Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առելՊոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Կուբիստական նկարչությունը1905 թվականին արդեն գերակշռող երևույթ էր եվրոպական արվեստում։ Առաջին կուբիստական նկարը երևույթ դարձավփարիզյան սալոնում. նրա հեղինակըԺորժ Բրաքն էր։ Ավելի ուշ Ժորժ Բրաքի ևՊաբլո Պիկասոյի օրինակին են հետևել Ջին Մեցինգերը, Ալբերտ Գլեյզեսը,Ռոբեր Դելոնե, Հենրի Լե Ֆաուկոնիերը, Ֆերնարդ Լեգերը և Ժուան Գրիսը։ Կուբիզմը լայնորեն տարածում ստացավ Պոլ Սեզանի եռաչափ աշխատանքների միջոցով։
Կուբիստական նկարներում առարկաները տարալուծված են, բաժանված մասերի և վերադասավորվածաբստրակտ ձևով։ Այստեղ հեղինակը առարկան ներկայացնում է մի քանի կողմից։
Կուբիստական ուղղությունը սկիզբ է առել 1907-1911 թվականներին։ Պիկասոյի 1907 թվականի Les Demoiselles d'Avignon նկարը համարվում է կուբիզմի նախատիպը։1911 թվականին Պիկասոն ճանաչվեց կուբիստական ոճի հիմնադիր։ Սակայն, Բրաքի կարևորությունն ու ունեցած ներդրումը հետագայում քննարկումների առիթ հանդիսացավ։
Պատմաբանները կուբիզմի պատմությունը բաժանում են փուլերի։ Առաջին փուլը ընդգրկում է 1910-1912 թվականները և կոչվում էԱնալիտիկ կուբիզմ։ Երկրորդ փուլըՍինթետիկ կուբիզմն է, որն էլ տևել է մինչև 1919 թվականը։ Մեկ այլ մոտեցմամբ անգլիացի գիտնականԴուգլաս Կուպերը իր«Կուբիզմի դարաշրջանը» (The Cubist Epoch) գրքում այն բաժանել է երեք փուլերի՝ վաղ կուբիզմ, բարձրագույն կուբիզմ և ուշ կուբիզմ։ Վաղ կուբիզմը ներառում էր 1906-1908 թվականները և արտացոլում էր Պիկասոյի և Բրաքի աշխատանքները։ Երկրորդ փուլը՝ բարձրագույն կուբիզմը, ընդգրկում էր 1909-1914 թվականները որի կարկառուն ներկայացուցիչն էրԺուան Գրիսը։ Եվ վերջապես երրորդ՝ ուշ կուբիզմի փուլը արտահայտում էր 1914-1921 թվականները։ Այս փուլն էլ հենց ավանգարդ շարժման ժամանակաշրջանը դարձավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 711)։