| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִיםեհուդիմ),սեմիտական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակվածԻսրայելում։ Քանակը 12-15 միլիոն[1], որից 40%-ը բնակվում էԻսրայելում, իսկ 35%-ըԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբարհուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզունեբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնվածXIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորըԻդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունըեբր. יְהוּדִים, եհուդիմ;իդիշ ייִדן, (յ) իդն;լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։
- Աշքենազներ՝ ձևավորվել է ԿենտրոնականԵվրոպայում։ Քանակը՝ 8-11.2 մլն։ Ապրում ենԻսրայելում,Լեհաստանում,Լիտվայում,ԱՄՆ-ում,Ֆրանսիայում,Գերմանիայում,Ռուսաստանում,Ուկրաինայում, Բելառուսում, Հոլանդիայում, Սկանդինավյան և շատ այլ երկրներում։ Կենցաղային լեզուն յիդիշն է (Իսրայելում՝ եբրայերենը, Ռուսաստանում՝ ռուսերենը)։ Անունը ծագում է միջնադարյան Գերմանիայի «Աշքենազ» սեմական անունից, որն ընկալվում էրՀաբեթի թոռ Աշքենազի ժառանգների տարածման երկիր։
20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։
- Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները,բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
- Սեֆարդներ (եբրայերեն՝סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
- Սամարացիներ (եբրայերեն՝שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008 թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն ենԹորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
- Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשהՄենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
- Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵלԻսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելըԵթովպիայում ապրած հրեաներ։
Հիմնական հոդված`հրեաների էթնիկ խմբերը։
Հրեաների հիմնական էթնիկ խումբը կազմում են աշքենազները (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, մասնավորապես ողջ Ռուսաստանի հրեաները) և սեֆարդները (սկզբում Իսպանիայի ու Պորտուգալիայի, այնուհետև ողջ Միջերկրածովյան տարածաշրջանով ցրված հրեաները)։Մյուս էթնիկ խմբերն են՝ լախլուխները, պարսկական և բուխարյան հրեաները, վրացական հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները, ռոմանիոտները, իտալացի, ֆալաշ և այլ հրեաներ։Հրեաների տարբեր խմբերի և այլ ժողովուրդների գենոտիպերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հրեաների հիմնական խմբերը ավելի մոտ են իրար, քան հարևան ժողովուրդներին։ Սա հակասում է այն փաստերին, որ հրեաները միավորվում են միայն մշակութային, այլ ոչ էթնիկ ծագմամբ[2][3]: Հեղափոխությունից հետո Ռուսաստանի մարդահամարի անցկացման արդյունքները նշեցին հետևյալը. մինչև 30-ական թվականները հրեաների մեջ չկային այնպիսիք, որ ճընդունեին իրենց հրեա լինելու փաստը (շուրջ 20 %)[4]։ Ավելի ուշ,ԽՍՀՄ-ում հրեաների մեծամասնությունը, որը էական չի համարում իրենց [ազգային պատկաբնելությունը], շարունակեց աճել` մինչև 1980-ականների սկիզբը։
Անհամեմատ մեծ հրեաբնակ երկրների տվյալներն աշխարհում| № Երկրներ | Երկրներ | Հրեաներ | % երկրում | % բոլոր հրեաներից | թիվ |
|---|
| 1 | ԱՄՆ (2009) | 6544,000 | 2,1 % | 42,89% | |
| 2 | Իսրայել (2010) | 5800,000 | 75,5 % | 38,02% | |
| 3 | Ֆրանսիա | 606,000 | 1,0 % | 3,97% | |
| 4 | Կանադա | 393,660 | 1,2 % | 2,58% | |
| 5 | Մեծ Բրիտանիա | 350,000 | 0,57 % | 2,29% | |
| 6 | Արգենտինա | 280,000 | 0,8 % | 1,84% |
| 7 | Ռուսաստան[5] | 157,641 | 0,14 % | 1,03% | 2010 |
| 8 | Ավստրալիա | 120,000 | 0,56 % | 0,79% | |
| 9 | Գերմանիա | 118,000 | 0,14 % | 0,77% | |
| 10 | Բրազիլիա | 96,500 | 0,05 % | 0,63% | |
| 11 | Ուկրաինա | 80,000 | 0,16 % | 0,52% | |
| 12 | Հարավային Աֆրիկա | 72,000 | 0,15 % | 0,47% | |
| 13 | Լեհաստան | 50,000 | 0,6 % | 0,33% | |
| 14 | Հունգարիա | 49,700 | 0,4 % | 0,33% | |
| 15 | Իսպանիա | 48,409 | 0,12 % | 0,32% | |
| 16 | Նիդեռլանդներ | 45,000 | 0,28 % | 0,29% | |
| 17 | Մեքսիկա | 39,800 | 0,03 % | 0,26% | |
| 18 | Բելգիա | 31,200 | 0,3 % | 0,20% | |
| 19 | Մոլդովա | 31,187 | 0,7 % | 0,20% | |
| 20 | Ուրուգվայ | 30,743 | 0,9 % | 0,20% | |
| 21 | Իտալիա | 30,213 | 0,05 % | 0,20% | |
| 22 | Չիլի | 25,375 | 0,13 % | 0,17% | |
| 23 | Վենեսուելա | 20,900 | 0,1 % | 0,14% | |
| 24 | Իրան | 25,405 | 0,035 % | 0,17% | |
| 25 | Եթովպիա | 20,000 | 0,027 % | 0,13% | |
| 26 | Շվեդիա | 20,000 | 0,2 % | 0,13% | |
| 27 | Ուզբեկստան | 17,453 | 0,065 % | 0,11% | |
| 28 | Թուրքիա | 17,415 | 0,025 % | 0,11% | |
| 29 | Շվեյցարիա | 17,000 | 0,2 % | 0,11% | |
| 30 | Հնդկաստան | 15,405 | 0,005 % | 0,101% | |
| 31 | Պանամա | 10,029 | 0,33 % | 0,066% | |
| 32 | Լատվիա | 9,001 | 0,397 % | 0,059% | |
| 33 | Ավստրիա | 8,184 | 0,1 % | 0,054% | |
| 34 | Վրաստան | 7,951 | 0,17 % | 0,052% | |
| 35 | Ադրբեջան | 7,911 | 0,1 % | 0,052% | |
| 36 | Դանիա | 7,062 | 0,13 % | 0,046% | |
| 37 | Ռումինիա | 6,029 | 0,027 % | 0,040% | |
| 38 | Նոր Զելանդիա | 7,077 | 0,17 % | 0,046% | |
| 39 | Հունաստան | 5,334 | 0,05 % | 0,035% | |
| 40 | Մարոկկո | 5,236 | 0,016 % | 0,034% | |
| 41 | Ղազախստան | 4,100 | 0,027 % | 0,027% | |
| 42 | Լիտվա | 3,596 | 0,1 % | 0,024% | |
| 43 | Կոլումբիա | 3,400 | 0,008 % | 0,022% | |
| 44 | Չեխիա | 4,000 | 0,03 % | 0,026% | |
| 45 | Սլովակիա | 3,041 | 0,056 % | 0,020% | |
| 46 | Պերու | 2,800 | 0,01 % | 0,018% | |
| 47 | Կոստա Ռիկա | 2,500 | 0,06 % | 0,016% | |
| 48 | Բուլղարիա | 2,300 | 0,031 % | 0,015% | |
| 49 | Հայաստան[6] | 2,000 | 0,035 % | 0,013% | |
| 50 | Իռլանդիա | 1,930 | 0,045 % | 0,013% | |
| Ընդամենը | 50 երկիր | 15 256,487 | - | 100 % | |
|---|
Աշխարհի շուրջ 110 երկրներում գործում են հրեական համայնքներ։
- Ռուբեն Անգալադյան. Հրեաներն ու հայերը, «Գարուն», 2001, № 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 628)։ |