| Լյուկ Ֆրիդեն լյուքս.՝Luc Frieden | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 16,1963(1963-09-16)[1](62 տարեկան) |
| Ծննդավայր | Էշ-սյուր-Ալզետ,Լյուքսեմբուրգ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լյուքսեմբուրգի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և AL? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան |
| Զբաղեցրած պաշտոններ | Լյուքսեմբուրգի վարչապետ |
| Կուսակցություն | Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն |
| 🌐 | |
Լյուկ Ֆրիդեն (լյուքս.՝Luc Frieden,սեպտեմբերի 16,1963(1963-09-16)[1],Էշ-սյուր-Ալզետ,Լյուքսեմբուրգ[1]),լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, իրավաբան, ֆինանսների նախկին նախարար[2], Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահ (2022-2023)։
2023 թվականին Լյուկ Ֆրիդենը նշանակվել է Լյուքսեմբուրգ վարչապետ[3]։
Լյուկ Ֆրիդենը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին[4]։ Նա իրավաբանություն է սովորել Լյուքսեմբուրգի ևՓարիզի համալսարան 1 Պանթեոն-Սորբոնի համալսարաններում, 1987 թվականին նա իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացելՔեմբրիջի համալսարանում, մեկ տարի անց ավարտել էՀարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1989-1998 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Լյուկ Ֆրիդենը դասախոսություններ է կարդացել Լյուքսեմբուրգի համալսարանում և սահմանադրական և բանկային իրավունքի թեմաներով գրել հոդվածներ։ 1991-1994 թվականներին եղել է «RTL Radio Lëtzebuerg» ռադիոյի իրավական հարցերի և արտաքին քաղաքականության մեկնաբան։
1994 թվականին Լյուկ Ֆրիդենն առաջին անգամ ընտրվել Է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության պատգամավորների պալատի անդամ։ Մինչև 1998 թվականը եղել է ֆինանսների և բյուջեի կոմիտեն և սահմանադրական հարցերի հանձնաժողովի ղեկավար։ 1999, 2004, 2009 և 2013 թվականներին պատգամավոր է ընտրվել, սակայն իր պետական լիազորությունների ընթացքում մանդատ չի ստացել։ 1998 թվականին վարչապետԺան Կլոդ Յունկերը Լյուկ Ֆրիդենին նշանակել է արդարադատության նախարար, բյուջեի նախարար և խորհրդարանի հետ կապերի նախարար։ Լյուկ Ֆրիդենը եղել է եվրոյի արժույթի ներդրման պատասխանատու։ 1999 թվականի հունիսի ընտրություններից հետո նույն վարչապետի նոր կառավարությունում նա կրկին ստանձնել է արդարադատության նախարարի և բյուջեի նախարարի պաշտոնները։ Նույն պաշտոնը Լյուկ Ֆրիդենը զբաղեցրել է 2004 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ մինչև 2006 թվականի փետրվարը զբաղեցրել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Որպես ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը ներկայացրել է Լյուքսեմբուրգը Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրոպական նախարարների խորհրդում (ECOFIN) և Եվրոխմբում, մասնակցել էԵվրոգոտու կայունացմանը և եվրոպական բանկային միության ձևավորմանը։ 15 տարի Ֆրիդենը աշխատել է որպես Համաշխարհային բանկի կառավարիչ և 2013 թվականին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհրդի նախագահ։
2014 թվականին նա հեռացել է քաղաքական գործունեությունից և դարձելDeutsche Bank-ի փոխնախագահ[5]։ 2016 թվականին նա վերադարձել է Լյուքսեմբուրգ և զբաղեցրել բանկային և մեդիա ոլորտների ընկերություններում բարձր պաշտոններ[6]։
2022 թվականին նա ստանձնել է Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[7]։
2023 թվականի փետրվարին նա վերադարձել է քաղաքականություն և դարձել Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության գլխավոր թեկնածու, մասնակցել է նույն թվականի խորհրդարանական ընտրություններին և ընտրվել է պատգամավոր, իսկ նրա կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները և հոկտեմբերի 7-ին Լյուկ Ֆրիդենն ընտրվել է Լյուքսեմբուրգի վարչապետ[8][9][10][11][12]։
2023 թվականի նոյեմբերի 22-ին Ֆրիդենը Պատգամավորների պալատում ներկայացրել է իր կառավարության ծրագիրը[13]։
Լյուկ Ֆրիդենն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և հոլանդերենի[14]։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Լյուկ Ֆրիդեն» հոդվածին։ |
| ||||||||||||