Ծննդյան անունը Կարլ է (Կրիստիան Ֆեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Ակսել)։ ԾագումովԳլյուքսբորգեր տոհմից է,Կրիստիան IX թագավորի թոռը։ Կարլի հայրը՝Ֆեդերիկ VIII 1906 թվականին դարձավ դանիական թագավոր, ում մեծ եղբայրը՝Կրիստիան X-ը թագը ժառանգեց 1912 թվականին։ Կառլը նորվեգական խորհրդարանի կողմից ընտրվեց թագավոր այն բանից հետո, երբ Նորվեգիան չեղարկեցշվեդա-նորվեգական համաձայնագիրը և Նորվեգիայում գահընկեց արեցՇվեդիայիՕսկար II թագավորին։ Մայրական կողմից Կառլը հանդիսանում է Օսկարի մեծ եղբոր թոռը։
Վարչապետ Կրիստիան Միկելսոնը շնորհավորում է նորընտիր Հակոն VII թագավորին և թագաժառանգ Ալեքսանդրին նորվեգական «Հեիմդալ» ռազմանավի վրա 1095 թվականի նոյեմբերի 25-ին:
Թագավորը անունը փոխեց հին նորվեգական Հոկոն անունով, իսկ նրա որդին՝ Ալեքսանդրը, ստացավ Ուլաֆ անունը (հետագայում՝Ուլաֆ V):
Անտարկտիդայում թագավոր Հոկոնի և նրա ընտանիքի պատվին անվանակոչվեցին բազմաթիվ աշխարհագրական օբյեկտներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիան գրավվեց Գերմանիայի կողմից և երկրում հաստատվեցՎիդքուն Քվիսլինգի նացիստական իշխանությունը։ Շնորհիվ նացիստների կողմից Օսլոյի շրջափակման գործողության դանդաղ լինելուն, ինչպես նաև Կարլ Յոհան Համբրոյի կողմից պատերազմին պատրաստվելուն՝ թագավորն ու կառավարությունը հակառակորդի հայտնվելուց 30 րոպե առաջ կարողացան հատուկ գնացքով լքել մայրաքաղաքը[8]։ 1940 թվականի հունիսի 9-ին Հոկոն VII արտագաղթեց և գլխավորեցԼոնդոն տեղափոխված կառավարությունը։ Նրա մոնոգրամը՝ H7, դարձավՆորվեգիայի դիմադրության խորհրդանիշ։ Հոկոնի 52-ամյա գահակալությունը դրականորեն ընդունվեց նորվեգացիների կողմից։
Հոկոնը ամուսնացած էԷդուարդ VII-ի դստեր՝ իր խորթ քրոջ (հորաքրոջ աղջիկ) Մոդ Բրիտանացու հետ։ Հոկոն VII թագավորի խորթ եղբայրներն էին (միաժամանակ Կրիստիան IX թոռները) Նիկոլայ II-ը,Ջորջ V-ը ևԿոնստանտինոս I-ը։