Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Լիխտենշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fürstentum Liechtenstein
Լիխտենշտայն
Լիխտենշտայնի իշխանություն
Լիխտենշտեյնի դրոշ
Դրոշ
Լիխտենշտեյնի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Oben am jungen Rhein
Լիխտենշտեյնի դիրքը
Լիխտենշտեյնի դիրքը
ՄայրաքաղաքՎադուց
Ամենամեծ քաղաքՇան
Պետական լեզուներգերմաներեն
Անկախություն
Տարածք
 - Ընդհանուր160 կմ² 
Բնակչություն
 - 2006 նախահաշիվը33 987 
 - 2000 մարդահամարը33,307 
 - Խտություն210 /կմ² 
544 /մղոն²
ԱրժույթՇվեյցարական ֆրանկ (CHF)
Ժամային գոտիCET (ՀԿԺ+1)
 - Ամռանը (DST)CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն.li
Հեռախոսային կոդ+423

Լիխտենշտայն (միջազգային հնչյունական այբուբեն՝ [ˈlɪçtn̩ʃtaɪn]), պաշտոնապես՝Լիխտենշտայնի իշխանություն (գերմ.՝Fürstentum Liechtenstein), պետությունԵվրոպայի կենտրոնում՝Ավստրիայի ևՇվեյցարիայի միջև՝Հռենոս գետի աջ ափին։1699-1712 թվականներին Վադուց կոմսության և Շելենբերգ տիրույթի (Սրբազան հռոմեական կայսրության կազմում) հողերը ձեռք է բերել Լիխտենշտայն տոհմի ավստրիական իշխանը և1719 թվականին դրանք միավորել Լիխտենշտայն իշխանության մեջ։ Այն1805 թվականի դեկտեմբերի 26-ին հռչակել է իր անկախությունն Ավստրիայից։ Հետագայում եղել է տարբեր երկրների կազմերում։1921 թվականին պաշտոնապես լինելով ինքնուրույն պետություն՝ անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ։ Վերջինս էլ իրականացնում է Լիխտենշտայնի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է իշխող դինաստիայի ազգանունից, որն իր հերթին ծագել է աշխարհագրական անվանումից՝Վիեննայի մոտ գտնվողԼիխտենշտայն ամրոցի անվանումից։ Վերջինս առաջացել էգերմաներեն Lichten «պարզել, մաքրել» և Stein «քար» բառերից[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Այս պետությունը առանձնանում է իր չափերով։ Շատ փոքր լինելով՝ այն դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների։ Փոքր լինելու պատճառով է նաև, որ այն շատ հեշտ անկախացավԱվստրիայից։ Այս պետությունը բանակ չունի, իսկ ոստիկանության համակարգում աշխատում է ընդամենը 120 մարդ։Ուզբեկստանի հետ մեկտեղ այն հանդիսանում է ողջ աշխարհում այն երկու պետություններից մեկը, որ դեպի ծով հասնում է անցնելով 2 պետության տարածք։

Պետական կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիխտենշտայնը սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարը իշխան Հանս-Ադամ II-ն է, ով գահին է նստել1989 թվականինոյեմբերի 13-ին, սակայն փաստացի սկսել է կառավարել1984 թվականից։ Իշխանն իրականացնում է պետության կառավարումը՝ նրան է պատկանում պետական երեք մարմիններից մեկի՝ գործադիրի կառավարումը, հետևում է օրենսդիր մարմնի՝ լանդտագի աշխատանքին։ Նա իրավունք ունի վետո դնել լանդտագի կողմից ընդունված ցանկացած օրենքի վրա, ցրել այն և կառավարությունն ամբողջությամբ, միանձնյա ընդունել առավել կարևոր օրենքները, նշանակել դատական կազմին։ Այս ամենից բացի՝ նա համաներում շնորհելու իրավունք ունի։ Ներկա դրությամբ Լիխտենշտայնի իշխանն ունիԵվրոպայում ամենից առավել լայն իրավասությունները։

Օրենսդիր մարմնի կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը Լանդտագն է, որը բաղկացած է 25 պատգամավորից՝ ընտրված գաղտնի համամասնական ընտրակարգով և չորս տարի ժամկետով։ Պատգամավորներից տասնհինգը Օբերլանդից են, տասը՝ Ունտերլանդից։ Լանդտագի համաձայնությամբ իշխանը նշանակում է կառավարություն՝ բաղկացած իրենից և չորս օգնականներից։ Կառավարության ներկայացուցիչներից երեքը պետք է լինեն լանդտագի մեծամասնություն կազմող կուսակցությունից, իսկ մեկը՝ փոքրամասնականից։

Քաղաքական կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հասարակական և քաղաքական կյանքը երկրում հաստատված է սահմանադրությամբ։ Քաղաքական կուսակցությունները և նրանց միջև ակտիվ փոխհարաբերությունները հանդիսանում են օրենսդիր մարմնի միջուկը։ Երկրում գործում են 4 կուսակցություններ՝ Պրոգրեսիվ Քաղաքացիական Կուսակցություն (աջակողմյան), Հայրենական Միություն (ժողլիբերալ), Ազատ Ցուցակ (էկոլոգիական), Քրիստոնյա-սոցիալական Կուսակցություն(ձախ ժողովրդավարական)։

Դատական մարմնի կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դատական մարմինը Պետական դատարանն է, որն ընդգրկում է մի քանի աստիճաններ՝ Բարձրագույն դատարան, բարձր աստիճանի դատարաններ, վարչական իրավասության դատարաններ և առաջին ատյանի դատարաններ։

Պետական խորհրդանիշներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի դրոշը, զինանշանը և օրհներգը համարվում են այդ պետության 3 խորհրդանիշները։

Դրոշ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Լիխտենշտեյնի դրոշ

Սկզբնապես դրոշը բաղկացած էր դեղին և կարմիր երկու հորիզոնական և հավասար գույներից, որը իշխանների տոհմական զինանշանն էր։19-րդ դարավերջին դրոշի այդ ձևը սկսեց հիշեցնել պալատական տան ծառաներին ու դրա պատճառով1921 թվականինոյեմբերի 5-ին այն ձևափոխվեց կապտա-կարմիրի։ 1930-ականների սկզբից առաջացավ մի նոր խնդիր՝ այն միջպետական համաժողովների ընթացքում կարելի էր շփոթել Բահրեյնի այն ժամանակվա դրոշի հետ։ 1937 թվականին կապույտ մասի վրա ձախից ավելացվեց ոսկեգույն իշխանական թագի պատկեր, որի դիզայնը փոխվեց երկու անգամ՝1957 և1982 թվականներին։

Դրոշի գույները ունեն հետևյալ նշանակությունը. կապույտ- երկնքի գույն, կարմիր- մայրամուտի արևի և բուխարիներում բոցկլտացող ածուխների գույնը, ոսկեգույն- իշխանական ընտանիքի և երկրի միջև կապվածությունը։

Զինանշան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի պետական զինանշանը իրենից ներկայացնում է մի վահան, որի վրա պատկերված են պետության հետ կապված բոլոր իշխանական տոհմերի զինանշանները։ Եթե հերթականությամբ իրար միացնենք իշխանի տոհմի, Սիլեզիայի, Քվենրինգ տոհմի, Տրոպաու և Յանգենդորֆ դքսությունների, Րիտբերգ կոմսության զինանշանները՝ ապա կստանանք Լիխտենշտայնի զինանշանը։

Օրհներգ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիմա և ֆիզիկա-աշխարհագրական տվյալներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխարհագրական լայնությունը՝ 47 աստիճան և 10 րոպե (հյուսիսային), աշխարհագրական երկայնությունը՝ 9 աստիճան և 32 րոպե (արևելյան)։ Փոքր-ինչ եռանկյան նմանվող այս պետության տարածքը գտնվում է Վերին-հռենոսյան հարթավայրի և Ալպյան լեռների վրա։ Ամբողջ արևմտյան սահմանով անցնում է հռենոս գետը։ Շվեյցարիայի և Լիխտենշտայնի սահմանի վրա գտնվող Գրաուշպից (2599 մ) լեռը համարվում է Լիխտենշտայնի ամենաբարձր կետը։ Երկրի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 24 կմ։ Տարածքի մակերեսը 160 քառ. կմ է, իսկ սահմանի երկարությունը՝ 77.9 կմ։ Մեղմ ալպյան կլիմա ունեցող երկրում տեղումների քանակը տատանվում է 700-ից 1200 մմ սահմաններում։ Հիմնականում եղևնիներով, կաղնիներով և հաճարենիներով ծածկված անտառները կազմում են երկրի տարածքի ավելի քան երրորդ մասը (35 տոկոսը)։ Թեև մշակվող հողերը կազմում են 24 տոկոս, այնուամենայնիվ հացահատիկի մշտական մշակման հողատարածքներ չկան։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում է 36 476 մարդ։ Տարեկան կտրվածքով ծնելիությունը կազմում է 0.975 %, մահացությունը՝ 0.739 %, որից մանուկ հասակում մահացությունը՝ 0.426, ներգաղթը՝ 0.466 %։ Փաստորեն, բնակչության տարեկան աճը կազմում է 0.7 %, իսկ բնական աճը՝ 0.236 %։ Տղամարդկանց միջին տարիք է համարվում 76.6-ը, իսկ կանանց մոտ՝ 83.5-ը։ Լիխտենշտայնի էթնոսին անվանում են ալեմաններ, որոնք կազմում են բնակչության 65.6։ Կան նաև իտալացիներ, շվեյցարացիներ և ավստրիացիներ։ Պաշտոնական լեզուն գերմաներենն է, բայց հիմնականում օգտագործում են նրա ալեմանյան բարբառը։ Ամենախոշոր քաղաքը Շանն է (5 765 մարդ), այնուհետև մայրաքաղաքՎադուցը (5 088 մարդ)։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Լիխտենշտայնի վարչական բաժանում

Լիխտենշտայնի իշխանությունը բաժանվում է 11 համայնքների։ Դրանք հիմնականում բաղկացած են միակ քաղաքից։ Համայնքներից հինգը ընդգրկված են Ստորին Լիխտենշտայնի ընտրական օկրուգի սահմաններում, իսկ վեց համայնքներ տեղակայված են Վերին Լիխտենշտայնում։ Չնայած իրենց փոքր չափերին՝ համայնքներն ունեն բավականին արտառոց սահմանագծեր։ Յոթ համայնքներ, իրենց հիմնական տարածքից բացի, ունեն առնվազն մեկ էքսկլավ։

Տուրիզմ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Այս երկրի տուրիզմը կարող է ներկայացնել պատմական ամրոցներ, եկեղեցիներ, (դրանք պատկանում են հետ-բարբարոսյան ժամանակաշրջանին ու միջնադարի վերջին) և իշխանական տներ, թանգարաններ։ Թվում է թե այս փոքր պետությունը չի կարող պատմական հարուստ ժառանգություն թողած լինել, սակայն այդ ժառանգությունը այնքան մեծ է, որ դրա հետևանքով պետական բյուջեի մի զգալի մաս գալիս է հենց տուրիզմից։

  • Ամրոց Վադուցում
    Ամրոց Վադուցում
  • Բալցերսի ծխական եկեղեցի (St. Nikolaus)
    Բալցերսի ծխական եկեղեցի (St. Nikolaus)
  • Եկեղեցի Վադուցում
    Եկեղեցի Վադուցում
  • Գուտենբերգյան ամրոցը
    Գուտենբերգյան ամրոցը
  • Եկեղեցի Շանում
    Եկեղեցի Շանում
  • Տրիզենբերգի եկեղեցին (St. Josef)
    Տրիզենբերգի եկեղեցին (St. Josef)

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիխտենշտայնը զարգացող արդյունաբերական երկիր է, որտեղ մեծ դեր է խաղում ֆինանսական համակարգը։ 2007 թվականին այս երկրիՀՆԱ-ն կազմել է 134 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականին՝ 141 հազար ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը։ Տնտեեսության գլխավոր ճյուղերն են՝ մետաղների մշակումը,օպտիկան,միկրոպրոցեսորների, էլեկտրոնային համակարգերի, վակուումային տեխնիկայի արտադրությունը։ Արտահանումից ստացված եկամուտը 2008 թվականին կազմել է 2.47 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման վրա ծախսված գումարը կազմել է 0.9 միլիարդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տնտեսության այս ոլորտի հիմնական մասը կազմում է մսա-կաթնատու կենդանաբուծությունը։ Նաև զբաղվում են հացահակտիկային կուլտուրաների,կարտոֆիլի, բանջարեղենի աճեցմամբ։

Արտաքին տնտեսական կապեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ավելի քան 74 հազար միջազգային ընկերություններ կան այս երկրի տարածքում, որը հետևանք է ցածր հարկերի և գրանցման դյուրին պայմանների։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987).Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Լիխտենշտայն» հոդվածին։
 ⛭ 
  Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX4575472 ·BNF12670625x ·GND4035665-6 ·ISNI0000000121617972 ·LCCNn80158592 ·NDL00569458 ·NKCge129818 ·NLG7822 ·SUDOC027484971 ·VIAF133694435 ·WorldCat VIAF133694435
Միջազգայնորեն ճանաչված պետություններ
Ալբանիա ԱլբանիաԱնդորրա ԱնդորրաԱվստրիա ԱվստրիաԲելառուս ԲելառուսԲելգիա ԲելգիաԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և ՀերցեգովինաԲուլղարիա ԲուլղարիաԳերմանիա ԳերմանիաԴանիա ԴանիաԷստոնիա ԷստոնիաԻռլանդիա ԻռլանդիաԻսլանդիա ԻսլանդիաԻսպանիա ԻսպանիաԻտալիա ԻտալիաԼատվիա ԼատվիաԼեհաստան ԼեհաստանԼիխտենշտայն ԼիխտենշտայնԼիտվա ԼիտվաԼյուքսեմբուրգ ԼյուքսեմբուրգԽորվաթիա ԽորվաթիաՀունաստան ՀունաստանՀունգարիա ՀունգարիաՄալթա ՄալթաՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային ՄակեդոնիաՄիացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունՄոլդովա ՄոլդովաՄոնակո ՄոնակոՉեռնոգորիա ՉեռնոգորիաՆիդերլանդներ ՆիդերլանդներՆորվեգիա ՆորվեգիաՇվեդիա ՇվեդիաՇվեյցարիա ՇվեյցարիաՈւկրաինա ՈւկրաինաՉեխիա ՉեխիաՊորտուգալիա ՊորտուգալիաՌումինիա ՌումինիաՌուսաստան ՌուսաստանՍան Մարինո Սան ՄարինոՍերբիա ՍերբիաՍլովակիա ՍլովակիաՍլովենիա ՍլովենիաՎատիկան ՎատիկանՖինլանդիա ՖինլանդիաՖրանսիա Ֆրանսիա
Մասամբ ճանաչված և
չճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ
Եվրոպայում
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք
ունենալու փաստը
քննարկելի/վիճարկելի է համարվում
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային,
ոչ թե աշխարհագրական,
այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն
Եվրոպա
Ասիա
Աֆրիկա
Օվկիանիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Լիխտենշտայն&oldid=10454463» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp