Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Լա Ֆեր (այլ կիրառումներ)
Լա Ֆեր (ֆր.՝ La Fère),Ֆրանսիայի հյուսիսում գտնվող համայնք, որը մտնում էՊիկարդիա մարզի ևԷնա գավառի կազմի մեջ։ Համայնքը մտնում էՏերնիե կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանն է հանդիսանում Լանը։ Համայնքը գտնվում է Սեն Կանտեն քաղաքից 23 կմ դեպի հարավ հեռավորության վրա։
Բնակչությունը 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 2 982 մարդ։
XI դարում Լա Ֆերը դարձավ դե Կուսի հզոր տան սեփականություն, որոնք էլ մարտահրավեր էին նետել Ֆրանսիայի թագավորներին։ Այստեղ կառուցվել են մի շարք ամրոցներ և այլ հզոր ամրություններ։
1595 թվականին Լա Ֆերի պատմության մեջ մտնում է, որպես կրոնի համար պատերազմերի ժամանակաշրջան։ ԹագավորՀենրի IV-ն իր բանակով պաշարեց քաղաքը, որով էլ զբաղեցրեց իսպանացիններին։ Երկու տարվա ապարդյուն պաշարումից հետո թագավորը որոշում է կիրառել իր նպատակները հարձակվելով արդեն Ուազ գետի կողմով։ Նրա հրամանով գետի հունը բարձրացվեց իր սահմաններից, և ջուրը ամբողջությամբ լցվեց քաղաք, որից հետո նա ստիպված հանձնվեց։
- Սեն Մոնտենի եկեղեցին, կառուցված XX դարի 20-ական թվականներին
- Ժանա դ'Աբովիլի անվան գեղանկարչական թանգարան, որտեղ գտնվում են ավելի քան 400 ֆլամինդական և հոլանդական նկարիչների կտավներ
Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն — 0,5 %
- արդյունաբերություն — 3,2 %
- շինարարություն — 9,1 %
- առևտուր, տրանսպորտ և այլ ծառայությունների ոլորտ — 21,4 %
- պետական և քաղաքային ծառայություններ — 65,8 %
Անաշխատունակների մակարդակը (2011 թվականին) — 12,8 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնայի գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը, եվրոյով (2011 թվական) — 14 254 (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնայի գավառում — 21 148)։
Բնակչության թվի դինամիկա
- Անտուան դե Բուրբոն (1518 թվականիապրիլի 22 —1562 թվականինոյեմբերի 17), դե Վանդոմի 2-րդ դուքս, Նավարիի թագավոր
- Ֆրանսուա դե Բուրբոն Կոնդե, Էնգիենսկյան դուքս (1519-1546) — Բուրբոնների դինաստիայի ֆրանսիական արիստոկրատ, Իտալական ռազմաուժերի առաջնորդ
- Կլովիս Տրուի (1889-1975), նկարիչ, գեղանկարիչ։