ԻրաքըՊարսից ծոցի հյուսիսային հատվածում ունի 58 կմ երկարությամբ ափ և ընդգրկում էՏիգրիս-Եփրատ գետերի համակարգը,Զագրոս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան մասը ևՍիրիական անապատի արևելյան հատվածը[4]։ Երկու խոշոր գետեր Եփրատն ու Տիգրիսը հոսում են Իրաքի միջով և Պարսից ծոցի մոտակայքում խառնվումՇատ ալ-Արաբին։ Այս գետերը Իրաքին ապահովում են զգալի քանակությամբ բարեբեր հողով։
Պետությունը, որն այսօր հայտնի է Իրաք անունով, եղել է Օսմանյան կայսրության մի շրջան մինչև 20-րդ դարում կայսրության մասնատումը։ Այն կազմված է եղել երեք վիլայեթներից՝ Մոսուլ, Բաղդադ և Բասրա։ 1920 թվականի ապրիլինԱզգերի լիգայի լիազորությամբ տարածաշրջանն անցել է Միջագետքի Բրիտանական մանդատի տակ։ Բրիտանական աջակցություն ստացող միապետությունը միացել է այս վիլայեթներին, և 1921 թվականին ստեղծվել է մեկ թագավորություն ԻրաքիՖայսալ I թագավորի գլխավորությամբ։ 1932 թվականինՀաշիմյանների Իրաքի թագավորությունը անկախություն է ձեռք բերելՄեծ Բրիտանիայից։ 1958 թվականին միապետությունը կործանվել է և ստեղծվել է Իրաքի Հանրապետությունը։ Իրաքում 1968-2003 թվականների ընթացքում իշխել է արաբական սոցիալիստականԲաաթ կուսակցությունը։ 2003 թվականինԱՄՆ և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումից հետոՍադամ Հուսեյնի Բաաթ կուսակցություն իշխանությունից հեռացվել է, և 2005 թվականին անցկացվել են բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ ներկայությունն Իրաքում ավարտվել է 2011 թվականին[6], սակայնԻրաքի ապստամբությունը շարունակվել է և ավելի է ուժեղացել, երբՍիրիական քաղաքացիական պատերազմի զինյալները ներթափանցել են պետություն։ Ապստամբությունից բացի ավելի կործանիչ ուժեր հայտնվեցին, որոնք իրենց կոչում էինԻրաքի և Լևանտի իսլամական պետություն, և գրավեցին երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները։ Այսօր այն հիմնականում պարտության է մատնվել։Իրաքի Քուրդիստանի հետ կապված վեճերը, սակայն, շարունակվում են։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանըհանրաքվե է անցկացրել ինքիշխանություն ձեռք բերելու համար։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետՀայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԻԼԻՊ-ի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրաքում այս խումբը կորցրել է իր տիրույթները[7]։
Իրաքը դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է19 նահանգներից և մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։ Պետության պաշտոնական կրոնըիսլամն է։ Մշակութային առումով Իրաքը բավականին հարուստ ժառանգություն ունի ինչպես մինչիսլամական շրջանից, այնպես էլ հետիսլամական շրջանից, և հատկապես հայտնի է իր բանաստեղծներով։ Իրաքի նկարիչներն ու ճարտարապետները արաբական աշխարհում լավագույններից են, նրանցից շատերը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են հայտնի։ ԻրաքըՄԱԿ-ի,Արաբական պետությունների լիգայի,Իսլամական կոնֆերանս կազմակերպության,Արժույթի միջազգային հիմնադրամի,Չմիացած երկրների շարժման համահիմնադիրներից է։
Արաբերենالعراق (ալ-Իրաք) ձևը օգտագործվել է նաև մինչև 6-րդ դարը։ Անվան ծագումնաբանության տարբեր առաջարկնել կան։ Դրանցից մեկի համաձայն անունը ծագել է շումերականՈւրուք քաղաքի անունից և հետևաբար ունիշումերական ծագում, քանզի Ուրուքը շումերական Ուրուգ քաղաքիաքքադական անունն էր, որը իր մեջ ներառում էր շումերական«քաղաք» բառը՝ ՈւՐ[8][9]։ Արաբական ժողովրդական ծագումնաբանության համաձայն բառը ունի «խորը արմատավորված, լավ ջրված, բարեբեր» իմաստները[10]։
Միջնադարում գոյություն է ունեցել մի շրջան, որը կոչվել էʿIrāq ʿArabī («Արաբական Իրաք») և օգտագործվել էՍտորին Միջագետքի համար, ևʿIrāq ʿAjamī («Պարսկական Իրաք»)[11], որն էլ օգտագործվել է Կենտրոնական և Արևմտյան Իրանի համար[11]։ Տերմինը պատմականորեն վերաբերել է Համրինի լեռների հարավում ընկած հարթավայրի համար և չի ներառել ժամանակակից Իրաքի տարածքի հեռավոր հյուսիսային և արևմտյան շրջանները[12]։ Նախքան 19-րդ դարի կեսերը Իրաքը նկարագրելու համար օգտագործվել է Արաբական Իրաք անվանումը[13]։
Վաղ իսլամական շրջանում օգտագործվել է նաևսաուադ տերմինըՏիգրիս ևԵփրատ գետերիբերուկային հարթավայրային շրջանը անվանելու համար՝ այն հակադրելով արաբական չոր անապատի հետ։ Իբրև արաբերեն բառ՝عراق (ուրուք) նշանակում է «ափ», «եզր», ուստի ժողովրդական ծագումնաբանության համաձայն բառը նշանակել է «թեք լանջ», այսինքն՝ Ջեզիրեի բարձրավանդակի հարավային և արևելյան մասը, որը կազմում է «ալ-Իրաք Արաբիի» հյուսիսային և արևմտյան եզրը[14]։
Արաբական արտասանությամբ [ʕiˈrɑːq], իսկ անգլերենում կա՛մ/ɪˈrɑːk/, կա՛մ/ɪˈræk/, իսկ ամերիկյան մեդիայում հազվադեպ կարելի է լսել նաև/aɪˈræk/ տարբերակը։
2005 թվականի սահմանադրության համաձայն պետության պաշտոնական անվանումն էԻրաքի Հանրապետություն (Jumhūrīyyat al-'Irāq)։
Մ․թ․ա․ 65,000-35,000 թվականներին հյուսիսային Իրաքընեանդերթալյան մշակույթի կենտրոն էր, որի հնագիտական մնացորդները հայտնաբերվել ենՇանիդարի քարանձավում[15]։ Այս նույն տարածաշրջանում են գտնվել նաև մի շարք նախանեոլիթական գերեզմանոցներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ․թ․ա․ 11,000 թվականով[16]։
Մ․թ․ա․ մոտավորապես 10,000 թվականից ի վեր Իրաքը (Լևանտի ևՓոքր Ասիայի հետ միասին)կովկասյաննեոլիթի մշակույթի (հայտնի է Նախախեցեղենային նեոլիթի Ա շրջան) կենտրոններից է, որտեղ էլ աշխարհում առաջին անգամ ի հայտ է եկել գյուղատնտեսությունն ու խոշոր եղջերավոր անասունների բուծումը։ Նեոլիթի հաջորդ շրջանը (հայտնի է Նախախեցեղենային նեոլիթի Բ շրջան) բնորոշվում է ուղղանկյուն տներով։ Այս նախախեցեղենային նեոլիթի դարաշրջանում մարդիկ օգտագործում էին քարից, գիպսից և այրվածկրաքարից պատրաստված անոթներ։ Փոքր Ասիայում հայտնաբերվածվանակատից գործիքները հանդիսանում են առևտրային վաղ հարաբերությունների գոյության ապացույց։
Մարդկության զարգացման համար կարևոր վայրերից ենՋառմոն (մ․թ․ա․ մոտ 7100)[16], հալաֆական մշակույթը և ուբայդական շրջանը (մ․թ․ա․ 6500-3800)[17]։ Այս շրջանները ցույց են տալիսգյուղատնտեսության, գործիքաշինության ևճարտարապետության զարգացման հետագա մակարդակները։
Գլանաձև կնիք, Հին բաբելոնական շրջան, մ․թ․ա․ մոտ 1800 թվական,հեմատիտ։ Թագավորը կենդանի է առաջարկում աստվածՇամաշին։ Այս կնիքը հավանաբար ստեղծվել է Սիփարի արհեստանոցում[18]"
Իրաքում պատմական շրջանը իրականում սկսվել է Ուրուքի դարաշրջանում (մ․թ․ա․ 4000-3100), երբ ստեղծվել են շումերական մի շարք քաղաքներ, օգտագործվել ենժայռապատկերները,գլանաձև կնիքները և արտադրվել են տարբեր ապրանքներ[19]։
«Քաղաքակրթությունների օրրանը», փաստորեն, տերմին է, որն օգտագործվում է ժամանակակից Իրաքի համար՝ իբրև ամենավաղ քաղաքակրթության՝շումերական քաղաքակրթության հայրենիք, որը զարգացել է Իրաքի հյուսիսում՝Տիգրիս ևԵփրատ գետերի բարեբեր հովտում,էնեոլիթի դարաշրջանում։ Հենց այստեղ մ․թ․ա․ մոտավորապես 4-րդ հազարամյակի վերջին է ստեղծվել աշխարհի առաջինգրային համակարգը և գրի առնված պատմությունը։ Շումերները առաջինն են եղել, որ օգտագործել ենանիվ և ստեղծելքաղաք-պետություններ, հենց նրանց գրություններում կարելի է հանդիպելմաթեմատիկայի,աստղագիտության,աստղագուշակության,գրավոր օրենքների,բժշկության և կանոնակարգվածկրոնի մասին առաջին տեղեկությունների։
Շումերներիլեզունմեկուսացված լեզու է։ Վաղ շումերական շրջանի խոշոր քաղաքներն են Էրիդու, Բադ-տիբիրա, Լարսա, Սիփար, Շուրուփակ, Ուրուք, Քիշ,Ուր, Նիպուր,Լագաշ, Գիրսու, Ումմա, Համազի, Ադաբ,Մարի, Իսին, Քութա, Դեր և Աքշաք։
Հյուսիսի քաղաքները, ինչպես օրինակ Աշուրը, Աբելան (ներկայիսԷրբիլ) և Արապպան (ներկայիսՔիրքուք), նույնպես պահպանվել են այն տարածքում, որը կոչվելու էր Ասորեստան մ․թ․ա․ 25-րդ դարում, սակայն, այն ժամանակ դրանք շումերական ղեկավարության տակ գտնվող կենտրոններ էին։
Մ․թ․ա․ 26-րդ դարում Լագաշի թագավոր Էանաթումը հիմնել է պատմության մեջ թերևս առաջին կայսրությունը՝ չնայած այն կարճ կյանք է ունեցել։ Ավելի ուշ Լուգալզագեսին՝ Ումմայի քուրմ-թագավորը, վերացրել է տարածաշրջանում Լագաշի դինաստիայի գերակայությունը, այնուհետև գրավել էՈւրուքը՝ դարձնելով այն իր մայրաքաղաքը։ Այնուհետև հռչակել է կայսրություն, որը ձգվում էրՊարսից ծոցից մինչևՄիջերկրական ծով[20]։ Հենց այս շրջանում էլ ձևավորվել էԳիլգամեշի էպոսը, որը ներառում էրՄեծ ջրհեղեղի մասին լեգենդը։
Մ․թ․ա․ 29-րդ դարից ի վեր աքքադական սեմական անունները սկսել են հայտնվել թագավորական ցուցակներում և քաղաք-պետությունների ադմինիստրատիվ փաստաթղթերում։ Աքքադի հստակ տեղադրության մասին որևէ կոնկրետ տեղեկություն չկա․ հայտնի չէ նաև, թե որտեղ է այն հասել իր հզորության գագաթանկետին։ Բնակչությունը խոսել էաքքադերեն, որ արևելասեմական լեզու է[21]։
Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում շումերների և աքքադների միջև ձևավորվում է մշակութային համակցությունը, որը տարածվում է ընդհուպ մինչևերկլեզվություն։ Շումերերենի և աքքադերենի փոխազդեցությունը ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ բառապաշարային, ձևաբանական, շարահյուսական և հնչյունաբանական։ Այս փոխազդեցությունը պատճառ է դարձել, որ գիտնականները շումերերենը և աքքադերենը համարեն մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի լեզվական միություն[22]։ Այս դարաշրջանից ի վեր Իրաքի քաղաքակրթությունը հայտնի է դարձել որպեսշումեր-աքքադական։
Մ․թ․ա․ 29-24-րդ դարերում Իրաքի թագավորությունների և քաղաք-պետությունների մի մասը ունեցել են աքքադերեն խոսող արքայատոհմեր, այդ թվում Ասորեստանը, Էկալատումը, Իսինը և Լարսան։
Շուրուպակում տղամադր ստրուկի և մի շինության վաճառքի փաստաթուղթ, մ․թ․ա․ մոտ 2600 թվական։
Այնուամենայնիվ, շումերները շարունակել են գերակա դիրք ունենալ մինչև Աքքադական կայսրության (մ․թ․ա․ 2335–2124) վերելքը, որի կենտրոնն Աքքադն էր կենտրոնական Իրաքում։Սարգոն Աքքադացին, ով շումեր թագավորի ռաբշակեհն էր (տիտղոս, որը նշանակում է արքայազների ղեկավար), հիմնադրել է կայսրությունը և գրավել Իրաքի կենտրոնական և հարավային շրջանները քաղաք-պետությունները, իրեն է ենթարկեցրել Ասորեստանի թագավորներին՝ այսպիսով միավորելով շումերներին և աքքադացիներին մեկ պետության մեջ։ Այնուհետև Սարգոն թագավորը սկսել է ընդլայնել իր կայսրությունը՝ գրավելով Գութինը,Էլամը։ Նա նաև հաղթանակներ է տարել Հնագույն Սիրիայիամովրհացիների և Էբլայի բնակիչների դեմ։
Մ․թ․ա․ 22-րդ դարի վերջին Աքքադական կայսրության անկումից հետո գութինցիները գրավել են հարավային շրջանները, մինչդեռ հյուսիսում Ասորեստանը վերահաստատել է իր անկախությունը։ Սրանց հաջորդել է շումերական վերածնունդը Նեոշումերական կայսրության տեսքով։ Շումերները Շուլգի թագավորի գլխավորությամն գրավել են ողջ Իրաքը բացի հյուսիսային հատվածներից, որը մոտենում էր Ասորեստանի սահմաններին, և իրենց գերիշխանությունն են հաստատել գութինցիների, էլամցիների և ամովրհցիների նկատմամբ՝ ոչնչացնելով առաջինին և ճնշելով վերջիններին։
Մ․թ․ա․ 2004 թվականին էլամականների նվաճմամբ վերջ է դրվել շումերական վերածնունդին։ Մինչև մ․թ․ա․ 21-րդ դարի կեսերը աքքադերենն օգտագործող Ասորեստանի թագավորությունը Իրաքի հյուսիսում գերակա դիրք է ընդնունել։ Ասորեստանը իր տիրույթները ընդարձակել է հյուսիս-արևելքում մինչև Լևանտ, կենտրոնական Իրաք և Փոքր Ասիայի արևելյան շրջաններ՝ ստեղծելով Հին Ասորական կայսրությունը (մ․թ․ա․ մոտ 2035–1750 թվականներ) Պուզուր-Աշուր I-ի, Սարգոն I-ի, Իլուշումայի և Էրիշում I-ի գլխավորությամբ։ Վերջինս այն ժամանակների համար առաջին մանրամասն գրի առնված օրենքների հեղինակն էր։ Հարավը բաժանվել է մի շարք աքքադախոս պետությունների, որոնցից ամենախոշորներն էին Իսինը, Լարսան և Էշնունան։
Մ․թ․ա․ 20-րդ դարի ընթացքում քանաանախոս ամովրհացիները սկսել են գաղթել դեպի հարավային Միջագետք։ Ի վերջո նրանք հարավում ստեղծել են փոքր աննշան թագավորություններ, ինչպես նաև սկսել են զավթել պահպանված քաղաք-պետությունների գահերը՝ Իսին, Լարսա և Էշնունա։
Այն ժամանակի փոքր թագավորություններից ամովրհացիների թագավորությունը, որը հիմնադրվել էր մ․թ․ա․ 1894 թվականին, իր սահմանների մեջ ներառում էր նաև ադմինիստրատիվ քաղաքԲաբելոնը։ Այն շուրջ մեկ դար աննշան թագավորություն է եղել՝ աչքի չընկնելով մի շարք այլ հին և հզոր պետությունների պատճառով՝ Ասորեստան, Էլամ, Իսին, Էշնունա և Լարսա։
Մ․թ․ա․ 1792 թվականին իշխանության է եկել ամովրհացիների ղեկավարՀամմուարպին․ նա անմիջապես սկսել է կառուցել Բաբելոնը՝ փոքր քաղաքից դարձնելով մեծ քաղաք և իրեն հռչակել է թագավոր։ Համմուրապին գրավել է Իրաքի կենտրոնական և հարավային շրջանները, ինչպես նաև արևելքում Էլամը և արևմուտքում՝Մարին, որից հետո երկարատև պատերազմ է սկսել ասորական թագավոր Իշմե Դագանի հետ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար՝ ստեղծելով կարճ կյանք ունեցածԲաբելոնի թագավորությունը։ Մինչև մ․թ․ա․ 18-րդ դարի կեսերը շումերները կորցրել են իրենց մշակութային ինքնությունը և դադարել են գոյություն ունենալ՝ իբրև անջատ ժողովուրդ[23][24]։ Գենետիկ և մշակութային հետազոտությունները ցույց են տալիս, որ Իրաքի հարավի ճահիճների արաբները նրանց ժամանակակից ամենամոտ ժառանգներն են[25][26][27]։
Հենց Համմուապիի ժամանակներից էլ հարավային Իրաքը հայտնի է դարձել Բաբելոն անունով, մինչդեռ հյուսիսային շրջանները շատ վաղուց միացվել էին Ասորեստանին։ Այնուամենայնիվ, նրա կայսրությունը կարճ կյանք է ունեցել և արագորեն փլուզվել է նրա մահից հետո։ Արդյունքում թե՛ Ասորեստանը, թե՛ հարավային Իրաքը Սիլենդի դինաստիայի գլխավորությամբ կրկին հայտնվել են բնիկ աքքադացիների ձեռքում։ Ամովրհացիները շարունակել են կառչել ավելի թույլ և փոքր Բաբելոնի իշխանությունից մինչևհնդեվրոպական լեզվով խոսող ևՓոքր Ասիայում տարածվողԽեթական կայսրությունը վերջնականապես գրավել է այն մ․թ․ա․ 1595 թվականին։ Այնուհետև մեկ այլ օտար ժողովուրդ՝մեկուսացած լեզվով խոսողքասիթները, որ ծագում էինՀնագույն ԻրանիԶագրոսյան լեռներից, իրենց գերիշխանությունն են հաստատել Բաբելոնում՝ ղեկավարելով գրեթե 600 տարի, որի արդյունքում էլ դարձել են ամենաերկար կառավարած արքայատոհմը Բաբելոնում։
Փաստորեն Իրաքը բաժանվել է երեք պետությունների՝ հյուսիսում Ասորեստան, հարավային կենտրոնական շրջանում՝ քասիթների Բաբելոն, հեռավոր հարավում՝ Սիլենդների դինաստիա։ Վերջինս ի վերջո նվաճվել է քասիթների Բաբելոնի կողմից մ․թ․ա․ մոտ 1980 թվականին։
Միջին Ասորական կայսրությունը համարում էր Ասորեստանը ժամանակի հայտնի պետություններից ամենահզորը։ Աշուր-ուբալիթ I-ի արշավանքների արդյունքում Ասորեստանը ոչնչացրել է խուռիական Միտաննի կայսրությունը, Խեթական կայսրությունից գրավել հսկայական տարածքներ, քասիթներից գրավել է հյուսիսային Բաբելոնը, ստիպել է Եգիպտական կայսրությանը հեռանալ տարածաշրջանից և պարտության է մատնել էլամցիներին,փռյուգիացիներին, քանաանցիներին,փյունիկեցիներին, դիլմունցիներին, գութինցիներին,կիլիկիացիներին ևարամեացիներին։ Իր հզորության գագաթնակետին այս կայսրությունը ձգվում էրԿովկասից մինչև Դիլմուն (ներկայիսԲահրեյն),Միջերկրականի ափերին գտնվողՓյունիկիայից մինչևԶագրոսի լեռներ։ Մ․թ․ա․ 1235 թվականին Բաբելոնի գահին է բարձրացել Ասորեստանի Թուքուլթի-Նինուրթա I թագավորը՝ այսպիսով դառնալով առաջինբնիկ միջագետքցին, ով դարձել է պետության ղեկավար։
Բրոնզի դարի անկման ընթացքում (մ․թ․ա․ 1200–900) Բաբելոնը, երկար ժամանակ մնալով Էլամի և Ասորեստանի տիրապետության, քաոսային վիճակում էր հայտնվել։ Ասորեստանի և Էլամի կողմից քասիթները իշխանությունից հեռացվել էին՝ թույլ տալով առաջին անգամ բնիկ միջագետքցի թագավորներին ղեկավարել Բաբելոնում՝ չնայած հաճախ իշխանությունը հայտնվում էր նաև ասորական կամ էլամցի թագավորի ձեռքում։ Սակայն այս արևելասեմական աքքադական թագավորները ի վիճակի չէին կանգնեցնել հարավային Իրաք ներխուժող արևմտասեմական գաղթյալների հոսքը, իսկ մ․թ․ա․ 11-րդ դարում արամեացիները և սութեանցիները Բաբելոն են մտելԼևանտից, որին հաջորդել են մ․թ․ա․ 10-9-րդ դարերում արամեացիների հետ կապվածքաղդեացի գաղթյալների հոսքը Բաբելոն։
Հենց այս ժամանակաշրջանում է իր վրա աքքադական ազդեցություն կրած արևելյան արամեերենը ընդունվել ասորիների կողմից՝ իբրևլինգվա ֆրանկա իրենց հսկայածավալ կայսրության համար, և Միջագետքիարամեերենը սկսել է դուրս մղել աքքադերենին՝ դառնալով Ասորեստանի և Բաբելոնի բնակչության խոսակցական լեզուն։ Այս լեզվից մնացած բարբառները մինչ օրս պահպանվում են հարավային Իրաքի մանդեացիների և հյուսիսային Իրաքիասորիների շրջանում։
Մ․թ․ա․ 7-րդ դարի վերջին Ասորեստանը մասնատվել է դաժան քաղաքացիական պատերազմների պատճառով՝ թուլանալով այնքան, որ նրա նախկին սուբյեկտների կոալիցիան՝ բաբելոնացիներ,քաղդիացիներ, մարեր,պարսիկներ,պարթևներ,սկյութներ ևկիմերներ, կարողացել է հարձակվել Ասորեստանի վրա՝ ի վերջո պատճառ դառնալով մ․թ․ա․ 605 թվականին կայսրության կործանման[28]։
Նինվեի հյուսիսային պալատից առյուծի որսի ցայտաքանդակ, մ․թ․ա․ 645–635 թվականներ։
Կարճատև գոյատևած Նեոբաբելոնյան կայսրությունը (մ․թ․ա․ 620–539) փոխարինել է Ասորեստանին։ Այս կայսրությունը չի կարողացել ձեռք բերել նախորդի հզորությունը, չափերն ու երկարակեցությունը, այնուամենայնիվ, նրա գերիշխանության տակ է եղելԼևանտը,Քանանը,Արաբիան,Իսրայելը ևՀուդայի թագավորությունը, այն նաև պարտության է մատնելԵգիպտոսին։ Սկզբնապես Բաբելոնը գտնվում էր օտար արքայատոհմի՝ քաղդիացիների տիրապետության տակ, ովքեր մ․թ․ա․ 10-9-րդ դարերի սկզբին գաղթել էին և հաստատվել այս տարածաշրջանում։ Ամենահայտնի թագավորներիցՆաբուգոդոնոսոր II-ը կռվել է մեկ այլ օտար ղեկավարի՝ ամովրհացի թագավորՀամմուրապիի հետ, ով ևս Բաբելոնի մեծ թագավորներից էր։ Սակայն մինչև 556 թվականը ծնունդով ասորի Նաբոնիդուսը և նրա որդի ու խնամակալ Բելշազարը քաղդիացիների ձեռքից խլել են իշխանությունը։
Մ․թ․ա․ 6-րդ դարում հարևանՊարսկաստանի թագավորԿյուրոս Բ Մեծը պարտության է մատնել Նեոբաբելոնյան կայսրությանը Ուպիսի ճակատամարտում, որից հետո շուրջ երկու դար Բաբելոնը եղել էԱքեմենյան կայսրության տիրապետության տակ։ Աքեմենյանները Բաբելոնը դարձրել են իրենց մայրաքաղաքը։ Քաղդիացիները և Քաղդիան այս շրջանում վերացել են՝ չնայած Ասորեստանն ու Բաբելոնը շարունակել են գոյատևել և նույնիսկ բարգավաճել Աքեմենյանների ղեկավարության տակ։ Պարսիկների տիրապետության տակ շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել, երեք դար ասորական ղեկավարության տակ գտնվելուց հետո նրանց թագավորները սկսել են իրենց համարել Աշուրբանիպալի ժառանգորդ, արդյունքում նրանք վերականգնել են ասորական կայսրեական արամեերենը՝ իբրև կայսրության լեզու, պահպանել են նաև ասորական կայսերական ենթակառուցվածքները, արվեստում և ճարտարապետության մեջ ասորական ոճը։
Մ․թ․ա․ 4-րդ դարի վերջինԱլեքսանդր Մակեդոնացին գրավել է տարածաշրջանը, արդյունքում երկու դար տարածաշրջանը մնում էհելլենիստականՍելևկյանների տիրապետության տակ[29]։ Սելևկյանները ներկայացրել են հնդխեթական և հունական Սիրիա եզրը տարածաշրջանի համար։ Երկար դարեր շարունակ այս անունը կիրառվել է հնդեվրոպական Ասորեստան բառի նշանակությամբ և վերաբերել է միայն Ասորեստանին, սակայն Սելևկյանները սկսել են տերմինն օգտագործել նաև Լևանտի (Արամ) համար, որի արդյունքում հունահռոմեական աշխարհում ասորիներին և Ասորեստանը, արամեացիներին ևԼևանտը կոչելու համար օգտագործվել է Սիրիա և սիրիացիներ տերմինը[30]։
Պարսկաստանիպարթևները (մ․թ․ա․ 247-մ․թ․ 224) գրավել են տարածաշրջանըՊարթևստանի թագավորՄիհրդատ I-ի օրոք (մ․թ․ա․ 171-138 թվականներ)։ Հռոմեացիները Սիրիայից բազմիցս գրավել են արևմտյան հատվածները՝ Ասորեստանում հիմնելովAssyria Provincia (Ասորեստանի հռոմեական նահանգը)։ Արդեն 1-3-րդ դարերում քրիստոնեությունը սկսել է տարածում գտնել Իրաքում, իսկ Ասորեստանը դարձել է ասորական քրիստոնեության՝ Արևելքի եկեղեցի, և ասորական գրականության կենտրոն։ Պարթևական դարաշրջանում հյուսիսում ձևավորվել են մի շարք անկախ պետություններ՝Ադիաբենե,Օսրոյենե, Հաթրա ևԱշուր։
2-րդ դարում բարգավաճած պարթևական Հաթրա քաղաքում պարզ երևում է դասական և պարթևական ճարտարապետության և արվեստի եզակի միախառնում[31][32]։
Պարսկաստանի ՍասանյաններըԱրտաշիր I-ի գլխավորությամբ վերացրել են Պարթևական կայսրությունը և 224 թվականին գրավել տարածաշրջանը։ 240-250-ական թվականներին Սասանյանները աստիճանաբար գրավել են անկախ պետությունները, իսկ 256 թվականին՝ Աշուրը։ Այսպիսով՝ շուրջ 4 դար տարածաշրջանը եղել էՍասանյան կայսրության մի նահանգ, ինչպես նաև առաջնագիծ և ռազմադաշտԲյուզանդական կայսրության և Սասնյանների միջև։ Երկու կայսրությունների միմյանց թուլացման քաղաքականության արդյունքում 7-րդ դարի կեսերինարաբա-մուսուլմանական ուժերը գրավել են Պարսկաստանը։
7-րդ դարում արաբա-մուսուլմանական նվաճման արդյունքում իսլամը տարածում է գտել Իրաքում, և նկատվել է արաբների ներհոսք։ Ռաշիդուն խալիֆայության ժամանակաշրջանումՄուհամմադ մարգարեի զարմիկ և փեսաԱլին 4-րդխալիֆ դառնալուց հետո մայրաքաղաքը տեղափոխել է Քուֆա։ 7-րդ դարումՕմայյան խալիֆայությունը Իրաքը ղեկավարել էԴամասկոսից։ (Սակայն եղել է նաև անկախ և առանձինԿորդովայի խալիֆայությունը Իբերիայում։)
8-րդ դարումԱբբասյան խալիֆայությունը կառուցել էԲաղդադը և դարձրել այն մայրաքաղաք, որը կարճ ժամանակում դարձել է և շուրջ 5 դար պահպանել է իր նշանակությունը արաբների և մուսուլմանների համար՝ իբրև մետրոպոլիս։ Բաղդադը միջնադարի ամենաբազմազան մշակույթներն ունեցող քաղաքն է եղել, որի բնակչությունը հասել է միլիոնի[33]։ Այն եղել է նաև կրթության կենտրոն Իսլամի ոսկե դարում։ Մոնղոլները ոչնչացրել են քաղաքն ու այրել նրա գրադարանը 13-րդ դարումԲաղդադի պաշարման ժամանակ[34]։
1257 թվականինՀուլաղու խանը հավաքել է մեծ քանակությամբ զորք՝Մոնղոլական կայսրության ուժերի մեծ մասը, Բաղդադը գրավելու համար։ Երբ նրանք հասել են Բաղդադ, Հուլաղու խանւ պահանջել է հանձնվել, սակայն Աբբասյան վերջին խալիֆ Ալ-Մուսթասամը հրաժարվել է։ Սա զայրացրել է Հուլաղուին, ով չէր կարող տանել դիմադրությունը, ուստի նա պաշարել է Բաղդադը, գրավել այն և կոտորել բնակչության մեծ մասին[35]։ Սպանվածների ընդհանուր քանակը հաշվարկվում է 200,000 մինչև մեկ միլիոն[36]։
Մոնղոլները ոչնչացրել են Աբբասյան խալիֆայությունը և Բաղդադի Իմաստության տունը, որտեղ պահպանվում էին արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող անհամար փաստաթղթեր։ Դրանից հետո քաղաքն այլևս չի կարողացել վերականգնել իր նշանակությունը՝ իբրև մշակութային կենտրոն։ Որոշ պատմաբաններ հավատում են, որ մոնղոլական նվաճումների արդյունքում ոչնչացել էոռոգման ողջ համակարգը, որը գոյություն է ունեցել Միջագետքում մի ամբողջ հազարամյակ։ Պատմաբանները նշում են նաև, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով գյուղատնտեսությունն անկում է ապրել՝ հանգեցնելովհողի աղակալման[37]։
14-րդ դարի կեսերինՍև մահը ավերածություններ է իսլամական աշխարհում[38]։ Ըստ որոշ հաշվարկներիՄիջին Արևելքում բնակչության մեկ երրորդը զոհ է գնացել այս համաճարակին[39]։
1401 թվականին մոնղոլական ծագում ունեցողԼենկթեմուրը գրավել է Իրաքը։ Բաղդադի գրավումից հետո քաղաքի 20,000 բնակիչներ կոտորվել են[40]։ Լենկթեմուրը հրամայել է իր զինվորներին վերադառնալ յուրաքանչյուրը երկու կտրված գլխով (շատերը ստիպված էին գլխատել արշավանքի սկզբում բռնված իրենց գերիներին, որպեսզի կատարեն Լենկթեմուրի հրամանը)[41]։ Լենկթեմուրը կոտորել է նաև ասորի բնիկ քրիստոնյաների, որոնք մինչ այդ հյուսիսայինՄիջագետքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, և հենց այս ժամանակ էլ ամայացել է հնագույն ասորական քաղաք Աշուրը[42]։
1803 թվականի Նոր ատլասը, որը ցույց է տալիս Իրաք կոչվող տարածքի բաժանումը«Ալ-Ջազիրայի» (վարդագույն),«Քուրդիստանի» (կապույտ), «Իրաքի» (կանաչ) և «Աշ-Շամի» (դեղին)։
14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Իրաքի տարածքը գտնվել էՔարա-Քոյունլու թուրքմենների գերիշխանության տակ։ 1466 թվականինԱք-Քոյունլու թուրքմենները պարտության են մատնել Քարա-Քոյունլուներին և իրենց տիրապետությունը հաստատել տարածաշրջանում։ 16-րդ դարի սկզբներին՝ 1508 թվականին, ինչպես Աք-Քոյունլուների մյուս տիրույթները, այնպես էլ Իրաքը հայտնվել է իրանյանՍեֆյանների տիրապետության տակ։ Օսմանա-պարսկական պատերազմների ընթացքում Իրաքը մշտապես կռվախնձոր է եղելՍեֆյան Պարսկաստանի և հարևանՕսմանյան կայսրության միջև։
Սեֆյան Իրանի հետ մղվող պատերազմի արդյունքում 1639 թվականինՂասրե Շիրինի պայմանագրով ներկայիս Իրաքի մեծ մասն ի վերջո անցել է Օսմանյան կայսրությանը՝ իբրև Բաղդադի էյալեթ։ Օսմանյան ղեկավարության գրեթե ամբողջ ընթացքում (1533-1918 թվականներ) ներկայիս Իրաքի տարածքը ռազմադաշտ է դարձել տարածաշրջանային կայսրությունների և ցեղային դաշինքների միջև։
Մինչև 17-րդ դարը Սեֆյանների հետ շարունակական պատերազմը թուլացրել են Օսմանյան կայսրության ուժերը և հանգեցրել նրա իշխանության թուլացմանը նահանգներում։ Քոչվոր բնակչությունը մեծ չափերի է հասելԱրաբական թերակղզում՝ պայմանավորվածՆաջդիցբեդվինների ներթափանցմամբ։ Բեդվինների հարձակումները այս տարածքների վրա հնարավոր չի եղել կանգնեցնել[43]։
1747-1831 թվականներին Իրաքը գտնվել է վրացական ծագմամբ[44] Մամլուքյան դինաստիայի տիրապետության տակ, որոնց հաջողվել է ինքնավարություն ձեռք բերելԲարձր դռնից, ճնշել ցեղային ընդվզումները, սանձահարելենիչերիների իշխանությունը, վերականգնել կարգ ու կանոնը և տնտեսության ու ռազմական ոլորտներում ներկայացնել մոդեռնիզացման ծարգիրը։ 1831 թվականին օսմանցիներին հաջողվել է տապալել մամլուքներին և իրենց տիրապետությունը հաստատել Իրաքի վրա։ Իրաքի բնակչությունը, որը 800 թվականի հաշվարկներով շուրջ 30 միլիոն էր, 20-րդ դարի սկզբին կազմում էր 5 միլիոն[45]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունըԳերմանիայի ևԱռանցքի պետությունների դաշնակիցն էր։ Առանցքի պետությունների դեմ Միջագետքի արշավանքի ժամանակ բրիտանական ուժերը գրավել են երկիրը և սկզբում պարտություն կրել թուրքական զորքիցՔութի պաշարման ժամանակ (1915-1916 թվականներ)։ Սակայն շուտովՄեծ Բրիտանիային հաջողվել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և աջակցություն ստանալ տեղացիարաբներից ևասորիներից։ 1916 թվականին Մեծ Բրիտանիան ևՖրանսիան կնքել ենՍայքս-Պիկոյի պայմանագիրը, որով պատերազմի ավարտից հետո բաժանվելու էրԱրևմտյան Ասիան այս երկու պետությունների միջև[46]։ Բրիտանական ուժերը համախմբվել և 1917 թվականին գրավել են Բաղդադը և պարտության մատնել օսմանյան զորքին։ 1918 թվականին զինադադար է կնքվել։ Միջագետքի արշավանքի ժամանակ բրիտանացիները կորցրել են 92,000 զինվոր։ Օսմանյան կողմի կորուստների մասին հստակ փաստեր չկան, սակայն բրիտանացիները գերեվարել են 45,000ռազմագերիների։ Մինչև 1918 թվականը Մեծ Բրիտանիան 410,000 մարդ է տեղակայել տարածաշրջանում, որոնցից 112,000 մարտական ուժեր էին։
Մինչև 20-րդ դարում Օսմանյան կայսրության բաժանում ներկայիս Իրաքի տարածքըՕսմանյան կայսրության մի շրջանն էր։ Այն կազմված էր երեք նահանգներից, որոնքօսմաներենով հայտնի ենվիլայեթներ անունով, Մոսուլի վիլայեթ, Բաղդադի վիլայեթ և Բասրայի վիլայեթ։ Այս երեք նահանգները միավորվել են մեկ թագավորության մեջ այն ժամանակ, երբ Իրաքը դարձել էԱզգերի Լիգայի մանդատ՝ գտնվելով Բրիտանական վերահսկողության տակ և կրելով «Իրաքի պետություն» անունը։ Մեծ Բրիտանիան Իրաքում հաստատել է իր դրածո Հաշիմիտյան թագավորՖայսալ I-ին, ում ֆրանսիացիները դուրս էին մղելՍիրիայից։ Նմանապես բրիտանական ղեկավարությունը ընտրել էսուննի արաբ էլիտայի ներկայացուցիչների կառավարության և նախարարական պաշտոնների նշանակելու համար[47][48]։
Պայմանավորված աճող ծախսերով ևԹայմսում պատերազմի հերոսԼոուրենսի հանրային բողոքներով[49]՝ Մեծ Բրիտանիան ստիպված է եղել 1920 թվականի հոկտեմբերին Արնոլդ Վիլսոնի փոխարեն նոր Քաղաքացիական կոմիսար նշանակել Սըր Փերսի Քոքսին[50]։ Քոքսին հաջողվել է ճնշել ապստամբությունը, սակայն միևնույն ժամանակ նա պատասխանատու է եղել Իրաքի սուննի փոքրամասնության հետ սերտ համագործակցության քաղաքականության հաստատման համար[51]։ 1920-ական թվականներին վերացվել էստրկության ինստիտուտը։
1932 թվականին Ֆայսալ թագավորի պնդմամբ Մեծ Բրիտանիան անկախություն է շնորհել Իրաքի թագավորությանը[52]՝ չնայած Մեծ Բրիտանիան պահպանել է իրռազմաբազաները և տեղաշարժվելու իրավունքը։ 1933 թվականին Ֆայսալ թագավորի մահից հետո Գազի թագավորը դարձել է զուտ անվանական ղեկավար․ նրա իշխանությունը թուլացել է ռազմական հեղաշրջումների փորձերի պատճառով մինչև 1939 թվականի իր մահը։ Գազիին հաջորդել է նրա անչափահաս որդին՝Ֆայսալ II-ը։ Այս շրջանում խնամակալ է եղել Աբդ ալ-Իլահը։
1941 թվականի ապրիլի 1-ին Ռաշիդ Ալի ալ-Գայլանին ևՈսկե քառակուսու անդամները ռազմական հեղաշրջում են կազմակերպել և տապալել են Աբդ ալ-Իլահի կառավարությանը։ Դրան հաջորդած անգլո-իրաքյան պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորությունը (որը դեռևս պահպանել էր Իրաքում ռազմաօդային բազաները) գրավել է Իրաքը՝ վախենալով, որ Ռաշիդ Ալիի կառավարությունը կարող է կտրել նավթի մատակարարումը Արևմուտքի երկրներինԱռանցքի ուժերի հետ ունեցած կապերի պատճառով։ Պատերազմը սկսվել է մայիսի 2-ին, և Մեծ Բրիտանիան հավատարիմ ասորական զինված ուժերի հետ[53] պարտության է մատնել Ալ-Գայլանիի ուժերին՝ ստիպելով զինադադար կնքել մայիսի 31-ին։
Ռազմական օկուպացիային հաջորդել է Հաշիմյանների միապետության նախահեղափոխական կառավարության վերականգնումը։ 1947 թվականի հոկտեմբերի 26-ին օկուպացիան ավարտվել է, սակայն Մեծ Բրիտանիան մինչև 1954 թվականը պահպանել է իր ռազմաբազաները Իրաքում, որից հետո ասորական զինված ուժերը ցրվել են։ Օկուպացիայի ժամանակ ղեկավարները և Հաշիմյանների միապետությունից մնացածները Նուրի աս-Սաիդն ու Աբդ ալ-Իլահն էին, որոնցից առաջինը ինքնիշխան վարչապետ էր եղել 1930-1932 թվականներին, իսկ վերջինը նախկին խնամակալ էր, ով այժմ ծառայում էր իբրև Ֆայսալ II թագավորի խորհրդական։
1958 թվականին տեղի ունեցած Հուլիսի 14-ի հեղաշրջումը ղեկավարում էր գեներալ Աբդ ալ-Քարիմ Կասիմը։ Այս ապստամբությունը բնույթով խիստ հակաիմպերիալիստական և հակամիապետական էր և ուներ սոցիալիստական տարրեր։ Հեղաշրջման ընթացքում բավականին շատ մարդիկ են սպանվել՝ այդ թվումՖայսալ II թագավորը, Աբդ ալ-Իլահը և Նուրի աս-Սաիդը[54]։ Կասիմ Իրաքում ռազմական իշխանություն էր հաստատել և 1958 թվականին նա սկսել է մի քաղաքականություն վարել, որով ստիպողաբար նվազեցրել է մի շարք քաղաքացիներին պատկանող հողերի քանակը և իրականացրել է հողերի վերաբաժանում։ Նրան տապալել է գնդապետ Աբդուլ Սալամ Արիֆը 1963 թվականի փետրվարյան հեղաշրջման ժամանակ։ 1966 թվականին վերջինիս մահից հետո նրան հաջորդել է եղբայրը՝ Աբդուլ Ռահման Արիֆը, ով 1968 թվականին տապալվել էԲաաս կուսակցության կողմից։ Ահմեդ Հասան ալ-Բաքրը դարձել է Բաաս կուսակցությունից Իրաքի առաջին նախագահը, սակայն աստիճանաբար շարժումն անցել էՍադամ Հուսեյնի վերահսկողության տակ, ով ստանձնել է Հեղափոխական հրամանատարական խորհրդի, իսկ 1979 թվականի հուլիսին նաև Իրաքի գերագույն գործադիր մարմնի նախագահությունն ու վերահսկողությունը։
1979 թվականինԻրանում տեղի է ունեցելԻսլամական հեղափոխությունը։ Երկու պետությունների միջև ամիսներ շարունակ սահմանային բախումներ են տեղի ունեցել, իսկ 1980 թվականի սեպտեմբերին Սադամ Հուսեյնը պատերազմ է հայտարարել Իրանին՝ սկսելով Իրան-իրաքյան պատերազմը (կամ Ծոցի առաջին պատերազմ)։ Իրանում հետհեղափոխական քաոսային իրավիճակից օգտվելով՝ Իրաքը կարողացել է Իրանի հարավ-արևմուտքում գրավել մի շարք շրջաններ, սակայն Իրանը երկու տարվա ընթացքում վերագրավել է այդ տիրույթները, իսկ հաջորդ 6 տարիների ընթացքում Իրանը հարձակողական դիրքում էր[55]։ Պատերազմը, որն ավարտվել է 1988 թվականինփակուղային իրավիճակում հայտնվելով, 1-1,5 միլիոն մարդկանց մահվան պատճառ է դարձել[56]։ 1981 թվականինԻսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի միջուկային նյութերի փորձարկման ռեակտորը, որըՄԱԿ-ի կողմից խստիվ քննադատվել է[57][58]։ Իրանի դեմ 8-ամյա պատերազմի ընթացքում Սադամ Հուսեյնը օգտագործել է մեծ քանակությամբքիմիական զենքեր[59]։ Իրան-իրաքյան պատերազմի վերջին փուլում Բաասական Իրաքի վարչակարգը իրականացրել է Ալ-Անֆալի գործողությունը, որըցեղասպանական[60] գործողություն էր Իրաքի քրդերի դեմ[61][62][63]․ դրա արդյունքում սպանվել է 50,000-100,000 քաղաքացի[64]։ Իրաքում 1991 թվականի ապստամբությունների ժամանակ ևս քիմիական զենքեր են օգտագործվել Իրաքիշիա քաղաքացիների դեմ։
1990 թվականի օգոստոսին Իրաքը գրավել և բռնակցել էՔուվեյթը։ Սրա պատճառովՄիացյալ Նահանգներըռազմական միջամտություն է կատարել Ծոցի առաջին պատերազմի ընթացքում։ Կոալիցիոն ուժերը սկսել է ռազմական թիրախները ռմբակոծել[65][66][67], որից հետո սկսել են 100 ժամանոց ցամաքային հարձակում Իրաքի ուժերի դեմ, որոնք տեղակայված էին Հարավային Իրաքում և Քուվեյթի տարածքում։
Իրաքի զինված ուժերը պատերազմի ընթացքում լրիվ սպառվել էին։ 1991 թվականին՝ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, իրաքցի քրդերը և շիաները մի շարք ապստամբություններ են իրականացրել Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ, սակայն սրանք հաջողությամբ ճնշվել են՝ օգտագործելով իրաքյան անվտանգության ուժեր և քիմիական զենքեր։ Հաշվարկների համաձայն ավելի քան 100,000 մարդ, այդ թվում նաև քաղաքացիներ, սպանվել են[68]։ Ապստամբության ընթացքում ԱՄՆ,Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան ևԹուրքիան, հիմք ընդունելովՄԱԿ Անվտանգության խորհրդի 688-րդ բանաձևը, ստեղծել են իրաքյան ոչ թռիչքային գոտին քուրդ և շիա բնակչությանը Սադամ Հուսեյնի վարչակարգի հարձակումներից պաշտպանելու համար։
Իրաքին պահանջ է ներկայացվել վերացնել քիմիական և կենսաբանական զենքերը, և ՄԱԿ-ը փորձել է հատուկ պատժամիջոցների միջոցով հարկադրել Սադամ Հուսեյնի կառավարությանը զինաթափ լինել և համաձայնվել զինադադարին։ Իրաքի կառավարությունը չի կատարել պահանջները, որի պատճառով էլ պատժամիջոցները շարունակվել են մինչև 2003 թվականը։ Իրաքի քաղաքացիական բնակչության վրա պատժամիջոցների ունեցած ազդեցությունը վիճարկելի թեմա է[69][70]։ Տեսակետ կա, որ պատժամիջոցների պատճառով մանկական մահացությունը մեծ չափերի է հասել, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալները պարզապես կեղծվել են իրաքյան կառավարության կողմից և իրականում «Իրաքում 1990 թվականից հետո և մասնավորապես պատժամիջոցների շրջանում մանկական մահացության աճ չի գրանցվել»[71][72][73]։ 1996 թվականին ստեղծվել է նավթ սննդամթերքի դիմաց ծրագիրը, որի նպատակն էր թեթևացնել պատժամիջոցների ազդեցությունը։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետոՋորջ Բուշի վարչակազմը սկսել է ծրագրել Սադամ Հուսեյնի կառավարության տապալումը, և 2002 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է Իրաքի դեմ ԱՄՆ զինված ուժերի օգտագործման թույլտվության մասին համատեղ որոշումը։ 2002 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 1441 բանաձևը և 2003 թվականի մարտին ԱՄՆ և դաշնակից ուժերը գրավել են Իրաքը։
2003 թվականին Իրաքյան պատերազմից կարճ ժամանակ անցԲաղդադի Ֆիրդուսի հրապարակում իջեցվել էՍադամ Հուսեյնի արձանը։
2003 թվականի մարտի 20-ին ԱՄՆ-ի կողմից ստեղծված կոալիցիան գրավել է Իրաքը այն հիմնավորմամբ, որ Իրաքը շարունակել է օգտագործել զանգվածային ոչնչացման զենքեր՝ խախտելովՄԱԿ-ի 687 բանաձևը։ Այս ամենին որպես հիմք օգտագործվել են Բրիտանական կառավարության ևԿենտրոնական հետախուզական վարչության կողմից տրամադրված փաստաթղթերը[74], սակայն հետագայում պարզ է դարձել, որ դրանք այնքան էլ վստահելի աղբյուր չեն[75][76]։
Նվաճումից հետո ԱՄՆ ստեղծել է Դաշնակիցների ժամանակավոր իշխանությունը (այսուհետ՝ ԴԺԻ), որը կառավարելու էր Իրաքը։ 2003 թվականի մայիսին Փոլ Բրեմերը՝ ԴԺԻ-ի գլխավոր գործադիր տնօրենը, հրամայել է Իրաքի նոր կառավարությունից հեռացնել Բաաս կուսակցության անդամներին (ԴԺԻ հրաման 1) և ցրել իրաքյան բանակը (ԴԺԻ հրաման 2)[77]։ Որոշման արդյունքում սուննի իրաքյան բանակը լուծարվել է[78], պետության նախկին կառավարության պաշտոնյաներին արգելվել է մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը, այդ թվում նաև 40,000 ուսուցիչների, ովքեր միացել էինԲաաս կուսակցությանը իրենց աշխատանքները պահպանելու նպատակով[79]՝ այսպիսով օգնելով հեղափոխությունից հետո երկրում քաոսային մթնոլորտի տարածմանը[80]։
2003 թվականի ամռանըԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքի դեմ Իրաքի գաղտնի ոստականության և բանակի ներկայացուցիչները ապստամբություն են սկսել՝ ստեղծելով պարտիզանական ուժեր։ 2003 թվականի աշնանըջիհադիստական խմբերը թիրախավորել են կոալիցիոն ուժերին։ 2003 թվականին ստեղծվել են սուննիական զինված ուժեր, օրինակ՝ Ջամաաթ աթ-Թահուիդ վալ-Ջիհադը, որը ղեկավարում էր Աբու Մուսաբ ալ-Զարքավին։ Ապստամբությունը բնորոշվում է նաևսուննիների ևշիաների միջև ընթացքող բախումներով[81]։ 2003 թվականի վերջերին Amnesty International-ը (Միջազգային համաներում) ևԱսոշիեյթիդ փրեսը պատմել ենԱբու Ղրայբի տանջանքների սկանդալի մասին։
2003 թվականի ամռանը Մուքթադա աս-Սադրի կողմից հիմնադրված շիական զինված ուժերը[82]՝ Մահդիների բանակը, 2004 թվականի ապրիլին սկսել է կռվել Կոալիցիայի դեմ[82]։ 2004 թվականին սուննի և շիա զինվորների կռվում էին իրար դեմ, 2004 թվականի հունիսին նրանք կռվում էին Իրաքի ժամանակավոր կառավարության դեմ, ինչպես նաև Կոալիցիոն ուժերի դեմ, ապրիլին՝ Ֆալուջայի առաջին ճակատամարտում, իսկ նոյեմբերին՝ Ֆալուջայի երկրորդ ճակատամարտում։ Սուննիական Ջամաաթ աթ-Թաուհիդ վալ-Ջիհադ զինված ուժերը 2004 թվականի հոկտեմբերին դարձել են Իրաքի Ալ-Քաիդա և սկսել են թիրախավորել ոչ միայն Կոալիցիոն ուժերին, այլև քաղաքացիներին, մասնավորապես շիա մուսուլմաններին՝ հետագայում սրելով էթնիկ լարվածությունը[83]։
2005 թվականի հունվարին տեղի են ունեցել նվաճումից հետո առաջին ընտրություններ, իսկ հոկտեմբերին հաստատվել է նոր սահմանադրությունը, որից հետո դեկտեմբերին անցկացվել են խորհրդարանական ընտրությունները։ Սակայն ապստամբությունները սովորական էին դարձել, դրանք 2004 թվականի 26,496-ից 2005 թվականին դարձել էին 34,131[84]։
2006 թվականի ընթացքում կռիվները շարունակվել են, և բռնությունները մեծ չափերի են հասել, ավելի շատ պատերազմի հանցագործությունները հանրային տարածում գտել․ Աբու Մուսաբ ալ-Զարքավին, ով Իրաքում Ալ-Քաիդայի առաջնորդն էր սպանվել է ԱՄՆ ուժերի կողմից և Իրաքի նախկին բռնապետՍադամ Հուսեյնը դատապարտվել է մահվանմարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար և կախաղան է բարձրացվել[85][86][87]։ 2006 թվականի վերջին ԱՄՆ կառավարության Իրաքի ուսումնասիրության խումբը առաջարկել է ԱՄՆ-ին ավելի շատ ուշադրություն դարձնել Իրաքի ռազմական անձնակազմի վարժացեմանը և 2007 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը դուրս են բերվում Իրաքից[88]։
2007 թվականի մայիսին Իրաքի խորհրդարանը պահանջել է ԱՄՆ-ին զորքի դուրսբերման ժամանակացույց կազմել[89], և ԱՄՆ դաշնակիցները՝ՄԲ ևԴանիա, սկսել են իրենց ուժերը դուրս բերել երկրից[90][91]։ Իրաքում տեղի ունեցած պատերազմը դարձել է 151,000-1,2 միլիոն իրաքցիների սպանության պատճառ[92][93]։
2008 թվականին կռիվները շարունակվել են և Իրաքի նորավարժ զինված ուժերը հարձակումներ են սկսել զինյալների դեմ։ Իրաքյան կառավարությունը կնքել է ԱՄՆ-Իրաք զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր, որը պահանջում էր ԱՄՆ զինված ուժերին դուրս գալ Իրաքի քաղաքներից մինչև 2009 թվականի հունիսի 30-ը և մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ լքել Իրաքի տարածքը։
2009 թվականի հունիսին ԱՄՆ զորքը անվտանգության պարտականությունները թողել է իրաքյան զինված ուժերին՝ չնայած նրանք շարունակել են աշխատել իրաքյան զինված ուժերի հետ նաև հեռանալուց հետո[94]։ 2011 թվականի դեկտեմբերի 18-ի առավոտյան ԱՄՆ զորքերի վերջին զորակազմը լքել է երկրը՝ հեռանալովՔուվեյթի հետ սահմանի մոտակայքից[6]։ Մինչև 2009 թվականի կեսերը ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումից հետո հանցագործությունն ու բռնությունները լայն տարածում գտան[95][96], սակայն չնայած այս կտրուկ աճին՝ 2009 թվականի նոյեմբերին Իրաքի Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները զեկույցներ են հրապարակել, ըստ որի քաղաքացիների մահացության գործակիցը նվազել է՝ հասնելով 2003 թվականի նվաճումից ի վեր ամենացածր աստիճանի[97]։
2015 թվականի ռազմական դրությունը
2011 թվականին՝ ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումից հետո, ապստամբությունը շարունակվել է և Իրաքում պահպանվել է քաղաքական անկայունությունը։ 2011 թվականի փետրվարին Իրաքում տարածվել ենԱրաբական գարնան բողոքի ցույցերը[98], սակայն այս սկզբնական բողոքները չեն կարողացել տապալել կառավարությանը։ Իրաքի ազգային շարժումը, որը հիմնականում ներկայացված էր Իրաքի սուննի բնակչությամբ, մի քանի ամիս շարունակ բոյկոտել է Խորհրդարանի գործունեությունը (2011 թվականի վերջին և 2012 թվականի սկզբին)՝ հայտարարելով, թե շիական մեծամասնություն ունեցող կառավարությունը ձգտում է միանալ սուննիներին։
2012 և 2013 թվականներին բռնությունը հասել է իր գագաթնակետին, և Իրաքի ներսում գտնվող զինված խմբավորումները հանկարծակի են եկել, երբ սկսվել էՍիրիական քաղաքացիական պատերազմը։ Թե՛ սուննիները, թե՛ շիաները անցել են սահմանը, որպեսզի կռվեն Սիրիայում[99]։ 2012 թվականի դեկտեմբերին սուննի արաբները բողոքի ցույց են սկսել կառավարության դեմ՝ հայտարարելով, թե վերջինս մեկուսացրել է իրենց[100][101]։
2013 թվականի ընթացքում սուննի ռազմական խմբավորումները իրենց հարձակման թիրախ են դարձրել Իրաքի շիա բնակչությանը՝ նպատակ ունենալով թուլացնել Նուրի ալ-Մալիքիի կառավարության ինքնավստահությունը[102]։ 2014 թվականին սուննի ապստամբները, ովքեր ահաբեկչական Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբի ներկայացուցիչներից էին, կարողացել են վերահսկողություն սահմանել Իրաքի մի քանի խոշոր քաղաքների նկատմամբ՝ Թիքրիթ,Մոսուլ և Ֆալուջահ, որի պատճառով հարյուր հազարավոր ներքին տեղահանված անձանց խմբեր են ձևավորվել[103]։
2014 թվականի ապրիլի ընտրությունից հետո Նուրի ալ-Մալիքին դարձել է ժամանակավոր վարչապետ[104]։
Օգոստոսի 11-ին Իրաքի բարձրագույն դատարանը հայտարարել է, որ վարչապետ Մալիքիի խմբակցությունը ամենամեծն է խորհրդարանում, որը նշանակում էր, որ Մալիքին մնալու է վարչապետ[104]։ Օգոստոսի 13-ին, սակայն, Իրաքի նախագահը հանձնարարել է Հայդեր ալ-Աբադիին կազմավորել նոր կառավարություն, որից հետոՄԱԿ-ը, ԱՄՆ-ն,ԵՄ-ն,Սաուդյան Արաբիան,Իրանը և Իրաքի քաղաքական գործիչները իրենց ցանկությունն են հայտնել, որ Իրաքը ունենա նոր ղեկավարություն, օրինակ՝ Հայդեր ալ-Աբադին[105]։ Օգոստոսի 14-ին Մալիքին հրաժարական է տվել և աջակցել է ալ-Աբադիին «երկրի շահերը պաշտպանելու համար»։ ԱՄՆ կառավարությունը ողջունել է սա՝ այն համարելով Իրաքի միավորմանն ուղղված «մեծ քայլ»[106][107]։ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հայդեր ալ-Աբադին նոր կառավարություն է կազմավորել և դարձել նոր վարչապետ։ Սուննիների, շիաների և քրդական խմբավորումների միջև պարբերաբար շարունակվող հակամարտությունը հանգեցրել է բանավեճերի, թե պետք է Իրաքը բաժանել երեք ինքնիշխան շրջանների՝ ներառելով սուննի Քուրդիստանը հյուսիս-արևելքում, Սուննիստանը՝ արևմուտքում և Շիաստանը՝ հարավ-արևելքում[108]։
2014 թվականի առաջին կեսինԻԼԻՊ-ի տարածքային նվաճումներին, համաշխարհայնորեն դատապարտված մահապատիժներին և մարդու իրավունքների խախտմանն ի պատասխան՝ շատ պետություններ սկսել են միջամտել Իրաքի քաղաքացիական պատերազմին (2014-2017 թվականներ)։ Երբ օդային հարվածները սկսվել են, ԻԼԻՊ-ը կորցրել է շատ տարածքներ թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում[109]։ ԻԼԻՊ-ի գործողությունների պատճառով սպանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ[110][111]։ ԻԼԻՊ-ի կողմից եզդիների ցեղասպանությունը դարձել է նրանց արտաքսման, գաղթի պատճառ իրենց նախնիների հողերից՝ Հյուսիսային Իրաքից[112]։ 2016 թվականի Քարադայի ռմբակոծության արդյունքում սպանվել են 400 քաղաքացիներ, վիրավորվել են հարյուրները[113]։ 2017 թվականի մարտի 17-ին Մոսուլի վրա ԱՄՆ կոալիցիայի կողմից իրականացված օդային հարձակման պատճառով զոհվել է 200 քաղաքացի[114]։
2015 թվականից ի վեր ԻԼԻՊ-ը կորցրել է իր տարածքները Իրաքում, այդ թվում Թիքրիթը 2015 թվականի մարտին և ապրիլին[115], Բայջին՝ 2015 թվականի հոկտեմբերին[116],Սինջարը՝ 2015 թվականի նոյեմբերին[117], Ռամադին՝ 2015 թվականի դեկտեմբերին[118], Ֆալուջահը՝ 2016 թվականի հունիսին[119] և Մոսուլը՝ 2017 թվականի հուլիսին։ Մինչև 2017 թվականի դեկտեմբերը, այսինքն՝ 2017 թվականի Արևմտյան Իրաքի արշավանքից հետո[119], ԻԼԻՊ-ն այլևս չուներ որևէ տարածք Իրաքում։
2017 թվականի սեպտեմբերին Իրաքում անցկացվել էհանրաքվե Քուրդիստանի անկախության վերաբերյալ։ Իրաքիքրդերի 92%-ը կողմ է քվեարկել անկախությանը[120]։Բաղդադի դաշնային կառավարության կողմից անցկացված հանրաքվեն հայտարարվել է անօրինական[121]։ 2018 մարտին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել, որոնց նպատակն էր վերացնել Հյուսիսային Իրաքի քրդական անջատողական ուժերին[122]։ Հակաամերիկյան տրամադրություններով հոգևորական Մուքթադա աս-Սադրի քաղաքական կոալիցիան հաղթանակ է տարել Իրաքում 2018 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում[123]։
Իրաքը հիմնականում կազմված էանապատներից, սակայն երկու գլխավոր գետերի՝Տիգրիս ևԵփրատ, շրջանում կա բարեբերբերուկային հող, քանզի գետերը տարեկան շուրջ 60,000,000 մ³տիղմ են բերում դեպի գետերիդելտա։ Երկրի հյուսիսային շրջանները հիմնական լեռնային են․ ամենաբարձր կետը 3,611 մ բարձրություն ունի, քարտեզներում այն որևէ անունով չի հիշատակվում, սակայն տեղացիների շրջանում հայտնի է Շիխա դար (սև վրան) անունով։ Իրաքը 58 կմ երկարությամբ ափամերձ շրջան ունիՊարսից ծոցի երկայնքով։ Ափի մոտակայքում ևՇատ Էլ-Արաբի երկայնքով ժամանակին ճահճային շրջաններ են եղել, սակայն 1990-ական թվականներին դրանք չորացվել են։
Իրաքի տարածքի մեծ մասը բնորոշվում էմերձարևադարձային ազդեցությամբ չորային կլիմայով։ Գրեթե ամբողջ երկրի համար ամառային միջին ջերմաստիճանը 40 °C է, երբեմն կարող է գերազանցել 48 °C-ը։ Ձմեռային միջին ջերմաստիճանը երբեմն կարող է անցնել 21 °C-ը, սակայն հիմնականում 15-19 °C է, իսկ գիշերը իջնում է մինչև 2-5 °C։ Ընդհանուր առմամբ տեղումները շատ քիչ են, տարածքի մեծ մասը ունենում է տարեկան 250 մմ-ից էլ քիչ տեղումներ, իսկ առավելագույն տեղումները նկատվում են ձմեռային ամիսներին[124]։ Տեղումներն ամառային ամիսները հազվադեպ են՝ չնայած դրանք կարող են նկատվել երկրի հյուսիսային շրջաններում։ Հյուսիսային լեռնային շրջանները ունենում են ցուրտ ձմեռներ ձյան առատ տեղումներով, որը հաճախ հեղեղների պատճառ է դառնում։
Բաղդադի համաժողովների կենտրոն՝ Իրաքի ներկայիս Ներկայացուցիչների խորհրդի հանդիպման վայրը։
Իրաքի դաշնային կառավարությունը Իրաքի սահմանադրությամբ սահմանվում է իբրևժողովրդավարական,դաշնայինխորհրդարանական հանրապետություն։ Դաշնային կառավարությունը կազմված էգործադիր,օրենսդիր ևդատական համակարգերից, ինչպես նաև մի շարք անկախ հանձնաժողովներից։ Բացի դաշնային կառավարությունից, Իրաքում կան նաև շրջաններ (կազմված է մեկ կամ ավելի նահանգներից), նահանգներ և մարզեր, որոնք ունեն իրենց իրավասությունները տարբեր հարցերի համար ինչպես և սահմանված է օրենքով։
Ազգային դաշինքը խորհրդարանական հիմնական խմբակցությունն է՝ շիական ուղղվածությամբ, և ձևավորվել է վարչապետ Նուրի Մալիքիի Իրավական կոալիցիայի պետության և Իրաքի ազգային դաշինքի միաձուլման արդյունքում[125]։Իրաքի ազգային շարժման ղեկավարը Իյադ Ալավին է՝ աշխարհիկ շիա, ով աջակցություն էր ստանում սուննիներից։ Այս կուսակցությունը ավելի հակաաղանդավորական է, քան նրա հակառակորդները[125]։ Քրդական ցուցակում գերիշխում են երկու կուսակցություններ՝ Քրդական ժողովրդավարական կուսակցությունըՄասուդ Բարզանիի գլխավորությամբ և Քուրդիստանի հայրենասիրական միությունը Ջալալ Թալաբանիի գլխավորությամբ։ Երկու կուսակցություններն էլ աշխարհիկ են և սերտ կապեր ունեն Արևմուտքի հետ[125]։
2018 թվականին Չկայացած պետությունների ինդեքսի համաձայն՝ Իրաքը աշխարհում քաղաքական տեսանկյունից անկայուն պետությունների շարքում 11-րդն է[126][127]։ Իշխանության կենտրոնացումը Նուրի ալ-Մալիքիի ձեռքում և ընդդիմության նկատմամբ աճող ճնշումները անհանգստություն են առաջացրել՝ կապված Իրաքում քաղաքական իրավունքների ապագայի հետ[128]։ Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց է գրանցվել, և պետությունը մինչև 2013 թվականը բարձրացել է 11-րդ տեղ։ 2014 թվականի օգոստոսին ալ-Մալիքին իշխանությանը վերջ է դրվել։ 2014 թվականի օգոստոսի 14-ին նա հայտարարել է, որ նա մի կողմ է քաշվելու, որպեսզի Հայդեր ալ-Աբադին, ով նորանշանակ նախագահՖուադ Մասումի կողմից մի քանի օր առաջ առաջադրվել էր իբրև թեկնածու, կարողանա վերցնել իշխանությունը։ Մինչ այդ պահը ալ-Մալիքին կառչած էր իշխանությանը և նույնիսկ պահանջում էր, որ դաշնային դատարանըվետո դնի նախագահի առաջադրած թեկնածության վրա՝ այն համարելով սահմանադրության խախտում[129]։
Թրանսփարենսի ինթերնեշնլը հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը աշխարհում 8-րդ ամենակոռումպացված կառավարությունն է։ Կառավարության աշխատողների և աշխատավարձի քանակըՍադամ Հուսեյնի ժամանակներում եղած 1 միլիոնի փոխարեն 2016 թվականին դարձել է 7 միլիոն։ Նավթի գների անկմանը զուգընթաց կառավարության բյուջեի պակասորդը 2016 թվականի տվյալներով կազմել է ՀՆԱ-ի 25%-ը[130]։
1990-1991 թվականներիԾոցի պատերազմին հաջորդած ոչ թռիչքային գոտու հաստատումից ի վեր քրդերը ստեղծել են են իրենց ինքնավար շրջանը։
2005 թվականի հոկտեմբերին անցկացված հանրաքվեով հաստատվել է Իրաքի նոր սահմանադրությունը, կողմ է քվեարկել բնակչության 78%-ը, սակայն երկրի տարբեր շրջաններում կողմ քվեարկածների տոկոսը անհամաչափ է եղել[131]։ Նոր սահմանադրությանն աջակցում էին շիաներն ու քրդական համայնքը, սակայն այն մերժվում էր արաբ սուննիների կողմից։ Նոր սահմանադրության համաձայն 2005 թվականի դեկտեմբերի 15-ին անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել են Իրաքի երեք խոշոր էթնիկ խմբերը, ինչպես նաև ասորի և թուրքմեն փոքրամասնությունները։
1959 թվականի համար 188 օրենքը (Անձնական կարգավիճակի մասին օրենք)[132] դժվարացրել էբազմակնությունը, մորը իրավունք է տվել խնամակալության տակ վերցնել երեխային ամուսնալուծվելու դեպքում, արգելել է 16 տարեկանից ցածր ամուսնությունը[133]։ Քաղաքացիական օրենսգրքի առաջին հոդվածը ևս մատնանշում է իսլամական իրավունքը՝ որպես իրավունքի պաշտոնական աղբյուր[134]։ Իրաքը շարիաթական դատարաններ չունի, սակայն քաղաքացիական դատարաններում օգտագործում էՇարիաթը անձնական կարգավիճակի, ամուսնության և ամուսնալուծության հարցերի համար։ 1995 թվականին Իրաքը ներկայացրել է շարիաթով սահմանված պատիժներ մի շարք քրեական հանցագործությունների համար[135]։ Օրենսգիրքը հիմված է ֆրանսիական քաղաքացիական իրավունքի վրա, ինչպես նաև Շարիաթիսուննիական ևջաֆարիական (շիական) մեկնաբանության վրա[136]։
2004 թվականին Ժամանակավոր կոալիցիոն կառավարության գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Բրեմենրը ասել է, որ ինքըվետո է դնելու այն բոլոր սահմանադրական օրինագծերի վրա, որոնք շարիաթը որևէ կերպ փորձելու դարձնել օրենքի գլխավոր աղբյուր[137]։ Այս հայտարարությունը ընդգրկել է տեղական շիա կրոնավորների[138], և մինչև 2005 թվականըԱՄՆ-ն նահանջել է և թույլ տվել, որ շարիաթը որոշակի դերակատարում ունենա սահմանադրության մեջ՝ այսպիսով վերացնելով սահմանադրության օրինագծերի հարցով առաջացած փակուղին[139]։
Իրաքյան Քրեական օրենսգիրքը Իրաքի կանոնադրական օրենքն է։
Իրաքյան զորքի 14-րդ դիվիզիայի 53-րդ բրիգադի զինվորները իրենց վարժանքն ավարտելիս2018 թվականի մայիսի 3-ի դրությամբ Իրաքի վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ Գտնվում է Իրաքի կառավարության վերահսկողության տակ Գտնվում է Իրաքի քրդերի վերահսկողության տակ (Փեշմերգա)
Իրաքի անվտանգության ուժերը կազմված են մի շարք ուժերից՝ Ներքին գործերի նախարարության (որը վերահսկում է Ոստիկանության և Ժողովրդական զորահավաքային ուժերը) և Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի, որը ենթարկվում է անմիջապես Իրաքի վարչապետին, ով էլ վերահսկում է Իրաքի հատուկ գործողությունների ուժերը։ Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ են Իրաքի զորքը, Իրաքի օդային ուժերը և Իրաքի նավատորմը։Փեշմերգաները առանձին ուժեր են, որոնք հավատարիմ ենՔուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը։ Տարածաշրջանային կառավարությունն ու կենտրոնական կառավարությունը համաձայնության չեն եկել, արդյոք նրանք Բաղդադի իշխպանության տակ են և ինչ չափով[140]։
Իրաքյան զորքը հակաապստամբական ուժեր են, որոնք 2009 թվականի նոյեմբերի տվյալներով կազմված են 14 դիվիզիաներից, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է 4 բրիգադների[141]։ Այն համարվում է ապստամբությունների դեմ պայքարի ամենակարևոր գործիքը[142]։ Թեթև հետևակային բրիգադները զինված են փոքր զենքերով, գնդացիրներով, հակահրթիռային նռնակներով, թեթև զրահապատ մեքենաներով։ Մեքենայացված հետևակային բրիգադները զինված ենՏ-55 տանկերով ևԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենաներով[142]։ 2008 թվականի կեսերի դրությամբ լոգիստիկ խնդիրներից են մատակարարման հետ կապված ճգնաժամը և շարունակական մատակարարմանը խնդիրները[143]։
Իրաքյան ռազմաօդային ուժերի նպատակն է ցամաքային ուժերին ապահովել հետախուզությամբ, վերահսկողությամբ և զորքի տեղափոխման հարցերով։ Հետախուզական երկու էսկադրոնները օգտագործում են թեթև ինքնաթիռներ, ուղղաթիռային երեք էսկադրոնները հիմնականում զորքերի տեղափոխմամբ են զբաղվում և օդային տրանսպորտային մեկ էսկադրոնն օգտագործում է C-130 բեռնափոխադրող ինքնաթիռը զենք, զինամթերք և պաշարներ տեղափոխելու նպատակներով։ Այն ներկայումս կազմված է 3000 հոգանոց անձնակազմից։ Մինչև 2018 թվականը նախատեսվում է ընդլայնել անձնակազմը՝ այն հասցնելով 18 հազարի 550 ինքնաթիռներով[142]։
Իրաքյան նավատորմը 1500 նավաստիներից և սպաներից կազմված փոքր ուժ է, որը ներառում է 800 ծովային հետևակ և նախատեսված է ապստամբների ներթափանցումից ափամերձ շրջանների պաշտպանության համար։ Նավատորմը պատասխանատու է նաև օֆշորային նավթային շրջանների համար։ Նավատորմը կազմված է ափամերձ պահակային էսկադրիլիայից, հարձակողական նավերի էսկադրիլիայից և ծովային գումարտակից[142]։ Մինչև 2010 թվականը ռազմածովային ուժերը կազմված են եղել 2000-2500 հոգուց[144]։
ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ 2017 թվականին
2008 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Իրաքը համաձայնության են եկել Ռազմավարական շրջանակային համաձայնագրի[145] մասը կազմող Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի շուրջ[146]։ Ըստ համաձայնագրի՝ «Իրաքի կառավարությունը խնդրում է», որ ԱՄՆ ուժերը ժամանակավորապես մնան Իրաքում, որպեսզի «պահպանեն անվտանգությունն ու կայունությունը», և Իրաքը իրավասություն ունիԱՄՆ անձնակազմի նկատմամբ, երբ այն չի գտնվում ամերիկյան ռազմաբազաներում կամ էլ ծառայության մեջ չէ։
2009 թվականի փետրվարի 12-ին Իրաքը դարձել է Քիմիական զենքների արգելման մասին կոնվենցիայի 186-րդ անդամ պետությունը։ Այս պայմանագրի դրույթների համաձայն Իրաքը համարվում է անդամ, ով հայտարարել է, որ ունիքիմիական զենքերի պաշարներ։ Այն պատճառով, որ Իրաքը ուշ է միացել այս պայմանագրին, այն ազատված է քիմիական զենքերի ոչնչացման գոյություն ունեցող ժամանակացույցից։ Այժմ մշակվում են հատուկ չափորոշիչներ, որոնք պետք է կանոնակարգեն Իրաքի յուրահատուկ կարգավիճակը[147]։
2005 թվականից ի վեր Իրան-իրաքյան հարաբերությունները սկսել են զարգացում ապրել՝ պայմանավորված բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով։ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, ինչպես նաև Ջալալ Թալաբանին, հաճախակի այցեր են կատարելԻրան, որի նպատակն էր բարելավել երկկողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում։ 2009 թվականի դեկտեմբերին հակասություններ են առաջացել, երբ Իրաքը մեղադրել է Իրանին սահմանամերձ նավթահորը գրավելու մեջ[148]։
Թուրքիայի հետ հարաբերությունները բավականին լարված են՝ պայմանավորվածՔուրդիստանի տարածաշրջանային կառավարությամբ, բացի այդ Թուրքիայի ևՔրդական բանվորական կուսակցության միջև հակասությունները շարունակվում են[148]։ 2011 թվականի հոկտեմբերին թուրքական խորհրդարանը վերականգնել է այն օրենքը, ըստ որի թուրքական զինված ուժերը իրավունք ունեն հետապնդելու Իրաքի սահմանի շրջանում հայտնվաշ ապստամբներին[149]։
Վերջին տարիներին Իրաքի և այնտեղ բնակվող քրդական բնակչության միջև հարաբերությունները բավականին լարված են եղել, մասնավորապես 1980-ական թվականներինՍադդամ Հուսեյնի կողմից իրականացրած ցեղասպանական գործողության պատճառով։ 1990-ական թվականների սկզբին տեղի ունեցած ապստամբություններից հետո շատ քրդերի փախուստի են դիմել իրենց հայրենիքից, և Իրաքի հյուսիսային շրջաններում ստեղծվել են ոչ թռիչքային գոտիներ նոր հակասությունները կանխարգելելու նպատակով։ Չնայած պատմականորեն ձևավորված բարդ հարաբերություններին՝ որոշակի առաջընթաց է գրանցվել, երբ 2005 թվականին Իրաքը ընտրել է իր առաջին քուրդ նախագահին՝ Ջալալ Թալաբանիին։ Ավելին՝ սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայնքրդերենըարաբերենի հետ միասին Իրաքի պաշտոնական լեզուն է[150]։
ԻրաքումԼԳԲՏ իրավունքները դեռևս մնում են սահմանափակված։ Իրաքյան հասարակությունը շարունակում էհոմոֆոբ մնալհամասեռականության նկատմամբ[151]։ Մարդկանց թիրախավորելը իրենց սեռական կողմնորոշման համար դարձել է սովորական երևույթ և դա կատարվում է ընտանեկան պատվի անվան տակ։ Մարդկանց, ովքեր հագնվում են էմոյի նման, հաճախ շփոթում ենհամասեռամոլների հետ և հալածանքների են ենթարկում[152]։ 2008 և 2009 թվականներինBBC-ի և այլ արևմտյան ԶԼՄ-ների կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ հալածանքներն ավելի մեծ չափերի են հասել[153][154][155][156][157]։
Իրաքը կազմված է 19 նահանգներից (արաբերեն՝muhafadhat (եզակին՝muhafadhah),քրդերեն՝ پارێزگاPârizgah)։ Նահանգները իրենց հերթին բաժանվում են շրջանների (qadhas), որոնք էլ բաժանվում են ենթաշրջանների (nawāḥī)։Իրաքյան Քուրդիստանը (Էրբիլ, Դոհուկ, Սուլեյմանիյե և Հալաբջա) Իրաքի ներսում օրենքով սահմանված միակ շրջանն է, որն ունի իր կառավարությունը և պաշտոնական զորքերը՝Փեշմերգա։
Յուրաքանչյուր անձին հասնող ՀԱԱ-ն 1950-2008 թվականներին2006 թվականին Իրաքի արտահանումների քարտեզ
Իրաքի տնտեսության մեջ գերիշխող է նավթի արտադրությունը, որն ավանդաբար ապահովում է արտաքին առևտրաշրջանառությունից ստացվող եկամտի 95%-ը։ Տնտեսության այլ ճյուղերի զարգացվածության ցածր մակարդակի պատճառով գործազրկությունը կազմում է 18-30%, իսկ մեկ անձին հասնող միջինՀՆԱ-ն կազմում է 4000 դոլար[158]։ 2011 թվականի տվյալներով պետական սեկտորը ապահովել է աշխատատեղերի 60%-ը[159]։ Իրաքի տնտեսության մեջ գերիշխող տեղ ունեցող նավթի արտահանումը շատ քիչ աշխատատեղեր է ապահովում բնակիչների համար[159]։ Ներկայումս միայն կանանց առավել զարգացած զանգվածն է (2011 թվականին ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 22%) աշխատուժ հանդիսանում[159]։
Գնաճի մակարդակն Իրաքում
ՆախքանԱՄՆ-ի կողմից բռնազավթումը Իրաքի կենտրոնացված տնտեսությունը արգելում էր Իրաքի բիզնեսների օտարերկրյա սեփականության իրավունքը, իսկ խոշոր արդյունաբերությունները պետության ձեռքում էին գտնվում, և պետությունն օգտագործում էր շատ հարկեր և տուրքեր օտարերկրյա ապրանքների մուտքը թույլ չտալու համար[160]։ 2003 թվականին Իրաքի բռնազավթումից հետո Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը արագորեն սահմանել է մի շարք կարգեր, որոնց նպատակն էր սեփականաշնորհել Իրաքի տնտեսությունը և բացել այն օտարերկրյա ներդրումների համար։
2004 թվականի նոյեմբերի 20-ին վարկատու երկրների Փարիզի խումբը համաձայնվել է Իրաքի 42 միլիարդ դոլար պարտքի 80%-ը (33 միլիարդ) չեղարկել։ 2003 թվականի բռնազավթման շրջանում Իրաքի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 120 միլիարդ դոլար, իսկ մինչև 2004 թվականը հասել է 5 միլիարդի։ Պրատքի չեղարկումը կատարվելու է երեք փուլով․ երկու փուլում 30% և երրորդ փուլում՝ 20%[161]։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։
2011 թվականի փետրվարին Սիթիգրուփը Իրաքին ներառել է այն պետությունների շարքում, որոնք նկարագրվում են՝ իբրև «3G» պետություններ՝ պնդելով, որ այն ապագայում տնտեսական լուրջ աճ է գրանցելու[162]։
Իրաքի պաշտոնական արժույթը իրաքյան դինարն է։ Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը թողարկել է նոր մետաղադրամներ և թղթադրամներ, որոնցից թղթադրամները թողարկվել են Դե Լա Ռուի կողմից՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ[163]։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին CNBC-ով Ջիմ Քրամերի կողմից իրաքյան դինարի հաստատումը ավելի շատ հետաքրքրություն է առաջացրել ներդրումների համար[164]։
Բռնազավթումից 5 տարի անց կատարված հաշվարկների համաձայն ընդհանուր առմամբ 2,4 միլիոն ներքին տեղահանվածներ են եղել (Իրաքից դուրս կան ավելի քան 2 միլիոնփախստականներ), շուրջ 4 միլիոն իրաքցիներ ապահովված չէին ուտելիքով (երեխաները մեկ քառորդը ի ծնեթերսնված էին) և միայն իրաքցի երեխաների մեկ երրորդը հնարավորություն ուներ օգտվելու մաքուր խմելու ջրից[165]։
Ըստ Օտարերկրյա զարգացման ինստիտուտի միջազգային ՀԿ-ներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունը՝ թողնելով, որ իրենց աջակցությունը «լինի աստիճանական և հիմնականում գաղտնի՝ երբեմն հանդիպելով խոչընդոտների անվստահության, ոչ համակարգված ֆինանսավորման, սահմանափակ կարողության և տեղեկատվության պատճառով»[165]։ Միջազգային ՀԿ-ները թիրախավորվում էին և առաջին 5 տարիների ընթացքում 94 աշխատողներ են սպանվել, 248-ը՝ վիրավորվել, 24-ը՝ ձերբակալվել և 89-ը՝ առևանգվել[165]։
Նավթի պաշարներով, որը հաշվվում է 143.1 միլիարդ բարել, Իրաքը աշխարհում երրորդն էՎենեսուելայից ևՍաուդյան Արաբիայից հետո[166][167]։ Մինչև 2012 թվականի դեկտեմբերընավթարդյունաբերությունը օրական կազմել է 3,4 միլիոն բարել[168]։ Իրաքում փորվել է ընդամենը 2000 նավթահոր, մինչդեռ միայն Տեխասում փորված է շուրջ 1 միլիոն նավթահոր[169]։ Իրաքը համարվում էՕՊԵԿ-ի հիմնադիր երկրներից մեկը[170][171]։
1970-ական թվականներին Իրաքը օրական արդյունահանել է ավելի քան 3,5 միլիոն բարել նավթ, սակայն 1990 թվականին Քուվեյթի բռնազավթումից հետո Իրաքի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով երկրի նավթային սեկտորը բավականին վնաս է կրել։ Այս պատժամիջոցների համաձայն Իրաքը իրավունք չի ունեցել մինչև 1996 թվականը նավթ արդյունահանել, արդյունքումԾոցի առաջին պատերազմին հաջորդող տարիներին երկրի արտադրողականությունը նվազել է 85%-ով։ Այս պատժամիջոցները վերացվել են 2003 թվականին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացրած բռնազավթման արդյունքում իշխանությունից հեռացվել էՍադդամ Հուսեյնը, սակայն ընթացիկ հակամարտության պատճառով Իրաքի նավթային ռեսուրսների զարգացում տեղի չի ունեցել[172]։
2010 թվականի տվյալներով չնայած նավթային պաշարների անվտանգության ապահովման համար միլիարդավոր դոլարներ են ներդրվել՝ Իրաքը կարողանում է միան մասամբ բավարարել սպառողների պահանջները, որն էլ պատճառ է դառնում ամառային ամիսներին բողոքների ցույցերի[173]։
Իրաքի նավթի մասին օրենքը, որն առաջադրվել է 2007 թվականին Իրաքի ներկայացուցիչների խորհրդին, չի հաստատվել Իրաքի քաղաքական տարբեր խմբավորումների միջև առաջացած անհամաձայնությունների պատճառով[174][175]։
2007 թվականի մայիսին արված ԱՄՆ հետազոտության համաձայն անցյալ 4 տարիների ընթացքում օրական 100 հազարից մինչև 300 հազար բարել նավթ է յուրացվել կոռուպցիայի և մաքսանենգության արդյունքում[176]։ 2008 թվականին Ալ Ջազիրան հայտարարել է, որ Իրաքի նավթային պաշարներից ստացվող 13 միլիարդ դոլարի եկամուտը ԱՄՆ-ում սխալ է հաշվարկվել, որից 2,6 միլիարդ դոլարը առհասարակ չի հաշվվել[177]։ Որոշները հայտնում են, որ կառավարությունը նվազեցրել է պետական գնումների ժամանակ տարածված կոռուպցիոն ռիսկերը, սակայն կաշառակերությունը շարունակում է պահպանվել[178]։
2008 թվականի հունիսին Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է մեկ կամ երկու տարի շարունակ մենաշնորհային պայմանագիր կնքել Իրաքի նավթային ընկերության գործընկերներExxonMobil-ի,Ռոյալ Դաթչ Շել-ի,Total-ի ևBP-ի, ինչպես նաև Շեվրոնի և փոքր գործընկերությունների հետ, որոնք պետք է ծառայեին Իրաքի ամենամեծ ոլորտին[179]։ Ըստ Իրաքի նավթարդյունաբերության նախարար Հուսեյն աշ-Շահրիսթանիի՝ այս ծրագրերը չեղարկվել են սեպտեմբեր ամսին բանակցությունների ձգձգման արդյունքում, որի պատճառով այն չէր կարող իրականացվել նախատեսված ժամկետում։ ԱՄՆ որոշ սենատորներ ևս քննադատել են այս ծրագիրը՝ պնդելով, որ այն խոչընդոտում է ածխաջրածնային օրենքի ընդունմանը[180]։
2009 թվականի հունիսի 30-ին և դեկտեմբերի 11-ին Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը Իրաքի նավթային դաշտերի համար պայմանագրեր է առաջարկել տարբեր միջազգային նավթային կազմակերպությունների[181][182]։ Նավթային դաշտերը ներառում էին այնպիսի «հսկաների», ինչպիսիք են՝ Մաջնունի դաշտը, Հալֆայայի դաշտը, Արևմտյան Քուրնայի դաշտը և Ռումայլայի դաշտը[182]։BP և Չինաստանի ազգային նավթային ընկերությանը իրավունք էր տրվելու զարգացնելու Ռումայլան՝ Իրաքի նավթային դաշտերից ամենախոշորը[183][184]։
2014 թվականի մարտի 14-ին Միջազգային էներգետիկայի գործակալությունը նշում է, որ Իրաքի նավթից ստացվող եկամուտը փետրվար ամսին օրական ավելացել է կես միլիոն բարելովով և օրական հասել 3,6 միլիոն բարելի։ 1979 թվականից ի վեր՝ Սադդամ Հուսեյնի իշխանության գալուց հետո, Իրաքը այդքան շատ նավթ չի արդյունահանել[185]։ Սակայն 2014 թվականի հուլիսի 14-ին, երբ սկսվել է աշխարհիկ պայքարը,Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ուժերը գրավել են Բայի Հասանի ևՔիրքուքի նավթային դաշտերը երկրի հյուսիսային շրջաններում։ Բաղդադը դատապարտել է այս քայլը և սպառնացել «սարսափելի հետևանքներով», եթե չվերադարձնեն նավթային դաշտերը[186]։
ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն Իրաքի եկամտի 99%-ը ստացվում է նավթից[172]։
Ջրային պաշարները ևառողջապահությունը Իրաքում համարվում են շատ ցածր մակարդակի վրա։ Երեք տասնամյակ շարունակվող պատերազմները բնապահպանական իրազեկման սահմանափակության հետ մեկտեղ ոչնչացրել են Իրաքի ջրային ռեսուրսների կառավարման համակարգը։ Խմելու ջրի հասանելիությունը մեծապես տարբերվում է նահանգներում և քաղաքային ու գյուղական շրջաններում։ Ընդհանուր բնակչության 91%-ի համար խմելու ջուրը հասանելի է։ Սակայն գյուղական շրջաններում բնակչության ընդամենը 77%-ի համար է խմելուջուր հասանելի՝ ի տարբերություն քաղաքային շրջանների, որտեղ այն կազմում է 98%[187]։ Արտադրության ժամանակ մեծ քանակով ջրի կորուստ է լինում[187]։
2013 թվականի սեպտեմբերին քաղաքաշինության նախարարը հայտնել է, որ Իրաքը շարունակում է մնալ բնակարանային ճգնաժամի մեջ, քանի որ մինչև 2016 թվականը կառուցվել է ընդամենը 2,5 միլիոն բնակարան (5%)՝ չնայած շատ ենթակառուցվածքային նախագծեր են ստեղծվել[188]։
2009 թվականին ստեղծվել է Իրաքի բրիտանական բիզնես խորհուրդը։ Այն ստեղծել է Վինթերբորնի բարոնուհի Էմմա Նիկոլասը։
2009 թվականի օգոստոսին երկու ամերիկյան ընկերություններ Իրաքի կառավարության հետ համաձայնության են եկել՝ կառուցելու Բասրայի սպորտային քաղաքը՝ սպորտային նոր համալիրը։
2012 թվականի հոկտեմբերին էմիրաթական մի ընկերություն՝ Էմար փրոփերթիզը,համաձայնության է հասել Իրաքի քաղաքաշինության նախարարության հետ՝ կառուցելու և զարգացնելու բնակարանաշինական ու առևտրային նախագծերը։
2013 թվականի հունվարին էմիրաթական մի ընկերություն՝ Նախել փրոփերթիզը, համաձայնության է եկել՝ կառուցելու Ան-Նախել քաղաքը՝ ապագայի քաղաքԲասրայում։
2016 թվականի տվյալներով Իրաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 37,202,572[1]։ 1878 թվականին կատարված հաշվարկներով Իրաքի բնակչությունը եղել է ընդամենը 2 միլիոն[189]։ 2013 թվականին Իրաքի բնակչությունը հասել է 35 միլիոնը, որը հետպատերազմյան շրջանի համար բում էր[192]։
ՀամաձայնԿենտրոնական հետախուզական վարչության Փաստերի համաշխարհային գրքի համաձայն՝ հղում կատարելով Իրաքի կառավարության 1987 թվականի հաշվարկների վրա[158], Իրաքի բնակչության 75-80%-ըարաբ է, իսկ 15%-ը՝քուրդ[158]։ Ավելին՝ հաշվարկների համաձայն այլ փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 5%-ը, այդ թվումթուրքմեններ,եզդիներ, շաբաքներ,բեդվիններ,ասորիներ,գնչուներ,չերքեզներ,չեչեններ, դաղստանցիներ ևպարսիկներ[158]։ Սակայն Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ 1987 թվականի, ինչպես նաև 1967, 1977 և 1997 թվականներիմարդահամարի տվյալները «շատ խնդրահարույց են վարչակարգի մանիպուլյացիաների պատճառով», քանի որ Իրաքի քաղաքացիները իրավունք ունեին իրենց սեփականությունը ներկայացնել կա՛մ որպես արաբ, կա՛մ քուրդ[193]։ Արդյունքում՝ սա էթնիկ փոքրամասնությունների թվաքանակի վերաբերյալ թյուր կարծիք է ձևավորել, մասնավորապես Իրաքի երրորդ ամենախոշոր էթնիկ խմբի՝ թուրքմենների վերաբերյալ[193]։
Եվրոպական խորհրդի հետազոտության ծառայության հրատարակած զեկույցի համաձայն 2015 թվականին Իրաքում եղել են 24 միլիոն արաբներ (15 միլիոնշիաներ 9 միլիոնսուննիներ), 4 միլիոն սուննի քրդեր, 3 միլիոն իրաքյան թուրքմեններ, 1 միլիոն սևամորթ իրաքցիներ, 500 հազարքրիստոնյաներ (այդ թվում ասորիներ ևհայեր), 500 հազար եզդիներ, 250 հազար շաբաքներ, 50 հազար գնչուներ, 3000 մանդեաներ, 2000 չեչեններ, չերքեզներ և դաղստանցիներ, 1000 բահաիներ և շատ քիչհրեաներ[194]։
Իրաքի հարավային շրջաններում ապրում են ավելի քան 20 հազար հովտային արաբներ[195]։
Իրաքում ապրում են շուրջ 2500 չեչենական համայնք[196]։
Հարավային Իրաքում աֆրիկյան արմատներով իրաքցիների համայնք կա․ այն ձևավորվել է Իսլամական խալիֆայությունում 9-րդ դարում Զանջի ապստամբության ժամանակ գոյություն ունեցող ստրկատիրական սովորույթի արդյունքում։ Բասրան համարվել է կարևորագույն նավահանգիստը։ Այն Արաբական պլատֆորմի ամենաբնակեցված երկիրն է[197]։
Հայ-իրաքյան առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից, երբ ներկայիս Իրաքի տարածքում (Միջագետք) կային հայկական գաղթավայրեր, որոնք մարդաշատ չլինելով, երբեմն-երբեմն աշխուժացել են պատմական նպաստավոր պայմաններում։Աբբասյան խալիֆայության շրջանում (VIII—XIII դարեր) բարգավաճել է հատկապեսԲաղդադի հայ համայնքը։ Հաշվի առնելովԲասրայում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը՝1222 թվականին հիմնվել է հոգևոր թեմ։ Սակայն հայ գաղութը սկսել է ստվարանալ XVII դարի սկզբին, երբ Իրաք են եկելշահ Աբասի բռնագաղթով տեղահանված ևԹուրքիայում ջալալիներից հալածված բազմաթիվ հայեր։ Հետագայում իրաքահայ համայնքը համալրվել էԱռաջին համաշխարհային պատերազմի արհավիրքներից փրկված հայ տարագիրներով։1920-ական թվականների սկզբին Իրաքում ապաստան է գտել շուրջ 90 հազար հայ գաղթական։ Ավելի ուշ նրանց մի մասը հեռացել է Իրաքից, մի մասն էլ՝ հայրենադարձվել (1947-1948)Խորհրդային Հայաստան։ Այժմ (2015) իրաքահայերի թիվը մոտ 25 հազար է, որոնցի շուրջ 19 հազարը բնակվում էԲաղդադում, 3 հազարը՝Բասրայում, մնացածը՝Մոսուլում,Քիրքուքում, Խանաքինում, Հաբբանիայում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով (փականագործներ, դարբիններ, մեխանիկներ, դերձակներ և այլն), կան նաև բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, պետական ծառայողներ։ Իրաքահայ համայնքը ղեկավարում են Առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգային կալվածքները վերահսկող, եկեղեցական հանձնաժողովները։ Իրաքում հայկական կուսակցություններից միայն իր գործունեությունն է ծավալումՀայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Առաջին հայերեն հանդեսը՝ «Փունջ»-ը, Իրաքում լույս է տեսել1890-1892 թվականներին՝Բաղդադում հիմնված (1874) հայկական տպարանում, այնուհետև՝ «Տիգրիս», «Գոյամարտ» (1948-1959) հանդեսները։ Իրաքում գործում է 2 հայկական եկեղեցի (Բաղդադում ևԲասրայում), իրաքահայ թեմը էջմիածնական է։ Գործող 5 հայկական դպրոցներում (Բաղդադում,Բասրայում,Մոսուլում, Քիրքուքում), պետական հրահանգի համաձայն, միայն հայոց լեզուն և կրոնն են դասավանդվումհայերեն։ Իրաքահայ հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում ենՀԲԸՄ իրաքյան մասնաճյուղը (1911 թվականից), Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) են։ Գործում են «Կոմիտաս» երգչախումբը և ինքնագործ այլ խմբեր։
Իրաքում օգտագործվող հիմնական լեզուներն են միջագետքյանարաբերենը ևքրդերենը, ինչպես նաևթուրքերենի բարբառներից իրաքյան թուրքմեներենը, օգտագործվում են նաև նեոարամեական լեզուները (մասնավորապես ասորերեն և նեո արամերեն)[198]։ Արաբերենը և քրդերենը արաբատառ է։ 2005 թվականից ի վեր թուքմենները արաբատառից անցում են կատարել թուրքական այբուբենին[199]։ Ավելին՝ նեոարամական լեզուները օգտագործում են ասորական այբուբենը։
Քուրդ երեխաները Սուլայմանիյայում։
Այլ փոքրամասնությունների լեզուներից են մանդայերենը, շաբաքին,հայերենը, չերքեզերենը ևպարսկերենը։
Նախքան 2003 թվականի բռնազավթումը արաբերենը միակ պաշտոնական լեզուն էր։ 2004 թվականի հունիսին Իրաքի նոր սահմանադրության հաստատումից հետո թե՛ արաբերենը, թե՛ քրդերենը պաշտոնական լեզուներ են համարվել[200], մինչդեռ ասորական նեոարամեերենը և թուրքերենի թուրքմենական բարբառը (սահմանադրության մեջ հիշատակվում են ասորերեն և թուրքմեներեն անունով) համարվել են տարածաշրջանային լեզուներ[201]։ Ավելին՝ ցանկացած շրջան և նահանգ կարող է պաշտոնական հռչակել այլ լեզուներ, եթե բնակչության մեծամասնությունը հաստատում է այն ընդհանուր հանրաքվեով[202]։
Ըստ Իրաքի սահմանադրության՝
Արաբերենը և քրդերենը Իրաքի պաշտոնական լեզուներն են։ Իրաքցիների իրավունքը, ովքեր ցանկանում են կրթել իրենց երեխաներին մայրենի լեզվով, օրինակ՝ թուրքմեներեն, ասորերեն և հայերեն, կերաշխավորվի պետական կրթական հաստատություններում՝ համաձայն կրթական ուղենիշերի, կամ ցանկացած այլ լեզու՝ մասնավոր կրթական հաստատություններում[203]։
Իրաքում հիմնականում աբրահամյան կրոններն են տարածված՝ իսլամ՝ 99% (շիաներ՝ 55-60%, սուննիներ՝ 40%), քրիստոնյաներ՝ շուրջ 0,1%, եզդիներ՝ շուրջ 0,1%, մանդեանիզմ՝ շուրջ 0,1%, բահաի՝ շուրջ 0,1%, հեթանոսություն՝ շուրջ 0,1%, հինդուիզմ՝ շուրջ 0,1%, բուդդայականություն՝ շուրջ 0,1%, հուդայականություն՝ շուրջ 0,1%, ժողովրդական կրոններ՝ շուրջ 0,1%, այլ՝ շուրջ 0,1%[158]։ Իրաքի բնակչությունը խառն է՝սուննիներ ևշիաներ։ Իրաքում Կենտրոնական հետախուզական վարչության Փաստերի համաշխարհային գրքի հաշվարկների համաձայն Իրաքի մուսուլմանների 65%-ը շիաներ են, իսկ 35%-ը՝ սուննիներ[158]։ 2011 թվականին Փյու հետազոտական կենտրոնի հաշվարկների համաձայն Իրաքի մուսուլմանների 51%-ը՝ շիաներ են, 42%-ը՝ սուննիներ, մինչդեռ 5%-ը իրենց համարում են «պարզապես մուսուլման»[205]։ Սուննի մուսուլմանները, որոնք 36 միլիոնի մեջ 12-13 միլիոն են կազմում, ներառում են արաբներին, թուրքմենների մեծ մասին և քրդերին։
Սուննի բնակչությունը դժգոհում է, որ կառավարության կողմից բոլոր ոլորտներում ենթարկվում էխտրականության։ Սակայն նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին հերքել է, որ նման խտրականություն է եղել[206]։ Քրիստոնյաները ապրել են այս տարածքներում շուրջ 2000 տարի, և նրանցից շատերը ձևավորվել են նախաարաբական հնագույն միջագետքցիներից-ասորիներից[207]։ 1987 թվականին նրանք կազմել են շուրջ 1,4 միլիոն կամ հաշվված բնակչության 8%՝ 16,3 միլիոն, 1947 թվականին՝ 550 հազար կամ բնակչության 12%՝ 4,6 միլիոն[208]։
Նեո արամեերեն խոսող բնիկ ասորիները, որոնց մեծ մասըԱսորական կաթոլիկ եկեղեցու,Ասորական ուղղափառ եկեղեցու, Ասորական հոգեգալստականների եկեղեցու, Արևելքի հնագույն եկեղեցու, Արևելքի ասորական եկեղեցու,Քաղդեական կաթոլիկ եկեղեցու համախոհներ էին, կազմում են քրիստոնեական բնակչության մեծ մասը։ Քրիստոնյա բնակչության թվերը հաշվարկների արդյունքում 20-րդ դարի 8-12%-ից 2008 թվականին հասել է 5%-ի կամ 1,6 միլիոնի։ Պատերազմի սկզբին Իրաքի քրիստոնյաների մեծ մասը փախուստի է դիմել հարևան երկրներ և հավանաբար հետ չեն եկել՝ չնայած բավականին շատերը գաղթում էին պատմական ասորական հայրենիք՝ Քուրդիստանի ինքնավար շրջան[209][210]։
Քիչ քանակով կան նաև էթնո-կրոնական փոքրամասնություններ՝ մանդեացիներ, շաբաքներ, յարսաններ ևեզդիներ։ Նախքան 2003 թվականը նրանց ընդհանուր քանակը կազմել է 2 միլիոն, մեծամասնությունը կազմում էին յարսանները՝ ոչ իսլամական էթնիկ խումբ, որի արմատները գնում են մինչև նախաիսլամական և նախաքրիստոնեական կրոններ։ Վերջին տարիներին գրանցվել է հեթանոսության ընդունման 100 հազար դեպք։ Իրաքի հրեական համայնքը, որը կազմել է 1941 թվականին 150 հազար, հեռացել է երկրից[211]։
Շիաների համար աշխարհի ամենասուրբ վայրերից երկուսը գտնվում են Իրաքում՝ Նաջաֆ ևՔերբելա[212]։
Բնիկ իրաքցիների ցրվածությունը այլ երկրներում հայտնի է Իրաքի սփյուռք անունով։ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ հաշվարկների համաձայն շուրջ 2 միլիոն իրաքցիներ փախուստի են դիմել երկրից 2003 թվականին Իրաքի բազմազգ բռնազավթման արդյունքում, հիմնականում՝Սիրիա ևՀորդանան[213]։ Ներքին տեղահանվածների մշտադիտարկման կենտրոնը հաշվարկել է, որ լրացուցիչ 1,9 միլիոն մարդ երկրում ներքին տեղահանված է[214]։
2007 թվականին ՄԱԿ-ը ասել է, որ Իրաքի միջին խավի շուրջ 40%-ը փախուստի է դիմել շարունակական հալածանքների պատճառով և ցանկություն չունի հետ վերադառնալ[215]։ Փախստականները խրված էին աղքատության մեջ, քանի որ նրանց արգելված էր աշխատել իրենց հյուրընկալող երկրում[216][217]։ Վերջին տարիներին սփյուռքը սկսել է վերադառնալ աճող անվտանգության շնորհիվ․ Իրաքի կառավարությունը հայտարարում է, որ միայն 2007 թվականի հոկտեմբերին 46 հազար փախստականներ իրենց տներ են վերադարձել[218]։
2011 թվականին շուրջ 3 միլիոն իրաքցիներ տեղահանվել են, որոնցից 1,3 միլիոնը՝ Իրաքի ներսում և 1,6՝ միլիոնը հարևան երկրներում՝ հիմնականում Սիրիայում և Հորդանանում[219]։ 2003 թվականի ԱՄՆ ներխուժման արդյունքում երկիր քրիստոնյաների մեծ մասը հեռացել է երկրից[220][221]։ Համաձայն ԱՄՆ քաղաքացիություն և ներգաղթի ծառայությունների վիճակագրության 2011 թվականի մայիսի 25-ի դրությամբ 58,811 իրաքցիներ ստացել են փախստականի կարգավիճակ[222]։
Քաղաքացիական պատերազմից խուսափելու համար տարբեր ազգությունների պատկանող 160 հազար սիրիացի փախստականներ 2012 թվականից ի վեր հեռացել են Իրաքից[223]։ Սիրիայում սրվողքաղաքացիական պատերազմը հանգեցրել է բավականին շատ իրաքցիների վերադարձի իրենց հայրենի երկիր[224]։
2010 թվականին պետությունըՀՆԱ-ի 6,84%-ը ծախսել է առողջապահության վրա։ 2008 թվականին յուրաքանչյուր 10 հազար բնակչին հասնում էր 6,96 բժիշկ և 13,92 բուժքույր[225]։ 2010 թվականին կյանքի տևողությունը 68,49 էր կամ տղամարդկանց համար 65,13, իսկ կանանց համար՝ 72,01[226]։ Սա, իհարկե, անհամեմատելի է 1996 թվականի ցուցանիշից՝ 71,31[227]։
1970-ական թվականներից Իրաքը զարգացրել է կենտրոնական առողջապահական համակարգ՝ օգտագործելով հիվանդանոցային, բուժական խնամքի մոդել։ 2003 թվականի հուլիսի տվյալներով Իրաքին անհրաժեշտ էին մեծ քանակությամբ ներկրված դեղեր և բժշկական սարքավորումներ, նույնիսկ բուժքույրներ, որոնք վճարվում էին նավթի արտահանումից ստացված եկամտից։ Ի տարբերություն այլ աղքատ երկրների, որոնք կենտրոնանում էին զանգվածային առողջապահության վրա՝ պգտագործելով հասարակ բուժաշխատողներ, Իրաքը զարգացնում էր բարդ հիվանդանոցների արևմտականացած համակարգ՝ առաջնակարգ բժշկական ընթացակարգերով, պորֆեսիոնալ բժիշկներով։ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն նախքան 1998 թվականը քաղաքային բնակչության 97%-ի և գյուղական բնակչության 71%-ի համար հասանելի էր հիմնական անվճար առողջապահությունը, հիվանդանոցների մահճակալների 2%-ը մասնավոր սկզբունքներով էին ապահովված[228]։
ՄինչՄԱԿ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների ենթարկվելը Իրաքը արդեն ունեցել է արաբական բավականին զարգացած և հաջողակ կրթական համակարգ[229]։ Սակայն այն այս ժամանակաշրջանում հետընթաց է ապրել իր կրթական հաջողությունների մեջ[229]։ Որոշներն ասում են, որ պատժամիջոցները, դիտմամբ կամ էլ առանց դիտավորության, վնասում են կրթական համակարգը, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում երեխաների վրա[229]։ Անկախ այն բանից սա ճշմարիտ է, թե ոչ,ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրաքի կրթական համակարգը զարգացման և բարելավման տեղ ունի[230]։
Հազարամյակի ավարտին շատ երկրներ, այդ թվում նաև Իրաքը, փորձ են կատարել մասնակցություն ունենալ Հազարամյակի զարգացման նպատակներին, որի նպատակը թույլ զարգացած երկրներին աջակցություն ցուցաբերելն էր։ Իրաքում գլխավոր նպատակներից մեկն էր համալսարանական կրթության ապահովումը ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավաքած փաստերի փորձում են ցույց տալ, թե որչափ է Իրաքը իր նպատակին հասել[230]։
Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրի ներդրումից հետո Իրաքի կրթությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել[230]։ Օրինակ՝ 2000-2012 թվականների ընթացքում կրթական հաստատություններ ընդունվածների քանակը կրկնապատկվել է[230]։ Այն 3,6 միլիոնից դարձել է 6 միլիոն[230]։ 2015-2016 թվականների վիճակագրությունը ցույց է տվել, որ գրեթե 9,2 միլիոն երեխա դպրոցում է սովորում[230]։ Ամեն տարի ընդունվողների ընդհանուր քանակն աճել է և կազմում է 4,1%[230]։ Այս կտրուկ աճը ցույց է տալիս, որ Իրաքում կրթության հասանելիության առումով բավականին առաջընթաց է գրանցվել։
Այնուամենայնիվ, միջնակարգ կրթության մեջ աշակերտների թվի կտրուկ աճը որոշ չափով բացասական ազդեցություն է ունեցել կրթական համակարգի վրա[230]։ Կրթության համար նախատեսվող բյուջեն կառավարության ծախսերի միայն 5,7%-ն է կազմում և շարունակում է մնալ այս ցածր ցուցանիշի վրա[230]։ Կրթության ոլորտում կատարվող ներդրումները ևս սկսել են նվազել[230]։ Արդյունքում, կրթության ոլորտում Իրաքը Մերձավոր Արևելքում ամենավերջին տեղն է զբաղեցնում[230]։ Կրթությանը հատկացվող ֆինանսավորումը ավելի է դժվարացնում կրթության որակի և ռեսուրսների ապահովման և բարելավման հարցը[230]։
Միևնույն ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստուգումներ է անցկացրել կրթական ծախսերի վերաբերյալ և պարզել, որ տրամադրված գումարի մեծ մասը անիմաստ է օգտագործվել[230]։ Նրանք նկատել են, որ կրթական հաստատություններից դուրս եկողների և նույն դասարանում մնացածների թվաքանակը կտրուկ աճել է[230]։ Թե՛ Իրաքում և թե՛ Իրաքյան Քուրդիստանում դուրս եկողների մոտավորապես 1,5-2,5% են կազմել[230]։ Կրթական հաստատություններից դուրս եկող աղջիկների և տղաների թիվն անհավասար է[230]։ Եթե տղաները կազմում են մոտավորապես 16,5%, ապա աղջիկները՝ 20,1%, որը կարող է լինել ֆինանսական կամ ընտանեկան դրության արդյունք[230]։ Նույն դասարանում մնացողները կազմում են ընդհանուր սովորողների 17%-ը[230]։ Յուրաքանչյուր աշակերտի համար վճարվում է 1100 դոլար[230]։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դուրս եկող կամ նույն դասարանում մնացող աշակերտի պատճառով 1100 դոլարի կորուստ է լինում[230]։ Արդյունքում՝ 2014-2015 ուստարվա ընթացքում կրթական ֆոնդի 20%-ի կորուստ է եղել նույն դասարանում մնացածների և դուրս եկող աշակերտների պատճառով[230]։
Դուրս եկող կամ նույն դասարանում մնացողները չեն հասկանում այս ամենի տնտեսական վնասը[230]։ ՅՈՒՆԻՍԵՖ նշում է, որ դպրոցում մնալը, փաստորեն, ավելացնում է աշակերտի և նրա ընտանիքի հարստությունը[230]։ Բացի այն, որ սա բավականին բարդացնում է կրթական համակարգի վիճակը, այն նաև խանգարում է անհատին՝ ունենալ ավելի բարձր վաստակ ցանկացած կարիերա սկսելիս[230]։
Այլ վիճակագրությունների համաձայն տարածաշրջանային տարբերությունները կարող են ևս ազդեցություն ունենալ միջնակարգ կրթական հաստատություններում ընդգրկված աշակերտների թվաքանակի վրա[230]։ Օրինակ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ հակամարտության շրջան Սալահ ադ-Դինում «դպրոցական տարիքի երեխաների 90%-ը» չի հաճախում դպրոց[230]։ 2014 թվականին հակամարտության սրմանը զուգահեռ դպրոցները որոշ մասը վերածվել է փախստականների ապաստարանների կամ ռազմաբազաների[231]։ Կրթության համար նախատեսված միջոցները ավելի սուղ են դառնում, և դա ավելի է դժվարացնում աշակերտների ուսում ստանալու և կրթությունն ավարտելու գործը[231]։ Այնուամենայնիվ, 2017 թվականին փորձ է կատարվել վերաբացել 47 դպրոցներ, որոնք նախկինում փակվել էին[232]։ Մոսուլում ամենամեծ հաջողությունն է գրանցվել, որտեղ 380 000 հոգի դպրոց է գնում[232]։ Կապված այն հանգամանքի հետ, թե որտեղ են ապրում երեխաները, կրթության հնարավորությունները կարող են սահմանափակ լինել։
Որոշակի տարբերություն կա նաև աղջիկների և տղաների հաճախելիության մեջ[230]։ 2013-2014 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարզել է, որ դպրոց հաճախող տղաների թիվը 5 միլիոն է, մինչդեռ աղջիկների թիվը 4.2 միլիոն է կազմում[230]։ Դպրոց չհաճախող աղջիկները կազմում են 11%, իսկ տղաները դրա կեսն են[230]։ Կրթական հնարավորությունների առումով աղջիկների և տղաների միջև որոշակի բաց է առկա[230]։ Այնուամենայնիվ, դպրոց ընդունվող աղջիկների թիվը ավելի արագ է աճում, քան տղաների[230]։ 2015-2016 թվականներին դպրոց ընդունվող աղջիկների թիվը ավելացել է 400 000-ով նախորդ տարվա համեմատ, և նրանց մեծ մասը բուն Իրաքում են[230]։ Բացի այդ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարզել է, որ այս աճը նկատվել է բոլոր տեսակի կրթական մակարդակներում[230]։ Ուստի շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում աղջիկների և տղաների միջև այս տարբերությունը վերանա, և կրթության մեջ հավասարություն լինի։
Չնայած ներկայացված թվերը ցույց են տալիս, որ հիմնական կրթական հաստատություններ ընդունվողների թիվը աճել է, սակայն ընդհանուր առմամբ բավականին շատ երեխաները են դուրս մնում կրթական համակարգից[230]։ Նրանց մեծ մասը Սիրիայում կոնֆլիկտի և ԻԼԻՊ-ի գործողությունների պատճառով առաջացած ներքին տեղահանվածներ են[230]։ Սա դժվարություն է առաջացրել այս երեխաների համար, ովքեր նույնիսկ փորձում են շարունակել իրենց կրթությունը[230]։ Շուրջ 355 000 տեղահանված երեխաներ ներառված չեն կրթական համակարգում[230]։ Այս երեխաներից շուրջ 330 000 ապրում է բուն Իրաքում[230]։ Ներքին տեղահանված երեխաների թվաքանակը շարունակում է բարձր մնալ բուն Իրաքում, քան այլ վայերում, օրինակ՝Իրաքյան Քուրդիստանում[230]։
Չնայած դպրոց ընդունվողների թվաքանակը աստիճանաբար աճում է՝ կրթական միջոցները շարունակում են սուղ մնալ[230]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ կրթական համակարգում առանց ծախսերի մեծացման հնարավոր չէ բարձրացնել կրթության որակը[230]։ 2000-ական թվականների սկզբինՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության միջազգային բյուրոն նշել է, որ Իրաքի դպրոցները ունեն մի շարք հիմնային խնդիրներ՝ դպրոցի շինությունները, ուսուցիչների թիվը, ստանդարտ ուսումնական պլանի առկայությունը, դասագրքերը և տեխնիկական միջոցները, որոնք էլ կարող են բարելավել կրթական մակարդակը[229]։ Ուսուցիչները կարևոր ռեսուրս են հանդիսանում, ովքեր, սակայն, աշակերտների թվի աճին զուգահեռ սկսում են ավելի շատ լարվածության տակ դրվել[230]։ Իրաքում ավելի արագ է աճում դպրոց ընդունվողների քանակը, քան ուսուցիչների[230]։ Ուսուցիչները ստիպված են լինում ավելի շատ աշակերտների ընդունել, որն էլ ավելի է լարում ուսուցիչների դրությունն ու ազդում կրթության որակի վրա[230]։ Մեկ այլ կրթական ռեսուրս է գրադարանը, որը կարող է բարձրացնել գրագիտության մակարդակը և զարգացնել կարդալու մշակույթը[233]։ Այնուամենայնիվ, այս ամենը կարող է կատարվել միայն կրթության վերակազմավորման միջոցով[233]։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի շատ մանրամասներ է տրամադրել այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են Հազարամյակի զարգացման նպատակին հասնելու համար[230]։ Այս քայլերի մեծ մասն առնչվում է կրթական համակարգի վերակազմավորման, կրթության որակի բարձրացման և աղջիկների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծման հետ[230]։
Կենտրոնական հետախուզական վարչության Փաստերի համաշխարհային գրքի հաշվարկներով 2000 թվականին չափահասների շրջանումգրագիտության մակարդակը եղել է տղամարդկանց մոտ 84%, իսկ կանանց մոտ՝ 64%, 2000-2008 թվականներինՄԱԿ-ի հաշվարկների համաձայն այս ցուցանիշների որոշակի անկում է նկատվել 15-24 տարեկան իրաքցիների մոտ՝ կազմելով՝ 84.8-82,4%[234]։ Ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը Իրաքում կրթական համակարգի ոլորտում արմատական բարեփոխումներ է կատարել․ ուսումնական ծրագրից հանվել է բահաիստական գաղափարախոսությունը և որոշ չափով բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը, որը անտեսվում էր 1990-ական թվականներիՀուսեյնի վարչակարգի շրջանում։ 2003 թվականին Իրաքի 15000 դպրոցների 80%-ը վերանորոգման կարիք ուներ և չէր համապատասխանում տարրական սանիտարական պահանջներին, իսկ շատերը նույնիսկ չունեին գրադարան և լաբորատորիա։
Ուսանողները Բասրայի համալսարանի բժշկական քոլեջում, 2010 թվական։
Պարտադիր կրթությունը մինչև 6-րդ դասարան է, որից հետո աշակերտները հանձնում են քննությունը, որով էլ որոշվում է, թե արդյոք շարունակելու են կրթությունը բարձր դասարաններում, թե ոչ։ Իհարկե քննությունը չհանձնողների համար կա արհեստագործական ուղին, սակայն շատ քչերն են ընտրում այս տարբերակը, քանի որ այն զարգացած չէ։ 7-րդ դասարանից սկսած տղաները և աղջիկները սովորաբար հաճախում են առանձին դպրոցներ։
2005 թվականին հետագա բարեփոխումների համար հիմնական խոչընդոտները շատ շրջաններում անվտանգության, ուսուցիչների և ադմինիստրատորների համար պատասխանատվության կենտրոնացված համակարգի բացակայությունն էին, ինչպես նաև այն, որ նախորդ 30 տարիներին համակարգը գործել էր մեկուսացման մեջ։ Շատ քիչ մասնավոր դպրոցներ կան Իրաքում։ 2003 թվականի ներխուժումից առաջ բարձրագույն կրթական հաստատություններում սովորում էր շուրջ 240 000 մարդ։
Համաշխարհային համալսարանների վեբոմետրիկ վարկանիշի համաձայն երկրի ամենաառաջատար համալսարաններն են Դոհուկի համալսարանը (աշխարհում 1717-րդը), Բաղդադի համալսարանը (3160-րդը) և Բաբելոնի համալսարանը (3946-րդը)[235]։
Առաջին հերթին Իրաքը հայտնի էմակամի հարուստ ժառանգությամբ, որը բանավոր ձևով սերնդեսերունդ փոխանցվել էր և անկոտրում շղթայի պես հասել մինչև մեր օրեր։ Մակամ ալ-Իրաքին համարվում է մակամի ամենանշանավոր և կատարյալ ձևը։ Ալ-Մակամ ալ-Իրաքին բանաստեղծությունների հավաքածու է, որը գրված է կա՛մ դասական արաբերենի 16 մետրերից մեկով կամ Իրաքյան բարբառով (զուհայրի)[236]։ Այս արվեստի ձևը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է՝ որպես «մարդկության ոչ նյութական հարստություն»[237]։
20-րդ դարի սկզբին Իրաքի ամենահայտնի երգիչները հրեաներն էին[238]։ 1936 թվականին Իրաքի ռադիոն ստեղծվել է ամբողջությամբ հրեական անսամբլից՝ բացի հարվածային գործիքների նվագողից։ Բաղդադի գիշերային ակումբներում անսամբլները կազմված ենուդից,քանոնից և երկուհարվածային գործիքներից, մինչդեռ ռադիոյում օգտագործվում էր նաև նայ ևթավջութակ[238]։
1930-1940-ական թվականների ամենահայտնի երգիչը հավանաբար հրեա Սալիմա փաշան է (ավելի ուշ՝ Սալիմա Մուրադ)[238][239]։ Փաշայի նկատմամբ հարգանքը և հրապուրանքը անսովոր էին, քանզի այդ ժամանակ ամոթալի էր համարվում կանանց հանրային ներկայացումը, և երգչուհիների մեծ մասին հավաքում էինհասարակաց տներից[238]։
Իրաքի ամենահայտնի երգահանը Էզրա Ահարոնն է, ով ուդ էր նվագում, մինչդեռ ամենահայտնի գործիքավորողը Դաուդ ալ-Քուվայթին էր։ Դաուդը և իր եղբայր Սալեհը Իրաքի ռադիոկայանի համար ստեղծել են պաշտոնական անսամբլ և պատասխանատու էին թավջութակն ու նայը ավանդական անսամբլին ներկայացնելու համար[238]։
Իրաքի կարևոր մշակութային նշանակություն ունեցող հաստատություններից է Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, որի փորձերը և կատարումները ժամանակավորապես ընդհանվել էին Իրաքի բռնազավթման ժամանակ։ Ազգային թատրոնի շենքը կաղապտվել է 2003 թվականի բռնազավթման ժամանակ, սակայն փորձեր են կատարվում վերականգնել այն։ 1990-ական թվականներին, երբՄԱԿ-ի պատժամիջոցներով սահմանափակվել է օտարերկրյա ֆիլմերի ցուցադրությունը, կենդանի թատրոնները զարգացում են ապրել։ Ավելի քան 30 կինոթատրոններ վերածվել են կենդանի բեմահարթակների, որտեղ ցուցադրվում էին ամենատարբեր տեսակի կատակերգություններ և ողբերգություններ։
Բաղդադում մշակութային կրթություն առաջարկող հաստատություններից են՝ Երաժշտության ակադեմիան, Գեղեցիկ արվեստների ինստիտուտը և Բաղդադի երգի և բալետի դպրոցը։ Բաղդադում կան նաև մի շարք թանգարաններ՝ Իրաքի ազգային թանգարանը, որտեղ գտնվում է հնագույն Իրաքի քաղաքակրթությունների արվեստի գործերի և հնությունների ամենամեծ և գեղեցիկ հավաքածուն, որոնցից շատերը գողացվել են Իրաքի բռնազավթման ժամանակ։
Մայրաքաղաք Նինուսը կամՆինվեն գրավվել էՄարաստանի կողմիցԿիաքսարի օրոք՝Քսենոֆոնի՝ այս տարածքով անցնելուց մոտ 200 տարի հետո։ Այն թաղված է մնացել մինչև 1845 թվականը, երբ Բոթան և Լայարդը հայտնաբերել են այն ասորական քաղաքների ավերակների մեջ։ Հիմնական մնացորդները Խորասաբադինն են, որը գտնվում էՄոսուլից 16 կմ հեռավորության վրա, Նիմրուդինն են, որը ենթադրվում է, որ հնագույն Քալահն է, և Քոյունջիքինը, որը շատ հավանական է՝ հենց Նինվեն է։ Այս քաղաքներում գտնվել են մի շարք հսկայական շինությունների մնացորդներ, որոնք հավանաբար եղել են պալատ-տաճարներ։ Դրանք հիմնականում կառուցված են եղել արևի տակ չորացած աղյուսներից, և այն, ինչ պահպանվել է, միայն պատերի ներքևի հատվածներն են, որոնք զարդարված են քանդակներով և նկարներով, կան սալահատակից պահպանված հատվածներ, որոշ փաստեր ցույց են տալիս, որ եղել է նաև ջրահեռացման համակարգ։
2003 թվականին պետության նկատմամբ հաստատված հսկողության վերացումից հետո Իրաքում մամուլը սկսել է մեծ վերելք ապրել։ ԸստBBC-ի զեկույցի՝ 2003 թվականի կեսերին իրաքցիները ունեին 20 ռադիոկայաններ 0,15-ից մինչև 17, բազմաթիվ հեռուսատաալիքներ, 200 թերթեր։ Հետաքրքիր է այն փաստը, որ թերթերի քանակը անհամաչափ է եղել տարբեր բնակավայրերի բնակչության թվին։ Օրինակ՝ Նաջաֆը, որն ունի 300 հազար բնակչություն, հրատարակում և տարածում է 30 թերթ։
Իրաքի մեդիա փորձաետ և բազմաթիվ զեկույցների հեղինակ Իբրահիմ ալ-Մարաշին նշում է 2003 թվականին երկրի՝ ԱՄՆ բռնազավթման 4 փուլ, որի ընթացքում նրանք քայլեր էին ձեռնարկում, որոնք հետագա իրաքյան մամուլի զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել։ Այդ փուլերն են՝ նախաբռնազավթման նախապատրաստություն, պատերազմ և թիրախների ընտրություն, ապստամբություն և իշխանության հանձնում Իրաքի ժամանակավոր կառավարությանն ու վարչապետ Իյադ Ալավիին[240]։
Կարելի է համարել, որ իրաքյան խոհանոցը ունի 10 հազար տարվա պատմություն՝ ընդգրկելովշումերական,աքքադական,բաբելոնական,ասորական և հին պարսկական խոհանոցները[241]։ Հնագույն իրաքյան ավերակներում հայտնաբերված արձանագրություններում պահպանվել են տարբեր բաղադրատոմսեր, որոնք պատրաստվել են կրոնական փառատոնների ժամանակ տաճարներում․ դրանք համարվում են աշխարհում առաջին խոհանոցային գիրք[241]։ Հնագույն Իրաքը կամՄիջագետքը եղել են բազմաթիվ բարդ և զարգացած քաղաքակրթությունների հայրենիք։ Այն բացառիկ է եղել բոլոր ոլորտներում և այդ թվում խոհարարական արվեստում[241]։ Սակայն միջնադարում, երբ Բաղդադը դարձել էԱբբասյան խալիֆայության մայրաքաղաքը, Իրաքի խոհանոցը հասել է իր զարգացման գագաթնակետին[241]։ Այսօր Իրաքի խոհանոցն արտացոլում է այս բոլոր ժառանգությունները և ինչպես նաև իր վրա է կրում հարևան երկրների՝Թուրքիայի,Իրանի և Սիրիայի խոհարարական մշակույթի ազդեցությունը[241]։
Ինչպես Արևմտյան Ասիայի շատ երկրներում այստեղ ևս մսեղենի ամենահայտնի տեսակներն են հավի և ոչխարի միսը։ Ճաշատեսակների մեծ մասը մատուցվում է բրնձի հետ միասին (հատկապես բասմաթի տեսակի բրինձը, որն աճում է Իրաքի հարավում գտնվող ճահիճներում)[241]։ Բլղուրը ևս շատ ճաշատեսակներում է օգտագործվում ՝ սկսած հին ասորիների ժամանակներից[241]։
Իրաքի ֆուտբոլի ասոցիացիան Իրաքում ֆուտբոլի կառավարման մարմինն է, որը ղեկավարում էԻրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը և Իրաքի Պրեմիեր լիգան։ Այն հիմնադրվել է 1948 թվականին և եղել էՖԻՖԱ-ի անդամ՝ սկսած 1950 թվականից, ևԱսիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի անդամ՝ սկսած 1971 թվականից։ Իրաքում ամենամեծ ակումբը Աշ-Շորթան է, որը 2013 և 2014 թվականներին արժանացել է մեջք մեջքի լիգայի տիտղոսին և առաջին անգամ հաղթել է Արաբական չեմպիոնների լիգան։ Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է 2007 թվականի ԱՖԿ-ի Ասիական գավաթի հաղթող՝ պարտության մատնելով Սաուդյան Արաբիային 1-0 հաշվով՝ շնորհիվ թիմի ավագ Յունիս Մահմուդի խփած գոլի։ Արդյունքում նրանք մասնակցել են ՖԻՖԱ-ի երկու մրցույթների (1986 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթը և 2009 թվականի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի գավաթը)։
Չնայած սկսած 1995 թվականից Միջին Արևելքում եղել են բջջային հեռախոսներ՝ իրաքցիները սկսել են այն օգտագործել 2003 թվականից հետո։ Սադդամ Հուսեյնի կառավարման շրջանում բջջային հեռախոսները արգելված են եղել։
2013 թվականի տվյալների համաձայն իրաքցիների 78%-ը օգտագործում բջջային հեռախոս[242]։
2012 թվականի հունվարի 18-ին Իրաքը առաջին անգամ կապվել է ստորջրյա հաղորդակցության ցանցին[244]։
Սա վիթխարի ազդեցություն է ունեցել Իրաքում ինտերնետի արագության, հասանելիության և օգտագործման վրա։
2013 թվականի հոկտեմբերին Իրաքի կապի նախարարության պատվերով ինտերնետի արժեքը նվազեցվել է մեկ երրորդով։ Սա կարևոր փորձ էր ինտերնետի օգտագործման զարգացման և երկրում ինտերնետային ենթակառուցվածքների բարելավման համար[245]։
↑Halloran, John A. (2000).«Sumerian Lexicon». «The name of the very ancient city of URUK- City of Gilgamesh is made up from the UR-city and UK- thought to mean existence (a-ku, a-Ki & a-ko. The Aramaic and Arabic root of IRQ and URQ denotes rivers or tributaries at the same times referring to condensation (of water).»
↑Edwards, Owen (March 2010). "The Skeletons of Shanidar Cave". Smithsonian. Retrieved 17 October 2014.
↑16,016,1Ralph S. Solecki, Rose L. Solecki, and Anagnostis P. Agelarakis (2004). The Proto-Neolithic Cemetery in Shanidar Cave. Texas A&M University Press. pp. 3–5.9781585442720.
↑Carter, Robert A. and Philip, Graham Beyond the Ubaid: Transformation and Integration in the Late Prehistoric Societies of the Middle East (Studies in Ancient Oriental Civilization, Number 63) The Oriental Institute of the University of Chicago (2010)978-1-885923-66-0 p.2, athttp://oi.uchicago.edu/research/pubs/catalog/saoc/saoc63.htmlԱրխիվացված 2013-11-15Wayback Machine; "Radiometric data suggest that the whole Southern Mesopotamian Ubaid period, including Ubaid 0 and 5, is of immense duration, spanning nearly three millennia from about 6500 to 3800 B.C".
↑Al-Gailani Werr, L., 1988. Studies in the chronology and regional style of Old Babylonian Cylinder Seals. Bibliotheca Mesopotamica, Volume 23.
↑«Akkad».Ancient History Encyclopedia. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
↑Deutscher, Guy (2007).Syntactic Change in Akkadian: The Evolution of Sentential Complementation. Oxford University Press US. pp. 20–21.978-0-19-953222-3.
↑Wolkstein, Diane; Kramer, Samuel Noah (1983).Inanna: Queen of Heaven and Earth: Her Stories and Hymns from Sumer. New York City, New York: Harper&Row Publishers. էջեր 118–119.ISBN978-0-06-090854-6.
↑Ghareeb, Edmund; Dougherty, Beth (2004).Historical Dictionary of Iraq. Historical Dictionaries of Asia, Oceania, and the Middle East. Vol. 44. Lanham, Maryland: Scarecrow Press. էջ 156.ISBN9780810865686.
↑Wilson, Jeremy (1998).Lawrence of Arabia: The Authorised Biography of T. E. Lawrence. Stroud: Sutton.ISBN978-0750918770. «The exploits of T.E. Lawrence as British liaison officer in the Arab Revolt, recounted in his work Seven Pillars of Wisdom, made him one of the most famous Englishmen of his generation. This biography explores his life and career including his correspondence with writers, artists and politicians.»{{cite book}}:More than one of|author= and|last1= specified (օգնություն)
↑Liam Anderson; Gareth Stansfield (2005).The Future of Iraq: Dictatorship, Democracy, Or Division?. Palgrave Macmillan. էջ 6.ISBN978-1-4039-7144-9. «Sunni control over the levels of power and the distribution of the spoils of office has had predictable consequences- a simmering resentment on the part of the Shi'a...»
↑Ongsotto et.al.Asian History Module-based Learning Ii' 2003 Ed. p69.[1]
↑S-RES-487(1981) Security Council Resolution 487 (1981)". United Nations. Retrieved 19 June 2011.,«Archived copy». Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑Jastrow, Otto O. (2006), «Iraq», in Versteegh, Kees; Eid, Mushira; Elgibali, Alaa; Woidich, Manfred; Zaborski, Andrzej (eds.),Encyclopedia of Arabic Language and Linguistics, vol. 2, Brill Publishers, էջ 414,ISBN978-90-04-14474-3
↑Shanks, Kelsey (2016),Education and Ethno-Politics: Defending Identity in Iraq, Routledge, էջ 57,ISBN978-1-317-52043-6
↑Manasseh, Sara (2004 թ․ փետրվար).«An Iraqi samai of Salim Al-Nur»(PDF).Newsletter. No. 3. London: Arts and Humanities Research Board Research Centre for Cross-Cultural Music and Dance Performance. էջ 7. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2005 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
Shadid, Anthony 2005.Night Draws Near. Henry Holt and Co.,NY, US0-8050-7602-6
Hanna Batatu, "The Old Social Classes and the Revolutionary Movements of Iraq", Princeton: Princeton University Press, 1978
Charles Glass, "The Northern Front: A Wartime Diary"' Saqi Books, London, 2004,0-86356-770-3
A Dweller in Mesopotamia, being the adventures of an official artist in the garden of Eden, by Donald Maxwell, 1921.(a searchable facsimile at the University of Georgia Libraries;DjVu &layered PDF format)
By Desert Ways to Baghdad, by Louisa Jebb (Mrs. Roland Wilkins) With illustrations and a map, 1908 (1909 ed).(a searchable facsimile at the University of Georgia Libraries;DjVu &layered PDF format)
«Iraqi Constitution»(PDF). Ministry of Interior – General Directorate For Nationality. 2006 թ․ հունվարի 30. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
Benjamin Busch, "'Today is Better than Tomorrow'. A Marine returns to a divided Iraq",Harper's Magazine, October 2014, pp. 29–44.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 457)։