Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հին Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Հռոմ
«Հռոմի Սենատ և Ժողովուրդ»

Հռոմեական կայսրության դրոշը` «Հռոմի Սենատ և Ժողովուրդ» գրությամբ։


Կոլիզեումը հանդիսանում է հռոմեական ժառանգության գլխավոր խորհրդանիշը


Հռոմի տարածքային զարգացումը
Պետական կարգԲացարձակ միապետություն
ՄայրաքաղաքՀռոմ (կայսերական մայրաքաղաք)

---ավելի ուշ շրջանում՝

Թագավորանիստ ոստանքաղաքամայր
Պետության գլուխարքա, կոնսուլ, կայսր
ԱրքայատոհմՀուլիոս Կլավդիոսներ
Լեզուլատիներեն
Կրոնհեթանոսութուն,քրիստոնեություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջանհին աշխարհ,վաղ միջնադար
ՀասարակարգՍտրկատիրական
ՀիմնադրումՄ.թ.ա. 753`Հռոմի ստեղծում
Հզորության գագաթնակետՄարկոս Տրայանոսի կառավարման օրոք
Անկում476 թվական`Արևմտյան Հռոմեական կայսրության անկում,1054 թվական`Բյուզանդական կայսրության անկում
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքումՏե՛սՀռոմեական կայսրություն հոդվածում
 
Պատմության պորտալ

Հին Հռոմ (լատին․՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Հռոմի՝ որպեսհամաշխարհային գերտերության ձևավորման գործընթացի կարևորագույն մասն է կազմումՊունիկյան պատերազմներում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալովԱպենինյան թերակղզին՝ իր հարակիցԿորսիկա,Սարդինիա,Սիցիլիա կղզիներով, հռոմեացիները արշավում և նվաճում ենՀիսպանիան։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում ենԿարթագենի կործանումը և գերակայություն հաստատումՄիջերկրական ծովում։ Մ․թ․ա․ 27 թվականինԳայոս Օկտավիանոսն իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում էՀռոմի պատմության կայսերական շրջանը։ Հաջորդ տասնամյակում բորբոքվածհռոմեա-պարթևական հակամարտությունը դառնում է մարդկության պատմության ընթացքում եղած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն է ունենում Հռոմի՝ դեպիԱրևելք ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։ Կայսրության տարածքն աննախադեպ ընդարձակվում էՄարկոս Տրայանոս կայսեր օրոք՝ ձգվելովՄիջերկրական ավազանից մինչև ծայր հյուսիս՝Բրիտանիա կղզի,Պիրենեյներից մինչևՀայկական լեռնաշխարհ ևՄիջագետք՝ ընդգրկելովհյուսիսային Աֆրիկան։3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով,Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելովԵրրորդ դարի ճգնաժամին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում էբարբարոսական ցեղերի ներխուժմանը, որի արդյունքում էլ 476 թվականինվեստգոթերի առաջնորդՕդոակրը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետՀռոմուլոս Օգոստուլոսին։Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչևօղուզ-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականիԿոստանդնուպոլսի անկումը) իր գոյությունը պահպանել էԱրևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը։

Հռոմեական պետությունն, իրբազմադարյա պատմության ընթացքում, եղել էընտրովի բացարձակ միապետություն․ ի սկզբանեժողովրդավարականդասականհանրապետության, մ․թ․ա․ 27 թվականից հետո՝կայսերական ժամանակահատվածում,ավտորիտարկիսաընտրողական ռազմական դիկտատուրա։ Շարունակական նվաճումների, լեզվական և մշակութային ազդեցության սփռման, ինչպես նաևհին հունական դասական քաղաքակրթության հետ մերձեցման արդյունքում՝ հին շրջանի մշակույթների և հասարակական կենցաղի ընդհանրության հենքի վրա, ձևավորվել է հունահռոմեական աշխարհը, որն իր սահմանների ներքո միավորել էՀյուսիսային Աֆրիկան,Եգիպտոսը,Հարավային Եվրոպան,Արևմտյան Եվրոպայի մեծ մասը` մինչևԱնգլիա,Բալկանյան թերակղզին,Ղրիմը ևՄերձավոր Արևելքը (ներառյալ՝Անատոլիան,Լևանտը,Միջագետքն ուԱրաբիան)։ Հին հռոմեական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունիժամանակակից լեզվի,կրոնի,սոցիումի,տեխնոլոգիաների,իրավական մտքի,քաղաքականության,կառավարման,պատերազմական գործի,արվեստի,գրականության,ճարտարապետության և այլ ոլորտների ձևավորման գործում։

Հռոմի հիմնադրման մասին առասպել

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հռոմի ստեղծում

Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել էմ․թ․ա․ 753 թվականիապրիլի 21-ինԻտալիայի կենտրոնական հատվածում՝Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էինՏրոյայի արքայազնԷնեասից սերողՀռոմուլոս և Հռեմոս եղբայրները, ովքերԱլբա Լոնգայի թագավոր Նումիտոր Սիլվիուսի թոռներն էին։

Նումիտորը գահընկեց է արվում հարազատ եղբոր՝ Ամուլիոսի կողմից, մինչդեռ վերջինիս դուստրը՝ Ռեա Սիլվիան, ծնում է երկվորյակ տղաների։ Տղաները Ռեա Սիլվայի ևհռոմեացիների ռազմի աստվածՄարսի սիրո պտուղն էին, ուստի, հայրական կողմից ժառանգել էին աստվածային գեներ՝ դառնալով կիսաստված։ Նոր արքան՝ Ամուլիոսը, վախենում էր, որ Մարսի որդիները հասակ առնելով կարող էին տապալել իր իշխանությունը, դրա համար էլ հրամայում է վերջիններիս գցել Տիբեր գետը։ Ողջ մնացած Հռոմուլոսին և Հռեմոսին գետեզրին գտնում և կերակրում էէգ գայլը։ Մեծանալով, երկվորյակ եղբայրները Տիբերի ափին հիմնում են բնակատեղի։ Սակայն, քաղաքի գտնվելու վայրի և անվանակոչության շուրջ ծագած վիճաբանության արդյունքումՀռոմուլոսը սպանում է եղբորը և նոր հիմնադրված բնակավայրը վերջինիս անունով կոչվում էՀռոմ։ Քաղաքի հիմնադրման մասին մեկ այլ լեգենդ, որը շարադրել էԴիոնիսիոս Հալիկառնասցին, պատմում է, որՏրոյական պատերազմի հերոսԷնեասը ավերված քաղաքից հեռացածների մի խմբի հետ դուրս է գալիս ծովային ճանապարհորդության, որպեսզի գտնի «Նոր Տրոյան»։

Շարունակական նավարկումներից հետո ծովագնացները ապաստանում ենԻտալիայում՝ Տիբերի ափին։ Վայրէջքից շատ չանցած՝ տղամարդիկ կրկին ծով մեկնելու ցանկություն են հայտնում, սակայն կանայք հրաժարվում են շարունակել երթուղին։ Կանանցից մեկը, որի անումը Ռոմա (հայկական իրականության մեջ՝ «Հռոմ») էր, իր համախոհներին առաջարկում է հրկիզելԱպենինյան թերակղզու ափերի մոտ կայանված հելլենների նավերը՝ Իտալիայում մնալու համար։ Սկզբում տղամարդիկ զայրանում են Ռոմայի վրա, սակայն, որոշ ժամանակ անց հասկանալով, որ նոր տարածքը բնակության համար կատարյալ վայր է՝ սկսում են փառաբանել վերջինիս։ Արդյունքում՝ նոր առաջացած բնակավայրը հնարամիտ կնոջ պատվին անվանակոչվում է «Հռոմ»։ Հռոմեացի բանաստեղծՎերգիլիոսը իր դասական էպիկական ստեղծագործության՝«Էնեական»-ի շրջանակներում ևս անդրադառնում էՀռոմ քաղաքի հիմնադրմանը։ Ըստ Վերգիլիոսի՝Տրոյական պատերազմի հերոս Էնեասին վիճակված էր հունական աշխարհից դուրս հիմնել «Նոր Տրոյա»-ն։ Այս աշխատությունում ևս շարադրվում էԴիոնիսոս Հալիկառնասցու բովանդակությունը, այն մասին, որ կանայք հրաժարվում են լքել Տիբերի ավազանը։ Իտալիա հասնելուց հետո, Էնեասը, որը ցանկանում էր ամուսնանալ Լատինոսի դուստր Լավինիայի հետ, ստիպված է լինում կռվի բռնկվել մեկ այլ երիտասարդի՝ Տուրնոսի հետ։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․

  • Թագավորական Հռոմ՝ ընդգրկում էՀռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչևթագավորության վերջին գահակալ, ծագումովէտրուսկԼուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ ՍաՀռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն`հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ։ Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
  • Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ թագավորության անկումից մինչև Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում էՄիջերկրականի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա։
  • Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։

Վաղ շրջանի հանրապետություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հռոմեական հանրապետություն
Ապենինյան թերակղզու պատմական բնակչությունը։
     լիգուրներ     վենետներ     էտրուսկներ     պիտեններ     ումբրիներ     լատիններ     օսկեր     մեսսապներ     հին հույներ     սիկուլներ

Ըստ ավանդույթի և տարածված վարկածի (հիմնված էՏիտոս Լիվիոսի «Հռոմի պատմություն» աշխատության վրա)՝հանրապետական Հռոմը հիմնադրվել էմ․թ․ա․ մոտ 509 թվականին՝Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի մահվանից հետո։ Վերջին արքայի գահազրկումից հետո Հռոմում անկում է ապրումթագավորությունը և հաստատվում է երկու կոնսուլների համասարազոր իշխանությունը։ Կոնսուլներն ընտրվում էինցենտուրիական կոմիտիաներում՝պատրիկների դասից, և իրենց լիազորությունները ստանձնում էին մեկ տարով։ Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կիրառելվետո (արգելանք)։ Կոնսուլները ձևավորում էին Հին Հռոմի գործադիր իշխանությունը, որն իրենից ենթադրում էր քաղաքական ու զինվորական բարձրագույն լիազորություններ։ Հռոմեական հանրապետության կառավարմանը մասնակցող մյուս կարևորագույն պաշտոններն էին (առավել հայտնի էին որպեսմագիստրատուրաներ)տրիբունը, քվեստորը, էդիլը,պրետորը ևցենզորը։ Ի սկզբանե, մագիստրատուրայի պաշտոնը կարող էին զբաղեցնել միայն պատրիկները, իսկ մ․թ․ ա․ 351-ից՝ նաևպլեյբեյները։ Պետական մարմիններից հայտնի է ցենտուրիոնական ժողովը, որտեղ քննարկվում էր պատերազմի և խաղաղության հարցերը։

Մ․թ․ա․ 4-րդ դարում Հռոմը ենթարկվում է դրակիցգալլական ցեղերի հարձակմանը։ Վերջիններիս իշխանությունըԱպենինյան (Իտալական) թերակղզում ձգվում էր մինչևՊադանի հարթավայր և Էտրուրիա։Մ․թ․ա․ 390 թվականիհուլիսի 16-ին գալլական բանակը՝ ցեղապետ Բրեննուսի գլխավորությամբ, Ալլիա գետի հովտում բախվում է հռոմեական ուժերին։ Ճակատամարտն ավարտվում է գալլերի հաղթանակով, որն էլ ստիպում է վերջիններիս զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներթափանցել մայրաքաղաք։ Նվաճողներն ավերում և թալանում են քաղաքը, անառիկ է մնում միայնԿապիտոլիումի բլուրը։ Պաշարումը տևում է յոթ ամիս, որից հետո կնքվում է գալլա-հռոմեական հաշտության պայմանագիր՝ 1000 ֆունտ (շուրջ 450 կգ) ոսկու դիմաց։ Չհաշտվելով պարտվողական դիրքերի հետ՝ հռոմեացիները նոր արշավանք են սկսում գալլերի դեմ և կարճ ժամանակամիջոցում դառնում նախաձեռնության տերը։ Շուտով հռոմեական բանակը ետ է վերադարձնում գալլերի կողմից զավթված իտալական հողերը և ջլատում թշնամու հիմնական ուժերը։ Գեներալ Մարկոս Ֆուրիոս Կամիլոսը այս հաղթանակը մեկնաբանում է հետևյալ կերպ․«ոչ թե ոսկով, ա՛յլ երկաթով․․․ հենց այսպես էլ Հռոմը գնում է իր ազատությունը»։

Այսպիսով, ժամանակի ընթացքում հռոմեացիները գերիշխող դիրք են գրավում Ապենինյան թերակղզու մյուս ժողովուրդների նկատմամբ (այդ թվում և էտրուսկների)։ Մ․թ․ա․ 281 թվականին պատերազմի կիզանուտում է հայտնվումՏարանտոյի հունական գաղութը, որը լատինական զավթողական քաղաքականության դեմ պայքարի համար օգնություն է խնդրում հելլենՊյուռոս զորավարից։ Սկզբում Պյուռոսի վարձկան բանակը մի քանի վճռական հաղթանակ է տանում հռոմեացիների նկատմամբ, սակայն պատերազմի ելքը լինում է հօգուտ հանրապետության։ Այսպիսով, հռոմեացիներն ապահովում են իրենց նվաճումները՝ դառնալով Իտալիայի գերիշխանը։

Պունիկյան պատերազմներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Պունիկյան պատերազմներ
Հաննիբալի արձագանքը Սենատի՝ վերադարձի պահանջին

«Արդեն առանց խորամանկությունների, արդեն բացահայտորեն ինձ հետ են կանչում նրանք, ովքեր վաղուց արդեն ջանում էին ինձ հեռացնել այստեղից՝ մերժելով փող ու զոինվոր ուղարկել։ Հաննիբալին հաղթեց ոչ թե հռոմեական ժողովուրդը, որ այնքան անգամ ջարդվել է իմ կողմից ու փախուստի դիմել, այլ կարթագենական սենատն իր չար նախանձով։ Սկիպիոնն այնքան չի փառաբանի իրեն և ուրախանա իմ անփառունակ հեռանալով, որքան Հաննոնը, որը չկարողացավ ոչինչ անել ինձ հետ, բացի Կարթագենը կործանելուց, միայն թե նրա ավերակների տակ թաղի իմ տունը»

Մ․թ․ա․ 3-րդ դարում ի հայտ է գալիսՀռոմեական հանրապետության նոր հակառակորդը՝Կարթագենը, որն ի տարբերություն նախորդների՝ ուներ հզոր ռազմաքաղաքական ներուժ։ Կարթագենը հարուստ և ծաղկուն փյունիկյան քաղաք էր, որը հավակնում էր գերիշխելՄիջերկրականում։ Շուտով երկու երկրների նույնական շահերն ու հետաքրքրությունները դառնում ենՊունիկյան պատերազմների սանձազերծման պատճառ։Առաջին Պունիկյան պատերազմը սկսվում է մ․թ․ա․ 264-ին։ Հակամարտության շարժառիթըՄեսինայի ճգնաժամն էր, որն առաջացել էր վերջինիս գահակալի ևՀիերոն II-ի հակամարտության արդյունքում։ Մեսինան օգնություն է խնդրում Կարթագենից, իսկ Հռոմը սկսում է պայքարել հարուստ և բարեբերՍիկիլիայի համար։ Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում էլ սկսվում է կարթագենա-հռոմեական պատերազմը։ Չնայած նրան, որը հռոմեացիները ցամաքային մարտերի հաջող փորձ ունեին՝ կարթագենացիներին ծնկի բերելու համար ստիպված էին հմտորեն հանդես գալ ռազմածովային մարտերով (Կարթագենը տիրապետում էր Միջերկրածովյան ամենահզոր նավատորմերից մեկին)։

Կարթագենն ուներ հզոր նավատորմ և ուժերի նման հարաբերակցությունը շարունակաբար երկարաձգում է պատերազմի ելքը։ Ի վերջո, 20 տարի անց Հռոմը հաղթում է Կարթագենին և ստիպում կնքել խաղաղության պայմանագիր։ Հենց այս պայմանագրի պահանջներն էլ Կարթագենին ստիպում են վերստին անցնել ռազմական գործողությունների և սկսվում է Պունիկյան երկրորդ պատերազմը։ Պունիկյան երկրորդ պատերազմը սանձազերծվում է մ․թ․ա․ 218 թվականին՝ մի կողմից կարթագենացի զորավարՀաննիբալ Բարկայի, մյուս կողմիցՍկիպիոն Աֆրիկացու և դաշնակիցների (Մարկոս Մարցելիոս, Կվինտոս Կունկտատոր) միջև։ Հընթացս, արևմուտքում հռոմեական բանակը պատերազմում էր նաևՄակեդոնիայի դեմ։ Պունիկյան երկրորդ պատերազմի բռնկման պատճառըկարթագենական զորքերի ներխուժումն էր Հիսպանիա, որի նկատմամբ իր հետաքրքրություններն ուներ հանրապետական Հռոմը։ Հաննիբալի բանակը պատերազմի սկզբում հասնում է շեշտակի հաջողությունների՝ կտրուկ առաջխաղալով դեպի Իտալիայի խորքերը։ Միևնույն ժամանակ, սակայն, հռոմեացի զորավար Սկիպիոն Աֆրիկացին ջախջախում է Հիսպանիայում կենտրոնացած կարթագենյան ուժերը և վճռական մարտերում ետ մղում Հռոմ սլացող Հանիբալին։ Բարկան ետ է կանչվումԱֆրիկա ևմ․թ․ա․ 202 թվականի Զամայի ճակատամարտում վերջնականապես պարտություն կրում։ Մ․թ․ա․ 201 թվականին կնքվում է հաշտություն, որով Կարթագենը հրաժարվում է իր իսպանական տիրույթներից, զրկվում Աֆրիկայումպատերազմ վարելու և նավատորմ պահելու իրավունքներիից, ինչպես նաև վճարում չափազանց մեծ ռազմատուգանք։ Կարթագենի կապիտուլյացիայից հետո Հաննիբալը զորակցում էԲյութանիայի արքա Պրուսիոս I-ին՝ Հռոմի դաշնակիցԵվմենոս II-ի դեմ մարտերում, որի ընթացքում էլ գերությունից խուսափելու համար ինքնասպան է լինում։ Առաջիկա կես դարում աֆրիկյան սպառնալիքը Հռոմեական հանրապետություն համար փաստացիորեն վերանում է։ Այդ ընթացքում հռոմեացիները կարողանում են ամրապնդել իրենց դիրքերըՀունաստանում և ճնշելՀիսպանիայում մոլեգնող ապստամբությունները։

Հուլիոս Կեսարի մղած Գալլիական պատերազմները
«Տեսարան Զամայի ճակատամարտից»։ Կտավի հեղինակ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի-Պոլ Մոտ։
Զամայի ճակատամարտը (տեղի է ունեցել մ․թ․ա․ 202 թվականին Թունիսի տարածքում) հանդիսանում է Հաննիբալի առաջին ռազմական առճակատումը, որն ավարտվել է կարթագենական ուժերի պարտությամբ։ Մարտի սկզբում աֆրիկացիներն ընդհուպ մինչև թվային գերազանցություն ունեին հռոմեական լեգեոներների նկատմամբ։ Հաննիբալի բանակի գլխավոր հարվածային ուժը առաջնագծում կենտրոնացած թվով 80 մարտական փղերն էին, որոնք, ըստ զորավարի պլանի, պետք է ոտնակոխ անեին հռոմեացիների փաղանգը։ Սակայն դեպքերի սխալ ընթացքի պատճառով ամեն ինչ զարգանում է հօգուտ հռոմեացիների։ Սկիպիոն Աֆրիկացու գլխավորած բանակին հաջողվում է մարտական փղերն ուղղել կարթագենացիների դեմ, այնուհետև՝ Սիցիլիայից ժամանած ռազմական համալրման շնորհիվ փայլուն հաղթանակ տանել Հաննիբալի ուժերի նկատմամբ։

Մ․թ․ա․ 151 թվականինՆումիդիայի թագավորության բանակն ասպատակում է Կարթագենի սահմանները, իսկ տեղի ավագանին զավթիչներին դիմակայելու նպատակով դիմում էՀռոմի սենատին։ Հռոմեական բանագնացների պատվիրակությունը՝ հռետորՄարկոս Պորկիոս Ավագի գլխավորությամբ, մեկնում է Կարթագեն։ Պորկիոս Ավագը Կարթագենը դիտարկում էր որպես Հռոմի գլխավոր առևտրական մրցակից և տագնապում էր, որ այդօրինակ պայմաններում աֆրիկյան երկիրը կարող էր վերստին խարխլել հանրապետության դիրքերը ռեգիոնում, ուստի, վերջինս հրապարակայնորեն արտաբերում է հետևյալը․ «Ceterum censeo Carthaginem esse delendam» ( «․․․Ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»)։ Ավելին, մ․թ․ա․ 149 թվականին Հռոմը պատերազմ է հայտարարում Կարթագենին և սկսումՊունիկյան երրորդ պատերազմը։ Առաջին գրոհի ժամանակ ողջ Կարթագենի բնակչությունը միասնաբար կարողանում է կասեցնել ինտերվիստների առաջխաղացումը, սակայն, երկրորդ անգամ դա անել կարթագենացիներին չի հաջողվում։Սկիպիոն Էմիլիանոսի բանակը հողին է հավասարեցնում քաղաքն ու նրա դարպասները, ստրկացնում և սրի մատնում տեղի բնակչությանը։ Կարթագենի օկուպացիայից հետո հռոմեացիները նվաճյալ տարածքի մի մասը տալիս են Նումիդիային և մնացյալ հատվածում ստեղծում իրենց Աֆրիկա պրովինցիան։ Շարունակական պատերազմների արդյունքում Հռոմեական հանրապետությունը ազդեցիկ դիրք է ձեռք բերում տարածաշրջանում։

Հանրապետության մայրամուտ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հռոմեական հանրապետության տարածքը մ․թ․ա․ 1-ին դարի կեսերի աշխարհաքաղաքական պայմաններում։     Հռոմեական հանրապետություն     հարակից և մերձակա տարածքներ

Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջերինՀռոմեական հանրապետությունն իր առաջ խնդիր էր դրել ընդլայնելու իր ազդեցության շրջանակը և անձնապես հավակնություններ ուներՀունաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ,Մակեդոնական տերության երբեմնի հզորությունը վերականգնելու նպատակամղմամբ էր գործում նաև արքա Փիլիպոս V-ը, որը ռազմական ճանապարհով ցանկանում էր գերագահություն ձեռք բերելՀունաստանի պոլիսների նկատմամբ։ Մ․թ․ա․ 200 թվականին պաշտոնական Հռոմը ուլտիմատում է ներկայացնում Մակեդոնիային․ նույն տարում հռոմեական կայազորները ափ են դուրս գալիսմայրցամաքային Հունաստանում։ Մ․թ․ա․ 197 թվականին հռոմեական և մակեդոնական զորքերի միջև տեղի է ունենում Կինոսկեֆալեի վճռական ճակատամարտը, որտեղ Փիլիպոս V-ը ջախջախիչ պարտություն է կրում։ Այս իրողությամբ ավարտվում է Մակեդոնական երկրորդ պատերազմը, որին հաջորդում է կողմերի միջև հաշտության պայմանագրի կնքումը։ Պայմանագրով Մակեդոնիան հիմնովի կազմալուծվում էր՝ դառնալով շարքային պետական միավոր, իսկ Հռոմն իր ազդեցությունը շեշտակի կերպով մեծացնում էրՊելոպոնեսում։

Հռոմի նվաճողական քաղաքականությունն արգելակող գործոններից էր նաև ժամանակին հելլենիստական գերտերություն համարվողՍելևկյան պետության վերազարթոնքը։Մ․թ․ա․ 223 թվականին այդ երկրի գահն անցնում էԱնտիոքոս III-ին, որի նվաճողական արշավանքների արդյունքում վերականգնվում է տերության երբեմնի փառքը։ Հռոմի և Սելևկյան կայսրության միջև հարաբերությունները սրվում են այն ժամանակ, երբ Անտիոքոս Մեծըթագավորանիստ Անտիոքում քաղաքական ապաստան է տրամադրում հռոմեացիների երդվյալ թշնամիՀաննիբալ Բարկային։ Այս դեպքից շատ չանցած Սելևկյան տերության հովանավորչությամբ հունական մի շարք պոլիսներ սկսում են հանդես գալ հակահռոմեական որկոչներով։ Արդյունքում՝ հանրապետության դաշնակիցներՊերգամոնն ուՀռոդոսը պատերազմ են հայտարարումԱնտիոքոս Մեծի տերությանը․ հռոմեական կայազորները դաշնակից պոլիսներին զինակցելու մտայնությամբ ներխուժում ենՊելոպոնեսյան թերակղզի։ Հռոմեա-սելևկյան պատերազմի ելքը վիճակվում էմ․թ․ա․ 190 թվականին, երբՄագնեսիայի ճակատամարտում (Լիդիայի տարածքում) Անտիոքոսի բանակը ջլատվում է հակառակորդի կողմից։ Հաջորդիվ հռոմեական բանակը հաջող մարտեր է մղում նաև մայրցամաքային Հունաստանում՝ հիմնովին կործանելով Մակեդոնիան։

Հանրապետական կարգի ճգնաժամ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Գայոս Մարիոս ևԼուցիոս Կոռնելիուս Սուլլա
Պոնտոսիարքայից արքաՄիհրդատ Եվպատոր՝ Հռոմի երդվյալ թշնամին։

Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիսպետական կարգիճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Այս շրջանումքաղաքացիական պատերազմներ են ընթանումժողովրդավարակական ուժերի (պոպուլյարների) ևօպտիմատների (պահպանողական ավագանի) միջև։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝Գայոս Մարիոսի ևԼուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։ Գայոս Մարիոսը դեռևս մ․թ․ա․ 115 թվականին ընտրվել էրհռոմեական Իսպանիա պրովինցիայի պրետոր և մեծ հայտնիություն ձեռք բերելով՝ մ․թ․ա․ 107 թվականին հաջողել դառնալ կոնսուլ։ Շուտով հենց նա էլ ղեկավարում է հռոմեացիների պատերազմն ընդդեմՆումիդիայի թագավորության։ Հռոմեա-նումիդիական առճակատումները հայտնի են դառնումՅուգուրթական պատերազմ անվանումով, որոնք ընթանում են փոփոխական հաջողություններով։ Ի վերջո, Գայոս Մարիոսի դավադրության արդյունքում հռոմեացիները առավելության են հասնում թշնամու նկատմամբ և գերեվարում հակառակորդի արքաՅուգուրթային։

Լուցիոս Կոռնելիուս Սուլլա՝ հռոմեացի պետական գործիչ, զորավար, դիկտատոր։

Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո վերջինս մահապատժի է ենթարկվում․ այս հաղթանակն էլ ավելի է բարձրացնում Մարիոսի հեղինակությունը Հռոմում։ Գիտակցելով բանակի որակական հետընթացը՝ Գայոս Մարիոսն իրականացնում է ռազմական բարեփոխումներ․ հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից վերածվում է պրոֆեսիոնալ (մասնագիտացված) բանակի, որի համար առանցքային դեր ունեին վարձկանները։ Մ․թ․ա․ 90-88 թվականներին տեղի է ունենում վարչակարգի դեմիտալիկների ամենավճռական ապստամբությունը (Դաշնակցային պատերազմ)։ Իշխանական օղակը մի քանի պարտություններից հետո,մ․թ․ա․ 90 թվականին ստիպված է լինում օրենք հրատարակել՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը (վերջիններս Հռոմում ստանում ենքաղաքացիություն ունենալու անօտարելի իրավունք)։ Հընթացս,Հռոմեական հանրապետության արևելքում հզորանում ենՊոնտոսը ևՄեծ Հայքի թագավորությունը։ Մ․թ․ա․ 93 թվականին Պոնտոսի արքաՄիհրդատ Եվպատորը ևՄեծ Հայքի թագավորՏիգրան Բ Մեծը կնքում ենհայ-պոնտական դաշնագիրը, որը ակնհայտորեն հակոտնյա էր հանրապետական Հռոմի արևելյան քաղաքականությանն ու աշխարհաքաղաքական շահերին։ Այսպիսով,Կապադովկիան նվաճած հայ-պոնտական զորքերի դեմ պատերազմելու իրավասությունը՝ ժողովրդական ժողովի որոշմամբ հանձնվում է Գայոս Մարիոսին։ Այդ որոշումից դժգոհ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան մ․թ․ա․ 88 թվականին իր զորքերով պաշարում է Հռոմը և իրեն հռչակում կոնսուլ։ Վերջինս իր իշխանավարումը սկսում է սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, ապա նաև օրինագծեր սահմանում հօգուտ օպտիմատների։ Մ․թ․ա․ 86 թվականին Սուլլայի գլխավորած հռոմեական լեգեոնները ժամանում են Արևելք և մեկ տարի հետո՝Հունաստան ներթափանցած Միհրդատ Եվպատորի պարտությունից հետո, կնքվում էԴարդանոսյան պայմանագիրը․ վերականգնվում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Օգտվելով Սուլլայի բացակայության իրողությունից՝ պոպուլյարները վերստին տապալում են վերջինիս իշխանությունը, իսկ ընդունած օրենքները՝ չեղարկում։ Մ․թ․ա․ 82 թվականինԿոռնելիուս Սուլլան վերադառնում է Պոնտոսի և Հայաստանի դեմ մղվող արշավանքներից և վերստին ձեռնամուխ լինում Հռոմի պաշարմանը։ Իշխանության վերականգնումից հետո (այս անգամ նա հռչակվում է հավերժ դիկտատոր), Սուլլան գործարկում էպրոսկրիպցիաների ինստիտուտը (ծերակույտի օլիգարխիայի շահերից բխող և պոպուլյարների դեմ ուղղված օրինագծեր), որը քաղաքական պայքարի և ցմահ կոնսուլի դաժանության վառ արտահայտությունն էր։Լուցիոս Կոռնելիուս Սուլլան կառավարում է ցկյանս՝ մինչև մ․թ․ա․ 78 թվականը։ Մահվան նախօրյակին՝ մեկ տարի առաջ, ցմահ կոնսուլը վայր է դնում լիազորությունները՝ քաղաքացիական կյանքում պահպանելով իր լայն ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան Հռոմումհանրապետական կարգերի խոր ճգնաժամի գործնական արտահայտություն էր, որն էլ իր հերթին ոչ հեռավոր ապագայում օբյեկտիվորեն նպաստում է պետական կառավարման նոր ձևերի և հայեցակարգերի մշակմանը։

Առաջին եռապետություն և Կեսարի դիկտատուրա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հռոմի առաջին եռապետություն
Տե՛ս նաև՝Հուլիոս Կեսար,Մարկոս Կրասսոս, ևԳնեոս Պոմպեոս

Մ․թ․ա․ 1-ին դարի կեսերին քաղաքական անկայունությունը և ներքին պառակտվածությունը շարունակում էին մնալՀռոմեական պետականության առանցքային խնդիրները։ Աննախադեպ ծավալների էին հասելպոպուլյարների (վայելում էին ժողովրդի աջակցությունը) ևպահպանողական ավագանու (ցանկանում էին վերականգնել օլիգարխիան) հակասությունները։ Հռոմը վերածվել էր անվերջ թվացողսոցիալական խնդիրներով հղի մետրոպոլիսի, որտեղարիստոկրատիան չարաշահումների արդյունքում ձեռք էր բերել զգալի ունեցվածք, իսկ պլորետարիատը՝ մեծապես կազմված լինելովգյուղացիական դասից, տառապում էր չքավորությունից։ Մ․թ․ա․ 63-ին իշխանությունը զավթելու մտադրությամբ ապստամբություն է բարձրացնումԼուկիոս Սերգիոս Կատիլինան, սակայն ձախողվում է և սպանվում։ Հայտնի մտածողՑիցերոնն իր ճառերում դատապարտում է Կատիլինայի ազգադավ գործողությունները։

Մ․թ․ա․ 60 թվականինԳնեոս Պոմպեոսը,Մարկոս Կրասոսը ևՀուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝Հռոմեական հանրապետությունում ստեղծվում էառաջին եռապետությունը, որը, ինքնին, բավարարում էր Հռոմի երեք ամենաազդեցիկ անձանց հետաքրքրությունները․ ամենահարուստ մարդը հանդիսացող Կրասոսը փաստացիորեն դառնում էր ավելի հարուստ՝ ձեռք բերելով ռազմական բարձր ձիրք, Պոմպեոսն ավելի մեծ ազդեցություն էր ձեռք բերում սենատում, իսկ Կեսարը ստանում էրԳալլիայի զինվորական հրամանատարության իրավունքը։ Մ․թ․ա․ 55 թվականին եռապետության անդամներն ընտրվում են կոնսուլներ․ Կեսարը ժառանգում էԳալլիան (ներկայիսՖրանսիան), Պոմպեոսը՝Իսպանիան, իսկ Կրասոսը՝Սիրիան։ Սակայն ի սկզբանե դաշինքի գործունեությունը մատնված էր անհաջողության։ Նախ, մ․թ․ա․ 54 թվականին Պոմպեոսի որդուն ծննդաբերելիս մահանում է Կեսարի դուստրը, այնուհետևԽառանի ճակատամարտում (Կրասոսի արևելյան արշավանքի շրջանակներում՝ ընդդեմՊարթևստանի), սպանվում է տրիումվիր Մարկոս Կրասոսը։ Կրասոսի կոկորդի մեջ պարթևները հալեցված ոսկի են լցնում, իսկ սպանված զորավարի գլուխը բերվում էՄեծ Հայքիմայրաքաղաք Արտաշատ՝ նետվելովԱրտավազդ Բ Աստվածային ևՈրոդես Պարթև արքաների առջև։ Քաղաքական իրադրության կայունացման շուրջ սենատի պատկերացումների հիմքում ընկած էր մեկ անձի դիկտատուրայի հաստատման գաղափարը, իսկ այդ ընտրյալը, մեծամասնության որոշմամբ, Գնեոս Պոմպեոսն էր։

Հուլիոս Կեսարի մղած Գալլիական պատերազմները
«Վերցինգետորիքսը վայր է դնում իր զենքերը Հուլիոս Կեսարի ոտքերի առաջ»։ Կտավի հեղինակ՝ Լիոնել Ռոյեր։
Հռոմում ծագած քաղաքական թոհուբոհի ֆոնին դեռևս մ․թ․ա․ 58 թվականին Հռոմի եռապետ Հուլիոս Կեսարն իր լեգեոններով ներխուժել էր Գալլիա։ Այստեղ հռոմեական բանակի առաքելությունը տեղական ցեղերի բարձրացրած ապաստամբական ընդվզումների ճնշումն ու Գալլիայի հպատակեցումն էր։ Արվերների կելտական ցեղի առաջնորդ Վերցինգետորիքսին հաջողվել էր միավորել կենտրոնական Գալլիայի ցեղերին և ցեղախմբերին՝ ոտքի հանելով վերջիններիս ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Մշտապես բախվելով գալլերի մեծաքանակ ուժերի հետ, Հուլիոս Կեսարը հաճախ դիմում էր խորամանկությունների ու հնարքների, օգտագործում բարդ ինժեներական կառույցներ, իսկ պատերազմի ամենաթեժ պահին ՝ Ալեզիայի ճակատամարտի ժամանակ, հռոմեական լեգեոններին հաջողվում է միաժամանակ ջախջախել քաղաքը պաշտպանող գալլերի ու նրանց օգնության եկած ուժերին։ Պատերազմի արդյունքում՝ մ․թ․ա․ 50 թվականին, Հռոմեական հանրապետությանը կցվում է 500 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Մ․թ․ա․ 49 թվականին Գալլիական պատերազմում հաղթանակած Հուլիոս Կեսարի լեգեոններն անցնում են Ռուբիկոնը ըստ ավանդության՝ գետն անցնելուց առաջ Կեսարն ասել է՝ «Վիճակը նետված է», որ մեջբերում էՄենանդրոսի կատակերգությունից) և իր ազդեցությունը տարածում Ադրիատիկ ծովի ավազանում։ Դիկտատոր հռչակված Գնեոս Պոմպեոսը ստիպված է լինում իր կողմնակիցների հետ փախչել Հունաստան՝ փորձելով ստանալ արևելյան պրովինցիաների օժանդակությունը։ Կեսար-Պոմպեոս հակամարտության ընթացքում Իտալիայի բնակչությունը գլխավորապես աջակցում էր Հուլիոսին՝ նրան տեսնելով որպես Գայոս Մարիոսի գործի շարունակող։

Մարկոս Անտոնիոսը Կեսարի դիակի մոտ։ Կտավի հեղինակ՝ Բելա Չիկոշ-Սեսիա։
Մինչդեռ Պոմպեոսը իրեն թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր չեն կանգնի ի պաշտպանություն հանրապետության, Կեսարը հայտարարել է, թե ինքը կհամարի իր ընկերներ բոլոր նրանց, որոնք ձեռնպահ կմնան ու չեն անցնի ոչ մեկի կողմը։
-Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս, «Տասներկու Կեսարների կյանքը», գիրք «Աստվածային Հուլիոս»

Ֆարսալոսի ճակատամարտի ելքը փաստացիորեն դարակազմիկ նշանակություն է ունենում Հռոմի համար․ Կեսարի լեգեոնները ջախջախիչ հաղթանակ են տանում հանրապետական մեծաթիվ զորքերի նկատմամբ, իսկ ինքը՝ Պոմպեոսը, փախչում էԱլեքսանդրիա։Եգիպտոսում իշխող Պտղոմեոս XIII-ը, որըՏիգրան Մեծի զորակցությամբ հաստատվել էր եգիպտական գահին, Կեսարի խնդրանքով կազմակերպում է Պոմպեոսի սպանությունը։

Հուլիոս Կեսարը կառավարում է մինչև մ․թ․ա․ 44 թվականը։ Վերջինս Մ.թ.ա. 58 թվականից հետո ավելի քան ութ տարի անցկացնում է ներկայիսՇվեյցարիայի,Ֆրանսիայի,Բելգիայի,Գերմանիայի ուՄեծ Բրիտանիայի տարածքներում (մղելովԳալլիական պատերազմը)` Հռոմեական տիրակալությանը միացնելով հսկայական տարածքներ՝Ատլանտյան օվկիանոսից մինչևՀռենոս։ Կեսարն իր կենդանության օրոք արժանանում է մեծ փառքի՝ որպես տաղանդավոր զորավար։ Սակայն, Կեսարի միահեծան իշխանավարումից դժգոհ հանրապետական սենատը՝Մարկոս Բրուտոսի (Հուլիոսի ամենամտերիմ անձանցից մեկը) գլխավորությամբ, մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին կազմակերպում է վերջինիս սպանությունը։ Կեսարի մահվանից հետո հանրապետական կարգերը Հռոմում առժամանակ վերականգնվում են։

Երկրորդ եռապետություն և հանրապետության անկում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Երկրորդ եռապետություն

Կեսարի սպանությունը իրարանցում է առաջացնում հանրության շրջանում։ Վերջինիս մահվանից հետո Հռոմի դիկտատորի լիազորությունները ժամանակավորապես անցնում էՄարկոս Անտոնիոսին։ Իշխանական ձգտումներ ունեին նաև Կեսարի որդեգիրԳայոս Օկտավիանոսը և մեծ պոնտիֆեքսՄարկոս Լեպիդոսը։ Մ․թ․ա․ 43 թվականին սենատի դեմ պայքարելու և Հուլիոսի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու շարժառիթով ստեղծվում էհռոմեական երկրորդ եռապետությունը, որը գոյատևում է ընդամենը հինգ տարի։ Ղեկավարման անձնելուն պես, եռապետները հաշվեհարդար են տեսնում իրենց նախկին քաղաքական հակառակորդների նկատմամբ․ այս գործընթացի արդյունքում մահապատժի դատավճիռ է կայացվում 130-300 սենատորների նկատմամբ, ապա բռնագրավվում նրանց ունեցվածքը՝ լիբերատորների հետ ունեցած կապերի և առնչակցությունների մեղադրանքով։

Հռոմեական երկրորդ եռապետություն
Հուլիոս Կեսար(մ․թ․ա․ 100-մ․թ․ա․ 44)

Հուլիոս Կեսար՝հռոմեական պետական,քաղաքական ևռազմական գործիչ,գրող,պատմագիր, ինչպես նաև Հռոմի նշանավորդիկտատոր։ Մ.թ.ա. 81-78 թվականներին ծառայել էՓոքր Ասիայում, մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61 թվականին նշանակվելՀեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Նրան է պատկանումԳալլական պատերազմերի հաղթանակի պատիվը։

Մարկոս Անտոնիոս(մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)

Մարկոս Անտոնիոսըհանրապետական Հռոմի մեծագույն զորավարներից էր, ինչպես նաևՀուլիոս Կեսարի ազգականը։Պաղեստինում ևԵգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականներիքաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Արևելյան արշավանքների շրջանակներում առճակատվել էՊարթևստանի,Ատրպատականի ևՄեծ Հայքի թագավորության (մասնավորապես՝Արտավազդ Բ Աստվածային արքայի) հետ։

Մարկոս Լեպիդոս(մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)

Մարկոս Լեպիդոսը Հռոմի ազդեցիկ քաղաքական գործիչներից էր։ Մ.թ.ա. 49 թվականին, լինելով պրետոր, օժանդակել էՀուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն։ Կեսարի մահից հետո՝ մինչև կյանքի վերջը եղել է մեծ պոնտիֆեքս։ Մ.թ.ա. 36 թվականին, երբ Լեպիդոսը փորձել է իր կողմը գրավելԳայոս Հուլիոս Օկտավիանոսի լեգեոնները, վերջինս նրան զրկել է եռապետի լիազորություններից։ Փաստացիորեն, Լեպիդոսը երկրորդ եռապետության ամենակամազուրկ գործիչն էր։

Այնուամենայնիվ,Հուլիոս Կեսարի սպանդի հեղինակները դեռևս իշխանության զավթման մասին մտայնություններ ունեին․Գնեոս Պոմպեոսի որդու գլխավորած լեգեոնները զբաղեցնում ենՍարդինիան,Սիցիլիան ևԿորսիկան՝ փորձելով արգելափակելԻտալիայի նավահանգիստները։ Հընթացս, Գայոս Կասիոսը ևՄարկոս Բրուտոսը մեծաթիվ զորք են հավաքում և բանակումՀունաստանում։ Մ․թ․ա․ 42 թվականի հոկտեմբերինՄակեդոնիայում՝ Ֆիլիպպիի դաշտում, մեծաթիվ կորուստների հաշվին հաղթանակում են եռապետները։Լիբերատորների զորքերը կազմաքանդ են լինում, Կեսարին սպանող Բրուտոսը կնքում է իր մահկանացուն, իսկ հանրապետությունը բաժանվում է եռապետների միջև։ Արդյունքում՝ Մարկոս Անտոնիոսին բաժին էր հասնում Հռոմի արևելյան պրովինցիաները (Արևելյան Միջերկրականը),Գայոս Հուլիոս Օկտավիանոսին՝Իսպանիան,Բալկանյան թերակղզում՝Իլլիրիան ևԳալլիան,Լեպիդոսին՝Աֆրիկան։

«Ակտիումի ճակատամարտ», Լորենցո Կաստրո, նկարված է 1672 թվականին։ Ծովամարտն ազդարարում է Հռոմի ներքաղաքական պայքարի ավարտը։

Ժամանակի ընթացքում Գայոս Օկտավիանոսի և Անտոնիոսի արդեն իսկ գրգռված հարաբերություններն էլ ավելի են վատանում։ Մ․թ․ա․ 36 թվականին կառավարման ասպարեզից դուրս է մղվում Մարկոս Լեպիդոսը՝ Սիցիլիայում ձերբակալվելով Օկտավիանոսի կարգադրությամբ։ Ինչ վերաբերվում է Մարկոս Անտոնիոսին, որն առանց սենատի համաձայնությունը ստանալու արշավել էր Արևելք, վերջինս որոշռազմական հաջողություններից հետո հաստատվել էրԱլեքսանդրիայում՝ իր սիրեկանի՝Եգիպտոսիթագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի արքունիքում։ Արևելյան արշավանքի շրջանակներում Անտոնիոսը հաջողել էր ապօրինաբար ձերբակալելՄեծ Հայքիարքայից արքաԱրտավազդ Բ-ին և նրան իր հետ տանել Ալեքսանդրիա՝ արքայական հաղթահանդեսի (այդ միջոցառումն անցկացնելու բացառիկ իրավասությունըսովորույթի ուժով տրված էրՀռոմեական հանրապետությանը)։ Եռապետի այս քայլը խիստ քննադատության է արժանանում նաև հռոմեացիների կողմից։Դիոն Կասիոսը գրել է․«Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Ինքնին, Մարկոս Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները Հռոմում ևս դիտարկվում էր դավաճանություն։ Իրավիճակը ծայրաստիճան սրվում է այն ժամանակ, երբ Անտոնիոսը Կլեոպատրային է փոխանցում «թագավորների թագուհի» բարձրագույն տիտղոսը․ Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ռազմական բախումը դառնում է անկասելի։ Վերջիններիս առճակատումը տեղի է ունենումմ․թ․ա․ 31 թվականիսեպտեմբերի 2-ինարևմտյան Հունաստանի ափերի մոտ՝Հոնիական ծովում։Ակտիումի ծովային ճակատամարտն ավարտվում է Օկտավիանոսի նավատորմի փայլուն հաղթանակով, որին ականատես եղած Անտոնիոսի ցամաքային լեգեոնները հրաժարվում են կռվել՝ անցնելով հակառակորդի կողմը։ Մարտադաշտից մազապուրծ եղած Մարկոս Անտոնիոսը ստիպված է լինում ապաստանելՊտղոմեոսյան Եգիպտոսում։ Գայոս Հուլիոս Օկտավիանոսի ղեկավարած մեծաթիվ ուժերը նավատրկում են դեպիԿարմիր ծով և ափ իջնում Ալեքսանդրիայում։ Գերության վտանգից ազատվելու համար, Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպան են լինում։ Եգիպտոսը նվաճվում է հռոմեական լեգեոնների կողմից և վերածվումպրովինցիայի։ Այս իրադարձությամբ Հռոմում ավարտվում են քաղաքացիական երկարատև, հյուծիչ պատերազմները և սկսվում է հռոմեական պետականության պատմության մի նոր պարբերափուլ։

Կայսրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հռոմեական կայսրություն
Հռոմի կայսերական արքայատոհմեր
Հուլիոս-Կլավդիոսներ
Ժամանակագրություն
ՕկտավիանոսՄ․թ․ա․ 27 – 14
Տիբերիոս14–37
Կալիգուլա37–41
Կլավդիոս41–54
Ներոն54–68
Ընտանիք
Հուլիոսներ
Կլավդիոսներ
Հուլիոս-Կլավդիոսների հարստություն (կատեգորիա)
Տե՛ս նաև հարստության տոհմածառը
Զարգացում
Նախորդիվ՝
Հռոմեական հանրապետություն
Հաջորդիվ՝
Չորս կայսրերի տարի

Մ․թ․ա․ 27 թվականին՝ ընդամենը 36 տարեկան հասակում,Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոսը[Ն 1] դառնում էՀռոմեական ընդարձակ տիրակալության միակ օրինական գահակալը։ Նույն տարում վերջինս իրեն հռչակում է «Օգոստոս»[Ն 2]։ Ընդունված է այս իրադարձությունը համարել, որպեսՀռոմի կայսերական ժամանակաշրջանի սկիզբ, մինչդեռ Հռոմը «կայսերական» պետություն էր դեռևս շատ ավելի վաղ՝ մ․թ․ա․ 146 թվականից (Սկիպիոն Աֆրիկացու կողմիցԿարթագենի հպատակեցում)։ Ըստ կառավարման ձևի՝ Հռոմը շարունակում էր մնալ հանրապետական, միևնույն ժամանակ Օգոստոս Օկտավիանոսը ստանում էր բացարձակ լիազորություններ։ Մ․թ․ա․ 27-ից մինչև մ․թ․ա․ 180 թվականն ընդունված է անվանել «Pax Romana»-ի («հռոմեական խաղաղության») ժամանակաշրջան։

Օկտավիանոսի պրինցիպատ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Օկտավիանոս Օգոստոս

Օգոստոս Օկտավիանոսից սկիզբ է առնումՀռոմի կայսերական առաջին շառավիղը՝ Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը։ Օգոստոսը դառնում էսենատի ծերակուտականներից «ամենաբարձրը» ևկայսրության միահեծան ղեկավարը՝ պրինցեպսը, հետևաբար Հռում ձևավորված միապետության յուրահատուկ ձևը կոչվում էպրինցիպատ։ Ավելի ուշ Օկտավիանոսը ստանում է նաև «իմպերատոր» և «աստվածայինի որդի» տիտղոսները։ Նշյալ տիտղոսներից վերջինի ընդունմամբ, Օկտավիանոսը ցույց էր տալիս իր անմիջական կապը «աստվածային»Հուլիոս Կեսարի հետ՝ այդկերպ ապահովելով իր՝ հռոմեական հաղթական ավանդույթների հետ հաղորդակից լինելը։ Նա աստիճանաբար թուլացնում էսենատորական դասի ազդեցությունը քաղաքականության վրա։ Արդյունքում՝ սենատորները զրկվում են որոշ պրովինցիաների (օրինակ՝Եգիպտոսի) ղեկավարման իրավունքից, քանի որ այդօրինակ վարչատարածքային միավորների կառավարիչները առաջադրվում էին կայսեր կողմից և հաշվետու էին կայսեր առաջ։ Դառնալով ցմահ տրիբուն՝ նա իրավասու էր նաևվետո (արգելք) դնելսենատի,կոմիցիաների ևմագիստրատուրաների որոշումների վրա։ Մ․թ․ա․ 19 թվականին ինքնահռչակվում է որպես ցմահ կոնսուլ՝ Հռոմում երբևէ գոյություն ունեցած իշխանական պաշտոններից բարձրագույնը։ Իրականացնում է ռազմական էական բարեփոխումներ։ Նրա օրոք կազմակերպվում է 28 լեգեոններից կազմված հռոմեական կանոնավոր բանակը։

Ի տարբերություն եռապետական շրջանի՝ Օկտավիանոսի պաշտոնավարումն անցնում է բավականին խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Խաղաղությունն ու հարստությունը (Եգիպտոսի թալանի արդյունքում) ստիպում է ժողովրդին և մյուս ազնվականներին սատարել Օգոստոսի պրինցիպատին։Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի,Գերմանիկոսի և այլ ցենտուրիոնների մարտունակության ու փորձառության շնորհիվՀռոմեական կայսրությանն է միացվումԿանտաբրիան,Աքվիտանիան,Ռեցիան,Իլլիրիան ևՊանոնիան։

Օգոստոս Օկտավիանոս կայսեր իշխանության օրոք զարթոնք է ապրում հռոմեական գրականությունը։ Ընդունված է այս ժամանակամիջոցը համարել որպեսլատինական գրականության ոսկեդար։ Հենց այս շրջանում են ստեղծագործելՎերգիլիոսը,Հորացիոսը,Պուբլիուս Օվիդիուս Նասոն և այլք, որոնք նաև անձնային, ընկերական սերտ հարաբերություններ են ունեցել կայսեր հետ։ Պատմագրականագիտական մեծ արժեք է իրենից ներկայացնում Վերգիլիոսի«Էնեական» էպիկական պոեմը, որը ներկայացնում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Օկտավիանոս կայսրը շարունակում է Հուլիոս Կեսարի օրոք ստեղծված օրացույցի լրամշակումը՝ իր պատվին անվանակոչելով ամռան վերջին ամիսը։ Օգոստոս Օկտավիանոսը մահանում է 14 թվականին՝ իր հաջորդներին թողնելով հզոր, բարգավաճ և հարուստ պետություն, ինչպես նաև մարտունակ բանակ։

Կայսրությունը Հուլիոս-Կլավդիոսների հարստության օրոք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Օգոստոս կայսեր մահվանից հետոՀուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը շարունկաում էիրավահաջորդության կարգով իշխել Հռոմում։ Օկտավիանոսին հաջորդում է նրա որդեգիրՏիբերիոսը, որը ժառանգում է իր նախորդի տիտղոսաշարը՝ պաշտպանելովպրինցիպատի վարչակարգը։ Նրա կառավարման սկզբնական տարիներին՝ 17 թվականին,Կապադովկիայի վասալական թագավորությունը դառնում էհռոմեական պրովինցիա։ Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ են գնում բազմաթիվ սենատորներ և անգամ կայսեր բարեկամներն ու ընտանիքի անդամները։ Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի։ Տիբերիոսը մեղադրվում է նաև ականավոր զորավարԳերմանիկոսի սպանությունը կազմակերպելու մեջ։ 37 թվականին մահանում է (միգուցե սպանվում է) Տիբերիոսը, իսկ կայսերական գահը ժառանգում է նրա ազգակիցԿալիգուլան՝ Գերմանիկոսի որդին։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են Կալիգուլայի դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։

«Ներոնը և Ագրիպինան»։ Ագրիպինան դափնեպսակով թագադրում է իր պատանի որդուն՝ Հռոմի ապագա կայսերը։

ԸստՍվետոնիոսի՝ վերջինս բռնաբարում էր իր քույրերին, սպանում մարդկանց՝ զվարճանալու համար։ Նույն պատմիչը նաև հավաստում է, որ խելագար միապետը իր սիրելի ձիուն՝Ինկիտատոսին, նշանակել էրսենատոր։ 41 թվականի հունվարի 24-ին սպանվում է պրետորական գվարդիայի կողմից։ Նույն օրը կայսր է հռչակվում Կալիգուլայի հորեղբայրԿլավդիոսը։ Թերևս, Կլավդիոսի համար մեկ ձեռքբերումը համարվում է այն, որ իր կառավարման օրոք նվաճվում էԲրիտանիան՝ տարածք, որը Հռոմին միացնել չէր հաջողվել նույնիսկՀուլիոս Կեսարին։ Բրիտանիայից բացի, Կլավդիոսի օրոքպրովինցիայի կարգավիճակ են ստանում նաևՄավրետանիան,Լիկիան ևԹրակիան։ Կլավդիոսն իրականացնում էրհռոմեականքաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոքհռոմեական սենատի կազմում ընդգրկվում են նաև գալիացիներ։ Կիսատ թողնելով ներքաղաքական բարեփոխումները՝ 54 թվականի հոկտեմբերի 13-ին մահանում է՝ խնջույթի ժամանակ թունավորվելով իր չորրորդ կնոջ կողմից։ Կտակի ուժով Կլավդիոսի մահից հետո կայսերական գահը ժառանգում էԱգրիպինա Կրտսերի որդին՝ Ներոնը։

Ներոն կայսեր իշխանության անցնելուց կարճ ժամանակ անցՄեծ Հայքի թագավորությունում տապալվում էիբերիացի արքայազնՀռադամիզդի իշխանությունը, որի տեղը գրավում էպարթևների արքայի եղբայրՏրդատ Արշակունին։ Ներոնի հրամանով արևելք է ուղարկվումԿորբուլոն զորավարը․ կողմերի միջևսանձազերծվում է բաց պատերազմ, որտեղ հաջողությունը երբեմն հռոմեացիների, երբեմն էլ պարթևների ձեռքում էր։Հայաստանի ժառանգության համար մղվող պատերազմն ավարտվում է հաշտության պայմանագրով՝Հռանդեայի դաշտում հայերի վճռական, հռոմեացիների համար՝ ամոթալի հաղթանակից հետո։Տրդատ Ա Արշակունին հռչակվում է Մեծ Հայքի միապետ՝ թագադրվելով Ներոն կայսեր կողմից։ 60-61 թվականներին հակահռոմեական հուժկու ապստամբություն է բարձրացվում արևելյանԱնգլիայում՝ բրիտանական կելտերի թագուհի Բոուդիկայի գլխավորությամբ։ Գայոս Պաուլինիոսի գլխավորած հռոմեական լեգեոնները մեծ դժվարությամբ կարողանում են հաղթանակ տոնել՝ պաշարելովԼոնդոնիումը։ Ներոն կայսրը հատկապես աչքի էր ընկնում իր քրիստոնեահալած կեցվածքով․ նրա կառավարման տարիներին բազմաթիվքրիստոնյաներ հալածանքների ենթարկվելով լքել են երկիրը։ 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը Հռոմում բռնկվել էհին աշխարհիամենաուժգին հրդեհներից մեկը, որըՍվետոնիոսի ևԴիոն Կասիոսի հավաստմամբ՝ կազմակերպվել էր հենց Ներոնի կողմից։ 59 թվականին վերջինս հրամայում է սպանել սեփական մորը, իսկ 62-ին՝ նաև կնոջը։ Չնայած իր երեք ամուսնություններին, կայսրը մշտապես տարվում էր արտամուսնական կապերով՝ հարաբերվելով ինչպես կանանց (որոշների խոսքերով՝ նույնիսկ սեփական մոր), այնպես էլ տղամարդկանց հետ։ Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը։ Այդ որոշումը տեղի է ունենում Վինդեքսի ևԳալբայի ապստամբությունների ֆոնին։ Հուլիոս-Կլավդիոսների ժառանգական շառավիզն ընդհատվում է։

Կայսրությունը Փլավիոսների հարստության օրոք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Փլավիոսներ

Չորս կայսրերի տարի

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Չորս կայսրերի տարի
Չորս կայսրերի տարի
Հռոմի կայսերական արքայատոհմեր
Ժամանակագրություն
Ժառանգականություն
Նախորդիվ՝
Հուլիոս-Կլավդիոսներ
Հաջորդիվ՝
Փլավիոսներ

Ներոնի մահվանից հետո Հռոմում առաջանում էավանդական հանրապետական կառավարման ձևի վերականգնման մտայնությունը, որը սակայն պսակվում է անհաջողությամբ։ Սկսվում է անորոշության ժամանակաշրջան, մինչև 69 թվականին կայսերական գահն անցնում էՀիսպանիայի ապստամբության ղեկավարԳալբային։ Վերջինս, սակայն, կարճատև կառավարումից հետո դառնում է դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչՕտոնին, որը69 թվականիապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում պարտություն կրելով՝Վիտելլիոսի բանակի կողմից, ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում էՎիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր սաստիկ դաժանությամբ և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս ոչ լեգիտիմ էրՀռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդՎեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարումԱլեքսանդրիայում Վեսպասիանոսն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրան զորակցում և օժանդակում էինԱսորիքի,Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝չորս կայսրերի տարին (Annus quattuor imperatorum) ավարտվում էՎեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝Փլավիոսների ժառանգական իշխանությանը։

Փլավիոսների վերելք և անկում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Փլավիոսների ընտանիքըՏիտոսին նվիրված հաղթահանդեսի ժամանակ։ Կտավի հեղինակ՝Լոուրենս Ալմա-Թադեմա։

Վեսպասիանոս կայսրն իր կառավարման ընթացքում մտցնում է զանազան հարկեր, համակարգում բանակը, վարում պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծում կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ, զարկ տալիսքաղաքաշինությանը։ Նրա օրոք վերակառուցվում էՀռոմի Կապիտոլիումը, ինչպես նաև կառուցվում էԿոլիզեում ամֆիթատրոնը, որը մեր օրերում համարվում էհռոմեական ժառանգության խորհրդանիշը։ Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում էԲրիտանիա պրովինցիայի տարածքը, ճնշվում Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած հուժկու ապստամբությունները։ Արևելքում՝ Վեսպասիանոսն ամրացնում է Հռոմի սահմանըՄեծ Հայքի թագավորության հետ՝ նվաճելովԿոմմագենեն։ Փլավիոսների ձեռնարկած ամենանշանավոր իրադարձությունըՀրեական պատերազմն էր, որի գործնական հետևանքը կարելի է համարելԵրուսաղեմի պաշարումն ու ավերումը։ Դառնալով կայսր՝ Վեսպասիանոսը ստիպված է լինում թողնելՀուդայի թագավորությունը և վերադառնալ Հռոմ՝Պաղեստինում պատերազմական գործողություններ վարելու իրավունքը հանձնելով որդուն՝Տիտոս Փլավիոսին։ Տիտոսի բանակը պաշարում է քաղաքը և օգտվելով տեղացիների ներսում ծագած երկպառակտությունից՝ ներխուժում և ավերածություններ է գործում Երուսաղեմում։ Անտիկ շրջանի հրեա պատմիչՀովսեփոս Փլավիոսի հավաստմամբ՝ Երուսաղեմի նվաճման ընթացքում հռոմեացիների կողմից սպանվում է ավել քան 1 միլիոն մարդ՝ մեծ մասամբ հրեաներ, ևս 97 հազարը ճորտացվում և ստրկացվում են։ Հռոմեական լեգեոններն ավերում ենՍողոմոնի տաճարը՝ իրենց առաքելությունըՀուդայի թագավորությունում համարելով ավարտված։ Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում էտրիումֆի։ Դառնալով հոր գահակիցը՝ Տիտոսը ստանում է պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, ձեռք բերում պրետորիական գվարդիան միանձնյա ղեկավարելու իրավունք։ 79 թվականին՝ հոր մահից հետո, առանց որևէ դժվարության ժառանգում է կայսերական գահը։

Իր գահակալման առաջին տարում պատուհասում էՎեզուվ հրաբուխի ամենաաղետալի ժայթքում, որի հետևանքով ոչնչանում են Պոմպեյն ու հարակից որոշ քաղաքներ։Պլինիոս Կրտսերը՝ լինելով աղետի ականատեսը, իր հուշերում գրում է․

...վիթխարի սև ամպը արագ շարժվում էր...և նրանից դուրս էին գալիս կրակի երկար, ֆանտաստիկ լեզուները, որոնք հիշեցնում էին կայծակի բռնկումները, միայն շատ ավելի մեծ...
- Պլինիոս Կրտսերի հուշերից՝ Վեզուվ հրաբուխի ժայթքման և Պոմպեյ քաղաքի վերջին օրվա մասին

Ըստ մեզ հասած աղբյուրների՝ Վեզուվի ժայթքումի և Հռոմում բռնկված համաճարակի շատ զոհերին օգնություն է ցուցաբերել անձամբ կայսր Տիտոսը։ Վերջինս կառավարում է ընդամենը երկու տարի և 81-ին մահանում բնական մահով։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվում է որպես «ոսկեդար», իսկ նրա մահը՝ համընդհանուր վիշտ և կորուստ։ Տիտոսին հաջորդում է կրտսեր եղբայրը՝Դոմիցիանոսը։ Վերջինս իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր դառնալ Օկտավիանոսի նմանօրինակը՝ ժողովրդի շրջանում արմատավորել իր աստվածացումը։ Ինքն իր մասին խոսելիս օգտագործում էր «վարպետ և աստված» (Dominus et Deus) կոչումները։ Վարում է սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որի հետևանքով էլ դառնում է դավադրության զոհ։

Հինգ բարի կայսրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Նշում․ Մարկոս Ավրելիոսը եղել է Լուցիոս Վերոսի գահակիցը մինչև վերջինիս մահը՝ 161 թվականը։
Հռոմեական կայսրությունն ամենաընդարձակ ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 117 թվականի տվյալներով)`Տրայանոս կայսեր օրոք։

Ներվա-Անտոնինոսյան արքայատոհմի ներկայացուցիչները՝ այսպես ասած «հինգ բարի կայսրերը», (Ներվա,Տրայանոս,Հադրիանոս,Անտոնինոս Պիոս,Մարկոս Ավրելիոս,Լուցիոս Վերոս ևԿոմմոդոս) իշխում են Հռոմում 96-192 թվականներին։ Նրանց կառավարման ժամանակաշրջանում Հռոմը հասնում է իր տարածքային և տնտեսական բարձրակետին։ Միևնույն ժամանակ, կայսրությունում տիրում է համատարածխաղաղություն՝ առանցքաղաքացիական պատերազմների ևռազմական ձախողումների։ Որպես նորընտիր կայսեր չափանիշ՝ սկսում է առավել կարևորվել թեկնածուի անձնային որակները, այլ ոչ թե ազգակցական կապերը։ 96 թվականին Հռոմեական սենատը Ներվային ընտրում է կայր (սա առաջին դեպքն էր, երբ պրինցեպսի տիտղոս ունեցող պաշտոնյան նշանակվում էր ծերակույտի կողմից)։ ՎերջինսՆերոնի,Վեսպասիանոսի ևԴոմիցիանոսի օրոք զբաղեցրել էր բարձրագույն պետական պաշտոններ։ Ներվայի գահակալմամբ Հռոմում սկսվում է «հինգ բարի կայսրերի» ժամանակաշրջանը։

98 թվականին Ներվային հաջորդում է որդեգիրՄարկոս Ուլպիոս Տրայանոսը։ Կայսերական իշխանությունը ստանալուն պես Տրայանոսը պատերազմներ է մղում (101-106 թվականներին) հանունԴակիայի (ներկայիսՌումինիայի ևՄոլդովայի տարածքը)։ Մայրաքաղաք Սարմիզեգետուզաևի նվաճումից հետոդակերի արքա Դեցեբալն ինքնասպան է լինում․ Դակիան հռչակվում էհռոմեական պրովինցիա։ 114 թվականին Տրայանոսը ձեռնամուխ է լինումարևելյան երկարատև արշավանքների կազմակերպմանը։ Սկզբում հռոմեական պրովինցիայի է վերածվում Նաբաթեան՝ ստանալով Պետրայական Արաբիա անվանումը (ներառում էր հարավայինՍիրիան և հյուսիսարևմտյան Արաբիան)։ Ամրապնդելով իր դիրքերն արևելքում՝ Տրայանոսը սկսում է նախապատրաստվել պարթևների դեմ պատերազմի։

Տրավյանոսն իր առջև դրել էր հստակ նպատակ՝ դառնալ առաջին հռոմեացին, որը հնազանդեցրել էՊարթևստանը, նվաճելԱլեքսանդր Մակեդոնացու փառքը։ 113 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում ենՄեծ Հայք, հատելով թագավորության ողջ տարածքը՝Հայաստանն առաջին անգամ ենթարկում են հռոմեական օկուպացիայի և ապա գահազրկում անումպարթևների դրածո Պարթամասիրին։ Արտաշատում հանդիպելով Տրայանոսին՝ Պարթամասիրը գլխից հանում է թագը և դնում կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ, սակայն կայսրը նրան հայտարարում է գահընկեց և Հայաստանը հռչակում նվաճված նահանգ՝հռոմեական պրովինցիա։ 115 թվականին Տրայանոսի զորքերն արշավում են հարավ՝ պաշարելովՀայոց Միջագետքի վարչական կենտրոն համարվողՄծբին քաղաքը։ Այստեղ ևս կազմավորվում էՀռոմեական Միջագետք պրովինցիան։ Արմենիա Մայորի նվաճման կապակցությամբ Տրայանոսը դրամ է հատում, հայտարարելով, որ հայերը կայսերական Հռոմի իշխանության տակ են։ Նույն թվականին հռոմեական լեգեոնները աննախադեպ հաղթանակ են տոնում պարթևների նկատմամբ՝ ընդհուպ մինչև հասնելով պարթևացքաղաքամայր-ոստան Տիզբոն ևՊարսից ծոց։ Արևելքում գտնված ժամանակահատվածում Տրայանոսը ճնշում է նաև հրեաների ապստամբությունը, սակայն, առողջական խնդիրներից ելնելով ստիպված է լինում վերադառնալ Հռոմ։ Կայսրն իր մահկանացուն կնքում է 117 թվականինԿիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ դեպի Հռոմ տանող ետվերադարձի ճանապարհին։

Տրայանոսի ստեղծած կայսրությունը զբաղեցնում էր շուրջ 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստության շնորհիվ վերջինս բարելավել էր պետական ֆինանսների վիճակը, բարեկարգել ներպետական ճանապարհները, ծավալել բուռն քաղաքաշինական գործունեություն (մայրաքաղաքում կառուցել է իր անունը կրող հրապարակ, շուկա և սյուն)։

Կայսրությունը Հադրիանոսի և իր հաջորդների օրոք

[խմբագրել |խմբագրել կոդը]
... Կյանքը կարճ է, բաց մի՛ թող նրա ամենակարևոր պահը՝ բարի գործեր անել մարդկանց․․․Մի՛ արա այն, ինչ քո խիղճն է դատապարտում, և մի՛ արա այն, ինչ չի համապատասխանում ճշմարտությանը․․․․

- Մարկոս Ավրելիոս՝ Հռոմի հինգ «բարի կայսրերից» վերջինը

Հռոմի կայսրԱնտոնինոս Պիոսի հատած դրամը՝Հռոմեական սենատի անդամՍոհեմոսի՝Մեծ Հայքի թագավորության գահին բազմալու կապակցությամբ։ Հռոմեացիներն ակնկալում էին Սոհեմոսին դարձնել կամակատար արքա։

ԴեռևսՏրայանոսից առաջ, շատ հռոմեացիներ սկսել էին մասսայականորեն արտագաղթելՊիրենեյան թերակղզի՝Հիսպանիայի պրովինցիա (ժամանակակիցԻսպանիայի ևՊորտուգալիայի տարածք)։ Հաստատվելով Հիսպանիայում՝ եկվորներն ամուսնանում էին տեղացիների հետ։ Վերջիններիս սերունդներից էր նաև Հռոմի հաջորդ կայսրը՝Պուբլիոս Ավրելիոս Տրայանոս Հադրիանոսը։ Հադրիանոսը հրաժարվում էՏրայանոսի արևելյան նվաճումներից՝ դուրս բերելովհռոմեական լեգեոններըՄիջագետքից ևՄեծ Հայքի թագավորությունից (այստեղ, պարթևների գերիշխանԽոսրով Ա-ի աջակցությամբ արքա է հռչակվումՎաղարշ Ա-ն)։ Հադրիանոսի բանակը «արյան մեջ խեղդում է» Մավրետանիայում բռնկված ընդզվումը, ինչպես նաև ճնշումՀրեաստանում Շիմոն Բար-Կոխբայի բարձրացրած ապստամբությունը։ Սա հրեաների վերջին խոշոր ելույթն էր ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Ապստամբների պարտությունից հետո Հրեաստանի տարածքը վերանվանվում է Պաղեստինյան Սիրիա՝ հրեաների դարավոր թշնամիների անվամբ։ ՀադրիանոսըՀռոմեական կայսրության տարբեր կետերում կառուցում է ամրոցներ և պարիսպներ․ նշանավորվում էՀռոմեական Բրիտանիայում կառուցվածմեծ պատը՝ժամանակակից Շոտլանդիայի տարածքում բնակվող քոչվորակենցաղների ասպատակությունները կանխելու համար։ Կայսրը նաև նշանավորֆիլհելեն էր, որը խրախուսում էրհունական մշակույթի տարածումը։ Նա արգելում է խոշտանգումները, ընդունումմարդասիրական օրենքներ։

Հադրիանոսը մահանում է138 թվականին՝ գահը թողնելովԱնտոնինոս Պիոսին։ Անտոնինոս կայսրը «Պիոս»՝ «Բարեպաշտ» է հորջորջվում իրեն որդեգրածՀադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար։ Վերջինս ընդարձակում էԲրիտանիա պրովինցիայի տարածքը, ապա նոր պատ կառուցում հարավայինՇոտլանդիայում։ Վերջինս զորքեր է ուղարկում արևելք, որոնք ներխուժելովՄեծ Հայքի թագավորություն, գահընկեց են անում Վաղարշ Ա-ին՝ Հայաստանի գահին բազմեցնելով Անտոնինոսը ևս շարունակում է Հադրիանոսիմարդասիրականքաղաքականությունը։ Անտոնինոսը մահանում է 161 թվականին․ նույն տարում Հռոմի կայսր է հռչակվումՄարկոս Ավրելիոսը՝ «բարի կայսրերից» վերջինը։ Վերջինիս օրոք, հռոմեացիները աննախադեպ հարստանում են, կենսամակարդակը՝ բարձրանում։ Ավրելիոսի գլխավորած լեգեոնները Մարկոմանյան պատերազմներում հաղթանակ են տոնում բարբարոս սարմատական ցեղերի նկատմամբ։ 172 թվականին վերջինս ճնշում է այսպես կոչված հովիվների ապստամբությունըԵգիպտոսում։ 169 թվականին ժանտախտի զոհ է դառնում Ավրելիոսի գահակիցԼուցիոս Վերոսը (համաճարակը 165-180 թվականների միջև ընկած ժամանակահատվածում սպանում է շուրջ հինգ միլիոն մարդու), իսկ 180 թվականին՝ հենց ինքը՝ կայսրՄարկոս Ավրելիոսը։ Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» («Գիրք ոսկեղենիկ») փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի բարելավման հնարավորությանը։

Ավրելիանոսի մահվանից հետո կայսրության միահեծան իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում վերջինիս իրավահաջորդը՝Կոմմոդոս Անտոնինոսը։ Հոր պաշտոնավարման վերջնամասում արդեն Կոմմոդոսը դառնում է նրա գահակիցը։ Այս իրադարձությամբ ավարտվում է «բարի կայսրերի» ժամանակաշրջանը, որը որոշ հետազոտողների կողմից ընկալվում է որպեսՀռոմեական կայսրության ոսկեդար։ Այսպիսով, Կոմմոդոսն իր ունեցած արյունակցական կապերի պատճառով չի դասվում «բարի կայսրերի» թվին։ Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների՝ նա աչքի չէր ընկնում իր հումանիզմով կամ ռազմական տաղանդով (վերջիններս անձամբ էին ղեկավարում իրենց բանակները)։ Կոմմոդոսը հաճախ էր պատվիրումգլադիատորական խաղեր, որոնք հավաստում են կայսեր դաժանության և կոպտության մասին։ 2-3-րդ դարերի հունահռոմեացի պատմիչԴիոն Կասիոսը՝ խոսելով Կոմմոդոս կայսեր գահակալման մասին, նշում է․ «Նա սպանեց շատ քաղաքացիների և նրա կառավարումը Հռոմեական կայսրության անկման սկիզբն էր․․․Հռոմը նրա օրոք ոսկյա թագավորությունից վերածվեց երկթյա տիրակալության, ապա՝ ժանգոտվեց»։

Ուշ կայսրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անտոնինոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչԿոմմոդոսը սպանվում է192 թվականին՝ դավադրության հետևանքով։ Սպանության կազմակերպիչներն էին գվարդիական Կվինտոս Էմիլիոս Լետոսը և կայսեր կինը՝ Մարսիան։ Կոմմոդոսի մահը երկրում ծնում է նոր քաղաքական ճգնաժամ․ 193 թվականին հռոմեական գահին մեկը մյուսի ետևից բազմում են թվով հինգ կայսրեր։ Նրանք էին՝Պերտինաքսը,Դիդիոս Հուլիանոսը, Պեսցենիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինոսը ևՍեպտիմիոս Սևերոսը։ Խառնակ ժամանակաշրջանում գահակալած առաջին կայսրը Պերտինաքսն էր՝Հռոմեական սենատի նախկին անդամ։ ՆաՀռոմեական կայսրության առաջին միապետն էր, որը ծագում էրազատություն ստացած ստրուկներից։ Պերտինաքսը կառավարում էր սենատի անունից և ձգտում էր բարելավվել կայսրության ֆինանսական դրությունը, բարձրացնել զորքի կարգապահությունը։ Կայսեր թափանցիկ գործելաոճից դժգոհպրետորիական գվարդիայի զինյալները շուտով ներխուժում են կայսերական պալատ և գլխատումՅուպիտեր աստծուն աղոթող Պերտինաքսի գլուխը՝ քայլերթով այն անցկացնելովմայրաքաղաքի փողոցներով։

Հռոմում սկսվում է ներքաղաքական իրական քաոս․ պրետորիական գվարդիան գահը հանում է գումարի դիմաց աճուրդի, որի արդյունքում էլ գահակալ է դառնում Դիդիոս Հուլիանոսը։ Սահմանապահ երեք պրովինցիաների՝Բրիտանիայի,Պանոնիայի ևՍիրիայի լեգեոնները դժգոհություն են հայտնում այս ամենի կապակցությամբ՝ կայսեր թեկնածու առաջադրելովՍեպտիմիոս Սևերոսին։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Սևերոսը ընդունում է «Պերտինաքս» անունը, ապա՝ հռոմեական լեգեոններով ներխուժում է Հռոմ։ Առանց որևէ առճակատման՝ Սևերոսը գահազրկում և կախաղան է հանում գործող միապետ Հուլիանոսին՝ ինքը դառնալով կայսր։

Կայսրությունը Սևերոսների հարստության օրոք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Սևերոսներ ևՍեպտիմիոս Սևերոս
Հռոմի կայսերական արքայատոհմեր
Սևերոսների դինաստիա
Ժամանակագրություն
193-211
211
211–217
ընդմիջում
217–218
218–222
222–235
Արքայատոհմ
Սևերոսների տոհմածառ
Կատեգորիաների ճառ
Հաջորդականություն

Սեպտիմիոս Սևերոսը կառավարման սկզբում ուներ հստակ հրամայական՝ ամրապնդել իր իշխանությունը Հռոմում։ Վերջինիս իշխանության ամբողջականության առջև առկախված խնդիրները Սևերոսի նախկին համախոհներն էին՝ ինքնահռչակիմպերատորներ Պեսցենիոս Նիգերը և Կլոդիոս Ալիբինոսը, ովքեր թագի մոլուցքից դրդված՝ թշնամանք էին տածում գործող կայսեր նկատմամբ։ Այնուամենայնիվ, Սեպտիմիոսին հաջողվում է դյուրին կերպով մրցակցությունից դուրս մղել Նիգերին (դավադրաբար սպանվում էԲյուզանդիոնում), իսկ ինչ վերաբերվում է Ալբինոսին՝ վերջինս մոլորեցվում է կայսեր կողմից։ Սկզբում Սեպտիմիոսը Ալբինոսին խոստանում է կայսերական տիտղոս, ապա՝ մեղադրում նրան դավադիր գործողությունների մեջ և ճանաչում«պերսոնա նոն գրատա»։ Ունենալով զորքի վստահությունը՝Սեպտիմիոս Սևերոսը կարողանում էԳալլիայում՝Լիոն քաղաքի մոտ, հաղթել Ալբինոսին։ Այս ամենի կապակցությամբՎերածննդի շրջանի իտալացի գրող և պատմաբանՆիկոլո Մաքիավելին գրում է․«Նա՝ Սևերոսը․․․դաժան առյուծ և խելացի աղվես էր»։

Թագադրումից հետո, Սեպտիմիոսին բազմաթիվ թանկարժեք իրեր և ընծաներ է ուղարկում նաևԱրշակունյաց հայոց թագավորԽոսրով Ա-ն։ Սևերոսն ամեն գնով ցանկանում էր վերակենդանացնելամբողջատիրական վարչաձևը՝ անթաքույց կերպով ժողովրդին ուղղված ուղերձներում գնահատելովՄարիոսի ևՍուլլայի դաժանությունն ու խստությունը։ Այս իրողությունը լրջորեն անհանգստացնում էր սենատորներին։ 195-197 թվականներին ընթանում էհռոմեա-պարթևական նոր պատերազմ, որն ավարտվում է հռոմեական կողմի հաղթանակով։ Պարթևները չեն կարողանում պաշտպանել նույնիսկՏիզբոնը, որը հերթական անգամ ենթարկվում է ավերածությունների։ Բացի այդ,Հայոց Միջագետքը՝Մծբին կենտրոնով, վերստին հայտնվում է հռոմեացիների ձեռքում։ Սևերոսը ցանկանում էր զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներխուժելԱրաբական թերակղզի, սակայն, իր հյուծված զորքի պահանջով ստիպված է լինում վերադառնալԻտալիա։ Ավելի ուշ, կայսրը նպատակամղված էր հռոմեահպատակ դարձնել«Հադրիանոսյան պատնեշից» այն կողմ ընկածբրիտանական տարածքները։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին՝հռոմեական լեգեոնները 208-211 թվականներին ստիպված են լինումՇոտլանդիայում կատաղի մարտեր մղել կալեդոնացիների դեմ։ Հռոմեացիների բանակը մեծ ջանքերի շնորհիվ ժամանակավորապես կարողանում է ձեռք բերել որոշակի նվաճյալ տարածքներ, սակայն, անդառնալի թվաքանակով զոհերից խուսափելու նպատակով Սևերոսը հրամայում է նահանջել պատից այն կողմ։ Հյուսիսային սաստիկ ցուրտն է՛լ ավելի է խորացնում Սեպտիմոսի հիվանդությունը և 211 թվականին՝ 65 տարեկան հասակում, դառնում է նրա մահվան պատճառը։ Մահից հետո Սևերոսը սրբացվում է, իսկ նրա աճյունըԷբորացումից տեղափոխվում էՀռոմ։

Վերակառուցումից փլուզում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Կարակալլա Սևերոս կայսեր կիսանդրին, որը պահվում էԲեռլինիՊերգամոն թանգարանում։

Սևերոսի մահվանից հետո արդեն իսկ համաձայնեցված կտակի համաձայնկայսերական իշխանությունը կիսում էինԿարակալլան ևԳետան՝Սեպտիմիոսի որդիները։ Փառասիրության հողի վրա ծագած ներանձնային խռովությունները շուտով Հռոմը բաժանում է երկու հակամարտող բևեռների։ 211 թվականի դեկտեմբերին, իբրևէ թե խաղաղ հանդիպման ժամանակ, Կարակալլայի կողմնակիցները մոր ձեռքերի մեջ սպանում են պատանիության հասակում գտնվող 22-ամյա Գետային։ Վերջինիս սպանությունից հետո եղբայրների խռովության արդյունքում ծագածքաղաքացիական հակամարտությունն ավարտվում է․Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ այդ շրջանում սպանվում են շուրջ 20 հազարհռոմեացի լեգեոնականներ, որոնք հանդես էին գալիս Գետայիգահակալական իրավունքների պաշտպանությամբ (այդ թվում՝ Սեպտիմիոսի մտերիմ ընկեր Պապինյանոսը)։ Կարակալլա կայսրը նույնչափ ռազմատենչ և պատերազմական էր, որքան իր հայրը։ Ի շնորհիվ այդ հատկանիշի՝ Կարակալլան մեծ հարգանք է ձեռք բերում զորքի շրջանում։ 215 թվականին վերջինիս գլխավորած հռոմեական լեգեոններն արշավում ենԱրևելք։ Առաջին հարվածը հասցվում էԵդեսիայի (Օսրոյենեի) թագավորությանը, որը նվաճվում է Կարակալլայի զորքերի կողմից, իսկ այնտեղ իշխող Աբգար թագավորը՝ գերեվարվում։ Հաջորդիվ Կարակալլայի զորքերը ներխուժում ենՀայաստան և խարդավանքի դիմելով՝ ձերբակալումԽոսրով արքային։ Կարակալլայի արարքը գրգռում է հայ-հռոմեական հարաբերությունները, որի արդյունքում էլ հայկական բանակը ջախջախիչ հաղթանակ է տանում լեգեոնականների նկատմամբ՝ հարկադրելով Կարակալլային ազատել հայոց թագավորին։

Հընթացս, Կարակալլա կայսեր զորքերը ռազմախուժում ենՊարթևստան, որտեղ իշխում էրԱրտավան Ե Պարթևը։ Հռոմեացիներն այստեղ ավերածություններ են գործում և նույնիսկ թալանումՊարթև Արշակունիներ թագավորների տոհմական գերեզմանատունը։ Այս ամենից վրդովված պարթևները նոր բանակ են ձևավորում և պատրաստվում զահանդելի չափի ուժերով շարժվել արևմուտք։ Իրավիճակի ողջ լրջությունը հասկանալով՝ կայսերական պրեֆեկտ պրետորիա Մակրինոսը, ցանկանալով կանխել պատերազմը, կազմակերպում է Կարակալլայի սպանությունը՝ԵդեսիայիցԽառան տանող ճանապարհի վրա։ Կայսեր սպանությունը՝ Մակրիանոսի հրամանով, կատարվում է 217 թվականի ապրիլի 8-ին (վերջինս այդ ժամանակ ուխտագնացության էր մեկնում դեպի Լուսնի տաճար)։

Իր կառավարման ընթացքում, Կարակալլան քանիցս ձեռնարկել է երկրիֆինանսական վիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ։Դրամահարկային համակարգը կարգավարելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, 212 թվականին վերջինս արձակում է հատուկ հրովարտակ (Կարակալլայի էդիկտ), որովՀռոմեական կայսրության տարածքում ապրող ցանկացած անձիրավունք էր ստանում ձեռք բերելքաղաքացիություն։ Կարակալլան դառնում էարքայատոհմի վերջին հզոր ներկայացուցիչը։ Նրա սպանությունից հետո, գահը զավթում է դավադրության կազմակերպիչ Մակրիանոսը, սակայն, մի քանի ամիս անց՝ ինքնակամ հեռանում էՍիրիա։ Հաջորդ կայսրԷլագաբալոսը աչքի է ընկնում իր ցոփ ու շվայտ կենցաղավարությամբ և արքունի չարաշահումներով։ Նա սպանվում է ընդամենը 18 տարեկան հասակում՝ գահը թողնելով իր որդեգիրԱլեքսանդրոս Սևերոսին։ Վերջինիս կառավարման հետ կապված եզակի հիշարժան իրադարձությունըգերմանական ցեղերի դեմ պատերազմն է, որից անմիջապես հետո՝ 235 թվականին, վերջինս կնքում է իր մահկանացուն։

Երրորդ դարի ճգնաժամ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Երրորդ դարի ճգնաժամ
ԱնջատողականԳալլիական կայսրությունը ևՊալմիրայի թագավորությունը։ Քաղաքական իրադրությունըԵվրոպայում260 թվականին։     Հռոմեական կայսրություն     Գալլական կայսրություն     Պալմիրայի կայսրություն

Ալեքսանդրոս Սևերոսի մահից (235 թվական) ևկայսերական հարստության անկումից հետո, Հռոմում սկսվում էլճացման ժամանակաշրջան․ ճգնաժամային ազդակներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտների վրա։ Կայսրությանը պատուհասում են անվերջ թվացողքաղաքացիական պատերազմները, արտաքին սպառնալիքներն ու ասպատակությունները, քաղաքական քաոսը,համաճարակը ևտնտեսական կոլապսը։ Կորուսվում էՀռոմեական կայսրության համաշխարհային ազդեցությունը․արևապաշտության (միհրականություն) ևքրիստոնեության տարածումը սկսում են խարխլել հռոմեական հասարակության արժեհամակարգային և կրոնական հիմքերը։ Նվազում էազնվականության դերն ու նշանակությունը, քանի որ վերջին շրջանի կայսրերն արդեն իսկ իշխանության էին գալիսռազմական հեղաշրջման միջոցով՝ պարզապես ունենալով «քաջ մարտիկի» հեղինակություն զորքի շրջանում (այսօրինակ կայսրերը ծագում էին կայսրության ծայրամասային շրջաններից ու ցածր դասակարգից, եզակի դեպքերում նաև՝ ազատություն ստացածստրուկներից)։ Վերջիններիս իշխանական գլխավոր լծակն ու գրավականըքաղաքացիական պատերազմների ընթացքում ձեռք բերված հեղինակությունն էր և դա է պատճառը, որ արդի պատմագիտության մեջ պատմական այս շրջափուլը հայտնի է նաև«ռազմական կայսրերի» դարաշրջան անվանմամբ։

Ճգնաժամի 49 տարիների ընթացքում Հռոմում հաջորդաբար իշխում են 26 կայսրեր, ինչը հավաստում էր քաղաքական անկայունության իրողության մասին։ «Ռազմական կայսրերից» ամենաերկարը կառավարում էՄաքսիմինոս Թրակիացին՝ թագը կրելով ավելի քան երեք տարի։ Մյուսների կառավարումը չի հասնում մեկ տարվա շեմը (օրինակ՝Գորդիանոս I Աֆրիկացի,Գորդիանոս II և այլք)։ Լքված և անմարդաբնակ էին կայսրության սահմանամերձ շրջանները, քանի որ կայսրերի գերխնդիրը բացառապես նորպրովինցիաներ ստեղծելն ու թշնամիներին պարտության մատնելն էր։ Ճգնաժամը ախտահարում է նաև կայսրության տնտեսությունը։ ԴեռևսՍևերոսների օրոք կայսերական գանձանակից դուրս բերվող ահռելի դրամական միջոցները և չնախատեսված ռազմական ծախսերն արժեզրկում են հռոմեական արժույթը։ Կայսրության տնտեսությանը սպառնում էհիպերինֆլակցիա, որն էլ ավելի է խորանումաշխարհաքաղաքական կրիզիսի պայմաններում։ 250 թվականին բռնկվում էԿիպրոսյան ժանտախտի համաճարակը, որը աննախադեպ քանակությամբ մարդկանց կյանք է խլում։ 260 թվականինՍիրիան (Ասորիք),Պաղեստինը,Փոքր Ասիան ևԵգիպտոսը առանձնանում ենՀռոմեական կայսրությունից՝ ձևավորելովՊալմիրայի կայսրությունը։ Նույն տարում անկախանում է նաև Գալլական կայսրությունը՝ Պոստումոս զորավարի ջանքերով։ 259 թվականինհռոմեական բանակը ջախջախվում էԵդեսիայի ճակատամարտում՝ պարտություն է կրում համեմատաբար շատ ավելի փոքրաթիվՍասանյանն բանակից, իսկ կայսրը՝ գերեվարվում է պարսիկների կողմից։ Այսպիսով, Վալերիանոսը դառնում է Հռոմի առաջին կայսրը, որը գերի է ընկնում թշնամու ձեռքը, ինչը նվաստացուցիչ փաստ էր «աշխարհի թիվ մեկ» տերության համար։ Ճգնաժամի հաղթահարման գործընթացը սկսվում է Կլավդիոս II Գոթացու (268-270) օրոք։ Վերջինս գաղթում է Հռոմ ներխուժած գոթական հրոսակներին, իսկԼուցիոս Ավրելիանոս կայսրը՝ կործանում և ետ է վերադարձնում Պալմիրայի և Գալլիայի ինքնակալությունները։ Ճգնաժամը նահանջում էԴիոկղետիանոսի օրոք։

Կայսրության մայրամուտ և անկում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դոմինատի ժամանակաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Դոմինատ ևԴիոկղետիանոսյան տետրարխիա
Տետրարխների արրձանըՎենետիկիՍուրբ Մարկոսի տաճարի հարևանությամբ։
Քրիստոնյաների դրությունը Դիոկղետիանոսյան Հռոմում

Ավրելիանոս կայսրից սկսած՝ մինչև 4-րդ դարի սկիզբը, քրիստոնեությունը շարունակ խաղաղություն էր վայելում, որն էլ վերջինիս տարածման գլխավոր երաշխիքն էր։ Ամենաբարձր պետական պաշտոններում, պալատում, Դիոկղետիանոս կայսեր շուրջն իսկ բազմաթիվ քրիստոնյաներ կային, որոնք ազատ իրենց հավատն էին դավանում, և մինչ անգամ ազատ էին իրենց պաշտոնների հետ կապված հեթանոսական ծիսակատարութիւնները կատարելուց։ Պետության նոր կազմակերպությունն էլ ոչ մի փոփոխություն չմտցրեց այդ դրության մէջ։ Հակաքրիստոնեական առաջին հրովարտակը 303 թվականի փետրվարի 24-ին հրամայում էր քանդել եկեղեցիները, գրավել քրիստոնյաների համար սրբազան վայրերն ու գերեզմանատները, այրել Սուրբ գրքերը։

284 թվականին Հռոմի գահակալ է դառնումԳայոս Դիոկղետիանոսը, որին հաջողվում է կայսրությունը դուրս բերելճգնաժամի ճահճից։ Վերջինս իրականացնում է ռազմաքաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև ձևավորում կառավարման նոր ձև՝տետրարխիա («չորսի իշխանություն» կամ «չորրորդապետություն»։Պետական կառավարման այս ձևի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որկայսեր միահեծան իշխանությունը սահմանափակվում էր կոլեգիալ մարմնով՝ չորս տետրարխների կողմից։ Այդ տետրարխներն էին՝Դիոկղետիանոսը ևԳալերիոսը՝ արևելքում,Կոնստանդիոս I Քլորը և Մաքսիմիանոսը՝ արևմուտքում։ Կառավարիչներից յուրաքանչյուրը կրում էր «Օգոստոս» հավասարազոր տիտղոսը։ Ժամանակի ընթացքում այս բաժանումն էլ ավելի է խորանում, քանի որ Օգոստոսներն իրենց ժառանգական իշխանությունն ապահովելու համար ընտրում են Կեսարների (ենթակայսր)։ Այս գործընթացների արդյունքում էլ տիրակալությունը տրոհվում է երկու առանձին կայսրությունների՝Արևմտահռոմեական ևԱրևելահռոմեական (հետագայում՝ Բյուզանդական)։ Այս բաժանման հիմքում ընկած էր Դիոկղետիանոսի այն մտայնությունը, որ մեկ անձը չէր կարող բարեխղճորեն և արդյունավետ կերպով կառավարել ողջ կայսրությունը։ Տնտեսական կյանքն աշխուժացնելու,սղաճը հաղթահարելու ևկոլապսը վերացնելու նպատակամղմամբ Դիոկղետիանոսն իրականացնում է նաև հարկային բարեփոխումներ։

Արևելքի տետրարխի կարգավիճակում, Դիոկղետիանոսը պատերազմ է մղումՍասանյան Պարսկաստանի դեմ և կայսրության սահմաններից վտարում Սիրիան թալանած պարսիկ հրոսակներին։ Միևնույն ժամանակ, Մաքսիմիանոս կայսեր զորակցությամբ վերջինս հաղթարշավներ է իրականացնում բարբարոսական որոշ ցեղերի դեմ։ 290-330 թվականների ընթացքում տետրարխների կողմից ստեղծվում են շուրջ կես տասնյակ նոր քաղաքներ, ինչպիսիք ենՆիկոմեդիան՝Ասիա պրովինցիայում,Սալոնիկը՝Հունաստանում,Միլանը՝Իտալիայում,Թրիերը՝Մագնա Գերմանիայում և այլն։

Դիոկղետիանոս կայսեր օրոք աննախադեպ ծավալներ են ընդունումքրիստոնյաների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները։ Կայսեր հալածանքներից մազապուրծ լինելովՀայաստան են գալիսՀռիփսիմյանց կույսերը՝ հաստատվելովՎաղարշապատի Հնձանք կոչված վայրում։ ՎերջիններսՏրդատ Գ արքայի կողմից ևս ենթարկվում են բռնության, ապա՝ սպանվում։ 301 թվականին, սակայն,Մեծ Հայքի թագավորությունը արքայական հրովարտակով դառնում է աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ 303 թվականինԴիոկղետիանոսը ևԳալերիոսըԱրևելյան Հռոմեական կայսրությունում ընդունում են որոշում՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիների և գրությունների վերացման, ինչպես նաև քրիստոնեական երկրպագության արգելման մասին։ Երկու տարի անց՝ 305 թվականին, Դիոկղետիանոսը հրաժարվում է կայսերական գահից՝ դառնալով Հռոմի առաջին տիրակալը, որն ինքնակամ է հեռացել իշխանությունից։ Նրա գահազրկմամբ Հռոմում ավարտվում է նաևԴոմինատի ժամանակաշրջանը։

Կայսրության քրիստոնեացում

[խմբագրել |խմբագրել կոդը]
«Հոնորիոս տիրակալի ֆավորիտները կայսերական արքունիքում»։ Կտավի հեղինակ՝Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս

306 թվականինտետրարխ է դառնումԿոստանդիանոս I-ը։ Վերջինս բազում պատերազմներ է վարում մյուսչորրորդապետերի նկատմամբ։ Մուլվիյան կամրջի մոտ Մաքսենտիոսի, ապա՝ Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո Կոստանդինոսը դառնում էՀռոմեական կայսրության միահեծան տիրակալը։ 306-308 թվականներին նրա գլխավորությամբհռոմեական լեգեոնները վճռական հաղթանակներ են տանումֆրանկների,ալեմանների (գերմանական ցեղեր),գոթերի և քոչվորսարմատական ցեղերի նկատմամբ՝ ամրապնդելով կայսրության արտաքին սահմանները։ 313 թվականին Կոստանդինոս կայսրը թողարկում էՄիլանի հրովարտակը, որով Հռոմեական կայսրության տարածքումքրիստոնյաները ստանում էինդավանանքի ազատության իրավունք, ապա՝ վերջինս սկսում է բացահայտ կերպով հովանավորել այդ կրոնի քարոզչությունը։ 323 թվականին Կոստանդինոսը մկրտվում է քրիստոնեական ավազանում՝քրիստոնեությունն ընդունելով որպեսՀռոմեական կայսրության պետական կրոն։

Այսպիսով, սկսվում էԵվրոպայիքրիստոնեացման գործընթացը, որն ավարտվում էզարգացած միջնադարում՝կաթոլիկ եկեղեցու քարոզչական գործունեության շնորհիվ։ 330 թվականինԿոստանդինոս Մեծի հանձնառությամբ կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխվում է նոր կառուցապատվածԲյուզանդիոն, որը վերանվանվում է «Նովա Ռոմա» (թարգմանաբար՝ Նոր Հռոմ)։ Այնուամենայնիվ, քաղաքը շուտով ձեռք է բերումԿոստանդնուպոլիս ոչ պաշտոնական անվանումը, որըհունարեն նշանակում էր «Կոստանդինոս կայեր քաղաք»։Հուլիանոս Ուրացող կայսրը («Ուրացող» մականունսը ստացել էհեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով՝ քրիստոնյա պատմիչների կողմից) իր խորհրդական Մարդոնիոսի և նշանավոր հռետորԼիբանիոսի ազդեցության տակ, փորձում է վերականգնել դասական հունահռոմեական բազմաստվածային կրոնը, որին միտված բոլոր քայլերը, սակայն, պսակվում են անհաջողությամբ։Երրորդ դարի ճգնաժամից հետոԻտալիան (այդ թվում ևՀռոմը) կորցրել էր իր բացառիկ կարևորությունը։ 286 թվականին «Արևմտյան կայսրության»դե ֆակտո մայրաքաղաքի գործառույթը կատարում էր Մեդիոլանումը (մերօրյաՄիլանը)։ 5-րդ դարում Հոնորիոս կայսրըԱրևմտյան տիրակալության մայրաքաղաքը տեղափոխում էՌավեննա։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Արևմտյան Հռոմեական կայսրության անկում
Արևմտյան Հռոմեական կայսրությունը բարբարոսական բանակներինվաճողական արշավանքներից արդյունքում՝476 թվականի տվյալներով (անկման նախօրյակին):     Արևմտյան Հռոմեական կայսրություն     Արևելյան Հռոմեական կայսրություն

5-րդ դարի երկրորդ կեսերին կայսրությունը թևակոխում է վճռական նոր շրջափուլ, որի գործնական հետևանքն էլ դառնում էԱրևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Կոնստանտինոսների և Վալենտիանոսների արքայատոհմերի վերջին ներկայացուցիչները վճռական ճակատամարտերում պարտություն են կրումՍասանյան Պարսկաստանից ևգերմանական ցեղերից։ Եփրատից այն կողմ՝ Սամարրայի ճակատամարտում վիրավորվում և սպանվում էՀուլիանոս Ուրացողը՝ մահից առաջ բացականչելով՝«Դու հաղթեցի՛ր, հալիլեացի»: Ավելի ուշ,գոթերի դեմ մղվող մարտերից մեկի ժամանակ էլ (Ադրիանապոլսի ճակատամարտ) սպանվում էՎաղես կայսրը։Թեոդոսիոս Ա Մեծի մահվանից հետո կայսրության տարածքը վերջնականապես բաժանվում է երկու մասերի՝ արևմտյան և արևելյան։Արևելյան Հռոմեական կայսրությունում իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում Թեոդոսիոսի անչափահաս որդին՝ Հոնորիոսը։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում 408 թվականին՝ զորավար և մանկահասակ կայսեր խնամակալՓլավիոս Ստիլիքոնի մահվանից հետո։ Վերջինս փափագում էր միավորել հռոմեական երկու ինքնակալությունները և առաջնային էր համարումբարբարոսսական ցեղերի ետ մղումը կայսրության սահմաններից։ Նրա մահվանից հետո հռոմեական արհեստավարժ բանակը՝«անպարտելի լեգեոնները», կազմալուծվում են։

410 թվականինվեստգոթական խառնիճաղանջ հրոսակախմբերը ռազմախուժում ենՀռոմ՝ քաղաքը ենթարկելով թալանի ու կողոպուտի։ Բարբարոսների շարունակական արշավանքները տարեց տարի կրճատում են կայսերահպատակ տիրույթները․վանդալները գրավում ենՀյուսիսային Աֆրիկան,վեստգոթերը՝Գալլիայի մեծ մասը,Պիրենեյան թերակղզու (Հռոմեական Հիսպանիա) հյուսիս-արևմտյան հատվածը նվաճվում է սվեվների կողմից, իսկԲրիտանիան կտրվում է կենտրոնական իշխանությունից։ 451-452 թվականներին Իտալիան ենթարկվում էհոների խաքանԱթթիլայի զավթողական արշավանքներին։

Ըստ տարածված կարծիքի՝ Հռոմի պապ Լևոն I-ի հետ հանդիպումից հետո, Աթթիլան զերծ է մնում Հռոմի նվաճումից։ Չնայած Հռոմի թշվառ վիճակին՝ Օրեստես զորավարը հրաժարվում է բավարարել բարբարոս «դաշնակիցների» պահանջները և ձեռնոց նետում վերջիններիս։ Վեստգոթերի առաջնորդՕդոակրի գլխավորած բարբարոսների արդեն իսկ կանոնավոր բանակը մարտի է բռնկվում հռոմեական մնացյալ զորքերի դեմ, հաղթում նրանց և սպանում Օրեստեսին։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ բարբարոսական բանակը 476 թվականին ներխուժում էՌավեննա և գահընկեց անումԱրևմտյան Հռոմեական կայսրությանվերջին գահակալ, դեռահասակՀռոմուլոս Օգոստուլոսին։ Ըստ արդի պատմագիտության՝ այս իրադարձությամբ ավարտվում էդասական անտիկ պատմությունը և սկսվում էվաղ միջնադարը։ Որոշ ուսումնասիրողներ հենց 476 թվականն էլ համարում ենԱրևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվը, մինչդեռ որոշներն էլ պնդում են, որ տիրակալությունը գոյատևել է մինչև 480 թվական և կործանվել միայնԴալմաթիայում իշխող Հուլիոս Նեպոտ կայսեր մահվանից հետո։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկման պատճառները
Ժողովուրդների մեծ գաղթի արդյունքում արևմուտքում ավարտվում է 1200-ամյա անկախություն և 700 տարվա գերտերության կարգավիճակ ունեցողՀռոմեական տիրակալությանպատմությունը։Արևմտյան Հռոմեական կայսրության անկման նախադրյալների կապակցությամբ գիտական շրջանակներում առկա են տարատեսակ մտայնություններ։ Դրանց ընդհանրացման արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ տերության կործանմանը նպաստած հիմնական գործոններն էինհանրապետական վարչակարգի տապալումը,ռազմական բռնակալության վերելքը, դասային պատերազմները,ստրկատիրական հասարակարգը,տնտեսական կոլապսը,շրջակա միջավայրի կլիմայական պայմանների փոփոխությունը,համաճարակների տարածումը, հռոմեական ազնվականական դասի ազդեցության նվազումը։ Որոշ ուսումնասիրողներ կարևոր գործոն են համարում նաև քրիստոնեացումը, քանի որհեթանոսությունից ավելիպացիֆիստականկրոնի անցումը ենթադրում էր զինվորների թվի նվազում։ Վաղ քրիստոնեական աստվածաբանՕգոստինոս Երանելին, ի հակադրություն այս տեսակետի, նշում էր, որ կայսրության անկման միակ պատճառը«հռոմեական հասարակության մեղսագործ բնույթն էր»։

Կայսրության իրավահաջորդություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Արևելյան Հռոմեական կայսրություն
Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն, որը ձգտում էր վերականգնելՀռոմեական կայսրության երբեմնի տարածքն ու հզորությունը։

Ի տարբերությունԱրևմտյան կայսրության՝ արևելքում հռոմեական քաղաքակրթությունն այլ ճակատագիր է ունենում։Բյուզանդիան (կամԱրևելյան Հռոմեական կայսրությունը)Հռոմուլոս Օգոստուլոսի գահընկեց լինելուց հետո պահպանում է իրինքնիշխանությունն ուգերտերության կարգավիճակը առաջիկա 1000 տարիների ընթացքում։ 6-րդ դարումԲյուզանդիայի կայսրՀուստինիանոս Ա-ն գոթերից վերադարձնում էԻտալական թերակղզին,Հյուսիսային Աֆրիկայում հաղթական պատերազմներ մղումվանդալների դեմ, իսկ հարավայինԻսպանիայում՝ տապալումվեստգոթական լուծը։ Չնայած այս ամենին՝ Հուստինիանոսի մահից մի քանի տարի անց Բյուզանդիան կորցնում է Իտալիան, որը նվաճվում էլանգոբարդների կողմից։ 541 թվականին կայսրությունում բռնկվում էժանտախտի համաճարակ, որը տևում է շուրջ երկու դար՝ միայնԵվրոպայում խլելով շուրջ 25 միլիոն մարդու կյանք (մահանում էԿոստանդնուպոլսի բնակչության 40%-ը)։ Դրան հաջորդում ենարաբական հյուծիչ արշավանքները, որոնց շրջանակներում նվաճվում ենԼևանտը ևՀայաստանը։Բյուզանդա-արաբական պատերազմների ընթացքում քրիստոնյաները կորցնում ենԵգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը, իսկ քոչվորներին հաջողվում է ընդհուպ մինչև մոտենալբյուզանդական թագավորանիստ Կոստանդնուպոլսին։ Հաջորդ դարում արաբները նվաճում են նաև հարավային Իտալիան և Սիցիլիան։ ՀընթացսԲալկանյան թերակղզին ենթարկվում էսլավոնական բնակչության զանգվածային ներհոսքին։ 8-րդ դարում Բյուզանդիան վերականգնում է իր երբեմնի հզորությունը և արգելակում իսլամական բանակների առաջխաղացումը։ 9-րդ դարի սկզբին արդեն բյուզանդացիները վերականգնում են նախապատերազմականստատուս-քվոն՝ վերանվաճելով նախկինում կորցրած տարածքների մեծ մասը։

Հայկական (մակեդոնական) հարստության իշխանավարման տարիներին Բյուզանդական կայսրությունը վերստին զարթոնք է ապրում։ Արքայատոհմի ներկայացուցիչներիցԲարսեղ Բուլղարասպան կայսերը հաջողվում է հպատակեցնելԲուլղարիան, ինչպես նաև կործանելԲագրատունյաց Հայաստանի թագավորությունը (հայոց արքաՀովհաննես-Սմբատը բյուզանդացիներին էր կտակել իր թագավորությունը)։ Այսօրինակ հաջողությունները երկար չեն տևում, քանի որ արևելքից կայսրության սահմանները սկսում են ասպատակելսելջուկ-թուրքերը։ 1071 թվականին բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկ-թուրքերի դեմ մղվողՄանազկերտի ճակատամարտում։ Երկու տասնամյակ շարունակվող ներքին բախումներին և իսլամադավան ցեղերի արշավանքներին վերջ տալու մտայնությամբ 1095 թվականինԱլեքսիոս Ա Կոմնենոսը դիմում էարևմտաեվրոպական թագավորություններին։ Արդյունքում՝ սկսվում ենխաչակրաց արշավանքները, իսկչորրորդ արշավանքի ընթացքում էլԿոստանդնուպոլիսը վերանվաճվում էՆիկիայի կայսրության ևՎենետիկի հանրապետության միացյալ ջանքերով․ կայսրությունը վերածնվում է։ Այնուամենայնիվ, խաչակրաց արշավանքները միևնույն ժամանակ նաև մասնատում են կայսրությունը։ Բյուզանդիան դառնում է ոչ ավելին, քան շարքային հունական պետություն, որը տիրապետում էր միայնԵգեյան ավազանի մի մասին։ Կայսրությունը վերջնականապես անկում է ապրում1453 թվականիմայիսի 29-ին՝Մեհմեդ Նվաճողի գլխավորածթուրքական զորքերի կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից հետո։

Հասարակություն և պետական կարգ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ըստ տարբեր աղբյուրների՝Հռոմ քաղաքի բնակչությունը միջինում կազմել է 450 հազարից մինչև 1 միլիոն մարդ[1][2][3]։ Այս ցուցանիշով Հռոմը համարվում է Հռոմեական ինքնակալության խոշորագույն քաղաքը։ Պատմական գնահատականները ցույց են տալիս, որ Հռոմեական պետության բնակչության 20%-ը (Իտալիայի պարագայում՝ 25-40%-ը[4]) բնակվել են խոշոր քաղաքներում (10 հազար մարդ բնակչությունը գերազանցող)։ Սա խոսում էուրբանիզացման բավականին բարձր մակարդակի մասին։ Խոշոր քաղաքներից շատերն ունեինֆորում (հրապարակ),տաճարներ և այլ շինություններ։ Կյանքի միջին տևողությունը կազմել է շուրջ 28 տարի[5]։ Քաղաքները ջրով ապահովելու համար կառուցվում էինակվեդուկներ, որոնք ծառայում էին նաև որպեսյուղ ևգինի ներկրելու ուղիներ։Հելլենիստական ոճի քանդակները զարդարում էին հռոմեական պալատները։

Դասակարգային կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Հին Հռոմի սոցիալական դասեր,Պատրիկ, ևՊլեբեյ

Հռոմեական հասարակությունն իրենից ներկայացնում էհիերարխիկ բուրգ, որի ստորին աստիճանում գտնվում ենստրուկները, միջին օղակում՝ ազատարձակները, իսկ գլխամասում՝ ազատ մարդիկ։ Ազատների դասը ևս իր հերթին ունի առանձին շերտավորում։ Այդ տարանջատումն իր վառ դրսևորումներով արտահայտված էպատրիկների ևպլեբեյների հարաբերություններում։ ՊատրիկներըՀռոմի հիմնադիրների ժառանգներն էին, ովքեր ամենաբարձր դիրքավորումն ունեինհռոմեական սոցիալական աստիճանակարգության մեջ․ նրանք էին երկրի գլխավորհողատերերը, ունեին առանձնաշնորհյալ կարգավիճակ և պետական իշխանության նկատմամբ բացառիկ մենաշնորհ։ Պլեբեյները միջին և ստորին խավերի ներկայացուցիչներն էին, ովքեր ծառայում էինհռոմեական բանակում, սակայն ի տարբերություն պատրիկների՝ գրավված տարածքներից հողաբաժին չէին ստանում։ Սակայն, երկարատև դասակարգային պայքարի արդյունքում պլեբեյները կարողանում են գրեթե միևնույն հարթության վրա հայտնվել պատրիկների հետ։ Այդկերպ, պլեբեյների դասից սերվողԳայոս Մարիոսը ևՑիցերոնը կոչվում ենHomo novus (թարգմանաբար՝ «նոր մարդ»), որով վերջիններս (ինչպես և նրանց ժառանգները) ստանում էինազնվականական ստատուս։ Այնուամենայնիվ, դեռևսուշ հանրապետության շրջանում պատրիկների և պլեբեյների հակասությունները պահպանում էր իր արդիականությունը։ Ժամանակի ընթացքում էլ ավելի կարևոր է դառնում զինվորական հեղինակության վրա հիմնված դասային բաժանումը։ Կարևոր գործոն էր նաև գույքային վիճակը։ Քաղաքացիների և նրանցգույքի հաշվառումը,ծերակուտականների ևհեծյալների ցուցակների կազմումը, ինչպես նաև պետական ֆինանսների հսկումը իրականացնում էինցենզորները։ Ամենահարուստը սենատորական դասակարգի ներկայացուցիչներն էին ու հեծյալները (Eques

Ընտրելու և ընտրվելու քաղաքական իրավունքները ևս պայմանավորված էին դասային պատկանելիությամբ։Կանանց իրավունքները ստորադասված էին․ ազդեցիկ հեղինակություն ունեցող կանայք ունեին որոշհիմնարար իրավունքներ, սակայն, ամեն դեպքում դիտարկվում էին որպես ոչ լիիրավ քաղաքացի (հետևաբար՝ վերջիններս չունեին ընտրական իրավունքներ)։ Ավելի ուշ շրջանում կանայք ձեռք են բերելսեփականության իրավունք՝ որոշ դեպքերում դոմինանտելով իրենց ամուսինների նկատմամբ[6]։ Չնայած այս ամենին՝Հռոմեական պետությունում կանայք երբեք չեն ունեցել ընտրական իրավունքներ և երբեք չեն ներգրավվելքաղաքականության մեջ։Օգոստոս Օկտավիանոսի կառավարման օրոք կայսերական հրովարտակով որոշ «բարեկամ և դաշնակից» քաղաքների բնակիչներին (Գալլիայից,Հիսպանիայից ևԿարթագենից) թույլ էր տրվում ձեռք բերել Լատինական լիարժեք քաղաքացիություն (այս գործընթացը կոչվում է «Peregrinus»), սահմանափակ չափով ներկայացված լինել նաևՀռոմեական սենատում։ 212 թվականինԿարակալլա կայսրը քաղաքացիության իրավունք է շնորհում կայսրության տարածքում բնակվող բոլոր ազատներին։

Իրավունք և իրավական միտք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հռոմեական իրավունք

Հռոմեական իրավունքն իր ժամանակի ամենակատարյալիրավական համակարգն էր, որը գործել է 13 դար շարունակ։ Հին հռոմեացիները կարևորում էին իրավունքի կարգավորիչ դերքըհասարակական հարաբերություններում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ արտահայտությունը, որը տարածված էր հռոմեական հասարակայնության շրջանում և արտահայտում էր օրենքի նկատմամբ վերաբերմունքը Հին Հռոմում․ «jus, jus et nihil plus», թարգմանաբար՝ «իրավունք, իրավունք և ոչինչ ավելին»։ Այն հիմնված էրմասնավոր սեփականության ինստիտուտի վրա, իսկ վերջինիս տեսական հիմքը հին հունական իրավունքն էր։ Սոլոնի օրենքների ուսումնասիրության արդյունքում մ․թ․ա․ 449 թվականին հրապարակվում է«Տասներկու աղյուսակների օրենքներ»-ը, որը, ինքնին, հռոմեական իրավունքի (խարսխված էրսովորույթի, կրոնական օրենքների և բարոյանորմերի վրա) առաջին կանոնակարգումն էր։ Հռոմի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր էր անգիր իմանալ այդ օրենքները։ Գրավոր օրենքների ընդունումը նախ և առաջ ձեռնտու էրպլեբեյներին․ այդկերպ նրանք կարողանում էին պաշտպանվելպատրիկարդարադատների կամայականություններից։ «Տասներկու աղյուսակների օրենքներ»-ըՀռոմեական կայսրության համար հետագայում ծառայում է նաև որպեսիրավունքի հիմնական աղբյուր։ Այս օրենքների բովանդակությունը մեզ չի հասել, մինչդեռ որոշ հատվածներ պահպանվել են հռոմեացի հայտնի իրավաբաններՑիցերոնի և Ուլպիանոսի աշխատություններում։ 6-րդ դարումԲյուզանդիայի կայսրՀուստինիանոսի հրամանով կազմվում է«քաղաքացիական իրավունքի ժողովածու»-ն[7] (corpus juris civilis), որով հռոմեական իրավունքը հաշտեցվում էր ֆեոդալիզմի հետ։ Այս կոդեքսը, որպես իրավունքի բացառիկ աղբյուր, կիրառվում էՄիջնադարյան Եվրոպայի մեծ մասում մինչև 17-րդ դար։

Հռոմեական իրավունքը կազմված էր երկու հիմնական ճյուղերից՝ հանրային և մասնավոր։ Առավել տարածուն էր մասնավոր իրավունքը և դա է պատճատը, որ հռոմեական իրավունք ասելով առավել հաճախ հասկանում են հենց հռոմեական մասնավոր իրավունքը։ Ըստ հայտնի իրավաբան Ուլպիանոսի՝«հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին»։ Դրանք էլ իրենց հերթին բաժանվում էին քաղաքացիական, ազգերի և բնաիրավական ենթատեսակների։ Հռոմեական մասնավոր իրավունքի հիմնարար դրույթները, նրա ինստիտուտներն այսօր էլ կազմում են ժամանակակակիցքաղաքացիական իրավունքի հիմքը։Ֆրիդրիխ Էնգելսը հռոմեական իրավունքը բնութագրել է հետևյալ ձևով․

Հռոմեական իրավունքը համարվում է հասարակական ընդհարումների և կյանքի պայմանների այնպիսի դասական արտացոլում, որտեղ տիրում է զուտ մասնավոր սեփականությունը և, որ հետագա ողջ օրենսդրությունը չկարողացավ նրանում մտցնել որևէ էական փոփոխություն։
-Ֆրիդրիխ Էնգելս, գերմանացի փիլիսոփա

Պետական իշխանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Հռոմեկան սահմանադրություն ևՀռոմեական սենատ

Հռոմի պատմության սկզբնական շրջանում երկիրը կառավարվում էրթագավորների կողմից, որոնք հաջորդաբար ընտրվում էին արիստոկրատ ցեղերի ավագանիներից։ Թագավորի իրավասությունների ճշգրիտ սահմանների կանխորոշումն արդի գիտության համար մնում հիմնախնդիր է։ Ամենայն հավանականությամբ,թագավորական շրջանում Հռոմի միապետներն ունեցել ենանսահմանափակ (բացարձակ) իշխանություն՝ իշխել որպես միահեծան տիրակալներ։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ արքան կարող էր հանդես գալ որպեսսենատի և ժողովրդի գործադիր ղեկավար։ Համենայն դեպս, մեզ հայտնի տեղեկությունները տեղի են տալիս հավաստել, որ ռազմական իշխանության իրականացման հարցում թագավորն ունեցել է բացարձակ լիազորություններ։ Թագավորական Հռոմում միապետը նաև երկրի կրոնական առաջնորդն էր։ Երկրի կառավարման գործում նշանակալի դեր ունեին նաևժողովրդական երեք ժողովները՝ կուրիական կոմիտիան (comitia curiata), տրիբուսային կոմիտիան (comitia populi tributa) և սենատը։ Առանձնակի կարևորություն ուներ սենատը, որը թագավորի համար ծառայում էր որպեսխորհրդատվական մարմին։ Ժողովրդական ժողովները վճռում էինխաղաղության ևպատերազմի հարցեր, ընտրումթագավոր և այլ պաշտոնյաներ, հանդես գալիսօրենսդրական նախաձեռնություններով։

Հռոմեական սենատումԿիկերոնը ճառերով հանդես է գալիս պրետորԿատիլինայի դեմ և պահանջում, որպեսզի նա հեռանաՀռոմից։ Կտավի հեղինակ՝ Չեզարե Մաչարի։

Թագավորության անկմանը հաջորդում էհանրապետության հաստատումը։ Հանրապետական կարգերի հաստատումըդասակարգային պայքարի ելքային հետևանքն էր, որը բնութագրվում էր քաղաքական անորոշությամբ․ սա պայմանավորված էր այն հանգամանքով, որՀռոմեական հանրապետությունը ժողովրդավարական վարչաձևի և օլիգարխիկ ռեժիմի անսովոր համադրություն էր։ Օրենքներ ընդունելու բացառիկ իրավասությունը վերապահված էր ժողովրդական ժողովներին։ Հանրապետական Հռոմի սենատըօլիգարխիկ մարմին էր, որը վերաճել էր հանրային կյանքի կարևորագույն օղակի։ Նոր սենատորներն ընտրվում, իսկ գործողները՝ հեռացվում էինցենզորների (Censura) կողմից։ Սենատորը կարող էր օրենսդիր մարմնից հեռացվել, եթե ցենզորների կողմից պիտակվեր «բարոյապես կոռումպացված»։ Այդպիսի մեղադրանք առաջադրվում էր այն ժամանակ, երբ օրենսդիրը կասկածվում էր կաշառակերության մեջ։ Ավելի ուշ՝ դիկտատորՍուլլայի բարեփոխումներից հետո, քվեստորները ինքնաբերաբար դառնում են սենատի անդամներ։

Հռոմեական հանրապետությունում չկար կայունբյուրոկրատիա, իսկ հարկահավաքությունը կատարվում էր բնամթերային գանձման միջոցով։ Այնուամենայնիվ,հանրապետական վարչաձևը բնութագրվում էր անկայունությամբ և անորոշությամբ, քանզի պետական կառավարման մարմինների դիսպոզիցիան հաճախակիորեն հարմարեցվում էր իշխող դասակարգի կամքին կամ կլանային շահերին։ Կայսրության վաղ շրջանում՝Օգոստոս Օկտավիանոսի կառավարման սկզբնամասում, հանրապետական ռեժիմը կրում է որոշակի փոփոխություններ, սակայն սկզբունքային առումով մնում է նույնը։ Հռոմի կայսրը համարվում էր «քաղաքացիներից առաջինը»։ Սենատը կայսերական վարչակարգի պայմաններում ստանում է օրենսդիր իշխանության բացառիկ լիազորություններ, որի արդյունքում նախկինում գործող ժողովրդական ժողովները մղվում են երկրորդական պլան։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վաղ հանրապետական ժամանակաշրջանի Հռոմում չկայինհանրային դպրոցներ, ուստի տղա երեխաները կարդալ և գրել սովորում էին իրենցծնողներիուսուցչության ներքո[8]։ Հաճախ երեխաներին դասավանդում էին կրթվածստրուկները (մեծ մասամբ՝հույն[9]), որոնք կոչվում էինpaedagogus[10]։

Հռոմեական դպրոց՝ հույն ուսուցչի ուսուցչապետությամբ։

Այդ ժամանակահատվածում կրթության հիմնական նպատակը մեծատոհմիկ ընտանիքների տղա երեխաներինգյուղատնտեսությանը,ռազմական արվեստին,հռոմեական ավանդույթներին ևհասարակական գործերին ծանոթացնելն էր[9]։ Դա է պատճառը, որ արական սեռի ներկայացուցիչներըհռոմեական հասարակությունում առավել կրթված ու բանիմաց էին։ Ժամանակի լավագույն ուսումը ստանում էինազնվականական տներից սերվող տղաները, շատ ժամանակ նույնիսկ աղջիկները[10]։ Ազնվականների որդիները 16 տարեկան հասակում արդեն մուտք էին գործում քաղաքական ասպարեզ, իսկ 17 տարեկանում՝ մասնակցում ռազմական արշավանքներին[10]։ Կրթական այս համակարգը գործնականում պահպանվում է մինչևվաղ կայսերական ժամանակաշրջան։ Մ․թ․ա․ 3-րդ դարում՝ Հունաստանի և հելլենիստական մյուս թագավորությունների նվաճումից հետո, հռոմեական կրթական համակարգը մասշտաբայնորեն ենթարկվում է հունականի ազդեցությանը՝ պահպանելով իր ինքնատիպությունը[10][11]։ Առավել ունևոր ընտանիքների 7 տարին լրացած տղաներն ու աղջիկները (երբեմն) 7 տարին լրանալուց հետո հաճախում էին մասնավոր դպրոցներ։ Լուդուսներում հույն ուսուցիչների (նրանք հաճախ կոչվում էինlitterator կամmagister ludi) օգնությամբ երեխաները սովորում էին իրենց մայրենի լեզվով՝լատիներենով, կարդալ, գրել, թվաբանություն և երբեմն նույնիսկդասական հունարեն։ Լուդուսներում երեխաները սովորում էին մինչև 11 տարին լրանալը[8][10][12]։

12 տարեկանից սկսած սովորողները հաճախում էին միջնակարգ դպրոցներ, որտեղ ուսուցիչը (grammaticus) նրանց ծանոթացնում էրհունական ևլատինական գրականությանը[10][12]։ 16 տարեկանում որոշ ուսանողներ սկսում են ուսանելհռետորական դպրոցներում[10][12]։ Նրանք պարտավորվում էին սովորելտասներկու աղբյուսակների օրենքներն անգիր[10] և գործնականում կիրառել դրանք։ Այս մակարդակի կրթությունը ուսանողներին հնարավորություն էր ընձեռում դառնալիրավաբան։ Մեզ հասած գրավոր սկզբնաղբյուրները հավաստում են, որ աշակերտները դպրոց հաճախել են գրեթե ամեն օր, բացառությամն կրոնական փառատոնների և շուկայի օրերի։ Եղել են նաև ամառային արձակուրդներ։

Ընտանիք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հասունության տարիքի հասածհռոմեականամուսնական զույգ։ Խճանկարը՝Պոմպեյ քաղաքից։

Հռոմեական հասարակության հիմնական բջիջնընտանիքն էր[13]։ Դասական ընտանիքը կազմված էր հետևյալ անդամներից․ ընտանիքի գլուխ (սովորաբար՝ հայրը),pater familias (ընտանիքի հայր),տան տիկին,երեխաներ, իսկ որոշ դեպքերում նաև այլ ազգակիցներ։ Բարձր խավի ընտանիքներում տնային տնեսության մաս են կազմում նաևստրուկները ևծառաները[13]։ Ընտանիքի գլուխը (patria potestas, «հայր իշխանություն») տնային տնտեսության ղեկավարն էր․ նրա կայացրած որոշումները պետք է միանշանակ լինեին մյուսների համար։ Նա կարող էր ընտանիքի կրտսեր անդամներին կնության տալ կամ ամուսնացնել՝ անձնային կամ ընտանեկան շահերից ելնելով, իր երեխաներին վաճառել ստրկության, ընդհանուրի ունեցվածքը սեփականաշնորհել և նույնիսկ՝ որպես պատիժ սպանել ընտանիքի անդամին (գործնականում այս պրակտիկան վերացել է մ․թ․ա․ 1-ին դարից հետո)[14]։

Patria potestas-ի սոցիալական դիրքը պետք է ընկալվեր նաև ընտանիքի մյուս տղամարդ անդամների շրջանում։ Ըստհռոմեականսովորութային իրավունքի՝ տղամարդը չէր կարող դառնալPatria potestas, քանի դեռ իր հայրը կենդանի էր[14][15]։Հռոմի վաղ շրջանի պատմության ընթացքում կանայք և աղջիկները ամուսնանալով հայտնվում էին իրենց ամուսնու ընտանիքի ավագ անդամի անմիջական տնօրինման ներքո։ Արդեն ավելի ուշ՝ կայսերական շրջանում, կինը ձեռք է բերում ընտրության իրավունք․ ճանաչել կա՛մ հայրական, կա՛մ ամուսնու ընտանիքի որոշումները[16]։ Հին հռոմեացիները գենետիկական շառավիղը հաշվում էին արական սեռի ժառանգականությամբ, ուստի տնային տնտեսության պայմաններում ծնված ցանկացած երեխա պատկանում էր ամուսնու ընտանիքին[17]։ Հին Հռոմում, հատկապես՝ հանրապետության տարիներին (ավելի հաճախ՝ բարձր վերնախավի շրջանում), ընտանիքները հանդես էին գալիս ոչ թե փոխադարձ սիրո վրա հիմնված միավորումներ, այլ որպես քաղաքական կամ տնտեսական դաշինքներ[18][19]։ Բարձրաստիճան տոհմի ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների ամուսնությունը կայուն երաշխիքներ էին ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարթություններում, և կարգավորվում էին զանազան բարդ և խճճված հարաբերություններ։ Որպես կանոն, ամուսնական զույգերից տարիքով ավելի մեծ էին տղաները, մինչդեռ ազնվականական ամուսնությունների ժամանակ այս օրինաչափությունը ոչ միշտ էր պահվում։

Նշումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Օկտավիանոս Օգոստոս» անունն ամրագրվել է պատմագրության մեջ, սակայն կայսրն ինքը նախընտրել է «Կեսար Օգոստոս» տարբերակը։ Տիտղոսները մահվան պահին՝Imperator Caesar Divi filius Augustus, Pontifex Maximus, Consul XIII, Imperator XXI, Tribuniciae potestatis XXXVII, Pater Patriae (Կայսր, Աստվածային Կեսարի որդի, Օգոստոս, Մեծ Պոնտիֆեքս, Կոնսուլ 13 անգամ, Կայսր 21 անգամ, ստացել էժողովրդական տրիբունի իշխանություն 37 անգամ, Հայրենիքի հայր)։
  2. «Օգոստոս» լատիներեն է, նշանակում է «սրբազան», հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Duiker, William; Spielvogel, Jackson (2001).World History (Third ed.). Wadsworth. էջ 149.ISBN 978-0-534-57168-9.
  2. Abstract of The population of ancient Rome. by Glenn R. Storey. HighBeam Research. 1 December 1997. Retrieved 22 April 2007.
  3. The Population of Rome by Whitney J. Oates. Originally published inClassical Philology. Vol. 29, No. 2 (April 1934), pp. 101–116. Retrieved 22 April 2007.
  4. N.Morley,Metropolis and Hinterland (Cambridge, 1996) 174–83
  5. Gawande, Atul (2014).Being Mortal. London: Profile Books. էջ 32.ISBN 9781846685828.
  6. Frank Frost Abbott,Society and Politics in Ancient Rome, BiblioBazaar, LLC, 2009, p. 41
  7. Adkins, Lesley; Adkins, Roy (1998).Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 46.ISBN 978-0-19-512332-6.
  8. 8,08,1Werner, Paul (1978).Life in Rome in Ancient Times. Geneva: Editions Minerva S.A. էջ 31.
  9. 9,09,1Lecture 13: A Brief Social History of the Roman Empire by Steven Kreis. 11 October 2006. Retrieved 2 April 2007.
  10. 10,010,110,210,310,410,510,610,7Adkins, Lesley; Adkins, Roy (1998).Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 211.ISBN 978-0-19-512332-6.
  11. Duiker, William; Spielvogel, Jackson (2001).World History (Third ed.). Wadsworth. էջ 143.ISBN 978-0-534-57168-9.
  12. 12,012,112,2Roman Education. Latin ExCET Preparation. Texas Classical Association, by Ginny Lindzey, September 1998. Retrieved 27 March 2007.
  13. 13,013,1Duiker, William; Spielvogel, Jackson (2001).World History (Third ed.). Wadsworth. էջ 146.ISBN 978-0-534-57168-9.
  14. 14,014,1Casson, Lionel (1998).Everyday Life in Ancient Rome. Baltimore: The Johns Hopkins University Press. էջեր 10–11.ISBN 978-0-8018-5992-2.
  15. Family Values in Ancient Rome by Richard Saller. The University of Chicago Library Digital Collections: Fathom Archive. 2001. Visited 14 April 2007.
  16. Adkins, Lesley; Adkins, Roy (1998).Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 339.ISBN 978-0-19-512332-6.
  17. Adkins, Lesley; Adkins, Roy (1998).Handbook to Life in Ancient Rome. Oxford: Oxford University Press. էջ 340.ISBN 978-0-19-512332-6.
  18. Rawson, Beryl (1987).The Family in Ancient Rome: New Perspectives (անգլերեն). Cornell University Press. էջ 7.ISBN 978-0801494604.
  19. Lifepac History & Geography, Grade 6 Unit 3, p. 28.z

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հռովմայ, Վնտ., 1912։
  • Մանանդյան Հ., Երկ., հ. 1, Երևան, 1977։
  • Մանասերյան Ռ., Տիգրան Բ Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։
Իտալիա ըստ թեմայի
Պատմություն
Աշխարհագրություն
Քաղաքականություն
Տնտեսություն
Մշակույթ
Խորհրդանիշներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հին Հռոմ» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX450599 ·BNF119328036 ·GND4076778-4 ·LCCNn79039816 ·Microsoft528414297 ·NDL00569665 ·NKCge131512 ·NSK000195596 ·SUDOC027243001 ·VIAF244992873145348938 ·WorldCat VIAF244992873145348938
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հին_Հռոմ&oldid=10464985» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp