Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում ենհարթ,գոգավոր ևուռուցիկ։ Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս էաբեռացիայից զուրկ կեղծ պատկեր։ Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից։ Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ,աստղագիտական ևսպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցենլուսային ալիքի երկարության 1/10-ը։
Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից։ Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտդիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով։ Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 157)։