| Կլեոբուլոս հին հունարեն՝Κλεόβουλος Εὐαγόρου Λίνδιος | |
|---|---|
| Ծնվել է | մոտմ. թ. ա. 630 |
| Ծննդավայր | Lindus,Rodos Municipality,Հռոդոսի պերիֆերային միավոր,Հարավային Եգեյան կղզիներ,Հունաստան |
| Մահացել է | մոտմ. թ. ա. 560 |
| Մայրենի լեզու | հին հունարեն |
| Կրոն | հին հունական դիցաբանություն |
| Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ և tyrant |
| Երեխաներ | Cleobulina? |
Կլեոբուլոս (/ˌklioʊˈbjuːləs,kliˈɒbjələs/;հուն․՝Κλεόβουλος ὁ Λίνδιος,Kleoboulos ho Lindios;մոտմ. թ. ա. 630,Lindus,Rodos Municipality,Հռոդոսի պերիֆերային միավոր,Հարավային Եգեյան կղզիներ,Հունաստան -մոտմ. թ. ա. 560) Եղել է հույն բանաստեղծ ևԼինդոսի բնակիչ։ ՆաՀունաստանի յոթ իմաստուններից մեկն է։
ԿլեոբուլոսըԷվագորի որդին էր ևՀռոդոսի Լինդոս քաղաքի քաղաքացին[1]։Կղեմես Ալեքսանդրացին Կլեոբուլոսին անվանել է լինդիացիների թագավոր[2], իսկՊլուտարքոսը՝ տիրան՝ բռնակալ[3]։Դիոգենես Լայերտացու կողմից մեջբերված նամակը, որտեղ ԿլեոբուլոսըՍոլոնին հրավիրում է Լինդուս որպես Ժողովրդավարական ապաստանԱթենքի բռնակալՊիսիստրատից, անկասկած կեղծ է[4]։ Ասում են նաև, որ Կլեոբուլոսը Եգիպտոսում է ուսումնասիրել փիլիսոփայությունը։ Նա ունեցել է դուստր՝Կլեոբուլինան, որը հայտնի է իր բանաստեղծություններով և հանելուկներով[5]։ Ասում են, որ Կլեոբուլոսը ապրեց յոթանասուն տարի[6]։ Նա շատ հայտնի էր իր ուժով և գեղեցկությամբ[5]։
Լինելով Լինդոսի տիրակալը 40 տարի շարունակ՝ Կլեոբուլոսը վերականգնել Է Աթենքի լինդոսյան հայտնի տաճարը և կառուցել ջրագիծ, որը քաղաքին ջուր մատակարարեց ընդհուպ մինչև միջնադար (ջրագծի մի մասը մինչ օրս օգտագործվում է)։ Կլեոբուլոսի ռազմական արշավանքների արդյունքըԼիկիայի նվաճումն էր։[7]
Կլեոբուլոսը, ըստ երևույթին, գրել է քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև հանելուկներ։ Դիոգենես Լայերտացին նաև նրան է վերագրումՄիդասի դամբարանի գրությունը, որի հեղինակը մյուսները համարում էինՀոմերոսին[8]։
Սուդան հիշատակում է նրա, մի քանի տող հետո՝ նրա դստեր՝ Կլեոբուլինայի մասին։ Նրա մակագրությունը Պալատինի անթոլոգիայում է (VII, 153), իսկ մեկ այլ վայրում գրված են երկու մակագրություններ միասին որպես «Հոմերոս Կլեոբուլոս»՝ չհստակեցնելով, թե որ մեկն է պատկանում վերջինիս։ Ֆրանսիացի գիտնական Պիեռ Վալցը փորձեց վերլուծել այս խնդիրը․[9] այն նման է նրան վերագրվող առեղծվածին, որը գրված է Պալատինի անթոլոգիայում (XIV)։
Շատ ասույթներ վերագրվում են Կլեոբուլոսին․[10]
Լինդոսի ծովածոցի հյուսիսային մասում կա մի քարե բլուր, որը երբեմն անվանում են «Կլեոբուլոսի դամբարան»[11]։.
Նրա պատվին է կոչվել նաև4503 Կլեոբուլուս աստերոիդը, որը բացվել է 1989 թվականին։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կլեոբուլոս» հոդվածին։ |
| ||||||