Իան Ջեյմս Թորփ (անգլ.՝Ian James Thorpe,հոկտեմբերի 13,1982(1982-10-13)[1][2],Սիդնեյ,Ավստրալիա),ավստրալիացիլողորդ։ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն լողորդ ՝ 1998, 1999, 2001 և 2002 թվականներին։ 2000 թվականին ճանաչվել էԱվստրալիայի տարվա լավագույն մարզիկ։
Լող մարզաձևով սկսել է զբաղել ութ տարեկանից։ Մարզվել է SLC Aquadot-ում Թրեյսի Մենիզեսի ղեկավարությամբ։ 13 տարեկանում փայլուն մրցելույթներ է ունեցել Ավստրալիայի առաջնությունում. հաղթել է ազատ ոճով լողի 200 և 400 մետր տարածություններում։ Միջազգային մրցասպարեզում իր նորամուտը նշել է 1997 թվականին Pan Pacific առաջնությունում։ 1998 թվականինՊերտում կայացած աշխարհի առաջնության մրցումներում ոսկե մեդալ է նվաճել 400 մ ազատ ոճում։ Առաջին անգամ համաշխարհային ռեկորդը գերազանցել է 1999 թվականին՝ 16 տարեկանում (400 մ ազատ ոճ ՝ 3:41,83)։
2000 թվականինՍիդնեյիօլիմպիական խաղերում նվաճել է հինգ մեդալ. երեք անգամ ոսկե մեդալի է արժանացել, ընդ որում՝ առաջինը 400 մ ազատ ոճում՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը, ապա՝ ազատ ոճով 4 x 100 մ և 4 x 200 մ փոխանցումալողում։ Ոսկե մրցանակներին գումարվել են արծաթե պարգևները 200 մ ազատ ոճում և 4 x 100 մ խառը փոխանցումալողում։
2001 թվականինՖուկուոկայում կայացած աշխարհի առաջնությունում Թորփը դարձել է պատմության մեջ առաջին լողորդ մարզիկը, ով նվաճել է վեց ոսկե մեդալ. այն է՝ 200 մ ազատ ոճում, 400 մ ազատ ոճում և 800 մ ազատ ոճում ՝ միաժամանակ սահմանելով երեք համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև 4 x 100 մ խառը փոխանցումալողում, 4 x 100 մ և 4 x 200 մ ազատ ոճում։
2003 թվականինԲարսելոնայում կայացած աշխարհի հերթական առաջնությունում նա հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում, 4 × 200 մ ազատ ոճի փոխանցումալողում, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 200 մ ազատ ոճում և բրոնզե մեդալ՝ 100 մ ազատ ոճում։
Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերը նրան ավելի շատ մեդալներ են բերել։ Ընդ որում՝ հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում։ Հատուկ հիշատակության է արժանի այն փաստը, որ 200 մ մրցատարածության եզրափակիչը գնահատվել է որպես դարի մրցապայքար. Թորպը, ի թիվս այլոց, հաղթել էհոլանդացիՊիտեր վան դեն Հոգենբանդին ևամերիկացիՄայքլ Ֆելփսին։ Նա նաև բրոնզե մեդալ է նվաճել 100 մ ազատ ոճում և արծաթե մեդալ՝ 4 x 200 մ ազատ ոճի փոխանցումալողում։Աթենքի խաղերից հետո նա 15 ամիս ընդմիջում է ունեցել։
Լողի մրցասպարեզ է վերադարձել 2006 թվականին։ Սակայն որոշ ժամանակ անց հիվանդացել էմոնոնուկլեոզով, կոտրել է ձեռքը, ինչը խանգարել է նրան վերադառնալու պրոֆեսիոնալ սպորտ[4]։ 2006 թվականի նոյեմբերի 21-ին Իան Թորփը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին. պատճառը մարզվելու մոտիվացիայի բացակայությունն էր[5]։
2007 թվականի մարտինֆրանսիացիլրագրող Դամիեն Ռեսիոն L'Equipe թերթում հոդված է հրապարակել 2006 թվականին Թորպից վերցված փորձանմուշում տեստոստերոնի և լյուտեին հորմոնի մակարդակի բարձր լինելու մասին։ 2007 թվականի նոյեմբերին ՖԻՆԱ-ն անհիմն է հայտարարել Իանին ներկայացված դոպինգային մեղադրանքը[6]։
2008 թվականին Թորփը ընդունվել էՍիդնեյի Մաքքուարի համալսարանի մագիստրատուրա[9]։
2010 թվականի հունիսին նա հայտնվել էՍիդնեյի օպերային թատրոնում «Մի գիշեր զմրուխտե քաղաքում» բեմադրությունում։ Թորփը խաղացել է սերիական մարդասպանի դեր[10]։ 2011 թվականի ապրիլի 29-ին նա մասնակցել էարքայազն Ուիլյամի հարսանիքին[11]։ 2014 թվականի հուլիսի 13-ին Network Ten-ի թղթակից Մայքլ Պարկինսոնին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միասեռական է[12]։