Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Կոնեկտիկուտ

41°36′ հս․. լ. 72°42′ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնեկտիկուտ
անգլ.՝Connecticut
flag of Connecticut?Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնՅանկի դուդլ և The Nutmeg?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էCapitol Planning Region?, Greater Bridgeport Planning Region?, Lower Connecticut River Valley Planning Region?, Naugatuck Valley Planning Region?, Northeastern Connecticut Planning Region?, Northwest Hills Planning Region?, South Central Connecticut Planning Region?, Southeastern Connecticut Planning Region? և Western Connecticut Planning Region?
ՎարչկենտրոնՀարթֆորդ[1]
Ամենաբարձր կետMount Frissell?
ԲԾՄ152 մետր
Օրենսդրական մարմինԿոնեկտիկուտի գլխավոր ասամբլեա
Դատական մարմինԿոնեկտիկուտի գերագույն դատարան
Միության մուտքհունվարի 9,1788 (5-րդ)
Բնակչություն
3 605 944 մարդ (ապրիլի 1,2020)[2] (29 տեղ)
Տարածք14 357 կմ²  (48 տեղ)
Հիմնադրված էհունվարի 9,1788 թ.
Սահմանակցում էՄասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Յորք և Լոնգ Այլենդ
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումCT[3]
ՓոխարինեցԿոնեկտիկուտ գաղութ
ISO 3166-2 կոդUS-CT
Անվանված էԿոնեկտիկուտ (գետ)
ՄականունThe Constitution State, The Provisions State, The Nutmeg State և The Land of Steady Habits
Միության մուտքհունվարի 9,1788 (5-րդ)
portal.ct.gov(անգլ.)

Կոնեկտիկուտ (անգլերեն՝ԼսելConnecticut), նահանգԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ ՄայրաքաղաքըՀարթֆորդն է, ամենամեծ քաղաքըԲրիջփորթն է։ Բնակչությունը 3 590 886 մարդ (29-րդ տեղում բնակչության թվով Միացիալ Նահանգներում2015 թվականի տվյալներով)։ Եթե հաշվի չառնենք Կոլումբիայի շրջանը, այն մեկ շնչին հասնողՀՆԱ-ի ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Նահանգներում (54397 ԱՄՆ դոլար)։ Նահանգի անունը գալիս է ալգոներեն լեզվից, որը նշանակում է «երկար գետի վրա գտնվող մակընթացություն»։ Պաշտոնական մականունը1959 թվականից եղել է «Սահմանադրության նահանգը» (The Constitution State

Նահանգի առաջին եվրոպացի բնակիչները հոլանդացիներն էին, որոնց հիմնադրած բնակավայրը ապագայում կոչվեց Հարթֆորդ։ Մինչև1667 թվականի կեսը այն մտնում էր Նոր Նիդեռլանդների կազմի մեջ, այնուհետև տեղափոխվել է Բրիտանական կայսրության կազմի մեջ։ Կոննեկտիկուտ գաղութը հիմնվել է1636 թվականին անգլիացի Թոմաս Հուքերի կողմից։ Կոնեկտիկուտն այն 13 նահանգներից էր, որոնք առաջինը հռչակեցին իրենց անկախությունը Անգլիայից։

Նահանգը գտնվում է եղանակային բարեխառն գոտում, և ունի երկար ծովափնյա գիծ, ինչի շնորհիվ նավարկությունը նահանգի սովորույթներից է։

Կոնեկտիկուտի մարդկային զարգացման ինդեքսնԱՄՆ նահանգների շարքում ամենաբարձրն է։

Փոստային հապավում՝ CT:

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նահանգի տարածքը հարավային կողմից շրջապատված է Լոնգ-Այլենդ նեղուցով, արևմտյան կողմից այն սահմանակից էՆյու Յորք նահանգին, հյուսիսիցՄասաչուսեթս նահանգին, իսկ արևելքից սահմանակից էՌոդ Այլենդ նահանգին։ Խոշոր քաղաքներն են Բրիջփորդը,Հարթֆորդը, Նյու Հեյվենը, Սթամֆորդը, Նորվոլքը, Դանբերին և Նոր Բրիտանիան։ Տարածքը բաժանված է ութ շրջանների, հիմնականում (բայց ոչ միշտ) համընկնում է Կոնեկտիկուտի ութ վարչական բաժանումների հետ։ Ընդհանուր առմամբ նահանգն ունի169 քաղաք ու բնակեցված կետ։

Ամենաբարձր կետը Ֆրիսսելլ լեռն է, որը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան սահմանին (748 մ ծովի մակարդակից)։ Կոնեկտիկուտ գետը անցնում է պետության կենտրոնական մասով՝ հյուսիսից հարավ և թափվում Լոնգ-Այլնդ նեղուցը։

Նահանգի տարածքը հիմնականում ծածկված է անտառներով։ Իսկ դեպի ավելի հարավ, ամբողջը ջրատարածքներ են և ավազոտ լողափեր։ Արևմտյան մասը լեռնային է (Բերքշիր Հիլս և Թաքոնիք Ռրջ լեռները)։

Չնայած փոքր չափերին պետությունը ունի իր հակյադրությունները։ Գյուղերը գտնվում է նահանգի հյուսիսում, իսկ արդյունաբերական քաղաքները հարավում։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան «կանաչ գոտիներ», որոնք սովորաբար գտնվում զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող, նախորդ դարից պահպանված շինությունների մոտ։Կոնեկտիկուտի քաղաքները հիմնականում կենտրոնացված են նահանգի հարավ-արևմուտքում։ Կոնեկտիկուտի հյուսիսարևելյան մասում տարածքը անտառապատ է և գյուղատնտեսական։

Նահանգի հիմնական պաշտոնական մականունը պայմանավորված է այն հանգամանքով, որ1639 թվականին բրիտանական Կոնեկտիկուտ գաղութ ընդունել է աշխարհում առաջին սահմանադրությունը՝ Կոնեկտիկուտի հիմնական օրենքները (Fundamental Orders of Connecticut):

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշների.

  • Սպիտակամորթներ - 77,6 %[4]
  • Իտալական ծագում ունեցող - 19,3 %
  • Իռլանադական ծագում ունեցող - 17,9 %
  • Անգլիական ծագում ունեցող - 10,7 %
  • Գերմանական ծագում ունեցող - 10,4 %
  • Ֆրանսիական և ֆրանսիականադական ծագում ունեցող- 9,6 %
  • Լեհական ծագում ունեցող - 8,6 %
  • Աֆրոամերիկացիներ - 10,1 %
  • Հնդկացիներ - 0,3 %
  • Ասիացիներ - 3,8 %

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ընդհանուր համախառն ներքին արտադրանքը2010 թվականի տվյալներով կազմել է 237 մլրդ դոլար[5]։2007 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 64.833 դոլար, այս ցուցանիշով նահանգը չորրորդ տեղում էԿոլումբիայի շրջանից,Դելավեր ևԱլյասկա նահանգներից հետո։ Սակայն նահանգների եկամուտների մեջ կա մի մեծ տարբերություն։ Օրինակ, Նյու-Քեյնա քաղաքը Միացյալ Նահանգներում առաջին տեղում է մեկ շնչին հասնող եկամտի չափով։Հարթֆորդը և ևս տասը քաղաք մեկ շնչին հասնող եկամտի ցուցանիշով ամենացածրն ենՄիացյալ Նահանգներում։2012 թվականի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 8,2 %[6]։ Նյու-Քեյնան համարվում են է Կոնեկտիկուտի ամենահարուստ քաղաքը, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 85.459 դոլար է։ Դրիել,Գրինվիչ, Վեսթոն, Վիլիթոն և Վեսթփորթ քաղաքներում մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 65.000 դոլար։ Հարթֆորդի քաղաքապետարանը ամենաաղքատն է Կոնեկտիկուտում։ Նահանգում կան նաև մի քանի այլ փոքր քաղաքներ, որոնք ունեն ցածր եկամուտի ցուցանիշ, որոնք հիմնականում գտնվում են արևելյան մասում։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

K-12

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կոնեկտիկուտի կրթական պետական խորհուրդը ղեկավարում է հանրային դպրոցի համակարգը։ Կրթության խորհրդի անդամները նշանակվում են նահանգապետի կողմից։ Յուրաքանչյուր դպրոցի վիճակագրություն հասանելի է հանրությանը՝ տվյալների բազայի համակարգի միջոցով, որը կոչվում է «CEDAR»[7]:

Մասնավոր դպրոցներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Greenwich Country Day School
  • Fairfield Country Day School
  • Notre Dame Catholic High School
  • Hopkins School
  • Choate Rosemary Hall
  • Miss Porter's School
  • Northwest Catholic High School

Քոլեջներ և Համալսարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կոնեկտիկուտում առաջին գրանցված դպրոցը Litchfield Law School-ն է, որը սկսել է գործել1773 թվականից մինչև1833 թվականը։ Հարդֆորդի հանրային ավագ դպրոցը (1638) երրորդ ամենահին ավագ դպրոցն է կոլեգիալ դպրոցից (Collegiate School) (1628) ու Մանհեթենի և Բոստոնի Լատինական դպրոցից (1635) հետո։

Մասնավոր քոլեջներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Եյլի համալսարան (1701)
  • Թրինիթի քոլեջ (1823)
  • Ուեսլեյան համալսարան (1831)
  • Հարդֆորդի համալսարան (1877)
  • Բոստոնի համալսարան (1890)
  • Կոնեկտիկուտի քոլեջ (1911)
  • Նյու-Հավանաի համալսարան (1920)
  • Ալբերտ Վիլկովի քոլեջ (1925)
  • Բրիջեփորդի համալսարանը (1927)
  • Ֆերֆիլդի համալսարան (1942)

Հանրային

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Կոնեկտիկուտի կենտրոնական համալսարան (1849)
  • Կոնեկտիկուտի համալսարան (1881)
  • Արևելյան Կոնեկտիկուտի համալսարան (1889)
  • Հարավային Կոնեկտիկուտի համալսարան (1893)
  • Արևմտյան Կոնեկտիկուտի համալսարան (1903)

Տեսարժան վայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Քրիստոսի առաջին եկեղեցին
  • Աբինգթոն գյուղում են գտնվում նահանգի հնագույն եկեղեցիները (1751), և հանրային գրադարանը (1793):

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • CT.gov – Պաշտոնական կայք

Կոնեկտիկուտ, հյուսիսամերիկյան նահանգ.Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. https://www.britannica.com/place/Hartford-Connecticut
  2. 2,02,12020 թվականի ԱՄՆ մարդահամար /United States Census Bureau
  3. https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
  4. «American FactFinder, United States Census Bureau. American Community Survey 3-Year Estimates». Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  5. GDP by State. Greyhill Advisors.
  6. Local Area Unemployment Statistics
  7. «State Department of Education - CEDaR». Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
Մայրաքաղաք՝Հարթֆորդ
Շրջաններ
Նահանգներ
Ալաբամա  •Ալյասկա  •Այդահո  •Այովա  •Արիզոնա  •Արկանզաս  •Արևմտյան Վիրջինիա  •Դելավեր  •Թենեսի  •Իլինոյս  •Ինդիանա  •Լուիզիանա  •Կալիֆոռնիա  •Կանզաս  •Կենտուկի  •Կոլորադո  •Կոնեկտիկուտ  •Հավայի  •Հարավային Դակոտա  •Հարավային Կարոլինա  •Հյուսիսային Դակոտա  •Հյուսիսային Կարոլինա  •Մասսաչուսեթս  •Մեն  •Մերիլենդ  •Մինեսոտա  •Միչիգան  •Միսսիսիպի  •Միսսուրի  •Մոնտանա  •Յուտա  •Նեբրասկա  •Նյու Հեմփշիր  •Նյու Մեքսիկո  •Նյու Յորք  •Նյու Ջերսի  •Նևադա  •Ջորջիա  •Ռոդ Այլենդ  •Վայոմինգ  •Վաշինգտոն  •Վերմոնտ  •Վիսկոնսին  •Վիրջինիա  •Տեխաս  •Փենսիլվանիա  •Օկլահոմա  •Օհայո  •Օրեգոն  •Ֆլորիդա
Դաշնային շրջան
Կղզիական տարածքներ
Արտաքին փոքր կղզիներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կոնեկտիկուտ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX452442 ·BNF11986225v ·CiNiiDA15927103 ·GND4010487-4 ·ISNI00000004062034150000000106670900 ·LCCNn79074102 ·NKCge134123 ·NLA35723844 ·LIBRIS142398 ·SUDOC027923665027633853 ·VIAF141881815 ·WorldCat VIAF141881815
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Կոնեկտիկուտ&oldid=10401172» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp