Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Խոաո Գուլարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոաո Գուլարտ
 
Կուսակցություն՝Brazilian Labour Party?
Կրթություն՝Ռիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարան ևAnchieta College?
Մասնագիտություն՝փաստաբան ևքաղաքական գործիչ
Ծննդյան օրմարտի 1,1918(1918-03-01)[1]
ԾննդավայրՍան Բորժա,Ռիու Գրանդի դու Սուլ,Բրազիլիա
Վախճանի օրդեկտեմբերի 6,1976(1976-12-06)[1](58 տարեկան)
Վախճանի վայրMercedes,Կորիենտես,Արգենտինա
ԹաղվածՍան Բորժա[2]
Քաղաքացիություն Բրազիլիա
ԱմուսինMaria Thereza Goulart?
ԶավակներJoão Vicente Goulart?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչՌիու Բրանկու շքանշան ևԾովային արժանիքների շքանշան

Խոաո Բելչիոր Մարկիզ Գուլարտ (պորտ.՝João Belchior Marques Goulart[3],մարտի 1,1918(1918-03-01)[1],Սան Բորժա,Ռիու Գրանդի դու Սուլ,Բրազիլիա -դեկտեմբերի 6,1976(1976-12-06)[1],Mercedes,Կորիենտես,Արգենտինա), բրազիլացի պետական գործիչ,փաստաբան,Բրազիլիայի նախագահ 1961 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 1964 թվականի ապրիլի 1-ը։

Գուլարտին բրազիլացիները համակրանքով են վերաբերել, ինչն արտացոլվում էր նախագահի ունեցած Խանգու մականունում, որն օգտագործվում էր ոչ միայն զրույցներում, այլև մամուլի հրապարակումներում[4]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Խոաո Գուլարտը ծնվել է 1918 թվականի մարտի 1-ին Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սան Բորխա քաղաքում՝ հողատերերի ընտանիքում։ 1939 թվականին ավարտել էՊորտու Ալեգրիի համալսարանը՝ ստանալով իրավագիտության և հասարակական գիտությունների դոկտորի կոչում։ Իր քաղաքական գործունեությունը սկսել է լինելով որպես իր հայրենակցի՝ նախագահ Գետուլիո Վարգասի աջակիցը։ 1945 թվականին վերջինիս հետ հիմնել է Բրազիլական Տրաբալիստան (Աշխատավորական) կուսակցությունը (ԲՏԿ), որը միավորել է Սան Բորխայի մանր ու միջին բուրժուազիայի, մտավորականության և բանվորների մի մասին։

1946-1950 թվականներին եղել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի օրենսդիր ժողովի անդամ։ 1950 թվականից աշխատել է Բրազիլիայի Ազգային Կոնգրեսում որպես ԲՏՊ պատգամավոր։ 1953 թվականի հուլիսից մինչև 1954 թվականի փետրվարը զբաղեցրել է աշխատանքի, արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնը։

1956 թվականի հունվարի 31-ից մինչև 1961 թվականի սեպտեմբերի 7-ը եղել է Բրազիլիայի փոխնախագահը նախ Ժուսելինո Կուբիչեկի, ապա Ժանիո Կուադրոսի օրոք։

Նախագահի պաշտոնում

[խմբագրել |խմբագրել կոդը]

1961 թվականի օգոստոսին Բրազիլիայում իշխանության ճգնաժամ է առաջացել։ Նախագահ Ժանիո Կուադրոսը հրաժարական տվեց։ Պատգամավորների պալատի նախագահ Պասկուալ Ռանիերի Մացզիլին ժամանակավորապես ստանձնել է իշխանությունը, երբ Գուլարտը պաշտոնական այցով Չինաստանում էր։ Սահմանադրության համաձայն՝ Գուլարտը պետք է դառնար գործող նախագահը, սակայն հանդիպել է աջակողմյան շրջանակների դիմադրությանը։ 1961 թվականի սեպտեմբերի 7-ին վերադարձել է Բրազիլիա և դարձել նախագահ, բայց ստիպված եղավ փոխզիջման գնալ։

Գուլարտը չէր վայելում ռազմական և ֆինանսական վերնախավի աջակցությունը, ուստի նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը, 1961 թվականի սեպտեմբերի 2-ին, Կոնգրեսն ընդունեց Սահմանադրության փոփոխություն։ Այսպիսով, որոշ ժամանակ Բրազիլիան դարձավ խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահը իրական իշխանություն չուներ։

Այնուամենայնիվ, Գուլարտին, որը առաջարկում էր համապարփակ բարեփոխումների ծրագիր, կարողացել է ամրապնդել իր հեղինակությունը կառավարական կառույցներում, և 1963 թվականի հունվարին հանրաքվեում բնակչության 80%-ը քվեարկել է նախագահական իշխանության օգտին։ Վերջապես Գուլարտին իրավունք է տրվել բարեփոխումներ իրականացնել։ Հենվելով Լեոնել Բրիզոլայի գլխավորած ԲԹԿ ձախ թևի, արհմիությունների և արմատական մտավորականների վրա՝ նա սկսել է ագրարային բարեփոխում, սահմանափակել է կապիտալի արտահանումը արտասահման և ազգայնացրեց կապի ընկերությունները և վերանայել է բնական ռեսուրսների զարգացման և արդյունահանման զիջումները: Նաև նրա օրոք վերականգնվեցին դիվանագիտական հարաբերություններըԽՍՀՄ-ի հետ, որոնք խզվել էին 1947 թվականին[5]։

Ֆինանսական շրջանակները, Սան Պաուլոյի խոշոր բիզնեսը, Բրազիլիայի ազդեցիկ կաթոլիկ եկեղեցին, Միացյալ Նահանգները և նրա կորպորացիաները Գուլարտին համարում էին կոմունիստների համախոհ, թեև Բրազիլիայի կոմունիստական կուսակցությունն արգելված էր: Գուլարտի ամենաակտիվ հակառակորդը Գուանաբարա նահանգի նահանգապետ Կառլոս Լասերդան էր։ 1964 թվականի մարտի 19-ին Սան Պաուլոյում տեղի ունեցավ երթ ընդդեմ Գուլարտի բարեփոխումների՝ «Հանուն ընտանիքի, Աստծո և ազատության»[4]։

Կարիերայի ավարտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մարտի 31-ին Մինաս Ժերայս նահանգում հակակառավարական ապստամբություն է սկսվել։ Ստանալով մանիֆեստ զինվորականներից՝ պահանջելով իր հրաժարականը՝ Գուլարտը փորձել է դիմադրություն կազմակերպել, սակայն նա փախել է Պորտո Ալեգրե և ավելի ուշ գաղթելՈւրուգվայ։

Ուրուգվայում գտնվելու ժամանակ Գուլարտը Ժուսելինո Կուբիչեկի և մի շարք այլ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Կառլոս Լասերդայի հետ, փորձել է կազմակերպել «Լայն ճակատ» շարժումը, որն ուղղված էր Բրազիլիայում ժողովրդավարության վերականգնմանը, բայց եղել է անհաջող փորձ[4]։

Գուլարտը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 6-ին Արգենտինայում 58 տարեկան հասակում։ Կան լուրջ ապացույցներ, որ Գուլարտը թունավորվել և սպանվել է «Գոնդոր» գործողության շրջանակներում, որը Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետախուզական ծառայություններն իրականացրել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին ոչնչացնելու համար։

Գուլարտի հետ միասին դավադրության զոհ է համարվում Բրազիլիայի մեկ այլ նախկին նախագահ՝ Կուբիչեկը, որը մահացել է 1976 թվականին ավտովթարից։ Գուլարտի մահը հետաքննվում է նրա հարազատների խնդրանքով, 2013 թվականին նրա աճյունն այս նպատակով արտաշիրիմվել է[6]։ Երկու սպանությունները, իբր, պատվիրել է ռազմական խունտայի հովանավորյալը, այն ժամանակ Բրազիլիայի նախագահ Էռնեստո Գեյզելը[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,4Munzinger Personen (գերմ.)
  2. Find A Grave — 1996.
  3. Согласно португальско-русской практической транскрипции, его имя должно передаваться какЖуан Голарт. Однако в русском языке устоялся вариантЖуан Гуларт.
  4. 4,04,14,2«Бразилиада. Все президенты Бразилии». Արխիվացված էօրիգինալից 2013-03-13-ին. Վերցված է2011-05-30-ին.{{cite web}}:Unknown parameter|deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Гуларт //Большая советская энциклопедия :[в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. —М. : Советская энциклопедия, 1969—1978..
  6. «Lenta.ru: Мир: Преступность: Смерть бывшего президента Бразилии признали убийством». Արխիվացված էօրիգինալից 2015-06-14-ին. Վերցված է2015-06-12-ին.{{cite web}}:Unknown parameter|deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Política - Há fortes indícios de que Jango foi assassinado com conhecimento de Geisel». Արխիվացված էօրիգինալից 2011-07-02-ին.
  8.   .«Folha Online - Brasil - Goulart foi morto a pedido do Brasil, diz ex-agente uruguaio - 27/01/2008». Արխիվացված էօրիգինալից 2016-01-13-ին. Վերցված է2015-06-12-ին.{{cite web}}:Unknown parameter|deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. «Waldir Pires: "Fleury era um homem capaz de tudo"». Արխիվացված էօրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է2018-04-27-ին.{{cite web}}:Unknown parameter|deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Խոաո Գուլարտ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF12460725n ·GND119077442 ·GTAA102196 ·ISNI0000000114451839 ·LCCNn82258715 ·NKCjo2017965674 ·NLPa0000002984838 ·NTA072482168 ·SUDOC033778930 ·VIAF57980772 ·WorldCat VIAF57980772
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Խոաո_Գուլարտ&oldid=10188890» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp