Հակոն IV Ծեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 1204[1][2][3][…],մարտ1204 կամապրիլ1204 |
Ծննդավայր | Ֆոկքենբորգ,Նորվեգական կայսրություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 16,1263 |
Վախճանի վայր | Bishop's Palace,Նորվեգական կայսրություն |
Երկիր | ![]() |
Տոհմ | House of Sverre? |
Շրջանավարտ | Trondheim Cathedral School? ևԲերգենի տաճարային դպրոց |
Հայր | Haakon III of Norway? |
Մայր | Inga of Varteig? |
Երեխաներ | Հակոն Երիտասարդ,Christina of Norway, Infanta of Castile?,Magnus VI of Norway?,Sigurd Haakonsson?[4],Cecily Haakonsdottir?[4] ևOlav Haakonsson?[4] |
Հավատք | քրիստոնեություն |
Հակոն IV Ծեր (նորվ.՝Hakon Håkonsson,1204[1][2][3][…],մարտ1204 կամապրիլ1204,Ֆոկքենբորգ,Նորվեգական կայսրություն -դեկտեմբերի 16,1263,Bishop's Palace,Նորվեգական կայսրություն),Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 1217-1263 թվականներ, Ինգլինգների դինաստիայի ներկայացուցիչ, Հակոն III Սվերեսոն թագավորի ապօրինի որդին։
Նա եղել է Նորվեգիայի թագավոր Հակոն III-ի որդին ծնված ոմն Ինգայից (մոտ 1185-1234 թթ.)։ Հակոնը պատանի տարիքից հայտնվեց հակառակորդ ազնվական կուսակցությունների հակադրության կենտրոնում։ Չնայած այն հանգամանքին, որ նորվեգացիավատատերերի մի մասը ճանաչեց նրա թագավորական ծագումը, ազնվականների մեկ այլ խումբ հրաժարվեց նրան համարել Հակոն III-ի ժառանգորդը։ Հակոնը ստիպված է եղել փախչելԹրոնհեյմ, որտեղ նրան Ինգե II թագավորը վերցրեց իր խնամակալության տակ։ 1217 թվականին Ինգեի մահից հետո նա հռչակվեց Նորվեգիայի թագավոր, սակայն նրա գահակալական իրավունքները երկար ժամանակ վիճարկվեցին (մասնավորապես Ինոկենտի Պապի կողմից Հակոն IV-ի պաշտոնական ճանաչումը տեղի ունեցավ միայն 1247 թվականին)[5]։
Հակոն IV-ի գահակալության վաղ տարիներին, կապված իր մանուկ հասակի հետ,յարլ Սկուլե Բորդսոնը երկրի փաստացիռեգենտն էր։ Նրա շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել Նորվեգիայի միասնությունը և ճնշել դիմադրող ազնվական կողմերին, բայց թագավորի հետ ծագած տարաձայնությունները հանգեցրին ապստամբության։ 1239 թվականին յարլ Սկուլեն իրեն հռչակեց միակ կառավարիչ և թագադրվեցԹրոնհեյմում։ Ապստամբությունը ջախջախվեց, իսկ ինքը՝ Սկուլե Բորդսոնը, սպանվեց 1240 թվականին[5], որից հետո Հակոն IV-ի իշխանությանն այլևս վտանգ չէր սպառնում։ Խորհրդին ներկայացնելով իր որդուն՝ Հակոն Երիտասարդին, նա սկսեց ինքնուրույն կառավարել Նորվեգիան։
Հակոն IV-ի գահակալության տարիները համարվում է Նորվեգիայի «ոսկե դար»։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվել է թագավորական խորհուրդը,Իսլանդիան,Գրենլանդիան և սկզբնականդանիական հողերի մի մասը միացվել են թագավորությանը[6]։ Արտաքին առևտուրը զարգացավ մասնավորապեսԱնգլիայի հետ։ Բացի այդ թագավորը հայտնի էր ինչպես արվեստների հովանավոր։
Ըստ Մատթեոս Փարիզի` 1251 թվականինՖրիդրիխ II-ի մահից հետո Հռոմի Իննոկենտիոս IV-ը կայսերական գահը առաջարկեց Հակոնին, սակայն նա մերժել է առաջարկը, քանի որ չի ցանկանում լինել Պապի գործիքը շտաուֆենների դեմ պայքարում։
Մոտ 1251 թվականին Հակոն IV-ը պայմանագիր կնքեց Նովգորոդի արքայազնԱլեքսանդր Նևսկու հետ սահմանային վեճերի կարգավորման և տուրքերի հավաքագրման սահմանազատման վերաբերյալ հսկայական տարածքից, որտեղ բնակվում էին կորելներն ու սամիները։
Հակոն IV-ի հետագա գահակալությունը նշանավորվեցՇոտլանդիայի հետ հարաբերությունների սրմամբ ևշոտլանդա-նորվեգական պատերազմի բռնկմամբ՝Հեբրիդյան կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար[7]։ Առճակատման ժամանակ նորվեգական բանակը պարտություն կրեց Լարգսում, ինչը փաստացի վճռեց հակամարտության ելքը հօգուտ Շոտլանդիայի։ 1263 թվականի դեկտեմբերի 16-ինՕրկնեյան կղզիներում Հակոն IV-ի հանկարծակի մահը նույնպես նպաստեց շոտլանդացիների հաջողությանը և հանգեցրեց Նորվեգիայի կողմից վիճելի տարածքների կորստին։
Կանգա Երիտասարդի հետ արտաամուսնական կապից նա ունեցավ որդի և դուստր
1225 թվականի մայիսի 25-ին նա ամուսնացավ յարլ Սքուլ Բորդսոնի և Ռագնֆրիդ Ջոնսդոտերի ավագ դստեր՝ Մարգրետ Սքուլեսդոթերի (1208-1270 թվականներ) հետ։ Երեխաներ`