«Խորվաթիա» անվան հիշատակումը քարե արձանագրության վրա։
«Խորվաթիա» անունը ծագում էմիջնադարյանլատիներեն «Croātia» բառից։ Խորվաթիայի տարածքում հայտնաբերված միջնադարյան Բրոնիմիրի մակագրության վրա հայտնաբերվածDUX CRUATORVM (թարգմանաբար՝ «խորվաթների իշխանություն») գրությունն ապացուցում է այն պնդումը, որմիջնադարյան ժամանակներից ի վեր պետությունը կոչվել է Խորվաթիա։
Արևմտյան սլավոնների (լեհեր,սլովակներ,չեխեր) շրջանում տարածված էXrovat երկրանվանումը, որը հավանաբար փոխառություն է պրոտոսլավոնականXŭrvatŭ բառից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջինիս ծագումնաբանության հիմքում էլ ընկած է հին պարսկերենxaraxwat բառը[7]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որHarahvait-ը Արաքոզիա երկրամասի (հարավարևմտյանԱֆղանստան և հյուսիսայինՊակիստան) պարսկերեն անվանումն է։ Խորվաթիայի անվան ճշգրիտ ծագումն անորոշ է, սակայն ենթադրվում է, որ այն սլավոններին տրվածգոթական կամհնդիրանական եզրույթ է[8]։ Երկրանվան մեզ հայտնի ամենահին գրավոր հիշատակումը Զվոնիմիր արքայի քարե արձանագրությունն է, որտեղ գրված է«zvъnъmirъ kralъ xrъvatъskъ» (Զվոնիմիր՝ խորվաթների արքա)[9]։ Երկրանվան լատիներեն տարբերակը գրավոր կերպով առաջին անգամ հիշատակված է 852 թվականին հրապարակված Տրպիմիր I իշխանի կանոնադրությունում։ Կասկած է հարուցում միայն այն, որ9-րդ դարի քարե աշխատությունը կորել է և մեզ է հասել միայն վերջինիս 1568 թվականի կրկնօրինակը։
Հնագիտական օբյեկտների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է հյուսիսային Խորվաթիայի գետահովիտներում։ Տարածաշրջանի քաղաքակրթության զարգացման վրա ամենաակնառու հետքն են թողել Ստարչևոյի, Վուչեդոլի և Բադենի մշակույթները[12][13]։ Շատ ավելի ուշ տարածաշրջանում ի հայտ են գալիս առաջին պետական կազմավորումները և դա պայմանավորված էրԴանուբի ավազանում բնակվողիլլիրիացիների կողմից Խորվաթիայի տարածքի նվաճմամբ։ ՀաստատվելովԱդրիատիկ ծովի ավազանին՝հելլենական ծագում ունեցողիլլիրիացիները Հվար, Կորչուլա և Վիս կղզիներում ստեղծում են իրենցառևտրային գաղութները։
Դարաշրջանի ավարտին՝ 7-րդ դարի առաջին տասնամյակում, սկսվում էավարների ևխորվաթների գաղթը։ ՀաստատվելովԱդրիատիկի ավազանում՝ վերջիններս կոտորում են տեղի բնակչությանը և ավերում գրեթե բոլոր հռոմեական քաղաքները։ Ողջ մնացածները հեռանում են ավելի բարենպաստ հատվածներ՝ ափամերձ գոտիներ, կղզիներ, մի մասն էլ՝ լեռներ։ Խորվաթների և ավարների վայրագություններից փրկվածները Խորվաթիայի ծայրամասային շրջաններում հիմնում են գյուղեր և քաղաքներ։ Նույն սկզբունքով էլ հունական Էպիդավրոս գաղութի հիմքերի վրա հիմնվում էԴուբրովնիկը։
Խորվաթներիէթնոգենեզը մինչ օրս վերծանված չէ, սակայն դրա շուրջ կան մի քանի վարկածներ, որոնցից ամենահայտնիներն ենսլավոնական ևիրանական տեսությունները։ Ամենաընդունվածը սլավոնական տեսությունն է, ըստ որի սպիտակ խորվաթներըմեծ գաղթի ժամանակաշրջանում այստեղ են եկելԿենտրոնական ևԱրևելյան Եվրոպայում գտնվողՍպիտակ Խորվաթիա տարածքից։ Իրանական վարկածը հիմք է ընդունում Տանաիական հուշատախտակի հունական գրությունները և խորվաթներին վերագրում հին պարսկական արիական ծագումնաբանություն[14]։
Ըստ10-րդ դարիԲյուզանդիայի գահակալԿոստանդին Ծիրանածինի«կայսրության կառավարման մասին» աշխատության՝ խորվաթները մերօրյա Խորվաթիայի տարածքում հաստատվել են միայն7-րդ դարում։ Այնուամենայնիվ, այս պնդումը միանշանակ չէ և վերջիններիս ի հայտ գալու թվականը վիճարկվում է6-9-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ 9-րդ դարում արդենխորվաթներնԱդրիատիկ ծովի ափին հիմնում են երկուիշխանապետություններ․ Լյուդևիտը հարավում ստեղծում է Պանոնյան Խորվաթիայի իշխանությունը, իսկ հյուսիսում Բորնա իշխանը՝ Դալմաթական (անդրծովյան) Խորվաթիան։ Այսպիսով, միջնադարում ստեղծվում են առաջին բուն խորվաթական պետությունները, որոնք հիմնադրման պահից ի վեր դառնում ենՖրանկական պետության վասալը։ Ֆրանկական տիրապետությունը խորվաթական հողերի վրա ավարտվում է Միսլավ իշխանի գահակալությունից մեկ տասնամյակ անց։
Քրիստոնեական ուսմունքը խորվաթների շրջանում տարածվել է դեռևս 7-րդ դարում, սակայն խորվաթները քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունում են միայն 9-րդ դարում։ Առաջին զտարյուն խորվաթ գահակալը, որի իշխանությունն ընդունվել էՀռոմի Պապի կողմից, եղել է Բրանիմիրը։925 թվականին Հռոմի պապՀովհաննես X-ի օրհնությամբ Տոմիսլավ իշխանը թագադրվում է արքայական թագով՝ ստեղծելով Խորվաթիայի թագավորությունը։ Ռազմի դաշտում խորվաթական հեծելազորը պարտության է մատնումհունգարական ևբուլղարական բանակներին՝ ընդարձակելով տերության սահմանները։ Միջնադարյան խորվաթական թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասնում է 11-րդ դարում։ Նման ռոյալիստական զարթոնքը կապված էր Պետար Կրեշիմիր IV-ի (1058-1074) և Դմիտար Զվոնիմիրի (1075-1089) գահակալման հետ։ 1091 թվականին անժառանգ մահանում է Տրիպիմովիչների արքայատոհմի վերջին արքան՝ Ստեփան II-ը, իսկՀունգարիայի արքա Լասլո I Սուրբը ներկայացնում է իր հավակնությունները խորվաթական գահի նկատմամբ։ Բանն այն էր, որ Հելենան՝ հունգարացի արքայի քույրն, ամուսնացած էր Խորվաթիայի արքայի հետ և վերջինիս մահվանից հետո ինքնին հանդիսանում էր գահի միակ ժառանգորդը։
Օտար տիրապետությունից խոսափող խորվաթական արքունիքը՝ ազնվական Պետեր Սվաչիչի գլխավորությամբ, 1097 թվականին պատերազմ է հայտարարում Հունգարիայի թագավորությանը։ Գվոզդ լեռան ճակատամարտում հունգարական հեծելազորը փայլուն հաղթանակ է տոնում խորվաթների նկատմամբ, որի արդյունքում 1102 թվականին Խորվաթիայի և Հունգարիայի միջև կնքվում է դաշնային պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա ստեղծվում է միացյալ թագավորությունը, որը գոյատևում է մինչև 1526 թվականը։ Հաջորդ չորս դարերի ընթացքում խորվաթական հողերը ղեկավարվում է Սաբորի (ազգային ժողովի) ևբանի (արքայական տիտղոս) կողմից։ 16-րդ դարում տարածաշրջանում ակտիվանում էՕսմանյան կայսրության սպառնալիքն ուՎենետիկի հանրապետության դեմ պայքարը՝ ափամերձ տարածքների վերահսկողության համար։ 1428 թվականին վենետիկյան նավատորմն իր գերիշխանությունն է հաստատում ամբողջԴալմաթիայում (բացառությամբԴուբրովնիկի, որտեղ ստեղծվում է ինքնավարություն)։ Հարյուրամյա թուրք-խորվաթական պատերազմների ելքը վճռվում է 1493 թվականի Կրբավայի և 1526-ի՝ Մոհաչեի ճակատամարտերում, որտեղ երկու դեպքում էլ թուրքերը տանում են վճռական հաղթանակ։ Խուճապահար խորվաթական խորհրդարանը ստիպված է լինում Հաբսբուրգների արքայատոհմից սերողՖերդինանդ I-ին ճանաչել Խորվաթիայի տիրակալ։ Այս քայլը պատերազմի մեջ է ներքաշում նաևԱվստրիական կայսրությանը, որն էլ փոխում է գործողությունների հետագա ընթացքը։
Օսմանյան բանակի տարած վճռական հաղթանակից հետո1538 թվականին Խորվաթիայի տարածքը բաժանվում է քաղաքացիական և ռազմական գոտիների։ Խորվաթիայի ռազմական գոտին, որը հայտնի էր Կրաինա անվանումով, գտնվում էրԱվստրիայի կայսերական վերահսկողության ներքո։ Հարավային հողերում թուրքական գերիշխանությունը շարունակվում է մինչև 1593 թվականը, երբ Սիսակի ճակատամարտումավստրիական բանակի ջախջախիչ պարտության է մատնումՀասան փաշայի ղեկավարած թուրքական բանակին։ Սա դառնում է օսմանյան բանակի առաջին խոշոր պարտությունը մարտի դաշտում։
1797-ից 1809 թվականներինՖրանսիական կայսրությունն աստիճանաբար գրավում է արևելյանԱդրիատիկի ափամերձ շրջանն ու նրա ծայրամասի զգալի հատվածը՝ պատմության ասպարեզից դուրս մղելովՎենետիկի ևՌուգուզիայի հանրապետություններին։ Նվաճված տարածքները միավորվում է Ֆրանսիայի Իլլիրյան նահանգի կազմի մեջ։ Հաջորդիվբրիտանական նավատորմը սկսում էԱդրիատիկ ծովի շրջափակումը և 1811 թվականի Վիսի ճակատամարտում պարտության մատնում կայսերական Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Իլլիրյան նահանգը 1811 թվականին անցնում է ավստրիացիներին և Ավստրիայի կազմում հաստատվում է 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո։ Նույն տարում ստեղծվում էԴալմաթիայի ենթակա թագավորությունը, որն ստանձնում էխորվաթ ժողովրդի ազգային միասնության գործը։ 1830-1840-ական թվականները նշանավորվում է Խորվաթիայի ազգային վերածննդով։ Այդ ժամանակաշրջանի հիմնական նպատակն էրհունգարերենին հակակշիռխորվաթական առանձին լեզվի,գրականության և մշակույթի ստեղծումը։1848 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ Խորվաթիան զինակցում էԱվստրիային և օգնում Իոսիփ Էլաչիչի զորքերին արյան մեջ խեղդել ազատատենչ հունգարների բարձրացրած անկախության շարժումը։Կայսերական Ավստրիայի և թագավորական Հունգարիայի 1867 թվականի մերձեցումը խարխլում է Խորվաթիայի դիրքերը աշխարհակալ տերության տարածքում, քանզի ավստրո-հունգարական պայմանագիրը Խորվաթիայի կարգավիճակի հարցի քննությունը թողնում էր հունգարական արքունիքին։ Հունգարիան պարտադրում է Խորվաթիայի և Սլավոնիայի միավորումը մեկ ենթակա պետության մեջ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է Դալմատիայի թագավորության ինքնիշխանությունն ուՌիեկայի անջատողական կարգավիճակը։
Խորվաթիան գտնվում էԿենտրոնական Եվրոպայի հարավում՝Բալկանյան թերակղզում։ Տարածքը 56594 կմ² է, ջրայինը՝ 33200 կմ²։ Ջրային տարածքում կան մեծ թվով կղզիներ, դրանց ընդհանուր թիվը 1185 է, որից 67-ը բնակեցված են, ամենամեծ կղզիներն ենԿրկ եւԿրես կղզիները։
Հյուսիսում Խորվաթիան սահմանակից էՍլովենիաին (600 կմ), հյուսիս-արևելքում՝Հունգարիային (348 կմ), արևելքում՝Սերբիային (314 կմ) ), հարավում՝Բոսնիա և Հերցեգովինա (956 կմ) ևՉեռնոգորիա (19 կմ)։ Երկիրը բաղկացած է երկու մասից՝ մայրցամաքային, գտնվում է հիմնականում գետի ավազանումՍավա և Ադրիատիկ՝ երկարավուն նեղ շերտ ափի երկայնքովԱդրիատիկ ծով։
Հյուսիսային Խորվաթիայում գերակշռում է ցամաքային կլիման, Կենտրոնական Խորվաթիայում՝ կիսալեռնային և լեռնային, ափին մոտ՝ միջերկրածովյան։ Ձմռանը մայրցամաքային հատվածում ջերմաստիճանը հասնում է միջինը -10 °C, լեռնային շրջաններում -5 °C-ից մինչև 5 °C, իսկ ափամերձ շրջաններում 0 °C-ից +10 °C։Ամռանը ամենատաքն ափին է՝ միջինում +25 °C-ից +30 °C, թերակղզիներում գտնվող առողջարանային շրջաններում (Իստրիա- +30 °C-ից սկսած)։ Ջերմաստիճանը լեռներում սովորաբար չի գերազանցում +15–+20 °C, իսկ մայրցամաքում այն հիմնականում մոտ +25 °C է։ Ամենաքիչ տեղումները ընկնում են կղզիներում՝ տարեկան մոտավորապես 500-1000 մմ։ Ափին տեղումների քանակը տատանվում է տարեկան 1000-ից 1700 մմ։
Խորվաթիայի տարածքը բաժանված է 20 շրջանի (խորվ.՝Županije), շրջանները բաժանված են 122 քաղաքների (խորվ.՝Գրադովի) և 424 համայնքների (խորվ.՝Općine):), մայրաքաղաքը բաժանված է քաղաքային շրջանների (խորվ.՝gradske četvrti), խոշոր քաղաքները բաժանված են տեղական մասերի (խորվ.՝mjesne odbore)։ 21-րդ շրջանի կարգավիճակն էԶագրեբ՝ Խորվաթիայի մայրաքաղաքը։
Վարչաշրջանների ներկայացուցչական մարմիններն են շրջանային ժողովները (խորվ.՝Županijska skupština), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները՝ շրջանները (խորվ.՝Župan)։Քաղաքների ներկայացուցչական մարմիններն են քաղաքային խորհուրդները (խորվ.՝Gradsko vijeće), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները քաղաքների կառավարիչները (խորվ.՝Gradonačelnik):
Համայնքների ներկայացուցչական մարմիններն են համայնքների ավագանիները (խորվ.՝Općinsko vijeće), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները համայնքների ղեկավարներն են (խորվ.՝Općinski načelnik):
Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմիններն են քաղաքային շրջանի խորհուրդը (խորվ.՝vijeće gradske četvrti), որն ընտրվում է բնակչության կողմից, գործադիր մարմինները քաղաքային շրջանների խորհուրդների նախագահներն են (խորվ.՝predsjednik vijeća):
Տեղամասերը չունեն տեղական ինքնակառավարում (բացառությամբ Սպլիտի)։ Մինչև 2001 թվականը գավառների և համայնքների միջև գործում էր միջանկյալ միավոր՝ շրջան (խորվ.՝kotar)։
Պետության ղեկավար -Նախագահ, ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը զբաղվում է նաև արտաքին քաղաքական հարցերով։Վերջին նախագահական ընտրությունները անցկացվել են 2020 թվականի հունվարի 5-ին և հաղթել էԶորան Միլանովիչը։ Նա պաշտոնը ստանձնեց 2020 թվականի փետրվարի 18-ին։
Կառավարության ղեկավարը վարչապետն է, 2016 թվականի հոկտեմբերի 19-ից այդ պաշտոնը զբաղեցնում էԱնդրեյ Պլենկովիչը։ Կառավարությունը բաղկացած է չորս փոխվարչապետներից և 16նախարարներից, որոնք պատասխանատու են որոշակի ոլորտների գործունեության համար։ Կառավարությունը նախաձեռնում է օրենքների ընդունում, մշակում բյուջեի նախագիծ, վերահսկում է օրենքների կատարումը, որոշում արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։
Սահմանադրությունն ընդունվել է 1990 թվականի դեկտեմբերի 20-ին,Հարավսլավիայից անկախությունը հռչակել է 1991 թվականի հունիսի 25-ին։ Սահմանադրության փոփոխություններն ընդունվեցին՝ 1) փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ, 2) կառավարման կիսանախագահական մոդելը կառավարման խորհրդարանական մոդելի փոխելու, 3) խորհրդարանական բարեփոխումների վերաբերյալ։Խորհրդարան - միապալատ (մեծ մասը ընտրվում է կուսակցական ցուցակներով, ոմանք՝ փոքրամասնությունների կողմից)։ Մինչև2001ա-ն եղել էՇրջանների տուն։ Սաբորի խմբակցությունները.
Կաղապար:Այս բաժնում հղումներ չկանՍահմանադրական վերահսկող մարմին -Սահմանադրական դատարան («Ustavni sud»), մարմին, որն ընտրում է դատավորների պաշտոնների թեկնածուներին՝ Պետական դատական խորհուրդ («Državno sudbeno vijeće»), դատախազության վերահսկողության մարմիններ՝ պետական Դատախազություն («Državno odvjetništvo»), շրջանային դատախազներ («Županijska državna odvjetništva»), համայնքային դատախազներ («Općinska državna odvjetništva»):
Բարձրագույն դատարանը Գերագույն դատարանն է («Vrhovni sud»), վերաքննիչ դատարանները՝ Županijski sudovi» դատարանները, առաջին ատյանի դատարանները՝ համայնքային դատարանները («Općinski sudovi»)։
Վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյանը Գերագույն վարչական դատարանն է («Վիսոկի վերավնի սուդ»), վարչական արդարադատության վերաքննիչ դատարանները վարչական դատարաններն են («Upravni sudovi»):
Առևտրային արդարադատության բարձրագույն դատարանը Բարձրագույն առևտրային դատարանն է («Visoki trgovački sud»), առևտրային արդարադատության վերաքննիչ դատարանները առևտրային դատարաններն են («Trgovački sudovi»):
Կարգապահական արդարադատության բարձրագույն դատարանը Բարձրագույն կարգապահական դատարանն է («Visoki prekršajni sud»), կարգապահական արդարադատության վերաքննիչ դատարանները կարգապահական դատարաններն են («Prekršajni sudovi»):
Արդյունաբերության առաջատար ճյուղերն են՝ նավաշինությունը, մեքենաշինությունը, քիմիական, սննդի, տեքստիլ, փայտամշակման, էլեկտրական և էլեկտրոնային, դեղագործական արդյունաբերությունը։ Զբոսաշրջությունը տնտեսության կարևոր ճյուղ է։
Կեյցի ինդեքսը (երկրում նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը) Խորվաթիայում 2018 թվականի դրությամբ (միջին 8420 կունա[18][19] и минимальная 3442,25кун[20][21] և նվազագույնը՝ 3442,25 կունա[21][22]) կազմում է մոտ 40,8%։ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4062,51 HRK, 543,35 եվրո (համախառն) և 3250,01 HRK, 434,68 եվրո (մաքուր).[23][24][25] 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4250 HRK 562,04 եվրո (համախառն) և 3400 HRK 449,44 եվրո (մաքուր)[26][27][28][28][29]։ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4687,50 HRK, 623,42 եվրո (համախառն), և 3750 HRK, 499,22 եվրո (մաքուր), Քեյթսի ինդեքսը 48,78% է[30][31][32][33]։ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 700 եվրո (համախառն) և 560 եվրո (մաքուր)[34][35][36][37]։ 2023 թվականի հունվարի դրությամբ Խորվաթիայում միջին աշխատավարձը կազմել է 1499 եվրո(համախառն) և 1094 եվրո (մաքուր)[38][39]։
«Առավելություններ»՝ կայուն տնտեսական աճ. ԱՄՀ-ի հովանու ներքո մեկնարկել է պետական ծախսերի կրճատման ծրագիր։ Զբոսաշրջության աճ։
«Թերություններ»՝ 2001 թվականից շարունակվող սեփականաշնորհումը և արհմիությունների դիմադրությունը՝պատերազմը, վնասը մոտ 50 միլիարդ դոլար։ Բարձր գործազրկություն (7,4% 2021 թվականի հունիսի դրությամբ)[40]։
Խորվաթական ավտոճանապարհների ցանցը (autocesta) ունի 1313,8 կմ երկարություն[41]։ Խորվաթիան 2019 թվականին ճանապարհների որակով զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում և 6-րդը՝ ԵվրոպայումՀամաշխարհային մրցունակության ինդեքս, որը ամեն տարի կազմվում էՀամաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների կողմից։ Աշխարհի բոլոր հետկոմունիստական երկրների մեջ ամենաբարձր տեղը[42]։
Հանրային տրանսպորտ
Խորվաթիայում հասարակական տրանսպորտի ամենատարածված ձևըավտոբուսը է։ Բացառությամբ խոշոր քաղաքների ավտոբուսների՝(օրինակ՝Զագրեբե,Սպլիտ,Ռիեկա,Օսիեկե,Պուլա և այլն) կան նաևտրամվայի գծերի ցանց (Զագրեբ ևՕսիեկ տրամվայ)։ Տոմսերը վաճառվում են, որպես կանոն, ավտոբուսի կամ տրամվայի ուղևորների բաժնում կամ թերթի կրպակներում։
Ավտոբուսներ
Միջազգային ավտոբուսային ծառայությունը Խորվաթիայում բավականին զարգացած է։ Ավտոբուսի երթուղիները դեպի Խորվաթիա են գնում բազմաթիվ երկրներիցԵվրոպա։
Ջրային տրանսպորտ
Լաստանավ
Տարբերլաստանավերներ,շարժիչային նավերներ,Hydrofoils անցնում են Խորվաթիայի քաղաքների միջև, որոնք գտնվում ենԱդրիատիկ ծովի ափին։ Բնակված կղզիների մեծ մասին կարելի է հասնել նաև ջրային տրանսպորտով։ Գործում են նաև միջազգային չվերթներ։ Մայիսի 28-ից սեպտեմբերի 30-ը ամառային գրաֆիկը գործում է ավելի հաճախակի մեկնումներով։
Ադրիատիկ Խորվաթիայի ափամերձ գիծը և բազմաթիվ կղզիները միջազգայինզբոսաշրջության հայտնի ուղղություն են։ Ադրիատիկում զբոսաշրջությունը սկսել է զարգանալXIX դարից։ 20-րդ դարում խորվաթական ափը սոցիալիստական աշխարհի ամենազարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկն էր։1990-ականներին Խորվաթիայում զբոսաշրջությունը կտրուկ անկում ապրեց, որը պայմանավորված էրռազմական գործողություններով և հնացած զբոսաշրջային ենթակառուցվածքով, որը չէր համապատասխանում արևմտյան որակի չափանիշներին։2000-ականների սկզբից զբոսաշրջությունը աճ գրանցեց։ 2010 թվականների կեսերին զբոսաշրջության ոլորտում ՀՆԱ-ն կազմել է 18%, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացրեց[43]։
ՆերկայիսԽորվաթիայի Սահմանադրությունը սահմանում է Խորվաթիայի Հանրապետությունը «որպեսխորվաթ ժողովրդի ազգային պետություն և որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պետություն՝ սերբեր, բոսնիացիներ, սլովեններ, չեխեր, սլովակներ, իտալացիներ, հունգարացիներ։ , հրեաներ, գերմանացիներ, ավստրիացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, բուլղարներ,գնչուներ,ռումինացիներ, թուրքեր,վլահներ, ալբանացիներ և այլք, ովքեր նրա քաղաքացիներն են»[44]։ Սահմանադրության մեջ թվարկված 22 էթնիկ խմբերի իրավական կարգավիճակը կարգավորվում է Խորվաթիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին սահմանադրական օրենքով[45], որը ուժի մեջ է մտել 2002 թվականին։Բնակչությունը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 4 154 213 մարդ։
Խորվաթիայում պաշտոնական լեզունխորվաթերենն է։ Թույլատրվում է Սահմանադրությամբ որպես ազգային փոքրամասնություններ սահմանված էթնիկ խմբերի լեզուների պաշտոնական օգտագործումը, որը կարգավորվում է Խորվաթիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին սահմանադրական օրենքով[45],և ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ երկու օրենք[48]:Իստրիայի որոշ քաղաքներում պաշտոնական լեզուն իտալական է։ Որոշ մունիցիպալիտետներում և բնակավայրերում ամրագրվել է ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտոնական լեզունսերբերեն,հունգարերեն,չեխերեն ևռուսերեն[49]։ Իստրական թերակղզում կան երկու վտանգված ռոմաներեն լեզու՝իստրոռոմանական ևիստրոռումինական։
Խորվաթիայի զինված ուժերի ստեղծման պաշտոնական ամսաթիվը 1991 թվականի նոյեմբերի 3-ն է։ Առաջին բանակը ստեղծվել է 1991 թվականի գարնանը ստեղծվածԽորվաթական ազգային գվարդիա կազմավորումների հիման վրա։ 1995 թվականի վերջինԽորվաթական պատերազմ ժամանակ (Փոթորիկ գործողություն), նրանց թիվը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։ Զինված ուժերի ընդհանուր թիվը 2011 թվականին կազմել է 20 հազար մարդ։ (ևս 3 հազարը ծառայում են ոստիկանությունում), պահեստազորի թիվը 21 հազար մարդ է[50]։
↑Ֆրանկ Հ․Կոլումբուս (2005).Progress in Multiple Sclerosis Research. Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Nova Publishers». էջ 42.ISBN1-59454-284-8. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. «Խորվաթները 6-րդ դարում Պաննոնյան հովիտներից գաղթելով հաստատվել են Գուբա գետի հովտում `Գորսսկի Կոտարի արևելյան ծայրամասերը բնակեցնելով։»
↑Խորվաթիայի իրավունքների և օրենքների ընկերություն. Վաշինգտոն ԿՇ: Միջազգային գործարար հրատարակություններ, ԱՄՆ. 2008. էջ 19.ISBN1-4330-6967-9. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. «Croats are believed to be a Slavic people who migrated from Ukraine and settled in present-day Croatia during the 6th century.»(չաշխատող հղում)
↑Fučić, Branko (1971 թ․ սեպտեմբեր).«Najstariji hrvatski glagoljski natpisi» [The Oldest Croatian Glagolitic Inscriptions].Slovo (Croatian). Old Church Slavonic Institute: 227–254. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Jacqueline Balen (2005 թ․ դեկտեմբեր).«The Kostolac horizon at Vučedol».Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda. University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department.29 (1): 25–40.ISSN0473-0992. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
↑Tihomila Težak-Gregl (2003 թ․ դեկտեմբեր).«Prilog poznavanju neolitičkih obrednih predmeta u neolitiku sjeverne Hrvatske» [A Contribution to Understanding Neolithic Ritual Objects in the Northern Croatia Neolithic].Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda (Croatian). University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department (1): 43–48.ISSN0473-0992. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Hrvoje Potrebica; Marko Dizdar (2002 թ․ հուլիս).«Prilog poznavanju naseljenosti Vinkovaca i okolice u starijem željeznom dobu» [A Contribution to Understanding Continuous Habitation of Vinkovci and its Surroundings in the Early Iron Age].Prilozi Instituta za arheologiju u Zagrebu (Croatian). Institut za arheologiju 19 (1): 79–100.ISSN1330-0644. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑В состав коалиции входили две другие партии, представители которых не получили ни одного места в парламенте.
↑В состав коалиции входила также ещё одна партия, представители которой не получили ни одного места в парламенте.
↑В одном из подокругов нацменьшинств победил кандидат коалицииКукурику (с HNS-LD), тем самым коалиция Кукурику фактически получила 81 мандат.
↑Катунин Д. А. Современное языковое законодательство Хорватии: становление и тенденции. Статья первая // Вестник Томского государственного университета. Филология. — 2010. — № 2. — С. 27 — 35
↑Вооружённые силы зарубежных стран // Зарубежное военное обозрение. — 2011. — Т. № 7(772). — С. 101—102.
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ-ի4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 591)։