Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Հադրիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադրիանոս
լատին․՝ Publius Aelius Hadrianus
օգոստոսի 11,117 - հուլիսի 10,138
ՆախորդողՏրայանոս
ՀաջորդողԱնտոնինոս Պիոս
 
Մասնագիտություն՝գերիշխան,քաղաքական գործիչ,ռազմական գործիչ ևբանաստեղծ
Դավանանքհին հռոմեական կրոն
Ծննդյան օրհունվարի 24,76[1]
ԾննդավայրԻտալիկա,Իսպանական Բետիկա,Հռոմեական կայսրություն
Վախճանի օրհուլիսի 10,138[1](62 տարեկան)
Վախճանի վայրԲայի,Հռոմեական Իտալիա,Հռոմեական կայսրություն
ԹաղվածՍուրբ Հրեշտակի ամրոց
ԴինաստիաNerva–Antonine dynasty? ևAelii Hadriani?
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ի ծնե անունլատին․՝ Publius Aelius Hadrianus
ՀայրPublius Aelius Hadrianus Afer? ևՏրայանոս
ՄայրDomitia Paulina?[2]
ԱմուսինVibia Sabina?[3]
ԶավակներLucius Aelius Caesar? ևԱնտոնինոս Պիոս

Հադրիանոս կամԱդրիանոս[4] (լատին․՝ Publius Aelius Traianus Hadrianus,հունվարի 24,76[1],Իտալիկա,Իսպանական Բետիկա,Հռոմեական կայսրություն -հուլիսի 10,138[1],Բայի,Հռոմեական Իտալիա,Հռոմեական կայսրություն), հռոմեական կայսր (117-138)։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծնվել է 76 թվականի հունվարի 24-ին, հավանաբար՝Հռոմում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիսՍևիլյայի մոտ,Իսպանիա)), վախճանվել է138 թվականիհուլիսի 10-ին,ԿամպանիայիԲայա քաղաքում։Հռոմի կայսր117-138 թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։

85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսրՏրայանոսը։ Որպես կայսր, նա հաջորդեցՏրայանոսին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։

Ծառայել է բանակում,Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում։114 թվականին նշանակվել է Ասորիքի կուսակալ։

117 թվականին Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները` նա միևնույն ժամանակ ստեղծել ՝ է պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։

Հանրային կառավարում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թվականը) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123 թվականներին և Արևելք՝ 123-127 և 128-131 թվականներ։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշտպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեցՊանհելլենիոնը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։

134 թվականին Ադրիանոսը դյուրությամբ ճնշեցհրեաների խռովությունըՊաղեստինում, երկրից արտաքսեցՀուդայի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեցքրիստոնյաների հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122 թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։

Նվաճումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելովՄիջագետքից և թույլ տալով վերականգնելՄեծ Հայքի թագավորությունը։ Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբածՀայաստանից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր116 թվականին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։117 թվականինՎաղարշ Ա հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերըԱսորիքից ևՄիջագետքից։

Նրա օրոք կայսրության արտաքին քաղաքականությունը դարձավ պաշտպանական. ամրապնդվում էին սահմանները, բարեկարգվում էին քաղաքները, կանոնակարգվում էր ներքին կառավարման համակարգը։ Հադրիանոսը ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը։ Հադրիանոսի անցկացրած բարեփոխումներից պետք է նշել հարկահանության համակարգի ներմուծումը, հռոմեական իրավունքի կոդիֆիկացման սկիզբը և իրավաբաններից կազմվա կայսերական խորհրդակցական մարմնի ստեղծումը։

Հադրիանոսը սկսեց պետական կառավարմանը հետզհետե ավելի լայնորեն ներգրավել հեծյալների դասի ներկայացուցիչներին՝ հրաժարվելով նախորդ կայսրերի օրոք կիրառվող ազատարձակների միջոցով պետական գործերը վարելու գործելավոճից։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գեղեցիկ, պայծառ, սրամիտ՝ Հադրիանոսը ստացել է լավ կրթություն և բարձր է գնահատելՀունաստանի մշակույթը։ Նա նաև լավ գլուխ էր հանումմաթեմատիկայից,երաժշտությունից ևնկարչությունից, գրել է ինքնակենսագրական երկ, որը սակայն մեզ չի հասել։ Ադրիանոսը տաղանդավոր բանաստեղծ էր, և նրա գրական և ճարտարապետական ճաշակները ու ոճը հատուկ ուղղություն տվեցին իր դարաշրջանի արվեստին։

Ադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, ինչպես՝ իր դամբարանը Հռոմում (այժմ՝Ս. Հրեշտակ դղյակը), հռչակավորԱդրիանոսի պարիսպըԲրիտանիայում,Զևսի տաճարըԱթենքում,Վեներայի տաճարը Հռոմում, կառուցել է քաղաքԹրակիայում և անվանել է այն իր անունով՝Ադրիանուպոլիս (այժմ՝ «Էդիռնե»Թուրքիայում), և այլն։

Ուժասպառ երկարատև հիվանդությունից՝ Հադրիանոսը մահացել է Բայե քաղաքում։ Ադրիանոսի մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և ամփոփվել դեռևս իր կենդանության օրոք կառուցված վեհաշունչ դամբարանում, որը պահպանվել է առ այսօր՝ միջնադարում վերածվելով Հռոմի պապերի նստավայր՝ Սուրբ Հրեշտակ ամրոցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,4Любкер Ф.Hadrianus (ռուս.) //Реальный словарь классических древностей по Любкеру / под ред.Ф. Ф. Зелинский,А. И. Георгиевский,М. С. Куторга,Ф. Гельбке,П. В. Никитин,В. А. КанскийСПб.:Общество классической филологии и педагогики, 1885. — С. 585—586.
  2. https://remacle.org/bloodwolf/historiens/histaug/hadrien.htm
  3. Union List of Artist Names — 2015.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում».Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան:9-րդ հրաշալիք. էջ 56.ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Հադրիանոս» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92
Նախորդող
Տրայանոս
Հռոմի կայսր
Ադրիանոս

117 - 138
Հաջորդող
Անտոնինոս Պիոս
⛭
Հադրիանոս — նախնիներ
Մարկոս Ուլպիուս ՏրայնոսMarcus Ulpius[d]
Marcus Cocceius Nerva[d]Marcus Cocceius Nerva[d]
Ներվա
Octavius Laenas[d]
Տրայանոս
Octavia Sergia Plotilla[d]
Sergia Plautilla[d]
Quintus Marcius Barea Sura[d]Quintus Marcius Barea Soranus[d]
Marcia[d]
Հադրիանոս
Antonia Furnilla[d]Aulus Antonius Rufus[d]
Aelius Hadrianus Marullinus[d]Publius Aelius Marullinus[d]Publius Aelius Marullinus[d]
Publius Aelius Hadrianus Afer[d]
Ulpia[d]Marcus Ulpius[d]
Domitia Paulina[d]
⛭
Տոհմածառ
Aurelia Fadilla[d]
Մարկոս Ավրելիոս
Մարկոս Ուլպիուս ՏրայնոսՖաուստինա Կրտսեր[d]
Անտոնինոս Պիոս
ՆերվաՏրայանոսԼուցիոս Վերոս
Marcia[d]Marcus Galerius Aurelius Antoninus[d]
Հադրիանոս
Aelius Hadrianus Marullinus[d]Marcus Aurelius Fulvus Antoninus[d]
Publius Aelius Hadrianus Afer[d]
Ulpia[d]Լուցիոս Վերոս
Domitia Paulina[d]
Lucius Aelius Caesar[d]Ceionia Plautia[d]
Ceionia Fabia[d]
Պրինցիպատ
մ․թ․ա․ 27 – 235
Ճգնաժամ
235–284
Դոմինատ
284–395
Արևմտյան կայսրություն
395–480
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հադրիանոս&oldid=10240821» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp