Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Կարլ Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Մարքս (այլ կիրառումներ)
Կարլ Մարքս
Karl Marx
Ծնվել էմայիսի 5,1818(1818-05-05)[1][2][3][…]
Թրիեր,Հռենոսի պրովինցիա,Պրուսիայի թագավորություն[4][5][2][…]
Մահացել էմարտի 14,1883(1883-03-14)[6][1][3][…](64 տարեկան)
Լոնդոն,Անգլիա,Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]
բնական մահով
ԳերեզմանTomb of Karl Marx[6]
Բնակության վայր(եր)Լոնդոն[8][9], Թրիեր, Բեռլին[10], Փարիզ[2][8][11], The Swan?[12], Բեռլին և Բեռլին
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և առանց քաղաքացիության
Ազգությունաշկենազի
Դավանանքաթեիզմ[13] և Հակաթեիզմ[13]
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող, պատմաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, հեղափոխական, բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ)Neue Rheinische Zeitung? և Հռենոսյան թերթ
Գործունեության ոլորտքաղտնտեսություն, հասարակագիտություն և փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ[8][11]
Ալմա մատերԲոննի համալսարան (1836)[2][7][8][…], Ենայի համալսարան[7][8], HU Berlin[8][14][15][…] և Gymnasium Friedrich Wilhelm in Trier?[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[11][7][8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][16] և լատիներեն[17]
Գիտական ղեկավարԲրունո Բաուեր
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[2][8][18], Մաքս Շտիրներ, Լյուդվիգ Ֆոյերբախ[18][19][20] և Քրիստոնեության էությունը
Պարգևներ
ԿուսակցությունԿումունիստների միություն
Ամուսին(ներ)Ժեննի Մարքս[6][2][21]
Երեխա(ներ)Էվելինգ Մարքս[7][22][21], Լոնգե Մարքս[7][22][21], Լաֆարգ Մարքս[7][22][21], Edgar Marx?[7][22], հավանաբար՝Frederick Demuth?, Heinrich Edward Guy Marx?[22] և Jenny Evelin Francis Marx?[22]
ՀայրՀայնրիխ Մարքս[2][7][23][…]
ՄայրՀենրիետե Պրեսբուրգ[7][22]
Ստորագրություն
Изображение автографа
ՔաղվածքներՎիքիքաղվածքում
 Karl Marx Վիքիպահեստում

Կարլ Մարքս (անգլ.՝Karl Marx,մայիսի 5,1818(1818-05-05)[1][2][3][…],Թրիեր,Հռենոսի պրովինցիա,Պրուսիայի թագավորություն[4][5][2][…] -մարտի 14,1883(1883-03-14)[6][1][3][…],Լոնդոն,Անգլիա,Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։

Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում,1835-1841 թվականներին՝ նախ՝Բոննի, ապա՝Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։

Աշխատանքային ուղին

[խմբագրել |խմբագրել կոդը]

1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել էՓարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝Ֆրիդրիխ Էնգելսի,Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։1845 թվականիփետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել էԲրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։

Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո

[խմբագրել |խմբագրել կոդը]

1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել էԲելգիայից. վերադարձել էՓարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել էԳերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվելԼոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը1876 թվականին լուծարվել է։

Մարքսի աշխատությունները

[խմբագրել |խմբագրել կոդը]

1867 թվականինՀամբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել19-րդ դարի վերջի և20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո

[խմբագրել |խմբագրել կոդը]

ՌուսաստանումՀոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետոՎլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։

Մարքսի մահից հետո

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են1880-ական թվականներին։1904 թվականինԺնևում,Ստեփան Շահումյանի ևՄիքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի ևՖրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներԽՍՀՄ-ում ևԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվելԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում,1918 թվականին)։1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել էԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, ևփողոցԵրևանիկենտրոնում (այժմ՝Մովսես Խորենացու անվան)[24]։Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներիցմեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։

Նկարներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Էնգելսի և ընտանիքի հետ (1864 թվական)
    Էնգելսի և ընտանիքի հետ (1864 թվական)
  • Իր կնոջ՝ Ջենիի հետ (1869 թվական)
    Իր կնոջ՝ Ջենիի հետ (1869 թվական)
  • Իր կնոջ՝ Ջենիի հետ (1866 թվական)
    Իր կնոջ՝ Ջենիի հետ (1866 թվական)

Ընտանիք

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Կինը՝ Ջենին
    Կինը՝ Ջենին
  • Աղջիկը՝ Լաուրան (1860 թվական)
    Աղջիկը՝ Լաուրան (1860 թվական)
  • Աղջիկը՝ Էլեոնորան (1880 թվական)
    Աղջիկը՝ Էլեոնորան (1880 թվական)
  • Լաուրան իր ամուսնու՝ Չարլզի հետ
    Լաուրան իր ամուսնու՝ Չարլզի հետ
  • Ջենին և Լաուրան (1858 թվական)
    Ջենին և Լաուրան (1858 թվական)

Դրոշմներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արձաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Մարքսի արձանը Գերմանիայի Տրիել քաղաքում)
    Մարքսի արձանը ԳերմանիայիՏրիել քաղաքում)
  • Մարքսի և Էնգելսի արձանը Բեռլինում
    Մարքսի և Էնգելսի արձանը Բեռլինում

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,41,5Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,002,012,022,032,042,052,062,072,082,092,10Gemkow H.Carlos Marx. Biografía completa — 1975.
  3. 3,03,13,23,33,4Feuer L. S., McLellan D. T.Encyclopædia Britannica
  4. 4,04,14,24,34,44,5Маркс Карл //Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. —М.:Советская энциклопедия, 1969.
  5. 5,05,15,2https://www.marxists.org/archive/marx/bio/marx/eng-1869.htm
  6. 6,06,16,26,36,4A. A. P.Secret Re-burial of Karl Marx In London //The Sydney Morning HeraldSydney:Fairfax Media, 1954. — Iss. 36485 (late edition). — P. 1. — ISSN0312-6315
  7. 7,007,017,027,037,047,057,067,077,087,097,107,11Marx, Karl: (geb. Mordechai) Dr. phil., Theoretiker des Sozialismus, "Manifest der Komm. Partei", Redakteur //Band 16:Lewi – MehrMunich:K. G. Saur Verlag, 2008. — P. 331. — 25, 427 p. —ISBN 978-3-598-22696-0
  8. 8,008,018,028,038,048,058,068,078,088,098,10Marx, Karl (Heinrich) //Volume 7 — P. 896.
  9. Marxismus //Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. —ISBN 978-3-7653-4117-5
  10. https://berlingeschichte.de/lexikon/frkr/m/marx_karl_heinrich.htm
  11. 11,011,111,2Marx: 5) Karl Heinrich //Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. —ISBN 978-3-7653-4117-5
  12. https://www.bruzz.be/event/brussel-was-de-belangrijkste-mijlpaal-het-leven-van-karl-marx-2018-05-04
  13. 13,013,1Marx K.A Criticism Of The Hegelian Philosophy Of Right
  14. Feuer L. S.,McLellan D.,Ed.Volume 23 //Volume 23 — P. 531—543. — 928 p.
  15. Marx: 5) Karl Heinrich //Band 17 Linl–Mats — P. 766—769. — 832 p. —ISBN 978-3-7653-4117-5
  16. CONOR.Sl
  17. http://www.thelatinlibrary.com/marx.html
  18. 18,018,1Feuer L. S.,McLellan D.,Ed.Volume 23 //Volume 23 — P. 531. — 928 p.
  19. Althusser L.Vorwort: Heute (գերմ.) //Für Marx:Vollständige und durchgesehene Ausgabe / Hrsg.:F. O. WolfB:Suhrkamp Verlag, 2011. — S. 37. — 409 p. —ISBN 978-3-518-12600-4
  20. Marxismus //Band 17 Linl–Mats — P. 771. — 832 p. —ISBN 978-3-7653-4117-5
  21. 21,021,121,221,3Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  22. 22,022,122,222,322,422,522,6Lundy D. R.The Peerage
  23. Marx: 5) Karl Heinrich //Band 17 Linl–Mats — P. 767. — 832 p. —ISBN 978-3-7653-4117-5
  24. Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կարլ Մարքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կարլ Մարքս» հոդվածին։
 ⛭ 
  Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
ՀԳՀԳ311402889613039 ·BAVADV10158884 ·BIBSYS900512701462369657879 ·BNCa10438245 ·BNEXX949564 ·BNF11914934t ·CALISn2004393255 ·CiNiiDA00034578 ·CONOR9185123 ·EGAXAvtls000777370 ·GND118578537 ·GTAA130193 ·ICCUCFIV000882 ·ISNI0000000122796570 ·LCCNn79006935 ·LNB000042318 ·NCL000058273000124425002931198 ·NDL00449037 ·NLC: 000205383 ·NKCjn19990005454 ·NLA35331985 ·NLG86968 ·NLR000138554 ·NLPa0000001004037 ·NSK000100073 ·NTA068428421 ·NUKATn95000210 ·PTBNP15014 ·LIBRIS205490 ·SUDOC027329305 ·VIAF49228757 ·ULAN500234949 ·WorldCat VIAF49228757
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Կարլ_Մարքս&oldid=10269364» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp