Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հոլմիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
67Դիսպրոզիում

ՀոլմիումԷրբիում


Համեմատաբար փափուկ, փայլուն, արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՀոլմիում / Holmium (Ho),Ho, 67
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
1164,93032(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f11 6s2
Ատոմի շառավիղ179պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ158 պմ
Իոնի շառավիղ(+3e) 89,4 պմ
Էլեկտրաբացասականություն1,23 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալHo←Ho3+ -2,33 В
Օքսիդացման աստիճաններ3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 574,0 (5,95) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1 747Կ
Եռման ջերմաստիճան2 968Կ
Մոլյար ջերմունակություն27,15[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ18,7 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,577 c=5,616
C/a հարաբերություն1,570
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (16,2) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
67
Հոլմիում
164,93
4f116s2


Հոլմիում (լատին․՝ Holmium) քիմիական տարր է, որի նշանն էHo,պարբերական համակարգիլանթանոիդների խմբին պատկանող քիմիական տարր։Լանթանիդ է։ Կարգահամարը 67 է, ատոմական զանգվածը՝ 164,9304: Բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝165Ho: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը4f11 5s2 5p6 6s2 է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Պ. Տ. Կլևեն,1879 թվականին։ Անվանվել է ի պատիվՍտոկհոլմի,Holmia - Ստոկհոլմիլատին․՝ անվանումը։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հազվագյուտ տարր է, պարունակությունըերկրակեղևում՝ 1,3·10−4 % ըստ զանգվածի, ծովի ջրում՝ 2,2·10−7 %: Հանդիպում է հազվագյուտ հողային այլ տարրերի՝մոնացիտի, բաստենեզիտի, էվկսենիտի, ապատիտի հետ։

Հանքավայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հոլիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմնականում հանդիպում ենԱՄՆ-ում,Ղազախստանում,Ռուսաստանում,Ուկրաինայում,Ավստրալիայում,Բրազիլիայում,Հնդկաստանում,Սկանդինավիայում։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սպիտակ արծաթափայլ, առաձգական մետաղ է,խտությունը՝ 8800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1461 °C, եռմանը՝ 2600 °C : Հոլմիումը ամենաուժեղ պարամագնիսականմետաղն է։

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք։ Տաքացնելիս փոխազդում էջրածնի,ածխածնի,ազոտի,ֆոսֆորի, ածխածնի օքսիդների հետ։

Քայքայում էջուրը, փոխազդում է HCl-ի, H2SO4-ի հետ՝ դուրս մղելով ջրածին։ 180-200 °C-ից բարձրօդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով Ho2O3 օքսիդը, որին համապատասխանող հիդրօքսիդը՝ Ho(OH)3, հիմք է, ալկալիների հետ չի փոխազդում։

Ho3+ իոնը դեղին է,կոմպլեքս միացություններ է առաջացնում օրգանական շատ նյութերի հետ։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստացվում է քլորիդը կամ բրոմիդըկալցիումով վերականգնելիս, միացություններըէլեկտրոլիզելով հեղուկCd-ի ևZn-ի կաթոդով, որոնք թորում ենվակուումի տակ։

Կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հոլմիումը և դրա միացությունները կիրառվում ենմագնիսներ պատրաստելու,ապակին, հախճապակին և ճենապակին դեղին ներկելու համար և այլուր։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 590. — 623 с. —100 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 512
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հոլմիում&oldid=8903814» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp