Ինդիում (լատին․՝ Indium), քիմիական տարր է, որի նշանն էIn,պարբերական համակարգի 5-րդ պարբերության 3-րդ խմբիքիմիական տարր։ Կարգահամարը 49 է, ատոմական զանգվածը՝ 114,82, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝5s25p1: Պատկանում է փափուկ մետաղների խմբին։ Քիմիական հատկություններով նման էալյումինին ևգալիումին, արտաքին տեսքով՝ցինկին։
Հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Ֆ. Ռայխը և Տ. Ռիխտերը (Theodore Richter),1863 թվականին, ցինկի խաբուսահանքի սպեկտրային ուսումնասիրության ժամանակ[4][5]։
Իրիիումը սպիտակ-արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 156,2 °C, եռմանը՝ 2075 °C,խտությունը՝ 7362 կգ/մ3։ Միացություններում եռարժեք է, հազվադեպ՝ միարժեք և երկարժեք։ Օդում, հոծ վիճակում կայուն է, բարձր ջերմաստիճաններում օքսիդանում է, իսկ 800 °C-ից բարձր այրվում է կապտամանուշակագույն բոցով՝ առաջացնելով Iո2O3 օքսիդը։
Գերհաղորդականության կրիտիկական ջերմաստիճանը (մթնոլորտային ճնշում) 3,405 К
Տաքացնելիս ինդիումը միանում էհալոգեններին,ծծմբին,ֆոսֆորին,ազոտին և այլ տարրերին։ Ստացվում է ցինկի, կապարի և անագի արտադրական թափոնների և միջանկյալ նյութերի մշակումից։
Էլեկտրաբացասականությունը՝ 1,78:
Ալկալիական լուծույթներում, նույնիսկ տաքացման պայմաններում ռեակցիայի մեջ չի մտնում։
Ռեակցիայի մեջ է մտնում քլորի և բրոմի հետ։
Տաքացնելիս փոխազդում է յոդի, ծծմբի (620 °C-ից բարձր), սելենի, տելուրի հետ։
Իրիդիումը և նրա միացությունները (օրինակ, նիտրիդը՝ InN, ֆոսֆիդը՝ InP և այլն) կիրառվում են կիսահաղորդչային տեխնիկայում, հակակոռոզային ծածկույթների պատրաստման համար, դյուրահալ համաձուլվածքների արտադրությունում, ատամնաբուժության մեջ, ինչպես նաև միջուկային ֆիզիկայում (նրբաթիթեղների ձեով) նեյտրոնների և դրանց էներգիայի քանակությունը որոշելու համար։
↑Reich, F.; Richter, T. (1863). «Ueber das Indium».Journal für Praktische Chemie.90 (1): 172–176.doi:10.1002/prac.18630900122.
↑Reich, F.; Richter, T. (1864). «Ueber das Indium».Journal für Praktische Chemie.92 (1): 480–485.doi:10.1002/prac.18640920180.
↑С. И. Венецкий. О редких и рассеянных. Рассказы о металлах. М.: «Металлургия», 1980.[1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 335)։