Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հել Հոլբրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հել Հոլբրուք
անգլ.՝Hal Holbrook
Ծնվել էփետրվարի 17,1925(1925-02-17)[1][2][3]
ԾննդավայրՔլիվլենդ,Օհայո,ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 23,2021(2021-01-23)[5](95 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ,Լոս Անջելես շրջան,Կալիֆոռնիա,ԱՄՆ[6]
ԳերեզմանMcLemoresville Cemetery
ԿրթությունԴենիսոն համալսարան[4], Culver Academies? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
ԸնտրանիNorth & South?
Ծնողներհայր՝Հարոլդ Ռոու Հոլբրուկ[7]
Ամուսին(ներ)Դիքսի Քարթեր, Քերոլ Իվ Ռոսսեն և Ռուբի Հոլբրուկ
Պարգևներ և մրցանակներ

Հել Հոլբրուք (անգլ.՝Hal Holbrook, ամբողջական անունըՀարոլդ Ռոուվ Հոլբրուք կրտսերանգլ.՝Harold Rowe Holbrook Jr.,փետրվարի 17,1925(1925-02-17)[1][2][3],Քլիվլենդ,Օհայո,ԱՄՆ[4] -հունվարի 23,2021(2021-01-23)[5],Բևերլի Հիլզ,Լոս Անջելես շրջան,Կալիֆոռնիա,ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Իր կարիերայի ընթացքում արժանացել է չորս հեռուստատեսային«Էմմի» մրցանակի և ևս վեց անգամ առաջադրվել է նույն մրցանակին, 2008 թվականին«Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համարերկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է«Օսկար» մրցանակի, ինչպես նաև 1966 թվականին ստացել է թատերական«Թոնի» մրցանակ։

Վաղ տարիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հել Հոլբրուքը ավարտել էՕհայո նահանգի Գրենվիլում գտնվող Դենինսոնի համալսարանը։

Կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հել Հոլբրուքը ամերիկյան բնահատուկ դերերի հայտնի կատարողը է և էպիզոդիկ դերերով նկարահանվել է մի քանի դասական ֆիլմերում։ Նրա հաջողությունը դարձել էՈւոթերգեյթյան սկանդալի մասին պատմող «Թագավորական ամբողջ զորքը» ֆիլմում անանուն իրազեկիչի դերը։ Հոլբրուքի ամենահայտնի դերը եղել է «Մառախուղ» սարսափ ֆիլմում քահանա հայր Մելոունի դերը։

2008 թվականին«Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համարերկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է«Օսկար» մրցանակի։ Հոլբրուքը դարձել է այդ կատեգորիայում մրցանակի առաջադրված ամենածեր մարդը։

2010 թվականին «Անարխիայի որդիները» հայտնի սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Քեթի Սագալ հերոսուհու հոր դերը։

Անձնական կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հոլբրուքը ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երեք երեխա։ 1945 թվականի սեպտեմբերի 22-ին ամուսնացել է Ռուբի Հոլբրուքի հետ, որից բաժանվել է 1965 թվականին։ Նրանից ունի երկու երեխա՝ Վիկտորյա Հոլբրուքը և Դեյվիդ Հոլբրուքը։ 1966 թվականի դեկտեմբերի 28-ին ամուսնացել է Քերոլ Եվա Ռոսենի հետ։ Նրանից ունի մեկ երեխա՝ Էվա Հոլբրուքը։ Նրանք բաժանվել են 1983 թվականի հունիսի 14-ին։ 1984 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է Դիքսի Քարտերի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև կնոջ մահը՝ 2010 թվականի ապրիլի 10-ը[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1966ֆԽումբըThe GroupԳաս Լերոյ
1967հֆՄարկ Տվենն այսօր երեկոյանMark Twain Tonight!Մարկ Տվեն
1968ֆՎայրենություն փողոցներումWild in the Streetsսենատոր Ջոնի Ֆերգյուս
1969սՀԴԲThe F.B.I.Քրիստոֆեր Սայմս
1969սԽաղի անվանումըThe Name of the Gameմայոր Ջոն Էդրիան
1970ֆՄեծ սպիտակ հույսThe Great White HopeԷլ Քեմերոն
1970սԴիսնեյլենդWalt Disney anthology television seriesՄիտչ Քոլինզ
1970-1971սՍենատորThe Bold Ones: The Senatorսենատոր Հեյս Ստոուվ
1973հֆՊուեբլոPuebloկապիտան Լլոյդ Մ. Բաչեր
1973ֆՋոնաթան Լիվինգսթոն անունով ճայըJonathan Livingston Seagullծերունի
1973ֆԲարձրագույն ուժMagnum Forceլեյտենանտ Բրիգս
1974-1975սԼինքոլնLincolnԱբրահամ Լինքոլն
1975-1977սՄեծ ներկայացումGreat Performancesտարբեր դերեր
1976ֆԹագավորական ամբողջ զորքըAll the President's MenԳլուբոկայա Գլուտկա
1977հֆՄեր քաղաքըOur Townռեժիսոր
1977ֆԾեսերRitualsՀարի
1977ֆՋուլիաJuliaԱլան
1977ֆՄեկ քարայծCapricorn OneՋեյմս Քելովեյ, թռիչքների ղեկավար
1980ֆՄառախուղThe FogՄելոունի հայր
1980ֆՆախագահի առևանգումըThe Kidnapping of the Presidentնախագահ Ադամ Սքոթ
1982ֆՍարսափի գեղադիտակCreepshowՀենրի Նորտրապ
1982ֆԱղջիկները անհետանում ենGirls Nite OutՋիմ Մաքվեյ
1983ֆԱստղային պալատThe Star ChamberԴատավոր Բենջամին Քաուլֆիլդ
1984մֆԱստղCelebrityԴ. Ա. Քելվին Սլեյջ
1984սՋորջ ՎաշինգտոնGeorge WashingtonՋոն Ադամս
1985մֆՀյուսիս և Հարավorth And SouthԱբրահամ Լինքոլն
1985հֆԹշնամու թիկունքումBehind Enemy LinesԳնդապետ Քելվին Թյորներ
1986մֆՀյուսիս և Հարավ 2North and South, Book IIԱբրահամ Լինքոլն
1988սԵրջանիկ օտարուհիԲնօրինակ անունն անհայտ էբժիշկ Էնդրյու Մաքքեյգ
1989հֆՕր առաջինDay Oneգեներալ Ջորջ Մարշալ
1990հֆՍպանություն փոքրիկ քաղաքումA Killing in a Small Townբժիշկ Բերդսլի
1993ֆԸնկերությունըThe FirmՕլիվեր Լեմբերտ
1995հֆՓերի Մեյսոնի առեղծվածները։ Խանդոտ կատակասերի դեպքըA Perry Mason Mystery: The Case of the Jealous JokesterՈՒիլյամ Մաքքենզի
1995հֆՄեկը բոլորի դեմShe Stood Alone: The Tailhook Scandalծովակալ Քելսո
1997մֆԿատուները չեն պարումCats Don't DanceԿրենստոն այծ
1997մֆՀերկուլեսHerculesԱմֆիտրիոն
1997ֆԱստծո աչքEye of Godշերիֆ Ռոջերս
1999ֆԱմուրինThe BachelorՌոյ Օ՚Դելլ
2000սԸնտանեկան իրավունքFamily Lawդատավոր Ռիչարդ Լլոյդ
2000սԱրտաքին սահմաններThe Outer LimitsՕլիվեր Հերբիսոն
2000մֆՍանտա Կլաուսի արկածներըThe Life & Adventures of Santa ClausԱկ
2001հֆԵրեք ծառերի լեգենդըThe Legend of the Three Treesպատմող
2001հֆՀանգիստ նավահանգիստԲնօրինակ անունն անհայտ էՀարոլդ Լ. Այկաս
2007ֆՎայրի պայմաններումInto the WildՌոն Ֆրանց
2008սՇտապ օգնությունERՕոոլթեր Պերկինս
2011ֆՋուր փղերի համարWater for ElephantsՋեյքոբ Ջենկովսկին ծերության մեջ
2012ֆԼինքոլնLincolnՖրենսիս Պրեստոն Բլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Internet Broadway Database — 2000.
  2. 2,02,1Eldridge A.Encyclopædia Britannica
  3. 3,03,1GeneaStar
  4. 4,04,14,24,3https://www.theguardian.com/film/2021/feb/02/hal-holbrook-dies-aged-95-deep-throat-all-the-presidents-men-mark-twain
  5. 5,05,15,2Hal Holbrook, Actor Who Channeled Mark Twain, Is Dead at 95The New York Times, 2021.
  6. 6,06,16,2https://www.nytimes.com/2021/02/02/theater/hal-holbrook-dead.htmlThe New York Times, 2021.
  7. 7,07,1Geni(բազմ․) — 2006.
  8. Hal Holbrook — Biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հել Հոլբրուք» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS2041938 ·BNEXX1504836 ·BNF139857289 ·GND1025206622 ·ISNI0000000114502579 ·LCCNn88068074 ·NKCpna2008444782 ·NLPa0000001256165 ·NTA073601519 ·NUKATn2009096130 ·SUDOC057552223 ·VIAF85135128 ·WorldCat VIAF85135128
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հել_Հոլբրուք&oldid=10254799» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp