Մարդու բնակության ամենավաղ հետքերը Լաոսում վերաբերում են վերին քարի դարին։ Մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին Լաոսում քաղաքական և տնտեսական մեծ կշիռ է ունեցել կհմերական Ֆունան պետությունը։ 9-13-րդ դարերրում առաջացել է Կամբուջադեշա պետությունը։ 13-րդ դարի սկզբին Հյուսիսային և Կենտրոնական Լաոսում գերիշխող է դառնում թայ-լաոսյան էթնիկական տարրը։1353 թվականին ստեղծվել է Լանսանգ պետությունը, որը1707 թվականին մասնատվել է Լուանգպրաբանգի և Վիենտյանի իշխանությունների։1893 թվականին Լուանգպրաբանգում հաստատվել էֆրանսիական հովանավորություն, որը 20-րդ դարի սկզբին տարածվել է ամբողջ Լաոսի վրա։1941 թվականինճապոնիան օկուպացրել է Լաոսը։1945 թվականին Ազատ Լաոսը հանդես եկավֆրանսիական տիրապետության վերականգնման դեմ ևհոկտեմբերի 12-ին հակաֆրանսիական ապստամբություն բարձրացնելով՝ հռչակեց Լաոսի անկախությունը։1946 թվականի սկզբինՖրանսիան օկուպացրեց Լաոսը։ Ազգային-ազատագրական պայքարն ընդունեց պարտիզանական շարժման բնույթ։1946 թվականիօգոստոսի 27-ի համաձայնագրովՖրանսիան ստիպված ներքին որոշ ինքնավարություն շնորհեց Լաոսին։1947 թվականիմայիսին Լաոսը հռչակվեցսահմանադրական միապետություն՝Ֆրանսիայի հովանավորության ներքո։1949 թվականիհուլիսին ճանաչվեց Լաոսի ձևական անկախությունըՖրանսիայի Միության շրջանակներում։1950 թվականիօգոստոսի 13-ին կազմավորվեց Լաոսի Միացյալ ազգային ճակատը, ստեղծվեց ազատագրության ազգային կառավարություն, որը գործում էր ազատագրված շրջաններում։ Երկրի մնացած շրջանները գտնվում էին թագավորական իշխանության հսկողության տակ։1951 թվականիմարտին ստեղծվեց Լաոսի,Վիետնամի ևԿամբոջայի ժողովուրդների ազատագրության միացյալ ճակատ։1953 թվականիհոկտեմբերի 22-ինՖրանսիայի և Լաոսի թագավորական կառավարության միջև կնքված պայմանագրովՖրանսիան ճանաչեց Լաոսի անկախությունը։1954 թվականինԺնևի խորհրդակցությունում Լաոսի անկախությունը միջազգային ճանաչում ստացավ։Ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին երկրից։ Պաաեա Լաոյի (Նեո Լաո Իթսալայի զինված ուժեր) զորամասերը կենտրոնացան Լաոսի հյուսիսում, իսկ թագավորական կառավարության զորքերը՝ մնացած մասում։1955 թվականիդեկտեմբերին Լաոսը դարձավՄԱԿ-ի անդամ։1956 թվականիհունվարին, Նեո Լաո Իթսալայի II համագումարում, Նեո Լաո Իթսալան վերանվանվեց Լաոսի հայրենասիրական ճակատ։1957-1958 թվականներին Լաոի և թագավորական կառավարության համաձայնությամբ ստեղծվեց կոալիցիոն կառավարություն Սուվակնա Ֆումայի գլխավորությամբ։ Սակայն Լաոսի ապստամբական ուժերը1958 թվականի պետական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Արգելվեց ԼՀՃի գործունեությունը։1960 թվականիօգոստոսին թագավորական բանակի մի խմբավորում, կապիտան Կոնգ Լեի գլխավորությամբ, պետական հեղաշրջում կատարեց և Սուվաննա Ֆուման հրավիրվեց կազմելու նոր կառավարություն։ Լաոսի ապստամբական ուժերը երկրի հարավում ստեղծեցին, այսպես կոչված, Հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին արքայազն Բուն Ումը և գեներալ Նոսավանը։1960 թվականի աշնանից Լաոսում ծայր առան քաղաքացիական կռիվներ։ Ապստամբական ուժերին սատարում էինԱՄՆ և նրա դաշնակիցները։1962 թվականիհունիսին ստեղծվեց ազգային միասնության կառավարություն (վարչապետ՝ Մուվաննա Ֆումա), որը կազմված էր Լաոսի երեք քաղաքական ուժերի (չեզոքներ, ԼՀՃ և աջեր) ներկայացուցիչներից։1962 թվականինԺնևի խորհրդակցությունում դեկլարացիա ստորագրվեց Լաոսի չեզոքության վերաբերյալ։1971 թվականիփետրվարին ամերիկա-սայգոնյան զորքերըՀարավային Վիետնամից ներխուժեցին Հարավային Լաոս, սակայն մինչև մարտի վերջը հեռացան։ ԼՀՃ-ի ևՎիենտյանի կառավարության միջև ստորագրվեց խաղաղության վերահաստատման և ազգային միասնության հասնելու համաձայնագիր։ Ստեղծվեց Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն Մուվաննա Ֆումայի և Ազգային քաղաքական կոնսուլտատիվ խորհուրդ՝ Մուֆանուվոնգի գլխավորությամբ։ Նախատեսվում էր նաև Լաոսից դուրս բերել օտարերկրյա զինվորական անձնակազմը։1975 թվականին ընդհանուր դժգոհություն առաջացավՎիենտյանի կառավարության դեմ։Օգոստոսի 23-ինՎիենտյանում ստեղծվեց հեղափոխական վարչություն։1975 թվականիդեկտեմբերի 1-ին ԼՀճ-ի հրավիրած Ազգային կոնգրեսը հռչակեց Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Հանրապետության նախագահ և Գերագույն ազգային ժողովի նախագահ նշանակվեց Մուֆանուվոնգը, կառավարության վարչապետ՝ ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար՝ ԼՀճ-ի նախագահի տեղակալ Կեյսոն Ֆոմվիհանը։ Լաոսի նախկին թագավոր Մավանգ Վատտհանան նշանակվեց պետության ղեկավարին կից գերագույն խորհրդական, իսկ նախկին վարչապետ Մուվաննա Ֆուման՝ նոր կառավարությանը կից խորհրդական։
Օրենսդրական բարձրագույն մարմինը Գերագույն ժողովրդական ժողովն է, գործադիր մարմինը՝ կառավարությունը։ Կառավարությունն իրականացնում է նաև հանրապետության և հեղափոխական իշխանության պաշտպանությունը։ Լաոսի մայրաքաղաքում և գավառային կենտրոններում գործում են ժողովրդական դատարաններ։
Լաոսը առավելապես լեռնային երկիր է։ Հյուսիսում Տրաննին բարձրավանդակն է (Բիա լեռ, 2820 մ, Լաոսի ամենաբարձր կետը), արևելքում՝ Աննամի լեռները (մինչև 2711 մ), հարավում՝ Բոլովեն սարավանդը (մինչև 1572 մ)։
Կլիման մերձհասարակածային, մուսսոնային է։Հունվարի միջին ջերմաստիճանը՝ 15 °C-ից (հյուսիսում) 23 °C (հարավում),հուլիսինը՝ 28-30 °C: Տարեկան տեղումները հարթավայրերում 1500-1700 մմ են, լեռներում՝ մինչև 3000 մմ։
Խոշոր գետը Մեկոնգն է. հոսում է գլխավորապես Լաոսի արևմտյան սահմանի երկայնքով, որոշ տեղերում նավարկելի է։ Տիրապետում են լեռնային լատերիտային հողերը։ Տարածքի 2/3-ը ծածկված է մուսսոնային անտառներով (հիմնական ծառատեսակներն են՝ սաճ, հնդկեղեգ, ճանդան և այլն). 1000 մ-ից բարձր մագնոլիայի, դափնու մշտադալար լայնատերև անտառներ են, իսկ լեռների կատարային մասում՝ կաղնու և սոճու խառն անտառներ։
Լաոսում ապրում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (54.6%[3]), քմու, Հմոյ, Թայ և այլն[3]։ Պաշտոնական լեզուն լաոսերենն է։ Բնակչության մեծ մասը կենտրոնացած է հովիտներում։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 73.1%ը զբաղված է գյուղատնտեսության մեջ[4]։ խոշոր քաղաքներն են՝Վիենտյանը,Սավաննաքեթը, Լուանգպրաբանգը, Պաքսեն, Թհաքեքը։ Մեծամասնության դավանանքըբուդդայականությունն է։
Լաոսը հետամնաց ագրարային երկիր է։ ԱզգայինՀամախառն Ներքին Արդյունքի 23,7%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը[3]։ Պարենային գլխավոր կուլտուրանբրինձն է։ Աճեցնում ենեգիպտացորեն,ծխախոտ,բամբակենի, սրճի ծառ, ափիոնի խաշխաշ։ Խոշոր եղջերավոր անասուններ բուծում են գլխավորապես որպես քաշող ուժ։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Մթերում են արժեքավոր ծառատեսակների (ճանդան, սաճ և այլն) փայտանյութ։ Հավաքում են գումիլաք, բենզոային խեժ, հիլ, թմբուլ։ Գերակշռում է արհեստագործական-տնայնագործական արտադրությունը։ Փոքր քանակությամբ արդյունահանում ենանագ,պղինձ,կապար,երկաթի ևմանգանի հանքաքար,արծաթ, գունագեղքարեր։ Կան մշակող արդյունաբերության մանր ձեռնարկություններ։ Զարգացած էարծաթե, փղոսկրե, ոսկյա, գունագեղ քարերից նրբակերտ իրերի գեղարվեստական արհեստագործությունը։ Երկաթուղի չկա։ Ավտոսայլային ճանապարհների երկարությունը 39.568[3] կմ է (2007), որի միայն 530 կմ է ասֆալտապատ[3]։ Օդանավակայան կաՎիենտյան, Լուանգպրաբանգ, Մավաննաքեթ քաղաքներում։ Լաոսի արտահանման և ներմուծման հարաբերությունը ½-ի է։ Լաոսը արտահանում էսուրճ,փայտ ևանտառանյութ,անագի խտանյութ, հիլ, բենզոային խեժ, գումիլաք։ Ներմուծում էբրինձ, տեքստիլ ապրանքներ, նավթամթերքներ, տրանսպորտի միջոցներ։ Լաոսի դրամական միավորը կիպն է։
Մինչև XX դ. սկիզբը Լաոսի լուսավորության կենտրոններն էին բուդդայական տաճարները, որտեղ հոգևորականները ուսումնասիրում էին կրոնական կանոնադրությունը և ստանում ընդհանուր, տարրական գիտելիքներ։ Լաոսում աշխարհիկ կրթությունը մտցվել էֆրանսիական տիրապետությունից հետո։1951 թվականին օրենք է ընդունվել 6—12 տարեկան երեխաների անվճար, պարտադիր, տարրական կրթության մասին։ Գործում է ուսուցման 10-ամյա համակարգ. 4-ամյա տարրական, 3-ամյա ոչ լրիվ միջնակարգ և 3-ամյա լրիվ միջնակարգ դպրոցներ։ Ուսուցումը տարվում է լաոսերենով։ Միջնակարգ մասնագիտական կրթություն են տալիս Ազգային մանկավարժական կենտրոնըՎիենտյանում, Մանկավարժական ուսումնարանըՍամնիայում, Տեխնիկական քոլեջըՎիենտյանում, բժշկական ուսումնարանները, գյուղատնտեսական դպրոցներըՎիենտյանում ևՍամնիայում։Վիենտյանում են գտնվում Թագավորական գիտական ընկերությունը, որի խնդիրն է աջակցել ազգային գրականության և լեզվի զարգացմանը, Ազգային գրադարանը՝ ոչ մեծ գրքային ֆոնդով (հիմնական գրապահոցները տաճարներն են)։
Արվեստի հնագույն նմուշներից են Սափորների Հովտի գրանիտե վիթխարի «անոթները» (մ. թ. սկիզբ)։ Մ. թ. I հազարամյակի կեսի և II-ի սկզբի հուշարձաններից են Մավանակհեթի մոտ գտնվող սրբավայրերը (Ինգ-Ռանգ և այլն)։ Պահպանվել են Լուանգպրաբանգի Միենգ-Թհոնգ (1561),Վիենտյանի Ֆրա-Կեո (1565, վերականգնվել է1938), Սիսակետ (1820) և այլ վանական համալիրները («վատեր»)՝ կազմված «բոտ» տաճարներից (հատակագծում ուղղանկյուն, սյունազարդ նախասրահներով և բազմաշերտ, կղմինդրե երկլանջ տանիքներով կառույցներ), «թհաթ» սրբավայրերից և այլ շենքերից։ Միջնադարյան կերպարվեստի հուշարձաններից են Բուդդայի քարե, փայտե և բրոնզե արձանները։ Անկախության հաստատումից հետո կառույցներում օգտագործվում են ժամանակակից և ազգային ավանդական ձևեր։ Ժողովրդական բնակարանը մնում է ցցագերանների վրա կառուցված երկլանջ տանիքով, հիմնակմախքային տունը։ Զարգանում են հաստոցային գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը։ Վերածնվում են քանդակազարդման, դեկորատիվ գեղանկարչության, ոստայնանկության, մետաղի մշակման ավանդույթները։
Չնայած հնդկական և չինական ուժեղ ազդեցությանը, Լաոսի երաժշտությունը պահպանել է XII դ. սկզբնավորված ժողովրդական ավանդույթների ինքնատիպությունը։ Տարածված են միայնակ և խմբական երգեցողությունը, թափառական երգիչների իմպրովիզացիոն բնույթի բալլադները և քնարական զուգերգերը։ Երաժշտական գործիքներից են՝ խենը (կազմված է մի քանի բամբուկե փոքր խողովակներից), ֆլեյտան, երկլարանի ջութակը, թմբուկները, գոնգը, քսիլոֆոնը, կոնվոնը (կազմված է 16 փոքր գոնգերից)։ Այս գործիքները միասին կազմում են Լաոսի փոքր նվագախումբը, որտեղ մուտք են գործել նաև եվրոպական ջութակը և ակորդեոնը։ Լաոսի Ազգային նվագախմբում հիմնական դերը կատարում են գոնգերը։
Լաոսի թատրոնում զուգակցված են պարը, երաժշտությունը, մնջախաղը և դրաման։ Այն սկզբնավորվել է ժողովրդական աշխատանքային և ծիսական ներկայացումներից։ Թատրոնի ձևավորմանը ներազդել է բուդդայականությունը։ Դրամատիկական հիմնական նյութը քաղված է հնդկական «Ռամայանա» — «Մահաբհարաթա» էպոսից, ռոմանտիկական հեքիաթներից և այլն։ Դերասանները կրում են ճոխ զգեստներ և գունազարդ դիմակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 486)։