Կենսաթոշակ, ամենամսյա դրամական ապահովություն, որը վճարվում է աշխատունակներին՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կամ երկարամյա ծառայության դեպքում։ Կենսաթոշակը փոխհատուցում ստանալու իրավունք է՝ աշխատունակ տարիքում կատարած վճարումների դիմաց։ Կենսաթոշակ նշանակվում է սպառման հասարակականֆոնդից՝ անցյալ աշխատանքի կամ հանրօգուտ գործունեության համար և, որպես կանոն, գոյամիջոցի հիմնական աղբյուր է։
Հայաստանի գործողօրենքով՝ ծերության կենսաթոշակ նշանակվում էցմահ, աշխատունակության վիճակից անկախ 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, 63 տարին լրացած քաղաքացիներին, եթե ունի առնվազն 10 տարվաաշխատանքային ստաժ։ Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.
Կենսաթոշակի անցնելու տարեթիվը2012 թ. 6 տարի,2013 թ. 7 տարի,2014 թ. 8 տարի,2015 թ. 9 տարի,2016 թ. և հետո 10 տարիԱշխատանքային ստաժըՀաշմանդամության կենսաթոշակը, աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով, նշանակվում է աշխատանքի ստաժից անկախ, ընդհանուր հիվանդության հետևանքով՝ աշխատանքի որոշակի ստաժի առկայության դեպքում։ Կենսաթոշակի չափը որոշող գործոններ են՝ աշխատունակությունը կորցնելու պատճառը և աստիճանը, աշխատանքի պայմանները, անընդհատ ստաժը, ընտանիքի դրությունը։ Որոշ կատեգորիաների աշխատողների կենսաթոշակ նշանակվում է արտոնյալ հիմունքնրով (տարիքի և ստաժի կամ միայն տարիքի տեսակից)։ Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են մահացածի խնամքի տակ։ Կան երկրներ, որոնք համատեղում են այս և երիտասարդների ֆինանսավորման մոտեցումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 371)։ |