Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Կայլ Լոուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայլ Լոուրի
Kyle Lowry

ԱկումբԱմերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս
ԴիրքըԽաղարկող
Ի ծնե տրված անունըKyle Lowry
Կայլ Լոուրի
Ծննդյան ամսաթիվմարտի 25,1986 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա,Փենսիլվանիա,ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ1, 83 մ
Քաշ93 կգ
Դպրոց«Կարդինալ Դոհերթի» ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա)
համալսարանՎիլանովայի համալսարան (2004–2006)
Դրաֆթի տարի2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ
Դրաֆթ ակումբՄեմֆիս Գրիզլիս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2006–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2009-2012)
ԿանադաՏորոնտո Ռեպտորս (2012-2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2021-2024)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2024-այժմ)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2019)
  • NBA աստղ (2015–2020)
  • «All-NBA» երրորդ թիմ (2016)
  • «All-Big East» երկրորդ թիմ (2006)
  • «Big East All-Rookie» թիմ (2005)

Կայլ Լոուրի (անգլ.՝Kyle Lowry,մարտի 25,1986(1986-03-25)[1][2],Ֆիլադելֆիա,Փենսիլվանիա,ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալբասկետբոլիստ,խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիսԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)«Շառլոթ Հորնեթս» ակումբում։

Ծնվել էՖիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ)։ Հաճախել է Կարդինալ Դոգերթի ավագ դպրոց, որից հետո երկու ուսումնական տարի ելույթներ է ունեցելՎիլլանովայի համալսարանի թիմում։NBA դրաֆթում։ Ընտրվել էNBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝«Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։

Առանցքային դեր է ունեցել2013-14 մրցաշրջանում«Ռեպտորսի» փլեյօֆ դուրս գալու և վերջին յոթ տարիների ընթացքում առաջինԱտլանտիկ դիվիզիոնի տիտղոս նվաճելու հարցում[3]։2015-16 մրցաշրջանի ընթացքում Լոուրիի շնորհիվ 56 հաղթանակով թիմը գրանցեց իր պատմության լավագույն արդյունքը և դուրս եկավ մինչևԱրևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ «Ռեպտորսի» կազմում վեց անգամ մասնակցել էբոլոր աստղերի խաղին, և ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինրպես նաև դարձել NBA-ի չեմպիոն (2019

Ավագ դպրոցի կարիերան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լոուին հաճախել էՖիլադելֆիայի Կարդինալ Դոգերթի ավագ դպրոցը։

Ավարտական տարում «Rivals.com» կողմից Լոուրին գնահատվել էր որպես հինգ աստղանի նորակոչիկ[4]։ շ

Համալսարանային կարիերան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վիլլանովայում իր առաջին սեզոնի ընթացքում նա ընդգրկվել է «Big East All-Rookie» խորհրդանշական հավաքականում։ 24(3 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 7.5 միավոր, տիրել է 3.2 անդրադարձի, կատարել է 2.0 փոխանցում և գողացել է 1.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[5][6]։

Իր երկրորդ սեզոնի ընթացքում ընդգրկվել է «All-Big East»-ի խորհրդանշական հավաքականում։ 33(31 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 11.0 միավոր, տիրել է 4.3 անդրադարձի, կատարել է 3.7 փոխանցում և գողացել է 2.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[5][6]։

Վիճակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիԹիմԽՄԽԽԺՆ%3Մ%ՏՆ%ԱՄԽՓՄԽԳՄԽԲՄԽՄՄԽ
2004–05Վիլլանովա24323.2.421.227.6353.22.01.3.27.5
2005–06Վիլլանովա333129.3.466.444.7864.33.72.3.211.0

Պրոֆեսիոնալ կարիերան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մեմֆիս Գրիզլիս (2006-2009)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ընտրվել էNBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝«Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։ 2006 հուլիսի 9-ին նա կնքեց երկու տարվա պայմանագիր Գրիզլիսի հետ և արդյունքում միացավ ԳրիզլիսինNBA-ի ամառային լիգայի համար[7]։

Լոուրին վաստակեց 6 միավոր, տիրեեց 10 անդրադարձի, կատարեց 3 փոխանցում, գողացավ 2 գնդակ և մեկ անգամ բլոք դրեց իր մեկնարկային խաղում ընդդեմՆյու Յորք Նիքսի[8], սակայն նրա առաջին սեզոնը վերջացավ 10 խաղից հետո, երբ նա ջարդեց իր դաստակըԿլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում 2006 նոյեմբերի 21-ին[9]։ Ութ օր անց նա ունեցավ իր համար հաջող վիրահատություն[10]։

Նա մտածում էր երկար ճանապարհ անցնել Գրիզլիսի հետ, և անկնկալի եկավ, երբ թիմը ընտրեց ուրիշ խաղարկողի՝ Մայք Կոնլին, որը2007 թվականի NBA դրաֆթի ընթացքում ընտրվել էր չորրորդը[11]։ Չնայած նրանք ընկերներ էին, Լոուրին կանխազգաց, որ նրանց դրաֆթի համարների տարբերությունը նշանակում է, որ նրա կարիերան չի շարունակվի Գրիզլիսում[11]։2009 թվականի հունվարի 25-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Լիոնել Հոլլինսը և նրան ասացին, որ թիմը նախընտրում է Կոնլիին մեկնարկային կազմում[11]։

Հյուստոն Ռոքեթս(2009-2012)

[խմբագրել |խմբագրել կոդը]

2008-09 մրցաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

NBA գործարքի վերջնաժամկետին՝ 2009 թվականի փետրվարի 19-ին տեղափոխվեցՀյուստոն Ռոքեթս։Ռոքեթսը ցանկանում էր նրան դեռ 2006 թվականից և գլխավոր մենեջերը գործարքը բացատրեց, որպես թիմի խաղարկող դիրքի ուժեղացում։ Այդ տարում նա առաջին անգամ խաղաց փլեյօֆսում միջինում հավաքելով 5.3 միավոր, տիրելով 2.9 անդրադարձի և կատարելով 2.5 փոխանցում 13 խաղում[12], որտեղ նրանքԱրևմտյան կոնֆերեսիայի կիսաեզրափակչում պարտվեցին վերջնական չեմպիոնին՝Լոս Անջելես Լեյքերսին, 7-րդ խաղում։

2009-10 մրցաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լոուրին միջինում հավաքեց 9.1 միավոր, տիրեց 3.6 անդրադարձի և կատարեց 4.5 փոխանցում, քանի որ նա դուրս էր գալիս պահեստային նստարանից՝ փոխարինելով Բրուքսին[13]։

NBA կարիերայի վիճակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Լեգենդ
  ԽԽաղերը  ՄԽ Մեկնարկային Խաղերը ԽԺ Խաղային ժամանակը
 Ն% Նետումներ տոկոսներով 3Մ% 3-միավերանոց նետոիմներ տոկոսներով ՏՆ% Տուգանային նետում տոկոսներով
 ԱՄԽ Անդրադարձերը մեկ խաղում ՓՄԽ Փոխանցումները մեկ խաղում ԳՄԽ Գողացումները մեկ խաղում
 ԲՄԽ Բլոքները մեկ խաղում ՄՄԽ Միավորները մեկ խաղում Թավատառ Կարիերայի լավագույնը

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Kyle Lowry Stats //ESPN.com — 1995.
  2. FIBA database
  3. Kyle Lowry ready to lead Raptors to greater heights
  4. Kyle Lowry Recruiting Profile
  5. 5,05,1«Player Bio: Kyle Lowry». Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. 6,06,1Kyle Lowry Stats
  7. Grizzlies sign first-round pick Lowry to two-year deal
  8. FedExForum, Memphis, TN (2006 թ․ նոյեմբերի 1).«Knicks 118, Grizzlies 117 - boxscore». Sports.espn.go.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Gooden scores season high, Cavs fight off Grizzlies». Sports.espn.go.com. 2006 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  10. «Grizzlies Lowry has Wrist Surgery». Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  11. 11,011,111,2You Can Count on Me
  12. «KYLE LOWRY BIO». Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  13. Rockets will match offer for Lowry

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Կայլ Լոուրի» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Տորոնտո Ռեպտորս2018–19 NBA չեմպիոն
Սլեմ դանկՍաբասկետբոլիստի մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Կայլ_Լոուրի&oldid=9785507» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp