Հիստերիա (հին հունարեն՝ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էինարգանդի ախտահարման հետևանք[1][2]),նևրոզների խմբի հիվանդություն, բնորոշվում էհոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգացողության և ներքին օրգաններիգործունեության բազմատեսակ խանգարումներով։ Ժամանակակից բժշկության մեջ հիստերիա աշխտորոշումը համարյա չի օգտագործվում[3]։ Այն փոխարինվել է այլ ախտորոշումներով ինչպիսիք են՝էպիլեպսիա,անձի հիսթերիկ խանգարում[4]։
Հիստերիան դրսևորվում է հիստերիկբնավորությամբ, հիստերիկ նոպաներով,գիտակցության հիստերիկ ևներքին օրգանների ֆունկցիաների խանգարումներով։ Հիստերիկ բնավորությամբ անձանց հատուկ է հոգեկան ոլորտի անկայունությունը, քմահաճությունը, փոփոխականհակումները, հուզականությունը, հակասական արարքները, սեթևեթանքը, սեփական ոչ լիարժեքության զգացումը,ուշադրություն գրավելու և շրջապատում որևէ դեր խաղալուձգտումը, մտացածինը որպես իրականություն ըմբռնելը,բանականությունը ևկամքը աֆեկտիվ (գերհուզիչ, գերզգայական) գրգիռներին ենթարկելը, շրջապատի հանդեպ դյուրափոփոխ վերաբերմունքը,համակրանքի ևհակակրանքի ակնթարթային հերթափոխությունը։Հոգեկան գործունեության խանգարումներն արտահայտվում են պսիխոտիկ երևույթներով, առաջանում է գերգրգռվածություն, ընկճվածություն, անշարժություն, շրջապատի հանդեպ անտարբերություն, կամային խանգարումներ։
Հաճախ առաջանում են պարոքսիզմային և հիստերիկ նոպաներ, որոնք սովորաբար սկսվում են որևէ գրգռող առիթից։ Հիստերիկ մեծ նոպայի դեպքում հիվանդը նախօրոք փնտրելով հարմար տեղ (իրեն չվնասելու համար)՝ ճչոցով վայր է ընկնում, ուժեղ սեղմում կոպերը (բիբերի ռեակցիան լույսի հանդեպ պահպանվում է), պոկում է մազերը, լաց է լինում, դեմքի մկանները և ձեռքերը ցնցվում են։ Առաջանում ենգիտակցության խանգարման արտաքին նշաններ կամ լրիվ կորուստ։ Երբեմն հիստերիայի նոպան կարող են համարելէպիլեպտիկ նոպա։ Սակայն հիստերիայի նոպաները երբեք չեն հանգեցնում մարմնական ծանր վնասվածքների։ Զգացողության խանգարումներն ընդգրկում են մարմնի կեսը, երբեմն աոանձին վերջույթներ կամ դեմքը։ Նկատվում են շարժողության,խոսքի ֆունկցիոնալ փոփոխություններ, ժամանակավորկուրություն ևհամրություն, ստամոքս–աղիքային,սիրտ–անոթային,շնչառական ևմիզասեռական համակարգերի խանգարումներ։ Ծանր դեպքերում առաջանում էգիտակցության մթագնում, որն ուղեկցվում է տեսողական վառհալուցինացիաներով,զառանցանքներով։
Միջնադարյան ժամանակաշրջանում «թափառող արգանդի» այս գաղափարը, ինչպես նաև բուժման մեթոդները շարունակում էր գոյություն ունենար։ Կար նաև այն գաղափարը, որ հիվանդի արգանդում հեղուկ է առաջանում, որը անհրաժեշտ էր մաքրել՝ կին-հիվանդին բուժելու համար։ Ինքնաբուժությունը, որոնցից էձեռնաշարժությունը, խորհուրդ չէր տրվում և համարվում էրտաբու։ Ամուսնությունը, և, հետևաբար, կանոնավոր սեռական հարաբերությունները համարվում է լավագույն երկարաժամկետ բուժման տարբերակը[5]։
Հիստերիան հաճախականությամբ երկրորդ տարածվածնևրոզն է՝նևրասթենիայից հետո. ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Հոգեբուժական հարացույցում հիստերիան առանձին նոզոլոգիական միավոր է՝ իրեն բնորոշ բազմապատճառ և փոփոխական սիմպտոմատիկայով, որը կարող է ներկայացվել առանձին խմբերով. աֆֆեկտիվ խանգարումներ, բեմականվարք,շարժողական,զգայական և վեգետատիվ-վիսցերալ խանգարումներ, հոգեծին ամենազիաներ և այլն։ Բնորոշ է ապրումների դեմոնստրատիվությունը, շինծու բնույթը, նրանց իրավիճակային պայմանավորվածությունը։Էգոցենտրիկ են, կամակոր, հավակնոտ, թողնում են ինֆանտիլի տպավորություն։
Հիստերիայի բուժումը.հոգեթերապիա, աշխատանքային թերապիա, մտավոր-կամային մարզում,նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, ֆիզիոթերապևտիկ ընթացակարգ։ Հիստերիայի դեպքում, որպես կանոն, աշխատունակությունը պահպանվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 424)։