Լյաոնին, նահանգՉինաստանի հյուսիս-արևելքում։ Սահմանակից էՀյուսիսային Կորեային (ԿԺԴՀ), հարավում ողողվում էԴեղին ծովով։ Տարածությունը 230 հազար կմ2 է, բնակչությունը՝▼42 591 407 մարդ (2020)[2][3], վարչական կենտրոնը՝Շենյան։ Խոշոր բնակավայրերից է նաևԴալյան քաղաքը։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանջուրա-Կորեական և Ժեխե լեռների ճյուղավորությունները։ Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվողքարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների,բամբակի,կանեփի,ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը,շերամապահությունն ուձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։
Նահանգի անվանումը, չինարենից թարգմանած, նշանակում է «ոսկե եռանկյունի»[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 641)։