Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Լիոն

45°46′03″ հս․ լ. 4°50′06″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լիոն
ֆր.՝ Lyon[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԼիոնի մետրոպոլիա[1]
Ներքին բաժանում1st arrondissement of Lyon?, Լիոնի 2-րդ շրջան, Լիոնի 3 րդ շրջան, 4th arrondissement of Lyon?, 5th arrondissement of Lyon?, 6th arrondissement of Lyon?, 7th arrondissement of Lyon?, 8th arrondissement of Lyon? և 9th arrondissement of Lyon?
Մակերես47,87 կմ²
ԲԾՄ173±1 մետր, 160 մետր, 312 մետր
Բնակչություն520 774 մարդ (հունվարի 1,2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ69001, 69002, 69003, 69004, 69005, 69006, 69007, 69008 և 69009
Ավտոմոբիլային կոդ69
Պաշտոնական կայքlyon.fr(ֆր.)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ№ 872
ռուս..անգլ..ֆր.

Լիոն (ֆր.՝ Lyon,[ljɔ̃]),քաղաքՖրանսիայում,Ռոն-Ալպ նահանգում,Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Ռոնա դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ունի 6 արվարձան։ Մեծությամբ Ֆրանսիայի երրորդ քաղաքն է։

Լիոն քաղաքը «Մեծ Լիոնի» (ֆր.՝ Grand Lyon) կամ Լիոնի քաղաքների համակեցության կենտրոնն է, որը կազմված է 57վարչական միավորից և Ֆրանսիայում նման միավորումներից ամենախոշորն է (ավելի քան 1, 2 միլիոն բնակիչ)։

Դեռևս 15-րդ դարից գոյություն ունեցող մետաքսագործական արտադրությանն այժմ փոխարինում է արհեստական ևսինթետիկ գործվածքեղենի (առաջին տեղը երկրում) արտադրությունը։ Զարգացած էմեքենաշինությունը, այդ թվում էլեկտրատեխնիկական ևտեքստիլ մեքենաշինությունը,հաստոցաշինությունը,ավտոմեքենաշինությունը,քիմիական արդյունաբերությունը։ Լավերա-Ստրասբուր նավթամուղով ստացվող նավթի բազայի վրաՖայզեն արվարձանում կա նավթավերամշակման գործարան։

Լիոնն առևտրաբանկային խոշոր կենտրոն է։ Ունի երկու համալսարան, մետաքսագործական արտադրության թանգարան։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հնում եղել էգալլական բնակավայր։Մ․թ․ա․ 43 թվականին եղել է հռոմեական գաղութ և կոչվել Lagdunum, որի ձևափոխությունն է այժմյանֆրանսերեն Lyon անվանումը։ Lugdunum անվանումը ծագում է գալլական հնամյա ձևից․ կազմված է Lugu (գալլերի հեթանոսական աստծո անունը) և Dunum «ամրոց» բառերից[3]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լուգդունում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիոն քաղաքի հիմնադրման պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի.

  • Առաջին փուլը վերաբերում է մոտավորապես մ.թ.ա. 600-ական թվականներին, երբ գալլական ցեղերը և հին հույներըՌոն և Սոն գետերի միախառնման վայրում հիմնադրում ենՖորումը։ Սրանք ժամանակավոր բնակավայրեր էին, ինչպիսիք սովորաբար կազմավորվում էինտոնավաճառների ընթացքում։ Ֆորումը տեղակայված էրՍոն գետի վերևում գտնվող բլրի գլխին։ Ֆուրվիեր բլուրը իր ժամանակակից անվանումը ստացել էforum vetus-ից «հին ֆորում», որը դարերի ընթացքում վերափոխվում էՖուրվիեր-ի (Forvieil > Forviere > Fourvieres)։ Այս դարաշրջանում Լիոնը ոչքաղաք էր, ոչ ռազմական ամրություն, և ոչ էլ մշտական բնակության տարածք, այլ այն, ինչ հռոմեացիները անվանում էին Conciliabule՝ բեռնափոխադրման և մարդկանց առևտրի վայր։
  • Երկրորդ փուլը (մոտ մ.թ.ա. 3-րդ դար) արտացոլում էֆրանսիական ներկայիսՌոն-Ալպ տարածաշրջանի տարածքներում գալլական (կելտական) ցեղերի բնակեցման ժամանակաշրջանը։ Տեղանքի ռազմավարական նշանակությունն այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների,գետային բեռնափոխադրման,պատերազմներ վարելու տեսակետից նպաստելՌոն և Սոն գետերի ափերին մշտական բնակեցման վայրերի ևգաղութների առաջացմանը։
  • Երրորդ փուլ Որպես Լիոն քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվ ընդունված է համարելմ.թ.ա. 43 թ։Հռոմիսենատի որոշմամբ՝ զորապետ Լուցիոս Մունացիոս Պլանկը՝Հուլիոս Կեսարի նախկին զինակիցներից մեկը, զորք է մտցնումգալլերի բնակավայրերը՝ հռոմեական գաղութ հիմնելու ու Լուգուդումն ընդլայնելու նպատակով։ Մ․թ․ա․ 1-ին - մ․թ․ 1-ին դարերում աստիճանաբար զարգանում է շինարարությունը, հայտնվում են նոր վարչական և մասնավոր կառույցներ։ Քարե շինությունները գալիս են փոխարինելու փայտե և հողային շինվածքներին։ Կառուցվում են ճանապարհներ։ Քաղաքի աշխարհագրական դիրքը կարևորտնտեսական, սոցիալական,կրոնական և ռազմական նշանակություն ունի։ Լունգուդումը ուշադրության առարկա է դառնում բազում հռոմեական կայսրերի համար։Օգոստոսը,Կլավդիոսը,Կալիգուլան և ուրիշներ գալիս են այս քաղաքը տեսնելու։

Լիոնի պատմական միջուկը կազմավորվել է Սոնի աջ ափին, հռոմեական 2 թատրոնների մոտ։ Հռոմեական ժամանակաշրջանից կառուցապատվել էՌոնի և Սոնի միախառնման տարածքը։ Պահպանվել ենՍեն-ժան (12-15-րդ դարեր) ռոմանա-գոթական տաճարը, Սեն-Մարտեն դ’էնե (6-13-րդ դարեր) ռոմանական,Սեն-Պոլ,Սեն-Բոնավանտյուր գոթական եկեղեցիները,բարոկկոյի ոճով քաղաքապետարանը, կլասիցիստական Դյո հյուրանոցը (1741-1842

20-րդ դարի կառույցներից են սպանդանոցը և անասնաշուկան, ստադիոնը, Դրանժ-Բլանշ հիվանդանոցը (բոլորը՝1910-ական թվականներ), Կոնգրեսների պալատը (1960 թվական), Դյուշեր բնակելի շրշանը (1960-1966)։ Լիոնում գործում են գեղարվեստի, Դիմե և գալլահռոմեական քաղաքակրթության թանգարանները։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված էՖրանսիայի հարավ-արևմուտքում, Ռոնի դաշտավայրում, որը հարուստ է խաղողի այգիներով։ Լիոնից արևմուտք ևԱլպերից արևելք ձգվում է Կենտրոնական լեռնազանգվածը։ Լիոնը տարանցիկ քաղաք է Ֆրանսիայի հարավիցՄիջերկրական ծով և արևելքից դեպիԱտլանտյան ուղիների համար։

Տեղագրական հատկանիշներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիոնը տեղակայված էՌոն և Սոն գետերի միաձուլման վայրում, որը գտնվում է ծովի մակերևույթից 174 մետր բարձրության վրա, և որից վեր են խոյանում երեք բլուրներ՝ Ֆուրվիեր (ֆր.՝ Fourvière, 299 մ), Կրուա Ռուս (ֆր.՝ La Croix-Rousse, 250 մ) և Դյուշեր (ֆր.՝ La Duchère

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հին հռոմեական ամֆիթատրոն Ֆուրվիեր բլրի վրա

Լիոնիկլիման հիմնականում մայրցամաքային է։

Լիոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)18.5
(65.3)
21.9
(71.4)
25.7
(78.3)
30.1
(86.2)
34.2
(93.6)
38.4
(101.1)
39.8
(103.6)
40.5
(104.9)
35.8
(96.4)
28.4
(83.1)
23.0
(73.4)
20.2
(68.4)
40.5
(104.9)
Միջին բարձր °C (°F)6.4
(43.5)
8.4
(47.1)
13.0
(55.4)
16.3
(61.3)
20.8
(69.4)
24.6
(76.3)
27.7
(81.9)
27.2
(81)
22.7
(72.9)
17.4
(63.3)
10.8
(51.4)
7.1
(44.8)
16.9
(62.4)
Միջին օրական °C (°F)3.4
(38.1)
4.8
(40.6)
8.4
(47.1)
11.4
(52.5)
15.8
(60.4)
19.4
(66.9)
22.2
(72)
21.6
(70.9)
17.6
(63.7)
13.4
(56.1)
7.6
(45.7)
4.4
(39.9)
12.5
(54.5)
Միջին ցածր °C (°F)0.3
(32.5)
1.1
(34)
3.8
(38.8)
6.5
(43.7)
10.7
(51.3)
14.1
(57.4)
16.6
(61.9)
16.0
(60.8)
12.5
(54.5)
9.3
(48.7)
4.3
(39.7)
1.6
(34.9)
8.1
(46.6)
Ռեկորդային ցածր °C (°F)−23.0
(−9.4)
−22.5
(−8.5)
−10.5
(13.1)
−4.4
(24.1)
−3.8
(25.2)
2.3
(36.1)
6.1
(43)
4.6
(40.3)
0.2
(32.4)
−4.5
(23.9)
−9.4
(15.1)
−24.6
(−12.3)
−24.6
(−12.3)
Տեղումներ մմ (դյույմ)47.2
(1.858)
44.1
(1.736)
50.4
(1.984)
74.9
(2.949)
90.8
(3.575)
75.6
(2.976)
63.7
(2.508)
62.0
(2.441)
87.5
(3.445)
98.6
(3.882)
81.9
(3.224)
55.2
(2.173)
831.9
(32.752)
Միջ. տեղումների օրեր(≥ {{{միավոր տեղումների օրեր}}})9.07.88.49.311.38.46.97.17.610.29.09.1104.1
Միջ. ձնառատ օրեր5.53.92.51.10.00.00.00.00.00.02.04.619.6
%խոնավություն84807471727065707682848676.2
Միջին ամսականարևային ժամ73.9101.2170.2190.5221.4254.3283.0252.7194.8129.675.954.52001,9
Աղբյուր #1: Météo France[4][5]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[6]

Դեմոգրաֆիա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վերածննդի ժամանակաշրջանի Վարդագույն աշտարակ
Սուրբ Հակոբ եկեղեցին

Բնակչության դինամիկա(Insee[7][8] и Cassini[9]).

Տոներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լույսի տոն (ֆր.՝ fête des lumières), նշվում է XIX դարի կեսերից դեկտեմբերի սկզբին Լիոնում։ Տոնի օրը քաղաքի բնակիչներն իրենց տների պատուհաններին դնում են վառվող մոմեր, իսկ քաղաքի փողոցները լուսավորվում են հազարավոր լամպերով ու կրակներով։ Տոնն ի սկզբանե նվիրված էր Մարիամ Աստվածածնին, ով քաղաքը փրկել էր ժանտախտից։ Ներկայումս այն իսկական զբոսաշրջային իրադարձություն է։ Ամեն տարի տոնի օրերին Լիոն են այցելում մինչև երեք միլիոն զբոսաշրջիկներ[10]։

  • Լիոնի Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոն։
  • Նյուի դե Ֆուրվեր (ֆր.՝ Les Nuits de Fourvière, "Ֆուրվերյան գիշերներ"), երաժշտության, կինոյի ու թատրոնի փառատոն։ Անցկացվում է ամեն տարի բաց երկնքի տակ Ֆուրվեր անտիկ թատրոնի տարածքում։
  • Նյուի Սոնոր (ֆր.՝ Nuits sonores, «Գիշերվա ձայնները»), էլեկտրոնային երաժշտության փառատոն (մայիսի վերջ)։

Հայերը Լիոնում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հայերը Լիոնում

Լիոնի հայ համայնքը ստվարացել էհայոց ցեղասպանությունից հետո, երբ այստեղ ապաստանել ենԱրևմտյան Հայաստանից ուԿիլիկիայից տեղահանված բազմաթիվ հայեր։ Նրանց մեծ մասը բանվորություն է արել ավտոմեքենաների, մետաղագործական, վագոնաշինական, ներկարարական գործարաններում։ Ոմանք հաջողության են հասել գործվածքեղենի, սննդի արտադրության, ինչպես նաև առևտրի, շինարարության բնագավառներում (Դանիելյան, Թովմասյան, Իոսյիկյան եղբայրներ, Ն. Բուլուկյան և ուրիշներ)։Գաղութի կազմավորման առաջին տարիներին ստեղծվել է «Ազգային միություն», որը կազմակերպել է համայնքի կյանքը։ Միության վարչությունը (երկարամյա նախագահներն են եղելԱ. Փափազյանը ևԱ. Կյուլպենկյանը) կառուցել էմատուռ, վարձակալել ընդարձակ հողամաս հայ ընտանիքների բնակության համար։

1965 թվականին կառուցվել էսուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում է հայկական մեկօրյա դպրոց։ Մինչև1939 թվականը գործել էՀՕԿ -ի Լիոնի մասնաճյուղը,1928 թվականից՝ՀԲԸՄ, իսկ հետագայում՝ նաև Ֆրանսահայ մշակութային միության Լիոնի մասնաճյուղերը։

Լիոնում լույս են տեսելհայերեն (նաևֆրանսերեն) տարբեր բնույթիպարբերականներ, որոնք տպագրվել են «Եփրատ» հայկական տպարանում։ Լիոնի հայերը մասնակցել ենֆաշիզմի դեմ ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարին։

Լիոնում էրՀայ ազգային ճակատի (Ֆրանսիա) կենտրոնատեղին։ Լիոնաբնակ շատ հայեր պատսպարել ենգերմանական ճամբարներից փախած սովետականռազմագերիներին։

Քույր-քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Քաղաքի համայնապատկերը։ Աջից երևում է Ֆուրվիերի Նոտր Դամ բազիլիկ եկեղեցին

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Code officiel géographique
  2. Populations de référence 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987).Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. «Données climatiques de la station de Lyon» (French). Meteo France. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Climat France» (French). Meteo France. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Normes et records 1961-1990: Lyon-Bron (69) - altitude 198m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Lyon sur le site de l’INSEE(չաշխատող հղում), Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
  8. Population municipale 2008 sur le site de l’Insee., Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
  9. Lyon sur le site de Cassini, Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
  10. Жеральд Гамбье. Открытие Лиона и его всемирного наследия. Editions La Taillanderie-2010ISBN 978-2-87629-381-6
  11. 11,011,1https://www.grandlyon.com/metropole/partenariats-internationaux.html
  12. https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/partnerstaedte/lyon/
  13. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  14. https://kyivcity.gov.ua/news/vitaliy_klichko_z_merami_8_yevropeyskikh_mist_vidkriv_art-obyekt_na_arsenalniy_takozh_kiv_pidpisav_ugodi_pro_pobratimstvo_sche_z_troma_yevropeyskimi_mistami_foto/
  15. https://www.comune.milano.it/aree-tematiche/relazioni-internazionali/city-to-city-cooperation/gemellaggi/lione
  16. https://pecs.hu/testvervarosok-partnervarosok/
  17. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
  18. https://worldtradecenter-stl.com/st-louis-sister-cities-program/lyon-france/
  19. https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/lyon

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Լիոն» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX453492 ·BNF15272211b ·GND4036770-8 ·ISNI0000000123755041 ·LCCNn81086849 ·NDL00629419 ·NKCge129908 ·NLG177223 ·SUDOC026543737 ·VIAF158189703 ·WorldCat VIAF158189703
ՖրանսիաՖրանսիայի երկրամասերի մայրաքաղաքներ
Երկրամասեր
Բորդո (Աքվիտանիա) •Ռեն (Բրետան) •Դիժոն (Բուրգունդիա) •Ռուան (Վերին Նորմանդիա) •Փարիզ (Իլ դը Ֆրանս) •Այաչչո (Կորսիկա) •Մոնպելիե (Լանգըդոկ-Ռուսիլյոն) •Լիմոժ (Լիմուզեն) •Մեց (Լոտարինգիա) •Կան (Ստորին Նորմանդիա) •Լիլ (Նոր-Պա-դը-Կալե) •Կլերմոն-ՖերրանՕվերն) • Ամյեն (Պիկարդիա) •Մարսել (Պրովանս Ալպեր Լազուր ափ) •Պուատյե (Պուատու Շարանտա) •Լիոն (Ռոնա-Ալպեր) •Նանտ (Լուարայի երկիր) •Բեզանսոն (Ֆրանշ Կոնտե) •Օրլեան (Կենտրոն) •Շալոն-ան-Շամպան (Շամպան - Արդեն) •Ստարսբորգ (Էլզաս) •Տուլուզա (Միջին Պիրենեյան մարզ)
Ֆրանսիայի զինանշանը
Անդրծովյան երկրամասեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 620
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Լիոն&oldid=10147030» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp