Կոբե (ճապոներեն՝ 神戸市), քաղաք և նավահանագիստՃապոնիայում,Հոնսյու կղզու հարավում,Ներքին Ճապոնական ծովիՕսակայի ծոցի ափին[2]։ Հիոգո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է,VIII դարից սկսած՝ Ճապոնիայի գլխավոր նավահանգիստներից մեկը:Միջազգային առևտրի կենտրոն է։ Ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես 150 միլիոն տոննա (երկրի արտաքին առևտրային շրջանառության 1/3 մասը)։ Կոբեն նաև արդյունաբերական խոշոր կենտրոն է. այստեղ գործում են մետաղաձուլական, մեքենաշինական (հիմնականում նավաշինական), ռազմական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության նշանակալի կարողություններով ձեռնարկություններ։
Քաղաքը եղել և մնում է պաշտամունքային կարևոր կենտրոն, որը հռչակվել է սինտոիստական իր երեք սրբավայրերով (Իկուտա, Նագատա, Մինատոգավա)։ XIX դարի կեսերից դարձել է երկրի նորացման, արդյունաբերության զարգացման, արհեստական մարգարիտների արտադրության գլխավոր օջախներից մեկը։ Թեև 1955 թվականի երկրաշարժի հետևանքով մեծ ավերածությունների է ենթարկվել, կարողացել է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր ներուժը։
2005 թվականի տվյալներով Կոբեի բնակչության թվաքանան անցել է մեկուկես միլիոնից, իսկ Օսակայի, Կիոտոյի և այլ բնակավայրերի հետ ստեղծած Կեյհանսին ագլոմերացիայում ապրողների թիվն անցել է 17,4 միլիոնից[3][4]։
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է «Նիհոն սյոկի»-ում («Ճապոնական տարեգրություն»), 201 թվականին Իկուտայի սրբավայրի հիմնվելու առնչությամբ[5][6]։
Կոբեին բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝Cfa)՝ շոգ ամառներով և զով, երբեմն էլ՝ սառը ձմեռներով։ Տեղումների քանակը մեծ է հատկապես ամռանը։ Ձմռանը ձյան տեսքով տեղումները նշանակալից չեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։