Ժոլտ Կալմար հունգ.՝ Kalmár Zsolt | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Քաղաքացիությունը | ||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9,1995(1995-06-09)[1](30 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր | Դյոր,Հունգարիա | |||||||||||
| Հասակ | 185 | |||||||||||
| Քաշ | 78 | |||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ | ||||||||||||
| Համար | 35 | |||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||
Ժոլտ Կալմար (հունգ.՝ Kalmár Zsolt,հունիսի 9,1995(1995-06-09)[1],Դյոր,Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ,«ՌԲ Լայպցիգ» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։
2005 թվականին Կալմարը հանդես է եկել «Դյոր» ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիայում, որտեղ անցել է տարիքային խմբերի շարքով։ 2012-13 մրցաշրջանը սկսել է թիմի երիտասարդական կազմում, երբ ընդամենը 17 տարեկան էր։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին նա հրավիրվել էռոտերդամյան «Ֆեյենորդ» ամսական պարապմունքների նպատակով[2]։ Ինքը` Ժոլտը հարցազրույցի ժամանակ պատասխանել է, որ անում է ամեն հնարավորը, որպեսզի իրականանա իր երազանք` փորձի իր ուժերը արտասահմանյան թիմում[3]։
2012 թվականի հոկտեմբերի 13-ին նա, հանդես գալով Հունգարիայի երկրորդ առաջնությունում, առաջին անգամ կրկնակի անգամ հայտավորվեց «Դյոր»-ի կազմում։ 2013 թվականի մարտի 3-ին նա նշեց իր դեբյուտը այդ լիգայում, խաղալով «Զալաեգերսեգ» ակումբի դեմ արտագնա խաղում, որը ավարտվեց տան տերերի նվազագույն հաղթանակով 1:0[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարերիայում խփել է 2013 թվականի ապրիլի 20-ին, առաջին րոպեին գրավելով «Չակվար» ակումբի դարպասը, իսկ հանդիպումը ավարտվեց 3:3 հաշվով[5]։ Ընդհանուր առմամբ 2012-13 մրցաշրջանում Ժոլտը խաղաց 7 խաղ և խփեց 1 գնդակ։
«Դյոր»-ի գլխավոր թիմի մարզիչ Ատիլա Պինտերի որոշմամբ Կալմարը 2013 թվականի մայիսին տեղափոխվել է գլխավոր թիմ, որտեղ ստացել է տասներեք համարը[6]։ Հունգարիայի բարձրագույն խմբում անցկացրած առաջին խաղում նա խաղաց «Գոնվեդ»-ի դեմ, դուրս գալով խաղադաշտ հենց մեկնարկային րոպեներից[7]։ 2012-13 մրցաշրջանի եզրափակիչ խաղում նա, «Էգրի»-ի դեմ խաղում, խփեց իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում[8]։
2013-14 մրցաշրջանում Ժոլտը արդեն համարվեց թիմի հիմնական կազմի մշտական խաղացող, բայց այնուամենայնիվ, մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Հունգարիայի Սուպերգավաթի խաղարկությունում, որը անցկացվում էր Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում, ընդդեմ «Դեբրեցեն»-ի, որի ժամանակ փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին[9]։2013 թվականի դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ «Հերենվեն» ակումբը ցանկանում է ամեն գնով իր թիմում տեսնել կիսապաշտպանին, սակայն այդ ժամանակ «Դյոր»-ը ցանկություն չուներ բաժանվել իր ֆուտբոլիստից[10]։ Մրցաշրջանի արդյունքում Ժոլտը Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեց «Տարվա բացահայտում» պարգևով[11]։
«ՌԲ Լայպցիգ»-ին հզորացնելու համար, որը հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում, ակումբի սպարտային նախագահ Ռալֆ Ռանգնիկն անձամբ է հետևել 2014 թվականի հունիսի 8-ին կայացած Հունգարիայի և Ղազախստանի հավաքականների միջև հանդիպմանը, որպեսզի կարողա գնահատել Կալմարի ունեցած ներուժը[12]։ Տրանսերի իրականացման ժամանակ խաղացողով հետաքրքրվում էր նաևհունական«Օլիմպիակոս» ակումբի[13]։ Ինքը` Ժոլտը որոշում ընդունեց իր կարիերան շարունակելԳերմանիայում և 2014 թվականի հուլիսի 28-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց«ՌԲ Լայպցիգ»-ի հետ[14]։
Ռալֆ Ռանգնիկը այդ նվաճումը գնահատեց հետևյալ կերպ. «Ժոլտ Կալմարը, դա հունգարիացի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, նրա որակավորումը ամբողջությամբ համապատասխանում է մեր մակարդակին։ Նա մեծ պոտենցիալով երիտասարդ ֆուտբոլիստ է, և անտեսելով նրա երիտասարդ տարիքը, նա արդեն ձեռք է բերել անհրաժեշտ փորձը, նա ունի մեծ պատասխանատվութոյւն, որը և ակնհայտ էր այն ժանանակ, երբ նա համարվում էր Հունգարիայի երիտասարդ հավաքականի ավագը։ Մենք, անխոս, ուրախ ենք, որ Ժոլտը չնայած մյուս առաջարկներին ընտրել է հենց մեզ»[15]։
Օգոստոսի 22-ին նա երկրորդ Բունդեսլիգայում խաղաց իր առաջին խաղը, 79-րդ րոպեին փոխարիման դուրս գալով Ջոշուա Կիմիհայի փոխարեն, «Էրցգեբիրգե»-ի դեմ խաղում[16]։
Հունգարիայի երիտասարդ հավաքականում (մինչև 19 տարեկան) Կալմարը Եվրոպայի 2014 թվականի երիտասարդ առաջնությունում տանը խաղացել է երեք խաղ, որտեղ Հունգարիայի հավաքականը Ավրիայի հավաքականից և Պորտուգալիայի հավաքականներից հետո խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։
Հունգարիայի հավաքականի կազմում Կալմարը իր դեբյուտը նշեց 18 տարեկանում, որտեղ ընկերական խաղում խաղում էրԴանիայի հավաքականի դեմ, որը տեղի ունեցավ 2014 թվականի մայիսի 22-ին և ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 2:2[17]: Ժոլտի համար առաջին պաշտոնական խաղը եղավ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ արտագնա խաղը, Եվրո 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակներում[18]։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ժոլտ Կալմար» հոդվածին։ |