathrm {S} ={\frac {1}{2}}bh}#SABC=12bhb{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {1}{2}}bh_{b}}, քանի որ hb=asinγ{\displaystyle \ h_{b}=a\sin \gamma }, ուստի
  2. SABC=12absinγ{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {1}{2}}ab\sin \gamma }
  3. SABC=12r(a+b+c)=pr{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {1}{2}}r(a+b+c)=pr}
  4. SABC=abc4R{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {abc}{4R}}}
  5. SABC=p(pa)(pb)(pc)=14(a+b+c)(b+ca)(a+cb)(a+bc){\displaystyle S_{\triangle ABC}={\sqrt {p(p-a)(p-b)(p-c)}}={1 \over 4}{\sqrt {(a+b+c)(b+c-a)(a+c-b)(a+b-c)}}} -Հերոնի բանաձև
  6. SABC=a2sinβsinγ2sinα{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {a^{2}\sin \beta \sin \gamma }{2\sin \alpha }}}
  7. SABC=2R2sinαsinβsinγ{\displaystyle S_{\triangle ABC}={2R^{2}\sin \alpha \sin \beta \sin \gamma }}
  8. SABC=12|xAyA1xByB1xCyC1|=|xA(yByC)+xB(yCyA)+xC(yAyB)|2={\displaystyle S_{\triangle ABC}={\frac {1}{2}}{\begin{vmatrix}x_{A}&y_{A}&1\\x_{B}&y_{B}&1\\x_{C}&y_{C}&1\end{vmatrix}}={\frac {\left|x_{A}(y_{B}-y_{C})+x_{B}(y_{C}-y_{A})+x_{C}(y_{A}-y_{B})\right|}{2}}=}
    =|(xBxA)(yCyA)(xCxA)(yByA)|2{\displaystyle ={\frac {\left|(x_{B}-x_{A})(y_{C}-y_{A})-(x_{C}-x_{A})(y_{B}-y_{A})\right|}{2}}}
  9. SABC=ab2=r2+2rR{\displaystyle S_{\triangle ABC}={\frac {ab}{2}}=r^{2}+2rR} - ուղղանկյուն եռանկյան համար
  10. SABC=c22(ctgα+ctgβ){\displaystyle S_{\triangle ABC}={\frac {c^{2}}{2(ctg\alpha +ctg\beta )}}} - եթե հայտնի է եռանկյան մեկ կողմը և նրան կից անկյունները

Որտեղ

Սեղան

[խմբագրել |խմբագրել կոդը]

a{\displaystyle a} ևb{\displaystyle b} սեղանի հիմքերիm{\displaystyle m} միջին գծի ևh{\displaystyle h} — բարձրության միջոցով՝

S=(a+b)2h=mh{\displaystyle S={\frac {(a+b)}{2}}h=\displaystyle mh}

սեղանի մակերեսըa{\displaystyle a},b{\displaystyle b} հիմքերի ևc{\displaystyle c} ևd{\displaystyle d} ոչ զուգահեռ կողմերի միջոցով՝

S=a+b4|ab|(a+c+db)(a+dbc)(a+cbd)(b+c+da).{\displaystyle S={\frac {a+b}{4|a-b|}}{\sqrt {(a+c+d-b)(a+d-b-c)(a+c-b-d)(b+c+d-a)}}.}

հավասարակողմ սեղանի մակերեսըr{\displaystyle r} ներգծված շրջանագծի շառավիղի և հիմքին կիցα{\displaystyle \alpha } անկյան միջոցով՝

S=4r2sinα{\displaystyle S={\frac {4r^{2}}{\sin {\alpha }}}}

մասնավորապես, եթե տվյալ անկյունը 30° է, ապա

S=8r2{\displaystyle S=\displaystyle 8r^{2}}

Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Մակերես&oldid=10027501» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp