Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հոգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Հոգի (այլ կիրառումներ)
Այս հոդվածըկարող էվիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայիորակի չափանիշներին համապատասխանելու համար։
Դուք կարող եք օգնելհոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելովբաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։
Պատկերազարդում

Հոգի հասկացությունը կարելի է դիտարկել կրոնական, փիլիսոփայական և հոգեբանական տեսակետից։ Հոգին օրգանիզմի կյանքը, նրա զգայունակությունը, մտածողությունը, գիտակցությունը, զգացմունքներն ու կամքը պայմանավորող գործոն է։ Նշված ընդունակություններով միայն օժտված է բարձրագույն բանականություն ունեցող օրգանիզմը՝ մարդ արարածը։ Հոգու նյութական, ֆիզիոլոգիական սուբստրատը (կրողը, հիմքը) նյարդային համակարգն է, ուստի հոգու վերլուծությունը ֆիզիոլոգիական առումով, այսինքն՝ նրա հիմքում ընկած ֆիզիոլոգիական պրոցեսների, մեխանիզմների վերլուծությունը խիստ կարևոր է նրա գիտական ըմբռնման համար։ Ընդ որում, այդ վերլուծության ժամանակ պետք է խուսափել այնպիսի ծայրահեղություններից, ինչպիսիք են հոգու անջատումը ֆիզիոլոգիականից կամ հանգեցումը նրան։   

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է հոգու գոյության հարցը։ Հնագույն մարդիկ հոգու մասին պատկերացում են կազմել կյանքի և մահվան մասին ունեցած իրենց համոզմունքների շնորհիվ։ Նրանք հոգին համարել են յուրաքանչյուր մարդու աննյութական ու անիրեղեն կերպարանքը, որը նման է գոլորշու, օդի կամ ստվերի։ Այն դառնում է կյանքի ու մահվան պատճառը՝ կարողանալով իր տիրոջ ցանկություններից անկախ լքել մարմինը և արագորեն տեղաշարժվել ժամանակի ու տարածության մեջ։ Համարվում էր, որ մարմինը լքած հոգին կարող է ուրվականի տեսքով հայտնվել կենդանի մարդկանց առջև՝ քնած կամ արթուն ժամանակ։ Բացի դրանից համարվում էր, որ «թափառող» հոգին կարող է ներթափանցել այլ մարդկանց, կենդանիների և նույնիսկ առարկաների մեջ, տիրանալ ու կառավարել նրանց։ Հոգու մասին հավատալիքների այս հնագույն պատկերացումների համակարգը կոչվում է անիմիզմ։ Այլ կերպ ասած, անիմիզմը այն հավատն է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կրկնորդը՝ հոգու կամ հոգիների տեսքով, ինչպես նաև այն համոզմունքը, որ առարկաներն ու իրերը նույնպես կարող են հոգի ունենալ /վերջինս կոչվում է նաև անիմատիզմ/։

Հին հռոմեացի փիլիսոփաներԷմպեդոկլեսը,Անաքսագորասը,Դեմոկրիտեսը որոշակիորեն անդրադարձել են հոգու և նրա ունակությունների վերաբերյալ ուսմունքին։ Նրանք համարում էին հոգին շատ նուրբ մարմին, որը ներառված է արյան մեջ։ ՀետագայումՊլատոնը զարգացրեց հոգեկան տարբեր գործընթացների՝ զգայության, զգացողության, հիշողության մասին դրույթները։ Հոգու մասին համակարգված ուսմունքի ստեղծողըԱրիստոտելն էր, ով դիտարկում էր հոգեկան ուժերը և ունակությունները, նրանց դրսևորումը և զարգացումը՝ սկսած բուսական աշխարհից, ավարտած մարդկանցով։ Արիստոտելը համարում էր, որ հոգին գտնվում է սրտի մեջ։Դեկարտը հոգին համարում էր մատերիայից առանձնացված ինքնուրույն հոգևոր սուբստանցիա, որի կարևորագույն հատկանիշը մտածողությունն է։ Նա լոկալիզացնում էր հոգին գլխուղեղում։Լոկը հերքում էր հոգու էությունը ճանաչելու հնարավորությունը՝ առաջարկելով հետազոտել միայն հոգեկան երևույթները՝ զգայությունները և գաղափարները։ Լոկը համարվում է հոգու մասին էմպիրիկ ուսմունքի կամ փորձարարական հոգեբանության հիմնադիրը։

Լեյբնիցը ևՎոլֆը հոգու՝ իբրև սուբստանցիայի, նրա ընդունակությունների մասին ուսմունքով դարձան ռացիոնալ հոգեբանության հիմնադիրները։Կանտը, զարգացնելով հոգու ընդունակությունների մասին ուսմունքը, առանձնացրեց հոգեկան վիճակների երեք տեսակ՝ միտք, զգացմունք և կամք։ Հոգու մասինէմպիրիկ ուսմունքը բաժանվեց մի քանի ուղղությունների՝ ինքնին էմպիրիկ /Հյում, Ռիդ, Ջեմս Միլ, Ջոն Ստյուարտ Միլ, Բեն, Պաուլսեն/, մատերիալիստական /Լամետրի, Գոլբախ, Կոնդալիակ/, ֆիզիոլոգիական /Ֆլուրանս, Ռիբո, Լետուրնո, Պաուլան, Հերբ. Սպենսեր, Շարկո, Բերնգեյմ, Ռիշե, Բինե և այլք/, փորձարարական և հոգեֆիզիկական /Վեբեր, Ֆեխներ, Լոցե, Վունդտ/։

Հայ փիլիսոփաներից հոգու հիմնահարցին առավել հանագամանորեն անդրադարձել ենԳրիգոր Տաթևացին ևԴավիթ Անհաղթը։

Հոգին, ըստ Այուրվեդայի, հավերժ գոյություն ունեցող, ոչ նյութական տարր է։ Այուրվեդիկ հետևյալ աֆորիզմը հենց այդ մասին է խոսում.՝ "Khadayah chetana sastha dhatavah purushah", այսինքն՝ հինգ տարրերը և վեցերորդը՝ հոգին միասին կոչվում են "Purusha" Այուրվեդայի ձևակերպմամբ (մարդ բառի ավելի ունիվերսալ տարբերակ է)։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հոգի» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF133184548 ·GND4054146-0 ·LCCNsh85125350 ·Microsoft2780822299 ·NDL00569351 ·NKCph114376
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 606
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հոգի&oldid=10230561» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp