Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հեյմդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյմդալ
Հեյմդալը կանգնած էԲիվրյոստ կամրջի վրա և փչում էԳյալարհորն եղջյուրը։
Տեսակականդինավյան աստված
ԴիցաբանությունՍկանդինավյան դիցաբանություն
Սեռարական
Զբաղմունքաստվածների և Բիվրյոստ կամրջի պահապան
ՀայրՕդին
ՄայրՀեյմդալի ինը մայրեր
ԱտրիբուտներԳուլտոպ,Գյալարհորն
Հատկանիշներսուր տեսողություն և լսողություն
 Heimdallr Վիքիպահեստում

Հեյմդալ (հին նորվ.՝Heimdallr [ˈhɛimˌdɑllz̠], ժամանակակիցիսլանդերեն՝Heimdallur [ˈheimˌtatlʏr̥]),սկանդինավյան դիցաբանությունում աստվածների և տիեզերական ծառԻգդրասիլի պահապան աստված, որը հսկում էԲիվրյոստ կամուրջը։

Նկարագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հեյմդալը մարդկությանն է հանձնում աստվածների նվերը, նկարիչ՝ Նիլս Ասպլունդ, 1907

ՀեյմդալնՕդինի ևԻնը մայրերի որդին է[1] և դասվում էԱսերի շարքին։ Որպես աստվածների պահապան՝ իր կացարան Հիմինբյորգից («Երկնային լեռ») հսկում է այրվող ծիածանի տեսք ունեցող Բիվրյոստ կամուրջը, որըԱսգարդը՝ երկինքը, կապում էՄիդգարդի՝ երկրի հետ՝ Ասգարդի մուտքը պաշտպանելով հսկայոտուններից։

Ըստ սկանդինավյան հավատալիքների՝ Հեյմդալն ունի ապագան տեսնելու կարողություն և սուր զգայարաններ, մասնավորապես՝ սուր տեսողություն ու լսողություն։ Նա նկարագրվում է նաև որպես ձյունաճերմակ մաշկով «փայլող աստված», «ամենապայծառն ասերից», «նա, ով կանխատեսում է ապագան, ինչպեսվաները»։ Հեյմդալը համարվում է նաև լույսի և արևածագի աստվածը[2]։ Նրա մականուններն են՝ «ոսկեղջյուր» և «ոսկեատամ»։ Հեյմդալին են պատկանում ոսկեբաշ ձիԳուլտոպը և ոսկե ահեղաձայն եղջյուրը՝Գյալարհորնը, որը կախված է նրա գոտուց։ Ըստ սկանդինավյան դիցաբանության՝ աշխարհի վերջից՝Ռագնարյոկից առաջ Հեյմդալը եղջյուր է փչում՝ աստվածներին կանչելով վերջին մարտի[3]։

Հեյմդալին է վերագրվում մարդկության բաժանումը՝ ըստսոցիալական դասակարգերի։ Նրան վերաբերող այլ ուշագրավ պատմություններից են Բրիսինգամեն թանկարժեք ապարանջանի վերադարձըՖրեյային, որը Հեյմդալը խլում էԼոկիից՝ նրա հետծովափոկի տեսքով մարտի բռնվելու արդյունքում։ Հեյմդալի և Լոկիի հարաբերությունները մշտապես թշնամական են, և հատկանշական է, որ ըստ կանխագուշակության՝ Ռագնարյոկի իրադարձությունների ժամանակ Հեյմդալը և Լոկին, մարտի բռնվելով, պետք է սպանեն միմյանց[4]։

Հիշատակումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հեյմդալը հիշատակվում է ավելի վաղ ավանդապատումների հիման վրա 13-րդ դարում կազմված բանաստեղծությունների ժողովածու«Ավագ Էդդայում», 13-րդ դարում գրված«Կրտսեր Էդդայում» և հին սկանդինավյան սագաների ժողովածու«Հեյմսկրինգլայում», արքունական բանաստեղծների՝սկալդների պոեզիայում ևԱնգլիայում հայտնաբերված հին սկանդինավերենռունական գրություններում։ Միայն երկու տող է պահպանվել «Հեյմդալի հմայախոսությունը» (Heimdalargaldr) չափածո ստեղծագործությունից։

Ժամանակակից մշակույթում

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՀեյմդալըՄարվելի կոմիքսներում

Կոմիքսներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հեյմդալ աստծո կերպարի վրա է հիմնվածMarvel Comics-ի կողմից հրատարակվածկոմիքսների հերոս Հեյմդալի կերպարը, որը նկարագրվում է որպես ամենատես ու ամենալուր, օժտված է գերմարդկային ուժով, դիմացկունությամբ, երկարակեցությամբ և հեռափոխադրման (տելեպորտացիա) կարողությամբ։ Բիվրյոստ կամրջի միակ պահապանն է Ասգարդում։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի«Թոր» (2011),«Թոր։ Մռայլ աշխարհը» (2013),«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015),«Թոր։ Ռագնարյոկ» (2017) և«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (2018) ֆիլմերում Հյելմդալը հանդես է գալիս որպես Բիվրյոստի պահապան՝ բացելով և փակելով այն մյուս աստվածների խնդրանքով, ինչպես նաև ունի տարբեր աշխարհներում կենդանի էակներին հետևելու կարողություն։ Հեյմդալին մարմնավորել է կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանԻդրիս Էլբան։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Faulkes (1995:25-26):
  2. «Հեյմդալ».Random House Webster's Unabridged Dictionary.
  3. Lindow (2002: 170):
  4. Faulkes (1995:54):

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • MyNDIR (My Norse Digital Image Repository) Նկարազարդումներ ձեռագիր մատյաններում և վաղ շրջանի տպագիր գրքերում, որտեղ պատկերված է Հեյմդալը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հեյմդալ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND129202886 ·LCCNn2015053073 ·VIAF42910162 ·WorldCat VIAF42910162
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հեյմդալ&oldid=9744746» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp