«Մաժինոյի գիծ», ֆրանսիական ամրությունների համակարգԳերմանիայի հետ սահմանի վրա՝Բելֆորից մինչևԼոնգյույոն՝ 380 կմ երկարությամբ։ Կառուցվել է ռազմական մինիստրՄաժինոյի առաջարկով,1929-1934 թվականներին, կատարելագործվել է մինչև1939 թվականը։ Նախատեսված էր Հյուսիս-արևելյանՖրանսիան գերմանական հարձակումից պաշտպանելու համար։1936-1940 թվականներին «Մաժինոյի գիծ»-ը մինչևՀյուսիսային ծով հասցնելու նպատակով սկսել է կառուցվել«Դալադյեի գիծը» (620 կմ երկարությամբ), որը չի ավարտվել։1939-1945 թվականիերկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանաֆաշիստական զորքերը դուրս եկան (1940) «Մաժինոյի գիծ»-ի թիկունքը և Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո հարկադրեցին «Մաժինոյի գիծ»-ի կայազորին հանձնվել։Պատերազմից հետո կանգուն մնացած ամրությունները, ինչպես նաև վերականգնվածները, օգտագործվում են որպես ռազմականպահեստներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 144)։