Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Իոնային կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոնային կապ,քիմիական կապ առաջանում է միայն այն ատոմների միջև, որոնցէլեկտրաբացասականության տարբերությունը շատ մեծ է։ Եթե այդ տարբերությունը 1.7 և ավելի միավոր է, ապաէլեկտրոնը մի ատոմից գրեթե ամբողջությամբ է անցնում մյուս ատոմին, և գոյանում են իոններ[1]։

Կապի առաջացումը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Իոնային կապի առաջացումընատրիում ևքլոր տարրերի միջև, որոնց էլեկտրաբացասականությունների տարբերությունը հավասար է՝ 3,16-0,93 = 2,23։Իրար մոտենալիսքլորի ատոմընատրիումի ատոմից վերցնում է մեկէլեկտրոն, որի հետևանքով և՛ առաջինը, և՛ երկրորդը ձեռք են բերումազնիվ գազերի էլեկտրոնային փոխդասավորություն (մեկը՝նեոնի, մյուսը՝արգոնի

Na1eNa+{\displaystyle Na^{\circ }-1e^{-}\rightarrow Na^{+}}

Cl+1eCl{\displaystyle Cl^{\circ }+1e^{-}\rightarrow Cl^{-}}

Na++ClNaCl{\displaystyle Na^{+}+Cl^{-}\rightarrow NaCl}

Գոյացած իոնների միջև առկա է էլեկտրաստատիկ ուժեղձգողության ուժ, որը և կոչվում էիոնային կապ։

Ատոմների փոխազդեցություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Իոնային կապն առաջանում է I և II խմբերի բնորոշ մետաղների (Na{\displaystyle Na},K{\displaystyle K},Ca{\displaystyle Ca},Mg{\displaystyle Mg} և այլն) և VI ու VII խմբերի բնորոշ ոչմետաղների (F{\displaystyle F},Cl{\displaystyle Cl},Br{\displaystyle Br},O{\displaystyle O},N{\displaystyle N} և այլն) ատոմների միջև։ Տարրերի էլեկտրաբացասականության տարբերության նվազման հետ քիմիական կապի իոնականությունը պակասում է, և սկսում է գերակշռելկովալենտ կապը։

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, ինչպիսիք են՝NaCl{\displaystyle NaCl},CaF2{\displaystyle CaF_{2}},CsBr{\displaystyle CsBr}, այլև բազմատարր միացություններում, օրինակ՝NaNO3{\displaystyle NaNO_{3}},KClO4{\displaystyle KClO_{4}},MgSO4{\displaystyle MgSO_{4}},NaOH{\displaystyle NaOH} և այլն։

Իոնային բյուրեղացանց

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նկար 1.NaCl{\displaystyle NaCl}-ի (ա) ևCsCl{\displaystyle CsCl}-ի (բ) իոնային բյուրեղացանցերի գծապատկերները

Այն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ, առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ՝նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուրNa+{\displaystyle Na^{+}} իոն շրջապատված է6Cl{\displaystyle 6Cl^{-}} իոնով, և նույն ձևով յուրաքանչյուրCl{\displaystyle Cl^{-}} իոն՝6Na+{\displaystyle 6Na^{+}}իոնով (նկար 1, ա)։Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։

Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենցիոնի բնույթով։

Իոնիլիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իրէլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։Նատրիումի և ցեզիումի քլորիդների (ա, բ) բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։

Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձրջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Ionic Bond».IUPAC Compendium of Chemical Terminology, 3rd ed. (անգլերեն). The International Union of Pure and Applied.Արխիվացված օրիգինալից 2023-12-04-ին. Վերցված է2024-02-11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Իոնային կապ» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND4290337-3 ·Microsoft2182769
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Իոնային_կապ&oldid=10525822» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp