Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Լիբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
دولة ليبيا
Դաուլետ Լիբիա
Լիբիա Պետություն
Լիբիայի դրոշ
Դրոշ
Լիբիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Լիբիա, Լիբիա, Լիբիա
Լիբիայի դիրքը
Լիբիայի դիրքը
ՄայրաքաղաքՏրիպոլի
32°54′N, 13°11′E
Պետական լեզուներարաբերեն
ԿառավարումԽորհրդարանական Հանրապետություն
 - Խորհրդարանի ՆախագահԱգուիլա Սալեհ Իսսա
 - ՎարչապետԱբդուլլահ Ալ-Թանի
Անկախություն
Իտալիայիցփետրվարի 101947 
Միացյալ Թագավորությունից ևՖրանսիայից
դեկտեմբերի 241951 
Տարածք
 - Ընդհանուր1,759,541 կմ²  (17րդ)
Բնակչություն
 - 2015 նախահաշիվը7,131,872[1]  (100րդ)
 - 2006 մարդահամարը5,670,688 
ՀՆԱ (ԳՀ)2015 գնահատում
 - Ընդհանուր$87.040 միլիարդ[2] 
 - Մեկ շնչի հաշվով$13,804[3] (82-րդ)
ՀՆԱ (անվանական)2015 գնահատում
 - Ընդհանուր$83.825 միլիարդ[4] 
 - Մեկ շնչի հաշվով$13,294[5] (62-րդ)
ՄՆԶԻ (2008)0.840 () (52րդ)
Արժույթդինար (LYD)
Ժամային գոտիEET (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն.ly
Հեռախոսային կոդ+218

Լիբիական Արաբական Հանրապետություն, պետությունՀյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից էԹունիսին,Ալժիրին,Նիգերին,Չադին,Սուդանին ևԵգիպտոսին։ Հյուսիսում ողողվում էՄիջերկրական ծովով։ Տարածությունը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872[6] մլն (2015)։ Մայրաքաղաքը՝Տրիպոլի։ Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

ՀնումԼիբիա կոչվում էր ամբողջԱֆրիկան։ Բառի նշանակությունը բացատրում են երկու կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել էԵգիպտոսից արևմուտք բնակվող lbu ժողովրդի անունից, իսկ ուրիշներն այն կապում ենհին հունարենԼիբա կամԼիպս կոչվող հարավարևմտյան, խոնավաբերքամու անվան հետ։ Այսինքն ըստ երկրորդ տեսակետի «Լիբիա» անվանումը պարզապես նշանակում է հարավարևմտյան երկիր (Հունաստանի նկատմամբ)[7]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված էՀայկական սովետական հանրագիտարանից։
Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայիչեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։

Լիբիայի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը։Հին Լիբիայում բնակվող քոչվոր ցեղերը՝բերբերների նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնապահությամբ։ Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լիբիայի արևմուտքում (Տրիպոլիտանիա) հիմնվել ենփյունիկյան, մ. թ. ա. VII դ., Լիբիայի արևելքում (Կիրենաիկա)՝ հունական քաղաք-գաղութներ։ Մ. թ. ա. V դ. կեսին Լիբիայի տարածքի զգալի մասը անցել էԿարթագենին։ Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին —V դ. սկզբին գրավել էինԱքեմենյանները, ավելի ուշ՝Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը։ Կարթագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լիբիայի տարածքը զավթեցՀռոմը։ Մ. թ. V դ. այն գրավեցինվանդալները։546-ինբյուզանդականհայազգի զորավարԱրտավան Արշակունին գրավել է Լիբիան և դարձել նրա բյուզանդական առաջին կառավարիչը։ VII դ. մտել էարաբական խալիֆայության կազմի մեջ։ Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է իսլամադավան ֆեոդալական դինաստիաների (Աղլաբիներ,Ֆաթիմյաններ,Ալմոհադներ և այլն) իշխանության տակ։ Արաբական ցեղերի զանգվածային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան։ Տարածվեցիսլամը։ XVI դ. Լիբիայի տարածքը մտավՕսմանյան կայսրության կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն)։1711—1835-ին երկիրը կառավարում էր Կարամանլիների դինաստիան։1835-ինթուրքերը վերականգնեցին իրենց գերիշխանությունը Լիբիայի վրա, թեև փաստորեն իշխում էին միայն առափնյա մասերում։ Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրքական տիրապետության դեմ։ XIX դ. կեսից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտների օրդենը։ XIX դ. վերջից Լիբիան դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա։1911 թվականինԻտալիան պատերազմ սկսեցԹուրքիայի դեմ Լիբիայի համար։Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918)Իտալիան ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լիբիայից, և նրա ձեռքին մնացին միայնՀոմսը,Տրիպոլին ևԲենգազին։ Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սենուսիտների իշխանության տակ։1918 թվականին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրապետություն։ Ամբողջ գաղութը կորցնելու վտանգըԻտալիային ստիպեց զիջումներ անել։ Մենուսիտների միաբանության ղեկավար Իդրիս աս-Մենուսին ճանաչվեց Կիրենաիկայի չգրավված մասի կառավարիչ։1919-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ։1922հունվարին Իդրիս-աս Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավարության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի համագործակցությունը իտալացի զավթիչների դեմ։ Իդրիսաս-Մենուսին ճանաչվեց այդ երկու մարզերի ամիրա։1922-ինԻտալիան վերսկսեց ռազմական գործողությունները Լիբիայում։Իտալացի զավթիչները զանգվածաբար կոտորում և տեղահանում էին տեղական բնակչությանը։ Ծավալվեց ազատագրական շարժում։1939-ին Կիրենաիկան, Տրիպոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցինԻտալիայի կազմի մեջ։Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներինԻտալիան Լիբիայում ստեղծեց գաղութային զորքեր, կառուցեց ռազմական բազաներ և այլն։1941-ին անգլիական զորքերը գրավեցին Կիրենաիկան, սակայնիտալացիները գերմանական զորքերի օգնությամբ վերագրավեցին այն։Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի ջախջախումից հետո իտալա-գերմանական զորքերը դուրս եկան Լիբիայի տարածքից։1942-ի վերջին —1943-ի սկզբին ֆրանսիական զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլիական զորքերը՝ Կիրենաիկան և Տրիպոլիտանիան։Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան ևԱՄՆ Լիբիայի տարածքում ստեղծեցին ռազմական բազաներ։ Լիբիայի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խորհրդում, ապա՝ՄԱԿ-ում (1945—1948)։ Իմպերիալիստական տերությունները ձգտում էին մասնատել Լիբիան։1949նոյեմբերինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լիբիային անկախություն տալ մինչև1952հունվարի 1-ը։1950-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լիբիայի սահմանադրությունը։1951դեկտեմբերի 25-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորությունիը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիսաս-Աենուսին (Իդրիս I)։ 50-ական թթ. Լիբիայում բացվեցիննավթի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտասահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ։

Լիբիան որպես անկախ պետություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ձևավորվեց բանվոր դասակարգը, ամրապնդվեց ազգային բուրժուազիան։1960—1963-ին ստեղծվեց տնտեսական զարգացման խորհուրդ, կազմակերպվեց լիբիական ձեռնարկությունները օտարերկրյա ֆիրմաների մրցակցությունից պաշտպանելու հատուկ կոմիտե, ստեղծվեցին ազգային մի շարք ընկերություններ և այլն, որոնք նպաստեցին ազգային տնտեսության զարգացմանը։1963-ին Լիբիան հայտարարվեց միացյալ պետություն։ Երկրի տնտեսական և քաղաքական կյանքում տիրապետող դիրք գրավում Էին խոշոր ֆեոդալները և շեյխերը։ Ճնշվում Էր դեմոկրատական շարժում ը։ Լիբիայի տնտեսակամ ծանր վիճակը, օտարերկրյա մոնոպոլիաներից կախվածությունը ևս դժգոհություն առաջացրին երկրում։1969սեպտեմբերի 1-ին «Ազատ սպաներ» կազմակերպության անդամների մի խումբ պետական հեղաշրջում կատարեց, տապալվեց թագավորական վարչակարգը։ Երկիրը հռչակվեց Լիբիայի Արաբական Հանրապետություն (ԼԱՀ)։ Երկրի կառավարումն անցավ հեղափոխական հրամանատարության խորհրդին (ՀՀԽ)՝ կապիտան (հետագայում՝ գնդապետ)Մուամար Քադաֆիի գլխավորությամբ։ ՀՀԽ մերժեց զարգացման կապիտալիստական ուղին և հռչակեց, որ ԼԱՀ-ը կառուցելու է «լիբիական իսլամական սոցիալիզմ»։1969—1972-ին միջոցառումներ ձեռնարկվեցին ազգային տնտեսության ամրապնդման ուղղությամբ։1970-ին վերացվեցին օտարերկրյա ռազմական բազաները։1972-ին հիմնվեց երկրի միակ քաղաքական կազմակերպությունը՝ Արաբական սոցիալիստական միությունը (ԱԱՄ)։ Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է այսպես կոչված «երրորդ տեսությունը», որի առանցքն են կազմում կրոնը և նացիոնալիզմը։1976նոյեմբերին երկիրը վերանվանվեց Լիբիական Արաբական ժողովրդական Հանրապետություն (ԼԱԺՀ), իսկ1977մարտին՝ Լիբիական Արաբական Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա։ Արտաքին քաղաքականության մեջ ԼԱՍԺԶ վարում է «դրական չեզոքության» գիծ, պայքարում իմպերիալիզմի ևԻսրայելի ագրեսիայի դեմ։1971սեպտեմբերի 1-ին ԼիբիանԵգիպտոսի ևՍիրիայի հետ կազմեց Արաբական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱՖՀ)։1972-ին Լիբիայյի ևԵգիպտոսի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ապագայում երկու երկրների պետական միավորման մասին։1974-ին ԼիբիանԹունիսի հետ համաձայնագիր ստորագրեց միացյալ պետություն՝ Իսլամական Արաբական Հանրապետություն ստեղծելու վերաբերյալ, որը չիրագործվեց։

Քաղաքացիական Պատերազմ 2011

[խմբագրել |խմբագրել կոդը]

2011 թվականին Լիբիայում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ։ Երկրի ղեկավարՄուամար Քադաֆիի կառավարության և ընդիմադիր և նրանց աջակցող օտար երկրների (Ֆրանսիա,Եգիպտոս,ԱՄԷ,Կատար,Հորդանան,ՆԱՏՈ) միջև։ Քաղաքացիական պատերազմի արդյունքումՄուամար Քադաֆին և իր կառավարությունը հեռացվեցին իշխանությունից։ Իշխանափոխությունից որոշ ժամանակ անց2011 թվականիհոկտեմբերի 20-ին ԼիբիայիՍիրտ քաղաքումՄուամար Քադաֆին սպանվեց[8]։

Պետական կարգ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիբիան հանրապետություն է։ Որպես ժամանակավոր սահմանադրություն1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան։ Օրենսդրական, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը նշանակում է կառավարություն և որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը։1969սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սակայն2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը։ Տեղական կառավարման մարմինները տեղական և մունիցիպալ խորհուրդներն են։ Գավառները գլխավորում են գավառային կառավարիչները (մուտասարիֆները), շրջաններում՝ մուդիրները։ Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, ապելյացիոն, I ատյանի և հանրագումարային (արագընթաց) իրավասության դատարանները։ Տեղափոխական հրամանատարության խորհրդի դեկրետով ստեղծվել է ժողովրդական դատարան։ Կան նաև շարիաթի դատարաններ։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիբիայի տարածքի 98%-ը կիսաանապատներ ուանապատներ են։ Ռելիեֆում տիրապետում են 200—600 մ բարձրությամբ սարավանդները։ Հարավում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը մինչե 2286 մ), արևելքում՝ Լիբիական անապատը։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային, անապատային է, հյուսիսում՝ մերձարևադարձային։Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիում 11—12 °C է, հարավում՝ 15—18 °C,հուլիսինը հյուսիսում՝ 27,29 °C, հարավում՝ 32—35 °C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50 °C: Տեղումներն առավել շատ են հյուսիսային շրջաններում (տարեկան 250-350 մմՏրիպոլիում, 400—625 մմԿիրենաիկայում), Լիբիական անապատում՝ 25 մմ։

Ներքին Ջրեր և Հողեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիբիայի տարածքով հաճախ անցնում են տաք, չորացնող գիբլի և խամսին քամիները։ Մշտապես հոսող գետեր չկան, սակայն կան ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ։ Ծովեզերքի գորշ-դարչնագույն հողերի վրա գերակշռում է մերձարևադարձային կիսաանապատային բուսականությունը (հազվադեպ՝ ակացիաներ, ժանտաթզենի, կարմրան)։ Անապատների հսկայական տարածություններ համարյա բուսազուրկ են։ Կան օազիսներ։

Կենդանական Աշխարհ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհին բնորոշ են օձերն ու մողեսները, կան նաև շնագայլեր, աղվեսներ, վարազներ և այլն։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

97%-ը բերբերներն ու արաբներն են[9]։ Ապրում են նաև հաուսա, տուբու ժողովուրդների փոքր խմբեր։ Պաշտոնական լեզունարաբերենն է, պետական կրոնը՝իսլամը։ Բնակչության մոտ 90%-ը ապրում է ծովամերձ շրջաններում։ Առավել խիստ է բնակեցվածՏրիպոլիի մուհաֆազան (բնակչության մոտ 1/4-ը)։ Հյուսիսային Լիբիայի արևմտյան մասում գերակշռում է նստակյաց բնակչությունը, արևելյան մասում և երկրի հարավ-արևմուտքում մի շարք ցեղեր վարում են կիսաքոչվորական և քոչվորական կյանք։ Առավել խոշոր քաղաքներն ենՏրիպոլին,Բենգազին։

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մինչևերկրորդ համաշխարհային պատերազմը Լիբիայի տնտեսությունը հիմնված էր քոչվորական անասնապահության, մասամբ՝ հողագործության վրա։1950-ական թթ.նավթի խոշոր հանքավայրեր հայտնաբերելուց հետո երկրի էկոնոմիկայի հիմքը դարձավ նավթարդյունահանումը, որը տալիս է ազգային եկամտի 90%-ը։ Լիբիայի տնտեսության զարգացման կարևոր առանձնահատկություններն են՝ ֆինանսավորման համար սեփական ամուր բազայի առկայությունը և պետական սեկտորի մենաշնորհ դիրքը։ Տնտեսական և սոցիալական զարգացման 3-ամյա ծրագրից (1973—1975) հետո (գլխավոր խնդիրն էր տնտեսության ինդուստրիալ-ագրարային կառուցվածքի հիմքերի ստեղծումը) ընդունվել է տնտեսության զարգացման 5-ամյա (1976—1980) պլան, որի գլխավոր խնդիրներն են՝ սեփական արդյունաբերական բազայի ստեղծումը, ինֆրակառուցվածքի հետագա զարգացումը, ազգային որակյալ կադրերի պատրաստումը։

Արդյունաբերություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղը նավթարդյունահանումն է, որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետական կորպորացիան։ Նավթի արդյունահանումը2014-ին կազմել է օրական 310,000 բարրել[10]։ Արդյունահանում են նաև բնական գազ (12,19 մլրդ մ3, 2012[10])։ 2014-ին արտադրվել է 25,96 մլ8d կվտ/ժ էլեկտրաէներգիա[10]։ Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ նավթագազավերամշակումը, սննդի (բուսական յուղի, պահածոների), տեքստիլ (բրդյա գործվածքների) արդյունաբերությունը, ծխախոտի, օճառի, կաշվի, ցեմենտի արտադրությունը։ Արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 75%-ը կենտրոնացած է Տրիպոլիում։ Մարսա-Բրեգա նավահանգստում կառուցվել են նավթավերամշակման և հեղուկ գազի, Ինտիսար հանքավայրի շրջանում՝ ամոնիակի, հեղուկ գազի և բենզինի գործարաններ։ Զարգացած է տնայնագործական և կիսատնայնագործական արտադրությունը, գորգագործությունը։

Գյուղատնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մեջ խրախուսվում է կոոպերատիվ շարժումը։ Գերակշռում է անջրդի հողագործությունը։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են գարին և ցորենը։ Մշակում են նաև ձիթենի, ցիտրուսներ, փյունիկյան արմավենի, գետնընկույզ, ծխախոտ, բանջարեղեն։ Կարևոր նշանակություն ունի էքստենսիվ անասնապահությունը։ Ծովափին զբաղվում են ձկնորսությամբ։

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցամաքային տրանսպորտի հիմնական տեսակը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100,000 կմ է (2014)[11], նավթամուղներինը՝ 7005 կմ[11]։ Նավթատար նավատորմի տոննաժը 0,3 մլն տ է (1974)։ Ատեղծվել է ազգային «Լիբիա էյրուեյս» ավիաընկերությունը։ Միջազգային օդանավակայաններ կանՏրիպոլի, Բենգազի, Սեբհա քաղաքներում։

Արտաքին Առևտուր

[խմբագրել |խմբագրել կոդը]

2014-ին արտահանումը կազմել է 17.49, ներմուծումը՝ 16,08 մլնԱՄՆ Դոլար[12]։ Արտահանման հիմնական մասընավթն ուգազն է։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտի միջոցներ, սննդամթերք, հանքային պարարտանյութեր և այլն։ Արտաքին առևտրում հիմնական գործընկերներն ենԻտալիան,Չինաստանը,Գերմանիան,Եգիպտոսը,Թուրքիան,Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան,ԱՄՆ-ը։ Դրամական միավորը լիբիական դինարն Է։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1968-ին անգրագետ էր Լիբիայի բնակչության 73%-ը։1969-ին մտցվել է պարտադիր տարրական կրթություն։ Ուսուցումը անվճար է բոլոր ուսումնական հաստատություններում։ Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (4—6 տարեկան երեխաների համար), տարրական (ուսման տևողությունը 6 տարի), միշնակարգ (երկաստիճան՝ յուրաքանչյուրը 3 տարի) դպրոցները։ Պրոֆտեխնիկական կրթությունը իրականացվում է տարրական կամ միշնակարգ դպրոցի առաջին աստիճանի հիմքի վրա (ուսման տևողությունը 4 տարի)։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Լիբիական համալսարանը, հիմնվել է1955-ին, Բենգագիում։1957-ից ֆակուլտետներ ունիՏրիպոլիում։ Խոշորագույն գրադարաններն են՝ Լիբիական համալսարանի (ավելի քան 77,6 եզ. կտոր գիրք),Տրիպոլիի պետական (ավելի քան 35,5 հզ. կտոր գիրք) գրադարանները։ Թանգարաններն են՝ Հնագիտական և բնապատմականըՏրիպոլիում, Հնագիտական թանգարաններ Մագնեում և Սաբրատում։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

VII դ.—VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով։ XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել։ Այնուամենայնիվ, XVII—XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ-Ֆարիդը, Ահմեդ ալ-Բախլյուլին (մահ.1701), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին։ Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ-Շարիֆը (1864—1918), Մուսթաֆա բեն Զիրին (1853—1918), Սուլեյման ալ-Բարունին (մահ.1914)։ Իտալական գաղութակալության (1912—1943) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ-Մախդաուի, մահ.1961, Իբրահիմ ալ-Ուստ Ումառ,1907—1950 և այլք)։ Անկախության հռչակումից (1951) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբդ ալ-Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալի առ-Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ։ Արձակը ծնունդ է առել 40—50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը։ Մուսթաֆա ալ-Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի, Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ։1960—1970-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան-Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ-Մայարը։

Ճարտարապետություն և Կերպարվեստ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիբիայի տարածքում պահպանվել են նոր քարի դարի ժայռապատկերներ (փղերի, բիզոնների որսի տեսարաններ, քաղաք Էլ-Ուվեյնաթ), փյունիկյան արվեստի հուշարձաններ (կավե քանդակներ, նախշազարդ խեցեղեն, ապակյա անոթներ, մանյակներ, մ. թ. ա. I հազարամյակ, Լեպտիս-Մագնա), հին հունական, հին հռոմեական և բյուգանդական խճանկարված և քանդակազարդ կառույցների մնացորդներ (Մաբրւաոայի թատրոնը, II—III դդ.), անտիկ կիրառական արվեստի նմուշներ։Արաբների նվաճումից հետո (VII դ.—VIII դ. սկիզբ) Լիբիայի տարածքում ձևավորվել է արաբա-բերբերական մշակույթը, երևան են եկել քաղաքներ՝ նեղ, ոլորուն փողոցներով, մզկիթներով, մինարեթներով, ներքնաբակեր ունեցող 1—2-հարկանի կավածեփ տներով։ XVIII—XIX դդ. բնորոշ են բազմագմբեթ մզկիթները, որոնք ներքուստ պատված են քանդակազարդերով, որմնանախշերով, բազմագույն մայոլիկայով (Գերնա քաղաքի մզկիթը), հեռավոր շրջաններում մզկիթները կավածեփ, հատակագծում ուղղանկյուն, ամրոցային բնույթի կառույցներ են։ Իտալական տիրապետության շրջանում (1912—1943) քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր։ Անկախության նվաճումից հետո կառուցվում են ժամանակակից դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի և վարչական շենքեր։ ժողովրդական արվեստի գործերից են վառ երկրաչափական նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե իրերը, դրվագված պղնձե անոթները, ոսկերչական առարկաները, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները։

Թատրոն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լիբիայի ժամանակակից թատրոնի ձևավորմանը նպաստել են ժողովրդական ներկայացումների («Ղարագյոզ» և այլն) ավանդույթները, ինչպես և եգիպտական ու եվրոպական թատերախմբերը։ Առաջին թատերախումբը ստեղծել է Մուհամեդ Աբդել Հադին (1935, քաղաք Գերնա)։ Անկախության հռչակումից հետո ստեղծվել են մի քանի սիրողական և պրոֆեսիոնալ թատերախմբեր։1951-ին Մուստաֆա Մուհամեդ Լամիրը հիմնել է Ազգային թատերական ասոցիացիա, որը լիբիական առաջին թատրոնն էր՝ մշտական թատերախմբով և խաղացանկով (բեմադրվել են Մոլիերի, Ն. Գոգոլի, եգիպտական և ազգային ժամանակակից դրամատուրգների պիեսներ)։1963-ինՏրիպոլիում բացվել է երաժշտա-դրամատիկական ուսումնարան։ Գործում են մի շարք ժողովրդական երաժշտապարային անսամբլներ՝Տրիպոլիում (1963-ից), Բենգազիում (1968-ից), Դերնայում (1969-ից), շրջիկ թատերական կոլեկտիվներ՝ Բենգազիի ժողովրդական թատրոնը, Գերնա և Տրիպոլի քաղաքների ազգային թատրոնները։

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Լիբիայի բնակչությունը 2015 թվականին». Արխիվացված էօրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է2015-08-31-ին.
  2. Լիբիայի ՀՆԱ-ն
  3. Լիբիայի Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  4. Լիբիայի անվանական ՀՆԱ-ն
  5. Լիբիայի Մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  6. «Լիբիայի Բնակչություն». Արխիվացված էօրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է2015-08-31-ին.
  7. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987).Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  8. Լիբիայի Քաղաքացիական Պատերազմ
  9. «Լիբիայի Բնակչություն». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. 10,010,110,2«Լիբիայի Էներգետիկան». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  11. 11,011,1«Լիբիայի Տրանսպորտային Համակարգ». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Լիիայի Տնտեսություն». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Լիբիա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX450850 ·BNF11880330315323238r11934280g ·GND4035589-5 ·ISNI0000000121678150 ·LCCNn79066419 ·NDL00569442 ·NKCge129810 ·NLA35304693 ·NSK000147705 ·SUDOC02658347X ·VIAF138308426 ·WorldCat VIAF138308426
Երկրներ
Ալժիր ԱլժիրԱնգոլա ԱնգոլաԲոտսվանա ԲոտսվանաԲուրկինա Ֆասո Բուրկինա ՖասոԲուրունդի ԲուրունդիԳաբոն ԳաբոնԳամբիա ԳամբիաԳանա ԳանաԳվինեա ԳվինեաԳվինեա Բիսաու Գվինեա ԲիսաուԵգիպտոս Եգիպտոս1Եթովպիա ԵթովպիաԶամբիա ԶամբիաԶիմբաբվե ԶիմբաբվեԷրիթրեա ԷրիթրեաԹունիս ԹունիսԼեսոթո ԼեսոթոԼիբիա ԼիբիաԿաբո ՎերդեԿամերուն ԿամերունԿենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան ՀանրապետությունԿոմորյան Կղզիներ Կոմորյան ԿղզիներԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի ՀանրապետությունԿոտ դ'Իվուար Կոտ դ'ԻվուարՀասարակածային Գվինեա Հասարակածային ԳվինեաՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավային Սուդան Հարավային ՍուդանՄադագասկար ՄադագասկարՄալավի ՄալավիՄալի ՄալիՄավրիկիոս ՄավրիկիոսՄավրիտանիա ՄավրիտանիաՄարոկկո ՄարոկկոՄոզամբիկ ՄոզամբիկՆամիբիա ՆամիբիաՆիգեր ՆիգերՆիգերիա ՆիգերիաՉադ ՉադՋիբութի ՋիբութիՌուանդա ՌուանդաՍան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և ՊրինսիպիՍեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներՍենեգալ ՍենեգալՍիերա Լեոնե Սիերա ԼեոնեՍոմալի ՍոմալիՍուդան ՍուդանԷսվատինի ԷսվատինիՏանզանիա ՏանզանիաՏոգո ՏոգոՈւգանդա ՈւգանդաՔենիա Քենիա
Աֆրիկայի քարտեզը
Չճանաչված և
մասամբ ճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
1 Գտնվում է նաևԱսիայում։
Անդամ երկրներ
Դիտորդ երկրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 607
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Լիբիա&oldid=10182233» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp