Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Լե Զուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լե Զուան
 
Կուսակցություն՝Վիետնամի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օրապրիլի 7,1907(1907-04-07)[1][2][3]
ԾննդավայրQuảng Trị,Վիետնամ
Վախճանի օրհուլիսի 10,1986(1986-07-10)[1][2][3](79 տարեկան)
Վախճանի վայրՀանոյ,Վիետնամ
Քաղաքացիություն Վիետնամ
ԶավակներLê Kiên Trung?
 
Պարգևներ
Լենինի շքանշան Խոսե Մարտի շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան[4] Ոսկե Աստղ շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
և Gold Medal of the Nation

Լե Զուան (վիետ․՝Lê Duẩn,ապրիլի 7,1907(1907-04-07)[1][2][3],Quảng Trị,Վիետնամ -հուլիսի 10,1986(1986-07-10)[1][2][3],Հանոյ,Վիետնամ),Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ, միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինի միջազգային մրցանակի դափնեկիր (1980)։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լե Զուանը ծնվել է գյուղական ընտանիքում, Կուանգչի նահանգի Չյեուֆոնգ գավառի Չյեուդոնգ համայնքի Բիտլա գյուղում[5]։ Դարձել է Հնդկաչինի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1960-1986 թվականներին՝Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Գլախավոր քարտուղար (սկզբնապես՝ Առաջին քարտուղար)։

1986 թվականին, մահից հետո, հաջորդեցին բազմաքանակ մեղադրանքներ Լե Զուանի հասցեին, վիետնամական հասարակության բառացիորեն բոլոր ոլորտների հասարակական կյանքը հսկելու ձգտման պատճառով։

ԽՍՀՄ-ի հետ պահպանել է նեղ հարաբերություններ։ Լե Զուանի կարևորագույն հաջողություններից մեկըԿամբոջայումՊոլ Պոտիվարչակարգի ջախջախումն էր, չնայածՉինաստանի կողմից ճնշումներին և հաջորդած զինված ագրեսիային։

Ամուսնացել է երկու անգամ և ունեցել է 7 երեխաներ (Լե Հանը, Լե Թհի Կին, Լե Տուետ Հոնգը, Լե Թհի Մուոյը՝ 1-ին ամուսնությունից, Լե Վու Անը, Լե Կյեն Թհանը և Լե Կյեն Չունգը՝ 2-րդից)։

Լե Զուանի դուստր Լե Վու Անը (Lê Vũ Anh) հոր կամքին հակառակ[6] ամուսնացել է խորհրդային մաթեմատիկոս, ակադեմիկոս Վ․ Պ․ Մասլովի հետ։ Նա ունեցել է երկու դուստր և մեկ որդի, որի ծնունդի ժամանակ էլ 1981 թվականին նա մահացել է։ Լե Զուանի ճնշման տակ նրա թոռ Անտոն Մասլովը ուղևորվել էՎիետնամ, սակայն հետագայում վերադարձել է իր հոր և քույրերի մոտ։

Պարգևներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ի հիշատակ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մոսկվայում մի հրապարակ անվանակոչվել է Լե Զուանի անունով։

Ստեղծագործություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Լե Զուան։ Ընտրված հոդվածներ և խոսքեր (1965—1970 թթ.). — Մ., 1971.

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,4Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,02,12,22,32,4Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,03,13,23,33,4Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
  5. «Di tích Khu lưu niệm Tổng Bí thư Lê Duẩn». Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  6. «Академик В. Маслов — «Все мои предки воровали жён у казахов, а я украл дочь Ле Зуана»». Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Լե_Զուան&oldid=10136886» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp