Կոբալտ (լատին․՝ Cobaltum)՝ քիմիական տարր է, որի նշանն էCo,պարբերական համակարգի 8-րդ խմբի առաջին եռյակիքիմիական տարր։ Կարգահամարը 27 է, ատոմական զանգվածը՝ 58,9332: Կոբալտը վարդագույն երանգով արծաթագույն, ծանրմետաղ է։ Ունի մեկ կայուն իզոտոպ՝59Co (տարածվածությամբ՝100[3] %), արհեստական ռադիոակտիվիզոտոպներից արժեքավոր է60Co(T1/2= = 5,27 տարի)։
Միարժեք և քառարժեք կոբալտի համար ստացված են միայն քիչ թվով կոմպլեքս միացություններ։ Սովորական ջերմաստիճանում հոծ կոբալտը կայուն է ջրի և օդի ազդեցության նկատմամբ։ α-Co ունի վեցանկյուն բյուրեղացանցի կառուցվածք, β-Co բյուրեղացանցը խորանարդ է, ջերմաստիճանային անցումը՝ α↔β, 427 °C:
Հին Եգիպտոսում,Բաբելոնում ևՉինաստանում կոբալտի օքսիդը կիրառվում էրապակին և արծնը կապույտ ներկելու համար։ Նույն նպատակով16-րդ դարումԱրևմտյան Եվրոպայում օգտագործվում էր քրքումաներկը, որն ստանում էին «կոբոլդ» կոչվող հանքանյութերի ջերմային մշակմամբ, որի ընթացքում անջատվում էր մեծ քանակությամբ թունավոր ծուխ, իսկ ջերմային մշակման նյութերից չէր հաջողվում մետաղ ձուլել։
Միջնադարյան հանքափորներն ու մետաղագործներն պյդ երևույթը համարում էին առասպելական էակների՝ կոբոլդների (գերմ.՝Kobold - տան ոգի, գնոս) արարքներ։1735 թվականին շվեդ, քիմիկոս Գ. Բրանդը քրքումաներկի,քարածխի և ֆլյուսի խառնուրդը հնոցում տաքացնելով ստացավ մետաղ և անվանեց «կոբոլդի ձուլահատիկ»։
Հետագայում այն վերանվանվեց «կոբոլտ», ապա՝ «կոբալտ»։ Կոբալտի պարունակությունը երկրակեղևում 1,8•10−3% է (ըստ զանգվածի)։ Կոբալտի միներալները (թվով 30 հատ) հազվագյուտ են և չեն առաջացնում նշանակալի հանքակուտակումներ։
Երկրակեղևում կոբալտի պարունակությունն ըստ զանգվածի հավասար է 4•10−3 %։ Հայտնի է կոբալտ պարունակող շուրջ 30 հանքանյութ, որոնցից են՝ կոբալտինը CoAsS, լինեիտը Co3S4, սմալտինը CoAs2 և այլն։ Ծովի ջրում պարունակությունը մոտ (1,7)•10−10 % է։Կոբալտի ամենահարուստ հանքերը գտնվում ենԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[4]։
Կոբալտի արդյունաբերական ստացման հիմնական աղբյուրընիկելի հանքանյութերն են, որոնցում այն գտնվում է խառնուրդի ձևով։ Այդհանքանյութերի մշակումը շատ բարդ է և դրա եղանակը կախված է հանքանյութի բաղադրությունից։ Նիկելից կոբալտից անջատում են ըստ ռեակցիայի։
Համարյա ամբողջ նիկելը մնում է լուծույթում։Ջուրը հեռացնելու համար Co(OH)3-ը սև նստվածքը շիկացնում են։ Ստացված Co3O4 օքսիդը վերականգնում են ջրածնով կամ ածխածնով։ 2-3 % խառնուրդներ (Ni, Fe, Cu ևն) պարունակող կոբալտը կարելի է մաքրելէլեկտրոլիզով։
Կոբալտըմետաղ է։ Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուներանգ։ Կոբալտը գոյություն ունի երկու ձևափոխությունների տեսքով։ Սենյակայինից մինչև 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձևափոխությունը, 427 °C-ից մինչև հալման 1494 °C ջերմաստիճանը՝ β-ձևափոխությունը։ Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն։
Մանրացրած կոբալտը, որն ստացվում է 250 °C-ում նրա օքսիդը ջրածնով վերականգնելիս (հրակիր կոբալտ), օդում ինքնաբոցավառվում է՝ փոխարկվելով CoO-ի։ Հոծ կոբալտը սկսում է օքսիդանալ միայն 300 °C-ից բարձր։ Կարմիր շիկացման ջերմաստիճանում կոբալտը քայքայում է ջրային գոլորշին՝
Տաքացնելիս կոբալտը հեշտությամբ է միանումհալոգեններին՝ առաջացնելով հալոգենիդներ՝ CoX2։ Նույն պայմաններում փոխազդում է ծծմբի,սելենի,ֆոսֆորի, զառիկի,ածխածնի,սիլիցիումի,բորի և այլ տարրերի հետ, ընդ որում ստացված նյութերի բաղադրությունը երբեմն չի համապատասխանում վերը հիշատակված արժեքային վիճակներին (օրինակ, Co3P, Co2As, Co3C և այլն)։
Նոսր աղաթթվի և ծծմբական թթվի հետ դանդաղ է փոխազդում, դուրս է մղում ջրածին և առաջացնում, համապատասխանաբար, քլորիդ՝ CoCl2, և սուլֆատ՝ CoSO4, իսկ նոսրազոտական թթվի հետ՝ ազոտի օքսիդներ և նիտրատ։
Խիտ HNO3-ը պասսիվացնում է կոբալտ։ Cօ2+-ի աղերիլուծույթներից ալկալիները նստեցնում են կապույտ հիդրօքսիդը՝ Co(OH)2, որն աստիճանաբար մգանում է օդի թթվածնով մինչև Co(OH)3 օքսիդանալու պատճառով։ 400-500 °C-ումթթվածնում CoO-ն տաքացնելիս առաջացնում է սև ենթօքսիդ-օքսիդ՝ Co3O4, կամ CoO•Co2O3։
Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում ևապակիներ գունավորելու համար։
Կոբալտն օգտագործվում է պողպատի լեգիրացման համար, ինչի շնորհիվ մեծանում է վերջինիս ջերմակայունությունը, բարելավվում են մեխանիկական հատկությունները։ Կոբալտ պարունակողհամաձուլվածքներից պատրաստում են մշակող գործիքներ՝շաղափներ,կտրիչներ և այլն։
Քիմիական ռեակցիաներում օգտագործվում է որպեսկատալիզատոր։
Լիթիումի կոբալտիտըկուտակիչների արտադրության ժամանակ օգտագործվում է որպես բարձր արդյունավետության դրականէլեկտրոդ։
Բժշկության մեջ ռադիոակտիվ60Co-ը, որի կիսատրոհման պարբերությունը 5 271 տարի է, օգտագործվում է գամմա-դեֆեկտասկոպիա կատարելու ժամանակ։
Կոբալտը բոլոր կենդանիների համար ունի էական նշանակություն։ Այն կոբալամինի հիմնական բաղկացուցիչն է, որը հայտնի է նաև որպես B12վիտամին։ Կոբալտը մասնակցում է արյունաստեղծմանը, նյարդային համակարգի և լյարդի գործունեությանը։ Մարդու օրական կոբալտի պահանջը կազմում է 0.007-0.015 մգ։ Մարդու մարմինը պարունակում է իր քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվարկով 0.2 մգ կոբալտ։
Մշտապես գտնվելովկենդանիների և բույսերիհյուսվածքներում կոբալտը մասնակցում էնյութափոխանակության պրոցեսներին։ Կոբալտի նկատմամբ մարդու օրական պահանջը 7-15 մկգ է, կենդանիներինը կախված է նրանց տեսակից, տարիքից և մթերատվությունից։
Կերաբաժնում կոբալտի անբավարարությունը նվազեցնում է կենդանիների մթերատվությունը, խախտվում է նյութափոխանակությունը և արյունաստեղծումը, առաջանումորոճողների ակոբալտոզ։ Կոբալտը ազդում էսպիտակուցների,ածխաջրերի,ճարպերի նյութափոխանակության,նուկլեինաթթուների սինթեզի, կենդանի օրգանիզմում օքսիդավերականգնման ռեակցիաների վրա։ Կոբալտի արյունաստեղծումը և էրիտրոպոետինների սինթեզն ակտիվացնող հզոր միջոց է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 500)։