Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հին Եգիպտոս

29°48′ հս․. լ. 31°18′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Եգիպտոս
Տեսականտիկ քաղաքակրթություն, մշակութային շրջան, պատմական պետություն և պատմական շրջան
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Եգիպտոս
Մասն էAncient North Africa?
Ձևավորումմ.թ.ա. 4 հազարամյակ
Քարտեզ
Քարտեզ

Հին Եգիպտոս (հին հունարեն՝Αἴγυπτος ևլատին․՝ Aegyptus),Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության)[1], որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)[2]։ Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում էՎաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝Ուշ Բրոնզե դարին։

Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին Նոր Թագավորության ժամանակաշրջանում, որը կառավարում էր Նուբիայի մեծ մասը և Մերձավոր Արևելքի զգալի մասը, որից հետո այն դանդաղ անկում է ապրում։ Իր պատմության ընթացքում Եգիպտոսը նվաճվել է մի շարք օտար ուժերի կողմից, այդ թվում՝հիքսոսների,լիվիացիների,նուբիացիների,ասորեստանցիների,Աքեմենյան պարսիկների կողմից և մակեդոնացիների՝Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարությամբ։ Ալեքսանդրի մահից հետո ձևավորվեցՀռոմեական Պտղոմեոսյան Թագավորությունը, որը ղեկավարեց Եգիպտոսը մինչև մ.թ.ա. 30 թվականը, երբԿլեոպատրան գերի ընկավՀռովմեական Կայսրությանը, և Եգիպտոսը դարձավ հռոմեական պրովինցիա[3]։

Հին Եգիպտական քաղաքակրթության հաջողությունը մասնակիորեն կապված էր գյուղատնտեսությունից, Նեղոս գետի պայմաններին հարմարվելու ունակությունից։ Նեղոսի վարարումներից և ոռոգումներից առաջանում էին բերրի դաշտավայրեր, որոնք նպաստում էին գյուղատնտեսության զարգացմանը։ Եգիպտոսի կառավարությունը խրախուսել է հովտային հանքավայրերի շահագործմանը և հարակից ամայի շրջանների օգտագործմանը, խմբային շինարարական աշխատանքներին և գյուղատնտեսական նախագծերի կազմակերպմանը, շրջակա շրջանների հետ առևտրի իրականացմանը, ինքնուրույն վաղ գրավոր համակարգի զարգացմանը, զինված ուժերին, որոնք նպատակ ունեին դիմակայել օտարերկրյա թշնամիններին և նպաստել Եգիպտոսի հաստատմանը։ Այս գործունեությունը խթանելու և կազմակերպելու համար եղել են ազնվական գրագիրներ, կրոնական առաջնորդներ և կառավարիչների բյուկրատիա, որոնք վերահսկվում էինփարավոնի կողմից, որը ապահովում էր եգիպտական ժողովրդի համագործոկցությանը և միասնությանը՝ կրոնական համոզմունքների համատեքստում[4][5]։

Հին Եգիպտացիների բազմաթիվ ձեռքբերումներց էին քարհանքերի և շինարարական տեխնիկան, որոնք նպաստում էին մոնումենտալբուրգերի, տաճարների և սրբավայրերի կառուցմանը, մաթեմատիկայի համակարգը, գործնական բժշկության արդյունավետ համակարգը, ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական արտադրության տեխնիկան, առաջին հայտնի տախտակե նավակները, եգիպտական հախճապակին և ապակե ճարտարարարվեստը, գրականության նոր ժանրերը ևխեթերի հետ կնքված առաջին հռչակավոր խաղաղության պայմանագրերը[6]։ Հին Եգիպտոսը կայուն ժառանգություն է թողել։ Նրա արվեստը և ճարտարապետությունը լայնորեն տարածված էին և նրա հագույն իրերեը տարածվեցին աշխարհի հեռավոր անկյուներում։ Ժամանակակից եվրոպացիների կողմից Եգիպտոսում իրականցված պեղումները և հագույն գտածոների հայտնաբերումը հանգեցրին եգիպտական քաղաքակրթության գիտության զարգացմանը և նրա մշակութային ժառանգության ավելի բարձր գնահատմանը[7]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Հին Եգիպտոսի գյուղատնտեսություն,Հին Եգիտոսի պատմություն,Եգիպտոսի պատմություն, ևև Եգիպտոսի բնակչության պատմություն
Հին Եգիպտոսի քարտեզը, տվայալ ժամանակաշրջանի խոշոր քաղաքներն դինաստիայի ժամանակաշրջանի (մ.թ.ա.3150-մթ.ա.30 )

Նեղոսը իր տարածաշրջանի մարդկության համար ամբողջ պատմության ընթացքում եղել է փրկության օղակ[8]։ Նեղոսի բերրի գետահովիտները մարդկանց հնարավորություն էին տալիս զբաղվել գյուղատնտեսությամբ[9]։ Նեղոսի հովտում սկսել են ապրել մոտ 120.000 տարի առաջ։

Նախապատմական ժամանակաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Նախապատմական Եգիպտոս
Նաքադա II-ի սափորը՝ զարդարված վիթերով (նախապատմական ժամանակաշրջան)

Նախապատմական ժամանակաշրջանում Եգիպտոսի կլիման նվազ արգասաբեր էր, քան այսօր։ Եգիպտոսի խոշոր շրջանները ծածկված էինսավաննաներով, որտեղով անցնում էին անասունների հոտերը։ Բոլոր շրջաններում բուսականությունը և կենդանական աշխարհը հարուստ էր և Նեղոսը իր վարարումներով աջակցում էր բնակչությանը։Որսորդությունը տարածված զբաղմուն էր բոլոր եգիպտացիների համար նաև այն ժամանակաշրջանում, երբ շատ կենդանիներ դեռ ընտելացված չէին[10]։

Սկսած մ.թ.ա.5500 թվականից Նեղոսի հովտում ապրող փոքր ցեղերը մի շարք մշակույթների կրողն են եղել, որն արտահայտվել է անասնապահության, գյուղատնտեսության, երկրագործության մեջ և նրանք հայտնի են իրենց խեցեղենով ու անձնական իրերով, ինչպիսիք են սանրերը, ապարանջանները և ուլունքներով։ Այս վաղ մշակույթների ամենամեծ կենտրոնը Վերին (հարավային ) Եգիպտոսում գտնվողԲադարի քաղաքն էր, որն հայտնի էր իր բարձրորակ կերամիկայով, քարե և պղնձե գործիքներով[11]։

Նեկենից գտնված վաղ գերեզմանի նկար մ.թ.ա. 3500 թվական. Նաքադա, հավանաբար Գերզեհ մշակույթ

Բադարիին հաջորդեցԱմրատիան (Նաքադա I) ևԳերզեն[12] (Նաքադա II), որոնք բերեցին մի շարք տեխնոլոգիական բարեփոխումներ։ Մինչև Նաքադա I -ի ժամանակաշրջանը եգիպտացիները ենթադրաբարԵթովպիայից վերցրել են օպսիդիանը, դրանից պատրաստել շեղբեր և այլ քարե գործիքներ[13] :Նաքադա II-ի ժամանակաշրջանում գոյություն ունենՄերձավոր Արևելքի, մասնավորապեսՔանանայի,Բինլոսի ափերի հետ շփման վաղ պացույցներ[14]։ Մոտ 1,000 տարիների ընթացքում Նագադայի մշակույթը զարգացավ, հզոր քաղաքակրթության մեջ ստեղծվեցին մի քանի փոքր գյուղատնտեսական համայնքներ, որի ղեկավարները լիովին վերահսկում էին Նեղոսի հովիտի մարդկանց և ռեսուրսները[15]։Նեկենում (հունարեն Հիերիկոնպոլիս), իսկ ավելի ուշԱբիդոսում իշխանության կենտրոն հիմնելիսՆաքադա III-ը ընդլայնել է Եգիպտոսի հյուսիսային ուղղությունը Նեղոսի երկանքով[16]։ Նրանք նաև առևտրական կապեր էին հաստատում Նուբիայի հարավային շրջանների հետ[16]։

Նաքադայի մշակույթը ստեղծում էր տարատեսակ նյութական մշակութային իրեր, որոնք արտացոլում էին բարձր խավի աճող ուժն ու հարստությունը, ինչպես նաև նրանց անձնական օգտագործման իրերը, որոնք ներառում էին սանրեր, փոքր արձանիկներ, ներկված խեցեղեն, բարձրորակ դեկորատիվ քարե ծաղկամաններ, կոսմետիկ հարդարման միջոցներ,ոսկուց,լապիսից ուփղոսկրից պատրաստված զարդեր։ Նրանք նաև մշակեցին կերամիկական ջնարակ, որը հայտնի է նաև որպեսֆայենցիա, որը օգտագործվել Հռոմում գավաթների, զմուռսների և ֆիգուարանների զարդարման համար[17]։ Նագադայի մշակույթի վերջին շրջանում սկսեցին օգտագործել գրավոր խորհրդանիշներ, որոնք ի վերջո մշակվեցին դառնալովհիերոգլիֆներ, որոն օգտագործվելու էր հին եգիպտական լեզուն գրելու համար[18]։

Վաղ դինաստիական ժամանակաշրջան (մ.թ.ա. 3050– մ.թ.ա.2686 )

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի Վաղ դինաստիական ժամանակաշրջան

Միջագետքի շումերա-աքադական քաղաքակրթությանը և հինԷլամին։ Մ.թ.ա. երրորդ դարում եգիպտացի քուրմ Մանեթոն կանոնակարգեց Մենես փարավոնի դինասիան մինչև իր ժամանակաշրջանի 30 դինաստիաները, որն պահպանվել է մինչ օրս[19]։ Եվ Նա իրեն հռչակեց Մենի (հունարեն Մենես)փարավոնի օրինական իրավահաջորդ, ով հավատում էր, որ միավորել է Վերին և Ստորին Եգիպտոսները (շուրջ մ.թ.ա 3100)[20]։

Միավորված պետականացումը աստիճանաբար տեղի ունեցավ, քան ներկայացրել են հնագույն եգիպտացի գրողները, հատկապես որՄենես փարավոնի ժամանակաշրջանին վերաբերող արձանագրություններ չկան։ Այժմ որոշ գիտնականներ հավատում են, որ առասպելական Մենեսը կարող է լինել փարավոն Նարմերը, ով պատկերված է թագավորական ծիսականNarmer Palette-ում որպես վերամիավորման խորհրդանշան[21]։ Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկելդելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը, ինչպես նաև եկատմտաբերԼևանտայի հետ առևտրային երթուղիները։ Հին տոհմական ժամանակաշրջանում փարավոնների աճող ուժն ու հարստությունը արտացոլվում էին իրենց դամբարաններում և պաշտամունքային կառույցներում, որոնք հիշատակում էին մահացած փարավոնին[21]։ Փարավոնների կողմից ստեղծված հզոր թագավորությունը ծառայեց օրիկանացնելու հողի, աշխատանքի և ռեսուրսների պետական վերահսկողությունը, որոնք անհրաժեշտ էին հնագույն եգիպտական քաղաքակրթության գոյատևման և աճի համար[22]։

Narmer Palette -ն պատկերում է երկու Եգիպտոսների միավորումը[23]:

Հին թագավորություն (մ.թ.ա.2686-մ.թ.ա 2181)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի Հին թագավորություն

Ճարտարապետության, արվեստի և տեխնոլոգիաների խոշոր առաջընթացները կատարվել ենՀին Թագավուրության ժամանակ, որը մեծապես նպաստեց գյուղատնտեսությանը և բնակչության թվաքանակի աճին, ինչը հնարավոր դարձավ զարգացած կենտրանական վարչակազմի ստեղծմանը[24]։ Հին Եգիպտոսի նվաճումներից էրԳիզայի բուրգերը ևՄեծ Սֆինքսը, որոնք կառուցվել են Հին թագավորության ժամանակ։ Կառավարիչների հրամանների ներքո պետական պաշտոնյանները հավաքում էին հարկեր համակարգված ոռոգման ծրագրեր իրականացնելու համար, բերքատվությունը բարելավելու համար շինարարական նախագծեր իրականացնելու համար և արդարադատության համակարգ՝ խաղաղություն և և կարգ պահպանելու համար[25]։

Խաֆրե Էնթարե

Եգիպտոսում կենտրոնական վարչակազմի բարձրացման կարևորության պատճառով առաջացել էր կրթված գրագիրների և պաշտոնյաների նոր դաս, ովքեր իրենց ծառայությունների դիմաց փարավոնի կողմից վճարվում էին սեփականությամբ։ Փարավոնները հողատարածքներ նվիրաբերել են իրենց մահվան և տեղականտաճարներին, որպեսզի նրա մահվանից հետո բավարար ռեսուրներ ունենան նրա երկրպագելու։ Սակայն գիտնականները կարծում են, որ այդ երևույթը Եգիպտոսում հինգ դարերի ընթացքում աստիճանաբար խափանեց տնտեսության կենսունակությունը, և տնտեսությունը այլևս չկարողացավ աջակցել մեծ կենտրոնացված վարչակազմին[26]։ Որպես փարավոնների ուժի նվազում՝ Եգիպտոսի նահանգների կառավարիչները սկսեցին վիճարկել փարավոնի ուժի գերակայությունը։ Սա մ.թ.ա. 2200 մինչև մ.թ.ա. 2150 թվականներն ընկած ժամանակահատվածն էր։ Ենթադրվում է, որ երկիրը գտնվում էր 140 -ամյա սովի և կռվի մեջ, որը հայտնի է որպես առաջին միջանկյալ ժամանակաշրջան[27]։

Առաջին միջանկյալ ժամանակաշրջան (մ.թ.ա. 2181– մ.թ.ա. 1991)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի առաջին միջանկյալ ժամանակաշրջան

Հին Թագավորության վերջում Եգիպտոսի կենտրոնական կառավարության փլուզումից հետո կառավարությունը չէր կարողանում աջակցել և կայունացնել երկրի տնտեսությունը։ Երկրում տիրող ճգնաժամի ժամանակ տարածաշրջանային կառավարիչները չստանալով փարավոնի աջակցությունը և երկրում տիրող սովն ու քաղաքական վեճերը հանգեցրին փոքրածավալ քաղաքացիկան պատերազմների։ Տեղական ղեկավարման մարմինները օգտվելով երկրում տիրող իրավիճակից, որոնք ոչ մի տուրք չէին վճարում փարավոնին, հռչակեցին իրենց անկախությոնը՝ օգտագործելով իրենց անկախությունը նահանգներում բարգավճող մշակույթ ստեղծելու համար։ Սեփական ռեսուրսների վերահսկողության ներքո նահանգները տնտեսապես դարձան ավելի հարուստ, ինչը ցույց տվեց բոլոր սոցիալական դասերի շրջանում ավելի մեծ ու լավ կառուցված գերեզմանատները[28]։ Գավառական արհետավորները որդեգրեցին և հարմարվեցին նոր մշակույթում ստեղծվող զարդանախշերին, որոնք նախկինում սահմանափակված էին Հին Թագավրության ժամանակաշրջանում, իսկ գրագիրները մշակեցին գրական նոր ոճեր, որոնք արտահայտեցին ժամանակի լավատեսությունը և ինքնատիպությունը[29]։

Տեղական կառավարիչները ազատվելով Փարավոնի իշխանությունից սկսեցին պայքարել տարածքային վերահսկողության և քաղաքական իշխանության համար։ Մթ.ա. 2160 թվականինՀերակլեոպոլիսում ղեկավարները կառավարում էին Ստորին Եգիպտոսի հյուսիսային մասը, մինչդեռ նրա մրցակից կլանը, որը գտնվում էր Թեբեում ևԻնթեֆ դինաստիան վերահսկում Էր Վերի Եգիպտոսի հարավը։ Քանի որ Ինթեֆ դինաստիայի իշխանությունը աճեց և դեպի հյուսիս ընդլայնվեց նրա վերահսկողությունը անխուսափելի դարձավ երկուդինաստիաների բախումն ու մրցակցությունը։ Մոտ մ.թ.ա. 2055 թվականին հյուսիսային Թեբեն ընկավՆեբհեպետրե ՄենտուհոտեպII -ի գերագայության տակ, սական ի վերջո հաղթել է Հերակլեոպոլիթանի կառավարիչները, որոնք միավորեցին երկու Եգիպտոսները։ Սկսվեց տնտեսական և մշակութային վերածննդի նոր ժամանակաշրջան, որը հայտնի է որպեսՄիջին Թագավորություն[30]

Միջին թագավորություն (մ.թ.ա. 2134– մ.թ.ա.1690)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի միջին թագավորություն
Ամինհոտեպ III, Միջին Թագավորության վերջին մեծ տիրակալը

Միջին Թագավորության փարավոնները վերականգնել են երկրի կայունությունը և բարգավաճումը՝ դրանով իսկ խթանելով արվեստի, գրականության և հուշարձանների շինարարական աշախատանքների վերականգմանը[31]։Մենտուհոտեպ II -ը և նրա Տասնմեկերորդ դինաստիայի ժառանգորդները կառավարում էին Թեբեից, բայց կառավարիչԱմենեմհատ I-ը մ.թ.ա. 1985 թվականին՝ Տասներկուերորդ Դինաստիայի սկզբում, ստանձնելով իշխանությունը՝ մայրաքաղաքը տեղափոխեցԻջթավեյ, որը տեղակայված էրՖայումում[32]։ Իջթավեից Տասներկուերորդ Դինաստիայի փարավոնները ձեռնամուխ եղան տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը, հողատարածքների վերականգման և ոռոգման սխեմաների մշակմանը։ Բացի այդ, Նուբիայում գտնվող ռազմական հողատարածքները, որոնք հարուստ էին քարհանքերով և ոսկու հանքերով,Արևելյան դելտայում աշխատողները կառուցեցին պաշտպանական կառույց, որը կոչվեց «դարպասներ», որը պաշտպանելու էր օտարերկրյա հարձակումներից[33]։

Փարավոնները, որոնք երկիրը ապահովում էին ռազմականորեն և քաղաքականապես, գյուղատնտեսությամբ և հանքարդյունաբերությամբ, նպաստում էին նաև բնակչության աճի զարգացմանը, արվեստի ու կրոնի ծաղկմանը։ Վերնախավի վերաբերմունքը աստվածների նկատմամբ ի տարբերություն Հին Թագավորության, Միջին Թագավորությունում բարձրացվում էր անհատի պաշտամունքը[34]։ Միջին Թագավորությում գրված գրականությում նկարագրվում էին բարդ թեմաներ և հերոսներ, որոնք գրված էին վստահ, պերճախոս լեզվով[29]։ Այդ ժամանակի խորաքանդակները և դիմանկարները գրավում էին իրենց նուրբ, անհատական մանրամսներով, որոնք հասել էին տեխնիկական բարդության նոր բարձունքների[35]։

Միջին թագավորության ամենանշանավոր կառավարիչըԱմենեմհատ III-ն էր, ով թույլ տվեց սեմախոս քանանաիցիներին թույլատրում է վերաբնակվել Մերձավոր Արևելքից դեպի Դելտայի շրջաններ բավարար աշխատուժ ապահովելու համար, հատկապես հանքարդյունաբերության և շինարարական աշխատանքների համար։ Սակայն այս հսկայական շինարարական և հանքարդյունաբերական աշխատանքները, այնուամենայնիվ, զուգորդվում էին Նեղոս գետի վարարումներով, իսկ ավելի թագավորությունները հետևողական են եղել տնտեսության նկատմամբ, բայց Միջին Թագավորության ժամանակ տնտեսությունը դանդաղ անկում է ապրում, հետագայում տասներեքերորդ և տասնչոչսերոդ դինաստիաների ընթացքում։ Այս անկման ժամանակ, քանանցի բնակիչները սկսեցին ավելի շատ վերահսկել Դելտայի շրջանը, և ի վերջո Եգիպտոսում իշխանության գլուխ անցանհիքսոսները[36]։

Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջան (մ.թ.ա.1674– մ.թ.ա.1549 ) և հիքսոսներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի երկրորդ միջանկյալ ժամանակաշրջան
Հին Եգիպտոսի առավելագույն տարածքը (մ.թ.ա15-րդ դար)

Քանի որ Միջին Թագավորության փարավոնների ուժը թուլացավ մ.թ.ա. 1785 թվականինԱրևմտյան Ասիայի ժովուրդը, որոնք կոչվում էինհիքսոսներ և արդեն բնակություն էին հաստատել Դելտայում, գրավեցին Եգիպտոսը ևԱվարիսը հռչակեցին Եգիպտոսի նոր մայրաքաղաք, ստիպելով նախկին կենտրոնական կառավարությանը նահանջելԹեբե։ Փարավոնը ընկալվում էր որպես վասսալ և պետք է տուրք վճարեր[37]։ Հիքսոսները («օտար իշխաններ») պահպանեցին Եգիպտոսի կառավարման մոդելը և նրանք ճանաչվեցին որպես փարավոններ, դրանով իսկ եգիպտական տարրերը ներմուծեցին իրենց մշակույթ։ Նրանք և մյուս զավթիչները Եգիպտոս ներմուծեցին պատերազմ վարելու նոր եղանակներ, հատկապեսաղեղն և ձիաքարշմարտակառքերը[38]։

Հարավից հեռանալուց հետո բնիկ թեբացի թագավորները հենց իրենք ընկան հյուսիսը իշխող քանանացի հիքսոսների և հարավից հիքսոսներինուբյան դաշնակիցքուշանների միջև։ Մի քանի տարի վասալական կախման մեջ մնալուց հետո, Թեբեն բավականչափ ուժ էր հավաքում հիքսոսներին մարտահրավերը նետելու համար, որը տևեց ավելի քան 30 տարի մինչև մ.թ.ա. 1555 թվականը[37] : ՓարավոններՍեքեներա Տաո II -ը ևՔամոսեն ի վերջո կարողացան հաղթահարել Եգիպտոսի հարավում գտնվող նուբիացիներին, սակայն չկարողացան հաղթել հիքսոսներին։ Սակայն այդ խնդիրը լուծեց Քամոսի իրավահաջորդԱհմոսե I-ը, ով հաջողությամբ վարեց մի շարք արշավներ, որոնք մշտապես վերացրեցին հիքսոսների ներկայությունը Եգիպտոսում։ Նա հիմնեց նոր դինաստիա և Նոր Թագավորությունում հետևում էին, որ փարավոնների ուշադրության կենտրունում լինի բանակը և նրանք ձգտում էին ընդլայնել Եգիպտոսի սահմանները և փորձել ձեռք բերել Մերձավոր Արևելքի վարպետությունը[39]։

Նոր թագավորություն (մ.թ.ա.1549–1069 )

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիտոսի նոր թագավորություն

Նոր Թագավորության փարավոնները ստեղծեցին աննախադեպ բարգավաճման ժամանակաշրջան, պահպանելով երկրի սահմանները և ամրապնդեցին դիվանագիտական կապեր իրենց հարևանների, այդ թվում՝ Միտտանիի կայսրության, Ասորեստանի և Քանանի հետ։ Ռազմական արշավանքները վարում էինԹութմոս I-ը և նրա թոռԹութմոս III-ը ընդարձակեցին փարավոնների ազդեցությունը լայնածավալ կայսրությունում և Եգիպտոսը տեսած չէր այսպիսի հզորություն։

Հաթշեփսոթի քարե արձանը

Այդ երկու փարավոնների կառավարման միջև թագուհիՀաթշեփսուտը, ով հանդես է գալիս նաև որպես փարավոն, սկսեց բազմաթիվ շինարարական ծրագրերի իրագործումը, ներառյալ հիքսոսների կողմից վնասված տաճարների վերանորոգում և առևտրական կապերի հաստատում դեպիՓունտ ևՍինա[40]։ Երբ մ.թ.ա. 1425 թվականին Թութմոս III-ը մահացավ, Եգիպտոսը կայսրություն էր, որը ձգվում էրՆիյաիցՍիրիայի հյուսիս- արևմուտք և մինչև Նեղոսի չորրորդ քարվաստը, և թույլ տվեց մինչ այդ արգելված ամենանհրաժեշտ ապրանքների ներմուծումը, օրինակ ինչպիսիք էին բրոնզը և փայտը[41]։

Նոր թագավորության փարավոնները սկսսեցին լայնամաշտաբ շինարական աշխատանքներ, որը նպաստում էրԱմոն աստծո պաշտամունքին, որի պաշտամունքը հիմնականում աճում էրԿառնակում։ Նրանք կառուցեցին նաև հուշարձաններ՝ փառավորելու ինչպես իրական, այնպես էլ պատկերավոր ձեռքբերումները։ Կառնակի տաճարը երբևէ կառուցված ամենամեծ եգիպտական տաճարն էր[42]։

Մոտ մ.թ.ա.1350 թվականին Նոր թագավորության կայունությաը սպառնում էր, երբԱմինհոտեպ IV-ը գահ բարձրացավ և մի շարք արմատական և քաոսային բարեփոխումներ սկսեց։ Նա իր անունը փոխելովԷխնաթոն գովաբանեց նախկինում աննշան արևի աստված Աթոնին, որպես գերագույն աստված, խափանեց շատ այլ աստվածների պաշտամունքը և մայրաքաղաքը տեղափոխեց նոր կառուցված քաղաք Ախեթաթոն ( ժամանակակից անվանումըԱմառնա)[43] : Նա նվիրված էր իր նոր կրոնին և արվեստի ոճին։ Նրա մահից հետո Աթոնի պաշտամունքը արագորեն մոռացվեց և վերականգնվեց ավանդական կրոնական կարգը։ Հետագա փարավոններըԹութանհամոնը,Այը ևՀորեմհեբը աշխատել են ջնջել Էխնաթոնի, որը հայտնի է որպես Ամառնա ժամանակաշրջան[44]։

Ռամզես II-ի չորս հսկայական արձանները, որոնք տեղակայված են նրա Աբու Սիմբել տաճարի կողային հատվածում

Մ.թ.ա.1279 թվականին գահ բարձրացավՌամզես II, որը հայտնի է նաև որպես Ռամզես Մեծ, գահ բարձրանալով շարունակել է ավելի շատ տաճարներ, արձաններ և սրբավայրեր կառուցել, և ավելի շատ երեխաներ ունենալ, քան պատմության մեջ ցանկացած այլ թագավոր[45]։ Համարձակ ռազմական առաջնորդ Ռամզես II-ը Քադեշի (ներկայիս Սիրիա) ճակատամարտում հաղթանակ տարավ հիքսոսների դեմ և պատերազմի ավարտից հետո վերջապես համաձայնվեց առաջին խաղաղության պայմանագրին, որը կնքվեց մ.թ.ա. 1258 թվականին[46]։

Այնուամենայնիվ Եգիպտոսի հարստությունը գայթակղիչ էր մասնավորապես արևմուտքից ԼիբիայիԲերբերների, և ծովափնյա ժողովուրդների համար, ենթադրաբար[47][48]Էգեյան ծովի ծովահենների համար։ Սկզբում բանակին հաջողվում էր կասեցնել այդ արշավանքները, սակայն Եգիպտոսը կորցրեց Քանանի հարավային մասի տարածքների հսկողությունը, որն էլ մեծ մասամբ ընկավ ասորեստանցիների հսկողության տակ։ Արտաքին սպառնալիքների հետևանքով սրվել էր նաև երկրի ներքին խնդիրները, օրինակ ինչպիսիք էին կոռուպցիան, գերեզմաների կողոպուտը և քաղաքացիկան անկարգությունները։ Թեբեի կուտակեց հսկայածավալ հողատարածքներ և հարստություն և ընդլայնեց իր ազդեցությունը Երրորդ Միջանկյալ Ժամանակաշրջանում[49]։

Երրորդ միջանկյալ ժամանակաշրջան (մ.թ.ա.1069–653 )

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի երրորդ միջանկյալ ժամանակաշրջան

Մ.թ.ա.1078 թվականինՌամզես XI-ի մահվանից հետո Եգիպտոսի հյուսիսային հատվածի իշխանություն ստանձնեցՍմենդեսը, իշխելովԹանիս քաղաքից։ Հարավը արդյունավետորեն վերահսկվում էր Թեբեում Ամուն աստծո տաճարի գլխավոր քրմապետի կողմից, որը ճանաչում էր միայն Սմենդեսի իշխանությունը[50]։ Այդ ժամանակահատվածում լիբիացիները բնակություն հաստատեցին արևմտյան դելտայում և նրանք սկսեցին մեծացնել իրենց ինքվարությունը։ Լիբիական իշխանները դելտան վերահսկողության տակ են պահել մինչև մ.թ.ա. 945 թվականը՝ Շոշենք I փարավոնի կառավարում, ով հիմնեց այսպես կոչված Լիբիայի կամ Բուբաստիտի դինաստիան, որը շուրջ 200 տարի մնաց իշխանության գլուխ։ . Շոշենք փարավոնը ձեռք է բերել նաև Հարավային Եգիպտոսի վերահսկողությունը՝ իր ընտանիքի անդամներին տալով կարևոր քրմական պաշտոններ։ Լիբիայի հսկողությունը սկսեց թուլանալ ԴելտայիԼեոնոպոլիս քաղաքում առաջացած նոր դինաստիայի պատճառով, իսկ քուշաններն էլ սպառնում էին հարավից։ Մոտ մ.թ.ա 727 թվականին քուշան Փիյե թագավորը ներխուժեց հյուսիս և իր ձեռքը վերցրեց Թեբեի և վերջ ի վերջո դելտայի հսկողությունը[51]։

Եգիպտոսի հեռահաս հեղինակությունը զգալիորեն նվազեց Երրորդ Միջանկյալ ժամանակաշրջանի վերջում։ Նրա օտարերկրյա դաշնակիցները ընկել էին Ասորեստանի ազդեցության տակ և մ.թ.ա. 700-ական թվականներին երկու երկրների միջև պատերազմը դարձավ անխուսափելի։ Մ.թ.ա 671 և 667 թվականների ընթացքում ասորեստանցիները սկսեցին իրենց հարձակումները դեպի Եգիպտոս։ Թահարքայի և նրա իրավահաջորդ Թութանհամոնի իշխանությունը լցված էր ասորեստանցիների հետ մշտական հակամարտություններով, որոնց դեմ եգիպտոսը տարավ մի քանի հաղթանակներ։ Ի վերջո ասորեստանցիները քուշաններին հետ մղեցին դեպի Նուբիա, գրավեցին Մեմֆիսը և կողոպտեցին Թեբեյի տաճարները[52]։

Ուշ ժամանակաշրջան (մ.թ.ա. 672–332)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Հին Եգիպտոսի ուշ ժամանակաշրջան ևԱքեմենյան Եգիպտոսի պատմություն

Ասորեստանցիները Եգիպտոսի կառավարումը թողեցին մի շարք վասսալների, որոնք հայտնի դարձան Քսաներորդ դինաստիայի Սաիտ թագավորներ։ Մ.թ.ա. 653 թվականին Սաիտ թագավոր Պսամտիկ I-ին հաջողվեց ասորեստանցիների միջոցով հեռացնել հույն վարձկաններին, որոնք զինվորագրվել էին Եգիպտոսի առաջին նավատորմում ծառայելու համար։ Հունական ազդեցությունը մեծացել էր, քանի որ դելտայում գտնվող Նաուկրատիսքաղաքը դարձել էր հույների համար տուն։ Սաիտ թագավորները հիմնեցին նոր մայրաքաղաք՝ Սաիսը, որը ականատես եղավ կարճ, բայց բուռն վերածննդի, բայց մ.թ.ա. 525 թվականին հզոր պարսիկները՝Կամբյուսես II-ի գլխավորությամբ, սկսեցին նվաճել Եգիպտոսը և ի վերջո Փելուսիումի ճակատամարտում գերեվարվեց Պսամտիկ III փարավոնը։ Կմբյուսես II-ը ստանձնեց փարավոնի պաշտոնական կոչումը, սակայն Եգիպտոսը կառավարում էր Իրանից՝ Եգիպտոսը թողնելով սատրապների հսկողության ներքո։ Պարսկաստանի դեմ մի քանի հաջողակ ապստամբություններ տեղի ունեցան մ.թ.ա.5-րդ դարում, սակայն Եգիպտոսը երբեք չի կարողացել տապալել պարսիկների իշխանությունը։

Եգիպտոսը Պարսկաստանի կողմից գրավվելուց հետո միացավ Կիպրոսին և Փյունիկիային՝ Աքեմենյան տերության վեցերորդ սատրապությանը։ Եգիպտոսում պարսկական իշխանության այս առաջին շրջանը, որը հայտնի է նաև, որպես Քսանյոթերորդ դինաստիա, ավարտվեց մ.թ.ա. 402 թվականին, երբ Եգիպտոսը հռչկեց իր անկախությունը և սկսեց ղեկավարվել իր բնիկ դինաստիաների կողմից։ Այս դինաստիաներից վերջինը Տասներեքերորդն էր՝ հին Եգիպտոսի արքայական տան վերջին բնիկ փարավոն Նեքտանեբո II-ը։ Պարսկական իշխանության կարճ վերականգնումը, որը երբեմն հայտնի էր որպես Երեսուներորդ դինաստիա սկսվեց մ.թ.ա.343 թվականին, սակայն մ.թ.ա. 332 թվականին պարսկական կառավարիչ Մազասսը առանց կռվի Եգիպտոսը հանձնեց Ալեքսանդր Մեծին։

Պտղոմեոսյան ժամանակաշրջան (մ.թ.ա.332–30 )

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Պտղոմեոսյան Եգիպտոսի պատմություն ևՊտղոմեոսյան թագավորություն

Ալեքսանդր Մեծ մ.թ.ա.100- մ.թ.100, 54, 162, Բրուկլին թանգարանՄ.թ.ա. 332 թվականին Ալեքսանդր Մեծը հանդիպեց պրսիկների աննշան դիմադրությանը և նվաճեց Եգիպտոսը ու եգիպտացիների կողմից ողջունվեց որպես փրկարար։ Ալեքսանդրի իրավահաջորդների կողմից Մակեդոնիայի Պտղոմեոսյան թագավորության կառավարման հաստատումը հիմնված էր եգիպտական մոդելի վրա և հիմնվեց նոր մայրաքաղաք՝Ալեքսանդրիան։ Քաղաքը ցույց էր տալիս հելլենիստական իշխանության ուժն ու հեղինակությունը, որը դարձավ կրթության ու մշակույթի կենտրոն և հայտնի էր իր գրադարանով որպեսԱլեքսանդրիայի գրադարան։ Ալեքսանդրիայի փարոսը լույս էր սփռում բազմաթիվ նավերի համար, որոնք քաղաքը պահում էին առևտրի միջոցով, քանի որ Պտղոմեոսները առևտրային և եկամտաբեր ձեռնարկություններ էին ստեղծում, ինչպիսիք էին պապիրոսի արտադրությունը, որի արտադրությունը առաջնահերթային էր։

Հելլենիստական մշակույթը երբեք դուրս չի մղել բուն եգիպտական մշակույթը, քանի որ Պտղոմեոսները ժամանակին աջակցել են ավանդույթների պահպանմանը, որպեսզի ձեռք բերեն ժողովրդի հավատարմությունը։ Նրանք կառուցել են նոր տաճարներ եգիպտական ոճով՝ աջակցելով ավանդական մշակույթի պահպանմանը և հանդես են եկել որպես փարավոններ։ Որոշ ավանդույթներ միաձուլվեցին, ինչպես եգիպտական և հունական աստվածները, օրինակՍերապիսը և դասական հունական քանդակների ձևերը կրում են եգիպտական ավանդական զարդանախշերի ազդեցությունը։ Չնայած իրենց եգիպտացիների խռովությունները հանգստացնելու ջանքերին, Պտղոմեոսներին վիճարկված էր ապստամբություններ, գահի համար պայքարող դաժան ընտանեկան մրցակցություն, և Ալեքսանդրիայի հուզված ամբոխը, որը ձևավորվեց Պտղոմեոս IV-ի մահվանից հետո Բացի այդ, երբ Հռոմը սկսեց Եգիպտոսից ավելի հաճախակի հացահատիկ ներմուծել, հռոմեացիները մեծ հետաքրքրություններ դրսևորեցին երկրի քաղաքական իրավիճակի նկատմամաբ։ Եգիպտական շարունակական ապստամբությունները, հավակնորդ քաղաքական գործիչների պայքարը և Մերձավոր Արևելքի հզոր հակառակորդները իրավիճակը անկայուն դարձրին և Հռոմը իր ուժերը առաջնորդեց՝ երկիրը որպես կայսրության գավառ ապահովելու համար։

Հռոմեական ժամանակաշրջան (մ.թ.ա 30–6 մ.թ.41)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոս (հռոմեական պրովինցիա)
Ֆայյումի մումիայի դիմանկարները ցույց են տալիս եգիպտական և հռոմեական մշակույթների հանդիպումը:

Մ.թ.ա.30 թվականին՝ Օկտավիանոսի կողմիցՄարկոս Անտոնիոսը և Պտղոմեսյան թագուհիԿլեոպատրա VII- ըԱկտիումի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Եգիպտոսը դարձավ Հռովմեկան կայսրության պրովինցեիա։

Հռոմեացիները մեծապես հենվում էին Եգիպտոսից ցորենի ներկրման վրա, իսկ հռոմեական զորքը,՝ կայսեր կողմից նշանակած հսկողության թագավորի անմիջական հսկողության ներքո ճնշում էր ապստամբությունները և խստորեն կիրառում էր ծանր հարկերի հավաքագրումը և կանխում էր հրոսակախմբերի հարձակումները, որոնք դարձել էին տխրահռչակ խնդիր[53] : Ալեքսանդրիան դարձավ ավելի կարևոր առևտրային կենտորոն, քանի որ Հռոմում մեծ պահանջարկ ունեին էկզոտիկ թանկարժեք իրերը[54]։

Եգիպտացիների նկատմաբ, հռոմեացիները ավելի թշնամական վերաբերմունք էին ցուցաբերում քան հույները, թեև շատ ավանդություններ նույն էին, ինչպիսիք էին մումիկացիան և ավանդական աստվածների շարունակական պաշտամունքը[55] : Մումիա պատրաստելու արվեստը ծաղկում էր ապրում և որոշ հռովմեկան կայսրեր իրենց բնորոշում էին որպես փարավոններ, չնայած ոչ անքան, որքան որ Պտղոմեոսյան։ Սկզբանական շրջանում նրանք ապրում էին Եգիպտոսի սահմաններից դուրս և չէին կատարում եգիպտական թագավորության արարողակարգային գործառույթներ։ Տեղական կառավարման ոճը դարձավ հռովմեկան և փակ էր եգիպտականի հանդեպ[55]։

Մ.թ. առաջին դարի սկզբից Եգիպտոսում քրիստոնեությունը արմատախիլ արվեց և սկզբում տեսանելի էր, որպես այլ դավանանք, որը կարող էր ընդունվել։ Այնուամենայնիվ, դա անհանդուրժողական կրոն էր, որը եգիպտական կրոնի և հունա-հռովմեկան դավանանքի նորմերը ձգտում էր հաղթահարել և սպառնում էր ժողովրդական կրոնական ավանդույթներին։ Սա հանգեցրեց քրիստոնեության նորադարձների հալածաքներին, որոն հանգեցրեց 303 թվականինց սկսածԴիոկղետիանոսյան խոշոր զտումների, բայց ի վերջո քրիստոնեությունը հաղթեց[56]։ 391 թվականին քրիստոնյա կայսր Թեոդոսիոսը օրենք հռչակեց, որով արգելվեց հեթանոսական ծեսերը և փակվեցին հեթանոսական տաճարները[57]։ : Ալեքսանդրիան դարձավ մեծ հակա-հեթանոսական անկարգությունների տեսարանների կրող[58]։ Արդյունքում Եգիպտոսի ազգային կրոնական մշակույթը անկում ապրեց։ Թեև բնիկ բնակչությունը շարունակում էր խոսել իրենց լեզվով, սակայնհիերեգլիֆիկ գրականությունը կարդալու ունակությունը դանդաղորեն անհետացավ, քանի որ եգիպտական տաճարային քրմերի և քրմուհիների դերը նվազեց։ Տաճարները երբեմն վերածվեցին եկեղեցիների կամ մնացին լքված[59]։

Չորրորդ դարում, երբ Հռոմեական կայսրությունը բաժանվեց, Եգիպտոսը հայտնվեց Արևելյան կայսրության մեջ, մայրաքաղաք դարձավ Կոստանդնուպոլիսը։ Կայսրության վերջին տարիներին Եգիպտոսը ընկավՍասանյան Պարսկաստանի բանակից (618-628 թթ.): Այնուհետև վերադրձվեց հռովմեկան կայսր Հերակլիուսի (629-639 թթ.): Այնուհետև վերջնականապես գրավվեցՕմար խալիֆի բանակի կողմից՝ 639–641 թվականներին, որով էլ ավարտվեց հռովմեական ժամանակաշրջանը։

Կառավարություն և տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կառավարման համակարգ և առևտուր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Փարավոնը սովորաբար նկարազարդվում էր թագավորական իշխանության և ուժի խորհրդանիշներ կրող:

Փարավոնը երկրի բացարձակ միապետն էր և հողի ու նրա ռեսուրսների ամբողջական վերահսկողը։ Թագավորը զինվորական գերագույն հրամանատարն էր և իշխանության ղեկավարը, ով իր աշխատաքները իրակացնելու համար ապավինում էր բյորոկրատիային։ Վարչակազմի երկրորդ հրամանատարըվեզիրն էր, որը հանդես էր գալիս, որպես թագավորի ներկայացուցիչ, ով համակարգում էր հողային տարածքների հետազոտությունները, գանձարանը, կառուցապատման նախագծերը, իրավական համակարգը և արխիվները[60]։ Երկիրը բաժանվում էր 42 վարչական շրջանների, որոնք կոչվում էիննոմեր, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էրնոմարխ, որը իր իրավասությունների համար անմիջական հաշվետու էր վեզիրին։ Տաճարները կազմում էին տնտեսության կորիզը:Դրանք ոչ միայն երկրպագության համար նախատեսված տներ էին, այլև պատասխանատու էին ազգային հարստության հավաքագրմանը և պահպանմանը, որը տեղի էր ունենում ամբարման համակարգով, որտեղ պահվում էին նաև հացահատիկները և դրանք վերահսկվում էին վերակացուի կողմից, ով վերաբաշխում էր հացահաիկը և մնացած բարիքները[61]։

Տնտեսության մեծ մասը կենտրոնցված էր և խիստ վերահսկվում էր։ Թեև հին եգիպտացիները չեն օգտագործելմետաղադրամ մինչևուշ ժամանակաշրջանը[62], սակայն նրանք օգտագործել են փոխանակման մի համակարգ[63], որը իրենից ներկայացնում էր հացահատիկով լեցուն ստանդարտ չափի պայուսակ՝դեբեն, որը մոտավորապես կշռում է 91 գրամ (3 օզ.) և փոխանակում էր մոտավորապես նույն գրամով պղնձի կամ արծաթի հետ[64]։ Աշխատողներին վճարում էին հացահատիկով և հասարակ աշխատողը մեկ ամսվա ընթացքում կարող էր վաստակել 5½ սեյկս (200 կգ կամ 400 լբ), իսկ վերակացուն կարող էր վաստակել 7½ սեյկ (250 կգ կամ 550 լբ)։ Ամբողջ երկրում սահմանված գները գրանցվում էին ցուցակներում՝ առևտուրը հեշտացնելու համար, օրինակ, մեկ շապիկը արժեր հինգ պղինձ դեբեն, իսկ մեկ կովը՝ 140 դեբեն[64]։ Ըստ ֆիքսված ցուցակի հացահատիկը կարող էր վաճառվել նաև այլ ապրաքների համար[64]։ Մ.թ.ա 5-րդ դարի ընթացքում եգիպոս փող ներմուծվել է արտերկրից։ Սկզբում մետաղադրամները օգտագործում էին որպես թանկարժեք մետաղի ստանդարտացված կտորներ, այլ ոչ թե որպես գումար, բայց հաջորդ դարում միջազգային առևտրականները եկել են և օգտագործել որպես մետաղդրամ ու եգիպտացիներ էլ սովորեցին մետաղդրամի օգտագորխումը[65]։

Սոցիալական կարգավիճակ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եգիպտական հասարակությունը խիստ շերտավորված էր և դրսևորում էր սոցիալական կարգավիճակ։ Գյուղաացիները կազմում էին բնակչության մեծ մասը, բայց գյուղատնտեսական արտադրանքը պատկանում էր անմիջապես պետությանը, իսկ հողատարածքները պատկանում էին տաճարներին կամ ազնվական ընտանիքներին[66]։ Գյուղացիները նույնպես պետք է կատարեին ծանր աշխատանքներ, որոնցից էին ոռոգման կամ շինարակական նախագծերի վրա աշխատելըպարհակի (corvée) համակարգով[67]։ Արվեստագետներն ու արհեստավորները ավելի բարձր կարգավիճակ ունեին, քան գյուղացիները, բայց նրանք նույնպես պետական վերհսկողության տակ էին, աշխատում էին տաճարներին կցված գործատներում և վճարում էին անմիջական պետական գանձարան։ Հին Եգիպտոսում դպիրներն ու պաշտոնյաները ձևավորում էին վերին դասը, որը հայտնի էր որպես «սպիտակ կարճ շրջազգեստի դաս», որը կապված էր սպիտակ կտավե հագուստի հետ, որը ծառայում էր որպես կոչում[68]։ Վերին դասը իր սոցիալական կարգավիջակը ակնհայտորեն դրսևորեց արվեստի և գրականության մեջ։ Ստորին ազնվականներն էին քահանաները, բժիշկները և ինժեներները, որոնք հատուկ պատրաստությունե էին անցնում իրենց բնագավառում։ Ստրկությունը հայտնի էր հին Եգիպտոսում, սակայն նրա գործունեության չափը և տարածվածությունը անհասկանալի էին[69]։

Պատիժը հին Եգիպտոսում

Հին եգիպտացիները սոցիալական դասերի մեջ ներառել են և՛ տղամարդկանց և՛ կանանց։ Ըստ էութայն բոլորը հավասար են եղել օրենքի առաջ, և նույնիսկ ամենավատ գյուղացին իրավուն ք է ունեցել դիմել վեզիրին և նրա դատարանին։ Թեև ստրուկները մեծ մասամբ անազատ ստրուկներ էին, սակայն նրանք կարթողանում էին գնել և վաճառել իրենց ստրկությունը, պայքարել են իրենց ազատության կամ ազանվականության համար և նրանք[70]։

Ե՛վ տղամարդիկ և՛ կանայք իրավունք ունեին սեփականություն ունենալ և վաճառել այն, պայմանագրեր կնքել, ամուսնանալ և ամուսնալուծվել, ժառանգություն ստանալ և դատական վեճեր վարել դատարանում։ Ամուսնացած զույգերը կարող էին համատեղ սեփականություն ունենալ և ամուսնալուծության դեպքում պաշտպանել սեփականությունը և համաձայնեցնելով կնոջ և երեխաների հետ հստակեցնել ամուսնու ֆինանսական պարտավորությունները։ Հին Հունաստանի, Հռոմի և աշխարհի այլ վայրերում ապրող կականց համեմատ եգիպտացի կանաք ունեցել են անձնական ընտրության և ձեռքբերման ավելի լայն հանրավորություններ։ Կանանցից, ինչպիսիք էինՀատշեպսուտըևԿլեոպատրա VII-ը դարձան փարավոններ, իսկ մյուսները ունեին իշխանություն, որպեսԱմոնի աստվածային կանայք։ Չնայած այս ազատություններին եգիպտացի կանայք չէին մասնակցում պետության կառավարմանը, տաճարներում զբաղեցնում էին միայն երկրորդական պաշտոններ և ինչքան էլ որ կրթված լինեին չէին կարող հավասարվել տղամարդկանց։

Իրավական համակարգ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Դպիրներն կազմում էին վերնախավը և լավ կրթված էին: Նրանք սահմանում էին հարկերը, վարում էին հաշվառումները և պատասխանատու էին կառավարման համար:

Իրավական համակարգի ղեկավարը պաշտոնապես փարավոն էր, որը պատասխանատու էր օրենքներ ընդունելու, արդարության, օրենքների և կարգի պահպանման համար և Հին Եգիպտոսում արդարության և ճշմարտության աստվածուհին էրՄաատը։ Թեև հին Եգիպտոսից ոչ մի իրավական օրենսգրքեր չեն պահպանվել, սակայն դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Եգիպտոսում օրենքը որոշվում էր ձայների ճիշտ և սխալ մեծամասնության վրա, որը շեշտը դնում էր համաձայնությունների հասնելու և հակամարտությունների լուծման վրա, այլ ոչ թե խստորեն պահպանելու մի շարք բարդ օրենքներ[71]։ Քրմերի տեղական խորհուրդնեը, որոնք Նոր Թագավորությունում հայտնի էին որպես Քենբեթ պատասխանատու էին դատական գործերում փոքր գործերի և փոքր վեճերի համար։ Ավելի լուրջ գործեր, որոնք ներառում էին սպանություն, հողատարածքների մեծ գործարքներ և գերեզմանների կողոպուտներ վերաբերում էին Մեծ Քենբեթին, որը ղեկավարում էր վեզիրը և փարավոնը։ Հայցվորները և ամբաստանյալները պետք է ներկայանային և պահանջվում էր երդվել, ճշմարտությունը ասելու համար։ Որոշ դեպքերում պետությունը զբաղեցնում էր ինչպես դատարանի, այնպես էլ դատավորի դերը և կարող էր խոշտանգումների ենթարկել մեղադրայլին խոստովանություն ստանալու համար, որպեսզի իմանար ցանակացած հանցագորների անուններ։ Անկախ նրանից, թե մեղադրանքները անհիմն էին թե հիմնավոր դատական դպիրները արձանագրում էին գործի բողոքները, վկայությունենրը՝ դատավճռի համար[72]։

Մանր հանցագործությունների համար պատիժը ներառում էր կամ տուգանքների կիրառում, ծեծ, դեմքի խեղում, կամ էլ աքսոր կախված հանցագործության ծանրությունից։ Լուրջ հանցագործությունները ինչպիսիք էին սպանությունը և գերեզմանների կողոպուտը պատիժը իրականացվում էր մահապատժի միջոցով կատարելով գլխատում, խեղդում կամ հանցագործի ցմահ բանտարկություն։ Քրեական գործը կարող էր տարածվել նաև հանցագործությունը կատածի ընտանի վրա։ Սկսած Նոր Թագավորությունից, իրավապահները կարևոր դեր են խաղացել իրավապաշտպան համակարգում` արդարացիորեն տրամադրելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր։ Դատավարության ընթացքում «այո» կամ «ոչ» հարց էին ուղղում աստծուն անկնալելով իրավիճակի լուծման ճիշտ և սխալ պատասխան։ Աստվածը, որը բաղկացած էր մի քանի քրմերից՝ վճիռը կայացվում էր պապիրուսի կամօստրակոնի կտորների վրա գրված պատասխաններից[73]։

Գյուղատնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հին Եգիպտոսի գյուղատնտեսություն
Շիրմաքարի բարձրաքանդակը ցույց է տալիս դաշտերում իրականացվող հողագործությունը, մշակաբույսերը հավաքումը և վերակացուի ուղղեկցությամբ հացահատիկը տեղափոխելու գործընթացը, նկարված է Նաղտի գերեզմանում:
Մրգերի չափումը և արձանագրումը ցուցադրվում է Տեբեսում Մեննայի գերեզմանի պատի նկարում, (Ութերորդ դինաստիա):

Նպաստավոր աշխարհագրական պայմանները նպաստեցին հնագույն եգիպտական մշակույթի զարգացմանը, որի ամենակարևոր գործոնը հարուստ բերրի հողն էր, որը ոռոգվում էր Նեղոս գետի ամենամյա վարարումներով։ Այսպիսով հին եգիպտացիները, կարողացան ունենալ մթերքի առատություն, որը թույլ էր տալիս բնակչությանը ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ հատկացնել մշակությին, տեխնոլոգիային և գեղարվեստագիտական աշխատանքներին։ Հին Եգիպտոսում հողատարածքների ղեկավարումը շատ կարևոր էր, քանի որ հարկերը սահմանվում էին հողամասի սեփականատիրոջ կողմից[74]։

Եգիպտոսում գյուղատնտոսությունը կախված էր նեղոս գետի ցիկլից։ Եգիպտացիները ճանաչում էին երեք եղանակներ `Աքեթ (վարարում), Պերետ (տնկում) և Շեմի (բերքահավաք)։ Ջրհեղեղի սեզոնը տևում էր հունիսից մինչև սեպտեմբեր և իդեալական պայմաններ էր ստեղծվում հանքային նյութերով հարուստ բույսերի աճելու համար։ Գետի վարարումներից հետո աճեցնելու ժամանակը տևում էր հոկտեմբերից մինչև փետրվար։ Գյոււղացիները սերմեր էին ցանում հողում և տնկիներ էին տնկում դաշտերում, որոնք ոռոգվում էին ջրհորներով և ջրանցքներով։ Եգիպտոսում քիչ տեղումներ էին լինում, ուստի գյուղացիները ապավինում էին Նեղոսին իրեց բերքը ջրելու համար[75]։ Մարտ-մայիս ամիսներին գյուղացիները հողը օգտագործում էին իրենց բերքերը վերամշակելու համար, որոնք այնուամենայնիվ զբաղված էին հացահատիկային բույսեր ցանելու համար։Քամհարը առանձնացնում էր ցորենը թեփից, իսկ հացահատիկը այնուհետև վերածվում էր ալյուրի, պատրաստում էին նաև գարեջուր կամ պահետավորում էին հետագայում օգտագործելու համար[76]։

Հնագույն եգիպտացիները մշակում էին հաճար և գարի, ինչպես նաև այլ հացահատիկային մշակաբույսեր, որոնք օգտագործում էին երկու հիմնական կերատեսակներ՝ հաց և գարեջուր, պատրաստելու մեջ[77]։ Կտավազգիները, որոնք սկզբնական ժամանակաշրջանում արմատախիլ էին արվում, սկսեցին ծաղկել մաանրաթելեր պատրաստելու համար։ Այս մանրաթելերը բաժանվում էին իրենց երկարությամբ և վերածվում էին թելերի, որոնք օգտագործվում էին սպիտակեղ և հագուստ պատրաստելու համար։ Նեղոս գետի ափին աճող պապիրուսը օգտագործվում էր թուղթ պատրաստելու համար։ Բանջարեղեն և մրգեր աճեցվում էին բարձրադիր գոտի այգիներում՝ հեռու բնակության վայրերից։ Բանջարեղենը ներառում էրպրաս, սխտոր, սեխ, խոշորապտուղ դդում, ընդեղեն,հազար և այլ մշակաբույսեր, բացառությամբ խաղողի, որից գինի էին պատրաստում[78]։

Կենդանիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Սեննեդջեմը վարում է իր դաշտերը զույգ եզներով, որոնց օգտագործում է որպես բեռնակիր կենդանիներ և որպես սննդի աղբյուր:

Եգիպտացիները հավատում էին, որ մարդկանց և կենդանիների միջև հավասակշռված հարաբերությունները կարևոր տարր է տիեզերքում սահմանված կարգ ու կանոնի համար, այսպիսով մարդիկ, կենդանիները և բույսերը համարվում էին մեկ ամբողջական ընտանիք[79]։ Հին եգիպտացիների համար ինչպես ընտանի, անյպես էլ վայրի կենդանիները կարևոր աղբյուր էին հանդիսանում հոգևոր, կապի և սննդի համար։ Արջառները ամենակրևոր անաստեսակներից էին և հերթական մարդահամարի ժամանակ անասունների համար հարկեր հավաքվեց և հոտի չափը արտացոլվում էր մարդկանց ունեցվածքի կամ տաճարի հեղինակությունը։ Հին եգիպտացիները պահում էին նաև ոչխարներ, այծեր և խոզեր։ Թռչնատեսակներից ինչպիսիք էին բադերը, սագերը և աղավնիները, որոնց որսում էին ցանցերով և բուծում էին ագարակներում և կերակրում խմորով գիրացնելու համար[80]։ Նեղոսը ապահով էր նաև մեծ քանակությամբ ձկներ։ Հին Թագավորությունում զարգացած էր նաև մեղվաբուծությունը, որը ապահովում էր մեղրով և մեղրամոմով[81]։

Հին եգիպտացիները պահում էին նաև էշեր, եզներ որպես բեռնակիրներ և նրանք պատասխանատու էին դաշտերը վարելու և սերմերը ցանելու համար։ Կենդանիների կոտորածը համարվում էր ծիսական զոհաբերությունների պարտադիր մաս[80]։ Ձիերը ներմուծվել են հիքսոսների կողմից Երկրորդ Միջանկյալ ժամանակաշրջանում։ Թեև ուղտերը հայտնի էին, սակայն չեն օգտագործվել մինչև Ոշ ժամանակաշրջանը։ Գոյություն ունեն փաստեր, որ օգտագործվել են նաև փղեր Ուշ ժամանակաշրջանում, սակայն մեծ մասամբ լքված են եղել արոտավայրերի բացակայության պատճառով[80]։ Շները, կատուները և կապիկները համարվում էին սովորական ընտանի կենդանիներ, մինչդեռ Աֆրիկայի սրտից ներկրված ավելի էկզոտիկ կենդանիներ, ինչպիսին էր աֆրիկյան առյուծը[82] պահվում էր հատուկ արքայական ընտանիքի համար։Հերոդոտոսը վկայում է, որ եգիպտացիները միակ ժողովուրդ էր, ով կենդանիները պահում էր իրենց հետ՝ իրենց տներում[79]։ Ուշ ժամանակաշրջանի ընթացքում ավելի հայտնի դարձավ աստվածների և նրանց կենդանիների պաշտամունքը, օրինակ կատու աստվածուհիԲաստը և իբիս աստվածԹոթը և այդ կենդանիները պահվում էին հատուկ ծիսական զոհաբերությունների նպատակով[83]։

Բնական պաշարներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի հանքարդյունաբերություն

Եգիպտոսը հարուստ է շինություններով և դեկորատիվ քարերով, պղնձով և կապարի հաքերով, ոսկով և կիսաթանկարժեք քարերով։ Այս բնական պաշարներով թույլատրված էր Եգիպտոսում կառուցել հուշարձաններ, քանդակել արձաններ, պատրաստել գործիքներ և նորաձև զարդեղեն[84]։ Զմռսողները օգտագործում էինՎադի Նատրունից բերված աղ զմռսման համար[85]։ Հանքանյութեր հայտնաբերվել են հեռավոր Սինայի անապատում, որտեղ պետական արշավներ իրականացնելիս այնտեղից գտել են մեծ քանակությամբ հանքանյութեր։ Նուբայում կային ոսկու հանքեր և առաջին քարտեզնեից մեկը ցույց էր այդ տարածաշրջանի տալիս ոսկու հանքերից մեկը։ Վեդի Համմամատի նշանավոր հանքավարերից էր գրանիտի, խճաքարի և ոսկու հանքավայրերը։ Կայծքարը առաջին հանքանյութերից էր, որն օգտագործում էին գործիքներ պատրաստելու համար և Նեղոսի հովտից հայտնաբերված կայծքարից պատրաստված աշխատանքային գործիքները Նեղոսի հովտում գտնող բնակավայրի վերջին ապացույցներ էր։ Հանքանյութերից պատրաստում էին ամուր նետագլուխներ և այն ժամանակ, երբ արդեն ընդունվել էր պղինձը հենց այդ նպատակի համար[86]։ Հին եգիպտացիները առաջիններից էին, որոնք օգտագործում էին հանքանյութեր, ինչպիսիք էին ծծումբը որպես կոսմետիկ միջոց[87]։

Եգիպտացիները աշխատում էին Գեբել Ռոսասի ծծմբակապարի հանքերում և պատարաստում էին կարթեր, ծանրոցներ և փոքր կավարձանիկներ։ Եգիպտոսում գործիքաշինության համար պղինձը կարևորագույն մետաղ էր և այն հալեցվում էր Սինայի հնոցներում[88]։ Աշխատողները հավքում էին ոսկին լվանալու համար և ձուլակտորները, մաքրում մրուրից կամ տեղի էր ունեմում ոսկու կտորների մանրեացման և լվացման ավելի մեծ աշխատանքային գործընթաց։ Վերին Եգիպտոսից հայտնաբերված երկաթի հանքերը օգտագործվել են Ուշ ժամանակաշրջանում[89]։ Բարձրորակ շինարարական քարերով առատ էր Եգիպտոսը։ Հին եգիպտացիները արդյունահանում էին կրաքար ամբողջ Նեղոսի հովտում և արևելյան անապատի ծայրամասում կար բազալտի, գրանիտի և ավազաքարի հանքեր։ Դեկորատիվ քարերից ինչպխիսք էինպորֆիրը, խճաքարը,գիպսը ևսարդիոնը հավաքում էին արևելյան անապատից և նույնիսկ առաջին դինաստիայից առաջ։ Պտղոմեոսյան և հռովմեական ժամանակաշրջաններում հանքագործները աշխատում էին Ոեդի Սիկայթիզմրուխտի հանքավայրերում և Վեդի էլ-Հուդիամեթիստի հանքավայրերում[90]։

Առևտուր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հին Եգիպտոսի առևտուր
Հաթեշպուտի առևտրականներըՊունտ երկրում

Հին եգիպտացիները, որոնք իրենց օտարեկրյա հարևանների հետ զբաղվում էին առևտրով ձեռք էին բերում հազվադեպ էկզոտիկ ապրանքներ, որոնք չկար եգիպտոսում։Նախադինաստյան ժամանակաշրջանում նրանք Նուբիայի հետ առևտրական կապեր էին ստեղծել, որպեսզի ձեռք բերեն ոսկի և խնկի։ Եգիպտացիները նաև պաղեստինցիների հետ կնքում էին առևտրական պայմանագրեր, ինչի մասին վկայում է առաջին դինաստիայի գերեզմաններում հայտնաբերված պաղեստինյան ոճի յուղի համար նախատեսված սափորները[91]։ Եգիպտականգաղութը, որը գտնվում էր Քանանանի հարավում թվագրվում է նախքանԱռաջին դինաստիան[92]։Նարմերը եգիպտական խեցեղեն էր արտադրում Քանաում և ետ ներմուծում Եգիպտոս[93]։

Երկրորդ դինաստիայի ժամանակաշրջանի վերրջում հին եգիպտացիները առևտրական կապեր ստեղծեցին բաբելոնացիների հետ, որը դարձավ հազվագյուտ փայտանյութի կարևոր աղբյուր Եգիպտոսի համար։ Սակայն Հինգերորդ Դինաստիայի ժամանակաշրջանում Պունտի հետ առևտուրը Եգիպտոսին ապահովում էր ոսկով, հոտավետ խեժով, էբենոսափայտով, փղոսկրով և վայրի կենդանիներով, ինչպիսիք էին կապիկները ևպավիանները.[94]: Եգիպտոսը առևտրական կապեր էր ստեղծել նաև Փոքր Ասիայի հետ անհրաժեշտ քանակությամբ անագ, ինչպես նաև լրացուցիչ պղինձ ունենալու համար։ Հին եգիպտացիները գնահատում էին կապույտ քարլաջվարդը, որն անհրաժեշտ էր ներմուծել հեռավորԱֆղանստանից։ Եգիպտոսի Միջերկրյածովյան առևտրային գործընկերն էին Հունաստանը և Կրետեն, որոնք մյուս ապրանքների հետ միասին Եգիպտոսին մատակարարում էին նաև ձիթայուղ[95]։ Եգիպտոսը իր հարուստ հումքի ներմուծման դիմաց արտահանում էր հացահատիկ, ոսկի, վուշից պատրաստված սպիտակեղեն, և պապիրուս, ինչպես նաև պատրաստի այլ ապրաքանտեսակներ, ներառյալ ապրաքատեսակներ պատրաստված ապակուց և քարից[96]։

Լեզուներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պատմական զարգացում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտերեն

Եգիպտական լեզուն պատկանում է հյուսիսայինԱֆրո-ասիական լեզվընտանիքին, որն սերտորեն կապված էբերբերական կամսեմիտական լեզուների հետ[97]։ Եգիպտական լեզուն երկրորդ (շումերերենից հետո ) է, որն ունի գրային համակարգ սկսած մ.թ.ա. 3200 թվականից մինչև մրջնադար և ավելի երկար մնաց որպես խոսակցական լեզու։ Հին Եգիպտերենի զարգացման փուլերեն ենհին եգիպտերեն,միջին Եգիպտերեն (Դասական Եեգիպտերեն), նոր եգիպտերեն,դեմոտական և ղպտիական[98]։ Եգիպտերեն գրվածքները ցույց չեն տալիս տարածաշրջանային բարբառները, նախքան ղպտիրենը, սակայն հավանաբար խոսում էին Մեմֆիսի և ավելի ուշ Թեբեի տարածաշրջանային բարբառներով[99]։

Հին եգիպտոսը սեմական լեզու է, բայց ավելի ուշ դարձավ ավելի վերլուծական։ Նոր եգիպտերենում զարգացել է որոշյալ և անորոշ հոդը, որը կրկնում էր հոլովականվերջածանցը։ Տեղի է ունեցել փոփոխություն բայ-ենթակա-խնդիր դասակարգումից դեպի ենթակա-բայ-խնդիր դասակարգմանը[100]։ Եգիպտականհիերոգլիֆիկ, հիերարխիկ և դեմոտական գրավոր համակարգը, ի վերջո փոխարինվեց ավելի շատ հնչեղական ղպտիական այբուբենով։; Եգիպտոսի Ուղղափառ եկեղեցու պատարագի մեջ դեռևս ճգտագործվում է ղպտիերենի հետքերը մնացել են ժամանակակից եգիպտական այբուբենում[101]։

Հնչյունաբանություն և քերականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հին եգիպտերենը ունի25 բաղաձայներ, որոնք նման են աֆրո-ասիկան այլ լեզուների բաղաձայներին։ Սա ներառում էըմպանային բաղաձայներ ևշեշտված բաղաձայներ։ Դա ուներ երեք երկար և երեք կարճ ձայնավորներ, որը եգիպտերենում հասնում էր մոտ մինչև ինի[102]։ Եգիպտերենում հիմնական բառը համընկնում էր սեմիտականին և բերբերականին, որըեռագիր էր կամ երկիմաստ։ Վերջավորությունները ավելանում էր բառերին ձևավորելու համար։ Բայերը համապատասխանում էր դեմքին, թվին, ժամանակին։ Օրինակ, եռագրի ուվագիծըS-Ḏ-M է և սեմետկան լեզվում բառի հիմնական առանցքը «լսելն» է, հիմնական կցորդըsḏm՝ «նա լսում է»։ Եթե ենթական գոյական է, բային վերջածանցներ չեն ավելանում[103],sḏm ḥmt ՝ «կինը լսում է»։ Ածականները ստացվում էին գոյականաից, այդ գործընթացը եգիպտագետերում կոչվում էnisbation, որովհետև նման էր արաբերենին[104]։ Բառերը բանավոր խոսքում դասակարգվում էին հաստատուն-ենթակա անվանական և մակբայական նախադասություններում[105]։ Եթե նախադասությունը երկար է ենթական կարող էր գալ նախադասության սկիզբ և պահպանելով նախադասության հնչերանգը[106]։ Բայերն ու գոյականները փոխարինվում էինքերականական մասնիկներովn, բայցnn օգտագործվում էր մակբայական և ածականական նախադասություններում։Շեշտադրումը դրվում էր վերջի նախավերջի վանկում, որը կարող էր լինել բաց (CV) կամ փակ(CVC)[107]:

Գրային համակարգ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Եգիպտական հիերոգլիֆներ ևհիերատիկ գիր
Հիեոգլիֆ դրված պատվանդանի վրաՄանչեսթրի թանգարանում
Ռոզեթյան քարը ( մոտ մ.թ.ա. 196 թ.). թույլ են տվել լեզվաբաններին սկսել հիեոգլիֆի վերծանման գործընթացը[1]:

Հիերոգլիֆային գրային համակարգը թվագրվում է մ.թ.ա. 3000 թվականին և բաղկացած է հարյուրավոր խորհրդանիշներից։ Հիերոգլիֆը կարող է արտահայտել մեկ բառ, մեկ հնչյուն կամ որոշող բառ և նույն խորհրդանիշը կարող էր ծառայել տարբեր նպատակներով և տարբեր համատեքստերում։ Հիեոգլիֆները օգտագործում էին քարե հուշարձանների և գերեզմանների վրա, որն կարող էր լինել արվեստի ավելի աանհատատական ոճ։ Ամենօրյա գրավոր աշխատանքներ կատարելիս դպիրները օգտագործում էին գրային համակարգի ձեռագիր տարբերակը, որը կոչվում էրհիերատիկ գիր և այն ավելի արագ էր և հեշտ։ Չնայած հիեոգլիֆները հնարավոր էր կարդալ կամ հորիզոնական կամ սյունակներով (ուղղակի աջից ձախ գրված), սակայն հեերատիկ գիրը միշտ գրվել է հորիզոնական ձևով և կարդացվել է աջից ձախ։ Դեմոտական նոր գրային համակարգը դարձավ գերակշռող գրային համակարգում և հենց այս տեսակ գրային համակարգն էր Ռոզեթյան քարի վրա, որն ուղեկցվում էր հունական տեքստով[2]։

Մեր թվարկության առաջին դարի ընթացքում, ղպտիական այբուբենը սկսվեց գտագործվել դեմոտական գրային համակարգի հետ միասին։ Ղպտիերենը հունական այբուբենի փոփոխված տարբերակն էր գումարած դեմոտական գրային համակարգի որոշ նշաններով[3]։ Չնայած որ հիեոգլաֆիկ գիրը օգտագործվեց մինչև չորրորդ դարը և մինչև դարի ավարտ շատ քիչ քրմեր կային, որ կարողանում էին կարդալ հիեոգլիֆային գիրը։ Քանի որ ավանդական կրոնական հավատալիքները դադարեցին գոյություն ունենալուց գիտելիքի և գրագիտության գաղափարախուսությունը հիմնակում կորցրեց իր նշանակությունը։ Բյուզանդիան դրանք վերծանելու փորձեր էր կատարում[4] և Եգիպտոսի իսլամական ժամանակաշրջանում նաև փորձեր արվեցին[5], բայց միայն 1820 թվականին՝ Ռոզեթյան քարի հայտնաբերումից հետո ևԹովմաս Յունգի տարիների հետազոըտություններից հետո ևԺան Ֆրանսուա Շամպոլիոնին հաջողվեց վերծանել եգիպտական հիեոգլիֆային գիրը[6]։

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հին Եգիպտոսի գրականություն
Էդվին Սմիթի վիրաբուժության մասին պապիրուսը (մ.թ.ա. 16-րդ դար) նկարագրում է անատոմիայի և բժշկական մեթոդներով բուժման մասին, որն գրված է հիերատիկ գրային համակարգով:

Գրային առաջին համակարգը հայտնվել է թագավորական դամբարաններում։ Դա առաջին հերթին զբաղմունք էր դպիրների համար, որոնք աշխատել են Պեր Անխ հաստատությունում կամ Կյանքի Տնում։ Վերջինս կազմված է եղել գրասենյակներից, գրադարաններից (այսպես կոչված Գրքերի Տուն), լաբարատորիաներից և աստղադիտարաններից[108]։ Հնագույն եգիպտական գրականության որոշ առավել հայտնի ստեղծագործություններից են, ինչպիսիք ենԲուրգերը ևՍարգոֆագի տեքստերը գրված դասական եգիպտական լեզվով, որով շարունակում էին գրել մոտավորապես մինչև մ.թ.ա 1300 թվականը։ Նոր Թագավորությունում խոսում էին նոր եգիպտերենով ևՌամեսայդի վարչական փաստաթղթերում կար սիրո պոեզիա, հեքիաթներ, ինչպես նաև դեմոտական և ղպտիական տեքստերում։ Այս ժամանակաշրջանի ընթացքում ավանդական գրայաին համակարգը զարգացել է դամբարանների ինքնակենսագրականների միջոցով, ինչպիսիք այդպիսիններից էին Հարկուֆինը ևՎենիինը։Սեբայթ («հրահանգներ») հանյտնի ժանրը զարգացրել է հաղորդակցական ուսուցման միջոցով և հայտնի օրինակ է Իփուվերի պապիրուսը, որում նկարագրվում էր բնական աղետները և երկրակեղևի ցնցումները։

Սինուհեթի պատմությունը, որը գրվել է միջին եգիպտերենով, համարվում է Եգիպտոսի դասական գրականություն[109]։ Նաև այդ ժամանակ գրվել էՎեստքար պապիրուսը, որը պատմում էՔուֆուի որդիների կողմից պատմություններ, որոնք վերաբերում էին քրմերի կողմից կատարած հրաշագործություններին[110]։ Ամինհոտեպի ուղեցույցը համարվում էր Մերձավոր Արևելքի գրականության գլուխգործոց[111]։ Նոր թագավորության ավարտին բնիկ լեզուն ավելի հաճախ օգտագործվում էր ստեղծագործություններ գրելու համար, ինչպիսիք ենՈենամունի պատմությունը ևհրահանգների ուղեցույցները։ Առաջին պատմությունը պատմվում է մի ազնվականի մասին, ով ճանապարհին թալանվել է և վնասվածքներով տեղափոխվել Լիբանան և պայքարել է Եգիպտոս վերադառնալու համար։ Մ.թ.ա 700 թվականից սկսած բանավոր պատմությունները և ուղեցույցները, ինչպիսին էր հանրաճանաչ Օնչշեշոնքի ուղեցույցը, ինչպես նաև անձնական ու գործնական փաստաթղթեր գրվել են դեմոտական գրային համակարգով և եգիպտական լեզվի այլ փուլերով։ Շատ պատմություններ գրվել են հունա-հռոմեկան ժամանակաշրջանի ընթացքում դեմոտական գրային համակարգով, որը պատմում էր Եգիպտոսի նախորդ ժամանակածրջանը, որը եղել անկախ պետություն և կառավարվում էին այնպիսի հզոր փարավոնների կողմից, ինչպիսին էրՌամզես II[112]։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ամենօրյա կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Նիզակով առյուծի որս՝ շան ուղեկցությամբ օստրակի վրա

Հին եգիտացիները հիմնակում գյուղացիներ էին կապված հողի հետ։ Նրանց կացարանները նախատեսված էր միայն ընտանիքի անդամների համար և կառուցվում էինկավե աղյուսից, որը նախատեսված էր արևի ջերմությունը պահպանելու համար։ Յուրաքանչյուր տուն ուներ խոհանոց բաց տանիքով, որտեղ գտնվում էր երկանաքարը՝ հացահատիկը աղալու համար և մի փոքր հնոց՝ հաց թխելու համար[113]։ Պատերը ներկված էին սպիտակ գույնով և կարող էին ծածկված լինել ներկված կտավից պատրաստված պատի գորգով։ Հատակը ծածկված էր եղեգե խսիրներով, որի վրա դրված էր փայտե աթոռներ, հատակից բարձրացած մահճակալներ, անհատական սեղաններ և ընդգրկուն կահույք[114]։

Հին Եգիպտացիները մեծ կարևորություն էին տալիս հիգենիային և արտաքին տեսքին։ Հիմնականում լողանում էին Նեղոս գետում՝ օգտագործելով կենդանական ճարպից և կավճից պատրաստած օճառ։ Տղամարդիկ սափրում էին ամբողջ մարմինը մաքրության համար, օգտագործում օծանելիք և անուշաբույր քսուքներ վատ հոտերը ծածկելու և մաշկը հանգստացնելու համար[115]։ Հագուստը պատրաստված էր պարզ կտավե սավաններից, իսկ վերին դասերի կանայք և տղամարդիկ կրում էին կեղծամներ, զարդեղեն ևդիմահարդարվում էին։ Երեխաները մինչև 12 տարեկանը հագուստ չէին կրում և այդ տարիքում տղաները թլփատվում էին և սափրում իրենց գլուխները։ Մայրերը պատասխանատու էին երեխաների խնամքի համար, իսկ հայրերը՝ ընտանիքիեկամուտի[116]։

Հին եգիպտացիները պահպանում էին հարուստ մշակութային ժառանգությունը, որը լի էր տոներով և տոնակատարությամբ և ուղեկցվում էր երաժշտությամբ և պարով:

Երաժշտությունը և պարը սիրված զբաղմունք էր նրանց համար, ովքեր կարող էին իրենց թույլ տալ։ Վաղ գործիքներից էին ֆլեյտան և տավիղը, իսկ փողերը, սրինգները և եղեգնափողերը ավելի ուշ զարգացան և դարձան հայտնի գործիքներ։ Նոր Թագավորությունում, եգիպտացիները նվագում էին զանգերի, ծնծղաների, դափի, թմբուկի, ինչպես նաև Ասիայից ներմուծվածջնարի ևքնարի վրա[117]։Սիստրը երաժշտական գործիք էր, որը հատկապես կարևոր էր կրոնական արարողություններ ժամանակ։

Հին Եգիպտացիները վայելում էին զանազան ժամանցային միջոցառումներ, ներառյալ խաղեր և երաժշտություն։Սենեթը, սեղանի խաղ էր, որի կտորները տեղափոխվում էր պատահականությամբ, այն հատկապես տարածված էր հին ժամանակներում, մեկ այլ նմանատիպ խաղ էրմեհենը, որը ուներ շրջանաջև խաղային տախտակ։ Ձեռնածությունը և գնդակով խաղերը շատ տարածված էր երեխաների շրջանում և ըմբշամարտը տեղի էր ունենումԲենի Հասանի գեերզմանում[118]։ Հնագույն Եգիպտոսի հարուստ հասարակության անդամները վայելում էին նաև որսորդությունը և թիավարությունը։

Jar of Naqada II decorated with vitres (prehistoric period) (HY)

Դեյր ալ-Մեդիանա գյուղում պեղումներ իրականացնող հնագետները հայտնաբերեցին գրեթե չորս հարյուր տարի վաղեմություն ունեցող՝ հնագույն աշխարհի համայնքային կյանքի ամենատարածված փաստաթղթերից մեկը։ Չկա որևէ համատեղելի հողամաս, որտեղ մանրամսնորեն ուսումնասիրված չլինեն սոցիալական փոխհարաբերությունները, աշխատանքային պայմանները և համայնքի կյանքի մանրամասները[119]։

Խոհանոց

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի խոհանոց
Կարնաք տաճարի հիպոթալային դահլիճները կառուցված էին հաստ սյուների շարքերով և առաստաղին քանդակված ճառագայթներով:

Եգիպտական խոհանոցը մնացել է զարմանալիորեն կայուն և իրոք, ժամանակակիցԵգիպտոսի խոհանոցը զարմանալիորեն պապանել է հնագույն Եգիպտոսի խոհանոցի նմանությունները։ Հիմնական սննդակարգը բաղկացած էր հացից և գարեջրից, ներառյալ բանջարեղենով, ինչպես նաև սոխով և սխտորով ու մրգերով, ինչպիսիք էին օրինակ արմավը և թուզը։ Գինին և միսը բոլորի կողմից օգտագործվում էին տոնական օրերին, իսկ վերին դասերը ավելի հաճախ էին օգտագործում։ Ձուկը, միսը և թռչնամիսը կարող էին աղ դնել և չորացնել կամ շոգեխաշել կամ տապաել գրիլի նման[120]։

Ճարտարապետություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի ճարտարապետություն

Հին Եգիպտոսի ճարտարապետությունը ներառում է աշխարհի ամենահայտնի կառույցներից մի քանիսը՝Գիզայի մեծ բուրգերը ևԹեբեյի տաճարները։ Շինարարական նախագծերը կազմակերպվել և ֆինանսավորվել են պետության կողմից, ոչ միայն կրոնական նպատակներով և որպես հուշահամալիրներ, այլ նաև ամրապնդել են փարավոնի լայնածավալ ուժը։ Հին եգիպտացիները հմուտ շինարարներ էին. օգտագործում էին միայն պարզ, բայց արդյունավետ գործիքներ և այդպիսի գործիքներով ճարտարապետները մեծ ճշգրտությամբ կարողանում էին կառուցել այնպիսի մեծ քարե կառույցներ, որին նախանձում են այսօրվա ճարտարապետները[121]։

Վերնախավի և հասարակ եգիպտացիների կացարանները կառուցվում էին փչացող նյութերից, ինչպիսիք էին ցեխով աղյուսները և փայտը և այդ իսկ պատճատով մինչ օրս չեն պահպանվել։ Գյուղացիները ապրում էին հասարակ տներում, իսկ վերնախավի և փարավոնի պալատները կառուցված էր ավելի բարդ ճարտարապետական հորինվածքներով։ Նոր թագավորության մի քանի պահպանված պալատների, ինչպիսիք էինՄալկաթանի ևԱմառնանի, զարդարված պատերը և հատակը առատորեն ցուցադրում են մարդկանցով լի տեսարանների, թռչունների, ջրային ավազանների, աստվածների և երկրաչափական նմուշների պատկերներ[122]։ Կարևոր կառույցները, ինչպիսիք էին տաճարները և գերեզմաները, որոնք պետք է հավերժ մնային, կառուցվում էին քարի փոխարեն ցեխով աղյուսներից։ Աշխարհում առաջին լայնածավալ քարե կառույցում՝Ջոսերի գերեզմանային համալիրում, օգտագործվել են ճարտարապետական էլեմենտներ, որը ներառում էր Եգիպտոսի բուսական աշխարհի ներկայացուցիչների՝լոտոսի,արմավենու ևպապիրուսի մոտիվներով կիսասյուներ։

Ամենահին պահպանված եգիպտական տաճարները, ինչպիսին էր օրինակ, Գիզայի տաճարը, բաղկացած էին սյուներից և միասնական կցված դահլիճներից։ Նոր թագավորությունում ճարտարապետները ավելացրեցինպիլոնը, բաց բակը և տաճարի սրբավայրի առջև փակված դահլիճը, որը ստանդարտ էր մինչև հունա-հռոմեական ժամանակաշրջանը[123]։ Հին Թագավորության ամենավաղ ու ամենահայտնի գերեզմանների ճարտարապետության տեսակ էրմաստաբան, որը թեք պատերով, հարթ կտուրով ուղղանկյուն կառույց էր։ Ջոսերի աստիճանաձև բուրգը ներկայացնում էր մի շարք գագաթներով քարե մաստաբաների շարք։ Բուրգերը կառուցվել են Հին և Միջին թագավորությունների ժամանակ, սակայն ավելի ուշ կառավարող տիրակալները հրաժարվեցին դրանցից, փոխարենը օգտագործելով ավելի քիչ նկատելի ճայռ-դամբարանները[124]։ Բուրգի ձևի օգտագործումը շարունակվեց Նոր թագավորությունում, մասնավորապես կառուցվեցին շարքային գերեզմներ և թագավորականՆուբիայի բուրգեր[125]։

Արվեստ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հին Եգիպտոսի արվեստ
Նեֆերտիտիի կիսանդրին, քանդակագործԹութմոզեի կոզմից,հնագույն եգիպտական արվեստի ամենահյտնի գլուխգործոցներից մեկը:

Հին եգիպտացիները ստեղծում էին արվեստ, որը ծառայում էր ֆունկցիոնալ նպատակներով։ Ավելի քան 3500 տարվա ընթացքում արվեստագետները հավատարիմ մնացին Հին թագավորության ժամանակ մշակված գեղարվեստական ձևերին և պատկերագրությանը՝ հետևելով մի շարք սկզբունքների, որոնք դիմագրավում էին օտար ազդեցությանը և ներքին փոխհարաբերություններին[126]։ Այս գեղարվեստական ստանդարտները՝ պարզ գծեր, կաղապարներ, գունավոր հարթ մակերեսներ՝ զուգորդված առանձնահատուկ ողորկ ֆիգուների արտապատկերներով, առանց նշելու տարածական խորությունը՝ ստեղծելում էին կարգ ու հավասարկշռություն։ Պատկերները և տեքստերը սերտորեն միահյուսված էին դամբարանների և տաճարների պատերին, դագաղներին, քարակոթողներին և նույնիսկ արձանների վրա։ ՕրինակՆարմեր Պալիտրան վրա պատկերված է պատկերաքանդակներ, որոնք կարելի է կարդալ որպես հիերոգլիֆներ[127]։ Որովհետև հին եգիպտական արվեստը իր քաղաքական և կրոնական նպատակներին ծառայում էր ճշգրիտ և խիստ հստակեցված կանոններով, որոնք կարգավորում էին նրա բարձր ոճավորված և խորհրդանշական տեսքը[128]։

Հին Եգիպտոսի արհեստավորները օգտագործում էին քարը արձանների, խորաքանդակների վրա փարագրելու համար, բայց օգտագործում էին փայտը, որպես էժան միջոց և հեշտ փոխարինվող։ Ներկերը ստանում էին հանքանյութերից, ինչպիսիք էին երկաթե հանքաքարը (կարմիր և դեղին օխրա), պղնձե հանքաքարը (կապույտ և կանաչ), ածուխը կամ փայտածուխը (սև ) և կրաքարը (սպիտակ)։ Ներկերը կարելի էր խառնելարաբական խեժի հետ որպես կապակցող նյութ և սեղմել կավե գնդի մեջ, որը կարող էր խոնավանալ եթե ունենար ջրի կարիք[129]։

Փարավոնները օգտագործում էինխորաքանդակները՝ մարտերում տարած իրենց հաղթանակների, թագավորական հրամանագրերի և կրոնական տեսարանների համար։ Շարքային քաղաքացիները հնարավորություն ունեին օգտվելհուղարկավորության ծեսին պատկանող մնացորդներից, ինչպիսիք էին մահացածիուշեբտի արձանները և գրքերը և հավատում էին, որ դրանք կպաշտպանեն իրենցից հետո[130]։ Միջին թագավորության ընթացքում առօրյա կյանքի տեսարանները պատկերող փայտե կամ կավե մոդելները տարածված էին գերեզմաններում։ Փորձելով վերարտադրել հանդերձյալ կյանքի կենսակերպը, այս մոդելներում պատկերված էր սևագործ բանվորներ, տներ, նավակներ և նույնիսկ ռազմական կազմավորումներ, որոնք իդեալականորեն արտացոլում էին հին եգիպտացիների ունեցած հանդեձյալ կյանքի պատկերացնումները[131]։

Չնայած հնագույն եգիպտական արվեստի միատարրությանը, որոշ ժամանակների և վայրերի ոճերը երբեմն արտացոլում էին մշակութային կամ քաղաքական վերաբերմունքի անհատականությունը։ Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջանում՝ հիքսոսների ներխուժումից հետո,Ավարիսից հայտնաբերվել ենՄինոան ֆրեսկո ոճը[132]։ Ամառնայի ժամանակաշրջանից առավել վառ օրինակ է քաղաքականապես պայմանավորված գեղարվեստական ձևերի փոփոխությունները, որտեղ պատկերաքանդակները փոխվել էին և դարձելԷխնաթոնի կրոնական հեղափոխական գաղափարներին համապատասխան[133]։ Այս ոճը, որը հայտնի էր որպեսԱմառնա արվեստ, Էխնաթոնի մահից հետո արագորեն լքվեց և փոխարինվեց ավանդական ձևերով[134]։

Կրոնական հավատալիքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի կրոն
Հին եգիպտական մեռյալների գիրքը ուղեցույց էր հանդերձյալ կյանքի ճամփորդության համար:

Հավատը առ աստվածություն և հանդերձյալ կյանք գոյություն է ունեցել եգիպտական քաղաքակրթության ստեղծման օրից և փարավոնի իշխանությունը հիմնված էր աստվածային իրավունքի վրա։ Եգիպտական պանթեոնը բնակեցված էրաստվածներով, որոնք ունեին գերբնական կարողություններ և նրանց դիմում էին օգնության կամ պաշտպանության համար։ Սակայն միշտ չէ, որ աստվածները համարվում էին բարյացակամ և եգիպտացիները հավատում էին, որ իրենք ստիպված են նվիրաբերություններ անել և աղոթել։ Այս պանթեոնի կառուցվածքը շարունակաբար փոխվել է, քանի որ նոր աստվածները գերիշխում էին հիերարխիայում, սակայն քրմերը ջանք չէին խնայում տարբեր երբեմն հակասականառասպելներն ու պատմությունները ներառնել միասնական համակարգում[135]։ Աստվածության այս տարբեր պատկերացումները չի դիտարկվել որպես հակասական, այլ ավելի շուտ այս իրողության բազմաթիվ շերտեր[136]։

Ka արձանը ապահովում է ֆիզիկական վայր Ka -ի համար:
Փարավոնների գերեզմաննեերը տրամադրում էին մեծ քանակությամբ հարստություն, ինչպիսին էրԹութանհամոնի մումայի ոսկե դիմակը:

Աստվածներին պաշտում էին պաշտամունքայինտաճարներում, որոնք վարում էին թագավորի անունից գործող քրմերը։ Տաճարի կենտրոնում գտնվում էր խորանը և այնտեղ պաշտամունքի արձանը։ Տաճարները ոչ թե հանրային պաշտամունքի կամ ժողովի վայրեր էին, այլ միայն ընտրյալ տոն օրերին և ծիսակատարությունների ժամանակ խորանից արձանը դուրս էին բերում հանրային պաշտամունքի համար։ Սովորաբար աստվածների տիրույթը մեկուսացված էր արտաքին աշխարհից և միայն հասանելի էր տաճարի սպասավորների համար։ Շարքային քաղաքացիները կարող էին երկրպագել իրենց սեփական արձաներին իրենց տներում և թալիսմանները պաշտպանում էին քաոսի ուժերից[137]։ Նոր թագավորությունից հետո վերացավ փարավոնի դերը որպես հոգևոր միջնորդ, քանի որ կրոնական սովորույթններում փոխվեց՝ դարձավ աստվածների ուղղակի պաշտամունք։ Արդյունքում քրմերը մշակում էինմարգարեների համակարգ, որպեսզի մարդկանց փոխանցեն աստվածների կամքը[138]։

Եգիպտացիները հավատում էին, որ յուրաքանչյուր մարդ բաղկացած է ֆիզիկական և հոգևոր մասերից կամ ասպեկտներից; Դրանից բացի յուրաքանչյուր անձ ուներšwt (ստվեր),ba (ինքնություն կամ հոգի),ka (կենսական ուժ) և անուն[139]։ Սիրտը և ոչ թե ուղեղը համարվում էր մտքերի և հույզերի վայր։ Մահից հետո հոգևոր ասպեկները ազատվում էին մարմնից և կարող էին ազատորեն շարժվել, սակայն նրանք պահանջում էին ֆիզիկական մնացուկներ ( որպես փոխարինող, օրինակ արձան) որպես մշտական տուն։ Մահացածի վերջնական նպատակն է եղել վերադառնալ իրka ևba և դառնալ «օրհնված մահացած» ապրելով որպեսakh կամ «արդյունավետ»։ Դա տեղի ունենալու համար մահացածը արժանի պետք է համարվեր դատարանում, որի սիրտը կշռում էր«ճշմարտության փետուրը»։ Եթե մահացածը արժանի էր համարվում կարող էր շարունակել իր գոյությունը հոգևոր ձևով երկրի վրա[140]։

Հուղարկավորության սովորույթներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի հողարկավորության սովորույթներ
Անուբիսը եղել է հին եգիպտական աստված, որը առնչվում էր մումիֆիկացման և գերեզմանատան ծիսակատարությունների հետ. այստեղ նա հսկում է մի մումիայի:

Հին եգիպտացիները մանրակրկիտ պահպանում էին հուղարկավորության սովորույթները, քանի որ հավատում էին անհրաժեշտ է մահից հետո անմահություն ապահովելու համար։ Այս սովորությունները, որոնք պահպանում էին մարմինը՝ կատարում էինմումիֆիկացիայի միջոցով, կատարելով հուղարկավորության արարողություններ և իրերը մարմնի հետ հողին հանձնելով, հին եգիպտացիները հավատում էին որ այդ իրերը մահացածը կարող է օգտագործել հանդերձյալ կյանքում։ Մինչ Հին թագավրությունը, մարմինը թաղում էին անապատի փոսերում, որտեղ մարմինը չորանում էր բնական ճանապարհով։ Չոր անապատային պայմանները, հին Եգիպտոսի ողջ պատմության ընթացքում, բարիք էին աղքատների հուղարկավորության համար, քանի որ նրանք չէին կարող մանրակրկիտ հուղարկավորության աշխատանքներ կատարել, ինչպես որ անում էր վերնախավը։ Ավելի հարուստ եգիպտացիները իրենց մահացածներին սկսեցին թաղել քարե դամբարանների մեջ և օգտագործել արհեստական մումիֆիկացիա, որը ներառում էրներքին օրգանների հեռացում, մարմինը քաթանով փաթաթում և այն ուղղանկյուն քարե սարկոֆագի կամ փայտե դագաղի մեջ տեղադրում։ Սկսած Չորրորդ դինաստիայից մարմնի մասերը առանձնացվում և պահվում էին առանձինկանոպաներում[141]։

Նոր թագավորությունում հին եգիպտացիները կատարելագործեցին մուֆիկացիայի արվետը, օգտագործելով լավագույն տեխնիկան, որը տևում էր 70 օր և ներառում էր ամբողջ ներքին օրգանների հեռացում, քթի անցքերից ուղեղի հեռացում և մարմինը պատում էին տարբեր աղերի խառնուրդով, որը կոչվում էրնատրոն։ Այնուհետև մարմինը փաթաթում էին քաթանով, պաշտպանական հմայիլներով, որոնք տեղադրվում էին փաթանքի շերտերի միջև և այն տեղադրում զարդարված մարդանման դագաղում։ Ուշ ժամանակաշրջանում մումիաները տեղադրում էինքարտոնեյջներում։ Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջանում մարմնի պահպանության այս ձևը նվազեց, մինչդեռ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում մումիայի արտաքին տեսքին, որը զարդարում էին[142]։

Մեծահարուստ եգիպտացիները թաղվում էին շքեղ իրերի մեծ քանակությամբ, սակայն բոլոր գերեզմանները անկախ սոցիալական կարգավիճակից, ներառում էին մահացածների համար նախատեսված զանազան իրեր։Ֆուներարի տեքստերը ներառում էին գերեզմանները և այն հատկապես լայն տարածում ունեցավ Նոր թագավորության ժամանակաշրջանում, այսպիսով նրաք հավատում էին, որ ուշեբթի արձանները կատում են ուղեցույցի դեր հանդերձյալ կյանքում[143]։ Ծեսերի միջոցով մահացածները կախարդականորեն վերափոխվում էին գերեզմանատեղերի։ Հուղարկավորությունից հետո կենդանի հարազատները պետք է երբեմն բերեյին սնունդ և կարդային աղոթք հանգուցյալի անունից[144]։

Բանակ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի բանակ
Մարտակառքը

Հին Եգիպտոսի բանակը պատասխանատու էր դեպի Եգիպտոս օտար ներխուժումների դեմ և Եգիպտոսի տիրապետության պահպանմանը հնագույնՄերձավոր Արևելքում։ Հին թագավորության՝ Առաջին և Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջաններում ռազմական արշավները դեպի հարքարդնուբերական Սինա՝ քաղաքացիական պատերազմներ էին։ Զինվորականությունը պատասխանատու էր կարևոր առևտրային երթուղիների պահպանության համար, օրինակԲուհեն քաղաքից դեպի Նուբիա տանող ճանապարհը։ Բերդերը նույնպես կառուցում էին որպես ռազմական բազաներ, օրինակ ինչպիսին էր Սայլի միջնաբերդը, որըԼևանտի արշավախմբերի համար գործողությունների բազա էր։ Նոր թագավորությունում մի շարք փարավոններ օգտագործեցին Եգիպտոսի բանակը, որպեսզի հարձակվեն և նվաճենԿուշը և Լևանտի մի մասը[145]։

Հատուկ ռազմական տեխնիկան ներառում էրնետ ու աղեղներ, նիզակներ և կլոր-կափարիչի նման վահաններ, որոնք պատրաստում էինկենդանու մաշկը անցկցկացնելով փայտե շրջանակների վրա։ Նոր թագավորությունում զինվորները սկսեցին օգտագործելմարտակառքեր, որոնք նախկինում օգտագործվում էին զավթիչ հիքսոսների կողմից։ Բրոնզի օգտագործումից հետո շարունակվեց կատարելագործվել զենքն ու սպառազինությունը. վահանները սկսեցին պատրաստել պինդ փայտից՝ բրոնզե շերտով, նիզակները՝ բրոնզե ծայրերով, իսկխոպեշը լայն տարածում ունեցավ ասիական զինվորների կողմից[146]։ Փարավոնը գրականության և արվեստի մեջ սովորաբար պատկերվում էր որպես բանակի գլխավոր հրամանատար և դրանից կարելի է ենթադրել, որ առնվազն մի քանի փարավոններ՝Սեքենրե Տաո II-ը և նրա որդիններ են այդպես պատկերվել[147]։ Այնուամենայնիվ, նաև հաղորդվում է, որ «այս ժամանահատվածի թագավորները պատերազմում, ճակատամարտում անձամբ հանդես չեն եկել որպես առաջնորդներ՝ կռվելով իրենց զորքերի հետ միասին»[148]։ Զինվորագրության համար հավաքագրում էին ընդհանուր բնակչությունից, բայց հատկապես Նոր թագավորության ընթացքում Նուբիայից, Քուշից և Լիբիայից հավագրված վարձկանները վարձատրվում էին Եգիպտոսը պաշտպանելու համար[149]։

Տեխնոլոգիա, բժշկություն և մաթեմատիկա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տեխնոլոգիա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն Եգիպտոսի տեխնոլոգիա
Ապակեգործությունը բարձր զարգացած արվեստ էր:

Հնագույն Եգիպտոսում տեխնոլոգիան, բժշկութոյւնը և մաթեմատիական իր արտադրողականությամբ և բարդությամբ համեմատաբար հասել է ավելի բարձր մակարդակի։ Ավանդականէմպիրիզմը, ինչպես վկայում ենԷդվին Սմիթի ևԷբերսի պապիրուսները (մ.թ.ա 1600 թ.) առաջինը եղել է Եգիպտոսում։ Եգիպտացիները ստեղծեցին իրենց այբունբենը ևտասնորդական համակարգը։

Հախճապակի և ապակի

[խմբագրել |խմբագրել կոդը]
Պտղոմեոսյան ժամանակաշրջանի հնագույն եգիպտական բժշկական գործիքները Կոմ Օմբո տաճարի վրա

Դեռևս Հին թագավորությունից առաջ, հին եգիպտացիները մշակում էին ապակեղենը և այդ նյութը անվանում էինհախճապակի, այն համարելով կիսաթանկարժեք քար։ Հախճապակին դա ոչ կավեքվարցիծ պատրաստված կերամիկա էր՝ փոքր քանակությամբկրաքարի և սոդայի երանգով, նաև պղնձի[150]։ Այդ նյութը օգտագործում էին ուլունքներ, հախճասալիկիներ, արձանիկներ և փոքր առարկաներ պատրաստելու համար։ Մի շարք մեթոդներ կարող էին օգտագործել հախճապակի ստանալու համար, սակայն սովորաբար արտադրանքը պատրաստվում էր նյութի շերտածածկի փոշիացացմամբ, անքան, որքան ստանար խույսի տեսք՝ կավե միջուկով, այնուհետև անցնում էր կրակի միջով։ Հիշատակումներից իմանում ենք, որ հնագույն եգիպտացիները արտադրում էին մի գունանյութ, որը հայտնի էր որպեսԵգիպտական Կապույտ, նաև կոչվում էր կապույտ ապակենյութ և այն արտադրվում էր հալելու միջոցով (կամշեղջաքարացման), պղնձի, կրաքարի և ալկալիների միաձուլման միջոցով, օրինակ ինչպիսին էր նատրիումի կարբոնատը։ Արտադրանքը կարող էր օգտագործել որպես սոսկ գունանյութ[151]։

Հին եգիպտացիները կարող էին մեծ վարպետությամբ պատրաստել ապակուց բազմազան իրեր, բայց պարզ չէ, թե արդյոք նրանք ինքնուրույն են կատարել այս գործընթացը[152]։ Անհասկանալի է նաև, թե արդյոք նրանք նաև պատրաստում էին ապակու հումքը, թե պարզապես ներկրել են հումքը, որը հալել և պատրաստել զանազան իրեր։ Այնուամենայնիվ նրանք ունեցել են օբյեկներ պատրաստելու փորձառություն, ինչպես նաև ավելացրել ենմիկրոտարեր՝ ապակու գույնը ստանալու համար։ Նրանք կարողանում էին արտադրել մի շարք գույներ, այդ թվում դեղին, կարմիր, կանաչ, կապույտ, մանուշակագույն, սպիտակ և ապակին կարող էր լինել թափանիկ կամ անթափանց[153]։

Բժշկություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հնագույն եգիպտական բժշկություն

Հին եգիպտացիների բժշկական խնդիրները ուղղակիորեն բխում էին իրենց միջավայրից։ Նեղոսի անմիջական հարևանությամբ ապրելը և աշխատելը բերում էրմալարիայի վտանգ և հյուծում էր առաջացնելովշիստոսոմոզ, որը ախտահարում էր լյարդը և աղիները։ Վտանգավոր վայրի կենդանիները, ինչպիսիք են կոկորդիլոսները և հիպոպոտամները նույնպես վտանգ էին պարունակում։ Հողագործությանբ և շիարաությամբ զբաղվող աշխատաողների ողնաշարը և հոդերը մեծ ծանրաբեռնվածության էին ենթարկվում և պատերազմի հետևանքով մարմնի վրա ստանում էին տրավմատիկ վնասվածքներ։ Ալյուրի մեջ ավազը հակված էր ատամները փչացնելուն (չնայածկարիեսը հազվադեպ էր)[154]։

Հարուստերի կերակուրը առատ էր շաքարավազով, որն էլ նպաստում էրպարադոնտիտ հիվանդությանը[155]։ Չնայած գերեզմանի պատերին նկարված մարմնի կազմվածքներին, մեծահարուստների ծանր մումիաները ցույց էին տալիս նրանց որկրամոլ կյանքը[156]։ Կյանքի միջին տևողությունը չափահաս տղամարդկանց մոտ՝ 35, իսկ կանաց մոտ 30 տարեկան էր, սակայն չափահաս դառնալը շատ դժվար էր, քանի որ բնակչության մեկ-երրորդի մոտ առկա էր մանկամահացություն[157]։

Հին եգիպտացի բժիկները հայտնի էին հնագույն Մերձավոր Արևելքում իրենց բուժման մեթոդներով, և ոմանք, ինչպիսին էրԻմհոթեպը դեռևս հայտի էր իր մահանալուց երկար տարիներ հետո.[158]:Հերոդոտոսը նկատել էր, որ եգիպտացի բժիշկների շրջանում մասնագիտության բարձր աստիճան կա, ոմանք միայն գլուխը և ստամոքսն էին բուժում, իսկ մյուսները աչքի բժշիկներ և ատամնաբույժեր էին[159]։ Բժիկների պատրաստումը տեղի էր ունենումPer Ankh-ում կամ«Կյանքի Տուն» հաստատությունում, հատկապես Նոր թագավորության ընթացքում կենտրոնակայանը գտնվում էրՊեր-Բաստետում և Ուշ ժամանակաշրջանումԱբիդոսում ևՍաիսում։Բժշկական պապիրուսները ցույց են տալիսէմպիրիկ գիտելիքները անատոմիայի, վնասվածքների և դրանց բուճման գործնական մեթոդների մասին[160]։

Վերքերը մշակում էին հում մսի, սպիտակ քաթանի, վերքը թելով կարելու, ցանցի, փափուկ բարձիկի և շվաբրների ու մեղրով թաթախված վիրակապերի միջոցով[161], որպեսզի կանխարգելեն վարակը և ցավը մեղմելու համար օգտագործում էինափիոն ևբելադոննա։ Ամենաշատ գրառումները վերաբերում էր այրվածքների նկարագրմանը, որը բուծելու համար օգտագործում էին արական սեռի երեխաների մոր կաթը ևԻսիս աստվածուհուն ուղղված աղոթքներով։ Բորբոսնած հացը, մեղրը և պղինձի աղը նույնպես օգտագործում էին այրվածքները ախտահանելու և վարակը կանխելու նպատակով[162]։ Սխտորն ու սոխը պարբերաբար օգտագործում էին լավ առուղջությունը խթանելու համար և կարծում էին, որ դրանց շնորհիվ կազատվենասթմայի ախտանիշերից։ Հին եգիպտացի վիրաբույժները կարում էին վերքերը, անշարժացնում էին կոտրվածքները և վերջույթները, սակայն նրանք հասկացան, որ որոշ վնասվածքներ այնքան լուրջ էին, որ նրանք միայն կարող էին հիվանդին հարմարեցնել մինչև մահ[163]։

Նավաշինություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վաղ եգիպտացիները հավաքելով փայտը կարողանում էին դարձնել այն տախտակներ, որոնցից պատրաստում էին նավ, և դեռևս մ.թ.ա. 3000 առաջ նրանք տիրապետոււմ էիննավաշինության զարգացած ձևերին։Ամերիկայի հնագիտության ինստիտուտը հայտնաբերել է հնագույն նավականեր, որոնք հայտնի էին որպեսԱբիդոս նավակներ[164]։Աբիդոսում հայտնաբերված 14 նավերի մի խումբ կառուցվել է փայտե տախտակներից, որոնք կառուցվել են միաժամանակ։Նյու Յորքի համալսարանի եգիպտագետ Դեյվիդ Օ'Քոնորը հայտնաբերել է[165] հյուսվածգոտիներ, որոնք օգտագործել են տախտակները իրար կապելու համար[164] ևեղեգները կամխոտը, որոնք լցված էին տախտակների արանքում օգնում էին ամրության հարցում[164]։ Քանի որ բոլոր նավերը թաղված էին Խասեխեմուի փարավոնի գերեզմանի մոտ, սկզբում բոլորը կարծում էին, որ պատկանում է իրեն, բայց 14 նավերից մեկը թվագրված էր մ.թ.ա. 3000-ական թվականներ և նավերի հետ կային թաղված ավելի վաղ թվագրված կավե ամաններ։ Մ.թ.ա. 3000-ական թվականով թվագրված նավը կազմում էր  75 ոտնաչափ (23 մ) երկարություն և այժմ գիտնականները կարծում են, որ այն պատկանել է ավելի վաղ փարավոնների, հավանաբար մինչևՀոր-Ահա[165]։

Հին եգիպտացիները կարողանում էին նաև փայտե տախտակներից պատրաստել փայտագամեր, որոնք օգտագործում էին խեժով նավը ամրացնելու համար։«Քուֆու նավը» 43.6 մետր է (143 ոտնաչափ), որը գտնվել էԳիզայի բուրգերի տարածքում՝ Քեոփսի բուրգում, որը թվագրվում էՉորրորդ դիասատիայով, մոտ մ.թ.ա.2500 թվական, լիարժեք պահպանված օրինակ է, որը հնարավոր է լրացրել էարևային եռակայմի խորհրդանշական գործառույթը։ Հին եգիպտացիները նույնպես իմացել են, թե ինչպես փորվածք անել և սեպերով ամրացնել[164]։

Պունտ կատարած արշավախմբի կողմից հայտնաբերված Դեյր էլ-Բահարի տաճարի հարթաքանդակը, որում պատկերված է Հաթեշեփսութի ծովային նավը

Հայտնի է, որ եգիպտացիները մեծ ծովային նավերը հիմնակաում օգտագործել են արևելյան Միջերկրյա ծովյան քաղաքներ, պետություններ, հատկապեսԲիբլոս (ներկայիս Լիբանանում ) և Կարմիր ծովից դեպիՊունտ երկիր առևտուր իրականացնելու համար[166]։ Փաստորեն, վաղ եգիպտերենում նավարկելի նավ բառը դա «Բիբլոս նավն» էր, սակայն Հին թագավորության վերջում տերմինը ընդգրկեց խոշոր ծովային նավերը անկախ նրանց նշանակման վայրից[166]։

2011 թվականին, Իտալիայի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի հնագետները պեղումներ կատարեցինՄերսաա Գավասիսի ծովածոցում, որտեղից հայտնաբերեցին հինավուրց նավահանգստի հետքեր, որոնք ժամանակին օգտագործվել են Հաթշեփսութի կողմից՝ օվկիանոսով դեպի Պունտ նավարկելու համար[167]։ Հին եգիպտացիների ծովային վարպետությանը վերաբերյալ կան որոշ առավել վառ վկայություններ, ինչպես օրինակ մեծ նավի տախտակամածերը և պապիրուսում վկայված հարյուրավոր ոտնաչափ պարաններ, որոնք փաթաթված հսկակայկան կծիկներ էին[167]։ 2013 թվականին ֆրանս-եգիպտական հնագետների խումբը հայտնաբերել է աշխարհի ամենահին նավահանգիստը, որը թագավոր Քեոփսի ժամանակաշրջանի է՝ 4500 տարեկան և այն եղել է Կարմի ծովի ափին՝ Վեդի էլ-Ջարֆի մոտ (Սուեզի ջրանցքից մոտավորապես 110 մղոն հեռավորության վրա)[168]։

1977 թվականին հայտնբերվել է Եգիպտոսի Միջին թագավորությանը պատկանող հյուսիս-հարավ ուղին, որը ձգվում էրԹիմսահ լճից դեպիԲալլահ լիճ[169]։ Այն թվագրված է Եգիպտոսի Միջին թագավորության ժամանակաշրջանով՝ ճանապարհին կառուցված հնագույն բնակավայրերը թվագորումը արտացոլելով[169][170]։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հազարամյակների ընթացքում եգիպտացիները ստեղծեցին դաստիարակության ուսուցման և կրթության յուրահատուկ համակարգ։ Հին եգիպտացուն բնորոշ էր քչախոսությունը, աշխատասիրությունը, դիմացկունությունը։ Հետմահու կյանքի վերաբերյալ կրոնական պատկերացումները ստիպում էին հատուկ ուշադրություն հատկացնել երեխաների ուսուցմանն ու դաստիարակությանը։ Զավակները ճիշտ կատարելով իրենց ծնողների թաղման ծիսակատարությունները պետք է ծնողների համար հետմահու կյանք ապահովեին։ Զավակների բարոյական դաստիարակությունն իրականացվում էր բանավոր և գրավոր խրատական պատմությունների միջոցով։ Ընտանիքում կնոջ և տղամարդու միջև կար իրավահավասարություն, ահա ինչու տղաների և աղջիկների ուսուցմանն ու դաստիարակությանը հավասար ուշադրություն էր հատկացվում։

Թե բարձր և թե ցածր խավերի համար բնորոշ էր մասնագիտության փոխանցումը հորից որդուն։ Դա կատարվում էր երկարատև ուսուցման միջոցով, որի ժամանակ կիրառվում էին նաև ֆիզիկական պատժամիջոցներ։ Քանի որ ուսուցման նպատակը երեխային տվյալ ընտանիքի ավանդական մասնագիտությանը պատրատելն էր, կրթության առաջին օղակը հանդիսանում էր ընտանեկան դպրոցը։ Հայրը որդուն սովորեցնում էր իր մասնագիտության հիմունքները։ Հետագայում նման ընտանեկան դպրոցներում վճարովի հիմունքներով տվյալ մասնագիտությունը սովորում էին նաև այլ ծնողների երեխաներ։Գրավոր լեզվի տարածումը և պետության կարիքների համար գրագետ մարդկանց աճող պահանջարկը առաջ բերեց նաև գրագիտության դպրոցների առաջացման պահանջ։ Պաշտոնյաներին և աստիճանավորների մոտ ծառայության մեջ էին մեծ թվով գրագիրներ։ Նրանց պարտականությունների շրջանակը լայն և բազմազան էր։ Գրագիրը պետք է կարողանար գրագետ և արագ գրել, կարդալ արագագիր գրառումները և դասական հիերոգլիֆներով գրված տեքստերը, կազմել տեղանքի քարտեզ, կատարել մաթեմատիկական հաշվարկներ հարկերի հավաքման, ծախսերի և եկամուտների վերաբերյալ, կազմել պաշտոնական գրություններ, հրովարտակներ, տարեգրություններ։

Գրագիր դառնալու արվեստին տիրապետում էին տարիների տքնաջան աշխատանքով։ Գրել սովորում էինպապիրուսի վրա, եղեգնյա գրչով, մոխրից պատրաստված սև թանաքով։ Դպրոցական պապիրուսները լվացվում և մի քանի անգամ օգտագործվում էին։ Պահպանվել են նման գրառումներ՝ ուսուցչի կատարած ուղղումներով։

ՀինԵգիպտոսում կարևոր տնտեսական և գիտա-կրթական դեր էին խաղում տաճարները։ Արքաները տաճարներին խոշոր կալվածքներ և հազարավոր ստրուկներ էին նվիրում։ Տաճարներում կուտակված մթերքի պաշարներն օգտագործվում էին պետության կարիքների համար հասարակական աշխատանքներ կատարելիս գյուղացիներին մթերապահիկ հատկացնելու, ինչպես նաև տարերային աղետների դեպքում բնակչությանը օգնություն տրամադրելու համար Արքայական և տաճարական խոշոր տնտեսություններում օգտագործում էին համայնական գյուղացիների աշխատանքը որպես պարհակ։ Նման աշխատանքները ղեկավարելու համար անհրաժեշտ էին գրագետ, կրթված մարդիկ, որոնք կարողանային հաշվարկել օրվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալը, ծախսված մթերքների չափը և այլն։ Նման գիտելիքներ կարելի էր ստանալ հատուկ պետական-տաճարական դպրոցներում, որտեղ սովորում էին քրմերի և աստիճանավորների երեխաները։ Այսպիսով, Եգիպտոսում կրթությունը պետական մենաշնորհ էր և հասանելի էր միայն հասարակության վերնախավին։

Բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր սովորել տաճարային դպրոցում։ Նման դպրոցները խիստ մասնագիտացված էին։ Կային դպրոցներ որտեղ սովորեցնում էին կառավարելու արվեստը, ճարտարախոսություն, պատմություն։ Որոշ տաճարների դպրոցներում առավելապես սովորեցնում էին ճշգրիտ գիտություններ՝ մաթեմատիկա, երկրաչափություն, աշխարհագրություն, աստղագիտություն։ Առանձին դպրոցներում սովորեցնում էին օտար լեզուներ՝ նվաճված երկրներում աստիճանավոր աշխատելու կամ հարևան երկրների հետ գրագրություն վարելու համար։ Կային նաև առանձին դպրոցներ, որտեղ սովորեցնում էին բժշկական գիտելիքներ,քիմիա,ֆիզիկա, դեղագործություն, անասնաբուժություն։ Եգիպտացիները շատ հմուտ էին բժշկության մեջ և կարողանում էին բուժել տարբեր ներքին հիվանդություններ, կատարել բարդ վիրահատություններ։ Ուսյալ և կրթված մարդիկ հասարակության մեջ ավելի բարձր դիրք էին զբաղեցնում և ավելի հարուստ էին լինում։

Մաթեմատիկա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտական մաթեմատիկա
18-րդ դինաստիայի աստղագիտական աղյուսակը Սենեմուտի գերեզմանում,[171]

Մաթեմատիկական հաշվարկների ամենավաղ օրինակները վերաբերում ենՆաքադայի ժամանակաշրջանի կանխագուշակումներին և ցույց են տալիս լիարժեք զարգացածհաշվարկման համակարգ[172]։ Կրթված եգիպտացիների համար կարևոր էր մաթեմատիկան, այդ իսկ պատճառով էլ Նոր թագավորությունում ստեղծվեցին պայմանական նշաններ, որը գրողը առաջացնում էր գիտական մրցակցություն իր և մեկ այլ գրագրի միջև առօրյա հաշվարկումների համար, ինչպիսիք էին հողի, աշխատանքի և հացահատիկի հաշվառումը[173]։Ռինդի մաթեմատիկական պապիրուսի ևՄոսկովյան մաթեմատիկական պապիրուսի տեքստերը ցույց են տալիս, որ հին եգիպտացիները կարող էին իրականացնել չորս հիմնական մաթեմատիկական գործողություն՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում, որով հաշվում էին արկղների և բուրգերի ծավալները և հաշվել ուղղանկյունների, եռանկյունների և շրջանակների մակերեսը։ Նրանք հասկացել էինհանրահաշվի ևերկրաչափության հիմնական հասկացությունները և միաժամանակ կարող էին լուծելպարզ հավասարումներ[174]։

Մաթեմատիկական նշանակումները տասնորդանական էր և մեկ տասնորդի համար հիմնվել է մեկ միլիոն հիերոգլիֆային նշաններ։ Նրանցից յուրաքանչյուրը կարող էր գրվել այքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր ավելացնել ցանկալի համարը և որպեսզի գրվեր ութսուն կամ ութ հարյուր տնյալ սիմվոլը համապասխանաբար գրվում էր ութ անգամ[175]։ Քանի որ դրանց հաշվարկման մեթոդները չկարողացան ավելի շատ բաժիններ մշակել մեկից ավելի մեծ թվերով, նրանք գրում էինկոտորակներ։ Օրինակ, նրանք որոշում էին երկու-հինգերորդ մասը՝ մեկ երրորդի + մեկ տասնհինգերորդ գումարի չափով[176]։ Որոշ ընդհանուր կոտորակներ նրանք գրում էին հատուկ հիերոգլիֆների միջոցով, որը համարժեք էր ժամանակակից երկու երրորդին[177]։

Հին եգիպտացի մաթեմատիկոսները գիտեինՊյութքգորասի թեորեմը, որպես էմպիրիկ բանաձև։ Օրինակ նրանք գիտեին, որ եռանկյունը ունի ուղիղ անկյուն հակառակներքնաձիգի, որն միասին ուներ 3–4–5 հարաբերակցություն[178]։ Նրանք կարողանում էին հաշվելշրջանագծի մակերեսը՝ տրամագծից հանելով մեկ-իններորդը և ստանում պատասխանը. They were able to estimate the area of acircle by subtracting one-ninth from its diameter and squaring the result:

մակերես ≈ [(89)D]2 = (25681)r 2 ≈ 3.16r 2,

բանաձևի համապատասխան մոտավաոր արժեքըπr 2.[178][179]

Ոսկե հատումը կարծես թե արտացոլվում է շատ եգիպտական շինություններում, այդ թվում բուրգերում, սակայն դրա օգտագործումը կարող էր լինել հին եգիպտական փորձի անհավասարկշիռ հետևանք[180]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Եգիպտոսի բնակչության պատմություն

Հույն պատմաբանՀերոդոտոսը կարծում էր, որ հին եգիպտացիները նման են եղելԿողքիսի ժողովրդին (ներկայիսՎրաստան)։ Այս պնդումը ներկայիս գիտնականների կողմից համարվում է հորինված[181][182][183]։

Քանի որ ես շուտով հասկացել եմ ինքս, որ հետո լսել եմ մյուսներից, որ Կողքիսը ակնհայտորեն եգիպտական է։ Երբ հասկացա, այն ժամանակ, երբ հաեմատեցի Կողքիսի ժողովրդին և եգիպտացիներին և պարզեցի, որ կողքիսցիները ավելի լավ գիտեին եգիպտացիների մասին, քան եգիպտացիները նրանց։ Որոշ եգիպտացիներ ասում են, որ իրենք մտածում են, որ Կողքիսը ծագել է Սիոնիստիզմի բանակից, բայց ես ինքս իմացա նրանց եգիպտական ծագումը ոչ միայն այն պատճառով, որ Կողքիսի ժողովուրդը սևամորթ է և գանգրահեր (սակայն հաշիվ չէ, քանի որ այդ հատկությունները տարածված են և այլն), բայց ավելի կարևոր է, քանի որ կողքիսցիները, եգիպտացիները և եթովպացիները աշխարհում միակ ժողովուրդներն են, ովքեր թլփատություն են իրականացնում և միշտ էլ դա արել են։

2017 թվականինՅոհաննես Կրաուսեի գլխավորությամբ թիմին հաջողվեց պարզել 90 մումիացած անձերի ժառանգակազմը (գենոֆոնդ)։ Չնայած վերջնական չէ, քանի որ մումիաները չէին պատկանում ոչ տվյալ ժամանակահատվածի և ոչ էլ տվյալ տարածաշրջանի և նրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հին եգիպտացիները «սերտորեն հիշեցնում էին հին և ժամանակակից Մերձավոր Արևելքի բնակչությանը, հատկապեսԼևանտի, և գրեթե ոչ մի ԴՆԹ չի համապասխանոևմԵնթասահարայի բնակչությանը։ Ավելին, մումիաների գենետիական մնացորդային բնույթ էր կրում, այսին կայսրությունը նվաճվել է նուբիացիների, հույների և հռոմեացիների կողմից։ Սակայն, հետագայում մի բան փոխեց եգիպտացիների ժառանգակազմը։ Ժամանակակից եգիպտացիների ԴՆԹ-ի մոտ 15% -ից մինչև 20% -ը արտացոլվում են ասիական ծագում, բայց հնագույն մումիաները ունեցել են միայն ԴՆԹ-ի 6-15% աֆրիկյան ծագում[184]։

Ժառանգություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Տե՛ս նաև՝Զբոսաշրջությունը Եգիպտոսում

Եգիպտոսը աշխարհին մեծ ժառանգություն է թողել իր մշակույթով և հուշարձաններով։ Օրինակ Իսիս աստվածուհու պաշտամունքը դարձավ հայտնիՀռոմեական կայսրությունում, քանի որ հուշակոթողներ և այլ մասունքներ տեղափոխվեցին Հռոմ[185]:Հռոմեացիները նաև Եգիպտոսից ներմուծում էինշինարարական նյութեր՝ եգիպտական ոճով կառույցներ կառուցելու համար։ Հին պատմիչներից, ինչպիսիք էինՀերոդոտոսը,Ստրաբոնը ևԴիոդորոս Սիցիլիացին ուսումնասիրել և գրել են այն երկրի մասին, որտեղ հռոմեացիները եկել են որպես աստվածային վայր[186]։

Միջնադարում ևՎերածննդի ժամանակաշրջանում եգիպտական հեթանոսական մշակույթը անկում ապրեց քրիստոնեության ևավել ուշիսլամի աճից հետո, սակայն հետաքրքրությունը դեպի Եգիպտոսի հնություն շարունակվում էր միջնադարյան գիտնականների գրքերում, ինչպիսիք են՝Դուլ-Նուն ալ-Միսրին ևԱլ-Մաքրիզին[187]։ Տասներորդ և տասնութերորդ դարերում եվրոպացի ճանապարհորդները և զբոսաշրջիկները իրենց ճանապարհորդությունների մասին գրեցին պատմություններ, որոնք Եվրոպայում հանգեցրինեգիպտամոլության ալիքի։ Այս նոր հետաքրքրությունը կոլեկցիոներներին ուղարկեց Եգիպտոս, որոնք վերցնում, գնում կամ ձեռք էին բերում կարևոր հնություններ[188]։

Թեև Եգիպտոսի եվրոպական գաղութային օկուպացիան քանդել էր երկրի պատմական ժառանգության զգալի մասը, սակայն որոշ օտարերկրացիներ թողել էին շատ դրական հետքեր։ Օրինակ,Նապոլիոնը կազմակերպեց առաջին ուսումնասիրությունները եգիպտագիտության մեջ և նա մոտ 150 գիտնական և արվեստագետ բերեց Եգիպտոս,նրաբնության պատմությունը ուսումնասիրեելու համար,որը հրատարակվեցDescription de l'Égypte-ում[189]։

20-րդ դարում Եգիպտոսի կառավարությունը և հնագետները պեղումների ընթացքում կարևորեցին մշակույթի ամբողջականությունը։Հնությունների Գերագույն Խորհուրդը հաստատում և վերահսկում է բոլոր պեղումները, որոնք ուղղված են ոչ թե գանձերի, այլ տեղեկատվության որոնմանը։ Խորհուրդը նաև վերահսկում է թանգարանների և հուշարձանների վերականգման ծրագիրը, որոնք նախատեսված են Եգիպտոսի պատմական ժառանգությունը պահպանելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Allen (2000) p. 13
  2. 2,02,1Loprieno (1995a) pp. 10–26
  3. 3,03,1Allen (2000) p. 7
  4. 4,04,1Loprieno (2004) p. 166
  5. 5,05,1El-Daly (2005) p. 164
  6. 6,06,1Allen (2000) p. 8
  7. James (2005) p. 84
  8. Shaw (2002) pp. 17, 67–69
  9. Shaw (2002) p. 17
  10. Ikram, Salima (1992).Choice Cuts: Meat Production in Ancient Egypt. University of Cambridge. էջ 5.ISBN 978-90-6831-745-9.LCCN 1997140867.OCLC 60255819. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  11. Hayes (1964) p. 220
  12. Childe, V. Gordon (1953),New Light on the Most Ancient Near East, (Praeger Publications)
  13. Barbara G. Aston, James A. Harrell, Ian Shaw (2000). Paul T. Nicholson and Ian Shaw editors. "Stone," inAncient Egyptian Materials and Technology, Cambridge, 5–77, pp. 46–47. Also note: Barbara G. Aston (1994). "Ancient Egyptian Stone Vessels,"Studien zur Archäologie und Geschichte Altägyptens 5, Heidelberg, pp. 23–26. (See on-line posts:[1] and[2].)
  14. Patai, Raphael (1998),Children of Noah: Jewish Seafaring in Ancient Times (Princeton Uni Press)
  15. «Chronology of the Naqada Period». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  16. 16,016,1Shaw (2002) p. 61
  17. «Faience in different Periods». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  18. Allen (2000) p. 1
  19. Clayton (1994) p. 6
  20. Shaw (2002) pp. 78–80
  21. 21,021,1Shaw (2002) p. 70
  22. «Early Dynastic Egypt». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  23. Robins (1997) p. 32
  24. James (2005) p. 40
  25. Shaw (2002) p. 102
  26. Shaw (2002) pp. 116–7
  27. Clayton (1994) p. 69
  28. Shaw (2002) p. 120
  29. 29,029,1Shaw (2002) p. 146
  30. Clayton (1994) p. 29
  31. Shaw (2002) p. 148
  32. Clayton (1994) p. 79
  33. Shaw (2002) p. 158
  34. Shaw (2002) pp. 179–82
  35. Robins (1997) p. 90
  36. Shaw (2002) p. 188
  37. 37,037,1Ryholt (1997) p. 310
  38. Shaw (2002) p. 189
  39. Shaw (2002) p. 224
  40. Clayton (1994) pp. 104–107
  41. James (2005) p. 48
  42. Bleiberg (editor), Edward (2005).«Ancient Egypt 2675-332 BCE: Architecture and Design».Arts and Humanities Through the Eras.1. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.{{cite journal}}:|last1= has generic name (օգնություն)
  43. Aldred (1988) p. 259
  44. Cline (2001) p. 273
  45. With his two principal wives and large harem, Ramesses II sired more than 100 children. Clayton (1994) p. 146
  46. Tyldesley (2001) pp. 76–7
  47. Killebrew 2013, էջ. 2 harvnb error: no target: CITEREFKillebrew2013 (help). Quote: "First coined in 1881 by the French Egyptologist G. Maspero (1896), the somewhat misleading term "Sea Peoples" encompasses the ethnonyms Lukka, Sherden, Shekelesh, Teresh, Eqwesh, Denyen, Sikil / Tjekker, Weshesh, and Peleset (Philistines). [Footnote: The modern term "Sea Peoples" refers to peoples that appear in several New Kingdom Egyptian texts as originating from "islands" (tables 1-2; Adams and Cohen, this volume; see, e.g.,Drews 1993, 57 for a summary). The use of quotation marks in association with the term "Sea Peoples" in our title is intended to draw attention to the problematic nature of this commonly used term. It is noteworthy that the designation "of the sea" appears only in relation to the Sherden, Shekelesh, and Eqwesh. Subsequently, this term was applied somewhat indiscriminately to several additional ethnonyms, including the Philistines, who are portrayed in their earliest appearance as invaders from the north during the reigns of Merenptah and Ramesses Ill (see, e.g., Sandars 1978; Redford 1992, 243, n. 14; for a recent review of the primary and secondary literature, see Woudhuizen 2006). Hencefore the term Sea Peoples will appear without quotation marks.]"
  48. The End of the Bronze Age: Changes in Warfare and the Catastrophe Ca. 1200 B.C., Robert Drews, p48–61 Quote: "The thesis that a great "migration of the Sea Peoples" occurred ca. 1200 B.C. is supposedly based on Egyptian inscriptions, one from the reign of Merneptah and another from the reign of Ramesses III. Yet in the inscriptions themselves such a migration nowhere appears. After reviewing what the Egyptian texts have to say about 'the sea peoples', one Egyptologist (Wolfgang Helck) recently remarked that although some things are unclear, "eins ist aber sicher: Nach den agyptischen Texten haben wir es nicht mit einer 'Volkerwanderung' zu tun." Thus the migration hypothesis is based not on the inscriptions themselves but on their interpretation."
  49. James (2005) p. 54
  50. Cerny (1975) p. 645
  51. Shaw (2002) p. 345
  52. Shaw (2002) p. 358
  53. James (2005) p. 63
  54. Shaw (2002) p. 426
  55. 55,055,1Shaw (2002) p. 422
  56. Shaw (2003) p. 431
  57. "The Church in Ancient Society",Henry Chadwick, p. 373, Oxford University Press US, 2001,0-19-924695-5
  58. "Christianizing the Roman Empire A.D 100–400",Ramsay MacMullen, p. 63, Yale University Press, 1984,0-300-03216-1
  59. Shaw (2002) p. 445
  60. Manuelian (1998) p. 358
  61. Manuelian (1998) p. 363
  62. «Egypt: Coins of the Ptolemies». University College London. 2002. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  63. Meskell (2004) p. 23
  64. 64,064,164,2Manuelian (1998) p. 372
  65. Walbank (1984) p. 125
  66. Manuelian (1998) p. 383
  67. James (2005) p. 136
  68. Billard (1978) p. 109
  69. «Social classes in ancient Egypt». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  70. Slavery in Ancient EgyptԱրխիվացված 2012-08-30Wayback Machinefromhttp://www.reshafim.org.ilԱրխիվացված 2019-04-05Wayback Machine. Retrieved 28 August 2012.
  71. Janet H. Johnson.«Women's Legal Rights in Ancient Egypt». University of Chicago, 2004. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  72. Oakes (2003) p. 472
  73. McDowell (1999) p. 168
  74. Manuelian (1998) p. 361
  75. Nicholson (2000) p. 514
  76. Nicholson (2000) p. 506
  77. Nicholson (2000) p. 510
  78. Nicholson (2000) pp. 577 and 630
  79. 79,079,1Strouhal (1989) p. 117
  80. 80,080,180,2Manuelian (1998) p. 381
  81. Nicholson (2000) p. 409
  82. Heptner, V. G., Sludskij, A. A. (1992) [1972].«Lion».Mlekopitajuščie Sovetskogo Soiuza. Moskva: Vysšaia Škola [Mammals of the Soviet Union. Volume II, Part 2. Carnivora (Hyaenas and Cats)]. Washington DC: Smithsonian Institution and the National Science Foundation. էջեր 83–95.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  83. Oakes (2003) p. 229
  84. Greaves (1929) p. 123
  85. Lucas (1962) p. 413
  86. Nicholson (2000) p. 28
  87. C.Michael Hogan. 2011.Sulfur. Encyclopedia of Earth, eds. A. Jorgensen and C.J. Cleveland, National Council for Science and the environment, Washington DCԱրխիվացված 28 Հոկտեմբեր 2012Wayback Machine
  88. Scheel (1989) p. 14
  89. Nicholson (2000) p. 166
  90. Nicholson (2000) p. 51
  91. Shaw (2002) p. 72
  92. Naomi Porat and Edwin van den Brink (editor), "An Egyptian Colony in Southern Palestine During the Late Predynastic to Early Dynastic," inThe Nile Delta in Transition: 4th to 3rd Millennium BC (1992), pp. 433–440.
  93. Naomi Porat, "Local Industry of Egyptian Pottery in Southern Palestine During the Early Bronze I Period," inBulletin of the Egyptological, Seminar 8 (1986/1987), pp. 109–129. See alsoUniversity College London web post, 2000.
  94. Shaw (2002) p. 322
  95. Manuelian (1998) p. 145
  96. Harris (1990) p. 13
  97. Loprieno (1995b) p. 2137
  98. Loprieno (2004) p. 161
  99. Loprieno (2004) p. 162
  100. Loprieno (1995b) p. 2137–38
  101. Vittman (1991) pp. 197–227
  102. Loprieno (1995a) p. 46
  103. Loprieno (1995a) p. 74
  104. Loprieno (2004) p. 175
  105. Allen (2000) pp. 67, 70, 109
  106. Loprieno (2005) p. 2147
  107. Loprieno (2004) p. 173
  108. Strouhal (1989) p. 235
  109. Lichtheim (1975) p. 11
  110. Lichtheim (1975) p. 215
  111. "Wisdom in Ancient Israel", John Day, /John Adney Emerton, /Robert P. Gordon/ Hugh Godfrey/Maturin Williamson, p23, Cambridge University Press, 1997,0-521-62489-4
  112. Lichtheim (1980) p. 159
  113. Manuelian (1998) p. 401
  114. Manuelian (1998) p. 403
  115. Manuelian (1998) p. 405
  116. Manuelian (1998) pp. 406–7
  117. «Music in Ancient Egypt». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  118. Manuelian (1998) p. 126
  119. "The Cambridge Ancient History: II Part I, The Middle East and the Aegean Region, c. 1800 – 13380 B.C", Edited I.E.S Edwards–C.JGadd–N.G.L Hammond-E.Sollberger, Cambridge at the University Press, p. 380, 1973,0-521-08230-7
  120. Manuelian (1998) pp. 399–400
  121. Clarke (1990) pp. 94–7
  122. Badawy (1968) p. 50
  123. «Types of temples in ancient Egypt». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  124. Dodson (1991) p. 23
  125. Dodson, Aidan; Ikram, Salima (2008).The Tomb in Ancient Egypt. Thames & Hudson. էջեր 218, 275–276.ISBN 978-0-500-05139-9.
  126. Robins (1997) p. 29
  127. Robins (1997) p. 21
  128. Robins (2001) p. 12
  129. Nicholson (2000) p. 105
  130. James (2005) p. 122
  131. Robins (1998) p. 74
  132. Shaw (2002) p. 216
  133. Robins (1998) p. 149
  134. Robins (1998) p. 158
  135. James (2005) p. 102
  136. "The Oxford Guide: Essential Guide to Egyptian Mythology", edited byDonald B. Redford, p. 106,Berkley Books, 2003,0-425-19096-X
  137. James (2005) p. 117
  138. Shaw (2002) p. 313
  139. Allen (2000) pp. 79, 94–5
  140. Wasserman,et al. (1994) pp. 150–3
  141. «Mummies and Mummification: Old Kingdom». Digital Egypt for Universities, University College London. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  142. «Mummies and Mummification: Late Period, Ptolemaic, Roman and Christian Period». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  143. «Shabtis». Digital Egypt for Universities, University College London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  144. James (2005) p. 124
  145. Shaw (2002) p. 245
  146. Manuelian (1998) pp. 366–67
  147. Clayton (1994) p. 96
  148. Shaw, Garry J. (2009). «The Death of King Seqenenre Tao».Journal of the American Research Center in Egypt.45.
  149. Shaw (2002) p. 400
  150. Nicholson (2000) p. 177
  151. Nicholson (2000) p. 109
  152. Nicholson (2000) p. 195
  153. Nicholson (2000) p. 215
  154. Filer (1995) p. 94
  155. Filer (1995) pp. 78–80
  156. Filer (1995) p. 21
  157. Figures are given foradult life expectancy and do not reflect life expectancyat birth. Filer (1995) p. 25
  158. Filer (1995) p. 39
  159. Strouhal (1989) p. 243
  160. Stroual (1989) pp. 244–46
  161. Stroual (1989) p. 250
  162. Pećanac M; Janjić Z; Komarcević A; Pajić M; Dobanovacki D; Misković SS (May–Jun 2013). «Burns treatment in ancient times».Medicinski pregled.66 (5–6): 263–7.doi:10.1016/s0264-410x(02)00603-5.ISSN 0264-410X.PMID 23888738.
  163. Filer (1995) p. 38
  164. 164,0164,1164,2164,3Ward, Cheryl. "World's Oldest Planked Boats", inArchaeology (Volume 54, Number 3, May/June 2001). Archaeological Institute of America.
  165. 165,0165,1Schuster, Angela M.H. "This Old Boat", 11 December 2000. Archaeological Institute of America.
  166. 166,0166,1Shelley Wachsmann, Seagoing Ships and Seamanship in the Bronze Age Levant (Texas A&M University Press, 2009), p. 19.
  167. 167,0167,1«Egypt's Ancient Fleet: Lost for Thousands of Years, Discovered in a Desolate Cave».Discover Magazine.
  168. «Most Ancient Port, Hieroglyphic Papyri Found».DNews.
  169. 169,0169,1Shea, William H. "A Date for the Recently Discovered Eastern Canal of Egypt", inBulletin of the American Schools of Oriental Research',' No. 226 (April 1977), pp. 31–38.
  170. SeeSuez Canal.
  171. Full version atMet Museum
  172. Understanding of Egyptian mathematics is incomplete due to paucity of available material and lack of exhaustive study of the texts that have been uncovered. Imhausenet al. (2007) p. 13
  173. Imhausenet al. (2007) p. 11
  174. Clarke (1990) p. 222
  175. Clarke (1990) p. 217
  176. Clarke (1990) p. 218
  177. Gardiner (1957) p. 197
  178. 178,0178,1Strouhal (1989) p. 241
  179. Imhausenet al. (2007) p. 31
  180. Kemp (1989) p. 138
  181. Marincola, John (2001).Greek Historians. Oxford University Press. էջ 34.ISBN 978-0-19-922501-9.
  182. Fehling, Detlev (1994). «The art of Herodotus and the margins of the world». In Z. R. W. M. von Martels (ed.).Travel Fact and Travel Fiction: Studies on Fiction, Literary Tradition, Scholarly Discovery, and Observation in Travel Writing. Brill's studies in intellectual history. Vol. 55. Leiden: Brill. էջ 13.ISBN 9789004101128.
  183. Boedeker, Deborah (2000). «Herodotus' genre(s)». In Mary Depew & Dirk Obbink (ed.).Matrices of Genre: Authors, Canons, and Society. Harvard University Press. էջեր 101–102.ISBN 978-0-674-03420-4.
  184. http://www.nature.com/articles/ncomms15694
  185. Siliotti (1998) p. 8
  186. Siliotti (1998) p. 10
  187. El-Daly (2005) p. 112
  188. Siliotti (1998) p. 13
  189. Siliotti (1998) p. 100

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Գլխավոր
թեմաներ
Բանակ ·Մեջայի ·Ճարտարապետություն ·Կեղծ դուռ ·Մաստաբա ·Բուրգեր ·Այգիներ ·Սերդաբ ·Թալաթաթ ·Տաճարներ ·Աշխարհագրություն ·Վերին Եգիպտոս ·Ստորին Եգիպտոս ·Նեղոս ·Նոմ ·Եգիպտացիներ ·Կանայք ·Ղպտիներ ·Նախապատմանական Եգիպտոս ·Գրականություն ·Երաժշտություն ·Քանդակագործություն ·Գիտություն ·Օրացույց ·Մաթեմատիկա ·Բժշկություն ·Հաշիվ ·Գիր ·Դեմոտական գիր ·Հիերոգլիֆային գիր ·Հիերոգլիֆներ ·Արդարադատություն ·Կրոն ·Քրմություն ·Մագիա ·Թաղման արարողություններ ·Թաղման կոն ·Փիլիսոփայություն ·Եգիպտերեն
Պատմական
շրջաններ
Այլ
Ցանկեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հին Եգիպտոս» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 467
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հին_Եգիպտոս&oldid=10676944» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp