Կանադա, պետությունՀյուսիսային Ամերիկայում,Ազգերի համագործակցության անդամ։ Զբաղեցնում էՀյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայնԱՄՆ-ին։ Ողողվում էՀյուսիսային սառուցյալ,Խաղաղ ևԱտլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածքը՝ 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 39 մլն մարդ (2023 թվականի դրությամբ[9])։ ՄայրաքաղաքըՕտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը։ Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր։ Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը։
Անվանումն առաջացել էիրոկեզերեն Kanata «գյուղ» բառից։ Այս բառը եվրոպացիներն ընդունեցին որպես տեղանուն և այդպես կոչեցին երկրի այն մասը, որը տեղավորված էՍուրբ Լավրենտիոս գետի շուրջը, իսկ հետագայում նաև ամբողջ երկիրը[10][11]։
Կանադայի բնիկ ժողովուրդների հնագիտական և գենետիկ ուսումնասիրությունները հաստատել են, որ Յուքոնի հյուսիսում մոտավորապես 26500 տարի առաջ և Օնտարիոյի հարավում 9500 տարի առաջ մարդիկ են բնակվել[12][13][14]։ Օլդ Քրոու և Ֆլեթս ու Բլուֆիշ հնեագիտական օբյեկտները Կանադայի աամենահին երկու մարդկային բնակության հուշարձաններն են[15][16][17]։ Կանադայի հնդկացիների մեջ տարածված են ութ եզակի ավանդապատումներ աշխարհի ստեղծման մասին։ Սրանք ավանդապատումներ են երկրի, համաշխարհային ծնողի, հայտնության, բախման, ավազակության, դիակի վերածննդի, երկու արարիչներ և նրանց մրցման ու եղբայրների մասին[18]։ Կանադական բնիկների քաղաքականությունները ներառել են մշտական կամ քաղաքային բնակավայրեր, գյուղական տնտեսություններ, ճարտարապետության հասարակական կամ պատմական հուշարձաններ և հիերարխիայի բարդ համակարգ[19]։ Քաղաքակրթություններից որոշները անհետացել են եվրոպացիների մշտական բնակավայրեր հայտնվելուց շատ առաջ (15-րդ դարի վերջ -16-րդ դարի սկիզբ), և հայտնաբերվել են միայն հնագիտական պեղումների ժամանակ։
1400 թվականի վերջին բնիկ ժողովուրդը եղել է 200 000-ից[20] մինչև 2 000 000 մարդ[21], իսկ ներկա պահին Կանադայի Տեղաբնակների առողջության պահպանման թագավորական հանձնաժողովը հաստատել է բնիկների 500 000 քանակը[22]։Գրիպի,կարմրուկի,ծաղիկի և այլ եվրոպական վարակիչ հիվանդությունների (որոնց նկատմամբ բնիկները իմունիտետ չունեին) կրկնվող բռնկումները հանգեցրել են տեղաբնակների 40 %-ից 80 %-ի մահացությանը[20]։ Կանադայի բնիկ ժողովուրդները ներառում են՝հնդկացիներին[23],էսկիմոսներին[24]ևմետիսներին[25]։ Մետիսների մշակույթը ի հայտ է եկել17-րդ դարի կեսին, երբ հնդկացիներն ու ինուիտները խառնվել են եվրոպայից ներգաղթյալների հետ[26]։ Ինուիտները ավելի վաղ շրջանից սահմանափակում էին իրենց շփումը եվրոպացի ներգաղթյալների հետ[27]։
Կանադայի տարածքի միավորումԿանադայի պրովինցիաները և տարածքները
Առաջին եվրոպացիները Կանադայում երևացել են 16-րդ դարի վերջին։1534 թվականին կանադական ափ են ելելֆրանսիացի ծովագնացները։ 16-րդ դարում էլֆրանսիացիները սկսել են Կանադայի գաղութացումը, որն ուղեկցվում էր բնիկ բնակչության ոչնչացումով։Ֆրանսիական տիրապետության շրջանում հաստատվեցին ֆեոդալական հարաբերություններ։Հյուսիսային Ամերիկայում իր տիրապետությունը հաստատելու համար պայքարում էր նաևԱնգլիան։1756-1763 թվականների Յոթնամյա պատերազմի հետևանքով Կանադան անցավԱնգլիային և մտավԲրիտանական կայսրության կազմի մեջ։ Կանադայում արագորեն սկսեցին զարգանալ կապիտալիստական հարաբերությունները։ Դրան նպաստեց մետրոպոլիայից ևԱՄՆ-ից կատարվող ներգաղթը Կանադա։ Սակայն կապիտալիզմի զարգացմանը խանգարում էին ֆեոդալիզմի մնացուկները։ Կանադայի պետականզինանշանի վերին ձախ կողմում զետեղված էՄեծ Բրիտանիայի դրոշը՝ « Յունիոն Ջեկը», իսկ աջից՝ՖրանսիայիԲուրբոնների զինանշանը՝ « Ֆլեր- դե- լիսը»։
Անգլիական գաղութային քաղաքականությունից խիստ դժգոհ կանադացիները1837 թվականին զինված ապստամբություն բարձրացրին։Անգլիական կառավարությունը ստիպված էր մի շարք լիբերալ բարեփոխումներ կատարել Կանադայում։1850-ական թվականներին ուժեղացավՀյուսիսային Ամերիկայում բրիտանական բոլոր գաղութների միավորման համար շարժումը, որի ընթացքում առաջացան Կանադայի երկու հիմնական կուսակցությունները՝ պահպանողական և լիբերալ։1867 թվականինանգլիայի պառլամենտն ընդունեց ԲրիտանականՀյուսիսային Ամերիկայի մասին ակտ, որի համաձայն ստեղծվեց ֆեդերացիա՝ «Կանադայի դոմինիոն» անունով։ Բացի Կանադայից, ֆեդերացիայի մեջ մտան նաև ՆորՇոտլանդիան և Նյու Բրանսուիքը։1871 թվականին Կանադային միացավԲրիտանական Կոլումբիան,1873 թվականին՝ Արքայազն էդուարդի կղզին։ Կենտրոնացված պետության ստեղծումից հետո ձևավորվեց ազգային շուկան։ Տեղական (պրերիաների) բնակչության (հնդկացիների ու մետիսների) շահերի ոտնահարումը պատճառ դարձավ1869-1870 թվականների և1885 թվականի ապստամբությունների։1870-1890-ական թվականներին ուժեղացավ բանվորական շարժումը,1886 թվականին ստեղծվեց Արհմիությունների կանադական կոնգրեսը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կանադայի տնտեսության զարգացման տեմպերն արագացան։ Հատկապես բարձր զարգացման հասան պողպատաձուլական, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության և երկաթուղային տրանսպորտի մոնոպոլիաները։ Սակայն Կանադայի մոնոպոլիստական կապիտալիզմը կախված էրանգլիական և Կանադայում իր դիրքերն ընդարձակող ամերիկյան կապիտալից։
Առաջին համաշխարհային պատերազմը, որին Կանադան մասնակցեցՄեծ Բրիտանիայի կողմում, խթանեց կանադական մոնոպոլիստական կապիտալի հետագա զարգացումը և միևնույն ժամանակ սրեց սոցիալական և ազգային հակամարտությունները երկրում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ Կանադայում ուժեղացավ գործադուլային պայքարը։1921 թվականին հիմնադրվեց Կանադայի կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ)։1931 թվականին Բենետի պահպանողական կառավարությունը (1930-1935 թվականներ) ԿԿԿ-ն հայտարարեց օրենքից դուրս (անլեգալ գործել է մինչև1936 թվականը)։1935 թվականին նորից իշխանության գլուխ անցան լիբերալները՝ Ու. Լ. Մ. Քինգի գլխավորությամբ (վարչապետ՝1921-1926 թվականներին,1926-1930 թվականներին և1935-1948 թվականներին)։1939 թվականիսեպտեմբերի 10-ին Կանադան մտավերկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Կանադան հակաֆաշիստական կոալիցիայի երկրներին, առաջին հերթինՄեծ Բրիտանիային, մատակարարում էր հումք, պարեն, զինամթերք, իսկ1942 թվականից անդրծովյան ռազմաբեմերն ուղարկում զորքեր։1940 թվականին նորից արգելվեց ԿԿԿ։1943 թվականին կոմունիստները վերստեղծեցին լեգալ կուսակցությունը՝ բանվորական առաջադիմական կուսակցություն անունով (1959 թվականից՝ Կանադայի կոմունիստական կուսակցություն)։1942 թվականիհունիսի 12-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Կանադայի ևԽՍՀՄ-ի միջև։ Պատերազմից հետո շարունակում էին թուլանալ բրիտանական դիրքերը Կանադայում։1949 թվականին Կանադայի կազմի մեջ մտավ Նյուֆաունդլենդը՝ բրիտանական վերջին տիրույթը հյուսիսամերիկյան մայրցամաքում։ Միևնույն ժամանակ ուժեղանում էրԱՄՆ-ի կառավարող շրջանների ազդեցությունը Կանադայի քաղաքականության վրա։ԱՄՆ-ի մոնոպոլիաների ձեռքն անցան Կանադայի տնտեսության հանգուցային կետերը։
Հետպատերազմյան շրջանը նշանավորվեց բանվորական շարժման վերելքով։1956 թվականին արհմիութենական երկու խոշոր կենտրոններ միաձուլվեցին՝ կազմելով Կանադական բանվորական կոնգրեսը։1960-1970-ական թվականներ գործադուլների թիվը ավելացավ երկու անգամ։ Կանադայի կառավարող շրջանները ակտիվորեն մասնակցեցին «սառը պատերազմի» սանձազերծմանը։ Լիբերալ և նրան փոխարինած պահպանողական (1957-1963 թվականներ) կառավարությունըԱՄՆ-ի հետ կնքեց մի շարք համաձայնագրեր, որոնք ամերիկյան մոնոպոլիաներն օգտագործում են Կանադայի տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը վերահսկելու համար։1947 թվականիփետրվարին կնքվել էր Ամերիկա-կանադական համաձայնագիր՝ հետպատերազմյան շրջանում ռազմական համագործակցությունը երկարաձգելու մասին։ ԿանադանՆԱՏՕ-ի ստեղծման (1949 թվական) նախաձեռնողներից էր։1958 թվականին ստեղծվեցՀյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարություն։ Կանադայի տարածքում տեղաբաշխվեցին ամերիկյան ռազմական բազաներ։1960-ական թվականներին կեսից լիբերալ կաբինետները (լիբերալները նորից իշխանության գլուխ անցան1963 թվականին) սկսեցին կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերել ներքին և արտաքին քաղաքականության հարցերին՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Պ. է. Թրյուդոյի կառավարությունը հայտարարեց Կանադայի «քաղաքական ինքնապահպանությունն» ու անկախությունը ապահովելու իր մտադրության մասին։ Հանդես գալովՆԱՏՕ-ի պահպանման օգտին՝ կանադական կառավարությունը կրճատեց ռազմական մասնակցությունը բլոկին, հայտարարեցԼատինական Ամերիկայի,Ասիայի ևԵվրոպայի երկրների (ներառյալ սոցիալիստական երկրները) հետ հարաբերությունները զարգացնելու իր պատրասաակամության մասին։1971 թվականիմայիսին Թրյուդոն պաշտոնական այցով եղավԽՍՀՄ-ում. ստորագրվեց սովետա-կանադական արձանագրություն կոնսուլտացիաների մասին։ 1971 թվականիհոկտեմբերին պատասխան այցով Կանադայում եղավ Ա. Ն. Կոսիգինը, որի ժամանակ կնքվեց Փոխանակման վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր։1976 թվականիմայիսին ստորագրվեց տնտեսական, գիտատեխնիկական և արդյունաբերական համագործակցությանը նպաստող սովետա-կանադական համաձայնագիր։1979 թվականիմայիսից կառավարության գլուխ է անցել առաջադիմական-պահպանողական կուսակցությունը՝ Ջ. Կլարկի ղեկավարությամբ։
Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան զբաղեցնում էՀյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունիԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի ևՅուկոնի միջև) և ձգվում էԱտլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչևԽաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչևՀյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով[28]։ Այն ծովային սահման ունի նաևՖրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) ևԴանիայի (Գրենլանդիա) հետ։1925 թվականից Կանադային է պատկանումԱրկտիկայի մի մասը (աշխարհագրական կոորդինատներն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚[29]), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում էԱլերտում (Նունավուտ),Էլսմիր կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաևԿանադայի զինված ուժերի ռազմաբազան (Հյուսիսային բևեռից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)[30]։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանումՌուսաստանի Դաշնությունից հետո[11]։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում[31]։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով ևհավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ[32]։ Ի հավելումն,ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը[33]։
Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանըՔվեբեկ-Վինձոր միջանցքն է, որը գտնվում էՍուրբ Լավրենտիոս գետի հարթավայրային ափերի երկայնքով ևՄեծ Լճերի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում էԿանադական վահանը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ[31]։
60-րդ զուգահեռականից դեպի հյուսիս տեղակայված են 3 կանադական տարածքները՝Նունավուտ,Հյուսիսարևմտյան տարածքներ ևՅուկոն։ Այստեղ կան բազմաթիվ լճեր (դրանցից ամենախոշորներն են՝Մեծ Արջի լիճը ևՍտրուկների մեծ լիճը), որոնք հատում է Կանադայի ամենաերկար գետը՝Մակենզին։ Բացի այդ, Կանադական Հյուսիսի տարածքները հյուսիսից սահմանակցում են մեծ կղզեխմբի, կանադական արկտիկական ղզեխմբբհ իետ, որոնք ներառում են աշխարհի խոշորագույն կղզիները։
Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում ենպրերիաների հարթավայրերը և Կանադական վահանի սարահարթը։ Պրերիաներից դեպի արևմուտք գտնվում են Բրիտանական Կոլումբիայի մայրցամաքային ցածրավայրերը և Ժայռոտ լեռները, իսկ Ապալաչները խոյանում են Քվեբեկից դեպի հարավ մինչև մերձծովյան նահանգները։ Կանադայի լեռներից մեկը կրում էԱռաջին համաշխարհային պատերազմի ժամանակների սերբվոևոդի անունը։
Հունվար ևհուլիս ամիսների միջին ջերմաստիճանը տարբեր է յուրաքանչյուր շրջանի համար։ Ձմեռը որոշ շրջաններում կարող է լինել շատ խիստ, ամսական միջին ջերմաստիճանը հարավային հատվածում կարող է հասնել մինչև −15 ˚С, իսկ երբեմն −45 ˚С՝ հզոր սառցային քամիներով։
Կանադայում երբևէ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը կազմել է −63˚С (Յուքոնում)։ Ամեն տարի ձյան ծածկույթը կարող է հասնել մի քանի հարյուր սանտիմետրի (օրինակ՝Քվեբեկում միջինում 337 սմ)։Բրիտանական Կոլումբիայի ծովափը, հատկապեսՎանկուվեր կղզին, իրենից ներկայացնում է բացառություն և աչքի է ընկնում բարեխառն կլիմայով՝ մեղմ և անձրևոտ ձմեռներով։ Ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 35˚С, նույնիսկ 40˚С՝ հաշվի առնելով խոնավության ցուցանիշը։
Կանադանսահմանադրական միապետություն է, որը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմքն է[34][35][36]։ ՄիապետըԷլիզաբեթ II թագուհին է, ով նաև Համագործակցության 15 թագավորությունների և Կանադայի 10 գավառների միապետն է։ Թագուհու ներկայացուցիչը՝ Կանադայիգեներալ-նահանգապետը (ներկայումս՝Դևիդ Ջոնսթոն), իրականացնում է Կանադայի դաշնային թագավորական պարտականությունների մեծ մասը[37][38]։
Թագավորական և փոխթագավորական մարմինների մասնակցությունը երկրի կառավարմանը սահմանափակ է[36][39][40]։ Գործնականում գործադիր իշխանությունը ղեկավարվում էԿաբինետի ևԹագի նախարարների կոմիտեի միջոցով, որոնք պատասխանատու ենՀամայնքների պալատի առջև, որն ընտրվում և ղեկավարվում էԿանադայի վարչապետի կողմից (ներկայումս՝Ջասթին Տրյուդո)[41]։ Այնուամենայնիվ, որոշակի ճգնաժամային իրավիճակներում գեներալ-նահանգապետը կամ միապետը կարող են կիրառել իրենց իշխանությունը՝ առանց նախարարների խորհրդի կարծիքի[39]։ Կառավարության կայունությունն ապահովելու համար գեներալ-նահանգապետը սովորաբար վարչապետ է նշանակում այնպիսի անձի, ով ղեկավարում է տվյալ ժամանակաշրջանի առաջատար քաղաքական կուսակցությունը և որը Համայնքների պալատում կարող է ստանալ մեծամասնության աջակցությունը[42]։ Այսպիսով, վարչապետի կաբինետը կառավարության ամենաազդեցիկ մարմիններից է, որը նախաձեռնում է օրինագծերի մեծ մասը, որը պետք է այնուհետև հաստատվի պառլամենտում և, ինչպես արդեն նշվեց, նշանակում է գեներալ-նահանգապետին,լեյտենանտ-նահանգապետներին,սենատորներին, դաշնային դատարանի դատավորներին, Թագի ընկերակցությունների և կառավարական գործակալությունների ղեկավարներին[39]։ Երկրորդ ամենաշատ տեղեր զբաղեցրած կուսակցության ղեկավարը սովորաբար դառնում էՆորին մեծության ընդդիմության ղեկավարը և համարվում է ընդդիմական պառլամենտական համակարգի մի մասը, որը պետք է զսպի կառավարությանը[43]։
Համայնքների պալատի 338 անդամներից յուրաքանչյուրն ընտրվում է ընտրատարածքի պարզ մեծամասնությամբ։ Ընդհանուր ընտրությունները կազմակերպվում են գեներալ-նահանգապետի առաջարկով կամ վարչապետի խորհրդով՝ նախկին ընտրության 4 տարվա ընթացքում կամ երբ կառավարությունը Պալատում կորցնում է վստահության քվեն[44]։Սենատի 105 անդամները, որոնց տեղերը բաշխվում են ըստ շրջանների, իրենց պարտականությունները կատարում են մինչև 75 տարեկանը[45]։ 2015 թվականի ընտրությունների արդյունքում 5 կուսակցություններ (Լիբերալ կուսակցությունը,Պահպանողական կուսակցությունը (իշխող կուսակցությունը և շուտով՝ Պաշտոնական ընդդիմությունը),Նոր դեմոկրատական կուսակցությունը,Քվեբեկի բլոկը ևԿանաչ կուսակցությունը) իրենց ներկայացուցիչներն ունեցան դաշնային պառլամենտում։
Ըստ Կանադայի դաշնային կառուցվածքի՝ կառավարության պարտականությունները բաժանվում են դաշնային կառավարության և 10 գավառների միջև։ Գավառների օրենսդիր մարմինները միապալատ են և գործում են պառլամենտական ձևով՝ Համայնքների պալատի նման[40]։ Կանադայի 3 տարածքներ ևս օրենսդիր մարմիններ ունեն, բայց դրանք միապետական չեն և ավելի քիչ սահմանադրական պարտականություններ ունեն, քան գավառները[46]։ Տարածքային օրենսդիր մարմիններն իրենց կառուցվածքով ևս տարբերվում են գավառների օրենսդիր մարմիններից[47]։
Հնդկացիական մեդալ, որը խորհրդանշում է 1871֊1921 թվականների Համարակալված պայմանագրերը
Կանադայի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է, որը կազմված է գրված օրենքներից և չգրված կոնվենցիաներից։ 1867 թվականի Սահմանադրությունը (որը հայտնի է նաև Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի Սահմանադրություն անվամբ) հաստատում է երկրի պառլամենտական կառավարումը և սահմանում դաշնային և գավառական կառավարություններ։ 1931 թվականիՎեսթմինսթերյան կանոնադրությունը լիարժեք ինքնավարություն էր տալիս, իսկ 1982 թվականի Սահմանադրությունը վերջ դրեցՄեծ Բրիտանիայի հետ բոլոր օրենսդրական կապերին, ինչպես նաև սահմանեցԿանադայի իրավունքների և ազատությունների խարտիան։ Խարտիան երաշխավորում է այն հիմնական իրավունքները և ազատությունները, որ սովորաբար չի կարող չընդունվել որևէ կառավարության կողմից, թեև խարտիայի մի հոդված թույլատրում է դաշնային պառլամենտին և գավառական օրենսդիր իշխանությանը չեղյալ հայտարարել խարտիայի որոշ կետեր 5 տարով[52]։
Տարբեր միջազգային պայմանագրեր և օրենքներ սահմանվեցին՝ եվրոպացիների և տեղի բնակչության հարաբերությունները կարգավորելու համար[53]։ Ամենանշանակալին 11 միջազգային պայմանագրերն էին, որոնք հայտնի են նաևՀամարակալված պայմանագրեր անվամբ։ Կնքվել են 1871-1921 թվականներին Կանադայի բնիկների և իշխող միապետի միջև[54]։ Այս պայմանագրերը համաձայնագրեր էին կանադական խորհրդի գեներալ-նահանգապետի հետ, որոնք կարգավորվում են Կանադայի տեղացիների օրենքով և վերահսկվում Տեղացիների գործերի և Հյուսիսային զարգացման նախարարի կողմից։ Պայմանագրերի դերը և իրավունքները, որոնք նրանք սահմանում են, վերահաստատվեցին 1982 թվականի Սահմանադրության 35-րդ հոդվածով[53]։ Այս իրավունքները կարող են ներառել ծառայությունների ապահովում, օրինակ՝ առողջապահությունը և հարկերից ազատումը[55]։ Օրինական և քաղաքական շրջանակները, որի սահմաններում գործում էին Կանադան և Առաջին ազգերը, հետագայում (2005) պաշտոնականացվեց՝ Առաջին ազգեր-Դաշնային թագավորական քաղաքական համաձայնագրով[53]։
Կանադայի դատական համակարգը կարևոր դեր է խաղում օրենքների մեկնաբանման մեջ և իրավունք ունի չեղյալ համարել պառլամենտի ընդունած այն որոշումները, որոնք խախտում են Սահմանադրությունը։ Կանադայի գերագույն դատարանը բարձրագույն դատարանն է և վերջնական իրավարարը։ Գերագույն դատարանի դատավորը 2000 թվականիցԲևերլի ՄակԼակլինն է (առաջին կին գերագույն դատավորն է)[56]։ Դատարանի 9 անդամները նշանակվում են գեներալ կառավարչի կողմից վարչապետի և արդարադատության նախարարի խորհրդով։ Բոլոր դատավորները՝ ներառյալ գերագույնը և վճռաբեկ դատարանի դատավորները նշանակվում են ոչ պետական իրավական մարմինների հետ խորհրդակցությունից հետո։Դաշնային կաբինետը ևս դատավորներ է նշանակում գավառական և տարածքային արդարադատության գերագույն դատարաններում[57]։
Ընդհանուր իրավունքը գերակայում է ամենուրեք, բացիՔվեբեկում, որտեղ գերակայում է քաղաքացիական օրենքը։ Քրեական օրենքը միայն դաշնային կառավարության պարտականություն է և միատեսակ է ամբողջ Կանադայում[58]։ Օրենքի կիրարկումը՝ ներառյալ քրեական դատարանների կողմից, պաշտոնապես գավառական կառավարության պարտականություն է, որը վերահսկվում է գավառական և համայնքային ոստիկանության կողմից[59]։ Այնուամենայնիվ, շատ գյուղական վայրերում և որոշ քաղաքային բնակավայրերում ոստիկանության պարտականությունները կատարում է Կանադայի Դաշնային Թագավորական հեծյալ ոստիկանությունը[60]։
Կանադան ճանաչված է որպես միջին տերություն միջազգային հարաբերություններում իր դերի համար բազմակողմ խնդիրներ լուծելու իր հնարավորությունների շնորհիվ[61]։ Կանադայի արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային խաղաղապահ առաքելության վրա և անվտանգությունն իրականացվում էկոալիցիաների, միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ դաշնային հաստատությունների աշխատանքի միջոցով[62]։ Կանադայի խաղաղապահության դերը20-րդ դարում կարևոր դեր էր խաղում գլոբալ տեսանկյունից[63]։ Կանադայի կառավարության արտաքին օգնության քաղաքականության ռազմավարությունն արտացոլում էՀազարամյակի զարգացման նպատակների իրագործումը, մինչդեռ ի պատասխան արտաքին մարդասիրական ճգնաժամի, աջակցություն է տրամադրում[64]։
Կանադան ևՄիացյալ Նահանգները կիսում են աշխարհի ամենաերկար անպաշտպան սահմանը, համագործակցում են ռազմական գործողությունների և վարժանքների ծավալման գործում և միմյանց համար հանդիսանում են խոշորագույն առևտրային գործընկերներ[69][70]։ Կանադան, այնուամենայնիվ, ունի անկախ արտաքին քաղաքականություն, հատկապես պահպանում է լիարժեք հարաբերություններԿուբայի հետ, և2003 թվականին հրաժարվել էԻրաք ներխուժումից[71]։ Կանադան նաև պահպանում է պատմական կապերըՄիացյալ Թագավորության ևՖրանսիայի հետ և այլ նախկին բրիտանական և ֆրանսիական գաղութների հետ՝Ազգերի Համագործակցության ևՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ երկրի անդամակցության միջոցով[72]։ Կանադան դրական հարաբերություններ ունիՆիդերլանդների հետ[73]։
1956 թվականիՍուեզի ճգնաժամի ժամանակ ապագա վարչապետՓիրսոն Լեսթերը, ով այդ պահին արտաքին գործերի նախարարի պաշտոն էր զբաղեցնում, թեթևացրեց լարվածությունը՝ առաջարկելով ստեղծելՄԱԿ-ի Խաղաղապահ ուժեր, ինչի համար1957 թվականին արժանացել էԽաղաղության Նոբելյան մրցանակի[77]։ Քանի որ դա ՄԱԿ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն էր, Փիրսոնը հաճախ համարվում է այդ հայեցակարգի հիմնադիրը[78]։ Կանադան մասնակցել է ՄԱԿ-ի բոլոր 50 խաղաղապահ առաքելություններում ընդհուպ մինչև1989 թվականը և այդ պահից սկսած պահպանել է իր խաղաղապահ ուժերի առկայությունըՌուանդայում, նախկինՀարավսլավիայում և այլ երկրներում[79]։
2001 թվականին Կանադան զորքեր է ուղղելԱֆղանստան, որպես ԱՄՆ-ի կայունացնող և ՄԱԿ-ի լիազորված ուժ,ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժ[80]։2007 թվականի փետրվարին Կանադան,Իտալիան,Միացյալ Թագավորությունը,Նորվեգիան ևՌուսաստանը հայտարարել են համատեղ պարտավորվածության մասին 1,5 միլիարդ դոլար արժողությամբ զարգացող երկրների համար պատվաստանյութի մշակման ծրագրին միանալու համար, և այլ երկրներին կոչ են արել նույնպես միանալ այդ ծրագրին[81]։
Կանադան դաշնություն է, որը բաժանված է 10 գավառների և 3տարածքների։ Սրանք իրենց հերթին խմբավորվում են 4մարզերի մեջ՝Արևմտյան Կանադա,Կենտրոնական Կանադա,Ատլանտյան Կանադա ևՀյուսիսային Կանադա (Արևելյան Կանադան մտնում է Կենտրոնական և Ատլանտյան Կանադաների մեջ)։ Գավառներն ավելի շատ ինքնավարություն ունեն, քան տարածքները և պատասխանատվություն են կրում այնպիսի սոցիալական ծրագրերի համար, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովությունը[84]։ Գավառները միասին ավելի շատ հարկեր են հավաքագրում, քան դաշնային կառավարությունը։ Դաշնային կառավարությունը գավառներում կարող է նախաձեռնել ազգային ծրագրեր, ինչպիսիք ենԿանադայի առողջապահական որոշումը․ գավառները կարող են անմասն մնալ սրան, սակայն դա գործնականում հազվադեպ է պատահում։ Դաշնային կառավարությունը կատարում էհավասար վճարումներ, որպեսզի պահպանվի ծառայությունների և հարկման ստանդարտների հավասարությունը հարուստ և աղքատ գավառների միջև[85]։
Կանադայի՝ հղումներով քարտեզ, որտեղ պատկերված են 10 գավառները, 3 տարածքները և դրանց կենտրոնները:
Այն երկրները, որ ունեն ազատ առևտուր Կանադայի հետ ներկված են մուգ կապույտ գույնով, իսկ Կանադայի հետ բանակցող երկրները՝ բաց կապտավուն գույնով։ Կանադան ներկված է կանաչ գույնով
Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում՝ ըստ 2015 թվականի տվյալների, համաձայն որի Կանադայի ՀՆԱ-ն գրեթե 1․79 տրիլիոն ԱՄՆ դոլար է[86]։ Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։ Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է գլոբալիզացվածության բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ[87][88]։ Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասից «Ժառանգություն» հիմնադրամի («Հերիթիջ ֆաունդեյշնի») տնտեսական ազատության ցուցանիշով[89], որը բնութագրվում է եկամտի ոչ հաստատունության (ստաբիլության) համեմատաբար ցածր մակարդակով[90]։ Կանադայում ընտանեկան միջին եկամուտը մեկ շնչի համար 23,900 ԱՄՆ դոլար է, ինչն ավելի բարձր է, քան «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» միջին ցուցանիշը[91]։ Ավելին՝ Տորոնտոյի արժեթղթերի բորսան աշխարհի յոթերորդ ամենախոշոր արժեթղթերի բորսան է շուկայի կապիտալիզացվածությամբ, որում ներառված են 1500 ընկերություններ ավելի քան երկու տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով՝ համաձայն 2015 թվականի տվյալների[92][93]։
2014 թվականին Կանադայի արտահանումն ընդհանուր հաշվով ավելի քան 528 միլիարդ դոլար է կազմել, մինչդեռ ներկրված ապրանքների արժեքն ավելի քան 523 միլիարդ դոլար է եղել, որից 349 միլիարդ դոլարը ստացվել է Միացյալ Նահանգներից, 49 միլիարդը՝ Եվրոպական միությունից և 35 միլիարդը՝ Չինաստանից[94]։ Երկրի 2014 թվականի առևտրային ամբողջական շահույթը կազմել է մեկ միլիարդ կանադական դոլար, համեմատության համար կարելի է նշել, որ 2008 թվականին այն կազմել էր 46.9 կանադական դոլար[95][96]։
20-րդ դարասկզբից սկսած Կանդայի արտադրության, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտի շնորհիվ երկիրը գերազանցապես գյուղական տնտեսությունից անցում է կատարել քաղաքային, արդյունաբերական տնտեսության։ Ինչպես շատ այլ զարգացած երկրներ, Կանադայի տնտեսության մեջ ևս գերակշռում է սպասարկման ոլորտը, որը աշխատանքով է ապահովում երկրի աշխատուժի երեք քառորդին[97]։ Այնուամենայնիվ Կանադան առաջնային սեկտորների կարևորությամբ արտասովոր կերպով է առանձնանում զարգացած երկրների շարքում, այն է, անտառաշինության և բենզինի արդյունաբերություններն ամենաառանցքային բաղադրիչներն են[98]։ Հյուսիսային Կանադայի շատ քաղաքներ, որտեղ արդյունաբերությամբ զբաղվելը դյուրին չէ, մոտակա հանքերի և անտառանյութի պաշարների շնորհիվ են զարգանում։ Կանադան ունի նաև մեծածավալ անդյունաբերության սեկտոր, որի կենտրոնը հարավային Օնտարիոն և Քվեբեկն է, որտեղ մասնավորապես կարևոր են ավտոմեքենաների արտադրությունը և օդագնացությունը[99]։
Կանադայի ապրանքների արտահանման երեք քարտեզ, 2004 թվական[100]
Կանդան մեկն է այն սակավաթիվ զարգացած երկրներից, որ էներգիայի ցանցային արտահանմաբ է զբաղվում[101]։ Ատլանտյան Կանադան ունի բնական գազի օֆշորային ավանդներ, իսկ Ալբերտան միևնույն ժամանակ նավթի և գազի շատ ռեսուրսներ է պարունակում։ Աթաբասկայի նավթային ավազի և այլ հանածոների առատության արդյունքում Կանադային է պատկանում նավթի համաշխարհային պաշարների 13 % մասնաբաժինը։ Այս ցուցանիշով այն աշխարհում երրորդն է՝ Վենեսուելայից և Սաուդիան Արաբիայից հետո[102]։ Կանադան, բացի այդ, արդյունաբերական արտադրանքների աշխարհում ամենախոշոր մատակարարն է, Կանադայի մարգագետինները ցորենի, կանոլայի և այլ տեսակի հացահատկների մշակման ամենակարևոր աղբյուր են[103]։ Կանադայի Բնական ռեսուրսների նախարարությունը կազմվում է հիմնական արտահանողների վիճակագրությունը․ կանադան ցինկի, ուրանի, ոսկու, նիկելի, ալյումինի, պողպատի, երկաթի հանքաքարի, կոքսային ածուխի և կապարի առաջատար արտահանող երկիր է[104]։
Կանադայի և Միացյալ նահանգների տնտեսական ինտեգրումն էականորեն զարգացել է Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո[105]։ 1965 թվականի «Ավտոմոբիլային արտադրանքի առևտրային պայմանագրով» արդեն բաց էին Կանադայի սահմանները ավտոմեքենայի արտադրության բնագավառում։ 1970-ական թվականներին էներգիայի պաշարների բավականացնելու մտահոգությունները և արդյունաբերության ոլորտներում օտարազգի սեփականատերերի առկայությունը ստիպեցին, որ Կանադայի վարչապետ Պիեր Տրուդոյի գլխավորած Լիբերալ կառավարությունը գործի դնի «Պետական էներգիայի ծրագիրը» (ՊԷԾ) և «Արտերկրյա ներդրումների վերլուծության գործակալությունը» (ԱՆՎԳ)[106]։ 1980 թվականին վարչապետ Բրայան Մուլրոնեյի Առաջադեմ պահպանողականներ կուսակցությունը «Պետական էներգիայի ծրագիրը» (ՊԷԾ) և փոփարինեցին «Արտերկրյա ներդրումների վերլուծության գործակալության» (ԱՆՎԳ) անվանումը «Ներդրում Կանադա» անվամբ՝ արտերկրյա ներդրումները խրախուսելու նպատակով[107]։ 1988 թվականին Կանադայի և Միացյալ Նահանգների միջև կնքված «Ազատ առևտրի համաձայնագրով» չեղարկվեցին երկու երկրների միջև գործող սակագները, մինչդեռ հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրով (ՀԱԱԱՀ) ընդլայվեց ազատ առևտրի դաշտը՝ ներառելու նաև Մեքսիկան 1994 թվականին[108]։ 1990-ականների կեսերին Ժան Շրետիանի գլխավորած Լիբերալ կառավարությունը սկսեց հրապարակել բյուջետային տարեկան շահույթները և կայուն կերպով վճարեցին պետական պարտքերը[109]։
2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց զգալի սնանկացման, ինչն էլ իր հերթին հանգեցրեց հանգեցրեց գործազրկության զգալի աճի Կանադայում[110]։ Մինչև 2009 թվականի հոկտեմբերը Կանադայի գործազրկության ցուցանիշը հասել է 8,6 տոկոսի, գյուղերում գործազրկության ցուցանիշը 5,8 տոկոսից ցածր (Մանիտոբա) և 17 տոկոսից բարձ՝Նյուֆաունդլենդում և Լաբրադորում[111]։ 2008-2010 թվականներին Կանադայի աշխատաշուկան ունեցավ 162,000 լրիվ հաստիքով աշխատանքի և ընդհանուր առմամբ 224,000 պայմանագրային աշխատանքի կորուստ[112]։ 2010-2011 ֆինանսական տարում Կանադայի պետական ամբողջական պարտքը գնահատվել է 566,7 միլիարդ դոլար, ինչն ավելի շատ է, քան 2008-2009 թվականների պարտքը, որը կազմում է 463,7 միլիարդ դոլար[113]։ Բացի այդ, Կանադայի ցանցային պետական պարտքերը 41 միլիարդից 194 միլարդ դոլարի հասան 2010 թվականի առաջին քառորդում[114]։
Այնուամենայնիվ, Կանադայի կանոնակարգված բանկային ոլորտը (որը Մեծ ութնյակում համեմատաբար պահպանողական ոլորտ է), դաշնային կառավարության նախաճգնաժամային շրջանի բյուջեի ավելցուկը և պետական պարտքերը նվազեցնելու երկարաժամկետ ռազմավարությունը հանգեցրին պակաս խորը սնանկացման, քան Մեծ ութնայկի մյուս երկրների պարագայում[115]։ 2015 թվականին Կանադայի տնտեսությունը էականորեն կայունացավ և փոքր-ինչ աճ արձանագրվեց, թեպետ երկրում շարունակվում են մտահոգիչ լինել նավթի անկայուն գները, Եվրոզոնայի ճգնաժամը և գործազրկության՝ նորմայից բարձր ցուցանիշը[116][117]։ Դաշնային կառավարությունը և կանադական շատ արդյունաբերություններ ևս սկսեցին ընդլայնել առևտուրը ասիական շուկայի հետ՝ փորձելով կատարել բամազան արտահանումներ։ Ասիան այժմ Կանադայի երկրորդ ամենախոշոր արտահանող շուկան է Միացյալ Նահանգներից հետո[118][119]։ Մասնավորապես նավթամուղների շուրջ ընթացող էականորեն քննարկվող առաջարկները, հույս ունենք, որ կմեծացնեն Կանադայի նավթի պաշարների արտահանումը Չինաստան[120][121]։
Փորձարկված ռոբոտային կանադական մանիպուլյատորՍփեյս Շաթլի դիսքավրի՝ ՍԹՍ-116 գործողության ընթացքում
2012 թվականին հատկացվեց 1,3 միլիարդ կանդական դոլար՝ Կանադայում հետազոտություն և զարգացում իրականացնելու նպատակով, որից գրեթե 7 միլիարդը տրամարեց դաշնային կառավարությունը նահանգային կառավարության հետ միասին[123]։ 2015 թվականին Կանադան ունեցավ 13 Նոբելյան մրցանակակիր ֆիզիկայի, քիմիայի և բժշկության բնագավառում[124][125]։ 2012 թվականին միջազգային գիտնականների կողմից անցկացված լայնամասշտաբ մի հետազոտության արդյունքներով Կանադան զբաղեցրեց աշխարհում չորրորդ տեղը՝ գիտական հետազոտությունների որակով[126]։ Ավելին, այն համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների գլխամասերի կենտրոնն է[127]։ Կանադան ունի ամենաազատ մուտքը դեպի համացանց՝ ավելի քան 33 միլիոն օգտատերերի ցուցանիշով, ինչը համարժեք է երկրի ընդհանուր բնակչության 94 տոկոսին[128]։
«Կանադայի տիեզերային գործակալությունը» իրականացնում է տիեզերագնացության չափազանց գործուն ծրագիր՝ անցկացնելով մոլորակների տիեզերական և ավիացիոն հետազոտություններ, ինչպես նաև նախագծելով հրթիռներ և արբանյակներ[129]։ Կանադան Միացյալ Նահանգներից և Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ) հետո երրորդ երկիրն է, որ արբանյակ է բաց թողել տիեզերք 1962 թվականին («Ալուետ 1» արբանյակ)[129]։ 1984 թվականին Մարկ Գարնոն դարձավ Կանադայի առաջին տղամարդ տիեզերագնացը։ Կանադան անդամակցում է «Տիեզերարագնացության միջազգային կայանին» (ՏՄԿ), համարվում է տիեզերական ռոբոտաշինության առաջին արտադրողներից մեկը, որը հեղինակել է «Կանդարմ», «Կանդարմ2» և «Դեքստր» տեսակների ռոբոտային մանիպուլյատորներ՝ Տիեզերարագնացության միջազգային կայանի ևՆԱՍԱ-իՍփեյս Շաթլ-ի (տիեզերական մաքոքի) համար։ 1960-ականներից սկսած Կանադայի օդագնացության արտադրության ոլորտում նախագծվել և կառուցվել են արբանյակների բազմաթիվ տեսակներ՝ այդ թվում «Ռադարսաթ-1» և 2, «ISIS» և» MOST[130]: Կանադայում է արտադրվել նաև աշխարհի ամենից հաջողված և լայնորեն կիրառվող մետեորոլոգիական հրթիռը՝ Բլեք Բրենթսը. 1961 թվականին հրթիռի փորձարկումից հետո բաց է թողնվել ավելի քան 1000 Բլեք Բրենթս տեսակի հրթիռ[131]։
Կանադան ունի քիչ բնակչություն, որը կազմվել է այլ մեծ պետությունների շնորհիվ։ Բայց բնիկ կանադացիները զարգացել են իրենց տարածքում եղող բնական հարստությունների շնորհիվ, նվաճել բարձր կենսապայմաններ և դարձրել իրենց երկիրը աշխարհի հարուստ երկրներից մեկը։ Ըստ Կանադայի 2011 թվականին իրականացված մարդահամարի՝ Կանադայում բնակվում է 33.476.688 մարդ և այս թիվը 2006 թվականի մարդահամարի տվյալներից մեծ է 5,9 անգամ[132]։ 2012 թվականի դեկտեմբերինԿանադայի վիճակագրական ծառայությունը հայտարարեց, որ Կանադայի բնակչությունը գերազանցում է 35 միլիոնը, միաժամանակ մատնանշելով, որ Կանադան մեծ ութնյակի երկրներից բնակչությամբ ամենաարագ աճող երկիրն է[133]։ 1990-2008 թվականներին բնակչությունը աճել է 5,6 միլիոնով, որը հավասար է 20,4 տոկոս ընդհանուր աճին[134]։ Բնակչության աճը հիմնականում պայմանավորված է ներգաղթով և ավելի նվազ՝ բնակչության բնական աճով[135]։ Կանադան ունի աշխարհում ամենամեծ մեկ շնչին բաժին ընկնող ներգաղթողների ծավալը[136], որը հիմնականում պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ և ավելի քիչ՝ ընտանիքների վերամիավորմամբ[137][138]։ Կանադայի հասարակությունը և մեծ քաղաքական կուսակցությունները աջակցում են ներգաղթի ներկայիս ծավալները[137][139][140]։ 2010 թվականին Կանադա է ներգաղթել 280.636 մարդ[141]։ Կանադայի կառավարությունը 2016 թվականին նախատեսում է ունենալ 280.000-305.000 նոր մշտական բնակիչ[142], որը համընկնում է վերջին տարիների ներգաղթողների թվի հետ[143]։ Նոր ներգաղթողները բնակություն են հաստատում մեծ քաղաքային շրջաններում, ինչպիսինՏորոնտոն է,Մոնրեալը կամՎանկուվերը[144]։ Կանադան ընդունում է նաև մեծ թվով փախստականներ[145], որը կազմում է աշխարհի փախստականների թվի ավելի քան տաս տոկոսը[146]։
Բնակչության շուրջ 4/5-ը ապրում է Միացյալ Նահանգների սահմանից 150 կիլոմետր հեռավորության վրա[147]։ Բնակչության շուրջ 50 տոկոսը բնակվում է Քվեբեկ-Ուինդսոր միջանցքի քաղաքային շրջաններում[148], 30 տոկոսը բնակվում է Բրիտանական Կոլումբիայի Լոուեր Մեյնլենդում և Կալգարի-Էդմոնտոնյան միջանցքի մոտ՝ Ալբերտայում[149]։ Կանադան զբաղեցնում է 83-րդ հյուսիսային զուգահեռականից մինչև 41-րդ հյուսիսային զուգահեռականը ընկած տարածությունը, բայց բնակչության շուրջ 95 տոկոսը բնակվում են 55-րդ հյուսիսային զուգահեռականից ներքև[148]։ Շատ այլ զարգացած երկրների պես Կանադայում նույնպես նկատվում է ժողովրդագրական անցումը դեպի ավելի տարիքով բնակչության՝ ավելի շատ թոշակառուներով և ավելի քիչ աշխատավոր դասով։ 2006 թվականին բնակչության միջին տարիքը 39,5 էր[150], 2011 թվականին այն աճել էր մինչև 39,9[151], այն դեպքում, երբ Կանադայում կյանքի միջին տևողությունը կազմում է 81 տարի[152]։ Կանադացիների մեծ մասը՝ 69,9%-ը ապրում է ընտանիքի հետ, 26,8%-ը միայնակ, իսկ ոչ ազգակցական կապ ունեցող մարդկանց հետ ապրում է բնակչության 3,7%-ը[153]։ Ընտանիքի անդամների միջին թիվը 2006 թվականին կազմել է 2,5 մարդ[153]։
Համաձայն 2012 թվականիՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հաշվետվության՝ աշխարհում Կանադան ամենակրթված երկիրն է[154], Կանադան ունի աշխարհում ամենամեծ թվով երրորդական կրթություն ստացած մեծահասակները. մեծահասակ կանադացիների 51%-ը ունի առնվազն մեկ բարձրագույն կրթության աստիճան[154]։ Կանադան կրթության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 5,3%-ը[155]։ Այն հսկայական ներդրում է ունենում երրորդական կրթության վրա՝ մեկ ուսանողին բաժին է հասնում ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար[156]։ 2014 թվականին 25-64 տարեկան բնակիչների 89 տոկոսը ստացել է ավագ դպրոցի աստիճան, այն դեպքում երբ ՏՀԶԿ-ի միջին արժեքը 75 տոկոսն է[157]։
1982 թվականի Սահմանադրության 23-րդ կետի համաձայն՝ կրթությունը Կանադայի շատ շրջաններում հասանելի է և անգլերեն, և ֆրանսերեն[158]։ Կանադայի պրովինցիաները և շրջանները պատասխանատու են կրթության ապահովման համար[159]։ Պարտադիր է 5-7-ից մինչև 16-18 տարեկանների կրթությունը[160], որը բերում է շուրջ 99 տոկոս մեծահասակների գրաճանաչությանը[161]։ 2002 թվականին 25-64 տարեկան կանադացիների 43 տոկոսը ունեցել է հետ-երկրորդական կրթություն, իսկ 25-34 տարեկանների մոտ այն կազմել է 51 տոկոս[162]։ Ըստ սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի տվյալների՝ Կանադայի սովորողները ունեն ՏՀԶԿ-ի միջին արժեքից բարձր պատրաստվածություն, հատկապես՝ մաթեմատիկայից, գիտությունից և ընթերցանությունից[163][164]։
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանադայի բնակչության 32%-ը տոկոսը համարում է, որ ինքը կանադացի է, 21%-ը՝անգլիացի, 15,8%-ը՝ֆրանսիացի, 15,1%-ըշոտլանդացի, 13,9%-ը՝իռլանդացի, 10,2%-ըգերմանացի, 4,6%-ը՝իտալացի, 4,3%՝չինացի, 4,0%-ը՝ Կանադայի հնդկացի, 3,9%-ը՝ուկրաինացի և 3,3%-ը՝հոլանդացի[166]։ Կանադայում կա ճանաչված 600 հնդկացիական խմբեր, որոնք միասին կազմում են 1.172.790 մարդ[167]։ Կանադայի աբորիգենների պոպուլյացիան (4%) աճում է ազգային ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի արագ։ 16,2%-ը կազմում են ոչ աբորիգեն տեսանելի ազգային փոքրամասնությունները[168]։ 2006 թվականին ամենատեսանելի ազգային փոքրամասնություններն էինհարավասիացիները (4,0%), չինացիները (3,9%) և սևերը (2,5%)։ 2001-2006 թվականներին տեսանելի ազգային փոքրամասնությունների թիվը մեծացել է 27,2 տոկոսով[169]։ 1961 թվականին Կանադայի բնակչության երկու տոկոսից քիչն էին կազմում տեսանելի ազգային փոքրամասնությունները[170]։ 2007 թվականին 5 մարդուց համարյա 1-ը ծնվել էր արտասահմանում, որոնց 60 տոկոսը Ասիայից, այդ թվում՝ Միջին Արևելքից ներգաղթողներն էին[171]։ Կանադա ներգաղթողները ամենաշատը Չինաստանից են, Ֆիլիպիններից և Հնդկաստանից[172]։ Ըստ Կանադայի վիճակագրական ծառայության՝ 2031 թվականին տեսանելի փոքրամասնությունները կկազմեն Կանադայի բնակչության 1/3-ը[173]։
Կանադան ունի կրոնական մեծ բազմազանություն՝ ընդգրկելով տարբեր հավատքներ և ավանդույթներ։ Կանադան չունի պետական եկեղեցի, իսկ կառավարությունը պաշտոնապես ընդունել է բազմակրոնությունը[174]։ Կրոնի ազատությունը Կանադայի սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքներից է, որը թույլ է տալիս անհատներին միավորվել և պաշտել առանց սահմանափակումների կամ խանգարող հանգամանքների[175]։ Այժմ կրոնի պատկանելությունը ընդհանուր առմամբ համարվում է անձնական ընտրություն, որը կատարվում է առանց հասարակության կամ իշխանության միջնորդության[176]։ Սկզբում Կանադայի առօրյայում կենտրոնական դերը գրավել էքրիստոնեությունը[177], սակայն այժմ այն հետքրիստոնեական,աշխարհիկ պետություն է[178][179][180][181] : Կանադացիների մեծամասնությունը համարում է, որ կրոնը կարևոր չէ առօրյա կյանքում[182], բայց հավատում է աստծուն[183]։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կանադացիների 67,3 տոկոսը իրեն համարում է քրիստոնյա, որոնցիցհռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդները կազմում են ամենամեծ խումբը՝ 38,7 տոկոս։ Ամենամեծբողոքական միավորումը Կանադայի միացյալ եկեղեցին է՝ 6,1 տոկոս, ապա գալիս են Կանադայիանգլիկանների եկեղեցու հետևորդները՝ 5,0 տոկոս ևբապտիստները՝ 1,9 տոկոս[184]։ 1960-ականներից երկրում մեծանում է աշխարհականության մակարդակը[185][186]։ 2011 թվականին բնակչության 23,9 տոկոսը հաստատել է, որ չունի որևէ կրոնական պատկանելիություն, այն դեպքում, երբ 2001 թվականին այդ արժեքը կազմում էր 16,5 տոկոս[187]։ Մնացած 8,8%-ը կապված են ոչ քրիստոնեական եկեղեցիների հետ, որոնցից ամենամեծ կրոնը կազմում էիսլամը ևհինդուիզմը, համապատասխանաբար 3,2 և 1,5 տոկոս[184]։
Կանադան բազմալեզու երկիր է, որտեղ պաշտոնական լեզուներըանգլերենը ևֆրանսերենն են, և որոնք կանադացիների 60%- և 20%-ի մայրենի լեզուն են՝ համապատասխանաբար[188]։ Շուրջ 6,8 միլիոն կանադացիներ նշել են, որ իրենց մայրենի լեզուն պաշտոնական լեզու չէ[189]։ Ամենատարածված ոչ պաշտոնական լեզուներից էչինարենը (հիմնականում յուե չինարենը 1.072.555 լեզվակիր),փենջաբին (430.705),իսպաներենը (410.670),գերմաներենը (409.200) ևիտալերենը (407.490)[190]: Կանադայի դաշնային կառավարությունը պաշտոնապես երկլեզու է, որը հաստատվում է պաշտոնական լեզուների տեսչության կողմից՝ պաշտոնական լեզուների օրենքի և Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիայի 16-րդ գլխի համաձայն։ Անգլերենը և ֆրանսերենը իրավահավասար կարգավիճակ ունեն դատարաններում, պառլամենտում և դաշնային տարբեր կառույցներում։ Բնակիչները կարող են կառավարական ծառայությունները ստանալ անգլերեն կամ ֆրանսերեն, իսկ պետական լեզվական փոքրամասնությունները ունեն իրենց դպրոցները բոլոր պրովինցիաներում և շրջաններում[191]։
1977 թվականին Ֆրանսերեն լեզվի խարտիան Քվեբեկում ֆրանսերենին տվեց պաշտոնական լեզվի կարգավիճակ[192]։ Չնայած ֆրանսախոս կանադացիների ավելի քան 85 տոկոսը բնակվում է Քվեբեկում, ֆրանսախոս բնակչություն կա նաևՆյու Բրանսուիկում,Ալբերտայում,Մանիտոբայում ևՕնտարիոյում, վերջինս երկրորդ ամենաշատ ֆրանսախոսներ ունեցող բնակավայրն է Քվեբեկից հետո[193]։ Նյու Բրանսուիկը միակ պետականորեն երկլեզու պրովինցիան է և ունի ֆրանսերեն խոսողաքքադացի ազգային փոքրամասնություն, որոնք կազմում են բնակչության 33 տոկոսը[194]։ Աքքադացիներ կան նաևՆովա Սկոտիայի հարավարևմտյան հատվածում, Կապ Բրետոն կղզում ևԷդուարդ արքայազնի կղզու կենտրոնական և արևմտյան հատվածներում[195]։
Մանիտոբայում, Օնտարիոյում և Քվեբեկում նահանգային օրենսդիր իշխանությանը թույլատրված է օգտագործել անգլերենը և ֆրանսերենը, օրենքները գործի են դրվում երկու լեզուներով։ Օնտարիոյում ֆրանսերենն ունի իրավական կարգավիճակ, բայց ամբողջությամբ պաշտոնական լեզու չէ[196]։ Կանադայում կան 11 աբորիգենալ լեզվական խմբեր, որոնք ներառում են ավելի քան 65 բարբառներ[197]։ Սրանցից միայն կրիերենը, ինուիտերենը և օջիբվերենը ունեն բավական մեծ թվով լեզվակիրներ՝ երկար ժամանակ գոյատևելու համար[198]։ Մի շարք բնիկ լեզուներ պաշտոնական կարգավիճակ ունեն հյուսիսարևմտյան շրջաններում[199]։Ինուիտերենը մեծամասնության լեզուն էՆունավուտում և շրջանի երեք պաշտոնական լեզուներից մեկը[200]։
Կանադայի գիտության զարգացումը խթանել են Կանադա ներգաղթածանգլիացիներն ուֆրանսիացիները։ 19-րդ դ. 1-ին կեսին սկսվել է Կանադայի տարածքի հետևողական ուսումնասիրումը։1836-1856 թվականներին Ա. Գեզները հետազոտել է երկրի մի շարք շրջանների երկրաբանական կառուցվածքը։1842 թվականին ստեղծվել է Կանադայի երկրաբանական ծառայությունը, որի առաջին տնօրեն Ու. Լոգանը1869 թվականին կազմել է երկրի ամբողջական քարտեզներից մեկը։ Քիմիայի բնագավառի հետազոտությունները հիմնականում պայմանավորված են եղել բժշկության, գյուղատնտեսության, մետալուրգիական արտադրության պահանջմունքներով։1852 թվականին Ա. Գեզները գտել էնավթից կերոսինի ստացման եղանակ և հիմնել կերոսինի արտադրության ընկերություն։ 19-րդ դ. 2-րդ կեսից աստիճանաբար կազմավորվել են Կանադայի գիտական դպրոցները։ Երկրի տնտեսական և քաղաքական դրության առանձնահատկությունները խթանել են գլխավորապես կենսաբանության ու բուսաբանության առաջընթացը։ Բուսաբան և սելեկցիոներ Ու. Մոնդերսը սկիզբ է դրել ցորենի հատուկ սորտերի աճեցմանը (որոշ սորտեր նա բերել էՌուսաստանից)։ 19-րդ դ. վերջում մաթ. հետազոտությունների ակտիվացման գործում կարևոր լումա ունի Դ. Ֆիլդսը։Տորոնտոյի համալսարանում նա ստեղծել է Կանադայի առաջին մաթեմատիկական դպրոցը։ 19-րդ դ. վերջին-19-րդ դ. սկզբին կիրառական քիմիայի և ֆիզիկայի բնագավառի հետազոտությունների ցածր մակարդակը պայմանավորված էր քիմիայան և էլեկտրատեխնիկական ազգային արդյունաբերության բացակայությամբ։ Իրենց աշխատանքներով աչքի են ընկել Ու. Գիբսը (մշակել է ֆոսֆորի ստացման էլեկտրաքիմիական նոր մեթոդ) և Թ. Ուիլսոնը (առաջարկել է կալցիումի կարբիդի արտադրության նոր եղանակ,1892)։Առաջին համաշխարհային պատերազմը նոր իմպուլս հաղորդեց Կանադայի գիտության զարգացմանը։ Գիտատեխնիկական հետազոտությունները կոորդինացնելու նպատակով1916-ին ստեղծվել է ազգային գիտահետազոտական խորհուրդ՝ 3 բաժանմունքով՝ֆիզիկայի,քիմիայի և կենսաբանության (ներառյալ նաև բժշկագիտությունը)։ Երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում և հատկապեսերկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն թափ են ստացել քիմիայի բնագավառի հետազոտությունները, զարգացել է թղթի-ցելյուլոզի արդյունաբերությունը։ Ինսուլինի հայտնադործման և ստացման համար Ֆ. Բանտինգը և Զ. Մակլեոդը արժանացել են նոբելյան մրցանակի (1923 թվական)։1971 թվականին նոբելյան մրցանակ է շնորհվել նաև Գ. Հերցբերգին՝ ֆիզիկական և վերլուծական քիմիայի ասպարեզում կատարած աշխատանքների համար։ Ֆիզիկական հետազոտությունների զարգացումը Կանադայում սկսվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Է. Ռեզերֆորդը, որը1898-1907 թվականներին աշխատել է Կանադայում, Ֆ. Աոդիի հետ պարզել է ճառագայթների բնույթը և ստեղծել ռադիոակտիվության տեսությունը։ Զ. Մակ-ԼենանըՏորոնտոյի համալսարանում ապացուցել է տիեզերական ճառագայթների գոյությունը, հետազոտել բևեռափայլի սպեկտրները և ստացել հեղուկ հելիում։ Նա է հիմնել ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կանադական դպրոցը։Մեծ Բրիտանիայի ևԱՄՆ-ի գիտնականների օգնությամբ1942 թվականինՄոնրեալի համալսարանում ստեղծվել է միջուկային լաբորատորիա։1947 թվականին գործարկվել է աշխարհի խոշորագույն (իր ժամանակին) հետազոտական ռեակտորը,1962 թվականին՝ Կանադայի առաջին ԱԷԿ-ը։ Միջուկային ֆիզիկայի զարգացման գործում էական ներդրում ունի Զ. Մաքենզին։ Կանադայի մաթեմատիկայի դպրոցը ներկայացնում են Մ. Նյուքոմը, Ռ. Կ. Արչիբալդը, Ռ. Ռիչարդսոնը, Գ. Պոլը և ուրիշներ, որոնք աշխատել են Կանադայում։ Ինտենսիվ զարգացել է մաթեմատիկական վիճակագրությունը (Ա. Ուորրեն, Մ. Մաքենզի)։ Կանադան ունի ժամանակակից հաշվողական կենտրոններ, որոնցից խոշորագույնըՏորոնտոյի համալսարանինն է։ Հետպատերազմյան տարիներին Կանադայում զարգացման բարձր աստիճանի են հասել տեխնիկական գիտությունները, կենսաբանությունը, երկրաբանությունը։ Կանադայի գիտական խոշոր հիմնարկներն են՝ օդագնացության և տիեզերքի կանադական ինստիտուը, հանքային արդյունաբերության և մետալուրգիայի,քիմիայի, բջջի հետազոտման կենսաբանական, բույսերի հետազոտման, ինչպես նաև համալսարաններին կից հետազոտական ինստիտուտները։
19-րդ դ. բուրժուական փիլիսոփայական հոսանքները Կանադայում կազմավորվել են ֆրանսիական, անգլո-ամերիկյան փիլիսոփայության ազդեցությամբ։ 19-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին կանադական փիլիսոփայության տարածման գործում մեծ դեր են խաղացել Զ. Օաթսոնը և նրա աշակերտները։ Անգլո-ամերիկյան նեոհեգելականության ազդեցությամբ ձևավորված «սպեկուլյատիվ փիլիսոփայությունը» նպաստել է գերմանական դասական իդեալիզմի, հատկապես Կանտի և Հեգելի ուսմունքների յուրացմանը։ «Մպեկուլյատիվ փիլիսոփայությանը» Ջ. Մ. Բրետը հակադրեց իր «ինտեգրալ ռեալիզմը», որը հարցադրումով տարբերվում է անգլո-ամերիկյան նեոռեալիզմից և քննադատական ռեալիզմից։ «Հավասարակշռված փիլիսոփայություն», այսինքն ըստ էության էկլեկտիկական փիլիսոփայություն (իդեալիզմի ռեալիզմի և պրագմատիզմի համակցում), ստեղծելու փորձ է կատարել Ռ. Կ. Լոջը։ Ներկայումս նկատելի է նեոպոզիտիվիզմի, իսկ բողոքական փիլիսոփաների շրջանում՝ քրիստոնեական էկզիստենցիալիզմի ազդեցությունը։ Համալսարաններում Փիլիսոփայությունը հիմնականում դասավանդում են արտասահմանյան պրոֆեսորները, մեծ ուշադրություն է դարձվում փիլիսոփայության պատմությանը (հատկապես անտիկ և միջնադարյան)։ Նեռթոմիստական փիլիսոփայության մշակման և դասավանդման միջազգային նշանակություն ունեցող խոշոր կենտրոններն են Լավալի (Քվեբեկ) համալսարանին կից բարձրագույն փիլիսոփայական դպրոցը, Ալբերտ Մեծի անվան միջնադարյան ուսումնասիրությունների ինստիտուտը (Մոնրեալ), Միջնադարյան ուսումնասիրությունների պապական ինստիտուտը (Տորոնտո). մշտական աշխատանքի են ներգրավվել տարբեր երկրների նշանավոր թոմիստ փիլիսոփաներ, այդ թվում Է. Ժիլսոնը՝ ինստիտուտի տնօրենը և Ժ. Մարիտենը։1958 թվականին հիմնադրվել է Կանադական փիլիսոփայության ասոցիացիան, որ միավորում է անգլախոս և ֆրանսախոս փիլիսոփաներին։Մոնրեալում գործում է Ֆրանս-կանադական ասոցիացիան և Մակ Գիլլի համալսարանին կից փիլիսոփայական ընկերությունը։ Մարքսլենինյան ուսմունքը պրոպագանդում է ԿԿԿ-ն։ Հրատարակվում են «Dialogue» (1962-ից), «Etudes Medievales» (1939 թվականից), «Laval theologique et philosophique» (1945 թվականից) փիլիսոփայական հանդեսները։
Կանադական պատմագրության մեջ գոյություն ունի երկու ուղղություն՝ անգլո-կանադական և ֆրանս-կանադական, որոնք արտացոլում են երկու ազգերի՝ անգլո-կանադացիների և ֆրանս-կանադացիների ձևավորումը և զարգացումը այդ երկրում։ Ֆրանս-կանադական պատմագրության գլխավոր թեման Կանադայի պատմությունն է մինչև1763 թվականը, ֆրանս-կանադացիների պատմական ճակատագիրը բրիտանական նվաճումից հետո և նրանց դերն ու նշանակությունը ժամանակակից Կանադայում (Ֆ. Գարնո, Ա. Մայո և ուրիշներ)։ Անգլո-կանադական պատմագրության մեջ տիրապետողը (մինչև 19-րդ դ. սկիզբը) սահմանադրական պատմության բրիտանական (կամ կայսերական) դպրոցն էր, որի ներկայացուցիչները (Ու. Քինգսֆորդ, Ռ. Քրիստի, Ջ. Պարկին և ուրիշներ) Կանադայի պատմությունը դիտել են որպես բրիտանական ինստիտուտների «պատվաստման» օրինակ։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում կայսերական դպրոցը խիստ քննադատվեց։ Մահմանադրական պատմագրության առաջատար թեման դարձավ Կանադայի՝ գաղութից մինչև ազգային անկախություն զարգացման պատմությունը։ 19-րդ-դ. 30-ական թթ. սկիզբ է առնում սոցիալ-դեմոկրատական պատմագրությունը, որը հիմնականում ուսումնասիրում է կանադական սոցիալ-դեմոկրատական շարժման պատմությունը։ Մարքսիստական պատմագրությունը (Մ. Ռայերսոն, Մ. Ֆերլի) զբաղվում է ինչպես երկրի զարգացման ընդհանուր, այնպես էլ առանձին կարևոր խնդիրների, բանվորական ու կոմունիստական շարժման պատմության ուսումնասիրությամբ։ Կանադայի պատմությունն ուսումնասիրվում է գլխավորապեսՏորոնտոյի,Մոնրեալի,Քվեբեկի համալսարաններում։ Մարքսիստ պատմաբանների գործունեությունը կոորդինացնում է Մարքսիստական հետազոտությունների կենտրոնը (հիմնվել է1959 թվականին)։
Կապիտալիզմի ուշ զարգացումը, մետրոպոլիայից կախվածության պահպանումն արգելակել են Կանադայում ինքնուրույն տնտեսագիտական մտքի ձևավորումը։ Տնտեսագիտական առաջին աշխատությունները (հիմնականում անգլիացի հեղինակների) երևան են եկել 19-րդ դարի 20-30-ական թվականներին և նվիրված էին երկրի գաղութացման արդյունավետության պրոբլեմներին։ Տեսական քաղաքատնտեսության առաջին ներկայացուցիչը նույնպես անգլիացի էր՝ Զ. Ռեյը, որը քննադատում էր Կանադայում Հիրիթրեդերականությունը, Ա. Սմիթի տեսական որոշ դրույթները, պնդում էկոնոմիկայի զարգացման արագացման նպատակով պետության միջամտության անհրաժեշտությունը։ Երկրի առաջատար համալսարաններում քաղաքատնտեսության ամբիոններ են ստեղծվել 19-րդ-80-ական թվականներին։ Կանադացի առաջին քաղաքատնտեսը Ա. Շորթն էր, որը սկսեց ազգային էկոնոմիկայի գիտական ուսումնասիրությունը։ 19-րդ-դ. 20-30-ական թվականներին ձևավորվել է Կանադայի տնտեսական քաղաքականության կոնկրետ պրոբլեմների հետազոտման ուղղությունը (Ջ. Դոյչ, Ս. Գորդոն, Ու. Մակինտոշ և այլք)։ 60-ական թվականներին սկսած ուսումնասիրվում են հասարակական սպառման, աշխատանքային հարաբերությունների, գործազրկության և դրա պատճառների, տնտեսական ծրագրավորման խնդիրները։ Զարգանում էԱՄՆ-ից Կանադայի աճող կախվածության և ֆինանսական օլիգարխիայի գերիշխանության դեմ հանդես եկող առաջադիմական ուղղությունը։ Ֆրանսիական Կանադայի՝ Քվեբեկ նահանգի համալսարաններում պահպանվում է կաթոլիկ եկեղեցու ուժեղ ազդեցությունը։ Աշխատանքի և կապիտալի միջև դասակարգային խաղաղության տեսությունն ստացել է կղերա-ազգայնական գունավորում։ Մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացումն արտացոլվում է Կանադայի կոմունիստական կուսակցության ծրագրային փաստաթղթերում, մարքսիստ տնտեսագետների աշխատություններում։ Տնտեսագետների հետազոտութուններն իրականացնում ենՏորոնտոյի, Թագավորական (Քինգստոն), ԱրևմտյանՕնտարիոյի համալսարաններն ու էկոնոմիկայի և հաշվառման դեպարտամենտը (հիմնադրվել է1967 թվականին)։
Կանադայում անգլիական տիրապետության հաստատումից հետո (1763 թվական) ֆրանսալեզու գրականության մեջ իր արտացոլումը գտավ ֆրանս-կանադացիների դիմադրությունը անգլիական ուծացմանը։ 19-րդ դ. կեսին Կանադայի հասարակական-մշակութային կյանքի աշխուժացումը նպաստեց ռոմանտիկ բանաստեղծների հայրենասիրական դպրոցի երևան գալուն (Լ. Ֆրեշեթ,1839-1908 թվականներ, Պ. Լեմե,1837-1918 թվականներ և ուրիշներ)։ 19-րդ դ. սկզբին տարածում գտավ ռեգիոնալ գրականությունը, որն իդեալականացնում էր նահապետական կացութաձևը (Լ. էմոնի,1880-1913 թվականներ, «Մարիա-Շապդլեն»,1916 թվական, վեպը և այլն)։1930-ական թվականներին զարգացավ ռեալիզմը, 40-ական թվականների կեսին դառնալով գրականության գլխավոր ուղղությունը (Ռ. Լեմլեն, ծն. 1919 թվական, Գաբրիել Ռուա, ծն. 1909 թվական, Կ. Ժասմեն, ծն.1930 թվական, Մարի Կլեր Բլե, ծն.1940 թվական)։ 40-60-ական թ թվականներին բանաստեղծները (Ա. Գրանբուա, ծն.1900 թվական, Անն էբլեր, ծն.1916 թվական և ուրիշներ) ձգտում էին արտացոլել ժամանակակիցների բանական և հուզական կյանքը։
Վաղ շրջանի գրականությունը մեծ մասամբ սահմանափակված է եղել անգլիական ռոմանտիզմի ավանդույթներով և հաճախ կրել է նմանողական բնույթ (Ֆրենսիս Բրուք,1724-1789 թվականներ, Օ. Գոլդսմիթ,1787-1861 թվականներ և ուրիշներ)։ 19-րդ դարի 2-րդ կեսին տարածում գտավ պատմավեպը։ 19-րդ դարի արձակ գրականությանը հատուկ էր մարզայնությունը, «տեղական հովվերգությունը»։ Համաշխարհային ճանաչում ստացավ Մ. Լիքոքի (1869-1944 թվականներ) ստեղծագործությունը։ Երևան եկան գրական հանդեսներ, կանադական գրականության առաջին պատմություններն ու անթոլոգիաները, ստեղծվեց Կանադական գրողների միությունը (1921)։ Այդ տարիներին հանդես եկան բանաստեղծներ Ու. Մակդոնալդը (ծն.1880 թվական), է. Զ. Պրետը (1883-1964 թվականներ) և ուրիշներ։ 19-րդ դ. կեսին կանադական գրականությունն սկսեց ձեռք բերել որոշակի արտահայտված կանադական ազգային գծեր։ 40-ական թվականներին զարգացավ քննադատական ռեալիզմը (Ֆ. Գրով,1872-1948 թվականներ, Մ. Կալլագան, ծն.1903 թվական, Հ. Գառներ, ծն.1913 թվական և ուրիշներ)։ 60-ական թվականների շատ ստեղծագործությունների թեման ժամանակի կապիտալիստական իրականության քաոսն էր (Բ. Մուր, ծն. 1921 թվական, Ռ. Կրետչ, ծն.1927 թվական, Դ. Կարտեր, ծն.1910 թվական)։ Կանադայի առաջավոր գրողների ուշադրությունը գրավում են ֆրանս-կանադացիների և անգլո-կանադացիների միջև ազգային երկպառակության սրումը, կանադական հյուսիսի խնդիրները և հնդկացիների ու էսկիմոսների վիճակը։
Մինչ եվրոպացիների Կանադայում հայտնվելը զարգացման որոշակի աստիճանի է հասել հնդկացիների ու էսկիմոսների արվեստը՝ բազմագույն փայտագրությունը (պաշտամունքային և գերեզմանային սյուներ, դիմակներ, իրական և երևակայական մոտիվների միահյուսումով զարդապատված կահկարասի), քարի, ոսկորի, եղջյուրի փորագրություն, փետուրե և խեցե զարդերի պատրաստում, վառ նախշազարդերով գործվածքներ, ասեղնագործություն, որմնանկարչություն։ Հնդկացիների ավանդական կացարաններն էին «վիգվամ» հյուղերը, մորթեծածկ «տիպի» վրանները, գետնափոր տները, հիմնակմախքային, հարուստ փորագրությամբ փայտե տները, էսկիմոսները բնակվում էին փայտե, քարե, կիսագետնափոր տներում և ձյունե գմբեթաձև «իգլու»-ներում։ Եվրոպացի գաղթականները իրենց հետ Կանադա են բերել եվրոպական ճարտարապետության ձևերը՝ֆրանսիական կլասիցիզմը, ուշ անգլիական կեղծ գոթիկան։ 19-րդ դ. կեսերին հիմնադրվում են նոր քաղսփներ, հիմնականում երկհարկանի տներով կառուցապատված փողոցների ուղղանկյուն ցանցով, դարի վերջերին ուժեղանում էԱՄՆ-ի ճարտարապետության ազդեցությունը (գրասենյակային բազմահարկ շենքեր, հյուրանոցներ, ճարտ. Ֆ. Դառլինգ, Ջ. Պիրսոն)։ 16-րդ II-19-րդ դդ. ֆրանսիական ռոկոկոյի, այնուհետև կլասիցիզմի ազդեցությամբ զարգանում են գեղանկարչությունը (Ֆ. Բակուր, Պ. Քեյն, Կ. Կրիգհով), քանդակագործությունը (Ֆ. էլբեր)։ 19-րդ դարի սկզբից ծաղկում է ապրում ազգային ռեալիստական արվեստը (բնանկարիչներ Զ. Ու. Մորիս, Կ. Գանյոն, «Ցոթի խումբը»՝ Զ. Մագդոնալդ, Ա. Լիզմեր, է. Հոլգեյթ և ուրիշներ, քանդակագործ Ֆ. Լորինգ, գրաֆիկ է. Մեթոն-Թոմփսոն)։ Կանադայի արդի արվեստում գերակշռողը մոդեռնիստական ուղղություններն են (գեղանկարիչ ժ. Պ. Ռիոպել, քանդակագործ Լ. Արշամբո)։ Ռեալիստական ավանդություններին հետևում են «Բանվորական գեղարվեստական լիգայի» նկարիչները։ Զարգանում են դիզայնը, դեկորատիվ արվեստի մի շարք տեսակներ։ Ժողովրդական ստեղծագործությունում աչքի են ընկնում փայտագործությունն ու ուկրաինացիների ասեղնագործությունը, էսկիմոսների քարարձանները։ Կիրառական գրաֆիկան հիմնականում հետևում էԱՄՆ-ի «մասսայական մշակույթի» նմուշներին։ 19-րդ դարի կեսից վերակառուցվում և աճում են հին քաղաքները։ Մեծացել է բնակարանային շինարարությունը։ Կառուցվում են արդյունաբերական և հասարակական խոշոր համալիրներ (Տորոնտոյի քաղաքապետարանը, Վիլ Մարի հրապարակը և1967 վի համաշխարհային ցուցահանդեսը,Մոնրեալ)։ Միասնական նախագծերով են կառուցվել արդյունաբերական ձեռնարկություններին մոտ ստեղծվող քաղաքները (Կիտիմատ, Էլիոա-Լեյկ, Ինուվիկ)։
Կանադայի երաժշտական կյանքը 16-րդI դ. սկսած կապված է անգլիական և ֆրանսիական մշակույթին։ Առաջին կանադական օպերան գրել է ֆրանսիացի Ժ. Կենելը («Կոլա և Կոլինետտա»,1790 թվական,Մոնրեալ)։ 19-րդ դ. 2-րդ կեսին ստեղծվել են երաժշտասերների ընկերություններ, ձևավորվել է կանադական ժողովրդական երաժշտությունը (կենցաղային երգեր, ռոմանտիկական բալլադներ են)։ Առաջին նշանավոր երաժշտական գործիչներից է կոմպոզիտոր Կ. Լավալլեն (ազգային հիմնի երաժշտության հեղինակը)։ 19-րդ դ. վերջին։ 19-րդ դ. սկզբին երևան են եկել պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ և կատարողներ, ստեղծվել նվագախմբեր, երգչախմբեր։ Կանադայի երաժշտական կյանքը վերելք է ապրել սկսած 19-րդ դ. 40-ական թվականներից։1949 թվականին ստեղծվել են Կանադայի օպերային խումբը (Տորոնտո) և Ազգային երիտասարդական նվագախումբը,1969 թվականին բացվել է Արվեստի ազգային կենտրոնը (օպերային և դրամատիկական թատրոններ են)։ Կանադայում գործում է բարձրագույն երաժշտական ուսումնական 8 հաստատություն (կոնսերվատորիաներ, երաժշտական ակադեմիաներ)։1965 թվականիցՄոնրեալում անց են կացվում երաժիշտ կատարողների միջազգային փառատոներ և մրցույթներ։ ժամանակակից երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Մ. Բլեկբեռնը, Կ. Պեպենը, դիրիժորներ Ժ. Բոդրին, Պ. Դերվոն, դաշնականար Գ. Դուլդը, Ա. Կուերաին, շութակահարուհի Ի. Հենդելը, երգչուհի Լ. Մարշալը, Մ. Ֆորեսաերը, երգիչ Լ. Սիմոնոն և ուրիշներ։ Գործում են Կանադական կոմպոզիտորների ասոցիացիան, Կանադական երաժշտական խորհուրդը և այլ կազմակերպություններ։
1938 թվականից գործող բալետի դպրոցի հիման վրա կազմակերպվել է առաջին՝ «Վիննի-պեգի բալետ» թատերախումբը (1949 թվականից պրոֆեսիոնալ,1953 թվականից կոչվել է թագավորական)։1951 թվականինՏորոնտոյում ստեղծվել է Կանադայի «Ազգային բալետ» խումբը։1952 թվականինՄոնրեալի հեռուստատեսային բալետային խմբից կազմակերպվել է «Կանադական մեծ բալետը»։1967 թվականին երկրում կար 4 խումբ։ Գործող բալետային դպրոցներից խոշորը. Ազգային բալետային դպրոցն է (հիմնվել է1959 թվականին,Տորոնտո)։
Թատրոնի զարգացումն սկսվել է 16-րդ դարում, ֆրանսիական Քվեբեկ և Աքադիա նահանգներում։1774 թվականին Հալիֆաքս քաղաքում բեմադրվել է կանադական առաջին պիեսը (անգլերեն)։1825 թվականինՄոնրեալում բացվել է առաջին մշտական թատրոնը։1940-ական թվականների վերջերից պրոֆեսիոնալ թատրոններ են գործում խոշոր քաղաքներում։ Դրանցից ամենահինը «Ռիդո վեր»-ն է (հիմնվել է1949 թվականինՄոնրեալում), որտեղ բեմադրվում են Շեքսպիրի, Մոլիերի, Պ. Կլոդելի, Ա. Չեխովի և ուրիշների պիեսները։ Կանադական դրամատուրգներից են՝ Ռ. Դեյվիսը, Ջ, Կոուլաերը, Գ. Ֆերիսը, Լ. Մինկլերը։ Ֆրանսալեզու թատրոնները ձգտում են ստեղծել ազգային թատերարվեստ։ Անգլախոս թատերախմբերը կրում ենԱՄՆ-ի թատրոնի ազդեցությունը։ Թատերական գործիչներից են՝ Զ. Կոլիկոսը, Կ. Պլամմերը, ժ. Գասկոն։ Կազմակերպվում են դրամատիկական արվեստի ամենամյա փառատոներ։1953 թվականից Մտրատֆորդում տեղի է ունենում Շեքսպիրյան փառատոն։ Գործում է Ազգային թատերական դպրոց, դասավանդումը՝ֆրանսերենով ևանգլերենով։
Ֆիլմերի կանոնավոր արտադրությունն սկսվել է1914 թվականից։ Մեծ մասամբ թողարկվել են վավերագրական և ռեկլամային կարճամետրաժ ֆիլմեր։1939-1946 թվականներին ազգային կինոարվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է անգլացի ռեժիսոր Ջ. Գրիրսոնը։1956 թվականինՄոնրեալում ստեղծվել է Կինոյի ազգային վարչություն, այնուամենայնիվ ֆիլմերի թողարկումը պայմանավորված է առանձին ռեժիսորների նախաձեռնությամբ, քանի որ կառավարությունը չի աջակցում կինեմատոգրաֆիայի զարգացմանը։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ոսկու քաղաքը» (1957 թվական, ռեժ. Կ. Լոու), «Որպեսզի կյանքը շարունակվի» (1963 թվական, ռեժ. Մ. Բրո)։ Կինոգործիչներից են՝ Կ. ժյուտրան, Ժ. Կարլը, Ռ. Գարսոն, Գ. Մանրոն, Կ, Պինդալը, մուլտիպլիկացիոն կինոյի նշանավոր ռեժ. Ն. Մակլարենը։ Մտրատֆորդում,Մոնրեալում,Վանկուվերում1957 թվականից տեղի են ունենում միջազգային կինոփառատոներ։
Կանադական ազգային խոհանոցի հպարտությունը համարվում են թխկենու հյութը, գարնանային հյութը։ Կանադայում կարելի է համտեսել նաև հյութեղ մսատեսակներ և ձկնեղեն։ Ազգային ուտեստներից է ֆիլե-բրոշետը։ Ռեստորաններում հայտնի են նաև տապակած ճուտը, եփած նապաստակը, թառափը։
Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի 80-ական թվականներին[201]։
Առաջին հայ ներգաղթողը Կարապետ Ներկարարյանն է, որը 1887 թվականին հաստատվել էՕնտարիո նահանգի Պորտ Հոպ գյուղաքաղաքում։ 1890 թվականին Հյուսիսային ՕնտարիոյիՏեմիսքամինգի շրջանում հանքային հետազոտություններ է ձեռնարկել Ա. Շահինը։
Կանադայի կառավարության հատուկ արտոնությամբ 1923-1924 թվականներին 8-12 տարեկան 100 հայ որբեր մուտք են գործել Կանադա։ Նրանք բերվել էինՀունաստանիԿորֆու կղզու որբանոցից՝ մի խումբ կանադացի բարերարների կազմակերպածԿանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության (Armenian Relief Association of Canada) ջանքերով։ Տղաները հաստատվել են Օնտարիո նահանգի Ջորջթաունի (այստեղից էլ՝«Ջորջթաունյան տղաներ» անվանումը) որբանոց-երկրագործական դպրոցում[202]։ Երեխաների հոգատարության և կրթության համար կազմվել է մասնավոր հանձնախումբ՝ Ա. Լ. Ալեքսանյանի գլխավորությամբ, որը ստանձնել է նաև հայոց լեզվի դասավանդումը։ Ա. Ալեքսանյանի, Լ. Պապայանի և հանձնախմբի մյուս հայ անդամների և տղաների դաստիարակ Սրբուհի Պտուկյանի (Մայրիկի) ջանքերով երեխաներին տրվել է հայեցի դաստիարակություն. մինչև 18 տարեկան երեխաները սովորել են հայերեն և անգլերեն (1936 թվականին հայերեն և անգլերեն հրատարակել են «Արարատ» մեքենագիր ամսաթերթիկը)։
Հայկական խոշոր համայնքներ կան Մոնրեալում, Օտտավայում, Տորոնտոյում։
Կանադայի Տորոնտո քաղաքից սկսվում է աշխարհի ամենաերկար փողոցը՝ Յանգ սթրիթը (անգլ.՝Yonge Street) 1800 կմ երկարությամբ[203]։Գինեսի ռեկորդների գիրքը այն համարել է աշխարհի ամենաերկար փողոցը[204][205]։
Կանադան իր լճերի թվով գերազանցում է աշխարհի մյուս երկրներին։ Նրանք Կանադայում մոտ 3 մլն են։ Աշխարհի լճերի 60% -ը գտնվում է այս երկրում, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի 9%-ը[206]։
Աշխարհի խմելու ջրի պաշարների 20%-ը գտնվում է Կանադայում[207]։
1967 թվականի Սենտ Պաուլ (անգլ.՝St Paul, Ալբերտա նահանգ) քաղաքում աշխարհում առաջին անգամ կառուցվել էՉԹՕ-ների համար նախատեսված վայրէջքի հրապարակ[207]։
Սադբրի (Օնտարիո նահանգ) քաղաքում, 2 կմ խորության վրա է գտնվում աշխարհի ամենախոր SNOLAB լաբորատորիան[207]։
Ամենաերկար աշխարհագրական անունը Կանադայում Pekwachnamaykoskwaskwaypinwanik լիճն է, որը Կրի ցեղի լեզվից թարգմանաբար նշանակում է «Այնտեղ, որտեղ իշխան ձուկը բռնում են կարթով»[207]։
↑Griebel, Ron.«The Bluefish Caves». Minnesota State University. Արխիվացված էօրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
↑«Beringia: humans were here»(re-published online by Canada.com).Gazette (Montreal). CanWest MediaWorks Publications Inc. 2008 թ․ մայիսի 17.Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
↑Dickason, Olive, ed. (1995).The Native Imprint: The Contribution of First Peoples to Canada's Character. Vol. 1. Athabasca:Athabasca University Educational Enterprises. էջեր 114–117.
↑Thornton, Russell (2000). «Population history of Native North Americans». In Michael R. Haines, Richard Hall Steckel (ed.).A population history of North America. Cambridge: Cambridge University Press. էջ 13.ISBN0521496667.
↑«Handbook of North American Indians: Indians in contemporary society». Garrick Alan Bailey (2008). Government Printing Office. p.285.ISBN 0-16-080388-8
↑«Innu Culture 3. Innu-Inuit 'Warfare'».1999, Adrian Tanner Department of Anthropology-Memorial University of Newfoundland.Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
↑Smith, David E (2010 թ․ հունիսի 10).«The Crown and the Constitution: Sustaining Democracy?»(PDF).The Crown in Canada: Present Realities and Future Options. Queen's University. էջ 6. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
↑«Treaty areas». Treasury Board of Canada Secretariat. 2002 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
↑James, Patrick (2006). Michaud, Nelson; O'Reilly, Marc J (ed.).Handbook of Canadian Foreign Policy. Lexington Books. էջեր 213–214, 349–362.ISBN978-0-7391-1493-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
↑Teigrob, Robert (2010 թ․ սեպտեմբեր). «'Which Kind of Imperialism?' Early Cold War Decolonization and Canada–US Relations».Canadian Review of American Studies.37 (3): 403–430.doi:10.3138/cras.37.3.403.
↑Canada's international policy statement: a role of pride and influence in the world. Government of Canada. 2005.ISBN978-0-662-68608-8.
↑"Report for selected Country – Canada". International Monetary Fund. 2015. Retrieved May 22, 2015.
↑"Latest release". World Trade Organization. April 17, 2008. Retrieved May 23, 2011.
↑"Index of Globalization 2010". KOF. Retrieved May 22, 2012.
↑Jump up ^ "Index of Economic Freedom". Heritage Foundation/Wall Street Journal. 2013. Retrieved June 27, 2013.
↑"Jonathan Kay: The key to Canada's economic advantage over the United States? Less income inequality". National Post. December 13, 2012. Retrieved December 14, 2012.
↑^ Jump up to: a b "Canada". OECD Better Life Index. OECD. 2014. Retrieved February 13, 2015.
↑Jump up ^ "TMX Group Equity Financing Statistics – September 2014". TMX. September 2014. Retrieved February 7, 2015.Jump up ^
↑"Canada's Trade Deficit Widens". Wall Street Journal. February 7, 2015
↑Jump up ^ "Imports, exports and trade balance of goods on a balance-of-payments basis, by country or country grouping". Statistics Canada. 2014. Retrieved February 7, 2015.
↑Grant, Tavia (February 10, 2010). "Canada has first yearly trade deficit since 1975". The Globe and Mail. Retrieved May 23, 2011.
↑"Canada's Trade Deficit Widens". Wall Street Journal. February 7, 2015.
↑Jump up ^ "Employment by Industry". Statistics Canada. January 8, 2009. Retrieved May 23, 2011.
↑Easterbrook, WT (March 1995). "Recent Contributions to Economic History: Canada". Journal of Economic History 19: 98.
↑Jump up ^ Brown, Charles E (2002). World energy resources. Springer. pp. 323, 378–389.ISBN 978-3-540-42634-9.Jump up ^
↑"World proven crude oil reserves by country, 1960–2011". Organization of the Petroleum Exporting Countries. 2012. "Oil & Gas Journal's oil reserve estimate for Canada includes 5.392 billion barrels (857,300,000 m3) of conventional crude oil and condensate reserves and 173.2 billion barrels (2.754×1010 m3) of oil sands reserves. Information collated by the EIA"
↑""Britton, John NH (1996). Canada and the Global Economy: The Geography of Structural and Technological Change. McGill-Queen's University Press. pp. 26–27, 155–163.ISBN 978-0-7735-1356-3.
↑Brendan Marshall, Director, Economic Affairs (2014). "Facts & Figures 2014 - The Mining Association of Canada" (PDF). The Mining Association of Canada. Retrieved December 3, 2015.
↑Jump up ^ Dr David Mosler; Professor Bob Catley (2013). The American Challenge: The World Resists US Liberalism. Ashgate Publishing, Ltd. p. 38.ISBN 978-1-4094-9852-0.
↑Morck, Randall; Tian, Gloria; Yeung, Bernard (2005). "Who owns whom? Economic nationalism and family controlled pyramidal groups in Canada". In Eden, Lorraine; Dobson, Wendy. Governance, multinationals, and growth. Edward Elgar Publishing. p. 50.ISBN 978-1-84376-909-5.
↑Hale, Geoffrey (October 2008). "The Dog That Hasn't Barked: The Political Economy of Contemporary Debates on Canadian Foreign Investment Policies". Canadian Journal of Political Science 41 (3): 719–747. doi:10.1017/S0008423908080785.
↑""Britton, John NH (1996). Canada and the Global Economy: The Geography of Structural and Technological Change. McGill-Queen's University Press. pp. 26–27, 155–163.ISBN 978-0-7735-1356-3.
↑David Johnson (2006). Thinking Government: Public Sector Management in Canada. University of Toronto Press. p. 374.ISBN 978-1-55111-779-9.
↑Sturgeon, Jamie (March 13, 2009). "Jobless rate to peak at 10%: TD". National Post. Archived from the original on February 1, 2010. Retrieved May 23, 2011.
↑"Latest release from Labour Force Survey". Statistics Canada. November 6, 2009. Retrieved May 23, 2011.
↑"Budget fights deficit with freeze on future spending". CTV News. March 4, 2010. Retrieved May 23, 2011.
↑"Canada's international investment position". The Daily. Statistics Canada. June 17, 2010. Retrieved May 23, 2011.
↑"Canada's Budget Triumph" (PDF). Mercatus Center (George Mason University). September 30, 2010. Retrieved July 15, 2013.
↑"Update of Economic and Fiscal Projections". Department of Finance Canada. 2013. Retrieved February 11, 2014.
↑"IMF drops forecast for Canadian economic growth". CTV News. January 20, 2015. Retrieved February 13, 2015.
↑"Canada's Trade with the World, by Region". Asia Pacific Foundation of Canada. March 24, 2014. Retrieved February 18, 2015.
↑"Minister Fast Congratulates the Organizers of the Canada and Free Trade with Asia Conference". Canadian International Council. 2013. Retrieved February 11, 2014.
↑"Northern Gateway pipeline would strengthen trade ties to China". The Globe and Mail. May 7, 2012. Retrieved August 19, 2012.
↑"Pipeline economics: China needs oil, and Canada's got it". Macleans.ca. September 25, 2012. Retrieved December 4, 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 224)։