Լսողություն, մարդու ևկենդանիների օրգանիզմիֆունկցիա, որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը։Էվոլյուցիայի պրոցեսում լսողության համակարգը առաջինը ձևավորվել էմիջատների մոտ, բնորոշ է բոլորողնաշարավորներին և լավ զարգացած էկաթնասունների օրգանիզմում։ Լսողության օրգանների կառուցվածքըկենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների և մարդու մոտ տարբեր է։ Մարդը որպես ձայն ընկալում է 16-ից մինչե 20.000 հց հաճախականությունները։ Նշված սահմաններից ցածր և բարձրտատանումները մարդու կողմից չեն ընկալվում, սակայն հեշտությամբ կարող են ընկալվել որոշ կենդանիների կողմից։ Լսողությունը բնորոշվում է լսողականության շեմքով, ձայնի նվազագույն ուժը, որը կարող է առաջացնել լսողական զգացողություն, ստորին շեմքն է։ Ձայնի առավելագույն ուժը, երբ վերանում է լսողական զգացողությունը ևականջներում ի հայտ է գալիսցավի զգացում, լսողականության վերին կամ ցավային շեմքն է։ Ստորին և վերին շեմքով սահմանագծված տարածությունը կոչվում է լսողական դաշտ։ Մարդու լսողեւթյունը ավելի զգայուն է 800-500 հց հաճախականության տատանումների նկատմամբ։ Լսողության կարևորագույն հատկանիշներն են՝ ձայնի տարբերումը ըստ բարձրության (տատանումների հաճախականություն), ուժգնության (ինտենսիվության), երանգավորման (տեմբրի) և ձայնի ուղղության որոշման (օտոտոպիկա), ինչպես նաև հարմարվողականությունը, այսնքն՝ լսողության շեմքի բարձրացումը ձայնի տնական ազդեցության ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 669)։