| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Insular Region? |
| Երկարություն | 1,643 կմ |
| Լայնություն | 0,727 կմ |
| Մակերես | 0,35 |
| Պահպանման տարածք | Malpelo Fauna and Flora Sanctuary? |
![]() | |
![]() | |
Մալպելո (իսպ.՝Malpelo), կղզիԽաղաղ օվկիանոսի արևելյան մասում՝Հարավային Ամերիկայի Բուենավենտուրա ծոցի ափերից 500 կմ հեռավորության վրա։ Պատկանում էԿոլումբիային, մտնում է Վալե դել Կաուկայի դեպարտամենտի կազմի մեջ։ Մակերեսը կազմում է 0,35 կմ²։ 2006 թվականի հուլիսի 12-ին Մալպելոն 857,150 հա մակերեսով հարակից ջրային տարածքի հետ միասին գրանցվել էՅՈՒՆԵՍԿՕ-իՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձային հատվածի ամենամեծ գոտին է, որտեղ ձկնորսւթյունն արգելված է։

Կղզին ժայռ է`առանց առատ բուսականության, առավելագույն բարձրությունը 376 մ է (Մոնա լեռ,իսպ.՝Cerro de la Mona): Երկարությունը մոտ 1850 մ է, լայնությունը` մինչև 600 մ, շրջապատված է փոքր ժայռերով։ Մալպելոյի պահպանվող տարածքն զբաղեցնում է3°58′30″ հս․ լ. 81°34′48″ ամ. ե.HGЯOL կոորդինատներով կետի շուրջն ընկած տարածքը 9,656 կմ շառավղով։
Մալպելոյի շրջակայքում բնակվում են մետաքսյա շնաձկների, թիկնոցակիր շնաձկների,կետանման շնաձկների ևմուրճագլուխ շնաձկների պոպուլյացիաներ, հանդիպում են ավազի շնաձկներ, ինչը կղզին դարձնում է հայտնի վայրդայվինգով զբաղվողների համար։
Կղզին բաղկացած էհրաբխային ապարներից, հրաբխածինբրեկչիաներից և երրորդականբազալտայինդայքներից։ Որպես օվկիանոսային կղզի՝ այն երբեք միացած չի եղել որևէ այլ կղզու կամ մայրցամաքի հետ[1][2]: Բուսականությունը կազմում ենջրիմուռները,քարաքոսերը,մամուռները, թփերի որոշ տեսակներ, ձարխոտեր։
Կղզին անմարդաբնակ է, այն ունի միայն կոլումբիական բանակի փոքր պահակետ, որն ստեղծվել է 1986 թվականին։ Կղզի այցելելու համար պետք է գրավոր թույլտվություն ստանալ Կոլումբիայի շրջակա միջավայրի նախարարությունից։
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Մալպելո» հոդվածին։ |
| ||||||