Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Կոճղասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոճղասնկեր
Կոճղասնկեր
Գիտական դասակարգում
ԹագավորությունՍնկեր
ԲաժինԲազիդիոմիցետներ
ԴասԱգարիկոմիցետներ
ԵնթադասԱգարիկայիններ
ԿարգՍտրոֆարիայիններ
ԸնտանիքՇարքասնկայիններ
ՑեղԿոճղասնկեր
Լատիներեն անվանում
Armillaria
Հոմանիշներ
  • Agaricus trF. Armillaria (Fr.), 1819
  • Armillaria sect. ArmillariellaP.Karst., 1879
  • Armillariella (P.Karst.) P.Karst., 1881
  • PolymycesBattarra exEarle 1909


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կոճղասնկեր (լատին․՝ Armillaria), բազիդիավոր սնկերի որոշ տեսակներ, որոնք պատկանում ենշարքասնկայինների (Tncholomataceae) ևստրոֆարիայինների (Strophariaceae) ընտանիքներին։ Ըստ ժամանակակից սիստեմատիկայի պատկանում են (լատին․՝ Physalacriaceae)[1] ընտանիքին։

Կոճղասնկերը Հայաստանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են կոճղասունկ աշնանայինը, ձմեռայինը, ամառայինը, մարգագետնայինը կամ չփտուկը և կեղծ կոճղասունկ ծծմբադեղինը։ Բոլոր տեսակները, բացի չփտուկից, բնափայտը քայքայող սնկեր են, հանդիպում են Հայաստանի անտառաշատ վայրերում՝կենդանի կամ մահացածծառերի բների, կոճղերի վրա՝ մեծ խմբերով։ Չփտուկն աճում է փռոցաշերտի վրա, հիմնականում՝մարգագետիններում և անտառների բացատներում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշնանային կամ իսկական կոճղասնկի՝ մեղրասնկի (Armillaria mellea) գլխարկը (տրամագիծը՝2-13 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ տափակ՝ գագաթին փոքրիկ թմբիկով, գորշավուն, կեղտոտ դեղնադարչնագույն, բարակ, մանր դարչնագույն թեփուկներով, որոնք հասունների մոտ անհետանում են։ Թիթեղները խիտ են, դեղնասպիտակ, հաճախ՝ գորշ բծերով, թեթևակի իջնում են ոտիկի վրա։ Երիտասարդ պտղամարմնի գլխարկի ստորին մասը պատված է սպիտակ թաղանթով։ Պտղամիսն սպիտակավուն է, փխրուն՝ փափուկ, հաճելի հոտով և տիպ, թթու համով։ Ոտիկը (երկարում է՝ մինչև 15 սմ, հաստանում է' 1-1,5 սմ) վերևում սպիտակ է, ներքևում՝ դարչնաշագանակագույն, հիմքի մոտ՝ մի փոքր լայնացած՝ մանր թելիկավոր թեփուկներով և սպիտակ թաղանթային օղակով։

Վնասակար ազդեցություններ և կիրառում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վնասակար է։ Մոտ 200 բուսատեսակների մակաբույծ է. սնկամարմնի (միցելիում) մուգ գորշավուն ձգանները տարածվում են բնափայտի մեջ և քայքայում այն։ Բոլոր Կոճղասնկերը ուտելի են, բացի թունավոր կեղծ ծծմբադեղնից (Hypholoma fasciculare), որը տարբերվում է իր ծծմբադեղին, հետագայում՝ կանաչաձիթապտղագույն վառ գունավորված թիթեղներով և դառը համով։

Սիստեմատիկա և տեսակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա

[խմբագրել |խմբագրել կոդը]
 14 դաս 28 ընտանիք 
     
 ԲաժինԲազիդիոմիցետներ  կարգԱգարիկայիններ  դասԿոճղասնկեր
        
 ԹագավորությունՍնկեր  դասԱգարիկոմիցետներ (Agaricomycetes)  ընտանիքՇարքասնկայիններ  
       
 6 կարգ 16 կարգ 15 դաս
   

Տեսակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Armillaria mellea
Armillaria hinnulea
Armillaria mellea

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Грибы СССР. — М.։ Мысль, 1980.
  • Heinz Butin։Krankheiten der Wald- und Parkbäume. Diagnose, Biologie, Bekämpfung. 2 Sporentafeln. 3., neubearbeitete und erweiterte Auflage. Thieme, Stuttgart und New York 1996,ISBN 3-13-639003-2
  • Helga Marxmüller, Ottmar Holdenrieder։Morphologie und Populationsstruktur der beringten Arten vonArmillaria mellea s.l. In։Mycologia Bavarica 4. 2000. Seiten 9–32.
  • Dagmar Nierhaus-Wunderwald։Die Hallimasch-Arten. Biologie und vorbeugende Massnahmen.Արխիվացված 2014-02-01Wayback Machine In։Merkblatt für die Praxis 21. Eidgenössische Forschungsanstalt für Wald, Schnee und Landschaft (WSL), Birmensdorf (Schweiz). 1994. (PDF; 1,6 MB)

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. род на Species Fungorum

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կոճղասնկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կոճղասնկեր» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Տաքսոնոմիա
Չափորոշչային վերահսկողություն
Microsoft27772451692908717438 ·NKCph565287
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Կոճղասնկեր&oldid=10660045» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp