Հռոմ[1] (գրաբ.՝ [Հռովմ]error: {{lang}}: unrecognized region: hy for code: old (help),իտալ.՝Roma),Իտալիայի մայրաքաղաք,Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ² տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն[2]։ Այն գտնվում էԻտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում,Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվումՎատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք[3][4]։
Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում[5]։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել էլատիններից,էտրուսկներից ևսաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել էՀռոմի թագավորության,Հռոմի հանրապետության ևՀռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում էարևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջինմետրոպոլիսը[6]։ Այն կոչվում է նաև "Romae Aeterna" (Հավերժական քաղաք)[7] և "Caput Mundi" (Աշխարհի մայրաքաղաք)։
Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսածՆիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը[8]։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավԻտալական Վերածննդի[9] գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛Բարոկկոյի, և՛Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։
Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք[10][11][12]։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողըԵվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում[13]։ Նրա պատմական կենտրոնըՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն[14]։ Հուշարձաններն ու թանգարանները, ինչպիսիք են Վատիկանի Թանգարաններն ուԿոլիզեյը աշխարհի ամենահաճախ այցելվող տուրիստական վայրերից են, որոնք ընդունում են միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի։ Հռոմում են անցկացվել 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, և այնտեղ է գտնվումՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Կապիտոլյան գայլը կերակրում է երկվորյակ եղբայրներ Հռեմոսին և Հռոմուլոսին
Ըստ քաղաքի հիմնադրման մասին առասպելի՝«իտալ.՝Roma» անունը առաջացել է քաղաքի հիմնադիր և առաջին թագավոր«իտալ.՝Romulus»-ի անունից[15]։
Կա նաև հավանականություն, որ«իտալ.՝Romulus» անունն է իրականում առաջացել«իտալ.՝Roma»-ից։ Դեռևս 4-րդ դարում կային տարբեր տեսակետներ, թե ինչպես է առաջացել«իտալ.՝Roma» անվանումը։ Որոշ ենթադրություններ առաջ են քաշվել՝ հիմնվելով բառի ոչ հստակ լեզվական ծագման վրա[16]։
«իտալ.՝Rumon» կամ«իտալ.՝Rumen» բառից, Տիբր գետի հին անվանումից, որն իր հերթին ունի նույն արմատը, ինչ հունարեն ῥέω (rhèo)և լատիներեն ruo բայերը, որոնք երկուսն էլ նշանակում են «հոսել»[17]։
էտրուսկերեն ruma բառից, որի արմատն է *rum- «չափ», որը հավանաբար վերաբերում է կամ պաշտամունքի կենդանի գայլին, որը կերակրել էր երկվորյակներ Հռոմուլուսին և Ռեմուսին, կամ Պալատինյան և Ավենտինյան բլուրների չափերին
Հունարեն ῤώμη (rhōmē)բառից, որը նշանակում է «ուժ»[18]։
Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել էմ.թ.ա. 753 թվականին։Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայրՀռեմոսի ծնողները եղել են լատիններիԱլբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր,Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան ևՄարս աստվածը։ Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցելՏիբեր գետը։ Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ։ Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում։ Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է, և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma)։ Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, 6-8-րդ դարերում գտնվել էԲյուզանդիայի տիրապետության տակ։756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել էՊապական մարզի մայրաքաղաքը։Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝«վերածնունդ») շնորհիվ1870 թվականին վերամիավորվեց Իտալիայի հետ,1871 թվականից դարձավ միավորված Իտալիայի թագավորություն, իսկ1946 թվականից՝ Իտալիայի հանրապետության մայրաքաղաք։
Հռոմը առանձին կոմունա է՝ համայնք (իտալ.՝comuna)՝ մայրաքաղաք Հռոմ (իտալ.՝Roma Capitale)[19]. այն ամենամեծն է Իտալիայում ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ։ Այն կառավարվում է քաղաքապետի և քաղաքային խորհրդի կողմից։ Քաղաքապետարանը գտնվում էԿապիտոլյան բլրի վրա՝Սենատորիո պալատում՝ քաղաքի կառավարության պատմական նստավայրում։ Հռոմի տեղական կառավարումը հաճախ անվանում ենԿամպիդոլիո (իտալ.՝Campidoglio)՝ բլրի իտալերեն անվանումը։
1972 թվականից սկսած՝ քաղաքը բաժանվում է վարչական տարածքների (իտալ.՝municipi (եզ. municipio))[20]: Դրանք ստեղծվել են քաղաքի ապակենտրոնացումը ավելացնելու նպատակով։ Յուրաքանչյուր տարածք կառավարվում է նախագահի և 4 հոգուց բաղկացած խորհրդի կողմից, ովքեր ընտրվում են քաղաքացիների կողմից յուրաքանչյուր 5 տարի։ Սկզբնական շրջանում ստորաբաժանումները 20-ն էին, այնուհետև՝ 19[21]: 2013 թվականին այդ թիվը նվազեց մինչև 15[22]Հռոմն իր տարածքի մեծությամբ (5352 կմ²) գրեթե հավասար էԼիգուրիա մարզին։ Այն նաևԼացիո մարզի մայրաքաղաքն է։Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է և Իտալիայի կառավարության նստավայրը։ Հռոմի պատմական կենտրոնում են գտնվում նաև Իտալիայի հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական նստավայրերը, Իտալիայի կառավարության 2 պալատները, ինչպես նաև Սահմանադրական դատարանը։ Պետական նախարարությունները սփռված են ամբողջ քաղաքով, ինչպես օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը գտնվում է Ֆարնեզինա պալատում (իտալ.՝Palazzo della Farnesina)՝Օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ։
Հռոմը Կենտրոնական Իտալիայի Լացիո նահանգում է գտնվում՝ Տիբեր գետի վրա (իտալ.՝Tevere)։ Թագավորական Հռոմը կառուցվել է 7 բլրի վրա՝Ավենտին, Ցելիում,Կապիտոլիում, Էսքվիլիում, Պալատինում, Քվիրինալիում և Վիմինալիում։ Ներկայիս Հռոմով է անցնում ևս մեկ գետ՝ Անիենը, որը թափվում է Տիբեր պատմական կենտրոնի հյուսիսից։
Հռոմն արբանյակից
Չնայած քաղաքի կենտրոնըՏիրենյան ծովից մոտավորապես 24 կմ է հեռավորության վրա է՝ քաղաքը ձգվում է մինչև ծովափ, որտեղ գտնվում է հարավարևմտյան Օստիա շրջանը։ Հռոմի կենտրոնական հատվածի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 13-ից մինչև 139 մ[27]։ Հռոմի կոմունան ընդգրկում է ընդհանուր առմամբ 1285 կմ² տարածք՝ ներառյալ շատ կանաչ տարածքներ։
Հռոմի միջին տարեկան ջերմաստիճանը 20 °C է ցերեկային ժամերին և 10 °C՝ գիշերը։ Ամենացուրտ ամսին՝ հունվարին, միջին ջերմաստիճանը 12 °C է ցերեկային ժամերին և 3 °C՝ գիշերը։ Ամենատաք ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին, միջին ջերմաստիճանը 30 °C է ցերեկը և 18 °C՝ գիշերը։
Դեկտեմբերը, հունվարը և փետրվարը ամենացուրտ ամիսներն են, երբ միջին ջերմաստիճանը մոտավորապես 12.5 °C է ցերեկը և 3.6 °C՝ գիշերը։ Ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 10-15 °C ցերեկը և 3-5 °C՝ գիշերը։ Հազվադեպ է ձյուն գալիս, սակայն գրեթե ամեն ձմեռ աննշան ձյուն նկատվում է, իսկ յուրաքանչյուր 20 կամ 25 տարին մեկ զգալի քանակությամբ տեղումներ են լինում ձյան տեսքով (վերջինը՝ 2002 թվականին)[29]։
Միջին հարաբերական խոնավությունը 75 % է՝ տատանվելով հուլիսին 72 %-ից նոյեմբերին 77 %։ Ծովի ջերմաստիճանը փետրվարին և մարտին հասնում է 13 °C, իսկ օգոստոսին՝ 24 °C[30]:
Մ.թ.ա. 550 թվականին Հռոմը Իտալիայում երկրորդ ամենամեծ քաղաքն էր, մինչդեռ ամենամեծըՏարանտոն էր։ Այն ուներ մոտավորապես 285 հեկտար տարածք և 35,000 բնակչություն։ Այլ աղբյուրներ նշում են թվով 100,000 բնակիչ՝ սկսած մ.թ.ա. 600-500 թվականներից[31][32]։ Երբ մ.թ.ա. 509 թվականին հանրապետության հռչակումից հետո մարդահամարն արձանագրեց 130,000 բնակչություն։ Հանրապետությունը ներառում էր հենց Հռոմը և մոտակա բնակավայրերը։ Մ.թ.ա. 150 թվականին այդ թիվը գերազանցում էր 300,000-ը[33][34][35][36][37]։
Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի բնակչությունը նվազեց մինչև 50,000 մարդ։ Այն շարունակում էր կայուն մնալ կամ նվազել մինչև Վերածնունդ[42]։ Երբ 1870 թվականին Իտալիայի թագավորությանը (1861–1946) միացավ նաև Հռոմը, քաղաքն ուներ մոտ 200,000 բնակչություն։Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այն դարձել էր արդեն 600,000։Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմը փորձում էր խոչընդոտել քաղաքի բնակչության զգալի աճին, բայց 1930-ական թվականների սկզբին այն արդեն հասել էր 1 միլիոնի։ Բնակչության աճը շարունակվեց նաևԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
2010-ական թվականների կեսերին բուն քաղաքն ուներ 2,754,440 բնակիչ, մինչդեռ Հռոմի ամբողջ տարածքում ապրում էր ավելի քան 4.2 միլիոն մարդ։ Դեռահասները (18 տարեկանից ցածր երեխաները) կազմում էին բնակչության 17,00 տոկոսը, իսկ թոշակառուները՝ 20,76 տոկոս։ Հռոմեացիների միջին տարիքը 43-ն է, Իտալիայինը՝ 42: 2002-2007 թվականների ընթացքում Հռոմի բնակչությունը աճել է 6,54 տոկոսով, մինչդեռ Իտալիայինը՝ 3,56 տոկոսով[43]։ Հռոմի ներկայիս ծնելիության մակարդակը 9,10 է 1000 բնակչի հաշվով, Իտալիայում՝ 9,45:
Համաձայն Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի (իտալ.՝ISTAT) վերջին տվյալների[44]՝ բնակչության մոտավորապես 9.5%-ը կազմում են այլազգիները։ Ներգաղթյալների գրեթե կեսը՝ 131,118 մարդ կամ բնակչության 4.7 տոկոսը ծագում են տարբեր եվրոպական երկրներից՝ հիմնականումՌումինիա,Լեհաստան,Ուկրաինա ևԱլբանիա։ Մնացած 4.8 տոկոսը ոչ եվրոպական ծագում ունեն, հիմնականում ֆիլիպիններ (26,933), բանգլադեշցիներ (12,154) ևչինացիներ (10,283) են։
Հայերի բնակության մասին Հռոմում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Մ.թ. 65 թվականին հայոց թագավորՏրդատ Ա-ն այցելել է (շուրջ 3 հազարանոց շքախմբով) Հռոմ և թագադրվելՆերոն կայսրի կողմից։4-րդ դարում Հռոմում հռչակված էրհռետորՊարույր Հայկազնը, որին Հռոմում հուշարձան է կանգնեցվել։ 552 թ.-ին բյուզանդական զորքերի հրամանատար ևՌավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել Հռոմում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը)։
7-րդ դարում Հռոմում եղել է հայկական վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է649 թվականիԼատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարում՝ հայկական եկեղեցի։ Հռոմում եղել է հայկական թաղամաս[45]։
XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հռոմում տպագրվել է1584 թվականին։1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոցը։
Հռոմի պետական համալսարանի դասախոսներ (պրոֆեսորներ՝ Գ. Ֆրանկովիչ, Պ. Կունեո, ճարտարապետ՝ Հ. Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ։1960-ական թվականներ գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներԽորհրդային Հայաստան ևԱրևմտյան Հայաստանի տարածքներ։1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվելհայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ Ներկայումս Հռոմում բնակվում է շուրջ 500 հայ։
Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկաՀռոմի մզկիթը՝ ամենամեծը Եվրոպայում
Ինչպես ամբողջ Իտալիան, Հռոմում հիմնական կրոնը հռոմեական կաթոլիկությունն է, և այն դարեր շարունակ եղել է կրոնի և ուխտագնացության կարևոր կենտրոն, հին հռոմեական կրոնի բնօրրանը, իսկ հետագայում՝ Վատիկանի և պապի նստավայրը։ Նախքան քրիստոնյաների հայտնվելը քաղաքում, հին հռոմեական կրոնը գերիշխում էր բնակչության շրջանում։ Հռոմեացիների կողմից սրբացվող առաջին աստվածներն էինՅուպիտերը՝ գերագույն աստվածը, Մարսը՝ պատերազմի աստվածը և ըստ ավանդույյթի՝ Հռոմի երկու հիմնադիրների՝Հռեմոսի ևՀռոմուլոսի հայրը։ Այլ աստվածներ և աստվածուհիներ նույնպես պաշտվում էին հռոմեացիների կողմից, ինչպես օրինակՎեստան ևՄիներվան։ Հետագայում՝ քաղաքումՊողոս ևՊետրոս առաքյալների նահատակվելուց և առաջին քրիստոնյաների հայտնվելուց հետո, Հռոմում աստիճանաբար սկսեցին դավանել քրիստոնեություն և սբ. Պետրոսի հին բազիլիկան կառուցվեց 313 թվականին։ Բացի որոշ ընդհատումներից՝ Հռոմը դարեր շարունակ եղել էՀռոմի Կաթոլիկ եկեղեցու ևՀռոմի պապի նստավայրը։
Չնայած այն հանգամանքին, որ Հռոմում են գտնվումՎատիկանը և սբ. Պետրոսի տաճարը՝ Հռոմի մայր տաճարը՝ սբ. Հովհաննես Լատերանի բազիլիկան գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևելք։ Հռոմում կան ընդհանուր առմամբ 900 եկեղեցիներ, ինչպիսիք են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան, սբ. Պողոսի բազիլիկան, Սան Կլեմենտի բազիլիկան, Հիսուսի եկեղեցին և այլն։ Քաղաքի տակ են գտնվում նաև հինկատակոմբներ։ Մեծ կարևորություն ունեցող բազմաթիվ կրոնական ուսումնական կենտրոններ՝ Հայրապետական Լատերան համալսարանը, Հայրապետական աստվածաշնչյան ինստիտուտը, Հայրապետական Գրիգորյան համալսարանը և Հայրապետական արևելյան ինստիտուտը։
Վերջին տարիներին հյուսիսային Աֆրիկայից և Միջին Արևելքից ներգաղթյալների շնորհիվ զգալի աճ է գրանցվել Հռոմում մուսուլմանների շրջանում։ Դրա արդյունքում տեղացի իսլամադավանները նպաստել են քաղաքում մզկիթի կառուցմանը, որն ամենամեծն է արևմտյան Եվրոպայում և բացվել է 1995 թվականի հունիսի 21-ին։ Հռոմի հանրապետության անկումից հետո Հռոմում նաև շատ կարևոր հրեական համայնք է գործում[46], որը մի ժամանակ գտնվում էր Տրաստեվերեում։
Վատիկան քաղաքի տարածքըMons Vaticanus-ի (Վատիկան բլրի) և Վատիկանի դաշտի մաս է կազմում, որտեղ Սուրբ Պետրոսի տաճարը, Առաքելական պալատը ևՍիքստինյան կապելլան, թանգարաններն ու այլ շինություններ են գտնվում։ Մինչև 1929 թվականը այդ տարածքը համարվում էր Հռոմի թաղամաս։ Տիբեր գետի արևմտյան մասից անջատված լինելով՝ տարածքը պաշտպանվում էր Լևոն IV պապի պարիսպներով, այնուհետև՝ Պողոս III պապի պաշտպանական պարիսպներով։
Երբ 1929 թվականի Լատերանի համաձայնագիրն էր նախապատրաստվում, որով ստեղծվում էր Վատիկանը, որոշ շտկումներ էին անհրաժեշտ տարածքը գծանշելու համար, քանի որ այլևս պարիսպ չկար, ուստի որոշ շինություններ հանդիսացան սահմանագիծ և սահմանի մի փոքր մասում էլ նոր պարիսպ կառուցվեց։
Տարածքն ընդգրկում է Սուրբ Պետրոսի հրապարակը, որն Իտալիայից բաժանվում է միայն սահմանին առկա սպիտակ գծանշումով։ Համաձայն Լատերանի համաձայնագրի՝ Վատիկանին պատկանող, բայց Իտալիայի տարածքում գտնվող որոշ հաստատություններ՝ Կաստել Գանդոլֆոյի պապական դղյակը և կարևորագույն բազիլիկաներն ունեն արտատարածքային կարգավիճակ՝ ինչպես արտաքին դիվանագիտական առաքելությունները՝ դեսպանատները։
Միջին դարերից ի վեր Հռոմը եղել է քրիստոնեական ուխտագնացության կարևորագույն կենտրոն։ Ամբողջ քրիստոնյա աշխարհից մարդիկ այցելում են Վատիկան՝ պապական նստավայր։ Հռոմի պապը ամենաազդեցիկ կերպարն էր միջնադարում, իսկ Հռոմը դարեր շարունակ մնացել է պապական մայրաքաղաք և սուրբ քաղաք։ Ըստ կաթոլիկների՝ Վատիկանը սուրբ Պետրոսի վերջին հանգրվանն է եղել։
Ուխտագնացությունները Հռոմ կարող են ներառել մեծ թվով վայրեր ինչպես Վատիկանում, այնպես էլ Իտալիայի տարածքում։ Շատ հաճախ այցելում են Պիղատոսի աստիճաններ (իտալ.՝scala sancta), որն, ըստ ավանդույթի, տանում էր Պիղատոս Պոնտացու Երուսաղեմում գտնվող պրետորիում, և Հիսուսն իր դատավարության ճանապարհին անցել էր դրանցով[47]։ Վարկածներից մեկի համաձայն՝ աստիճանները բերվել են Հռոմ սուրբ Հեղինեի կողմից չորրորդ դարում։ Երկար դարեր «սուրբ աստիճանները» գրավել են քրիստոնյա ուխտագնացներին, ովքեր ցանկանում էին հարգել Հիսուսի տառապանքները։ Ուխտագնացության վայրեր են նաև Հռոմի դարաշրջանում կառուցված որոշ կատակոմբներ, որտեղ քրիստոնյաներն աղոթում էին, հուղարկավորում էին իրենց մահացածներին և երկրպագում էին հետապնդումների ժամանակ, ինչպես նաև բազում ազգային եկեղեցիներ կամ առանձին աղանդավորական եկեղեցիներ, օրինակ՝ Հիսուսի և Սուրբ Ինյացիոյի ճիզվիտային եկեղեցիները։
Ըստ ավանդույթի՝ ուխտագնացներն ու Հռոմի քաղաքացիներն Աստծուն երախտագիտություն հայտնելու նպատակով պետք է 24 ժամվա ընթացքում ոտքով այցելեն Հռոմի 7 ուխտագնացության եկեղեցիները (իտալ.՝Le sette chiese)։ Այս ավանդույթը, որը պարտադիր էր յուրաքանչյուր ուխտագնացի համար Միջին դարերում, օրինականացվեց 16-րդ դարում սուրբ Ֆիլիպ Ներիի կողմից։ 7 եկեղեցիների ներառում են 4 գլխավոր բազիլիկաները՝ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը,սուրբ Պողոսի տաճարը, սուրբ Հովհաննես Լատերանի տաճարը և Սանտա Մարիա Մաջորեն, և 3 այլ եկեղեցիներ՝ Սան Լորենցո, Երուսաղեմի Սուրբ Խաչ եկեղեցին (Հեղինեի՝ Կոնստանտին կայսեր մոր, հիմնած եկեղեցին) և Սան Սեբաստիանոն (գտնվում է «Վիա Ապպիա» ճանապարհի վրա և կառուցված է Սան Սեբաստիանոյի կատակոմբների վրա)։
↑Giovannoni, Gustavo (1958).Topografia e urbanistica di Roma (Italian). Rome: Istituto di Studi Romani. էջեր 346–47.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Rome, city, Italy».Columbia Encyclopedia (6th ed.). 2009. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
↑«Territorio» (Italian). Comune di Roma. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Ravaglioli, Armando (1997).Roma anno 2750 ab Urbe condita (Italian). Rome: Tascabili Economici Newton.ISBN88-8183-670-X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑The Population of Rome by Whitney J. Oates. Originally published inClassical Philology.Vol. 29, No. 2 (ապրիլ 1934), pp 101–116. Retrieved 22 ապրիլ 2007.
↑P. Llewellyn,Rome in the Dark Ages (London 1993), p. 97.
↑L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լևոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։
↑«Sister Cities». Beijing Municipal Government. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
↑«Le jumelage avec Rome» (French). Municipalité de Paris. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Kraków – Miasta Partnerskie» [Kraków -Partnership Cities].Miejska Platforma Internetowa Magiczny Kraków (Polish).Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված էՀայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 598)։