Ծաղիկ, կարճացած և ձևափոխվածընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման ևպտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում էտերևներից զուրկցողունի՝ ծաղկակոթի վրա[1]։ Ծաղիկները մեծ նշանակություն ունեն ժողովուրդների մեծ մասի մշակույթում: Ինչ-որ տեղ դրանք օգտագործվում են զարդարման համար, ինչ-որ տեղ ծառայում են որպես ուշադրության նշան, իսկ ինչ-որ տեղ դրանք լիովին հարգվում են, ինչպես, օրինակ, աֆրիկյան որոշ երկրներում:
Աշխարհի ամենափոքր ծաղիկը,, ունի ընդամենը 1 միլիմետր տրամագիծ։
Արևադարձային Rafflesia Arnold բույսը պարծենում է մոլորակի ամենամեծ ծաղիկով՝ 91 սանտիմետր տրամագծով, այն կշռում է մոտ 11 կիլոգրամ:
Չկան սպիտակ ծաղիկներ՝ իրականում դրանք անգույն են, այսինքն՝ չունեն գունավոր պիգմենտներ և ուղղակի արտացոլում են արևի լույսը։ Ծաղիկների սև պիգմենտ նույնպես չկա, գույնը կարող է լինել կամ մուգ կարմիր, կամ մուգ մանուշակագույն:
Ծաղիկները փակվում են գիշերը, որպեսզի նրանց վերարտադրողականությունը չսառի կամ չվնասվեն սառը ցողի պատճառով:
Մեղուները կարող են տարբերել նեկտարով և առանց նեկտարով ծաղիկներին արևի լույսի ներքո։ Նրանց համար ուղենիշ են տարբեր բծերը, գծերն ու նախշերը ծաղկաթերթիկների վրա։
Հինդուիզմում ծաղիկները լայնորեն օգտագործվում են զոհաբերությունների համար՝ դրանք այրվում են ծիսական կրակի մեջ՝ հիվանդություններից ազատվելու և շրջակա միջավայրը մաքրելու համար։
Հինդուիզմում ծաղիկները լայնորեն օգտագործվում են զոհաբերությունների համար՝ դրանք այրվում են ծիսական կրակի մեջ՝ հիվանդություններից ազատվելու և շրջակա միջավայրը մաքրելու համար։
Ավստրալիայում ռիսթելլա խոլորձը չի ծաղկում մակերեսի վրա, այլ ծաղկում է գետնի տակ։ Այն փոշոտվում է ոչ թե մեղուներով, այլ բզեզներով։
Մոլորակի ամենահին վարդը 1000 տարի զարդարել է գերմանական Հիլդեսհայմ քաղաքը։ Չնայած իր մեծ տարիքին, ծաղիկը շարունակում է ծաղկել ամեն տարի:
Մասուրը, որը նույնպես վարդ է, ունի ընդամենը 5 թերթիկ, իսկ արհեստականորեն բուծված սորտերում դրանց թիվը հասնում է 128-ի։
Աշխարհի ամենամեծ ջրաշուշանը՝ Վիկտորիա Ռեգիան, հասնում է 2 մետրի տրամագծին և կարողանում է դիմակայել հասուն մարդու քաշին։ Նրա ստորին մասում կան հասկեր, որոնք պաշտպանում են ջրաշուշանը ձկներից։
Հետաքրքիր լեգենդ կա ծաղկի անվան ծագման մասին՝ «незабудка», որը տարածված է աշխարհի շատ լեզուների համար (օրինակ՝ անգլերենում այս ծաղիկը կոչվում է forget-me-not ) Ըստ լեգենդի՝ Արարչության օրերից մեկում Աստված բոլոր ծաղիկներին անուններ է տվել։ Նրանցից մեկը «Не забудь обо мне», ինչին Արարիչը պատասխանել է. «Хорошо, таким и будет твое имя»:
.Գիտնականներն ապացուցել են, որ ծաղիկները տարբեր կերպ են արձագանքում մարդկանց՝ կախված նրանց վերաբերմունքից:
Աշխարհի ամենաթանկ ծաղիկը կարելի է գնել մոտ 5000 դոլարով։ Սա ոսկե խոլորձ է, որն աճում է Մալայզիայի լեռներում և առաջին անգամ ծաղկում է միայն 15 տարեկանում։
Երկրի ամենաբարձր ծաղիկը Ինդոնեզիայի հպարտությունն է. այն կոչվում է amorphophallus titanic և բարձրանում է գետնից մոտ 3 մետր բարձրությամբ: Նրա ստորգետնյա պալարը կշռում է մոտ 50 կիլոգրամ, իսկ կոթունը՝ մինչև 5 մետր հաստության է։
Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկըցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
Վարսանդը կազմված է սպիից, սռնակից ևսերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանիսերմնաբողբոջներ, որոնցից զարգանում ենսերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահելփոշեհատիկը։
Արտաքինից ծաղիկը պատված էբաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում ենֆոտոսինթեզին։
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝նեկտար, որով գրավում ենփոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում ենծաղկապատյանը, որն ունի պաշտպանական ևմիջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի,տանձենի,ծիրանենի)։
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան,վարդակակաչ,հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում ենպարզ։Ուռենու,հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում ենմերկ։
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցելբույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին[1]։
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակարևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի,դդում,վարունգ,եգիպտացորեն)։
Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի,կանեփ,բարդի)։
Ծաղիկները լինում ենկանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանելսիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաևասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)[1]։
Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. —М. : Дрофа, 2007. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). —3000 экз. —ISBN 978-5-358-01214-1.
Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений. — М.: КомКнига, 2007. — С. 65—69, 107. — 512 с. —ISBN 978-5-484-00698-4
Ботаника с основами фитоценологии: Анатомия и морфология растений / Т. И. Серебрякова, Н. С. Воронин,А. Г. Еленевский. — М.: ИКЦ «Академкнига», 2007. — 543 с. —ISBN 978-5-94628-237-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 107)։