Լոնդոն (անգլ.՝London),Միացյալ Թագավորության ևԱնգլիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Տեղակայված էԹեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնումՀռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էինԼոնդինիում անունը[3]. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացողԼոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին[4]։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի[5] ևՄեծ Լոնդոն վարչական շրջանի[6], որը կառավարում են ընտրվածԼոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը[7]։
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի[8]։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝Նյու Յորքի հետ միասին[9][10][11] և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ[12]։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը[13][14][15][16]։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է[17] և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը[18]։ Լոնդոնի 43բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում[19]։2012 թվականին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեցԱմառային օլիմպիական խաղերը[20]։
Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով[21]։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է Եվրոպական Միության՝ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը[22][23]. քաղաքի բնակչությունը կազմում է Միացյալ Թագավորության բնակչության 12,5%-ը[24]։ Մեծ Լոնդոնը, որի բնակչությունը կազմում է 8,278,251 մարդ, ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Միությունում[25], իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ[26][27]։ 1831-1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհի քաղաքների մեջ ամենաշատ բնակչությունը[28]։
Լոնդոն անվանման ծագումնաբանությունը բազմակարծիք է[32]։ Այն հնագույն անվանում է և առաջին հիշատակումները գալիս են 2-րդ դարից։ 121 թվականին այն անվանվել էԼոնդինիում (անգլ.՝Londinium), որը ունի Ռոմանո-Բրիտանական ծագում[32]։ Ամենաառաջին բացատրությունը, որը ներկայումս ժխտվում է, տվել է Գելֆրիդ Մանմուտսկին իրHistoria Regum Britanniae աշխատությունում[32]։ Ըստ այս վարկածի, երբ քաղաքին տիրանում է Լուդ թագավորը, այն անվանում էKaerlud[33]։
Սկսած 1898 թվականից որոշ գիտնականների կողմից ընդունվում էր, որ Լոնդոն բառը եկել էկելտերենից և նշանակում էվայր, որը պատկանում է մարդու Լոնդինիոս անվանմամբ. այս վարկածը հետագայում նույնպես ժխտվեց[32]։ 1998 թվականին անգլիացի լինգվիստ Ռիչարդ Կոտեսը բերեց մի վարկած, ըստ որի անվանումը գալիս է նախակելտական*(p)lowonida բառից, որը նշանակում է 'գետը չափազանց լայն է և ծանծաղուտ, և բացատրում է, որ այս անվանումը տրվել է Թեմզայի այն մասին, որը անցնում է Լոնդոնով, այնուհետև այստեղ հիմնվել է կելտական բնակավայր*Lowonidonjon անվանմամբ[34], այս վարկածը բավական աղմուկ բարձրացրեց։
Չնայած կան ապացույցներ, որ Լոնդոնի տարածքում եղել են կելտական բնակավայրեր, հիմնական բնակավայրը կառուցվել էհռոմեացիների կողմից 43 թվականին[35]։ Գրեթե 17 տարի անց՝ մոտ 61 թվականին, Իցենի ցեղը Բոդիկա թագուհու գլխավորությամբ գրավեցին բնակավայրը՝ հողին հավասարեցնելով այն[36]։ Քաղաքը դժվարությամբ ազատագրեց ու վերականգնեցինԿոլչեստերը, և 100 թվականին այն հռչակեցՀռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք։ Այն բարգավաճեց 2-րդ դարում և ուներ մոտ 60.000 բնակիչ։ 7-րդ դարումԱնգլո-Սաքսոնները կառուցեցին նոր բնակավայր, որն անվանեցին Լյունդենվիկ։ Նոր բնակավայրը գտնվում էր Հռոմեական Լոնդոնից երկու կմ հեռավորության վրա[37]։
Նոր բնակավայրում բարգավաճում էր ձկնորսությունը, առևտուրը, մինչ քաղաքը գրավեցինՎիկինգները, բնակավայրի բնակչությունը տեղափոխվեց հռոմեական Լոնդոն, որտեղ մեծ պարիսպները պետք է պաշտպանեին նրանց[38]։ Վիկինգների հարձակումները շարունակվեցին ուժեղանալ մինչև 886 թվականը, երբԱլֆրեդ Մեծը ազատագրեց Լոնդոնը և խաղաղություն հաստատեց դանիական առաջնորդԳուտրումի հետ[39]։ Սաքսոնական Լունդենվիկ քաղաքը վերանվանվեցEaldwic ("հին քաղաք"), ներկայիսՕլդվիչ, որը գտնվում է ներկայիսՎեստմինստերում[40]։
1300-ին Լոնդոնը դեռևս գտնվում էր Հռոմեական պարիսպների միջև։
Վերջին երկու բացահայտումները վկայում են, որ Լոնդոնն ավելի հին է, քան մինչ այդ համարվում էր։ 1999 թվականինՎոկսհոլյան կամուրջի մոտ հայտնաբերվել ենԲրոնզե դարում կառուցված կամրջի մնացորդներ[41]։
2010-ին Վոկսհոլյան կամրջի հարավում՝ Թեմզայի ափին, հայտնաբերվել է մ.թ.ա. 4500 թվականի բնակավայրի մնացորդներ[42]։
5-րդ դարում հռոմեական կայսրության փլուզումից հետո Լոնդոնը մասամբ լքվեց։ Սակայն սկսած 6-րդ դարից միԱնգլոսաքսյան բնակավայր հայտնիԼունդենվիկ անվանվանմամբ հիմնվեց ռոմանական Լոնդոնի արևմուտքում, ներկայիսԿովենթ Գարդենի ևՍտրանդի վայրում, ունենալով ընդամենը 10-12.000 բնակչություն[37]։ 9-րդ դարում Լոնդոնը բազմակի անգամ հարձակման ենթարկվեցՎիկինգների կողմից, ստիպելով բնակչությանը բնակություն հաստատել հին ռոմանական Լոնդոնի տարածքում, որտեղ կարող էին պատսպարվել պարիսպների տակ[38]։ ԵրբԱնգլիայի թագավորությունը միավորվեց 10-րդ դարում, Լոնդոնը արդեն երկրի ամենամեծ քաղաքն էր իր հարուստ առևտրային կապերով և հանդիսանում էր քաղաքական կենտրոն։
11-րդ թագավորԷդվարդ խոստովանողը վերագտավ և վերակառուցեցՎեստմինստերյան աբբայությունը ևՎեստմինստերը, որը գտնվում է Լոնդոնից քիչ հեռու, և այն դարձրեց թագավորի նստավայր։ Այս իրադարձությունից հետո Վեստմինստերը համարվում է կառավարության բիզնես կենտրոն[43]։
12-րդ դարի ընթացքում կենտրոնական կառավարության կազմը, որը մեծապես կենտրոնացված էր թագավորի շուրջը սկսեց կենտրոնանալ մեկ վայրում։ Այս վայրը Վեստմինստեր էր, սակայն երբ գանձարանը տեղափոխվեց Վինչեստեր, մի մասը տեղափոխվեց Տաուեր։ ՄինչդեռՎեստմինստեր Սիթիին վերածվեց կառավարության մայրաքաղաքի, նրա հարևան Լոնդոնը դարձավ Անգլիայի ամենամեծ քաղաքը և առևտրային կենտրոնը իր սեփական կառավարման մարմիններով։ 1100 թվականին Լոնդոնի բնակչությունը 18.000 էր, իսկ 1300 թվականին այն դարձավ 100.000[48]։
Ժանտախտի տարիներին 14-րդ դարի կեսերին Լոնդոնի բնակչության երրորդ մասը մահացավ[49]։ Լոնդոնը 1381 թ.-ին գտնվում էր Ուտ Թեյլորի ապստամբության կենտրոնում[50]։
Լոնդոնի մեծ հրդեհը տարածվել է քաղաքի զգալի հատվածներում 1666 թվականին։Լոնդոնը 1806-ին
Թյուդորների ժամանակաշրջանի ընթացքումբարեփոխումները վերափոխում էին կրոնը դեպի բողոքականություն, Լոնդոնում եկեղեցու սեփականությունը աստիճանաբար սկսեց պատկանել մասնավորին[51]։Բրդյա հագուստների նյութերը ներմուծվում էին Լոնդոն պատմական Նիդերլանդների տարածքից, որոնք քաղաքում վերամշակվում և ուղարկվում էին երկրի մյուս հատվածներ։ Անգլիական տեխնոլոգիաները դեռ չէին կիրառվում Եվրոպայի հյուսիս արևմտյան մասում։ Առևտրային ուղիները դեպիԻտալիա ևՄիջերկրական ծով անցնում էինԱնդվերպենով ևԱլպերի վրայով, ծովային ճանապարհը, որը անցնում էրՋիբրալթարի նեղուցով կարող էին անցնել միայն իտալական նավերը։ Անգլիացի նավագնացների կողմիցՆիդերլանդների վերաբացումից հետ 1565 թվականից սկսվեց մեծ առևտրային հարաբերություններ[52][53]։Մերկանտիլիզմը աճեց մոնոպոլիսատկան ձեռնարկությունների ինչպիսիք ենԱրևմտահնդկական ընկերությունը, որը իրականացնում էրՆոր աշխարհի հետ առևտուրը։ Լոնդոնը դարձավՀյուսիսային ծովի գլխավոր նավահանգիստը, այստեղ սկսեցին գաղթել Անգլիայից և արտասահմանից Բնակչությունը աճեց 1530 թվականի 50.000-ի փոխարեն 1605 թվականին դարձավ 225.000[51]։
16-րդ դարումՈւիլյամ Շաքսպիրը և նրա ժամանակակիցները ապրեցին և ստեղծագործեցին Լոնդոնում, այս ժամանակ մեծ վերելք ապրեցթատրոնը։ Լյուդորների ժամանակաշրջանի վերջում՝ 1603 թվականին, Լոնդոնի տարածքը դեռևս փոքր էր։ 1605 թվականի նոյեմբերի 5-ինՎառոդների սադրանքից հետոՋեյմս I-ի վրա կատարվեց մահափորց Վսետմենստերում[54]։ 17-րդ դարում Լոնդոնի բնակչության մեծ մասը վարակվեց Ժանտախտով, արդյունքում մահացավ 100.000 մարդ, կամ քաղաքի բնակչության հինգերորդ մասը[55]։
Լոնդոնի մեծ հրդեհը բռնկվեց 1666 թվականին և արագ տարածվեց քաղաքի փայտե տներով[56]։ Վերակառուցում տևեց ավելի քան տաս տարի, արը ղեակավարեցՌոբերտ Հուկը, ով քաղաքի գլխավոր տեսուչն էր[57]։ 1708 թ.-ին ավարտվեցԿրիստոֆեր Ռենի գլուխ գործոցը համարվողՍուրբ Պողոսի տաճարի շինարարությունը։ Գերորգյան ժամանակաշրջանի ընթացքում արևմուտքում կառուցվեցին նոր թաղամասեր ինչպեսին են Մայֆայրը, կառուցվեցին նոր կամուրջներ Թեմզային երկայնքով։
1762 թվականինԳեորգ III-ը սկսեցԲուքինգեմյան պալատի շինարարությունը, որը ընդարձակվեց հաջորդ 75 տարիների ընթացքում։ 18-րդ դարի ընթացում աճեցին հանցագործությունները և 1750 թվականին ստեղծվեց առաջին մասնագիտացված ոստիկանությունը[58]։ Արդյունքում ավելի քան 200 հանցագործ մահապատժի ենթարկվեցին[59]։ Երեխաների 74 տոկոսը մահանում էին մինչև 5 տարին լրանալը[60]։Սրճարանները դարձան քննարկումների ամենահայտնի վայրերը, մամուլի աճի հետ աճեց թերթերի քանակը,Ֆլիտ Սթրիթը դարձավ Բրիտանական մամուլի կենտրոն։
Բրիտանական կամավորական զորակոչիկները Լոնդոնում, Օգոստոս 1914Ռմբակոծված Լոնդոնի փողոցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
Լոնդոնը ամենամեծ քաղաքն էր 1831 թվականից 1925 թվականներին[61]։ Լոնդոնի գերբնակեցված վիճակը բերեցխոլերա համաճարակի[62], խլելով 14.000 մարդու կյանք 1848 թվականին և 6000 կյանք՝ 1866 թվականին[63], Բնակչության աճը ստիպեց կառուցել աշխարհում առաջին քաղաքային տրասպորտը։ Լոնդոնը ռմբակոծվեցառաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքը մեծ ավերածությունների ենթարկվեց նաևերկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ ժամանակԼյուֆտվաֆեի ռմբակոծություններից մահացան մոտ 30.000 Լոնդոնցի։ Անմիջապես պատերազմից հետո 1948 թվականին Լոնդոնում կազմակերպվեցԱմառային օլիմպիական խաղեր, որի բացումը տեղի ունեցավՈւեմբլի մարզադաշտում։
1951 թվականինՍաութբանկում տեղի ունեցավ Բրիտանական փառատոնը։ 1952 թվականի Մեծ ծուխը ստիպեց 1956 թվականին ընդունել օրենք մաքուր օդի մասին, արդյունքում զգալիորեն վերացավ քաղաքի ծուխը, որը վատ համբավ էր բերում քաղաքին։ 1940-ական թվականներին Լոնդոնը դարձավ բազմաթիվ ներգաղթյալների տուն, հիմնականում թագավորության տարածքներից ինչպիսիք ենՃամայկան,Հնդկաստանը,Բանգլադեշը ևՊակիստանը, դարձնելով Լոնդոնը ամենադիվերսիֆիկացված քաղաքը Եվրոպայում։
1690-ական թվականների կեսերից Լոնդոնը դարձավերիտասարդական մշակույթի կենտրոն։ Նորաձևության դերը վերականգնվեցՖանկ ժամանակաշրջանում։ 1965-ին Լոնդոնի քաղաքական դաշտը ընդարձակեց իր սահմանները և ստեղծվեցՄեծ Լոնդոնի խորհուրդը։ Հյուսիսային Իռլանդիայի խռովությունների ժամանակ Լոնդոնը ռմբակոծության ենթարկվեց։ Ռասիստական անհավասարությունը 1981 թվականին չեղյալ հայտարարվեցԲրիքստոնի ապստամբությունից հետո։ Մեծ Լոնդոնի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինից հետո սկսեց նվազել, 1939 թվականին քաղաքի բնակչությունը 8,6 միլիոն էր, իսկ 1980 ական թվականներին այն նվազեց մինչև 6,8 միլիոնի։ Լոնդոնի հիմնական նավահանգիստները դարձանՖելիքստոուն ևԹիբուրին։ Այն մեծ դեր խաղաց լոնդոնի ֆինանսական կենտրոն դառնալուն 1980-ական թվականներին։
Թեմզայի պատնեշի շինարարությունները ավարտվեցին 1980-ական թվականներին, այն կոչված էր պաշտպանելու քաղաքը ջրհեղեղներից։ Մեծ Լոնդոնի խորհորդը լուծարվեց 1986 թվականին, մինչև 2000 թվականը Լոնդոնը միակ մեծ քաղաքն էր առանց կառավարության, բայց դրանից հետո կազմավորվեց նոր կառավարության ավելի լայն լիազորություններով։ 21-րդ դարի սկիզբը տոնելու համար կառուցվեցինՄիլենիում Դոմը,Լոնդոնի աչքը ևՄիլենիում կամուրջը։ 2012 թվականին Լոնդոնը ընդունեցամառային օլիմպիական խաղերը դարձնելով միակ քաղաքը, որը ընդունել էօլիմպիական խաղերը 3 անգամ[64]։
Լոնդոնի կառավարությունը բաժանված է երկու ճյուղի, ռազմավարական ճյուղ և տեղական ճյուղ։ Ռազմավարական կառավարությունը հսկում է Մեծ Լոնդոնի կառավարումը, իսկ տեղական կառավարությունը հսկում է 33 վարչական համայնքների կառավարումը[65]։ Ռազմավարական կառավարությունը բաժանվում է երկու մասի,Լոնդոնի քաղապետը ևԼոնդոնի ժողովը, ով հաստատում է քաղաքի բյուջեն ամեն տարի։.Ռազմավարական կառավարության կենտրոնըՍիթի Հոլն է, որը գտնվում էՍաութվորքում, քաղաքապետն էՍադիկ Խանը։ Քաղաքապետը հաստատում է քաղաքի ռազմավարական պլանը, որը վերջին անգամ վերանայվել է 2011-ին[66]։ Ժողովը կազմված է 32 տեղական համայնքների անդամներից և Լոնդոն Սիթի կորպորացիայի անդամներից[67]։ Նրանք պատասխանատու են տեղական ծառայությունների համար, ինչպիսիք են աղբահանությունը, դպրոցները, սոցիալական ծառայությունները, Ճանապարհաշինությունը և այլն։ Այնպիսի գործառնությունների ինչպիսիք են թափոնների կառավարումը ժողովը վերահսկում է համատեղ տեղական կառավարման մարմինների հետ։ 2009-2010 թվականներին Լոնդոնի կառավարության ընդհանուր ծախսերը կազմել են 22 միլիոն ֆունտ[68]։
Հսկողությունը Մեծ լոնդոնում բացի Լոնդոն քաղաքից իրականացնում են Մետրոպոլի ոստիկանական ուժերը, որոնց ղեկավարում է քաղաքապետի ենթակայության տակ գտնվող (MOPAC) մարմինը[69][70]։Լոնդոն Սիթին ունի իր սեփական ոստիկանությունը, որը կոչվում էԼոնդոնի ոստիկանություն[71]։Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հսկում է քաղաքի երկաթուղային տրանսպորտը և մետրոպոլիտենը[72]։
Լոնդոնի հրշեջ ջոկատը Մեծ Լոնդոնի հրշեջ ծառայությունն է։ Այն համարվում է երրորդ ամենամեծ հրշեջ ջոկատը աշխարհում[73]։ Շտապօգնության ծառայությունը իրականացվում է Լոնդոնի շտապօգնության բրիգադի կողմից, որը աշխարհում ամենամեծն է[74]։
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի կառավարության նստավայրն է, որը գտնվում է Վեստմինստերի պալատի մոտ։ Շատ կառավարական դեպարտամենտներ գտնվում են Խորհրդարանի մոտ,Վայթհոլլի երկայնքով, ներառյալ վարչապետի նստավայրը, որը գտնվում էԴաունինգ սթրիթ 10 հասցեում[75]։
Լոնդոնի տարածքը մտնում էՄեծ Լոնդոն վարչատարածքային միավորի մեջ։ ՀնագույնԼոնդոն Սիթին ժամանակին ընդգրկում էր ամբողջ բնակավայրը, սակայն բնակչության աճի հետ միավորվեցին նաև մերձքաղաքյա բնակավայրերը և ստեղծվեց ներկայիս Լոնդոնը[76]։ Մեծ Լոնդոնի 40 տոկոսը ծածկում է Լոնդոնի փոստային տարածքը, սակայն մնացած մասը փոստային հասցեներում օգտագործում է ԼՈՆԴՈՆ անվանումը[77][78]։
Ներքին Լոնդոնը տիեզերքիցԿենտրոնական Լոնդոնի Քարտեզը
Լոնդոնի հեռախոսային տարածաշրջանի կոդը (020) ծածկում է մեծ տարածք Մեծ Լոնդոնի կազմում, չնայած որոշ շրջաններ միացված չեն հեռախոսային գոտուն։
Արտաքին հատվածի բնակչության աճը այժմ կանխվում էՄետրոպոլիտենի կանաչ գոտով[79], սակայն արտաքին հատվածում բնակելի տարածքի ընդլայնումը մոտենում է Մեծ Լոնդոնի սահմաններին։ Մեծ Լոնդոնը բաժանվում էներքին Լոնդոնի ևարտաքին Լոնդոնի[80]։ Քաղաքը Թեմզա գետով բաժանվում էՀյուսիսային ևՀարավային մասերի, որի կենտրոնում գտնվում է Կենտրոնական Լոնդոնը։
Լոնդոնի հետ միասին Լոնդոն Սիթին և Վեսմինստեր Սիթին ունեն քաղաքւ կարգավիճակ,ինչպես նաև Լոնդոն Սիթին և Մեծ Լոնդոնը ունեն ավանդական երկրի կարգավիճակ[81]։Մեծ Լոնդոնի տարածքում նախկինում եղել են մի քանի պատմական երկրներ, ինչպիսիք ենՄիդլսեկսը,Քենթը,Սարեյը ևՀերթֆորդշայրը[82]։ Անգլիայի մայրաքաղաք, հետագայում նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնապես հայտարարաման որևէ փաստաթուղթ չի ստեղծվել[Ն 1]:
Իր կարգավիճակը ստացել է սահմանադրական կոնվենցիայով, դարձնելով իր կարգավիճակը որպես դե ֆակտո մայրաքաղաք։ 12-րդ և 13-րդ դարերում Վեստմինստերյան պալատի զարգացման հետ, Անգլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Վինչեստեր։ Շատ հաճախ Մեծ Լոնդոնը համարվում է Անգլիայի շրջան[5]։
Մեծ Լոնդոնի ընդհանուր մակերեսը կազմում է 1583 կմ քառակուսի, որում ապրում է 7.172.036 մարդ 2001 թվականի դրությամբ և խտությունը կազմում 4542 մարդ քառակուսի կիլոմետր։ Լոնդոնի մետրոպոլիտենի մակերեսը կազմում է 8383 կմ կառակուսի, ապրում է 13.709.000 մարդ և խտությունը կազմում է 1510 մարդ քառակուսի կմ[86]։ Ժամանակակից Լոնդոնը գտնվում էԹեմզա գետի ավազանում, որը նավարկելի գետ է և անցնում է քաղաքի հարավ արևմուտքից դեպի արևելք։Թեմզայիգետահովտում ենգտնվումՊառլամենտի շենքը,Էդինգթոն հիլսը ևՓրայմռոզ հիլը։ Թեմզան ժամանակին ավելի ընդարձակ էր իր մեծ ճահճային գոտիներով, մակընթացության ժամանակ նրա լայնությունը հինգ անգամ գերազանցում էր ներկայիս լայնությանը[87]։
Վիկտորիայի ժամանակաշրջանից թեմզայի հունը նեղացվել է, իսկ շատ վտակներ ներկայումս անցնում են գետնի տակով։ Թեմզան մակընթաց գետ է և Լոնդոնում ջրհեղեղը հավանական է[88]։ Այս վտանգից խուսափելու համար 1974 թվականին սկսվեց Թեմզայի պատնեշի շինարարությունը։ Պատնեշը կոչված է պաշտպանել քաղաքը մինչև 2070 թվականը, իսկ հետագա պաշտպանության հարցը դեռևս քննարկվում է[89]։
Ամառները հիմնականում տաք են, երբեմն շոգ։ Միջինում տարվա մեջ 31 օր Լոնդոնում ջերմաստիճանը բարձր է25 °C-ից և 4,2 օր` 30.0 °C-ից։
Ձմեռները հիմնականում զով ու խոնավ են, ջերմաստիճանի փոքր տատանումներով։ Ձյուն գալիս է հազվադեպ` իր հետ բերելով ճանապարհատրանսպորտային բարդություններ։ Գարունը և աշունը համարյա չեն տարբերվում ջերմաստիճանով։ Որպես մեծ քաղաք` Լոնդոնի տարբեր մասերի ջերմաստիճանները կարող են մեծ տարբերություն ունենալ[99]։
Լոնդոնի հսկայական տարածքը հաճախ բաժանում են շրջանների, ինչպիսիք ենԲլումսբերին,Մեյֆերը,Ուեմբլին ևՎայթչապելը։ Դրանք ոչ պաշտոնական տարածքներ են, որոնք ժամանակին եղել են գյուղեր կամ նախկին թաղամասեր։
Այս անվանումները օգտագործվում են ավանդույթի համաձայն։ 1965 թվականից Մեծ Լոնդոնը բաժանվեց 32 բորոների[104][105]։ Լոնդոն Սիթին համարվում է հիմնական ֆինանսական շրջանը[106]։
Լոնդոնի արևմտյան մասը համարվում է շոպինգի շրջան, որը գրավում է զբոսաշրջիկներին[107]։ Արևմտյան Լոնդոնը համարվում է թանկարժեք շրջան, որտեղ անշարժ գույքը կարող է վաճառվել տասնյակ միլիոն ֆունտով[108]։ Կենգսինգտոնի և Չելսիի բորոյում բնակարանի միջին գինը անցնում է 2 միլիոն ֆունտը, ինչը ավելի թանկ է քան կենտրոնական Լոնդոնում[109][110]։
Լոնդոնի արևելյան ծայրամասում, որը ավելի մոտ էԼոնդոնի նավահանգստին, ապրում են մեծ թվով ներգաղթյալներ և համարվում է Լոնդոնի ամենաաղքատ շրջաններից մեկը[111]։ Արևելյան Լոնդոնում ժամանակին կային մեծ քանակության արդյունաբերական հիմնարկներ, սակայն վերջին ժամանակներում այստեղ կառուցվեցին օլիմպիական և պարալիմպիական շինություններ[111]։
Թաուերը Թաուեր կամրջի հետ, որը կառուցվել է 800 տարի ավելի ուշ Թեմզա գետի վրա:
Լոնդոնի շինությունները շատ տարբեր են, որպեսզի այն բնութագրվի որևէ եզակի ճարտարապետական ոճի, մասամբ այն պատճառով, որ նրանք կառուցվել են տարբեր դարերում։ Շատ տներ և հասարակական շինություններ ինչպիսիք ենԼոնդոնի ազգային պատկերասրահը, կառուցվել ենՊորտլանդի ապարից։ Քաղաքի որոշ շրջաններում, հատկապես կենտրոնական մասի արևմուտքում շինությունները սպիտակստուկկոյից են։ Կենտրոնական Լոնդոնում քիչ թվով շինություններ են մնացել, որոնք կառուցված են եղել 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհից առաջ, դրանց մեջ մտնում ենհռոմեական մնացորդներ,Թաուերը և մի քանի Թյուդորյան ժամանակաշրջանի շինություն։Թյուդորյան ժամանակաշրջանի օրինակ էՀեմպթոն թագավորական պալատը, որը Անգլիայում ամենահին թյուդորյան պալատն է կառուցված կարդինալԹոմաս Վոլսիիի կողմից 1515 թվականին 1515[112]։
Քրիստոֆեր Վրենի կողմից 17-րդ դարի վերջի կառուցված եկեղացիները և 18-րդ և 19-րդ դարերի ֆինանսական հաստատությունները ինչպիսիք են Թագավորական բորսան ևԱնգլիական բանկը, 20-րդ դարիՕլդ Բեյլին և 1960-ականներիԲարբիկան Էսթեյթը համարվում են ճարտարապետական ժառանգություն։
Մերի Էքս երկնաքեր, նաև հայտնի է «վարունգ» անվանմամբ։ Ժամանակակից ճարտարապետությունը միախառնվել է պատմական ճարտարապետության հետ, շատ հաճախ է հանդիպում Լոնդոնում:Թրաֆալգարյան հրապարակը և նրա շատրվանները:
Լքված, բայց շուտով վերանորոգվածԲաթերսի էներգիակայանը գտնվում է գետի հարավ արևմուտքում, այստեղ կան նաև մի քանի երկաթգծի կայարաններ, որոնքՎիկտրոիական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներ են, դրացից ամենահայտնիներն են սրբ Պանկրաս և Պադդինգթոն երկաթգի կայարանները[113]։ Լոնդոնի ծարաբեռնվածությունը տարբեր է,կենտրոնը ծանրաբեռնված է շատ աշխատատեղերի առկայության պատճառով։Ներքին Լոնդոնը շատ ավելի ծանրաբեռնված է քանարտաքին Լոնդոնը։
Լոնդոն Սիթիում տեղակայվածՄոնումենտ կառուցվել է ի հիշատակԼոնդոնի մեծ հրդեհի, ինչը տեղի է ունեցել նրա մոտակայքում։Մարմարե կամարը ևՎելիգթոնի կամարը գտնվում են,Պարկ Լեյնի համապատասխանաբար հյուսիսային և հարավային ծայրերում և ունեն թագավորական կապեր։Նելսոնի սյունը, որը գտնվում էՏրաֆալգարյան հրապարակ, համարվում է ազգային հուշարձան և Կենտրոնական Լոնդոնի ամնեահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Հին շինությունները հիմնականում կառուցված են աղյուսով, շատ հաճախ Լոնդոնի դեղին աղյուսից կամ մուգ նարնջագույն աղյուսից[114]։
Լոնդոնը համարվում է աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը ավելի քան 40 տոկոս կանաչ գոտիով կամ բաց ջրերով։ Թեմզայի ավազանում աճում են մոտ 2000 տեսակի ծաղկաբույս, իսկ գետում բազմանում է 120 տեսակի ձուկ[116]։ Կենտրոնական Լոնդոնում հաշվվում են մոտ 60 տեսակի թռչուններ, 47 տեսակի թիթեռ, իսկ Լոնդոնի շրջակայքում 1173 տեսակի ցեցեր և ավելի քան 270 տեսակի սարդեր։ Լոնդոնի զբոսայգիներիում բնակվում են մեծ քանակությամբ ջրային թռչուններ։ Լոնդոնում կան 38 հատուկ գիտական նշանակության վայրեր, երկու ազգային բնական արգելանոցներ և 76 տեղային բնական արգելանոցներ[117]։
Բացի այդ Լոնդոնում են բնակվում մոտ 10.000 աղվես, ամեն քառակուսի կիլոմետրին բաժին է ընկնում 8 աղվես։ Այս քաղաքային աղվեսները ավելի մուգ են, քան նրանց մյուս ցեղակիցները, ինչը բացատրվում է քաղաքային մուգ գույներով։ Աղվեսները անգամ սողոսկում են Խորհրդարանի շենք, որտեղ գտնում են նրանց քնած վիճակում գրասենյակներում։ Մեկ այլ աղվես ներխուժել էԲուքինգհեմյան պալատ սպանել Եղիսաբեթ II-ի վարդագույն ֆլամինգոներից մի քանիսին։ Հիմնականում աղվեսները և քաղաքի բնակչությունը իրար հետ հարմարվում են։ 2001 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում, 3.779 հարցվածներից 80 տոկոսին դուր են գալիս աղվեսները[119][120]։
Լոնդոնի մյուս կենդանիներից են ոզնին, առնետը, մուկը, ճագարը, գետնափորը և սկյուռը[121]։ Արտաքին Լոնդոնի վայրի տարածքներում ինչպիսին էԷփփինգ անտառը, հանդիպում են բազմաթպիսի այլ կենդանիներ, ներառյալնապաստակը,փորսողը, դաշտամուկը, դեղին մուկը և այլն ի լրումն աղվեսի և սկյուռի։
Լոնդոնում հանդիպած ամենատարօրինակ կենդանին եղել է մահացած կետը, որին տեսել են Թեմզայում[122], իսկ ԲիԲիՍի ընկերության կողմից Լոնդոնի մասին նկարահանված վավերագրական ֆիլմում ներկայացված է` ինչպես են աղավնիները օգտագործում Լոնդոնի ստորգետնյա ուղիները, և ինչպես են աղվեսները ենթարկվում նստել հրամանին երշիկի դիմաց[123]։
Կարմիր և մոխրագույն եղջերուների հոտերը ազատ տեղաշարժվում են հիմնականումՌիչմոնդ ևԲուշի այգիներով։ Նրանց հիմնականում պատվաստում են նոյեմբերից փետրվար ժամանակահատվածում, որպեսզի նրանց քանակը չնվազի[124]։
2011 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ 2.998.264 մարդ կամ Լոնդոնի բնակչության 36,7%-ը ծնվել են այլ երկրում, ինչը Լոնդոնը դարձնում է ներգաղթյալների քանակով երկրորդ քաղաքը աշխարհում` հետ մնալով միայնՆյու Յորքից։ Աջ կողմի աղյուսակը ցույց է տալի այն երկրների, որտեղից առանձնապես շատ են ներգաղթյալները։ Արդյունաբերության աճի հետ Լոնդոնի բնակչությունը արագ տեմպերով աճեց 19-րդ և 20-րդ դարերում և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լոնդոնը բնակչության թվով ամենամեծն էր աշխարհում:։ 1939 թվականին Լոնդոնի բնակչությունը կազմում էր 8.615.245 մարդ, սակայն 2001 թվականի մարդահամարով այն նվազել էր մինչև 7.192.091 բնակչի։ Այնուամենայնիվ 2001-ից 2011 թվականներին Լոնդոնի բնակչությունը աճեց մեկ միլիոնով և կազմեց 8.173.941[131]:
Այնուամենայնիվ Լոնդոնն իր արվարձաններով ունի 12-14 միլիոն բնակիչ[26][27]։ ՀամաձայնEurostat-ի, Լոնդոնը բնակչության թվով ամենամեծն է Եվրամիությունում և երկորդը Եվրոպայում (կամ երրորդը, եթե հաշվի առնվի Ստամբուլը)։ 1991-2001 թվականների ընթացքում Լոնդոն են ներգաղթել 726.000 մարդ[132]։
Տարածաշրջանի մակերեսն է 1579 քառակուսի կիլոմետր։ Բնակչության խտությունը կազմում է 5177 մարդ/կմ²[133], տասն անգամ ավելի շատ քան Բրիտանիայի այլ տարածաշրջանում[134]։ Ըստ բնակչության քանակի՝ Լոնդոնը 19-րդն քաղաքն է աշխարհում և 18-րդ մետրոպոլիտենը։ 2014 թվականի դրությամբ Լոնդոնը ուներ թվով ամենաշատ միլիարդատերը աշխարհի քաղաքների մեջ (քաղաքում ապրում է 72 միլիարդատեր)[135]։ Լոնդոնը համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը Տոկիոյի և Մոսկվայի հետ միասին[136]։
Էթնիկ խմբերը 2011 թվականի մարդահամարով[137] Սպիտակ (59.8%) Ասիացի (18.4%) Սև (13.3%) Խառնածին (5%) Արաբ (1.3%) Այլ (2.1%)
Համաձայն ազգային վիճակագրական գրասենյակի տվյալների, որոնք հիմնված են 2011 թվականի մարդահամարի վրա, Լոնդոնի բնակչության 59,8 տոկոսըսպիտակամորթ է։
Լոնդոնցիների 20,9 տոկոսը ասիացիներ կամ խառնածին ասիացիներ են։ 19,7 տոկոսը ամբողջությամբ ասիացիներ են։ Հնդիկները կազմում են բնակչության 6,6 տոկոսը, իսկ պակիստանցիները և բանգլադեշցիները՝ յուրաքանչյուրը 2,7 տոկոս։ Չինացիները կազմում են բնակչության 1,5 տոկոսը, իսկ արաբները՝ 1,3 տոկոստը։ Մյուս 4,9 տոկոսը այլ ասիացիներ են։
Լոնդոնի բնակչության 15,6 տոկոսըսևամորթ կամ խառնածին սևամորթ է։ 13,3 տոկոսը ամբողջությամբ սևամորթ է։ Աֆրիկացիները կազմում են բնակչության 7 տոկոսը, 4,2 տոկոսը աֆրիկյան-կարիբյան ծագում ունի, իսկ 4,2 տոկոսը այլ ծագում ունի։ 5 տոկոսը խառնածին է։
Լոնդոնի շրջակայում դպրոցներում սևամորթ և ասիացի երեխաների հարաբերությունը սպիտակամորթ երեխաներին կազմում է մոտ երեքը երկուսի[138]։ Համաձայն նույն 2011 մարդահամարի, Լոնդոնի 1,624,768 լոնդոնցի 0-ից 15 տարեկան է, որից 46,4 տոկոսը սպիտակամորթ, 19,8 տոկոսը ասիացի, 19 տոկոսը սևամորթ, 10,8 տոկոսը խառնածին և 4 տոկոսը այլ էթնիկ խմբի էր պատկանում[139]։ 2005 թվականի հունվարին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում խոսում են մոտ 300 լեզվով և մոտ 50 ազգեր կան, որոնք ունեն 10.000-ից պակաս բնակչություն[140]։ Ազգային վիճակագրական գրասենյակը պարզել է, որ 2010 թվականի դրությամբ օտարածին բնակչությունը կազմում է 2.650.000 (33 տոկոս), մինչդեռ 1997 թվականին այդ թիվը կազմում էր 1.630.000:
2011 թվականի մարդահամարի տվյալներով՝Մեծ Լոնդոնի բնակչության 36.7 տոկոսը ծնվել է Բրիտանիայից դուրս[141]։ Մարդահամարի տվյալներով՝ Լոնդոնում ապրող օտարածին բնակչության մեծ մասը 2010 թվականի դրությամբՀնդկաստանից, Լեհաստանից, Իռլանդիայից, Բանգլադեշից ևՆիգերիայից էր[142]։
Համաձայն 2011 թվականի մարդահամարի Լոնդոնի մբակչության մեծ մասըքրիստոնյա է (48,4 տոկոս), նրանցից հետոառանց կրոնի (20,7 տոկոս),մուսուլմաններ (12,4 տոկոս), չեն պատասխանել (8,5 տոկոս),հինդուներ (5,0 տոկոս),Հուդայական (1,8 per cent),Սիքեր (1,5 տոկոս),Բուդդիստներ (1,0 տոկոս) և այլ (0,6 տոկոս)։
Լոնդոնը ավանդաբար եղել է քրիստոնյա և ունի մեծ թվով ելեղեցիներ, հատկապես Լոնդոն Սիթիում։ Հայտնի ենՍուրբ Պողոսի Տաճարը Սիթիում ևՍաութվարք տաճարը գետի հարավում[144]։
Լոնդոնում նաև ապրում են մեծ թվով այլ դավանության համայնքներ։ Նշանակալի մզկիթներից էԱրևելյան Լոնդոնի մզկիթը,Լոնդոնի կենտրոնական մզկիթ Ռեգենթի այգում[147] և Բայթուլ Ֆութուհ մզկիթը։ Նավթային բումից հետո մեծ քանակությամբ հինդուներ և մերձավոր արևելքի մուսուլմաններ բնակություն հաստատեցինՄայֆեյրի ևՆայթբրիջի մոտակայքում[148][149][150]։ Մեծ թվով մուսուլմաններ են ապրում արևելյան բորոներում[151]։Մեծ թվով հինդուներ ապրում են քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում[152]։ Լոնդոնում կան նաև 42 հինդուական տեմպլներ։ Կան սիք համայնքներ Լոնդոնի արևելքում և արևմուտքում, հատկապես Սաութհոլում, որը ամենամեծ սիք համայնքն է Հնդկաստանի սահմաններից դուրս[153]։
Լոնդոնի հրեաների մեծամասնությունը ապրում է հյուսիսային Լոնդոնում։Բևիս Մարկս սինագոգը գտնվում է Լոնդոն սիթիում և սպասարկում է Լոնդոնի պատմականՍեպարդիկ հրեական համայնքին։ Այն միակ սինագոգն է Եվրոպայում, որը գործել է վերջին 300 տարիներին։
Լոնդոն Սիթին: Հանդիսանում է աշխարհի ամենամեծ ֆինանսական կենտրոններից մեկը[154]:
Լոնդոնի ՀՆԱ-ն կազմում էՄեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը[155] (կամ $446 միլիարդ 2005 թվականին), իսկ Լոնդոնի մետրոպոլ տարածքի ՀՆԱ-ն կազմում է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի 30 տոկոսը (կամ $669 միլիարդ 2005 թվականին)[156]։ Լոնդոնը աշխարհի կարևորագույն ֆինանսական կենտրոններից մեկն է[157][158]։ 2015 թվականի դրությամբ Լոնդոնը գլխավորում է գլոբալ ֆինանսական կենտրոնների ինդեքսը[159]։
Լոնդոնի տնտեսության մեծագույն ճյուղը համարվում է ֆինանսները և այն հանդիսանում է Մեծ բրիտանիայի վճարումների բալանսի հիմնական սպասարկողը։ Լոնդոնի ֆինանսական ծառայությունների բնագավառում մինչև 2007 թվականի կեսերը աշխատում էին մոտ 350.000 ֆինանսիստ։ Լոնդոնը ունի ավելի քան 480 անդրծովյան բանկեր, ավելի քան այլ քաղաք աշխարհում։ Լոնդոնի աշխատուժի 85 տոկոսը (3.2 միլիոն մարդ) աշխատում է ծառայությունների բնագավառում։ Քանի որ Լոնդոնը մեծ դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ, նրա տնտեսությանը նույնպես հարվածեց 2000-ականների վերջի ֆինանսական ճգնաժամը։ Այնուամենայնիվ 2010 թվականի դրությամբ քաղաքի տնտեսությունը վերականգնվեց, ստեղծվեցին պահուստային ֆոնդեր և վերահաստատվեց Լոնդոնի տնտեսական գերակայությունը[160]։ Լոնդոնի Սիթիում են գտնվումԱնգլիայի բանկը,Լոնդոնի ֆոնդային բորսան ևLloyd's of London անշարժ գույքի շուկան։
Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն ընկերությունների կեսի (FTSE 100) և Եվրոպայի 500 խոշորագույն ընկերություններից 100-ի գլխավոր գրասենյակները գտնվում են Լոնդոնում։ FTSE 100-ի 70 տոկոսը մտնում են Լոնդոնի մետրոպոլ տարածքի մեջ ևFortune 500-ի 75 տոկոսը ունեն գրասենյակ Լոնդոնում[161]։
Կանարի Վարֆը Լոնդոնի ամենամեծ ֆինանսական կենտրոններից և այստեղ են գտնվում Մեծ Բրիտանիայի ամենաբարձր շինություններից մի քանիսը:
Մեդիա ոլորտը մասնագիտական ծառայությունների բնագավառում երկրորդն է իր մրցունակությամբ[162]։BBC-ն նշանակալի գործատու է և ունի գրասենյակներ անգամ քաղաքի շրջակայքում։ Մեծ Բրիտանիայի շատ պարբերականներ թողարկվում են Լոնդոնում։ Լոնդոնը հանդիսանում է խոշորագույն մանրածախ կենտրոններից մեկը և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքներով առաջին քաղաքն է աշխարհում։ 2010 թվականին ընդհանուր ծախսումները կազմել են £64.2 միլիարդ[163]։Լոնդոնի նավահանգիստը երկրորդ խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում, որը յուրաքանչյուր տարի ընդունում է 45 միլիոն տոննա բեռ[164]։
Լոնդոնում կան հինգ հիմնական բիզնես շրջաններ` Սիթին, Վեսթմինսթերը, Կանարի Վարֆը, Կամդեն ու Իսլինգթոն և Լամբեթ ու Սաութվարկ։ Միայն մեծ Լոնդոնում կար 27 միլիոն մ2 գրասենյակային տարածք 2011 թվականի դրությամբ, որից Սիթիում` 8 միլիոն մ2։ Լոնդոնում անշարժ գույքի գնաերը ամենաբարձրերից են աշխարհում[165][166]։
Մեծ քանակությամբ տեխնոլոգիական ընկերություններ են գրանցված Լոնդոնում, հատկապեսԱրևելյան Լոնդոն Թեք Սիթիում։ 2014 թվականի ապրիլին քաղաքը առաջիններից էր, որը ստացավgeoTLD[167]: 2014 թվականին «Ֆորբս» ամսագիրը Լոնդոնին դասեց որպես աշխարհի ամենաազդեցիկ քաղաք[168] In February 2014 London was ranked as the European City of the Future[169]:
Լոնդոնը աշխարհի ամենաթանկ գրասենյակային շուկա ունեցող քաղաքն է վերջին երեք տարիներին համաձայն զարգացման ամսագրի (2015) հաշվետվության[170]։ 2015 թվականի դրությամբ Լոնդոնի բնակելի տների ընդհանուր արժեքը գնահատվել է $2,2 տրիլիոն, ինչը հավասար է Բրազիլիայի ՀՆԱ-ին[171]։ Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների Լոնդոնում բնակարանները ավելի թանկ են քան որևէ այլ եվրոպական քաղաքում[172]։ Լոնդոնում մեկ քառակուսի բնակելի տարածքի միջին արժեքը €24,252 (ապրիլ 2014)։ Այն ավելի բարձր է քան Մ8 անդամ երների մայրաքաղաքներինը (Բեռլին €3.306, Հռոմ €6.188 և Փարիզ €11.229).[173]
Լոնդոնը խոշորագույն զբոսաշրջական կենտրոններից մեկն է։ 2015 թվականին Լոնդոն է ժամանել ավելի քան 65 միլիոն այցելու, ինչը ամենամեծ ցուցանիշն է աշխարհի բոլոր քաղաքների մեջ[174][175]։ Լոնդոնը նաև առաջինն է Զբոսաշրջիկների կողմից կատարվեծ ծախսումների մեծությամբ, ինչը 2015 թվականին կազմել է մոտ $20,23 միլիարդ[176]։ Զբոսաշրջությունը Լոնդոնի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, որի սպասարկման բնագավառում 2003 թվականի դրությամբ ուներ 350.000 աշխատատեղ[177]։
2010 թվականին տասն ամենաշատ վայրերը ըստ այցելության հետևյալն են[178]`
Լոնդոնի տրանսպորտը Լոնդոնի քաղաքապետարանի կողմից վերահսկվող չորս հիմնական ճյուղիերից մեկն է[180], սակայն քաղաքապետը ֆինանսապես չի վերահսկում երկար տարածություն անցնող երկաթուղիները, որոնք մուտք են գործում Լոնդոն։ 2007 թվականին որոշ տեղային երկաթգծեր, որոնք ներկայումս Լոնդոնի վերգետնյա ցանցի մաս են, ավելացվեցին որպեսզի նվազեցնեն Լոնդոնի մետրոյի, տրամվայների և ավտոբուսների ծանրաբեռնվածությունը։ Լոնդոնի հասարակական տրանսպորտը ղեկավարում էՏրանսպորտ Լոնդոնի համար (TfL) ընկերությունը և ամենաընդարձակներից մեկն է աշխարհում։
Ներկայումս Մեծ Լոնդոնի տրանսպորտային ուղիները, տրանսպորտային խնդիրները կարգավորում էԼոնդոնի քաղաքապետը[181]։
Հիթրոու օդանավակայանը ամենամեծն է Եվրոպայում և երկրորդ ամենազբաղվածը աշխարհում: (Նկարում օդանավակայանի 5C տերմինալն է)
Լոնդոնը միջազգային ավիաուղիների գլխավոր խաչմերուկն է աշխարհում ամենազբաղված իր օդային տարածքով։ Ութ օդանավակայաններ օգտագործում ենԼոնդոն բառը իրենց անվանումում, բայց դրանցից խոշորները վեցն են։Հիթրոու օդանավակայանը գտնվում է արևմտյան Լոնդոնի Հիլինգդոն բորոյում և Աշխարհի ամենազբաղված օդանավակայանն է, որտեղից չվերթներ են իրականացնումBritish Airways-ի օդանավերը[182]։ 2008 թվականի մարտին բացվեց վեցերորդ տերմինալը[183]։ Նախագծվում էր կառուցել երրորդ թռիչքուղին և վեցերորդ տերմինալը, սակայն գործընթացը կասեցվեց Բրիտանիայի կառավարության կողմից 2010 թվականի մայիսի 12-ին[184]։
Լոնդոնի ստանդարտ օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում՝Էսեքս թաղամասում, այն տեղական չվերթներ է իրականացնում։ Քաղաքի հյուսիսում՝ Բեդֆորշայրում գտնվող օդանավակայանը նույնպես իրականացնում է կարճուղի չվերթներ[186][187]։Լոնդոն Սիթի օդանավակայանը քաղաքի ամենափոքր և ամենակենտրոնականն է և տեղակայցած է Նյուհեմ բորոյում, այն մասնագիտացած է գործարար ուղևորների համար[188]։Լոնդոն Սաութենդ օդանավակայանը գտնվում է քաղաքի արևելյան մասում և հիմնականում սպասարկում է կարճուղի էժան փոխադրումներ։
Լոնդոնի մետրոն աշխարհում ամենահինն է և ունի երկրորդ մենաերկար համակարգը:
Լոնդոնի մետրոն ամենահինն է[189] և երկրորդ ամենաերկրարը[31] աշխարհում։ Համակարգը սպասարկում է 270 կայարան[190] և հիմնվել է մի քանի մասնավոր ընկերությունների կողմից[191]։ Այն հիմնադրվել է 1863 թվականին։
Օրական ավելի քան երեք միլիոն և տարեկան ավելի քան մեկ միլիարդ ուղևոր սպասարկվում է Լոնդոնի մետրոյից[192]։ Մեկ ներդրումային ծրագրի շնորհիվ մոտրոյի արդիականացման համար ծախսվեց £6.5 միլիարդ (€7.7 միլիարդ)Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ից առաջ[193]։ 1987 թվականին հիմնվեցԴոքլենդսի թեթև մետրոն, որը սպասարկում է ավելի փոքր վագոններով և իրականացնում է թեթև փոխադրումներ։ Այն սպասարկում էԴոքլենդսը,Գրինվիչը ևԼյուսհեմը։
Լոնդոնում կան 366երկաթգծի կայարան, որը հիմնականում սպասարկում է արվարձանների երկաթգծի ցանցը։ Հարավային Լոնդոնում ավելի շատ են երկաթգծերը, քանի որ ներգետնյա ցանցը քիչ է։ Ամենաշատ երկաթգծերը Լոնդոնի կենտրոնական մասում են, որոնք կապում են տասնութ երկաթգծի կայարանները[194]։ Լոնդոնի գնածքները ամենազբաղվածն են ուղևորների քանակով Մեծ Բրիտանիայում[195][196]։ Կլապհելմ Ջանկշն կայարանը Եվրոպայի ամենազբաղված կայարանն է, գնացծների ընդունմամբ։
Ավել շատ երկաթգծի պահանջարկից ելնելովԿրոսռեյլը կբացվի 2018 թվականին։ Այն կլինի նորագւոյն երկաթգիծ, որը Կանցնի Լոնդոնի արևելքից արևմուտք և կունենա մասնաճյուղՀիթրոու օդանավակայանում[197]։ Այն Եվրոպայի ամնեախոշոր շինարարական նախագիծն է, որի արժեքը կկազմի £15 միլիարդ[198][199]։
Սենտ Պանկրաս արկաթգծի կայարանը, որը գերարագ գնացքների գլխավոր տերմինալն է և սպասարկում էEurostar-ին ևHS1-ին:
Լոնդոնը ազգային երկաթգծի ցանցի կենտրոնն է և գնացքով ճանապարհորդությունների 70 տոկոսը սկսում կամ ավարտվում է Լոնդոնից[200]։ Նրեքաղաքային երկաթգծերի նման, տարածքային և միջազգային գնացքների մեծ մասը կայանում են Լոնդոնի կենտրոնական հատվածում, որոնք կապում են Լոնդոնը Բրիտանիայի մյուս տարածաշրջանների հետ։
Որոշ միջազգային երկաթգծի ծառայություններ 20-րդ դարում սպասարկվում էին հատուկ նավերի օգնությամբ, դեպի Փարիզ, Ամստերդամ և Բրյուսել։ 1994 թվականից, երբ բացվեցԵվրոթունելը, Լոնդոնը ուղղակի կապվեց մայրցամաքային երկաթգծին` թույլ տալովEurostar-ին ծառայություններ մատուցել։ 2007 թվականից սկսած Սրբ. Պանկաս երկաթգծի կայարանից գերարագ գնացքներով ուղևորները կարող են մեկնելԼիլ,Փարիզ,Բրյուսել և Եվրոպայի շատ քաղաքներ[201]։ Ներքին առաջին գերարագ երթուղին բացվեց 2009 թվականի հունիսին, որի միջոցով Լոնդոնը կապվեցՔենթին[202]։ Նախագծվում է բացել երկրորդ գերարագ ուղին, որը կկապի ԼոնդոնըԱնգլիայի հյուսիսի և Յորքշիրի հետ։
Լոնդոնիավտոբուսային ցանցը խոշորագույններից է աշխարհում. այն աշխատում է 24 ժամ օրվա ընթացքում, ունի մոտ 8.500 ավտոբուս, ավելի քան 700 ավտոբուսային երթուղի և 19.500 ավտոբուսային կայան[203]։ 2013 թվականին ավտոբուսները ունեցել են ավելի քան 2 միլիարդ ուղևոր, ավելի շատ քան մետրոն[203]։ Տարեկան հասույթը կազմում է մոտ £850 միլիոն։ Լոնդոնը ունի ամենաշատ հաշմանդամների սայլակների ուղիների ցանցը աշխարհում[204] և 2007 թվականի երրորդ քառորդից լսողության և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար դյուրինացվեց ուղևորությունը։ Երկհարկանի կարմիր ավտոբուսները միջազգայնորեն ճանաչված են որպես Լոնդոնի խորհրդանիշ[205][206]։
Լոնդոնն ունի ժամանակակից տրամվայների ցանց, որը հայտնի է որպեսՏրամլինք և կենտրոնացված է Հարավային ԼոնդոնիՔրոյդոն թաղամասում։ Ցանցը ունի 39 կայարան և 4 երթուղի, 2013 թվականին ունեցել է28 միլիոն ուղևոր[207]։
Լոնդոնի նավահանգիստը լինելով աշխարհի խոշորագույն նավահանգիստը` ներկայումս երկրորդն է Մեծ Բրիտանիայում` ընդունելով տարեկան 45 միլիոն տոննա ուղեբեռ[164]։ Ամենածանրաբեռնվածներից էՏիլբուրիի նավահանգիստը, որը գտնվում է Մեծ Լոնդոնի արտաքին սահմանին։
Թեմզա գետի վրա մատուցվում են նավերի ծառայություններ։ Նավերը շարժվում են ամեն 20 րոպեն մեկ Էմբակմենթից դեպի Հյուսիսային Գրինվիչ և սպասարկում է մոտ 2,5 միլիոն ուղևոր ամեն տարի[208]։ Գործում են նաև զբոսաշրջային ծառայություններ, որոնք ծանոթացնում են Լոնդոնի հետ։
Կենտրոնական Լոնդոնում հիմնական տրանսպորտային միջոցները հասարակական տրանսպորտն է, ավտոմեքենաները ավելի շատ տարածված են արվարձաններում։ Լոնդոնի ներքին ճանապարհային շրջուղին (քաղաքի կենտրոնի շրջանակում), հյուսիսային և հարավային ճանապարհները (արվարձաններում), արտաքին M25 մայրուղին կոչված են քաղաքը խցանումներից զերծ պահելու համար։ M25-ը ամենաերկար շրջուղին է աշխարհում 121.5 կմ երկարությամբ[209][210]։ A1 և M1 մայրուղիները միացբում են ԼոնդոնըԼիդսի,Նյուքասլի ևԷդինբուրգի հետ։
M25 մայրուղին ամենազբաղված ուղղությունն է երկրում։ Այստեղ մեքենաների արագությունը ժամում 10.6 կմ է[211]։
2003 թվականից Լոնդոնում սկսվեց ճանապարհների օգտագործման տուրք գանձվել մեքենաներից, որպեսզի իջեցվի ծանրաբեռնվածությունը քաղաքի կենտրոնում։ Քիչ բացառություններով մեքենաների վարորդները ստիպված են օրական £10 վճարել, որպեսզի երթևեկեն քաղաքի հատուկ գոտիներով, հիմնականում քաղաքի կենտրոնով[212][213]։ Վարորդները, ովքեր այդ հատուկ վայրերի բնակիչներ են, կարող են վճարել անդամավճար ամբողջ երեք ամսվա համար[214]։ Ըստ Լոնդոնի կառավարության՝ վճարովի ճանապարհների ավելացումը կբերի մետրոյից և ավտոբուսներից օգտվողների աճ օրական 20.000 մարդով և մեքենաների նվազում 10-15 տոկոս[215]։ Համաձայն վերջին տարիների վիճակագրության՝ Լոնդոնի կենտրոնում մեքենաների թիվը 195,000-ից նվազել է 125,000 մեքենայի[216]։
Լոնդոնը բարձրագույն կրթության համաշխարհային կենտրոն է համարվում կրթության և հետազոտության բնագավառում` իր 43 համալսարաններով, ինչը ամենամեծ կենտրոնացումն է Եվրոպայում[19][217][218]։ Լոնդոնի համալսարաններում սովորում է 110.000 ուսանող, ավելին քան աշխարհի այլ որևէ քաղաքում[219]։ 2014 թվականինPricewaterhouseCoopers-ի հաշվետվությամբ Լոնդոնը ճանաչվեց համաշխարհային բարձրագույն կրթության մայրաքաղաք[220]։
Ժամանցը Լոնդոնի տնտեսության կարևոր բաղադրիչն է, 2003 թվականի տվյալներով Լոնդոնի ժամանցի վայրերը կազմում են Մեծ Բրիտանիայի քառորդ մասը[227]։ Քաղաքը մտնում է աշխարհի խոշորագույն չորս նորաձևության մայրաքաղաքների մեջ և համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների Լոնդոնը աշխարհում երրորդ ամենազբաղվածը կինոարտադրողն է[228] և աշխարհում ունի ամենաշատ թատրոնի հանդիսատեսը[229]։
ԼոնդոնիՎեստմինստեր սիթիի Վեստ Էնդ թաղամասում է գտնվումԼեսթեր հրապարակը, որտեղ ներկայացվում են Լոնդոնի և աշխարհի կինոնկարների պրեմիերաները ևՊիկադիլի հրապարակը իր հրաշագեղ էլեկտրական գովազդներով[230]։ Լոնդոնիթատրոնների թաղամասը նույնպես այստեղ է, իր բազմաթիվ կինոթատրոններով, սրճարաններով, ակումբներով և ռեստորաններով, ներառյալ քաղաքի Չայնաթաունը (Սոհոյում), որի հենց արևելքում է գտնվումԱրքայական օպերայի տունը, որտեղ նաև գտնվում են շատ մասնագիտացած խանութներ։ Սիթիում է ստեղծագործումԷնդրու Լլոյդ Ուեբերը, ում երաժշտական ստեղծագործությունները ծառայում են Վեստ-Էնդ թատրոնի համար դեռևս 20-րդ դարից[231]։ Մեծ Բրիտանիայի Արքայական բալետի, Անգլիայի ազգային պալետի, Արքայական օպերայի և Անգլիայի ազգային օպերայի ներկայացումները տեղի են ունենումԱրքայական օպերակի տանը[232]։
Իսլինգտոնի մեկ կիլոմետրանոց վերին փողոցում կան ավելի շատ սրճարաններ և ռեստորաններ, քան Մեծ Բրիտանիայի որևէ այլ փողոցում[233]։ Եվրոպայի ամենազբաղված առևտրի գոտինՕքսֆորդ փողոցն է, որի առևտրի գոտին ձգվում է մոտմեկ կիլոմետր, դարձնելով ամենաերկար առևտրի փողոցը Մեծ Բրիտանիայում[234]։
Շեքսպիրի գլոբուսը Գլոբուս թատրոնի ժամանակակից վերակառացումն է, որը գտնվում է Թեմզայի հարավային ափին
Քաղաքում կազմակերպվում են բազմաթիվ տարեկան միջոցառումներ, որոնք սկսվում են Նոր տարվա պարադով, հրավառություն է կազմակերպվումԼոնդոնի աչքի վրա։ Երկրորդ խոշորագույն տոնախմբությունները կազմակերպվում են օգոստոսինՆոթինգ Հիլ կառնավալի ժամանակ։
Ջոն Քիթսի տունը, որտեղ նա գրել էOde to a Nightingale պոեմը
Լոնդոնում են գրվել մեծ թվով գրականական գլուխգործոցներ։ Լոնդոնի գրականության կենտրոնը ավանդաբար եղել էՀամփստիդ և (սկսած 20-րդ դարից)Բլումսբարին։ Քաղաքը իրենց գործերում նկարագրել ենՍեմյուել Փիփսը, ով ականատեսի աչքերով պատմել է Լոնդոնի մեծ հրդեհի մասին,Չարլզ Դիքենսը, ով նկարագրել է Լոնդոնի մառախուղը, ամպամածությունը և ձյունը ևՎիրջինիա Վուլֆը, ով ժամանակակից գրականության հայտնի դեմքերից է[236]։
Ուիլյամ Շեքսպիրը իր կյանքի մեծ մասը անցկացրել է Լոնդոնում, նրա ընկերԲենջամին Ջոնսոնը նույնպես ստեղծագործել է Լոնդոնում և նրա ամենանշանավոր գործը` «Ալքիմիկը» գրվել է Լոնդոնում[236]։Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագրում» (1722) նկարագրում են 1665 թվականի Մեծ ժանտախտը[236]։ Հետագայում 19—ից 20-րդ դարերում Լոնդոնի գրականության վառ գործերից էին Դիքենսի վեպերը ևԱրթուր Կոնան ԴոյլիՇեռլոկ Հոլմսի պատմությունները[236]։ Ժամանակակից գրողներից ամենահայտնիներն ենՊետեր Ակրոյդը, ով Լոնդոնի «կենսագրության» հեղինակն է ևԼեյն Սինքլեյրը, ով գրում է հոկեբանական աշխարհագրություն ժանրում։
Լոնդոնում են գտնվում բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ և այլ հաստատություններ, որոնց շատերի մուտքը անվճար է և զբոսաշրջիկների այցելությունների վայր են, ինչպես նաև ունեն վերլուծական գործառույթներ։ Առաջինը հիմնադրվել էԲրիտանական թանգարանը 1753 թվականում։ Այստեղ ցուցադրված են հնագիտական, բնական պատմության և ազգային գրադարանի նմուշներ։ Թանգարանում ներկայումս հաշվվում է մոտ 7 միլիոն ցուցանմուշ աշխարհի տարբեր անկյուններից։ 1824 թվականին հիմնադրվեց Ազգային պատկերասրահը, որտեղ ցուցադրված են բրիտանական ազգային արևմտյան նկարները։
Ռիչմոնդ պարկի մոտ գտնվում ենԿյու այգիները, որտեղ գտնվում է ծաղիկների ամենաշատ հավաքածուն աշխարհում։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից այգիները ճանաչվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ[255]։ Կան նաև բազմաթիվ այգիներ, որոնք վերահսկում են Լոնդոնի բյուրոների խորհուրդները, այդ թվումՎիկտորիա պարկըԻստ Էնդում ևԲաթերսի պարկը կենտրոնում։ Լոնդոնում կան մեծ թվով կիսա-բնական բաց գոտիներ, այդ թվումՀամպստեդ ՀիթըՀյուսիսային Լոնդոնում[256] ևԷփինգ անտառը 2,476 տարածքով[257] արևելքում։ Երկուսն էլ վերահսկվում ենԼոնդոն Սիթի կորպորացիայի կողմից[258][259]։ Համպստեդ Հիթում է գտնվումԿենվուդ հաուսը, որը նախկին ճանաչված վայր է ամառային ամիսներին հավաքույթների համար[260]։
Լոնդոնի մյուս ճանաչված սպորտաձևը թենիսն է։ Այստեղ է անցկացվում ամենամյա Մեծ Սաղավարտի չորս հիմնական մրցաշարերից մեկը`Ուիմբլդոնի մրցաշար Լոնդոնի հարավ արևմտյան մասում[268]։ Այն անցկացվում է հունիսի վերջից հուլիսի սկզբները և համարվում է աշխարհի ամենահին թենիսի մրցաշարերից մեկը[269][270][271]։
Լոնդոնում առաջին հայ առևտրականները երևացել են դեռևս 13-րդ դարում։ 19-րդ դարի 30-ական թթ. Լոնդոնում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ, որոնք և հիմնել են հայ համայնքը։ Հետագայում համայնքը ստվարացելէՀնդկաստանից,Իրանից,Լիբանանից,Եգիպտոսից,Սիրիայից,Իրաքից,Թուրքիայից և այլ երկրներից տեղափոխված հայերի հաշվին։ Լոնդոնում առաջին վարձու մատուռը բացվել է1885-ին։1922-ին կառուցվել էՍուրբ Սարգիս եկեղեցին։ Գործում է նաև Սուրբ Եղիշե (նախկինում՝ Սուրբ Պետրոս) եկեղեցին։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լոնդոնահայ համայնքն ապրել է ազգային աշխույժ կյանքով։ 1880-90-ական թթ. Լոնդոնը դարձել է համիդյան բռնապետության դեմ հայերի ծավալած պայքարի գաղափարական կենտրոն, որտեղ հավաքվել են հայ գործիչներԱրփիար Արփիարյանը,Հարություն Ճանկյուլյանը, Գ. Չիթչյանը և ուրիշներ։ 1889-ին հասարակական գործիչ, բանաստեղծՄինաս Չերազը Լոնդոնում հրատարակել է «Լ’Արմենի» գրական, քաղաքական թերթը, իսկ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոն։ 1918-20-ական թթ. Լոնդոնում գործել է Ազգային բյուրո անունով մարմին՝ վիպասանՐաֆֆու որդու՝Արամ Րաֆֆու ղեկավարությամբ. այն քաղաքական-քարոզչական աշխատանքներ է կատարել ի նպաստ Հայաստանի և Հայկական հարցի։ Ազգային բյուրոյի կազմում էին ազգային գործիչներՊողոս Նուբար փաշան,Արշակ Սաֆրաստյանը,Զապել Պոյաճյանը և ուրիշներ։
1920-ական թթ. Լոնդոնում ապրում էր շուրջ 400 հայ։ Հայ համայնքը սկսել է ստվարանալԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հնդկաստանից, Կիպրոսից, Լիբանանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերի հաշվին։ Ազգային կյանքը կազմակերպելու համար 1947-ին հիմնվել է Լոնդոնի հայ համայնական խորհուրդը, որը գործել է մինչև 1968-ը։
2003 թվականի տվյալներով Լոնդոնում բնակվում է շուրջ 12 հազար հայ։ Գործում են Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա այլ դպրոցներ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղը, Հայ տունը, հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները, «Միհրան Տամատյան» ակումբը, «Անահիտ» տիկնանց միությունը, Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը։ Լոնդոնում լույս է տեսել շուրջ 11 անուն հայկական պարբերական[272]։
↑ԸստCollins English Dictionary-ի՝ մայրաքաղաքը կառավարության նստավայրն է[83], հետևաբար դրա համաձայն՝ Լոնդոնն Անգլիայի մայրաքաղաքը չէ, քանի որ Անգլիան չունի իր կառավարությունը։ ՍակայնOxford English Reference Dictionary-ում[84] և այլ հեղինակավոր աղբյուրներում մայրաքաղաք է համարվումամենակարևոր քաղաքը[85]։
↑51,051,1Pevsner, Nikolaus.London I: The Cities of London and Westminster rev. edition, 1962. Introduction p. 48.
↑Ramsay, George Daniel (1986). The Queen's Merchants and the Revolt of the Netherlands: The End of the Antwerp Mart. Volume 2, pp. 1 and 62-63. Manchester University Press.ISBN 978-0-7190-1849-7
↑The life and times of Sir Thomas Gresham, founder of the Royal Exchange: including notices of many of his contemporaries. With illustrations, Volume 2, pages 80–81, John William Burgon, E. Wilson, 1839.
↑111,0111,1Flynn, Emily (2005 թ․ հուլիսի 6).«Tomorrow's East End».Newsweek. New York.Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
↑«London Central Mosque Trust Ltd». London Central Mosque Trust Ltd. & The Islamic Cultural Centre. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
↑«London's Place in the UK Economy, 2005–6»(PDF).Oxford Economic Forecasting on behalf of the Corporation of London. 2005 թ․ նոյեմբեր. էջ 19. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 19-ին.
↑«Who pays what». Transport for London.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
↑«Residents». Transport for London. Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
↑Santos, Georgina; Button, Kenneth; Noll, Roger G. "London Congestion Charging/Comments." Brookings-Wharton Papers on Urban Affairs. 15287084 (2008): 177,177–234.
↑Table 3 in Santos, Georgina; Button, Kenneth; Noll, Roger G. "London Congestion Charging/Comments." Brookings-Wharton Papers on Urban Affairs.15287084 (2008): 177,177–234.
↑Clarey, Christopher (2008 թ․ մայիսի 7).«Traditional Final: It's Nadal and Federer».The New York Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին. «Federer said[:] 'I love playing with him, especially here at Wimbledon, the most prestigious tournament we have.'»
↑Will Kaufman & Heidi Slettedahl Macpherson, ed. (2005). «Tennis».Britain and the Americas. Vol. 1 : Culture, Politics, and History.ABC-CLIO. էջ 958.ISBN1-85109-431-8. «this first tennis championship, which later evolved into the Wimbledon Tournament ... continues as the world's most prestigious event.»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 658)։