Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ճապոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիա
日本国
Ճապոնիայի դրոշ
Դրոշ
Ճապոնիայի Ճապոնիայի կայսերական կնիք
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Kimi ga yo
君が代
«Նորին կայսերական մեծության թագավորությունը»  (գրադարձություն)
«Կիմի Գա Յոն»

Կառավարության խորհրդանշան՝
Վարչապետի գրասենյակի և Ճապոնիայի կառավարության խորհրդանշանը
Ճապոնիայի դիրքը
Ճապոնիայի դիրքը
Տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՏոկիո
Պետական լեզուճապոներեն
Կառավարումունիտարխորհրդարանականսահմանադրական միապետություն
 - կայսրՆարուհիտո
 - վարչապետՍանաե Տակաիչի
Ժամանակագրություն
Կայսերական դինաստիայի հիմնադրումփետրվարի 11, մ․թ․ա․ 660 
Մեիջիի կայսերական սահմանադրության ընդունումնոյեմբերի 29, 1890 
Սահմանադրության ընդունումմայիսի 3, 1947 
 - Ջրային (%)1.4 (2015)[1]
Բնակչություն
 - 2022 նախահաշիվը125,440,000[2]  (11-րդ)
 - 2020 մարդահամարը126,226,568[3] 
ՀՆԱ (ԳՀ)2021 գնահատում
 - Ընդհանուր$5.586 տրիլիոն[4] (4-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$44,585 (27-րդ)
ՀՆԱ (անվանական)2021 գնահատում
 - Ընդհանուր$5.378 տրիլիոն[4] (3-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$42,928 (23-րդ)
Ջինի (2018)33.4 (78-րդ)
ՄՆԶԻ (2019)0.919 (19-րդ)
Արժույթճապոնական իեն (¥)
Ժամային գոտիJST (ՀԿԺ+09:00)
Ազգային դոմեն.jp
Հեռախոսային կոդ+81

Ճապոնիա (ճապ.՝日本, «Նիպպոն» կամ «Նիհոն», նախկինում՝日本国),կղզի-պետությունԱրևելյան Ասիայում՝ տեղակայված էԽաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելովԱսիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում ենՕխոտի ծովից մինչևԱրևելաչինական ծովը՝Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ ՃապոնիանԽաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացածկղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն ենՀոկայդոն,Հոնսյուն,Սիկոկուն,Կյուսյուն ևՕկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքըՏոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ ենՅոկոհաման,Օսական,Նագոյան,Սապորոն,Ֆուկուոկան,Կոբեն ևԿիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան 37,4 միլիոն բնակչությամբ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսածվերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որոնք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի ևԱրևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատերսյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էինկայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկարատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլտոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում ևԱռաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաևԵրկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնականՀիրոսիմա,Նագասակի քաղաքները։ Ճապոնիան ենթարկվեցկապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատարրսահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (ՃապոնիայիԽորհրդարան

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում էՄԱԿ-ին,Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը,«Մեծ յոթնյակ»-ին,«Մեծ քսանյակ»-ին։

Պետությունը աշխարհում երրորդն էՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստգնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնումորակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում էաշխարհագրական դիրքով, պատմական անցյալով,լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը՝ զիջելովՄիացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։2005-2007 թվականներին ՃապոնիանՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում» կամ «հիմք»[5]։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր»[6]։

Հանի Գուանուդի կայսեր ոսկյա կնիքը՝ նվիրված Ճապոնիայի Նա կայսերը,Տոկիոյի ազգային թանգարան

Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թվականին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։

Նիհոնից բացի կիրառվել են Յամատո (大和, կամ «Մեծ Վա») կամ «Վակոկու» (倭国) տարբերակները։ «Վա» հասկացությունը համանման է «Վո»-ին (倭), որը ճապոներեն հնչում է «Վա»։ Վերոնշյալ կերպ են անվանել չինացիները ճապոնացիներին Երեք թագավորությունների շրջանում։ Մեկ այլ տարբերակ՝ «Վայ» (委), կիրառվել է ճապոնական վաղ պետականության շրջանում (Նիկոկու) Հան դինաստիայի շրջանում[7]։ Այնուամենայնիվ, ճապոնացիները խուսափում են 倭՝ «Վա», հասկացության հետ առնչություններից (որը Չինաստանում ասոցացվում է «գաճաճ» կամ «թզուկ» բառերի հետ), հետևաբար այն փոխարինվել է այլ մեկնաբանությամբ՝ «Վա» (和), որը նշանակում է «միասնականություն, ներդաշնակություն»[8][9]։

Անգլերեն “Japan” բառը հավանաբար կապվում է «日本» չինական արտասանության աղավաղման հետ։ Հին մանդարինյան կամ Վու չինարեն արտասանությամբ Ճապոնիա անունը գրանցվել էՄարկո Պոլոյի կողմից՝ որպես «Սիայպենգու» (անգլ.՝CipanguՇանհայի ժամանակակից Վու բարբառով «日本» գաղափարագրերի արտասանությունն է («անգլ.՝Zeppen [zəʔpən]»)։ Չինաստանի հարավային ծավափնյա հատվածի բարբառներից փոխառնվածանգլ.՝Japun կամ Japang տարբերակը վերցրել ենպորտուգալացի վաճառականները 16-րդ դարում, ովքեր էլ տարածել են այն Եվրոպայում[10][11]։

Անգլերեն աղբյուրներում այս անունն առաջին անգամ հանդիպում է 1577 թվականին հրատարակված «Ջայպան» (անգլ.՝Giapan) գրքում, որտեղ թարգմանված ներկայացվել է պորտուգալացի միսիոներ Լուիս Ֆրոիսի նամակը։ Այն գրվել է 1565 թվականին[10][12]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիան աշխարհի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ 4-6-րդ դարերում։ 8-րդ դարի վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150 հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստվածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ 1603 թվականին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավաները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների  (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612 թվականին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։

1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին

Ժամանակագրություն[13]

Մեյձիկայսրը (1868–1912)
  • մ.թ.ա. 660 թվական - ըստառասպելի՝ Ջիմուի կայսրության հիմնումը
  • մ.թ. 4-րդ դար - Յամատո Տակերուի լեգենդար արկածները
  • 5-6-րդ դարեր - Յամատո ցեղերի պետության հիմնադրումն ուճգնաժամը
  • 6-րդ դարի կեսեր -Բուդդիզմի ներթափանցումը
  • 604 թվական - Շյոտոկու - Թայշի «17 հոդվածների օրենքը» դնում է բյուրոկրատական պետության հիմքը։
  • 607 թվական - Չինաստանում առաջին ճապոնական դեսպանությունը
  • 7-8-րդ դարեր -միապետության հաստատումը
  • 712-720 թվականներ - Ճապոնիայի լեգենդար անցյալի «Կոջիկի» և «Նիհոն Շյոկի» տարեգրության կազմումը։
  • 752 թվական - Թոդայջի տաճարում իրականացվում էսինտոիզմն ու բուդդիզմը միավորող ծիսակատարություն։
  • 8-րդ դար - Տարբերդասերի ձևավորումը՝ արքունական ազնվականության, վանական հոգևորականության, գյուղացիության։ Այդ նույն ժամանակ է ձևավորվում նաև ռազմիկների միջին՝սամուրայների (բուշի)դասը։
  • 784 թվական - Հիմնադրվում է Հեյան մայրաքաղաքը (հետագայում՝Կիոտո
  • 9-րդ դար - «Հյուսիսի ժողովուրդների» ենթարկումը։
  • 9-10-րդ դարեր - Ֆուջիվարայի տոհմը տիրանում է կայսերական արքունիքի գլխավոր պաշտոններին։
  • 901 թվական - Նրանց դիմակայող Սուգավարա-նո Միչիզանեի վռնդումը։
  • 11-րդ դարի վերջ - Նախկին կայսրերի պայքարը Ֆուջիվարայի խնամակալության դեմ։
  • 12-րդ դար - Իշխանության պայքարՄինամոթոյի,Թայրայի և այլ ռազմական խմբերի միջև։
  • 1189 թվական - Թայրային հաղթածՅոշիցունեի ինքնասպանությունը։
  • 1192 թվական - Մինամոտո-նո Յորիթոմոն հիմնադրում է բակուֆու ռազմական ռեժիմը և դառնում էսյոգուն։
  • 1221 թվական - նախկին կայսրերի անհաջող փորձերը՝ վերստին իշխանության գալու համար։
  • 1274-1281 թվականներ - Պայքարմոնղոլների արշավանքների դեմ։
  • 13-րդ դար - Ձենբուդդիզմի տարածումը հիմնականում զինվորականության միջավայրում։
  • 1333-1336 թվականներ - Կեմու դարաշրջանի կառավարությունը, կայսերական իշխանության վերականգնումը։
  • 14-րդ դարի երկրորդ կես - Պատերազմներ կայսերական տան հյուսիսային և հարավային թևերի միջև։
  • 15-րդ դար - Տնտեսական վերելք։ Բարերար Աշիկագա Յոշիմասան կառուցում է «Արծաթե տաղավարը»։
  • 1467-1477 թվականներ - Երկրի կենտրոնական մասում ֆեոդալական խմբերի միջև պատերազմները։
  • 15-րդ դարի վերջ - 16-րդ դարի սկիզբ - Գյուղացիական ապստամբություններ, ծովային ասպատակություններ և ծավահենությունօվկիանոսի ընդարձակ տարածքներում։
  • 1543 թվական -Պորտուգալացիների հայտնվելը Ճապոնիայի ափերի մոտ, հրազենի տարածման սկիզբը։
  • 1549 թվական - Միսիոներ Ֆրանսիս Քսավյեի ժամանումը Ճապոնիա, երեսուն տարի անց Ճապոնիայում հաշվվում էր 150 000քրիստոնյա։
  • 16-րդ դարի 2-րդ կես - Թոյոտոմի Հիդեյոշին նորից ուժով միավորում է երկիրը, միջոցներ է ձեռնարկում գյուղացիներից զենքն առգրավելու համար («թրերի որսի» հրամանագիրը)։
  • 1603 թվական - Երկարատև պատերազմներից հետո իշխանության է գալիս Տոկուգավա Իեյասուն. նա հիմնադրում էԷդոՏոկիո մայրաքաղաքով սյոգունավարությունը։
  • 17-րդ դարի առաջին կես - Երկիրը մեկուսացնելու քաղաքականությունը, մուտքի և ելքի արգելքներ, քրիստոնեության արգելքը։ Հիմնական դոկտրին է դառնում նեոկոնֆուցիոնիզմը։
  • 17-րդ դարի երկրորդ կես - Պատմական միտքը խոսում է կայսերական իշխանությունը վերականգնելու մասին։
  • 1701 թվական - 47 րյոնինների ինքնասպանությունը։
  • 18-րդ դարի կեսեր - Բրնձի գնի բարձրացումը, գյուղացիական ապստամբություններ։
  • 19-րդ դարի առաջին կես - Գյուղացիական ելույթների թվի աճ։
  • 1853 թվական - Մեթյու Ք.Փերիի (ԱՄՆ) ժամանումը։
  • 1858 թվական - Անիրավահավասար պայմանագրերի կնքումը։
  • 1868 թվական -Մեյձի հեղափոխությունը, շյոգունների իշխանության վերացումը։
  • 1877 թվական - Շիմազուտոհմի Սաիգյո Տակամորիի խռովությունը։
  • 1889 թվական - Մեյձիի սահմանադրության հրապարակումը, կայսերական իշխանությունն սկսում է արդիականացման և արևմտյան ուղղվածության քաղաքականությունը։
  • 1894-1895 թվականներ - Ճապոնա-չինական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։ Շիմոնոսեկի պայմանագիրը։
  • 1902 թվական - Անգլո-ճապոնական միության կնքումը։
  • 1904-1905 թվականներ - Ռուս-Ճապոնական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։
  • 1914 թվական - Ճապոնիայի մուտքըառաջին համաշխարհային պատերազմ։
  • 1923 թվական -Վաշինգտոնի կոնֆերանսը։ Ճապոնական ռազմական նավատորմի սահմանափակումը։
  • 20-րդ դարի 30-ական թվականներ - Ճապոնիայի ռազմականացումը։
  • 1931 թվական - Մանջուրիայի գրավումը Ճապոնիայի կողմից և նրանից անկախ Մանչժոու-գո պետության ստեղծումը։
  • 1937 թվական -Չինաստան ներխուժումը։
  • 1941 թվական - Հարձակումը ամերիկյան Փիրլ-Հարբոր հենակայանի վրա։ Ճապոնիայի մուտքը պատերազմ։
  • 1945 թվական - Կամիկաձեների՝ մահապարտ օդաչուներով ինքնաթիռների օգտագործումը, որոնք վերադարձնում էին ինքնազոհողության բարոյախոսությունը։
  • 1945 թվական - Ճապոնիայիատոմային ռմբակոծությունները։ Ճապոնիայի կապիտուլյացիան։
  • 1946 թվական - Հիրոհիտո կայսրը մերժում է իր աստվածային ծագման գաղափարը։
  • 1952 թվական -Սան Ֆրանցիսկոյում Ճապոնիան կնքում է հաշտության պայմանագիր երկրորդ համաշխարհային պատերազմի իր հակառակորդների հետ, բացառությամբ Խորհրդային Միության։
  • 1960 թվական և հետո -Գոշիստական և հակաամերիկյան ցույցեր։
  • 1970 թվական -Յուկիո Միսիմայիհարակիրին, ում չէր հաջողվել վերականգնել կայսերական իշխանությունը։
  • 1970-ական թվականներ - Ճապոնական արտահանության սրընթաց աճը։

Ճապոնական կղզեխումբը բնակեցված է եղել դեռևս մ․թ․ա․ 30.000 տարի առաջ (պալեոլիթյան մշակույթ)։ Այստեղ հանդիպում են նաև մեզոլիթի և նեոլիթի մշակույթի վերագրվող գտածոներ, որոնք վկայում են, որ այստեղ մարդիկ (ներառյալ ժամանակակից Այնունի և Յամատոյի նախնիները) արդեն անցել էին կիսաքոչվոր կենսակերպի, զբաղվում էին որսորդությամբ և հազվադեպ՝ գյուղատնտեսությամբ[14][15][16]։ Մոտավորապես մ․թ․ա․ 300 թվականից սկսած Յայոյիները սկսել են բնակեցնել Ճապոնական կղզիները և հաղորդակցվել Ջոմոնի հետ[17] Մ․թ․ա․ 500 թ․-ից սկսած Յայոյի շրջանին բնորոշ է բրինձ մշակելը[18], խեցեգործության նոր ոճը և մետաղաձուլությունը, որը ներկայացաված է նաև Չինաստանում և Կորեայում[19]։

250 թվականին Յայոյին փոխարինում էԿոֆուն ժամանակաշրջանը, որի ժամանակՅամատո տարածքում առաջացավ ճապոնական պետություն։

ՀաջորդըԱսուկա ժամանակաշրջանն էր, որն սկսվեց538 թվականին, տարածվեց կորեականՓեկչե պետությունից եկած բուդդիզմը, զարգացավ չինական տեսակի կենտրոնացված պետությունը, ստեղծվեց առաջինօրենսգիրքը ևմայրցամաքի իմաստասիրական և մշակութային գաղափարների ազդեցության տակ ծաղկում ապրեցճապոնական մշակույթը։Ութերորդ դարում սկսված Նարա ժամանակաշրջանում ստեղծվեց խիստ կենտրոնացված ճապոնական պետությունը՝ ժամանակակից Նարա քաղաքի մոտ գտնվողՀեյջյո-քյո կայսերական մայրաքաղաքով։ Ճապոնական հանրության արագացված չինականացման հետ միասին այդ ժամանակաշրջանին բնորոշ են նաև առաջին պատմագրությունների ստեղծումն ու մշակույթի ծաղկումը։ 712 թվականին ավարտվում է Կոջիկին, իսկ 720 թվականին՝Նիհոն Շյոկի սուրբ գրքերը։

784 թվականինԿամու կայսրը մայրաքաղաքը տեղափոխեցՆագաոկա-քյո, սակայն տասը տարի անց այն տեղափոխվեցՀեյան-քյո (այսօրվաԿիոտոն)։ Այդպես սկսվեց Հեյան ժամանակաշրջանը, որի ժամանակ ծաղկում ապրեց ճապոնական ազգային մշակույթը։Կանավանկային այբուբենի ստեղծումը թույլ տվեցչինարենի փոխարեն գրելճապոներեն։

12-րդ դարից Ճապոնիայում սկսեց կառավարել ֆեոդալական ռազմականացված իշխող դասը՝սամուրայների գերատեսչությունը։1192 թվականին Մինամոտո-նո Յորիթոմոն, հաղթելով իր հետ մրցակցող Տայրա գերդաստանին, նշանակվեցսյոգուն, որով սկիզբ դրվեցԿամակուրա ժամանակաշրջանին։ Նրա մահից հետո՝1199 թվականին, իրական իշխանությունն անցավ իր թողածՀոջյո գերդաստանին։ Կամակուրա շյոգունավարությունը1274 և1281 թվականներին հաջողությամբ ետ է մղումմոնղոլների ներխուժումը։ Այդ ժամանակվա պաշտոնական կրոն է դառնում զենը։ Մոնղոլներին հաղթելուց հետո ճապոնացի ռազմիկների միջև սկսվում են պառակտիչ պատերազմներ, որի արդյունքումԿամակուրայի ռեժիմն արագ անկում է ապրում։1318 թվականին գահակալեց Գո Դայգո կայսրը և գլխավոր հրամանատար Աշիկագա Տակաուջիի աջակցությամբ ետ վերադարձրեց իշխանությունը, սակայն1336 թվականին կայսեր որդու հետ իշխանությունը չկիսած Աշիկագա ՏակաուջինԿիոտոյում գահին նստեցրեց կայսր Կյոմիյոյին և 1338 թվականին նրանից ստացավ սյոգունի տիտղոս։ Արդյունքում Ճապոնիայում ստացվեց երկու կայսր և երկու սյոգուն, որոնք կատաղի հակամարտության մեջ էին ընդհուպ մինչև 1392 թվականը։ Աշիկագա սյոգունապետությունը չկարողացավ վերահսկել խոշոր դայմյո ֆեոդալներին, այդ իսկ պատճառով 1467 թվականին բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որով սկիզբ դրվեց խռովություններով հարուստՍենգոկու ժամանակաշրջանին[20]։

1543 թվականին Ճապոնիայի ափերին հասանպորտուգալացի ծովագնացները, իսկ ավելի ուշ՝ճիզվիտմիսիոներներն ու հոլանդացի վաճառականները։ Դրվեց Ճապոնիայի ևԱրևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխազդեցության սկիզբը։Եվրոպական տեխնալոգիաների ևհրազենի օգնությամբՕդա Նոբունագան հաղթեց մյուսդայմյոներին և համարյա կարողացավ միավորել երկիրը, սակայն սպանվեց 1582 թվականին։ Նրա ժառանգորդը դարձավՏոյոտոմի Հիդեյոսիին, որը 1590 թվականին ավարտին հասցրեց երկրի միավորման գործը։ Հիդեյոսին երկու անգամ գրավեցԿորեան, սակայն կորեական և չինական զորքերի հասցրած մի քանի պարտություններից հետո ճապոնացիները 1598 թվականին նահանջեցին Կորեայից։ Հիդեյոսիի մահից հետոՏոկուգավա Իեյասուն ստացավ քաղաքական ազդեցություն և ռազմական աջակցություն՝ օգտագործելով Տոյոտոմի Հիդեյոսիի վրա ունեցածխնամակալության իրավունքը և 1603 թվականին նշանակվելով սյոգուն։ Նա հիմնադրեց Տոկուգավայի սյոգունավարությունը և մայրաքաղաքը տեղափոխեցԷդո (այսօրվաՏոկիո)։ 1639 թվականին սյոգունապետությունն սկսեց Ճապոնիայի ինքնամեկուսացման արտաքին քաղաքականությունը, որը տևեց երկուսուկեսհարյուրամյակ։ Առաջացավ ազգային մշակութայինկոկուգակու շարժումը։

1945 թվական, սեպտեմբերի 2, ճապոնացի զորավարները հանձնվում են Դաշնակից ուժերին, Տոկիոյի ծովածոց, երկրորդ աշխարհամարտի ավարտ

ԱՄՆ-ի հետ Մեթյու Ք. Փերիի պայմանագրի ստորագրումից հետ,1854 թվականին բացելով իր ծովային սահմանները՝ Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1869 թվականին քաղաքացիական պատերազմի արդյունքում վերացավ սյոգունավարությունը, և ստեղծվեց կենտրոնացված պետություն՝Մեյձիի վերածնունդ կայսեր ղեկավարությամբ։ Որպես հիմք վերցնելով արևմտյան քաղաքական, դատաիրավական և ռազմական համակարգերը՝Ճապոնիայի Նախարարների կաբինետը ստեղծեց Գաղտնի խորհուրդ, նախապատրաստեցՄեյձիի սահմանադրությունը և գումարեցխորհրդարան։ Վերափոխված Ճապոնական կայսրութունը դարձավ արդյունաբերական համաշխարհային տերություն։ Հաղթանակներ տանելովՃապոնա-չինական պատերազմչին-ճապոնական (1894-1895 թվականներ) ևռուս-ճապոնական պատերազմներում (1904-1905 թվականներ)՝ Ճապոնիան ապահովեց իր գերիշխանությունըՃապոնական ևԴեղին ծովերում և իրեն միացրեցԿորեան,Թայվանը ևՍախալինի հարավը։

20-րդ դարի սկզբինՏայսյոյի կարճ ժողովրդավարական ժամանակաշրջանին փոխարինեցռազմականացման և էքսպանսիոնիզմի աճը։Անտանտի կողմից մասնակցելովԱռաջին աշխարհամարտին՝ Ճապոնիան ընդլայնեց իր քաղաքական ազդեցությունն ու տարածքը։

Նագասակիի ատոմային ռմբակոծությունը։

1930-ական թվականներին Ճապոնիան Չինաստանի հյուսիսարևելյան օկուպացվածՄանջուրիայում կառուցում էՄանջոու-Գո ծովային պետությունը։ 1936 թվականին Ճապոնիան համաձայնագիր է ստորագրումնացիստական Գերմանիայի հետ, իսկ 1941 թվականին միանում էԱռանցքի երկրներին։ 1937 թվականին Ճապոնիան ներխուժում է Չինաստանի մյուս տարածքներ ևս՝ սկսելով երկրորդչին-ճապոնական պատերազմը (1937-1945 թվականներ), ինչից հետո ԱՄՆ-ը նրան ենթարկում է նավթային էմբարգոյի։ 1947 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվում է խաղաղօվկիանոսյան Փիրլ Հարբորռազմաբազայի վրա և պատերազմ է հայտարարում ԱՄՆ-ին ևՄեծ Բրիտանիային, որի հետևանքով ԱՄՆ-ը նույնպես մտնում էԵրկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ճապոնական կայսրությունը գրավում էՀոնկոնգը,Ֆիլիպիններն ուՄալակկա թերակղզին, սակայն, 1942 թվականինԿորալյան ծովում կրած պարտությունը զրկեց նրան ծովում ունեցած առավելությունից։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ ավիացիայի իրականացրածՀիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից[21] հետո Ճապոնիան1945 թվականիսեպտեմբերի 2-ին ստորագրեցՃապոնիայի կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեցԵրկրորդ աշխարհամարտը։

1947 թվականին Ճապոնիան ընդունում է նոր խաղաղասիրականսահմանադրություն, որում շեշտը դրվում էլիբերալ դեմոկրատիայի վրա։ Դաշնակից երկրների կողմից Ճապոնիայի օկուպացումն ավարտվում էՍան-Ֆրանցիսկոյի պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում 1952 թվականին, իսկ 1956 թվականին Ճապոնիան մտնում էՄԱԿ։ Ավելի ուշ Ճապոնիան հասնում է աննախադեպ տնտեսական աճի՝ տարեկան միջինը 10 % աճ, որը տևեց չորս տասնամյակ։ Կատարվում է ճապոնական տնտեսական հրաշքը։ 1991 թվականին տնտեսական աճին փոխարինում է ճգնաժամը, որից երկիրը կարողանում է դուրս գալ միայն 2000 թվականին։

2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում գրանցվում է աղետալի երկրաշարժ, որի պատճառով վնասվում է Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանը։ Այս օրը ատոմի խաղաղ օգտագործման պատմության ցավալի էջերից մեկն է[22]։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բնակլիմայական պայմաններ
[խմբագրել |խմբագրել կոդը]
Ճապոնական մակակները Ջիգոկուդանի ջերմ աղբյուրներում։
Ճապոնիայի տեսքըարբանյակից։

Ճապոնիան ծովային երկիր էԱրևելյան Ասիայում ևԽաղաղ օվկիանոսի ափին՝ կազմված 6,852 կղզիներից, երկրի տարածքի 97%-ը գտնվում էՀոնսյու,Հոկայդո,Կյուսյու ուՍիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝Ռյուկյու,Օկինավա և այլ կղզեխմբերի վրա։ Նրանց միասին սովորաբար անվանում են Ճապոնական կղզեխումբ։ Պետությունը գտնվում է հս․լ․24° մինչև հս․լ․ 46°, արլ․երկ․ 122° մինչև արլ․ երկ․146°[23]։Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝Ռուսաստանից պահանջում է1945 թվականինԽՍՀՄ գրաված չորս՝Իտուրուպ,Կունաշիր,Շիկոտան ևՀաբոմաի կղզիները։ Ճապոնիան գտնվում էխաղաղօվկիանոսյան այսպես կոչվածԽաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակում, դրանով էլ պայմանավորված էերկրաշարժերի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 թվականների երկրաշարժերը։

Ճապոնական կղզիներիհյուսիսիցհարավ գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։ Այն գերազանցապեսմուսսոնային է, հաճախակի են արևադարձայինփոթորիկները՝թայֆուններն ուցունամիները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը։ Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտանտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել էլեռնակազմությունը։ ԱմենաբարձրՖուձիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ։
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։ Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ։Գետերը հորդառատ են՝սահանքներով ուջրվեժներով հարուստ։ Խոշոր գետերն են՝ Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան։

Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Աճում ենեղևնի,սոճի,նվենի,դափնի, ճապոնականնոճի։ Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են։ Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք՝ Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա։ Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկոազգային զբոսայգին, որտեղ գտնվում է սրբազան Ֆուջիյաման։ Կա նույնիսկ մի այսպիսի ասացվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիան զարգացած երկիր է, և այնտեղ շատ բարձր էբնակչության կենսամակարդակը։Կյանքի տևողությունը Ճապոնիայում աշխարհում ամենաերկարներից է. 2009 թ.կյանքի սպասվող տևողությունը կազմել է 82.12 տարի։Նորածինների մահացության մակարդակն աշխարհում ամենացածրերից մեկն է։ Բնակչության քանակով աշխարհում տասներորդն է՝ 127 միլիոն մարդ։ Մայրաքաղաք Տոկիոն իր մերձակապրեֆեկտուրաներով հանդերձ ունի 30 միլիոնից ավել բնակչություն և համարվում է աշխարհի խոշորագույնքաղաքային ագլոմերացիան։ Երկրի բնակչության 99 տոկոսըճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը։ Ճապոնացիները դավանում են միաժամանակ երկուկրոն՝սինթոիզմ ևբուդդայականություն։ Սինթոիզմին են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ։

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցվածնավամատույցների,պահեստների,գործարանների ուֆաբրիկաների շարքերը։ Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք։ Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում իր քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները։ Բազմամիլիոն բնակչություն ունենՏոկիո,Յոկոհամա,Օսակա,Նագոյա,Սապպորո,Կոբե,Կիոտո,Ֆուկուոկա,Կավասակի,Սաիտամա և այլքաղաքներ։Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց։ Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն էԱՄՆ-ից ևՉինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնականնավերը, հատկապես՝ գերհզորլցանավերը,էլեկտրոնիկան,ավտոմեքենաները, արհեստականգործվածքներն ումետաքսը,ճենապակե իրերը,խաղալիքները։ Զարգացած էէլեկտրոնային ևռադիոտեխնիկականSony,Panasonic,մեքենաշինությունը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ուտեսախցիկների,հեռուստացույցների համաշխարհայինարտադրության մեծ մասը,էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած էՏոյոտա,Նիսան,Միցուբիշի,Հոնդա,մենատիրությունների ձեռքերում։

Գյուղատնտեսություն
[խմբագրել |խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը տալիս է երկրիհամախառն ներքին արդյունքի 1.7%-ը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղըբուսաբուծությունն է։ Երկրի տարածքի 11.64%-ըվարելահողեր են, 0.9%-ը՝ բազմամյա տնկարկներ։ Ոռոգովի հողատարածքները 2.6 մլ հա են։

Մշակովի հողերի կեսըբրնձի ցանքատարածություններ են։ Քիչ քանակությամբ մշակում են նաևցորեն,գարի,եգիպտացորեն։Տեխնիկական մշակաբույսերից ենշաքարի ճակնդեղը,ծխախոտը,սոյան։ Մշակում են նաևթեյ։ Զարգացած էծաղկաբուծությունը։

Անասնապահությունն ունի ընդարձակման միտում՝ կապված եվրոպական սովորույթների ներթափանցման հետ։ Ավելանում է մսի և կաթի օգտագործումը երիտասարդների շրջանում[24]։

Պետական կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Սահմանադրություն
[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիայի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1947 թվականի մայիսի 3-ից։ Որպես այդպիսին այն հանդիսանում է Մեյձիի Սահմանադրության լրացված, բարեփոխված տարբերակը, սակայն ավանդաբար այն համարում են առանձին Սահմանադրություն։ 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Սահմադրությունը սահմանում է պետական կառավարման պառլամենտական ձևի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը «պետության և ազգի միասնության խորհրդանիշն է» և իրականացնում է զուտ խորհրդանշական գործառույթ, որը չի ենթադրում իրական իշխանություն. նրա կողմից վավերացված բոլոր պետական ակտերը անցնում են Կաբինետի հաստատումը, նույնիսկ տարածված է այն կարծիքը, որը կայսրն ընդհանրապես պետության գլուխ չի հանդիսանում։

Ճապոնիայի սահմանադրությունը անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը։ Այն նաև նշում է, որ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ և ներքին զինվորական ուժեր։ Չնայած նրան, որ հոդվածը ենթադրում է պետության կողմից պատերազմ հրահրելու և ամբողջական բանակ ունենալու սահմանափակումը, ներկայումս Ճապոնիան պաշտպանական ուժեր անվան տակ ունի լիարժեք բանակ։

2004 թվականի հուլիսին Ճապոնիայի մշակույթի նշանակալի դեմքերը սկսել են «Միավորված Հոդված 9» շարժումը, որպեսզի թույլ չտան 9-րդ հոդվածի վերանայումը և Ճապոնիայի մինչպատերազմական միլիտարիզմին վերադառնալը։

Կառավարման համակարգ
[խմբագրել |խմբագրել կոդը]
Ակիհիտո կայսրը և Միչիկո կայսրուհին

Ճապոնիայում գործում է կառավարմանսահմանադրական միապետություն ձևը, որտեղ կայսեր իշխանությունը խիստ սահմանափակ է։ Որպես արարողակարգային գլխավոր անձ՝ նա, ըստ սահմանադրության, համարվում է «ժողովրդի միասնության և պետության խորհրդանիշ»։ Իշխանությունը գլխավորապես գտնվում էվարչապետի և խորհրդարանի այլ ընտրովի անդամների ձեռքում։ Ներկայիս կայսրն էԱկիհիտոն, թագաժառանգՆարուհիտոն գահի հաջորդ թեկնածուն է։Ճապոնիայիօրենսդիր մարմինը երկպալատանի խորհրդարանն է։ Կազմված է չորս տարին մեկ կամ լուծարվելուց հետո ժողովրդի կողմից ընտրվող 480 տեղանոց ներկայացուցիչների և խորհրդի անդամների 242 տեղանոց երկու պալատներից։ Խորհրդարանում իշխում են սոցիալ լիբերալ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունն ու պահպանողական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)։ ԼԴԿ-ը վայելում է անընդհատ ընտրական հաջողություններ սկսած 1955 թվականից, բացառությամբ 11 ամիսների կարճ ժամանակամիջոցի՝ 1993-1994 թվականների և 2009-2012 թվականների արանքներում։ Նա գրավում է 294 տեղ ստորին պալատում և 83 տեղ՝ վերին պալատում։Ճապոնիայի վարչապետը համարվում է կառավարության գլխավորը և հաստատվում է կայսեր կողմից՝ խորհրդարանի անդամների Ներսից նրան նշանակելուց հետո։ Վարչապետը աշխատակազմի գլխավորն է և ինքն է նշանակում և ազատում պետական նախարարներին։ Հետևելով 2012 թվականի ընտրություններում տարած ԼԴԿ հաղթանակին, դեկտեմբերի 26-ինՇինզո Աբեն վարչապետի պաշտոնում փոխարինեցՅոշիհիկո Նոդային։ Չնայած նրան, որ վարչապետին պաշտոնապես հաստատում է կայսրը,Ճապոնիայի սահմանադրությունը պարզապես պատվիրում է կայսրին հաստատել նրան, ում նշանակել է խորհրդարանը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մայրաքաղաք
[խմբագրել |խմբագրել կոդը]
Տոկիոյի երկնաքերները

Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից։ Հիմնադրվել է 12-րդ դարի կեսին։

Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցի ափին, Կանտո հարթավայրում։ Կլիման մերձարևադարձային, մուսոնային է։Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 °C է, օգոստոսինը՝ 25,6 °C, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ։ Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ մարդու կյանք։

Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից։Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ։ Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը։

Տոկիոն հիմնադրվել է 12-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր։ 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը)։ 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 միլիոն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր)։ 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք։

Ճապոնիայի խորհրդանիշները

Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ)։ Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն)։

Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ։

Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը։ Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին։ Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով։

Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ։ Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով։ Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր)։ Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։

Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ։

XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն։

Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ)։ Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։

Կրոն
[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիան այն բացառիկ երկրներից է, որտեղ միաժամանակ գործում են տարբեր կրոններ։ Ճապոնացիների 83.9%-ը դավանում է շինտո, իսկ 71.4%-ը՝ բուդդիզմ[25](գումարայինի 100%-ը գերազանցելը պայմանավորված է բնակչության որոշ մասի կողմից միաժամանակ այդ երկու կրոնները դավանելով)։ Բացի ավանդական բուդդիզմի և սինթոիզմի արարողակարգերից, կատարվում են նաև քրիստոնեական ծիսակատարություններ։ Քրիստոնեությունը Ճապոնիա է ներթափանցել XVI դարում։

Պրեֆեկտուրաներ
[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիան պաշտոնապես բաժանված է 47 բարձր աստիճանի վարչական միավորների։ Դրանք միավորված ենտոդոֆուկեն (ճապոներեն՝ 都道府県) համակարգի մեջ։ Այդ կարգով պետությունը կազմված է մի մայրաքաղաքիցտո (ճապոներեն՝ 都) -Տոկիո, մի շրջանիցդո (ճապոներեն՝ 道) -Հոկայդո, երկու քաղաքիցֆու (ճապոներեն՝ 府), որոնք պրեֆեկտուրային կարգավիճակ ունեն, -Կիոտո ևՕսակա - և 43 պրեֆեկտուրաներիցկէն (ճապոներեն՝ 県)։ Հարմարության համար արևմտյան ճապոնագետները թվարկած միավորները անվանում են պրեֆեկտուրա կամ ոստիկանապետություն։

Պրեֆեկտուրաները բաժանվում են ավելի փոքր միավորների։ Դրանք Հոկայդոյի օկրուգներն են, հատուկ քաղաքներ և գավառներ։ Օկրուգները կան միայն Հոկայդոյում՝ 14 հատ։ Մնացած պրեֆեկտուրաները բաժանվոմ են ոչ թե օկրուգների, այլ գավառների։ Հատուկ քաղաքներին վերաբերվում են նրանք, որոնց բնակչությունը ավել է 500 հազարից։ Այդ քաղաքներն են՝Կոբե (1956),Կիոտո (1956),Նագոյա (1956),Օսակա (1956),Յոկոհամա (1956),Կիտակյուսյու (1963),Ֆուկուոկա (1972),Կավասակի (1972),Սապպորո (1972),Հիրոսիմա (1980),Սենդայ (1989),Տիբա (1992),Սայտամա (2003),Սիձուոկա (2005) ևՍակաի (2006).Նիիգաթա ևՀամամացու քաղաքները մտցրած են եղել ցանկի մեջ2007 թվականին։ Իսկ մայրաքաղաքՏոկիոն այդ քաղաքների ցանկ չի մտնում, քանի որ դա քաղաքային կոնգլոմերատ է, ոչ թե քաղաք։

Ճապոնիայի ժամանակակից վարչական բաժանման համակարգ արմատավորված է եղել 1871 թվականումՄեյձի ժամանակաշրջանում, որի արդյունքում վերացման են ենթարկվելհան ավատները և ստեղծվել են պրեֆեկտուրաներ։ Այդ դեպքը կրում էհայհան տիկեն (ճապոներեն՝ 廃藩置県) անվանումը։ Սկզբում պրեֆեկտորաների և հաների թիվը համապատասխանում էր մեկը մեկին - ավելի քան 300 հատ։ Ժամանակի հետ նրանց թիվը կրճատել էին մինչև 72, իսկ1888 թ - մինչև 47։ Տեղի ինքնավարության օրենքը տվել էր պրեֆեկտորաներին ավելի շատ տիրական լիազորություններ։ Ի վերջո, հաշվի առնելով Ճապոնիայի բուռն ուրբանիզացոմը, կառավարությունը քննարկում է պրեֆեկտուրաների ռեֆորմի նախագիծը 10 մեծ վարչական միավորների։

Բացի պրեֆեկտուրաների և գավառների Ճապոնիայում գոյություն ունեն մունիցիպալ աստիճանի վարչական միավորներ, որոնք ունեն լայն ինքնավարություն։ Դրանք պրեֆեկտուրաների կենտրոնային քաղաքներն են- հատուկ քաղաքները, սովորական քաղաքները, Տոկիոյի 23 հատուկ շրջանները և գյուղեր։

Պրեֆեկտուրաների ցանկ

Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ
Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ

1. Հոկայդո2. Աոմորի3. Իվատե4. Միյագի5. Ակիտա6. Յամագաթա7. Ֆուկուսիմա8. Իբարակի9. Տոտիգի10. Գումմա11. Սայթամա12. Թիբա13. Տոկիո14. Կանագավա15. Նիիգաթա16. Տոյամա

17. Իսակավա18. Ֆուկուի19. Յամանասի20. Նագանո21. Գիֆու22. Սիձուոկա23. Այչի24. Միե25. Սիգա26. Կիոտո27. Օսակա28. Հյոգո29. Նարա30. Վակայամա31. Տոթթորի32. Սիմանե

33. Օկայամա34. Հերոսիմա35. Յամագութի36. Տոկուսիմա37. Կագավա38. Էհիմե39. Կոտի40. Ֆուկուոկա41. Սագա42. Նագասակի43. Կումամոտո44. Օիտա45. Միյաձակի46. Կոգոշիմա47. Օկինավա

Հայերը Ճապոնիայում
[խմբագրել |խմբագրել կոդը]

Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ՝ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև Հայաստանի դեսպանատունը[26]։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճապոնիան հին ու զարգացածմշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը,բնապատկերային գեղանկարչությունը,ճենապակու արվեստը,ճարտարապետությունը,թատրոնը,տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապեսԿաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի ենծաղկեփնջեր կազմելու ևգաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնականձյուդո,կարատե,սումո մարզաձևերը[27]։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝Բուդդայի հսկայականարձաններով ուտաճարներով, մեհյաններով,գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորականդղյակներով։ Ճապոնականհուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունիՀիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծողբերգության մասին[28]։

Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ ևմինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելուերկնաքերներ,կամուրջներ,թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում[29][30]։

Չափազանց բարդ ու հետաքրքրական ենճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված ևճապոներենի առանձնահատկություններին հարմարեցվածհիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում ենբառարանի օգնությանը։

Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունիվանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում ենդպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետականհամալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծվածգլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված ենճապոնական խաչերիզները, թվային դաշտերովգլուխկոտրուկները։ Հայտնի էթղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբերգելու ձևը։

Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակվածկանանց կողմից մատուցվող ծառայությունները։

Կենցաղ
[խմբագրել |խմբագրել կոդը]
Գերեզմանն կայսեր Nintoku

Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից։ Օրինակ՝ ճապոնական տներում կահույք գրեթե չկա, հատակին փռված են բրնձի ծղոտից գործվածխսիրներ, տուն մտնելիս կոշիկները հանում ու թողնում են դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով։ Ի տարբերություն եվրոպացիների՝ ճապոնացիները ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում։

Թեպետ ճապոնական քաղաքներում շատ ենեվրոպական խոհանոց ունեցողճաշարաններն ուռեստորանները, ճապոնացիների համար հիմնական սնունդ է հանդիսանում իրենցավանդական կերակուրը՝ անալի եփած բրինձը, որն ուտում են թասիկներից՝ ձողիկներով։ Հիմնական ուտելիքներից են նաև աղ դրածբանջարեղենն ուձկնեղենը,ծովամթերքից պատրաստած տարբեր ուտեստները։Ճապոնական խոհանոցից համաշխարհային ճանաչում է ստացելսուշին։ Ի դեպ՝ ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ճապոնական խոհանոցի հայտնի ավանդույթներից էթեյ խմելու արարողությունը։ Ճապոնականոգելից խմիչքներից հայտնի էբրնձիցթորածօղին՝սակեն։

Արվեստ
[խմբագրել |խմբագրել կոդը]

Համաշխարհային անուն հանած ռեժիսոր էԱկիրա Կուրոսավան։ Ճապոնական կինոյում առանձնանում են մեծ քանակով նկարահանվածանիմացիոն ֆիլմերը։

Ճանաչված մարդիկ
[խմբագրել |խմբագրել կոդը]

Հանրահայտ են գրողներԿավաբատա Յասունարին,Կոբո Աբեն,Նոմա Հիրոսին, կինոռեժիսորԱկիրա Կուրոսավան, կոմպոզիտորՋո Հիշիասին, ռոք խումբSID,Nightmare, գեղանկարիչ-դիզայներԵշիտակա Ամանոն, ճարտարապետԿիշե Կուրոկավան, գրաֆիկՀիրոշիքի Անդոն, ֆիզիկոսներԿաշիբա Մաշատակին,Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներՀոնդա Սոչիրոն,Մորիտա Ակյոն,Մորի Մինորին և ուիշներ։ Ժամանակակից գրողներից հայտնի էՀարուկի Մուրակամին։

Տոներ
[խմբագրել |խմբագրել կոդը]
ՃապոնիայիվարչապետՇինզո Աբեն

Ճապոնիայում նշվում է 15պետական տոն։ Դրանք նշելու օրերըոչ աշխատանքային են և նրանց ցանկը սահմանվում է պետական տոների օրենքով։ Իրար հաջորդող չորս տոներին (Շյովայի օր,Սահմանադրության օր, Կանաչ միջավայրի օր և Երեխաների օր) ասում ենոսկի շաբաթ։ Ճապոնիայի կառավարությունը մտցրել է նաևերջանիկ երկուշաբթիների համակարգը, որի համապատասխան տոներից չորսը՝Չափահասության օրը,Ծովի օրը,Ավագներին մեծարելու օրը ևՖիզմշակույթի օրը ամրագրվածամսաթվերից տեղափոխվել եներկուշաբթի, ստեղծելով երեք անընդմեջհանգստյան օր։ Ճապոնիայում տոնական իրադարձություն է համարվում նաևսակուրայի ծաղկելու օրը։ Նշվում են նաև փոխառնված տոներ, որոնք Ճապոնիայումավանդույթ են դարձել համեմատաբար վերջերս, օրինակ՝Սուրբ Վալենտինի օրը։

Ճապոնիայի պետական տոները

ԱմսաթիվըՏոնի անունը
Հունվարի 1Նոր տարվա առաջին օրը
Հունվարի երկրորդերկուշաբթինՉափահաս դառնալու օրը
Փետրվարի 11Պետությունը յուրացնելու օրը
Մարտի 21-ին մոտ[31]Գարնանայինգիշերահավասարի օրը
Ապրիլի 29[32]Շյովայի օրը
Մայիսի 3[32]Սահմանադրության օրը
Մայիսի 4[33]Կանաչ միջավայրի օրը
Մայիսի 5[33]Երեխաների օրը
Հուլիսի երրորդերկուշաբթինԾովի օրը
Սեպտեմբերի երրորդերկուշաբթինԱվագներին մեծարելու օրը
Սեպտեմբերի 23-ին մոտ[34]Աշնանայինգիշերահավասարի օրը
Հոկտեմբերի երկրորդերկուշաբթինՖիզմշակույթի օրը
Նոյեմբերի 3Մշակույթի օրը
Նոյեմբերի 23Աշխատանքը գովաբանելու օրը
Դեկտեմբերի 23Կայսեր ծննդյան օրը

Գրականություն Ճապոնիայի մասին

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Մակերևութային և մակերևութային ջրերի փոփոխություն». OECD. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Բնակչության գնահատականների ամսական հաշվետվություն, հունվար 2022)». Ճապոնիայի վիճակագրական բյուրո. 2022 թ․ հունվարի 22.
  3. «2020 Բնակչության մարդահամարի նախնական աղյուսակավորում». Ճապոնիայի վիճակագրական բյուրո. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  4. 4,04,1«Համաշխարհային տնտեսական հեռանկարների տվյալների բազա, ապրիլ, 2021». Արժույթի միջազգային հիմնադրամ. ապրիլ, 2021.
  5. «Where does the name Japan come from?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. Piggott, Joan R. (1997).The emergence of Japanese kingship. Stanford University Press. էջեր 143–144.ISBN 0-8047-2832-1.
  7. «121 AD: Wakoku, The Land Of The Submissive Dwarf People?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  8. «Why Japan is Japan? How Japan became Japan?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  9. «Wa: The Spirit of Harmony and Japanese Design Today | Concept, Works, and Catalogue». Արխիվացված էօրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. 10,010,1Mancall, Peter C. (2006). «Of the Ilande of Giapan, 1565».Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press. էջեր 156–157.
  11. Batchelor, Robert K. (2014 թ․ հունվարի 6).London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79.ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  12. Batchelor, Robert K. (2014 թ․ հունվարի 6).London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79.ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  13. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
  14. Travis, John.«Jomon Genes». University of Pittsburgh. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  15. Matsumara, Hirofumi; Dodo, Yukio; Dodo, Yukio (2009).«Dental characteristics of Tohoku residents in Japan: implications for biological affinity with ancient Emishi».Anthropological Science.117 (2): 95–105.doi:10.1537/ase.080325.ISSN 0918-7960.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Hammer, Michael F.; Karafet, TM; Park, H; Omoto, K; Harihara, S; Stoneking, M; Horai, S; և այլք: (2006).«Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes».Journal of Human Genetics.51 (1): 47–58.doi:10.1007/s10038-005-0322-0.PMID 16328082.
  17. Denoon, Donald; Hudson, Mark (2001).Multicultural Japan: palaeolithic to postmodern. Cambridge University Press. էջեր 22–23.ISBN 0-521-00362-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «Road of rice plant».National Science Museum of Japan. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  19. «Yayoi Culture». Metropolitan Museum of Art. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  20. Sansom, George (1961).A History of Japan: 1334–1615. Stanford University Press. էջեր 42, 217.ISBN 0-8047-0525-9.
  21. Pape, Robert A. (1993).«Why Japan Surrendered».International Security.18 (2): 154–201.doi:10.2307/2539100.JSTOR 2539100.
  22. Fackler, Martin; Drew, Kevin (2011 թ․ մարտի 11).«Devastation as Tsunami Crashes Into Japan».The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. McCargo, Duncan (2000).Contemporary Japan. Macmillan. էջեր 8–11.ISBN 0-333-71000-2.
  24. Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2008
  25. «World Factbook: Japan-People» (անգլերեն).ԿՀՎ. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  26. http://www.encyclopedia.amԱրխիվացված 2010-02-24Wayback Machine Հայերը Ճապոնիայում
  27. «Սումո։ East and West».PBS.Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 10-ին.
  28. «OECD Environmental Performance Review of Japan»(PDF) (անգլերեն).Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն.Արխիվացված(PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  29. Fred Varcoe.«Japanese Golf Gets Friendly».Metropolis. Արխիվացված էօրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  30. Len Clarke.«Japanese Omnibus: Sports».Metropolis. Արխիվացված էօրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  31. Ճշգրիտ օրը հայտարարում էնախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին
  32. 32,032,1Ոսկի շաբաթի օրերից մեկն է
  33. 33,033,1Ոսկիշաբաթի օրերից մեկն է
  34. Ճշգրիտ օրը հայտարարում է նախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին
Ինքնիշխան պետություններ
Չճանաչված կամ մասամբ ճանաչված
Կախյալ տարածքներև հատուկ վարչական շրջաններ
Ավստրալիա
Չինաստան
Մեծ Բրիտանիա
Եվրոպա
Ասիա
Աֆրիկա
Օվկիանիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ճապոնիա» հոդվածին։
X ·X
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS90706615 ·BNEXX450954 ·BNF15238446511934253k11872797r ·CiNiiDA04877014 ·GND4028495-5 ·ISNI0000000123649740 ·LCCNn78089021 ·NDL00568158 ·NKCge129425 ·NLA35242950 ·LIBRIS149361 ·SUDOC02648918X ·VIAF159367111 ·WorldCat VIAF159367111
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ճապոնիա&oldid=10526852» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp