| Քաղաքացիությունը | |||
|---|---|---|---|
| Մականուն | Principito[1] | ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19,1985(1985-06-19)[2][3](40 տարեկան) | ||
| Ծննդավայր | Carcarañá,Սան Լորենսո,Սանտա Ֆե նահանգ,Արգենտինա | ||
| Հասակ | 183 սանտիմետր | ||
| Քաշ | 79 կիլոգրամ | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
Խոսե Էռնեստո Սոսա (իսպ․՝ José Ernesto Sosa,հունիսի 15,1985, Կարկարանա,Արգենտինա), արգենտինացիֆուտբոլիստ,կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական«Միլան»-ի ևԱրգենտինայի ազգային հավաքականի կազմում։
2008 թվականիՕլիմպիական խաղերի չեմպիոն է։
Սոսան իր կարիերան սկսել է արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում Սոսան օգնել է թիմին դառնալ Արգենտինայի չեմպիոն։
2007 թվականիփետրվարի 24-ին Խոսե Սոսան տեղափոխվել է«Բավարիա»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր, և ըստ այդ պայմանագրի նրա աշխատավարձը տարեկան կազմելու էր 4․5 միլիոն եվրո։
2010 թվականիօգոստոսի 30-ին Խոսեն 4-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Նապոլի»-ի հետ[4][5]։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով 29 հանդիպման։
2011 թվականիհուլիսի 25-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է ուկրաինական «Մետալիստ»[6][7][8][9]։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։2012 թվականի ամռանը նա դարձել է թիմի ավագը։
2013/14 մրցաշրջանի ընթացքում Խոսեն վարձակալությամբ հանդես է եկել իսպանական«Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։
2016 թվականիօգոստոսի 17-ին Խոսե Սոսան տեղափոխվել է իտալական«Միլան»[10]։
2008 թվականինԱրգենտինայի Օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել էՕլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։
2005-2013 թվականների ընթացքում Սոսան հանդես է եկելԱրգենտինայի ազգային հավաքականի կազմում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Խոսե Սոսա» հոդվածին։ |