Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հիպոկենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոկենտրոն
Տեսակsource type?
 Hypocenters Վիքիպահեստում

Հիպոկենտրոն (հին հունարեն՝ὑπόκεντρον =հուն․՝ὑπο(տակ) +լատին․՝ centrum(կենտրոն), արտասանվում է`իպոկենտրոն, բառացի`կենտրոնի տակ), որը նաև կոչվում էգրաունդ զրո (ground zero)[1][2]:

Երկրի մակերևույթի վրա տեղի ունեցածմիջուկային պայթյունի դեպքում հիպոկենտրոնը գետնի վրա` անմիջապես պայթյունի տակն է, իսկ օդում երկնաքարի պայթյունի կամ օդում գտնվող այլ պայթյունի դեպքում` անմիջապես պայթյունի տակը։

Սեյսմոլոգիայումերկրաշարժի հիպոկենտրոնը երկրաշարժի սկզբնակետն է գետնի տակ, հոմանիշն է երկրաշարժիկիզակետ, օջախ անվանումները[3]: Երկրի մակերևույթի վրա հիպոկենտրոնիպրոյեկցիան կոչվում է երկրաշարժիէպիկենտրոն:

Ընդհանրապես,գրաունդ զրո տերմինն օգտագործվում է նաևհամաճարակների և այլաղետների առնչությամբ՝ նշելու պատճառած լրջագույն վնասիաշխարհագրական դիրքը:Գրաունդ զրո տերմինը տարբերվում էզրոյական կետ (zero point) տերմինից նրանով, որ պայթյունիդիրքը կարող է լինել նաև օդում, ստորգետնյա կամ ստորջրյա վայրում[4]:

Միջուկային պայթյուն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ատոմային ռումբի ազդեցությունը քարտեզագրելիս (ինչպես օրինակ այստեղՀիրոսիմա քաղաքի դեպքում) համակենտրոն շրջաններ են գծվում պայթյունի տակ գտնվող կետի շուրջը և համարակալված 305 մետր (1000 ֆուտ) ճառագայթային հեռավորությունների վրա: Պայթյունի ներքևում գտնվող կետը կոչվում է «Ground Zero»:
Հուշարձան, որի վրա նշած էՀիրոսիմայի վրա ատոմային ռումբի պայթյունի հիպոկենտրոնը կամ «Ground Zero»:

«Ground Zero» կամ «Գրաունդ զրո» տերմինն ի սկզբանե վերաբերվել է միջուկային զենքիԹրինիթի փորձարկման հիպոկենտրոնին (Ջորնադա դել Մուերտո անապատում՝ Սոկորոյի մոտ,Նյու Մեքսիկո) ևՀիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններինՃապոնիայում: Ատոմային հարձակումների վերաբերյալՄիացյալ Նահանգների ռազմավարական ռմբակոծության հետազոտությունը, որը հրապարակվել է 1946 թվականի հունիսին, «Ground Zero» տերմինի օգտագործման համար հատուկ սահմանում է տվել[Ն 1]:

Մանհեթենի նախագծի հրամանատարությանն առընթերռազմական թղթակից Ուիլյամ Լոուրենսը նույնպես հաղորդել է, որ «Գրաունդ զրո» «կոդային անվանում է, որը տրվել է Թրինիթի [Trinity] փորձարկման համար ընտրված վայրին» 1945 թվականին[6]:

Օքսֆորդի բառարանը, վկայակոչելով 1946 թվականին ավերվածՀիրոսիմա քաղաքի մասինNew York Times թերթի զեկույցում տերմինի օգտագործումը,«Գրաունդ զրո» սահմանում է որպես «երկրի այն հատվածը, որը գտնվում է անմիջապես պայթող ռումբի տակ, հատկապես՝ատոմային»:

Տերմինը ռազմականժարգոն է, որն օգտագործվել է Թրինիթի փորձարկման վայրում, որտեղ առաջինմիջուկային զենքի համար նախատեսված ռազմական աշտարակը գտնվում էր«զրոյական կետում», և ընդհանուր շրջանառության մեջ է մտելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից շատ կարճ ժամանակ անց: Իսկ Հիրոսիմայում հարձակման հիպոկենտրոնը Շիմա հիվանդանոցն է եղել՝ Այոյ կամրջի ծրագրված նպատակակետից մոտավորապես 240 մետր հեռավորության վրա:

Պենտագոն

[խմբագրել |խմբագրել կոդը]
«Cafe Ground Zero»[Ն 2] Պենտագոնի կենտրոնական բակում գտնվող հոթ-դոգի կրպակը

Սառը պատերազմի ժամանակՊենտագոնը[Ն 3] ԽՍՀՄ-ի հստակ թիրախավորված կետն է եղելմիջուկային պատերազմի դեպքում: Պենտագոնի կենտրոնում գտնվող բաց տարածքը ոչ պաշտոնապես հայտնի է եղել որպես «Գրաունդ զրո»: Իսկ այդ բաց տարածքի կենտրոնում նախկինում գտնվող Հոթ-դոգ խորտկարանը ստացել է «Cafe Ground Zero» մականունը[7]: Այդ կրպակը երկար ժամանակ եղել է սառը պատերազմի ենթադրությունների, բանահյուսության և լեգենդների աղբյուր: Սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունում կարծել են, որ հոթ-դոգ խորտկարանը տանում է դեպի գաղտնի ստորգետնյաբունկեր:

Համաշխարհային առևտրի կենտրոն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքի տեսքը օդից 2001 թվականի սեպտեմբերին:

2001 թվականիսեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ երկու ինքնաթիռ առևանգվել ենԱլ-Քաիդայի 10ահաբեկիչների կողմից և թռչելՆյու ՅորքիՀամաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակներ՝ պատճառելով հսկայական վնաս և հրդեհներ առաջացնելով, որոնք հանգեցրել են հարվածից թուլացած 110 հարկանի երկնաքերերի փլուզմանը: Ավերված Համաշխարհային Առևտրի Կենտրոնի վայրը շուտով հայտնի է դարձել որպես «գրաունդ զրո»: Փրկարարներն օգտագործել են նաև «The Big Momma!» տերմինը՝ նկատի ունենալով փլատակների կույտը, որը մնացել է շենքերի փլուզումից հետո[8]:

Նույնիսկ այն բանից հետո, երբ տեղանքը մաքրվել էր և նորԱռևտրի համաշխարհային կենտրոնի և Սեպտեմբերի 11-ի Ազգային Հուշահամալիրի և Թանգարանի շինարարությունը լավ ընթացքի մեջ էր, տերմինը հաճախ օգտագործվել է տեղանքին վերաբերյալ:

Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 10-րդ տարելիցին ընդառաջ` 2011 թվականին նախատեսված Park51 նախագծի հակառակորդներն այն անվանել են «Գրաունդ Զրո մզկիթ»[9]: Անվանումը պայմանավորված էր նրանով, որ «միջկրոնական երկխոսությունը խթանելու» ակնկալիքով նախատեսված էր կառուցել 13-հարկանի իսլամական համայնքի կենտրոն և մզկիթ Ստորին Մանհեթենում` երկնաքերերի վայրից երկու թաղամաս հեռավորության վրա (ինչը մեծ դիմադրության է արժանացել, «քանի որ կխորհրդանշեր իսլամի հաղթանակն այդ տարածքում քրիստոնեության նկատմամբ»)[10][9][11]:

Նյու Յորքի քաղաքապետՄայքլ Բլումբերգը հորդորել է հրաժարվել տարածքն անվանել «Գրաունդ Զրո»` ասելով. «...ժամանակն է անվանել այդ 16 ակրը [6,5 հեկտարը] այն, ինչ նրանք են՝ Համաշխարհային առևտրի կենտրոն և Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր և թանգարան»[11]:

Պայթյուն մթնոլորտում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Երկնաքարի,աստերոիդի կամգիսաստղի պայթյունի հիպոկենտրոնը, այսինքն երբ պայթյունը տեղի է ունենում մթնոլորտում, այլ ոչ թե որևէ մակերեսի հետ բախումից, պայթյունի մակերևույթի ամենամոտ կետն է:

Տունգուսյան իրադարձությունը տեղի ունեցելՍիբիրում 1908 թվականին և մոտ 80 միլիոն ծառ տապալվել են 2150 կմ2 տարածքի վրա: Պայթյունի հիպոկենտրոնի ծառերը մնացել են կանգուն, բայց նրանց ամբողջ սաղարթը քշվել էհարվածային ալիքից: 2013 թվականիՉելյաբինսկի երկնաքարի հիպոկենտրոնըՌուսաստանում ավելի բնակեցված վայրում է եղել, քան Տունգուսյանը, ինչը հանգեցրե է քաղաքացիական վնասների և վնասվածքների՝ հիմնականում կոտրված պատուհաններից թռչող ապակու բեկորների պատճառով[12]:

Երկրաշարժ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Երկրաշարժի հիպոկենտրոն (օջախ) և էպիկենտրոն.հիպոկենտրոնի խորությունը կետագծված է

Երկրաշարժի հիպոկենտրոնը, կիզակետը կամ օջախը այնդիրքն է, որտեղ առաջին անգամ արձակվում էապարում կուտակված մեխանիկական լարվածության էներգիան. այն կետ է, որտեղխզվածքը սկսում է պատռվել[13]: Սա տեղի է ունենում անմիջապեսէպիկենտրոնի տակ, այն հեռավորության վրա, որը հայտնի է որպեսհիպոկենտրոնի խորություն կամօջախի կամ կիզակետի խորություն[13]:

Օջախի խորությունը կարելի է հաշվարկելսեյսմիկ ալիքային երևույթների վրա հիմնված չափումներով: Ինչպեսֆիզիկայի բոլորալիքային երևույթների դեպքում, նման չափումների մեջ կա անորոշություն, որն աճում էալիքի երկարության հետ, ուստի այս երկարալիք (ցածր հաճախականության) ալիքների աղբյուրի օջախի խորությունը դժվար է ճշգրիտ որոշել: Շատ ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց էներգիայի մեծ մասը ճառագայթում է շատ երկար ալիքի երկարությամբ սեյսմիկ ալիքներով, և, հետևաբար, ավելի ուժեղ երկրաշարժը ենթադրում է ավելի մեծ լեռնազանգվածի էներգիայի արտազատում:

Երկաշարժերին նախորդող ցնցումների, հիմնական ցնցումների և հետցնցումների հիպոկենտրոնների հաշվարկը թույլ է տալիս գծագրել այն խզվածքի եռաչափ պատկերը, որի երկայնքով շարժում է տեղի ունենում[14]: Երկրաշարժի ճեղքվածքից ալիքի ճակատը տարածվում է վայրկյանում մի քանի կիլոմետր արագությամբ: Այս սեյսմիկ ալիքն էլ չափվում է մակերևույթի տարբեր կետերում, որպեսզի երկրաչափականորեն որոշվի հիպոկենտրոնի նախնական տեղը: Ալիքը հասնում է յուրաքանչյուրսեյսմիկ կայանին՝ կախված այն բանից, թե որքան հեռու է եղել այն հիպոկենտրոնից: Պետք է հաշվի առնել մի շարք բաներ, որոնցից ամենակարևորն է ալիքների արագության փոփոխությունները՝ կախված այն նյութերից, որոնցով դրանք անցնում են[15]:

Արագության փոփոխության ճշգրտումներով կատարվում է հիպոկենտրոնի նախնական գնահատումը, այնուհետև ստեղծվում է գծային հավասարումների շարք՝ յուրաքանչյուր կայանի համար: Հավասարումներն արտահայտում են դիտարկված ժամանման ժամանակների և նախնական գնահատված հիպոկենտրոնից հաշվարկված ժամանակների միջև տարբերությունը:

Այս հավասարումները լուծվում են նվազագույն քառակուսիների մեթոդով, որը նվազագույնի է հասցնում դիտարկված և հաշվարկված ժամանման ժամանակների միջև եղած տարբերությունների քառակուսիների գումարը, որից հետո հաշվարկվում է նոր գնահատված հիպոկենտրոնը: Համակարգը կրկնում է այս գործողությունն այնքան ժամանակ, մինչև տեղանքը մատնանշվի` արագության հաշվարկների սխալի սահմաններում[15]:

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Փաստարկ, 2020 թվականի ֆիլմ, որն իր սցենարում ներառում է ստորգետնյա միջուկային «հիպոկենտրոն»

Նշումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «For convenience, the term 'ground zero' will be used to designate the point on the ground directly beneath the point of detonation, or 'air zero.»[5]:
  2. «Խոսվում է, որ նրանց (խորհրդային) միջուկային զինանոցի մի մասն ուղղված է եղել այդ շենքին`Պենտագոնի հոթ-դոգի տեղին», - ասում են զբոսավարները այցելուներին, երբ նրանք անցնում են կրպակի մոտով: «Այստեղի շենքը ստացել է «Cafe Ground Zero» մականունը՝ որպես աշխարհի ամենամահաբեր հոթ-դոգի տեղ»[7]:
  3. Պենտագոնը Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կենտրոնակայանն է, որը գտնվում էՎիրջինիա նահանգի Առլինգթոն կոմսությունում:

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «hypocenter —- Definitions».Collins English Dictionary. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  2. Royal Air Force Common Core and Deployment Skills Aide-Memoire AP 3242B VOL 5, ABBREVIATIONS
  3. The hypocenter is the point within the earth where an earthquake rupture starts. The epicenter is the point directly above it at the surface of the Earth. Also commonly termed the focus.«Earthquake Glossary – hypocenter». United States Geological Survey.Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին.
  4. «U.S. DoD Terminology: zero point». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. U.S. Strategic Bombing Survey: The Effects of the Atomic Bombings of Hiroshima and NagasakiԱրխիվացված 2011-06-07Wayback Machine. June 19, 1946. President's Secretary's File, Truman Papers. Page 5.
  6. William L. Laurence,Dawn over Zero (London: Museum Press, 1947), 4.
  7. 7,07,1Smith, Steven Donald (2006 թ․ սեպտեմբերի 20).«Pentagon Hot Dog Stand, Cold War Legend, to be Torn Down». United States Department of Defense. Արխիվացված էօրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է2010-05-06-ին.
  8. Hamill, Denis (2001 թ․ սեպտեմբերի 16). «Rescue Workers Keep Up Quest for Signs of Life Ruin All Over, But Not One Unkind Word».Daily News (New York).
  9. 9,09,1«How the "ground zero mosque" fear mongering began - Park51, Muslim Community Center in Lower Manhattan - Salon.com».web.archive.org. 2010-09-12. Արխիվացված օրիգինալից 2010-09-12. Վերցված է2025-03-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «The Sad, True Story of the Ground Zero Mosque».The Awl (անգլերեն). Վերցված է2025-03-19-ին.
  11. 11,011,1Geoghegan, Tom (2011-09-07).«Is it time to retire 'Ground zero'?». BBC. Վերցված է2011-09-10-ին.
  12. «Пострадавшую при падении метеорита перевезут из Челябинска в Москву».RIA (ռուսերեն). 2013 թ․ փետրվարի 16.Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  13. 13,013,1The hypocenter is the point within the earth where an earthquake rupture starts. The epicenter is the point directly above it at the surface of the Earth. Also commonly termed the focus.«Earthquake Glossary – hypocenter». United States Geological Survey.Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին.
  14. Kennelly, Patrick J.; Stickney, Michael C. (2000).«Using GIS for Visualizing Earthquake Epicenters, Hypocenters, Faults and Lineaments in Montana».Digital Mapping Techniques '00 -- Workshop Proceedings. United States Geological Survey. USGS Open-File Report 00-325.Արխիվացված օրիգինալից 2004 թ․ մարտի 23-ին.
  15. 15,015,1«FAQs – Measuring Earthquakes: Q: How do seismologists locate an earthquake?». United States Geological Survey. Արխիվացված էօրիգինալից 2012-03-11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիբառարան
Ընթերցե՛ք«հիպոկենտրոն» բառի բացատրությունըՀայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հիպոկենտրոն» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Microsoft111357193
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հիպոկենտրոն&oldid=10545631» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp